«Սիրել եմ, ինչը չէր կարող հետք չթողնել կատարումներիս վրա». Սրբուհի Սարգսյանի նոր ֆոտոշարքն ու անկեղծ խոստովանությունը
Բեմում իմ ակտիվությունն ավելի մեծ է, քան իրական կյանքում. ասում է երգչուհի Սրբուհի Սարգսյանը, ով իրեն չափազանց էմոցիոնալ մարդ է համարում։ Ըստ նրա` երգելիս դա, գուցե, օգնում է, իսկ ահա կյանքում այդպիսին լինելը դժվար է:
Սրբուհի Սարգսյան երգչուհուն հանրությունը բացահայտեց տարիներ առաջ, երբ նա դեռ 16 տարեկան էր: Վերջին ամիսներին նրա անունը հաճախ էր հնչում ոչ միայն Հայաստանում, այլև Ուկրաինայում: Հզոր ձայնով ու բուռն էմոցիաներով աչքի ընկնող Սրբուհու` մեկը մյուսին հաջորդող էներգետիկ ելույթները «Ուկրաինայի ձայնում» շարունակվեցին մինչև եզրափակիչ փուլ: Tert.am Life-ը երգչուհու հետ ֆոտոշարք է իրականացրել ու անկեղծ զրույց ունեցել:
Լինելով չափազանց էմոցիոնալ՝ միաժամանակ ուժեղ մարդ եմ
Աղջկական սեթևեթանք, ժպիտ, որը թաքցնում է խնդիրներն ու ծաղիկների անվերջանալի շարք. Սրբուհին իր տեսակը բնությանը շատ մոտ է համարում։
«Ես պատկերացնում եմ, որ ավելի մեծ տարիքում ծաղիկներ եմ տնկելու ու իմ ձեռքով մշակեմ,-ասաց երգչուհին ու նկատեց՝ ամենասիրելի ծաղիկը վարդն է,– Չգիտեմ ինչու, վարդն իմ տեսակին մոտ եմ համարում: Շատ տաք ծաղիկ է: Նրա ամեն գույնն իր հերթին տարբեր երանգներ ունի, որը, կարծես, տարբեր հոգեվիճակներ է արտահայտում»:
Ծաղիկներ կան, որոնք հատուկ ջերմոցային խնամք են պահանջում, մարդը նույնպես մշտական ուշադրության ու ջերմության կարիք է ունենում: Սրբուհին ասաց, որ իրեն կարող է ջերմացնել խոսքը, վերաբերմունքը միայն այն դեպքում, երբ, իսկապես, անկեղծ է: «Ես շատ հեշտ կարող եմ հասկանալ, երբ է դիմացինս ինձ հետ անկեղծ, երբ է ստում: Լինելով չափազանց էմոցիոնալ ու նրբանկատ, միաժամանակ ուժեղ մարդ եմ համարում ինձ: Մեկը մյուսին կարծես լրացնում են և օգնում, որ չկոտրվեմ, կարողանամ պաշտպանել ինքս ինձ»:
Ժպիտով եմ դիմավորում ու ճանապարհում դժվարությունները
Շատերի համար Սրբուկի հաջողություններն ու ստեղծագործական սահուն թվացող ուղին, իրականում հեշտ չի եղել: Նա անկեղծացավ՝ հոգեբանական ու ֆինանսական դժվարին շրջան է ունեցել, որի մասին պատրաստ կլինի խոսել տարիներ հետո:
«Գուցե, այն մարդիկ, ում հետաքրքրում է իմ կյանքը, անցած ուղին՝ իմանալով, թե ինչ դժվարությունների միջով եմ անցել, անակնկալի գան, բայց այդ ամենը պատմելու համար պետք է ավելի մեծանամ, որպեսզի ճիշտ նկարագրեմ ու հանրության կողմից սխալ չընկալվի: Այո՛, ես դժվար կյանք եմ ունեցել, բազում խոչընդոտներով եմ առաջ գնացել, ինչպես ասում են, լավ մեջք չեմ ունեցել առաջ գնալու համար: Իմ շրջապատում հիմա էլ կան մարդիկ, որոնք ասում են՝ քեզ մոտ ամեն ինչ հեշտ է ստացվում: Իրականում, ես քառակի, հնգակի ավելի շատ եմ ներդնում ինձնից, որ ստանամ այն, ինչ հնարավոր է»,– պատմեց նա։
Սրբուհին հասկացել է, որ իրեն ամեն բան տրվում է դժվարությունները փուլ առ փուլ հաղթահարելուց հետո միայն, սակայն երգչուհին չի նեղսրտում դրանից: «Ես հասկացել եմ՝ դժվարությունը չպետք է վախ առաջացնի, դա պետք է դիտարկես որպես կյանքի դաս, հաղթահարես ու անցնես առաջ: Ես հիմա արդեն ժպիտով եմ դիմավորում ու ճանապարհում դժվարությունները, շատ եմ կոփվել: Կյանքի դժվարությունները չեն կարող քեզ խանգարել հասնելու մանկությանդ երազանքին»,- ընդգծեց նա:
Հնարավոր էր` 16 տարեկանից վաճառող կամ մատուցող աշխատեի
Սրբուհին նշեց, որ աշխատել սկսել է 16 տարեկանից, քանի որ հանգամանքների բերումով չաշխատելու այլընտրանք չի ունեցել։ «Այն ժամանակ այնպիսի կարգավիճակում էի, որ հնարավոր էր` հենց այդ տարիքում խանութում վաճառող կամ սրճարանում մատուցող աշխատեի, բայց կյանքս այնպես դասավորվեց, որ միանգամից սկսեցի երգարվեստով գումար վաստակել: Այդ առումով ես ինձ երջանիկ մարդ եմ համարում: 16 տարեկանում X-Factor մրցույթին մասնակցելուց հետո ինձ համերգների էին հրավիրում, որոշակի գումար էի աշխատում: Ճիշտ է, շատ քիչ էի վաստակում, որը չէր բավականացնում, անգամ, շատ տարրական բաներ ձեռք բերելու համար»:
Որոշ ժամանակ անց Սրբուկը որոշել է ստեղծել իր բենդը՝ Allusion-ը, որի հետ ակումբներում նվագելով սկսել է գումար վաստակել: Այն ժամանակ էլ, երգչուհու խոսքով, իրեն փորձում էին թևաթափ անել ու ասել, որ չի ստացվի, բայց չի դադարել աշխատել: «Մեր խմբից մեկ տարի պահանջվեց, որպեսզի կարողանանք անուն ձեռք բերել ու տարբեր միջոցառումներին երգելու հրավերներ ստանալ: Մեր գործունեության 6 տարիների ընթացքում Հայաստանում ակումբային կյանքը զարգացավ: Այսօր սկսնակ բենդերն էլ կարող են գումար վաստակել, քանի որ ակումբների ընտրանին մեծ է, բայց երբ մենք էինք նոր սկսում, դա ավելի դժվար էր: Իմ ճանապարհի ընթացքում եղել են մարդիկ, որոնք չեն հավատացել իմ հաջողությանը, անգամ, փոքր տարիքում երաժշտական դպրոցի ուսուցչուհին էր ասում, որ ինձ մոտ հայտնի երգչուհի չի ստացվի դառնալ, բայց ինքս ինձ հավատում եմ այնքանով, որ գիտեմ՝ ինչու է ինձ տրված այս շնորհն ու ինչ պետք է անեմ: Այս շնորհով և՛ դժվար է, և՛ հեշտ»,- ասաց նա:
Սիրել եմ, ինչը չէր կարող հետք չթողնել կատարումներիս վրա
Սրբուկն անկեղծացավ, որ սիրել է ու սիրված եղել, բայց որոշել են բաց թողնել իրար: Պատճառների մասին խոսել երգչուհին չցանկացավ, միայն նշեց, որ այսօր սիրո մասին երգելիս, վստահաբար, լիարժեք զգում է` ինչ է երգում. «Մարդը, որն իր կյանքում սիրել է, արդեն երջանիկ է։ Նույն զգացմունքը կապրե՞ս երկրորդ անգամ, թե՞ ոչ, արդեն երկրորդական հարց է: Իմ վերաբերմունքն ու կատարողական մոտեցումը սիրո թեմայով երգերին փոխվել է: Նույն երգը, որը ես կատարել եմ տարիներ առաջ և այսօր, երգում եմ բոլորովին այլ զգայական մակարդակում: Ապրել եմ այդ զգացմունքն, ինչը չէր կարող հետք չթողնել կատարումներիս վրա»:
Սրբուկն ասաց` իդեալներով չի առաջնորդվում, բայց հակառակ սեռի հետ շփվում է միայն լուրջ հարաբերությունների հեռանկարի դեպքում: Նրա խոսքով` իր կողքին կարող է լինել այնպիսի տղամարդ, որն ունի անկեղծ սիրելու և նվիրվելու կարողություն:
Ճանապարհիս շատ ընկերներ կորցրի
Ընկերներին մենք ենք ընտրում, լավագույններին թողնում է ժամանակը. Սրբուհին խոստովանեց, որ ստեղծագործական ճանապարհի ընթացքում շատ ընկերների է կորցրել, ինքնակամ ու անաղմուկ հեռացրել նրանց իր կյանքից. «Անընդհատ կորցնում էի, ցավը մեծ էր, բայց հիմա ուրախ եմ, որ մնացել են այն մարդիկ, թեկուզ քիչ, որոնք իսկապես անկեղծ են, հոգու ընկերներ: Անհանգստանում են քեզ հավասար, հարազատներիդ պես, օգնում են քեզ նաև հոգեբանորեն: Ամեն դեպքում, ես հասկանում եմ նաև մարդկանց, որոնք նախանձում են, չեն ուրախանում քո հաջողությամբ, չեմ չարանում նրանց նկատմամբ»:
Երբ նայում եմ հայելու մեջ, մտածում եմ՝ արտաքնապես որքան փոքր եմ, ներքուստ` որքան հասուն
Սրբուկի կարծիքով՝ որպես ինքնուրույն անհատ ինքը վաղ տարիքից է ձևավորվել, թեև ընտանիքը մշտապես իր կողքին է եղել: Դրանում համոզվել երգչուհուն օգնել է «Ուկրաինայի ձայնում» մասնակցության ժամանակ մոտ 6 ամիս Կիևում միայնակ ապրելը։ «Ճիշտ է, ընթացքում գալիս–գնում էի, բայց հիմնականում մենակ եմ մնացել օտար երկրում: Այդ ժամանակ հասկանում էի՝ որքան եմ մեծացել, կայունացել, որ կարող եմ շատ հարցեր ինքնուրույն լուծել։ Երբ նայում եմ հայելու մեջ, մտածում եմ՝ արտաքնապես որքան փոքր եմ, ներքուստ` որքան հասուն: Ուկրաինայում էլ էին կարծում, թե ես 18–19 տարեկան եմ, հատկապես, երբ առանց շպարի էի լինում: Այդ կոնտրաստն ինքս էլ եմ ուզում հասկանալ»:
Լուսանկարները՝ Johny Core-ի
Հագուստը՝ Petoor-ի
Տեսանյութեր
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 13:38 • 19/11 «Հրաչուկը իմ գտնված երազն է, մենք ապրում ենք միասին». Ալբերտ Սաֆարյան «Իմ ձեռքբերումն իմ կինն է, իմ Հրաչուկը, ում 2 ու կես տարի առաջ գտա, մենք ապրում ենք միասին ու ապրելու ենք միասին ցմահ: Սա այն դեպքը չէ, որ ասում են երբեք մի ասա երբեք»,- պատմել է դերասան Ալբերտ Սաֆարյանը:
-
Հարցազրույց 16:59 • 18/11 «Դուռը բացեց հորս կինը, ասացի՝ բարև ձեզ, ես ձեր ամուսնու առաջին կնոջ աղջիկն եմ, եկել եմ հորս հետ ծանոթանամ». Լիա Զախարյանը՝ հոր հետ հանդիպման մասին «Ոտքերս դողում էր: Ոչ մի բառով չեմ կարող նկարագրել դա ինչ է, որ դու 19 տարեկանում առաջին անգամ սպասում ես, որ լոգարանից դուրս է գալու մի մարդ, ում արյունը քո երակներով հոսում է»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Հարցազրույց 12:16 • 19/11 «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան «Ես հպարտորեն ուզում եմ դրա մասին խոսել, որ մանկապարտեզում էլ, դպրոցում էլ, ամեն անգամ, թե՛ տնօրենը, թե՛ դասղեկը, բոլորը իր համեստությունից են խոսում»,- ասել է Վիկա Մարտիրոսյանը:
-
Հարցազրույց 10:57 • 19/11 «Միշտ մտածել եմ, որ իմ պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել». Լիա Զախարյանը՝ ծնողների ամուսնալուծության ու տղաների հետ հարաբերության մասին «Ես միշտ մտածել եմ, որ իմ լինելու պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել: Ինքն ունեցել է երեխա, դրա համար չի կարողացել 2-րդ անգամ ամուսնալ ու դա իմ գիտակից տարիքից մինչև հիմա ինձ հետ եկել է ու դարձել տրավմա»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 10:55 • 18/11 «Ընկերներն ավելին են, քան տաղանդը». Հրաչ Քեշիշյանը՝ «3 ընկեր» բեմադրության մասին. պրեմիերան և հույզերը կուլիսներում Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի բեմադրությամբ Ռեմարկի «3 ընկեր» ստեղծագործությունը՝ Անի Խաչիկյանի, Ներսես Ավետիսյանի, Լևոն Հախվերդյանի ու Վիլեն Սարգսյանի գլխավոր դերակատարմամբ բարձրացավ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմ:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
-
16:11 • 18.11.24 Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան տարեդարձը
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը