«Իմ ունեցած հաջողությունները ճիշտ կլիներ, որ նա ունենար». Դիանա Մալենկոն քրոջ հետ հարաբերությունների մասին
Հաղորդավարուհի Դիանա Մալենկոյի քույրիկին` Յունոնա Մալենկոյին քչերը գիտեն։ Նա նույնպես թատերական ոլորտից է և հիմա աշխատում է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։ Նա մասնագիտությամբ ռեժիսոր է, գերազանց ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։
Tert.am Life–ը Դիանա Մալենկոյի հետ փորձեց բացահայտել նրա քույրիկին` Յունոնային և զրուցեց քույրերի հարաբերության և նմանության մասին։
–Դիանա, քույրդ հետաքրքիր և բացառիկ անուն ունի։ Ինչո՞ւ են նրա համար ընտրել Յունոնա անունը։
–Տատիկիս անունն Ալվարդ է եղել, բայց, չգիտեմ ինչու, իրեն միշտ Յունիկ են ասել։ Երբ մայրս հղի էր, ընտանիքիս անդամները քննարկում էին, թե ինչ անուն ընտրեն քրոջս համար։ Մայրս ասել է` Յունիկ դնենք, բայց դե նման անուն չկա։ Հետո ասել են Ալվարդ, բայց տատիկս չի թողել` համարելով, որ դա հին անուն է։ Այդպես քննարկումների ժամանակ մեր բարեկամներից մեկը ասել է` Յունոնա դրեք, մայրս հավանել է և քանի որ այն աստվածուհու անուն է, համաձայնել են։ Դե, քանի որ քրոջս անունը աստվածուհու անուն է, իմն էլ պետք է պատահական անուն չլիներ։ Այդ շրջանում մայրս կարդացել է Ալեքսանդր Դյումայի «Երկու Դիանաներ» ստեղծագործությունը։ Դրանից ոգեշնչված էլ դրել է իմ անունը։ Այդպես ոգեշնչված Յունոնայից բխեց մեր «աստվածային ընտանիքը՞։ Դրա շուրջ հաճախ ենք կատակում։ Մամայիս ասում եմ, որ երրորդը տղա ունենայիր Զևս կամ Ապոլլո՞ն էիր անվանակոչելու։
–Ինչպիսի՞ բնավորություն ունի Յունոնան։ Բնավորությամբ նմա՞ն եք իրար։
–Ինչպես իր անունն է տարբերվող, այնպես էլ բնավորությունը։ Նա մինչև ինստիտուտ ընդունվելը շատ ավելի փակ էր, ինչ–որ առումով կոմպլեքսավորված։ Ինստիտուտից հետո շատ բացվեց։ Երբ Յունոնան մտնում է ինչ–որ տարածք, տրամադրությունը միանգամից փոխվում է։ Նա շատ դրական մարդ է։ Այդ առումով մենք շատ նման ենք։ Բայց, ինչ խոսք, նա շատ ավելի կարդացած, տեսած, արվեստը խորը ուսումնասիրած մարդ է։ Միշտ ասում եմ, որ իմ ունեցած հաջողությունները ճիշտ կլիներ, որ նա ունենար։ Ինքն իր խելքով, ամեն ինչով շատ ավելի արժանի է դրան։ Ինչքան էլ սիրում եմ կարդալ, նրա կարդացած գրքերի կեսի կեսը չեմ կարդացել։ Էլ չեմ ասում նրա սերը սովորելու հանդեպ։ Եթե նա ազատ ժամանակ ունի, միշտ կարդում է, սովորում։ Երբ նա 4 տարի սովորում էր ինստիտուտում, ես իրեն չեմ տեսել։ Նա անընդհատ սովորում ու սովորում էր և վերջում կարմիր դիպլոմով ավարտեց։
Նա ամեն առավոտ արթնանում էր առավոտյան 7–ին և ամեն օր մեր տանը կռիվ էր, որովհետև ես միշտ ուշանում էի դասից ու ուշացնում իրեն։ Ամեն առավոտ ասում էր` Դիան, ես երթուղայինով կգնամ, ասում էի` չէ սպասի միասին կգնանք. դե ես կամ տաքսիով, կամ մեքենայով էի գնում դասի։ Այդպես նա հետս վիճում էր ուշացումների համար։ Այդտեղ էլ է ինքը հաղթում բնավորությամբ, քանի որ չափազանց պատասխանատու է, ի տարբերություն ինձ։ Որքան էլ աշխատանքիս պատասխանատվությամբ եմ մոտենում, մեկ է կերազեմ իր չափ պատասխանատու լինել։ Այդ առումով շատ տարբեր ենք։ Յունոնան սիրում է կոկիկություն, ինչ անում է, գերազանց է անում։ Նրա միակ բացասական հատկանիշն այն է, որ իր վրա վստահ չի, ի տարբերություն ինձ։ Այդ անվստահությունն իր բոլոր դռները փակում է։ Կարմիր դիպլոմով ավարտելուց հետո, ցավոք սրտի, նա Երևանի ոչ մի թատրոնում չկարողացավ աշխատանք գտնել։ Ինչպես լինում է թատերական ինստիտուտը 800 հոգի ավարտածներից 799 մոտ, այդպես էլ իր դեպքում` չգիտեր ինչով զբաղվել և որոշեց լուրջ գործ անել։ Ընկերների հետ մեկնեց Ղափան` տեղի թատրոնը վերականգնելու համար։ Նրա համար այդ շրջանը շատ տանջալից էր, քանի որ շաբաթը երկու օր գնում էր Ղափան ներկայացման ու հետ գալիս։
Վերջին մեկ տարում նա որոշեց, գնալ Ստեփանակերտ։ Թերևս, իր կյանքի ամենահետաքրքիր որոշումն էր դա։ Մենք միշտ կատակով ասում ենք մեր տանն էլ զինվոր ունենք։ Նա հիմա աշխատում է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։ Այնտեղ էլ շատ տաղանդավոր երեխաներ կան։ Նրանց հետ միասին հետաքրքիր գործեր են անում։
Նա ավելի հարմարվող ու պարզ մարդ է։ Նա այնքան լավն է, որ միշտ ասում եմ պետք չի այս աշխարհում այդքան պարզ ու բարի լինել։
–Դիանա, դու ունես մեծ կապեր, ճանաչում։ Երբևէ չե՞ս օգտագործել դա` քույրիկիդ աշխատանքի տեղավորելու հարցում։
–Մեր տանը հաճախ են քննարկում այդ թեման։ Մամաս ասում է` դու այդքան կապեր ունես, այդքան ծանոթներ ունես, Յունեի համար մի հատ աշխատանք չես ճարում, այդ աղջիկը հիմա դրա պատճառով Արցախում է։ Իրականում, ես այդ երևույթը ատում եմ։ Գետինը կմտնեմ, բայց ինչ–որ մեկի ինչ–որ բան չեմ խնդրի։ Ես նման բան չեմ սիրում։ Այդ հարցում Յունոնան էլ ինձ հետ համակարծիք է, ինքն էլ չի սիրում նման բան։ Ով էլ իր հետ սկսի աշխատել, ձեռք կբերի լավագույն մասնագետի։ 21–րդ դարում չեմ կարծում շատ կան պատասխանատու, խելացի մասնագետներ։ Վստահ եմ, որ նա ավելիին է հասնելու։
–Հիասթափություններ շո՞ւտ է ապրում։
–Երբ չէր կարողանում Երևանում աշխատանք գտնել հիասթափվում ու կոտրվում էր։ Բայց միշտ իրեն ասում եմ, որ տաշած քարը գետնին չի մնում։ Վստահ եմ, որ մի օր անհնար է չգտնի իր տեղը։ Նա շատ է սիրում իր գործը ու հենց դրա համար էլ նեղվում է, որ չի կարողանում իր մասնագիտությամբ աշխատել։
Ամենահետաքրքիրն այն է, որ երկու օր առաջ, երբ նա պայմանագիր էր կնքել` Արցախ մեկնելու համար, Մհեր Մկրտչյանը իր ծննդյան օրը զանգահարել է իրեն ու առաջարկ արել։ Ես ոչ մի բանից տեղյակ չեմ եղել։ Այդ ժամանակ ԱՄՆ–ում էի։ Երբ զանգեց ինձ, հիացմունքով ու ոգևորությամբ պատմում էր դրա մասին։ Քանի որ նա իր խոստումի տերն է, որոշեց գնալ Արցախ։ Երբ վերադառնա, հուսով եմ, առաջարկը ուժի մեջ կլինի կամ նոր առաջարկ կստանա։ Վստահ եմ` նա շատ բարձունքների է հասնելու։
–Յունոնան քեզնից մեծ է, բայց դու ավելի փորձառու ես։ Հետաքրքիր է` ո՞վ է ո՞ւմ խորհուրդներ տալիս, ինչի՞ մասին եք հաճախ զրուցում։
–Բոլորը կարծում են, որ մեր մեջի մեծը ես եմ, բայց այդպես չէ։ Դե դա նրանից է, որ 14 տարեկանից աշխատել եմ ու ավելի կայուն ու ինքնավստահ եմ եղել։ Մեր թեմաները տարբեր են` կյանքի, աշխատանքի և այլնի մասին։ Զվարճալին այն է, որ ինչ–որ թեմայի շուրջ քննարկումը, միշտ վերջում վեճի է վերածվում։ Նա ավելի խորն է յուրաքանչյուր հարցին մոտենում։ Միգուցե քույրս ավելի ճիշտ է, քան ես։ Բայց ես փորձում եմ ավելի ժամանակի մեջ խոսել ու միշտ վերջում վիճում ենք ու սպանում իրար։ Բայց ինչ խոսք, շատ դեպքերում համաձայնության եմ գալիս` շատ հարցերում ինքն է ճիշտ։ Միշտ իրեն մեղադրում եմ, որ ժամանակին համընթաց չի ապրում ու կարդացածը ոչ մի տեղ չի երևում։ Ես ավելի պրակտիկ եմ, դրա համար իմ կյանքում ամեն ինչ արագ ու ինչ–որ չափով հեշտ է ստացվում։ Ինքն ավելի բովանդակալից է։ Դրա համար այսօր մարդիկ ավելի շատ իմ անունը գիտեն, քան իր։ Բայց նա ավելի արժանի է դրան։ Մեր սկզբունքներից ելնելով` կյանքին վերաբերող հարցերում համակարծիք ենք։ Վեճերը շատ չեն լինում։ Նույն դաստիարակությունն ենք ստացել և նման հարցերում նույն կերպ ենք մտածում։
–Մտերի՞մ եք իրար հետ։
–Եթե կողքից նայեն, չեն ասի, որ մենք մտերիմ ենք, բայց իրականում շատ մտերիմ ենք։ Կյանքիս ամենակարևոր որոշումների հարցում քույրիկիս հետ եմ խորհրդակցում։ Նա շատ լավ խորհրդատու է։ Նա շատ անաչառ է ու կապ չունի, որ ես իր քույրն եմ։ Նա կասի ինձ այն, ինչ մտածում է։ Իմ բոլոր որոշումներում մեծ ազդեցություն ունի իր կարծիքը։ Կյանքում շատ են գայթակղիչ առաջարկները։ Յունոնան այն մարդն է, որ ինձ միշտ բալանսի մեջ է պահում։
–Շատերը Յունոնային քեզ նմանեցնելով են իմացել, որ քույրեր եք։ Իսկ դու նմանեցնո՞ւմ ես։
–Շատ հետաքրքիր է, մեծ մասամբ մեզ կամ չեն նմանեցնում, կամ ասում են շատ նման եք։ Շատ է եղել նման իրավիճակներ, որ ինձ ասել են` երեկ քեզ բարևեցի, բայց դու մի տեսակ բարևեցիր, ասում եմ` ժողովուրդ ջան ես չեմ եղել։ Համաձայն եմ, ինչ–որ մի շրջան, երբ նույն սանրվածքն ունեինք ինչ–որ նմանություն կար, բայց ես չեմ նմանեցնում։
Ոճային առումով շատ նման ենք ու չեմ կարող ասել, թե ինչպես այն մեր մեջ ձևավորվել։ Այնպես չէ, որ դա փոքրուց է եկել։ Մենք պատանեկության շրջանում շատ տարբեր էինք։ Նա հագնում էր լայն տաբատներ և արտասովոր սանրվածքներ անում։ Հասուն տարիքում փոխվեց։
–Սովորաբար քույրերը հագուստի ընտրության հարցում միշտ վիճում են։ Ձեզ մոտ ինչպե՞ս է ։
–Պատանեկան շրջանում հագուկապի հետ կապված ես «թարախ» էի և չէի սիրում, որ ինչ–որ մեկը հագնում է իմ հագուստները։ Հաճախ էինք այդ թեմայի շուրջ վիճում։ Բայց հիմա նման բան չկա։ Նա տանել չի կարողանում, որ դեկոլտեն բաց է կամ կիսաշրջազգեստը շատ կարճ։ Այդտեղ է մեր տարբերությունը։ Ինչ խոսք, ես սիրում եմ այդպես հագնվել։ Նա նախընտրում է Շանելի լոզունգը` փակ հագուստի տակ մարդն ավելի հետաքրքիր է։ Ես էլ եմ, իհարկե, այդ լոզունգին կողմ, բայց երբեմն ինձ դուր է գալիս մի փոքր բաց ու սեքսուալ հագուստը։ Այդ ժամանակ նա մեծ քրոջ նման միշտ խոսում է վրաս` մի քիչ բա՞ց չի դեկոլտեն։
Տեսանյութեր
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
-
Հարցազրույց 13:38 • 19/11 «Հրաչուկը իմ գտնված երազն է, մենք ապրում ենք միասին». Ալբերտ Սաֆարյան «Իմ ձեռքբերումն իմ կինն է, իմ Հրաչուկը, ում 2 ու կես տարի առաջ գտա, մենք ապրում ենք միասին ու ապրելու ենք միասին ցմահ: Սա այն դեպքը չէ, որ ասում են երբեք մի ասա երբեք»,- պատմել է դերասան Ալբերտ Սաֆարյանը:
-
Հարցազրույց 16:59 • 18/11 «Դուռը բացեց հորս կինը, ասացի՝ բարև ձեզ, ես ձեր ամուսնու առաջին կնոջ աղջիկն եմ, եկել եմ հորս հետ ծանոթանամ». Լիա Զախարյանը՝ հոր հետ հանդիպման մասին «Ոտքերս դողում էր: Ոչ մի բառով չեմ կարող նկարագրել դա ինչ է, որ դու 19 տարեկանում առաջին անգամ սպասում ես, որ լոգարանից դուրս է գալու մի մարդ, ում արյունը քո երակներով հոսում է»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 12:16 • 19/11 «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան «Ես հպարտորեն ուզում եմ դրա մասին խոսել, որ մանկապարտեզում էլ, դպրոցում էլ, ամեն անգամ, թե՛ տնօրենը, թե՛ դասղեկը, բոլորը իր համեստությունից են խոսում»,- ասել է Վիկա Մարտիրոսյանը:
-
Հարցազրույց 10:57 • 19/11 «Միշտ մտածել եմ, որ իմ պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել». Լիա Զախարյանը՝ ծնողների ամուսնալուծության ու տղաների հետ հարաբերության մասին «Ես միշտ մտածել եմ, որ իմ լինելու պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել: Ինքն ունեցել է երեխա, դրա համար չի կարողացել 2-րդ անգամ ամուսնալ ու դա իմ գիտակից տարիքից մինչև հիմա ինձ հետ եկել է ու դարձել տրավմա»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 10:55 • 18/11 «Ընկերներն ավելին են, քան տաղանդը». Հրաչ Քեշիշյանը՝ «3 ընկեր» բեմադրության մասին. պրեմիերան և հույզերը կուլիսներում Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի բեմադրությամբ Ռեմարկի «3 ընկեր» ստեղծագործությունը՝ Անի Խաչիկյանի, Ներսես Ավետիսյանի, Լևոն Հախվերդյանի ու Վիլեն Սարգսյանի գլխավոր դերակատարմամբ բարձրացավ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմ:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
-
16:11 • 18.11.24 Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան տարեդարձը
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը