Նոր տարին արդեն մոտենում է, ուստի ժամանակն է որոշել, թե ինչ հագուստով պետք է դիմավորել Ամանորը:
Տարվա տիրակալը՝ Դեղին Շունը, ունի իր կանոնները և որոշակի ազդեցությունը նորաձևության վրա, այնպես որ, նրան գոհացնելու համար, պետք է հաշվի առնել նրա «նախասիրությունները»:
2018–ը դիմավորելու համար կարող եք ընտրել դեղինը, կարմիրը կամ ոսկեգույնը։ Եթե պլանավորում եք Ամանորը դիմավորել տանը, ընտրեք հարմարավետ և տաք գործած բլուզ, ցանկալի է՝ տարվա գույների մեջ:
Ներկայացնում ենք Ամանորը դիմավորելու համար նախընտրելի հագուստի տարբերակներ:
Դեղին գույնի հագուստ
Դեղին Շան տարին դիմավորելու համար նախընտրելի են դեղինի բոլոր երանգները:
Ոսկեգույն փայլ ունեցող հագուստ
Փայլփլուն կտորները և հատկապես ոսկեգույն փայլ ունեցողները, հիանալի ընտրություն են Դեղին Շան տարին դիմավորելու համար:
Թավշյա և վելվետից հագուստ
2018-ի գլխավոր թրենդները հենց այս կտորներն են:
Կարմիր զգեստ
Կարմիրը մշտապես ասոցացվում է Ամանորի հետ, ուստի, այս գույնն ընտրելով, հաստատ չեք սխալվի:
Գործած բլուզ