«Ես կարողանում եմ պաշտպանել ինձ». իրական կյանքում ինչպիսին է «Էլենի օրագրից» Մարիամը` Հասմիկ Խոջյանը
Դերասանուհի Հասմիկ Խոջյանին հեռուստադիտողները ճանաչեցին «Շանթ» հեռուստաընկերության «Էլենի օրագիրը» հեռուստասերիալով, որտեղ նա մարմնավորում է Մարիամին։ Առաջին հայացքից գրքերից այն կողմ ոչինչ չտեսնող Մարիամին Հասմիկը միանգամից է սիրել։ Սա այն կերպարն է, որով նա համարձակ ու ինքնավստահ մուտք գործեց հեռուստատեսություն` այն ներկայացնելու համար ներդնելով դերասանական բոլոր կարողությունները, ամեն օր ուսումնասիրելով ու նոր գծեր բացահայտելով նրա մեջ։
Որևէ կերպար խաղալիս այն դառնում է դերասանի մի մասնիկը, Մարիամն էլ Հասմիկի մի մասնիկն է, սակայն իրենից շատ տարբերվեղ մասնիկը։ Դերասանուհու համար լավագույն հաճոյախոսություններից մեկն այն է, որ կերպարն իրենից շատ տարբեր է։ Ասում է` դա նշանակում է, որ իրեն հաջողվել է մասնագիտական ճիշտ մոտեցում ցուցաբերել և կերպար ստեղծել։
Tert.am Life–ը հետաքրքիր զրույց է ունեցել Հասմիկի հետ ինչպես մասնագիտական ուղու, այնպես էլ առօրյա կյանքի, հետաքրքրությունների ու իր տեսակի մասին։
–Հասմիկ, ինչպես ճանապարհդ քեզ բերեց Թատերական ինստիտուտ։
–Մինչև Թատերական ընդունվելը երկար տարիներ եղել եմ «Մետրո» թատրոնում, էդտեղից էլ ուղղորդվել եմ դեպի դերասանական կյանք։ Շատ փոքր տարիքից, երբ հասակակիցներս բակում խաղում էին, ես գնում էի երգի, պարի, գեղասահքի, երաժշտական դպրոց, հաղորդավարական դասընթացների` գերզբաղված գրաֆիկ ունեի։ Ես ինչ ճանապարհ էլ ընտրեի, արվեստի մեջ էր լինելու, որովհետև այդպես էի մեծացել։ Մի անգամ էլ գնացի «Մետրո» թատրոն, որտեղից այլևս չկարողացա կտրվել։ Խաղում էի ներկայացումներում, իսկ դա ուղղակի «հիվանդություն» է։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար Սոնա Մարտիրոսյանը շատ մեծ նշանակություն ունեցավ հետագայում այս մասնագիտությունն ընտրելուս համար։ Թատերական գնալս ինքնըստինքյան ստացվեց, այլ ելք, կարծես, չկար։
–«Էլենի օրագիրը» առաջին հեռուստասերիալն է, որում նկարահանվել ես։ Հեռուստատեսություն մտել ես ուսումդ ավարտելուց հետո միայն։ Ինչո՞ւ ուսանողական տարիներին ակտիվ չէիր այս դաշտում։
–Ես ոչ մի սերիալում չէի նկարահանվում, որովհետև ինձ նյարդայնացնում էր, երբ տեսնում էի, որ դերասանն ինքն իրեն է խաղում էկրանին։ Սերիալում ավելի դժվար է կերպար ներկայացնելը, քան թատրոնում։ Մարիամի կերպարն ինձ շատ ոգևորեց ու մինչև հիմա նույն ոգևորությամբ եմ խաղում, քանի որ ամբողջությամբ ստեղծված կերպար է, բացարձակ կապ չունի ինձ հետ, հատկապես, արտաքին նշաններով՝ հագուկապով, սանրվածքով։
Ես ավարտել եմ Ռաֆայել Քոթանջյանի կուրսը։ Իմ դասախոսներից ինձ վրա մեծ ազդեցություն է ունեցել Լալա Մնացականյանը, ով մինչև հիմա օգնում է ինձ իր խորհուրդներով։ Երբ ընդունվեցի, ռեկտորը Արմեն Մազմանյանն էր։ Նա արգելում էր նկարահանվել։ Ինձ մոտ մնացել էր նստվածքը, որ ուսանողը սովորելու շատ բան ունի։ Կարծում եմ` դերասանն առաջնային պետք է կայանա թատրոնում ներկայացումներ խաղալով, հետո միայն սերիալում։
–Ի՞նչ ներկայացումներում ես ներգրավված եղել։ Կարողացե՞լ ես կայանալ բեմում։
–Կայանալու տեղ դեռևս շատ կա։ Հիմնականում ներգրավված եմ եղել ուսանողական ներկայացումներում։
–Որքան էլ դերասաններն ասում են` մասնագետի համար բարդ կերպարներ չկան, գոնե, դեբյուտային դերի դեպքում շատերին օգնում է իրենց ավելի մոտ, քան լրիվ խաղարկային դեր ներկայացնելը։ Մարիամի կերպարը կերտելիս բարդություններ չկայի՞ն։
–Բարդ է պահել կերպարի օրգանիկան, ինչն առաջնային է սերիալի համար։ Ամեն անգամ մտածում ես` ինչ կհագներ, ինչ սանրվածք կընտրեր, ինչպես կխոսեր այդ աղջիկը։ Ամենօրյա աշխատանք է պահանջում, եթե մի օր չաշխատես, կերպարդ կկորի, սակայն ինձ համար դա ավելի հաճելի է։
–Զգեստապահարանումդ կարողանո՞ւմ ես կերպարիդ համապատասխան հագուստ գտնել։
–Ցավոք, չէ։ Շատ քիչ դեպքերում եմ հագել այն, ինչն իրական կյանքում հագնում եմ։ Անընդհատ նոր հագուստներ եմ գնում, բայց վերջերս անձամբ ինձ համար ոչինչ չեմ գնել։ Երբ բացում եմ զգեստապահարանս, թվում է` Մարիամիկի զգեստապահարանն է։)
–Շատերը խոստովանում են, որ հայտնիության հետ շատանում է նաև հակառակ սեռի ուշադրությունը, սակայն քո էկրանային կերպարը գայթակղիչ, գրավիչ լինելու շեշտադրում չունի։ Շատ աղջիկների համար ցանկալի չէ նման կերպարով ներկայանալը, որովհետև այս տարիքում կարևորում են գրավչությունն ընդգծելը։ Ի սկզբանե, մտածե՞լ ես այս մասին։
–Չեմ մտածել, որովհետև կյանքում չեմ ունեցել ուշադրության պակաս, թերարժեքություն։
–Կողակից ունե՞ս։
–Ոչ։
–Կերպարը վերապրելը, հույզերը թատրոնում և կինոյում շատ տարբեր են։ Ի՞նչ տվեց քեզ սերիալում խաղալը։
–Ինձ շատ բան է տվել։ Այն աշխատանքը, որ պահանջվում է սերիալում, կարևոր է։ Ես ամեն օր նայում եմ սերիալը, ուզում եմ հասկանալ` ինչն է սխալ, ինչն է ճիշտ, ինչն է պետք պահել, ինչը` փոփոխել։ Ամենօրյա աշխատանքը շատ հավես է։
Իհարկե, պետք է կարողանաս հոգևոր սնունդ ստանալ, որպեսզի էներգիա ունենաս սերիալում ծախսելու։ Թատրոնում էներգետիկան ավելի շատ է, քանի որ երկար ժամանակ փորձեր ես անում, 1 օր խաղում ես, տալիս ամբողջ էներգիադ ու ստանում պատասխանը հանդիսատեսից։
–Եթե թատրոնում խաղիդ «պատասխանը» հանդիսատեսի ծափողջույններն են, սերիալի արձագանքը հայտնիությունն է։ Քեզ արդեն ճանաչու՞մ են։ Հայտնիությունը հասցրե՞լ է մտնել քո անձնական տարածք։
–Այո, բայց անձնական տարածք դեռևս չի մտել։ Կարծում եմ` երբ ունես դերասանի մասնագիտություն, խաղում ես սերիալում, հայտնիությունը սպասելի է և նորմալ։
–Հայտնի դառնալուց հետո բոլորը սպասում են, որ «աստղայինդ պիտի տանի»։ Հաճա՞խ են քեզ ասում` քո աստղայինն էլ տարավ։)
-Չեմ անում այնպիսի բաներ, որ այդպես ասեն։ Ես նույնն եմ, գուցե, մասնագիտական աճ եմ ապրել, սակայն որպես Հասմիկ` նույնն եմ մնացել։
–Թատրոնում քեզ տարբեր կերպ դրսևորելու հնարավորություն ունես։ Դերասանությունն ի՞նչ դրսևորում ունի իրական կյանքումդ։
–Չունի։ Մեկ–մեկ ասում են` կարծես դերասանուհի չլինես, ինչու չես շփվում, ինչու ազատ չես։ Ես այսպիսին եմ։ Շփվող եմ, բայց միջավայրից շատ բան է կախված։ Բնավորությամբ հանգիստ մարդ եմ, իսկ ազատություն ասվածն ինձ համար այսքանն է։
– Քեզ ճանաչում են էկրանային կերպարով և շատերին թվում է` իրականում էլ խելոք, հանգիստ «երեխա» ես։) Ինչպիսի՞ն է իրական Հասմիկը, որը տարբերվում է Մարիամից։
–Մարիամը շատ արագախոս է, արագաշարժ։ Ես ավելի հանգիստ եմ։ Նա բացարձակ չշփվող էր մինչև Էլենի հայտնվելը, ես բոլորի հետ շփվում եմ, կապ եմ պահում։ Որքան էլ կարդամ, սովորեմ, միայն դրանով չեմ ապրում։ Ես հանդարտ կլինեմ, թե ոչ, կախված է տեղից, հանգամանքներից, միջավայրից։ Ես բաց, ազատ, շփվող, չկաշկանդվող մարդ եմ։ Երբեմն, ասում են, նույնիսկ, շատախոս։ Դա երևի, տրամադրությունից է կախված։
Կարծում եմ, բնական է, որ կլինեն նաև նմանություններ։ Ի վերջո, եթերում քո ձայնն է, ժեստերը։ Սկզբնական փուլում, երբ ինձ դրսում տեսնում էին, քչփչում էին` Մարիա՞մն է, թե՞ ոչ։ Ինձ հաճելի է, որ մարդիկ երկմտում են, միանգամից չեն հասկանում` ես եմ, թե ոչ, նշանակում է` ստացվել է կերպար ստանալ։ Թեև հիմա արդեն սկսել են ավելի շատ ճանաչել, հավանաբար, «ստաբիլ» եթերում լինելու արդյունքն է։
–Մասնագիտությունից դուրս ի՞նչ հետաքրքրություններ ունես։ Ինչպե՞ս ես լրացնում ժամանցդ։
–Արդեն չեմ էլ հիշում։ Պարզվեց, վաղուց ազատ ժամանակ չեմ ունեցել։ Ազատ ժամերին կարդում եմ։ Կյանքիս այս փուլում այլ հետաքրքրություններս ավելի քիչ են, քան աշխատանքս։
–Նշեցիր, որ սիրում ես պարել, որքանո՞վ ես մասնակից ակումբային ակտիվ կյանքին։
–Ակումբային կյանքը, փաբերը բացարձակ իմը չեն։ Եթե ընկերախումբը որոշի, որ նման տեղ ենք գնում, մեծ սիրով կգնամ, սկզբից մինչև վերջ կպարեմ, սակայն այս դեպքում կարևորը կլինի ոչ թե տեղը, այլ ընկերախումբը։ Ես ավելի շատ սիրում եմ թեյի շուրջ հավաքվել մեր կամ ընկերներիցս մեկի տանը, որևէ սրճարանում։ Ավելի շատ տնային մարդ եմ։
–Ո՞րն է ազատության սահմանը քեզ համար։
–Մի լավ խոսք կա` բռունցքդ մեկնիր մինչև դիմացինիդ դեմքը։ Ինձ համար դա է ազատության սահմանումը։ Ես ազատ եմ` ելնելով իմ ընտանիքի չափանիշներից, ազատ եմ այնքան, քանի դեռ չեմ վնասի դիմացինիս։
–Հայ ընտանիքներից շատերում կարծրատիպային մոտեցում կա դերասանի մասնագիտության հանդեպ։ Ընտանիքդ ինչպե՞ս արձագանքեց որոշմանդ։
– Ի սկզբանե, ինձ ուղղորդել է ընտանիքս։ Ընտանիքումս դերասաններ չկան, սակայն նրանք սիրում էին այս ասպարեզն։ Ընտանիքիս անդամները գիտեն` ես ինչ եմ անում, տեղյակ են իմ ուղղուց։ Նրանք ավելի շատ ոգևորում են ինձ, քան սահմանափակում։
–Ընտանիքiդ ազդեցությունը քեզ վրա շատ մեծ է։ Ովքե՞ր են ընտանիքիդ անդամները, ինչո՞վ են զբաղվում։
–Հայրս, հիմա չի աշխատում, մայրս, գրեթե, միշտ չի աշխատել։ Ծնողներս տարիքով մեծ են։ Ես տան փոքրն եմ։ Եղբայրս բժիշկ է, ինձանից մեծ է 14 տարի։
–Ծնողներիդ հետ, գրեթե, երկու սերնդի տարբերությունն ինչպե՞ս է ազդում հարաբերությունների վրա։ Կարողանո՞ւմ եք ընկերություն անել։
–Տարիքային տարբերությունը չի ազդում։ Պապայից մեկ–մեկ կարող եմ «քաշվել», մամայից` չէ։ Մեր դեպքում ընկերական հարաբերությունները պահվել են, ուղղակի, երբ ծնողներդ մեծ են, շատ ավելի գիտակից են։ Եթե իմ ծնողներն այդքան հասուն չլինեին, գուցե, օրինակ` դերասանուհի դարձած չլինեի։ Եղբորս հետ էլ է տարիքային տարբերությունը մեծ, բայց դա հաճելի է։ Կարծես, 2 հայր ունենաս։ Քեզ պաշտպանված ես զգում։
–Պաշտպանության կարիք հաճա՞խ ես ունենում։
–Չէ, ես կարողանում եմ պաշտպանել ինձ։ Յուրաքանչյուրի հետ իր լեզվով եմ խոսում։ Բացարձակ խեղճացող չեմ։
–Ամեն դեպքում, ի՞նչը կարող է քեզ խեղճացնել, ընկճել։
–Հարազատիս վատառողջ լինելը։
–Տեսակով հարմարվո՞ղ ես։
–Նայած ինչ հարցով։ Եթե պիտի հարմարվեմ այնպիսի բանի հետ, որը կխանգարի իմ ընտանիքին, իմ աշխատանքին, մինչև վերջ կպայքարեմ։
Եթե փոքր, կենցաղային հարցեր են, դրանց շուրջ կհարմարվեմ։ Ես հարմարվող չեմ սկզբունքային հարցերում, սակայն ինձ համար միշտ կա փոխզիջման տարբերակը։ Եթե ինձ զիջում են, ես էլ դիմացինիս կարող եմ զիջել ինչ–որ հարցերում, սակայն ոչ ամբողջովին։
–Իսկ որպես դերասանուհի հնազա՞նդ ես, թե՞ փորձում ես, անպայման, ներկայացնել քո կարծիքն ու հասնել դրա ռեալիզացմանը։
–Փորձում եմ հնարավորիս հնազանդ լինել, եթե դա ինձ շատ չի խանգարում։ Համատեղ աշխատանքը շատ եմ կարևորում։ Պետք է միասին քննարկել զարգացումները, հնարավոր է` դերասանը խելամիտ առաջարկ անի, հնարավոր է` ռեժիսորը։ Եթե դերասանը միշտ լռի, կերպարը կտուժի, սակայն դերասանի ամբիցիոզ լինելն էլ պետք է տեղին լինի։
–Դու ամբիցիո՞զ ես։
–Որոշ հարցերում այո, որոշ հարցերում` ոչ։ Եթե ինձ համար լինի սկզբունքային հարց, կարող եմ և ամբիցիոզ թվալ, եթե ոչ, կարող եմ զիջել։ Մեր նախագծում դեռ չի եղել նման հարց, որ ես իմ ասածն առաջ տանեմ, ռեժիսորը կամ խաղընկերս`իր։
–Հասմիկ, քո ֆեյսբուքայան էջում կան լուսանկարներ, որտեղ ընդգծված է կանացի գրավչություն, սակայն շատ բաց չեն։ Որոշ դերասաններ ասում են, որ բաց տեսարաններում նկարահանվելը մասնագիտության մի մաս է, մյուսներն ասում են, որ իրենք չեն նկարահանվի բաց տեսարաններում։ Ո՞րն է քեզ համար բաց նկարահանվելու սահմանը։
–Շատ բան կախված է նախագծից, ռեժիսորի տված խնդիրներից։ Ամբողջությամբ բաց նկարահանվելը հիմա, ամեն դեպքում, բացառում եմ։ Թե հետո ինչ կլինի, չգիտեմ։ Չնայած չեմ կարծում` Հայաստանում բաց տեսարանում նկարահանվեմ։
Կարծում եմ` ամեն ինչ կարելի է անել գեղեցիկ, էսթետիկ։ Կարելի է ստանալ տեսարաններ, որոնք իրականում բաց չեն եղել, սակայն կա իմիտացիա։ Հաճախ նման տեսարանները նկարահանվում են «դուբլյորով»։ Կարծում եմ` դա ամենահարմար տարբերակն է։ Նման հարցերում կարելի է փոխհամաձայնության գալ։ Հնարավոր է` դերասանը շատ համապատասխան լինի կերպարին, սակայն չհամաձայնի նկարահանվել բաց տեսարանում։ Կարելի է նկարահանել «դուբլյորով»` դերասանը նկարահանվի խոշոր պլաններում, «դուբլյորը»` ընդհանուր։
–Մենք ապրում ենք հայաստանյան իրականության մեջ, որտեղ նման տեսարաններում «դուբլյորների» չեն օգտագործում։ Ռեժիսորներն էլ հաճախ ասում են, եթե չես ուզում նկարահանվել, այլ դերասանի կհրավիրենք։
–Ցավալի է, չէ՞։ Ամեն ինչ պետք է լինի Էսթետիկայի սահմաններում։ Դերասանը չի ասում` չէ, փորձում է փոխհամաձայնության գալ։
–Ո՞ւր են տանում քեզ քո նպատակները։
–Մի շրջան վատ սովորություն ունեի, դեռ ոչինչ չարած խոսում էի ծրագրերիս մասին։ Հետո հասկացա, որ ճիշտ է գործ անել ու դրանով ցույց տալ, թե ուր են տանում նպատակներդ։ Ամեն դեպքում, որտեղ էլ լինեմ, ծրագրերս կապված են մասնագիտությանս հետ։ Այն ժամանակ ասում էի` թատրոնը հաստատ կա, կինոն` չգիտեմ, սակայն հիմա, երբ նկարահանվում եմ, հասկանում եմ, որ երկուսից էլ չեմ կարող կտրվել։
–Հասմիկ, հիմա գրեթե բոլոր նախագծերի դերասաններին քասթինգով են ընտրում, սակայն մի դեպքում դերասանին հրավիրում են մասնակցելու քասթինգի, մյուս դեպքում` դերասանն իր նախաձեռնությամբ է գնում քասթինգի։ Ինքդ հրավերի սպասող դերասանուհի՞ ես։
– Նորմալ եմ համարում քասթինգների մասնակցելը, սակայն ես չեմ դիմի, որ ինձ ընդգրկեն ինչ–որ նախագծում։ Չեմ կարողանում ինքս նախաձեռնել, գնալ։ Մտածում եմ, եթե պետք լինեմ, ինձ կգտնեն։
–Բայց չէ՞ որ քեզ պետք է ճանաչեն։ Հնարավոր է` շատ համապատասխան լինես կերպարին, սակայն քո տեղը չիմանան։
–Բնականաբար, կա այդ գործոնը, սակայն կարծում եմ, որ լինելու բանը կլինի։ Եթե ես պետք է լինեմ այդ տեղում, կլինեմ։
–Այսինքն` ինքդ քայլերի չե՞ս դիմում` մտածելով, որ ամեն ինչ կանխորոշված է։
–Իհարկե, մեզնից շատ բան է կախված, ամեն ինչ կանխորոշված չէ, սակայն այն տեսակի մարդ չեմ, որ ինքս դիմեմ, ինչ–որ տեղ խցկվեմ։ Գուցե և սխալ եմ։ Երբ «Էլենի օրագիրն» ավարտվի, ինքս չեմ դիմի ինչ–որ տեղում լինելու համար։
–Երբ ճանապարհդ տեսնում ես դերասանական ոլորտում, սակայն պատրաստ չես քո նախաձեռնությամբ մասնակցել քասթինգների, հնարավոր է, ինչ–որ պահի դադար ունենաս։ Մտածե՞լ ես ինչով ես լրացնելու այդ դադարները։
–Ճանապարհորդելով։ Հիմա աշխատում եմ, որ հետո ճանապարհորդեմ։)
-Որտե՞ղ ես եղել, ի՞նչ բացահայտումներ ես արել քեզ համար։
-Շատ երկրներում եմ եղել։ Երբ մի շրջան որևէ տեղ չեմ գնում, ոչինչ չեմ կարողանում անել։ Աշխարհում չկա այնպիսի տեղ, ուր չեմ ուզում լինել, քիչ–քիչ ցուցակս լրացնում եմ։ Այս պահին առաջնահերթություններիս մեջ է Անգլիայում ու Բրազիլիայում լինելը։ Ճամփորդել սկսել եմ 11 տարեկանից` պարի խմբի հետ։ Եղել եմ Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Հունաստանում, Սանկտ Պետերբուրգում, Արաբական Էմիրություններում։ Շատ եմ սիրում քաղաքային ճամփորդություններ, որոնց ժամանակ կբացահայտեմ, թե տվյալ երկիրն ինչ մշակույթ ունի, ինչ կյանքով է ապրում։ Ծովափնյա հանգստի ժամանակ 3–րդ օրը տեղս չեմ գտնում։
–Tert.am Life–ի «Հարցախույզ» շարքում նշել էիր, որ նկարահանման հրապարակում քո ամենամտերիմ մարդը Իննան է։ Անձնակազմի մյուս անդամների հետ ի՞նչ հարաբերություններ ունես։
– Շատ ուրախ եմ, որ իմ առաջին նախագիծը հենց «Էլենի օրագիրն» է, քանի որ շատ լավ անձնակազմ է հավաքված։ Չկա ագրեսիվ վերաբերմունք, լարված մթնելորտ։ Աշխատում եմ մարդկանց հետ, ում հետ հաճելի է շփվել նաև աշխատանքից դուրս։
Իննայի հետ ծանոթացել ենք նախագծի շրջանակում, սակայն մեր ընկերությունը խորացավ։ Իննան ինձ գրավեց իր անկեղծությամբ։
–Ի՞նչը կարող է քեզ վանել մարդուց։
–Չեմ սիրում գռեհկություն` գռեհիկ խոսք, պահվածք։ Առհասարակ, մարդկանց ընդունում եմ այնպես, ինչպես կան, կամ շփվում եմ, կամ ոչ։
Լուսանկարները` Ամին Ավագյանի և Լուսինե Թորոսյանի
Տեսանյութեր
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
-
Հարցազրույց 13:38 • 19/11 «Հրաչուկը իմ գտնված երազն է, մենք ապրում ենք միասին». Ալբերտ Սաֆարյան «Իմ ձեռքբերումն իմ կինն է, իմ Հրաչուկը, ում 2 ու կես տարի առաջ գտա, մենք ապրում ենք միասին ու ապրելու ենք միասին ցմահ: Սա այն դեպքը չէ, որ ասում են երբեք մի ասա երբեք»,- պատմել է դերասան Ալբերտ Սաֆարյանը:
-
Հարցազրույց 16:59 • 18/11 «Դուռը բացեց հորս կինը, ասացի՝ բարև ձեզ, ես ձեր ամուսնու առաջին կնոջ աղջիկն եմ, եկել եմ հորս հետ ծանոթանամ». Լիա Զախարյանը՝ հոր հետ հանդիպման մասին «Ոտքերս դողում էր: Ոչ մի բառով չեմ կարող նկարագրել դա ինչ է, որ դու 19 տարեկանում առաջին անգամ սպասում ես, որ լոգարանից դուրս է գալու մի մարդ, ում արյունը քո երակներով հոսում է»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Հարցազրույց 12:16 • 19/11 «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան «Ես հպարտորեն ուզում եմ դրա մասին խոսել, որ մանկապարտեզում էլ, դպրոցում էլ, ամեն անգամ, թե՛ տնօրենը, թե՛ դասղեկը, բոլորը իր համեստությունից են խոսում»,- ասել է Վիկա Մարտիրոսյանը:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 10:57 • 19/11 «Միշտ մտածել եմ, որ իմ պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել». Լիա Զախարյանը՝ ծնողների ամուսնալուծության ու տղաների հետ հարաբերության մասին «Ես միշտ մտածել եմ, որ իմ լինելու պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել: Ինքն ունեցել է երեխա, դրա համար չի կարողացել 2-րդ անգամ ամուսնալ ու դա իմ գիտակից տարիքից մինչև հիմա ինձ հետ եկել է ու դարձել տրավմա»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 10:55 • 18/11 «Ընկերներն ավելին են, քան տաղանդը». Հրաչ Քեշիշյանը՝ «3 ընկեր» բեմադրության մասին. պրեմիերան և հույզերը կուլիսներում Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի բեմադրությամբ Ռեմարկի «3 ընկեր» ստեղծագործությունը՝ Անի Խաչիկյանի, Ներսես Ավետիսյանի, Լևոն Հախվերդյանի ու Վիլեն Սարգսյանի գլխավոր դերակատարմամբ բարձրացավ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմ:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
-
16:11 • 18.11.24 Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան տարեդարձը
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը