«Շրթունքներս լցնելիս չափն անցել եմ». Լիլիթ Բաբասյանը` «լկտի» տպավորություն թողնելու, հիասթափությունների և միամտության մասին
Դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը` Լիլիթը, միշտ աչքի է ընկել իր անկեղծությամբ։ Tert.am Life–ը Լիլիթի հետ նոր զրույց է ունեցել, որի ժամանակ դիետոլոգը մի շարք անկեղծ խոստովանություններ է արել։ Լիլիթի հետ խոսել ենք կյանքում ունեցած հիասթափությունների, ավելի ուժեղ դառնալու և առաջին հայացքից սխալ տպավորություն ստեղծելու մասին։
–Լիլիթ, երբ ամուսնացար, 20 տարեկան էիր։ Որքան էլ այդ տարիքի համար կայացած լինեիր, քո հետագա կայացման, աշխատանքում ինքնադրսևորվելու փուլը եղավ ամուսնուդ կողքին։ Այս ընթացքում շա՞տ ես փոխվել։
–Մինչև ամուսնությունս էլ աշխատում էի, սակայն այս ընթացքում ավելի ամրացա։ Ես, իսկապես, շատ եմ փոխվել։ Մեկ–մեկ մտածում եմ` 27 տարեկան եմ, բայց հոգեպես ինձ զգում եմ երկար ճանապարհ անցած, 60 տարեկան մարդ եմ զգում։ Հիմա ավելի չոր եմ դարձել։
–Ինչո՞ւ։
–Հիասթափությունը մարդկանցից շատ էր։ Չեմ ասում` բոլորը, սակայն մարդկանց մեծ մասն օգտագործում է քո բարությունը, անկեղծությունն ու մեծահոգությունը։ Ես ատում եմ, երբ ինձ խաբում են։
–Հայտնիությունն ու աշխատանքային հաջողությունը ի՞նչ փոխեցին քո կյանքում։
–Ինձ չփոխեցին։ Սաշն ու իմ մտերիմներից շատերն ասում են` պիտի այսպիսին չլինես, բայց ես չեմ ուզում փոխվել։ Ես գիտեմ, որ ահավոր հայտնի ու հարուստ մարդ եմ լինելու, սակայն երբեք չեմ փոխվի։ Այն օրը, երբ փոխվեմ, կնշանակի` մեռած մարդ եմ, կհայտնվեմ այնտեղ, ինչի դեմ պայքարել եմ։
–Ձգտում ես հարստությա՞ն։
–Չեմ ձգտում, ուղղակի մանկուց զգացողություն ունեմ, որ այդպես է լինելու։
–Շատերը քննարկում են, որ ապահովված ընտանիքից ես։ Մի առիթով խոսել ենք այն մասին, որ ֆինանսապես բարդ տարիներ եք ունեցել։ Հիմա էլ, դու ու ամուսինդ անընդհատ աշխատելով եք պահում այն, ինչ ստեղծել եք։ Հաճա՞խ եք բարդությունների հանդիպում։
–Այսօր մեր տանը դա մեծ կռիվ է։ Երեխաս հիմա մերոնց մոտ է, որովհետև ես աշխատանքի եմ։ Ես կարող եմ 5 հաճախորդի պակաս ընդունել, երեխայիս հետ անցկացնել ժամանակս, սակայն ուզում եմ նա ունենա այն, ինչ ես չեմ ունեցել։ Խոսքս այն մասին չէ, որ 16 տարեկանից մեքենա վարի։ Ուզում եմ տղաս լավ կրթություն ստանա, օրինակ, Անգլիայում սովորի։ Այս ամենն իր համար եմ անում։ Գումարը կարևոր չէ ասում են այն մարդիկ են, որոնք չունեն գումարի կարիք։ Իհարկե, փողը չպետք է առաջնային լինի կյանքում, սակայն այսօր ամեն ինչ դրանից է կախված, հաճախ, նույնիսկ, քո հանդեպ վերաբերմունքը։ Այսօր ամեն ինչը փող է։ Սաշն էլ է աշխատում, սակայն չեմ կարծում, որ եթե ինքը տղամարդ է, ամեն ինչ պետք է ինքն անի։
–Դու բավականին մեծ կամքի ուժ ունես, միաժամանակ շատ փխրուն ու խոցելի ես։ Ո՞րն է սահմանը։
–Ինձ ուժեղ են դարձրել իմ շրջապատի մարդիկ։ Կան մարդիկ, որոնք կոտրվում են վատից։ Ես հակառակը։ Մարդիկ մտածում են` ինձ վատություն արեցին, կնեղվեմ, իսկ ես ուժեղանում եմ։ Գիտե՞ս, քանի անգամ եմ մտածել բաժանվելու մասին, հետո հիշել եմ, թե կողքից որքան մարդ է ուրախանալու ու հասկացել եմ, որ ես պիտի պայքարեմ իմ սիրո համար։
–Որքան էլ առաջ ես գնում, ինքդ քեզ հետ ունենում ես նաև կոտրվելու, տխրելու պահեր։ Ինչպե՞ս են այդ ապրումները դրսևորվում քեզ մոտ։
–Դա տևում է 30 րոպե, առավելագույնը` 2 ժամ։ Նման պահերին ես մենակ եմ մնում մտքերիս հետ, ձորում մեքենա եմ վարում` իմ մտքերի, իմ երաժշտության հետ։ Ինձ չի տանջում, թե ինչու մարդն այսպես արեց, մտածում եմ` ինչու չգնահատեց դիմացինին։ Ես կարող եմ 3 օրվա ծանոթիս մեր տունը տալ, որ ապրի, Սաշի հետ վիճեմ, թե մարդն ունի դրա կարիքը, իսկ նա հետո ուղղակի թողնի ու գնա։ Ես այդպիսին չեմ, եթե մեկն ինձ հաց տա, մինչև կյանքիս վերջ կհիշեմ. երբ բացել էինք մեր առաջին սրճարանը, մի պապիկ կար, որը եթե մեզնից չօգտվեր, տակ էինք տալու։ Գիտեի, որ իրեն առանձնապես պետք չէ, բայց ամեն օր գնումներ է անում մեր մոտից։ Ես մինչև հիմա իրեն զանգում եմ, հետաքրքրվում` ինչպես է, երբ ինչ–որ նորություն եմ ունենում, ուղարկում եմ իրեն։ Չեմ կարող ուրանալ իր արածը։
–Ավելի հաճախ լա՞վ մարդկանց ես հանդիպում, թե՞ վատ։
–Ավելի շատ հանդիպում եմ վատին, բայց հիշում եմ լավին։ Նախորդ տարի ես մշտապես սթրեսի մեջ էի, մտածում էի` ինչու է այսպես լինում, միգուցե, ես եմ մեղավոր։ Հիմա այլ կերպ եմ նայում կյանքին։
Ես ահավոր վատ բնավորություն ունեմ, կոնֆլիկտային եմ, սակայն շատ եմ աշխատել ինձ վրա։ Հիմա այլ տակտիկա եմ բռնել, երբ մեկն ինձ գոռգոռալով մի բան է ասում, ժպիտով պատասխանում եմ ու անում իմ անելիքը։
–Բնավորությանդ ո՞ր գիծն ես ուզում փոխել, ո՞րը հանկարծ չկորցնել։
–Ուզում եմ փոխել իմ բռնկունությունը։ Շատ բռնկուն եմ, անգամ, եթե ստացվի այդ պահին ժպիտով անելիքս անել, անհնար է` հետո մտնեմ տուն, սրճարան կամ ինչ–որ տեղ ու չսկսեմ գոռգոռալ։ Իմ միջից պետք է դուրս գա այդ զայրույթը։ Մի քիչ հանգստություն ու ինձ էլ ոչինչ պետք չէ։
Իսկ չփոխել... միայն մի բանի համար եմ վախենում, որ ինչ–որ պահի չուզեմ լավն անել դիմացինիս։ Տարիներ առաջվա համեմատ շատ եմ փոխվել։ Օրինակ, առաջ արձագանքում էի բոլոր օգնություններին, հետո դեպք եղավ, երբ երեխայի համար օգնություն էի տվել, այլ նպատակով էին օգտագործել, սկսեցի զգուշանալ։ Ուզում եմ չփոխվի հավատս մարդկանց հանդեպ։ Երբ նոր էի ամուսնացել, ինձ համար բոլորը լավն էին, Սաշը ջղայնանում էր։ Աղջիկները գալիս, ինձ ժպտում էին, շնորհավորում, ջերմ շփվում էի իրենց հետ, մի քիչ խոսեցնում էին, տանս եղածը պատմում էի, մեկ էլ իմանում էի` Սաշին են գրում։ Բայց, գիտե՞ս, կարոտում եմ այդ զգացողությունը։ Աննկարագրելի զգացողություն է, երբ հավատում ես, որ բոլորը լավն են, բոլորն ուրախ են քեզ համար, մտածում ես` ինչքան մարդ կտխրի, եթե քեզ ինչ–որ բան պատահի։ Հիմա, նույնիսկ, երբ ինձ դրականն են ասում, ժամանակ է պետք, որ հավատամ։
–Լիլիթ, առաջին հայացքից քեզ չեն ընկալում այնպիսին, ինչպիսին իրականում ես։ Մտածե՞լ ես` ինչու։
–Ինքս էլ ինձ չեմ սիրում առաջին հայացքից։ Երբ իմ լուսանկարները, տեսանյութերն եմ նայում, մտածում եմ` էս ով ա։ Երբ իմ մասին գրում են` «սրա շրթունքները...», ասում եմ` համամիտ եմ։ Լուրջ եմ ասում։ Ես երբեք չեմ ասել, որ սիրուն եմ։ Ինքս էլ, երբ ինձ կողքի աչքով եմ նայում, ասում եմ` անճոռնի եմ, գոռոզ, լկտի ձև ունեմ։ Չգիտեմ, ինչու է այդպես։ Մի հայացք ունեմ, շատ վատն է, ինքս նայում եմ ու մտածում` «յախք»։ Սակայն ես երբեք չեմ ուզել, որ ինձ սիրեն արտաքինիս համար։ Եթե այդպես ուզեի, ավելի շատ կսարքեի ինձ, բայց սարքել եմ այն, ինչն ինչ դուր չի եկել։ Ինչ–որ տեղ չափն անցել եմ, ինչ–որ տեղ` ոչ, բայց տարիքս էր այդպիսին։ Երիտասարդ ժամանակ ամեն աղջիկ ընկնում է նորաձևության հետևից, ուզում է թիթիզ լինել։
–Արտաքին ո՞ր փոփոխության ժամանակ ես չափն անցել։
–Շրթունքներիս դեպքում։ Դա նաև ազդել է խոսակցականիս վրա։ 2 տարի է` ձեռք չեմ տվել շրթունքներիս, չեմ ուզում ավելի մեծանան։
–Ի՞նչ է քեզ պետք խաղաղության համար։
– Սա իմ երկիրը չէ։ Ես շատ եմ սիրում Հայաստանը, սակայն կուզեմ առաջվա պես կարոտով գալ այստեղ։ Մոսկվան էլ չեմ սիրում։ Կարծում եմ` Ամերիկան է իմ երկիրը։ Երևի, այնտեղի կանոնների համար։ Օրինակ, այնտեղ իրավունք չունես երեխայի վրա գոռալու կամ ձեռք բարձրացնելու։ Ես շատ կողմ եմ դրան։ Մարդը պետք է այնքան ուժեղ ծնող լինի, որ երեխան մի հայացքից քաշվի։ Մենք կենդանիներ չենք, որ խփենք երեխային։ Գուցե, գնամ ու փոշմանեմ, որ այսպես եմ մտածել։ Նույնիսկ ուզում եմ, որ այդպես լինի։ Գնամ այնտեղ, հասկանամ, որ հեռվից պատկերացումս այլ էր։
Տեսանյութեր
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
-
Հարցազրույց 13:38 • 19/11 «Հրաչուկը իմ գտնված երազն է, մենք ապրում ենք միասին». Ալբերտ Սաֆարյան «Իմ ձեռքբերումն իմ կինն է, իմ Հրաչուկը, ում 2 ու կես տարի առաջ գտա, մենք ապրում ենք միասին ու ապրելու ենք միասին ցմահ: Սա այն դեպքը չէ, որ ասում են երբեք մի ասա երբեք»,- պատմել է դերասան Ալբերտ Սաֆարյանը:
-
Հարցազրույց 16:59 • 18/11 «Դուռը բացեց հորս կինը, ասացի՝ բարև ձեզ, ես ձեր ամուսնու առաջին կնոջ աղջիկն եմ, եկել եմ հորս հետ ծանոթանամ». Լիա Զախարյանը՝ հոր հետ հանդիպման մասին «Ոտքերս դողում էր: Ոչ մի բառով չեմ կարող նկարագրել դա ինչ է, որ դու 19 տարեկանում առաջին անգամ սպասում ես, որ լոգարանից դուրս է գալու մի մարդ, ում արյունը քո երակներով հոսում է»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Հարցազրույց 12:16 • 19/11 «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան «Ես հպարտորեն ուզում եմ դրա մասին խոսել, որ մանկապարտեզում էլ, դպրոցում էլ, ամեն անգամ, թե՛ տնօրենը, թե՛ դասղեկը, բոլորը իր համեստությունից են խոսում»,- ասել է Վիկա Մարտիրոսյանը:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 10:57 • 19/11 «Միշտ մտածել եմ, որ իմ պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել». Լիա Զախարյանը՝ ծնողների ամուսնալուծության ու տղաների հետ հարաբերության մասին «Ես միշտ մտածել եմ, որ իմ լինելու պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել: Ինքն ունեցել է երեխա, դրա համար չի կարողացել 2-րդ անգամ ամուսնալ ու դա իմ գիտակից տարիքից մինչև հիմա ինձ հետ եկել է ու դարձել տրավմա»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 10:55 • 18/11 «Ընկերներն ավելին են, քան տաղանդը». Հրաչ Քեշիշյանը՝ «3 ընկեր» բեմադրության մասին. պրեմիերան և հույզերը կուլիսներում Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի բեմադրությամբ Ռեմարկի «3 ընկեր» ստեղծագործությունը՝ Անի Խաչիկյանի, Ներսես Ավետիսյանի, Լևոն Հախվերդյանի ու Վիլեն Սարգսյանի գլխավոր դերակատարմամբ բարձրացավ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմ:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
-
16:11 • 18.11.24 Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան տարեդարձը
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը