Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմի պրեմիերայի հայտնի հյուրերն ու հետաքրքիր դրվագները
Մի քիչ հուզմունք, մի քիչ ժպիտ, երբեմն, ծիծաղ... Մհեր Մկրտչյանի նոր կատակերգությունը տիպիկ կատակերգություն համարելը բարդ է, քանի որ ինչպես ռեժիսորն է ասում, այն մի քանի ժանրի միքս է, ինչպես կյանքում, այնպես էլ նրա ֆիլմում կան բոլոր զգացմունքները։ Մարդու ներքին կռիվը ռեժիսորը ներկայացրել է իրեն բնորոշ հումորով և ձեռագրով։ Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմի պրեմիերայի հյուրերից էին նաև ոզնիներ, չէ՞ որ «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմում դառնում է փրկության խորհրդանիշ։ Ֆիլմի անձնակազմն էլ պրեմիերային ներկայացել էր համապատասխան շապիկներով։
Tert.am Life–ը ներկայացնում է ռեժիսորի նոր աշխատանքի պրեմիերայի ֆոտոշարքն ու ֆիլմի մանրամասները։
Սամվել Թոփալյանի, Անի Ղազարյանի, Արծրուն Չոբանյանի, Ժան Նշանյանի, Գեորգի Հովակիմյանի, Մարինա Մնացականյանի, Անի Ամիրյանի, Գուրգեն Սարգսյանի, Քրիստինա Հովակիմյանի, Արփինե Իսրայելյանի և այլ դերասանների մասնակցությամբ կատակերգության հերոսը մի մարդ է, որն առաջնորդվում է` «կամ գիշատիչ ես, կամ զոհ» սկզբունքով, փաստաբան, որի համար չկան անլուծելի հարցեր, միայն թե, դժվարանում է անկեղծ լինել նույնիսկ ինքն իր հետ։ Թե ինչպես է ընթանում նրա ներքին պայքարը և ինչով է ավարտվում , հանդիսատեսը կարող է տեսնել Երևանի բոլոր կինոթատրոններում։
Փաստաբանին մարմնավորում է Սամվել Թոփալյանը։ Այս դերի համար ռեժիսորն ի սկզբանե դիտարկել էր դերասաններ Արծրուն Չոբանյանին և Սամվել Թոփալյանին, սակայն Արծրուն Չոբանյանին բաժին է հասել մեկ այլ դեր։ Դերասանից հետաքրքրվեցինք` արդյոք ցանկություն չկար, այնուամենայնիվ, խաղալ Սամվելի դերը։ Դերասանը կատակեց, որ դեռ կխաղա այդ դերը, ապա հումորով հավելեց, որ իրեն շատ ավելի շատ դուր էր գալիս Ժան Նշանյանի կերպարը, սակայն տարիքը թույլ չէր տալիս հավակնել այդ դերին։
Մհեր Մկրտչյանը նկատեց, որ իր ընտրությունը հիմնավորող բանաձև գոյություն չունի. «Իմ կենսագրության մեջ իմ ընտրած դերասաններից ոչ ոք քասթինգի ժամանակ չի կատարել այն խնդիրը, որը դրվել է։ Քասթինգը քիմիայի պես բան է, որի ժամանակ զգում ես, թե ինչպես կարող ես ճանապարհ անցնել տվյալ մարդու հետ»։
Սամվել Թոփալյանին ֆիլմը հետաքրքրել է մարդկային հարաբերությունների տեսանկյունից. «Ինձ համար ամենակարևորն այն է, որ այս ֆիլմը մարդկային հարաբերությունների մասին է։ Վերջերս նայում ենք ֆիլմեր, որոնք մեքենաների, շենքերի մասին են, իսկ ինձ հետաքրքիր են այն ֆիլմերը, որտեղ կա մարդ»։
Երիտասարդ դերասանուհի Մարինա Մնացականյանի համար դերը դեբյուտային է։ Թատերական ինստիտուտի ուսանողուհին ասում է, որ մեծ պատասխանատվություն էր աշխատել նման պրոֆեսիոնալ թիմի հետ, որոնք հայկական կինոշուկայում եզակի է։ Մարինան նկարահանվել է նաև համբույրի և բաց տեսարաններում, ինչը Հայաստանում շարունակում է քննարկվող թեմա լինել։ Դերասանուհին, սակայն, այս մասին խոսելը տեղին չի համարում։ «Երբ տեսնում ես իրականությունում ինչ է կատարվում, բաց տեսարաններում խաղալու մասին խոսելը տեղին չես համարում։ Մենք կրթություն ենք ստանում և տիրապետում ենք նաև դերասանական տեխնիկայի, որի շնորհիվ կարողանում ենք խաղալ այդպիսի տեսարաններում։ Չկան գռեհիկ տեսարաններ, որոնց պատճառով կարող են ինձ քարկոծել»,– ընդգծեց նա։
Ինչպես Մհեր Մկրտչյանի մյուս ֆիլմերում, այստեղ ևս բաց տեսարանները ներկայացված են բնական։ Համբույրի տեսարաններում չնկարահանվելը ռեժիսորի համար ոչ պրոֆեսիոնալ է։ Ֆիլմի հերոսուհուն մարմնավորում է Մհեր Մկրտչյանի կինը` Անի Ղազարյանը, որը ևս համբույրի տեսարան ունի Սամվել Թոփալյանի հետ։
Խոսելով գլխավոր կերպարի համար կնոջն ընտրելու մասին` ռեժիսորն առանց ավելորդ արդարացումների, թե Անին քասթինգ է անցել կերպարի համար, ասաց, որ այդպես է տեսել այդ կերպարը։
Անին ասում է` նկարահանման հրապարակում, ամուսնուն հաջողվում է մի կողմ դնել ցանկացած անձնական հարաբերություն, իրեն` ոչ։ ««Կյանք ու կռվում» ինձ համար ավելի հեշտ էր աշխատել Մհերի հետ, որովհետև այն ժամանակ մեր միջև չկար անձնական կապ։ Այս դեպքում շատ բարդ էր աշխատելը»,– նկատեց նա։
Ժան Նշանյանն ընդգծեց, որ իր համար հաճելի է աշխատել այնպիսի ռեժիսորի հետ, որից կարող է սովորել, իսկ սովորել պետք է ցանկացած տարիքում։ Դերասանն անկեղծորեն ասաց` ֆիլմում կան դրվագներ, որոնք հավանել է, դրվագներ, որոնք չի հավանել, սակայն Մհերի հետ աշխատելն իր համար միշտ հետաքրքիր է։
Ժան Նշանյանը մարմնավորում է ինքնասիրահարված ռեժիսորի։ Իրեն բնորոշ սարկազմով Մհեր Մկրտչյանն անդրադարձել է ժամանակակից կինոարտադրությանը, իսկ ռեժիսորի հետ անձնական ընդհանրություն գտնել դժվարացավ։ «Միշտ ֆիլմում ինձնից ինչ–որ մասնիկ կա։ Դա ինչ–որ չափով արտահայտված է մի կերպարում, ինչ–որ չափով` այլ կերպարում, սակայն կստեմ, եթե ասեմ, որ ինձնից ոչինչ եմ դնում։ Քեզնից ոչինչ չես գնում, երբ պատվերով ինչ–որ գործ ես անում և դրան վերաբերում ես զուտ ֆինանսական եկամուտի աղբյուր։ Ռուսաստանում ունեցել եմ այդպիսի փորձ։ Կոնկրետ Ժան Նշանյանի կերպարում, գուցե, ինչ–որ բան կա ինձնից, գուցե, տարիներ անց իմ մեջ ի հայտ գան այդպիսի հատկանիշներ։ Հայաստանը շատ վտանգավոր միջավայր է, որովհետև Հայաստանում ցնդելը շատ հեշտ է, աստղայինը տանելը` անխուսափելի։ Հուսամ` իմ կողքին կան մարդիկ, որոնք ճիշտ ժամանակին կապտակեն ու ուշքի կբերեն ինձ»,– ասաց նա։ Իր հերթին Ժան Նշանյանը նկատեց, որ Մհեր Մկրտչյանից իր կերպարում բնութագրական գծեր չկան։
Սցենարի ստեղծման պատմությունը Մհեր Մկրտչյանի մոտ նման է ֆիլմ դիտելու ընթացքին։ Ասում է` երբեք չգիտի` ինչ է լինելու հաջորդիվ. «Երբ սկսում եմ գրել, երբեք ամբողջական սցենար չեմ ունենում մտքումս, երրորդ էջը գրելիս չգիտեմ` ինչ իրադարձություն է լինելու չորրորդում»։
Պրեմիերային ընդառաջ ռեժիսորի լարվածությունը մեծ էր, ինչը պայմանավորված էր և՛ պատասխանատվությամբ, և՛ այն հանգամանքով, որ հանդիսատեսն է որոշում ֆիլմի ճակատագիրը։ Ռեժիսորը վստահ է, եթե ֆիլմը չի գտնում իր լսարանը, ուրեմն հեղինակն ինչ–որ տեղ սխալվել է։
Ֆիլմի երաժշտությունը գրել են Կարենը և Սևակը, նրանք նաև գործիքավորել են Սոնա Ռուբենյանի և Ավետ Բարսեղյանի հեղինակած սաունդթրեքը։ Ռեժիսորը նկատեց, որ շատ է կարևորում կոմպոզիտորների հետ դիալոգը։ «Հեղինակը կարող է շատ լավ երաժշտություն գրել, սակայն այն խանգարի ֆիլմին։ Այս դեպքում շատ կարևոր է, որ երաժշտությունը լրացնի ֆիլմին, ինչը Կարենն ու Սևակը կարողացել են հմտորեն անել»,– ասաց Մհեր Մկրտչյանը։
Ինչ վերաբերում է սաունդթրեքին` երաժշտությունը գրել է Սոնա Ռուբենյանը, խոսքերը` Ավետ Բարսեղյանը։ Ավետը հիշեց, որ իր և Մհերի համագործակցությունը սկսվել է «Կյանք ու կռիվ» ֆիլմից։ Առաջին համագործակցությունն ավելի բարդ էր, քանի որ ճանաչողական փուլում էին, հիմա ամեն ինչ շատ ավելի հեշտ է ստացվել։
«Երբ Մհերը լսեց «Կյանք ու կռիվ» երգը, հասկացավ, որ Հայաստանում էլ կան լավ գրողներ:) Երկրորդ համագործակցությունը ստացվեց որպես ընկերներ։ Երգչուհու ընտրության հարցում Մհերը դրել էր 2 խնդիր` ունենա լավ ձայն և աստղայինը տարած չլինի, կինը` Անին, առաջարկեց Սոնա Ռուբենյանի թեկնածությունը։ Ես զանգեցի Սոնային, ասացի, որ փորձի երաժշտություն գրել։ Նա շատ հուզվեց, երբ լսեց առաջարկը,– պատմեց Ավետը, Սոնան էլ հավելեց,– Ես շատ հուզվեցի, որովհետև հիշեցի այն ապրումները, որոնք ունեցել եմ «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկու մասերը դիտելիս։ Չգիտեմ` Մհեր Մկրտչյանը հիշում է, թե ոչ, բայց առաջին ֆիլմը դիտելուց հետո տպավորված դուրս եկա, կինոթատրոնում էր, հուզված մոտեցա ու ասացի` շնորհակալ եմ։ Երբ այդ ամենից հետո ստացա առաջարկ երգ գրել և կատարել իր նոր ֆիլմի համար, շատ հուզվեցի։ Հետո իմացա, որ այդ պահին բարձրախոս է միացված եղել ու իրենք էլ լսել էին արձագանքս»։ Պարզվում է` Սոնայի երաժշտությունը լսելուց հետո Ավետը խոսքերը գրել է մեկուկես ժամում։
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
Տեսանյութեր
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 15:44 • 14/11 «Մի քանի անգամ պատահաբար հանդիպել ենք, նորմալ բարևել, շփվել ենք». Իրինա Այվազյանը՝ բաժանումների ու անձնական կյանքի մասին «Հեշտ չեմ հեռանում մարդկանցից, նույնիսկ, եթե ես ուզում եմ հեռանալ, միշտ վախենում եմ դիմացինին ցավ պատճառելուց: Շատ հաճախ դրա պատճառով ես ինքս ինձ եմ վնասում»,- պատմել է դերասանուհի Իրինա Այվազյանը:
-
Հարցազրույց 15:44 • 14/11 «Մի քանի անգամ պատահաբար հանդիպել ենք, նորմալ բարևել, շփվել ենք». Իրինա Այվազյանը՝ բաժանումների ու անձնական կյանքի մասին «Հեշտ չեմ հեռանում մարդկանցից, նույնիսկ, եթե ես ուզում եմ հեռանալ, միշտ վախենում եմ դիմացինին ցավ պատճառելուց: Շատ հաճախ դրա պատճառով ես ինքս ինձ եմ վնասում»,- պատմել է դերասանուհի Իրինա Այվազյանը:
-
Ժամանց 13:12 • 08/11 «Ինձ ասում են՝ 10 անգամ ամուսնացել ես, ես ամուսնացած եղել եմ 1 անգամ, իրականում էլ ոչ ոքի չեմ փնտրում այս կյանքում, ում պետք է գտել եմ». Գևորգ Գրիգորյան «Ես ամուսնացած եղել եմ 1 անգամ, կինս եղել է Յուլիան, ում հետ ծանոթացել ենք այստեղ, նա Ռուսաստանից էր: Ամուսնություն, հարսանիք որպես էդպիսին ես չեմ ունեցել դրանից հետո»,- պատմել է Գևորգ Գրիգորյանը:
-
TV, կինո 13:47 • 13/11 «Երբ «Ֆուլ հաուս»-ում Մարջան Ավետիսյանին առաջարկեցին Թամարայի դերում, ես դեմ էի». Գրիգոր Դանիելյանը՝ «Ֆուլ հաուս»-ի կոնֆլիկտների ու նախագծի շարունակության մասին «Երբ «Ֆուլ հաուս» նախագծում Դավիթ Բաբախանյանը Մարջան Ավետիսյանին առաջարկեց Թամարայի դերում, ես ինքս դեմ էի: Ասում էի՝ այդ աղջիկը սերիալներում լացում է, չի կարողանա»,- պատմել է դերասան Գրիգոր Դանիելյանը:
-
Հարցազրույց 17:16 • 12/11 «Լուսաբացին մայրս ամեն օր կանչում էր եղբորս անունը». Իրինա Այվազյանը պատմել է եղբոր հետ կապն ընդհատվելու 70 օրվա մասին «Իրականում մայրս էլ, հայրս էլ շատ վատ հոգեվիճակում էին: Հայրս փակ բնավորություն ունի, մայրիկիս մոտ շատ ավելի վատ ձևով էր արտահայտվում, չէր խոսում, լեզվի թմրածություն ուներ:
-
Հարցազրույց 15:47 • 13/11 «Ես 13 տարեկան էի, տատիկիս հետ փողոցում ռելե էինք վաճառում». Ելենա Արշակյանը՝ դժվար մանկության մասին «Իմ մանկությունը, ինչպես բոլորինը 90-ականներին, այդքան էլ լավ պայմաններում չի անցել: Սովը, ոջլոտ մազերը, դպրոցի կաթը, պեչենիները, վառարանը... 90-ականների սերունդն անցել է այդ ամենի միջով, միայն ես չէի»,- պատմել է ռեժիսոր Ելենա Արշակյանը:
-
Նորաձևություն 11:53 • 11/11 «Այն 10 հիմնասյուներն են, որոնք մեզ պահում են հայ ու տարանջատում այլ ազգերից». Արամ Նիկոլյանը՝ «10 Հիմնասյուներ» հավաքածուի մասին «Նորաձևության շաբաթ 2024»-ի շրջանակներում ցուցադրվել է դիզայներ Արամ Նիկոլյանի նոր՝ «10 Հիմնասյուներ» հավաքածուն, որը ներկայացրել են հայ շոու բիզնեսի ներկայացուցիչներն ու մշակույթի գործիչները:
-
Հարցազրույց 15:44 • 14/11 «Մի քանի անգամ պատահաբար հանդիպել ենք, նորմալ բարևել, շփվել ենք». Իրինա Այվազյանը՝ բաժանումների ու անձնական կյանքի մասին «Հեշտ չեմ հեռանում մարդկանցից, նույնիսկ, եթե ես ուզում եմ հեռանալ, միշտ վախենում եմ դիմացինին ցավ պատճառելուց: Շատ հաճախ դրա պատճառով ես ինքս ինձ եմ վնասում»,- պատմել է դերասանուհի Իրինա Այվազյանը:
-
TV, կինո 12:26 • 13/11 «Կինոմոսկվա»-ում կայացավ Սամի Նասերիի և Արթուր Դարբինյանի մասնակցությամբ «Սուրբը 2» ֆիլմի վերջին սերիայի փակ դիտումը «Կինոմոսկվա»-ում հավաքվել էին «Սուրբը 2» ֆիլմի ֆանատները՝ դերասանների և ստեղծագործական անձնակազմի հետ միասին ժամանակից շուտ դիտելու սերիալի վերջին երկու սերիաները:
-
Շոուբիզնես 10:50 • 11/11 «Անմարդկային հուզիչ էր ինձ համար բեմ բարձրանալ և երգել առանց Արայի». Իվետա Մուկուչյանը կուլիսներից տեսանյութ է հրապարակել Երգչուհի Իվետա Մուկուչյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է Արա Մարտիրոսյանին նվիրված՝ «Բաժանում չի լինում» համերգի կուլիսներից տեսանյութ, որտեղ երևում է, թե որքան հուզված է ու դժվարությամբ է կարողանում բեմ բարձրանալ:
-
Շոուբիզնես 11:44 • 08/11 Սիրուշոն, Իվետա Մուկուչյանը, Սոնա Ռուբենյանն ու մյուս արտիստները Արա Մարտիրոսյանին նվիրված համերգի վերջին փորձերն են հրապարակել Սիրուշոն, Իվետա Մուկուչյանը, Արամ MP3-ն, Սոնա Ռուբենյանը, Հռիփսիմե Հակոբյանն ու մյուս արտիսները պատրաստվում են Արա Մարտիրոսյանին նվիրված «Բաժանում չի լինում» խորագրով համերգին:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Շոուբիզնես
-
10:18 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Ժամանց
-
13:22 • 14.11.24 Ջենիֆեր Լոպեսը նոր լուսանկարներ է հրապարակել
-
11:15 • 14.11.24 Լիլուն հրապարակել է դստեր 4-ամյակի լուսանկարները
-
17:44 • 13.11.24 Դերասանուհի Քնարիկ Զաքարյանի ֆոտոշարքը Կիպրոսից
Photographer
-
14:07 • 09.11.24 Երգչուհի Աստղիկ Սաֆարյանի նոր ֆոտոշարքը
-
15:06 • 08.11.24 Դերասան Հայկ Պետրոսյանը կնոջ հետ ֆոտոշարք է հրապարակել