«Ներողություն խնդրելն ամոթ չէ». Քրիստինա Կույումչյանը` սկզբունքների և նոր ոլորտում ներկայանալու մասին
«Կայարան» հեռուստասերիալի գլխավոր հերոսուհու` Արփիի դերակատար Քրիստինա Կույումչյանը, լուսանկարվել է Tert.am Life–ի ֆոտոշարքում և խոսել իր տեսակի, նախասիրությունների և առաջիկա ծրագրերի մասին։
«Իհարկե, շատ վատ է, երբ դերասանին ընկալում են իր խաղացած կերպարով։ Ես ու իմ կերպարը` Արփին, ընդհանարապես, նման չենք ո՛չ բնավորությամբ, ո՛չ մտածելակերպով։ Ինձ այդքան էլ դուր չի գալիս, երբ ինձ ընկալում են որպես «Կայարանի» տխուր աղջիկ։ Ես այդպիսին չեմ։ Ես ուրախ «պեսիմիստ» եմ։ Ինքս ինձ բնութագրել չեմ սիրում, որովհետև, կարծում եմ, ինձ ավելի լավ կարող են բնութագրել իմ ընկերները»,– ասաց Քրիստինան։
Խոսելով իր նախասիրությունների մասին` Քրիստինան ասաց. «Եթե ազատ ժամանակ եմ ունենում, որն այդքան էլ շատ չէ, սիրում եմ գնալ թատրոն ու կինոթատրոն։ Սիրում եմ նաև ազատ ժամանակ երգել։ Ես ունեմ երաժշտական կրթություն և, երբեմն, մտածում եմ` ապագայում այդ ոլորտում հանդես գալու մասին։ Շատ տարբեր ոճերի երգեր եմ լսում։ Մի քանի տարի առաջ բացի ռոքից ու մետալից ուրիշ բան չէի լսում, բայց հիմա նախասիրություններս փոխվել են ու, գրեթե, ամեն ինչ լսում եմ։ Ճիշտն ասած, ես այդքան էլ չեմ սիրում մեր էստրադային երաժշտությունը։ Եթե որոշեմ քայլեր անել երգարվեստում, ակուստիկ երաժշտությամբ կամ ռոք բենդի հետ կներկայանամ։ Միշտ երազել եմ ու մինչև հիմա էլ երազում եմ այդ մասին»,– հավելեց նա։
20–ամյա դերասանուհին ժամանակին աշխատել է Զվարթնոց օդանավակայանում։ Մասնագիտություն ընտրելիս երկմտում էր` լեզվաբա՞ն, թե՞ դերասանուհի։ Հիմա էլ մտածում է երգարվեստի մասին։ Նրա խոսքով` անկախ իր հետաքրքրություններից առաջնայինը դերասանի մասնագիտություն է։ Դերասանի աշխատանքը չի թողնի։ «Ես փոփոխական խառնվածքի տեր մարդ եմ։ Սիրում եմ անընդհատ նոր բանով զբաղվել, քանի որ հնարավոր է` մի բանից շատ շուտ հոգնեմ։ Դրա համար անընդհատ փորձում եմ զբաղմունք գտնել ինձ համար։ Ի դեպ, բացի երգարվեստից, ես նաև թմբուկի դասերի եմ գնացել։ Ժամանակիս սղության պատճառով դադարեցրի պարապմունքներս, բայց հիմա մտածում եմ` նորից գնալ այդ դասերի»,– ասաց Քրիստինան։
Հարցին` իրեն ի՞նչն է առավել դուր գալիս դերասանի մասնագիտության մեջ, նա պատասխանեց. «Ինձ դուր է գալիս, երբ կերպարանափոխվում ես ու տարբեր կերպարներով հանդես գալիս։ Հետաքրքիր է ուրիշ զգացումներ ապրել։ Չեմ ընտրել այս ոլորտը, որ հայտնի դառնամ։ Բայց այնպես ստացվեց, որ հեռուստասերիալում գլխավոր հերոսուհու կերպարն ինձ մեծ ճանաչում բերեց։ Ճանաչումն ինձ վրա ինչ–որ ազդեցություն չի թողել։ Ինքս նման փոփոխություն չեմ զգում, որ մեծամտանամ կամ գոռոզանամ։ Ընկերներս էլ են ասում, որ ճանաչումն ինձ չի փոխել և «աստղային հիվանդությամբ» չեմ վարակվել։ Կարծում եմ, եթե մարդ նման հակում ունի, ամենափոքր բանից էլ կարող է գոռոզանալ։ «Աստղային հիվանդությունը» դերասանին միայն խանգարում է։ Հնարավոր է` մարդ այդպես ավելի ինքնավստահ է դառնում, բայց դա ավելի շատ վնասում է։ Նման մարդիկ իրենց մարդկային արժեքներն են կորցնում»,– նշեց նա։
Քրիստինայի խոսքով` մասնագիտության մեջ գլխավոր սկզբունքը սովորելն է։ «Մարդ պետք է միշտ սովորի։ Ինքս միշտ աշխատում եմ ինձ վրա և չեմ բավարարվում իմացածովս։ Միշտ էլ աճելու տեղ և մարդկանցից սովորելու հնարավորություն կա։ Բոլորից էլ ինչ–որ չափով սովորելու բան լինում է։ Միշտ օգտագործում եմ այդ հնարավորությունը։ Թերևս, սա է գլխավոր սկզբունքը, իսկ մնացած առումներով դա այնպիսի մասնագիտություն է, որը քարացած սկզբունքներ չպետք է ունենա»,– ավելացրեց դերասանուհին։
Խոսելով կյանքի սկզբունքների մասին` Քրիստինան նշեց, որ սիրում է ապրել օրով և վայելել օրվա ամեն մի պահը։ «Չեմ սիրում մտովի առաջ գնալ և պլաններ կազմել։ Փորձը ցույց է տվել, որ ինձ համար ավելի լավ է օրով ապրելն և ամեն մի պահը վայելելը։ Անձնական կյանքում էլ ինչ–որ քարացած սկզբունքներ չունեմ։ Միակ ցանկությունս այն է, որ կողակիցս լինի այնպիսին, որ միմյանց հասկանանք և իրար հետ մեզ լավ զգանք»,–ասաց նա։
Վերջին շրջանում խոսակցություններ են պտտվում, որ Քրիստինան և «Կայարանի» գլխավոր դերակատար Վարուժան Մարգարյանը բաժանվել են։ Դերասանուհին չցանկացավ խոսել այս մասին, չնայած չժխտեց, որ Վարուժի հետ հաճախ են վիճել։ Քրիստինայից հետաքրքրվեցինք` արդյոք այդ վեճերը չեն խանգարում աշխատանքին ու դասերին (նրանք նաև համակուրսեցիներ են). «Ինչ էլ որ լինի, չպետք է անդրադառնա աշխատանքի վրա։ Երկուսս էլ այդ սկզբունքով ենք շարժվում և անձնականը ոչ մի ձևով չի անդրադառնում ոչ աշխատանքի, ոչ էլ դասերի վրա»։
Հարցին` երբևէ ափսոսանք չի՞ զգացել, երբ վիճել է հարազատ մարդու հետ, դերասանուհին պատասխանեց. «Կարծում եմ` ցանկացած մարդու հետ վիճելուց հետո էլ ափսոսում ես, քանի որ եթե մարդը քեզ հարազատ է, , ամեն դեպքում, վեճերն անիմաստ են։ Բայց կոնկրետ Վարուժի մասին չի խոսքս։ Վարուժի հետ կապված ոչ մի բան չեմ ուզում ասել»,– ասաց նա։ Քրիստինան նշեց, որ սխալվելիս չի ամաչում ներողություն խնդրել. «Ես որքան էլ պնդաճակատ եմ, երբ սխալ եմ լինում, առաջին քայլն ինքս եմ անում։ Հարկ եղած դեպքում ներողություն եմ խնդրում։ Ներողություն խնդրելն ամոթ չէ։ Դա շատ լավ հատկանիշ է»։
Լուսանկարները` Արման Գրիգորյանի
Տեսանյութեր
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 13:38 • 19/11 «Հրաչուկը իմ գտնված երազն է, մենք ապրում ենք միասին». Ալբերտ Սաֆարյան «Իմ ձեռքբերումն իմ կինն է, իմ Հրաչուկը, ում 2 ու կես տարի առաջ գտա, մենք ապրում ենք միասին ու ապրելու ենք միասին ցմահ: Սա այն դեպքը չէ, որ ասում են երբեք մի ասա երբեք»,- պատմել է դերասան Ալբերտ Սաֆարյանը:
-
Հարցազրույց 16:59 • 18/11 «Դուռը բացեց հորս կինը, ասացի՝ բարև ձեզ, ես ձեր ամուսնու առաջին կնոջ աղջիկն եմ, եկել եմ հորս հետ ծանոթանամ». Լիա Զախարյանը՝ հոր հետ հանդիպման մասին «Ոտքերս դողում էր: Ոչ մի բառով չեմ կարող նկարագրել դա ինչ է, որ դու 19 տարեկանում առաջին անգամ սպասում ես, որ լոգարանից դուրս է գալու մի մարդ, ում արյունը քո երակներով հոսում է»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 12:16 • 19/11 «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան «Ես հպարտորեն ուզում եմ դրա մասին խոսել, որ մանկապարտեզում էլ, դպրոցում էլ, ամեն անգամ, թե՛ տնօրենը, թե՛ դասղեկը, բոլորը իր համեստությունից են խոսում»,- ասել է Վիկա Մարտիրոսյանը:
-
Հարցազրույց 10:57 • 19/11 «Միշտ մտածել եմ, որ իմ պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել». Լիա Զախարյանը՝ ծնողների ամուսնալուծության ու տղաների հետ հարաբերության մասին «Ես միշտ մտածել եմ, որ իմ լինելու պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել: Ինքն ունեցել է երեխա, դրա համար չի կարողացել 2-րդ անգամ ամուսնալ ու դա իմ գիտակից տարիքից մինչև հիմա ինձ հետ եկել է ու դարձել տրավմա»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 10:55 • 18/11 «Ընկերներն ավելին են, քան տաղանդը». Հրաչ Քեշիշյանը՝ «3 ընկեր» բեմադրության մասին. պրեմիերան և հույզերը կուլիսներում Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի բեմադրությամբ Ռեմարկի «3 ընկեր» ստեղծագործությունը՝ Անի Խաչիկյանի, Ներսես Ավետիսյանի, Լևոն Հախվերդյանի ու Վիլեն Սարգսյանի գլխավոր դերակատարմամբ բարձրացավ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմ:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
-
16:11 • 18.11.24 Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան տարեդարձը
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը