«Իմ սերը մաքրության, պլատոնական զգացումների և կրքի միավորումն է». Իննա Խոջամիրյանի տարբերվող ֆոտոշարքն ու անկեղծ հարցազրույցը
Դերասանուհի Իննա Խոջամիրյանը հաճախ է նոր ֆոտոշարքեր ներկայացնում, սակայն խոստովանում է` Tert.am Life–ի իրականացրած նկարահանման ժամանակ նորովի ներկայանալու հնարավորություն ուներ։ Իննային լուսանկարել ենք երևանամերձ տարածքներից մեկում։ Նրա հետ ճանապարհ գնալը ոչ միայն գեղեցիկ ֆոտոշարքի, այլև հետաքրքիր զրույցի առիթ դարձավ։
Կենսուրախ, կատակասեր, միաժամանակ, քչախոս, երբ հերթն իր զգացմունքային դաշտին է հասնում։ Այսպիսին է Իննան առօրյայում։ Մեր զրույցում, սակայն, քչախոս մնալ նրան չի հաջողվել:)
Մանկություն
Իննան ծնվել է Լոռու մարզի Տաշիր քաղաքում: Երբ հարցնում ես լոռեցիներին բնորոշ միամտություն ունի՞, անմիջապես կատակում է. «Հազար ենք ասել` լոռեցիները միամիտ չեն, պարզամիտ ու բացսիրտ են, ազիզ:)»։
Իննայի մանկությունը, սակայն, ամբողջությամբ Տաշիրում չի անցել, ընտանիքի հետ նա մի քանի անգամ տեղափոխվել է. ծնվել է Տաշիրում, 4-րդ դասարանում տեղափոխվել Ստեփանավան, մի քանի ամիս` Երևանում է դպրոց գնացել, այնուհետև ծնողների աշխատանքի բերումով կրկին վերադարձել Տաշիր։ «Մանկությունս անցել է ամենուր։) Ինձ թվում է` ասածս արդեն ապացույց է նրա, ինչ գունեղ ու բազմազան մանկություն եմ ունեցել Հանրապետության 3 քաղաքում միաժամանակ»,– իրեն բնորոշ կենսուրախությամբ ասաց Իննան։
Նոր միջավայրն ու հաճախակի տեղափոխություններն իրենց բացասական ազդեցությունն են երեխայի հոգեբանության վրա։ Իննան չի ժխտում, դա նաև սթրեսային էր, սակայն նկատում է, որ երբեք փխրուն բալիկ չի եղել։
«Ինչ պատահում է կյանքում, բացառապես հաղթահարելու ու առաջ գնալու համար է, եթե չկարողացար, քո փոխարեն ուրիշը կանի։ Գոյության պայքարը միայն կենդանիներին չի վերաբերվում, թեկուզև այս դեպքում փոխաբերական իմաստ ունի,– ասաց նա, իսկ դիտարկմանը, որ 23 տարեկանում դա գիտակցելը բնական է, փոքր տարիքում ամեն բան այլ է, արձագանքեց,– Փոքր տարիքում նույնն էի մտածում՝ այլ կոնտեքստում։ Ինձ ուր «գցում» էին, յոլա էի գնում։ Այն վայրերում, որտեղ դժվար էի ադապտանում, հաճախ բացահայտ էքստրովերտություն էի ցուցաբերում՝ տարատեսակ «ջրիկություններ» էի անում մթնոլորտը հավասարակշիռ ու ստաբիլ պահելու համար։ Ինչ խոսք, այդ սովորությունը մասամբ որպես պաշտպանական մեխանիզմ ամրապնդվել է մեջս։ Տեղափոխություններիս ժամանակային ինտերվալը բավականին կարճ էր. չէի հասցնում ադապտանալ, նորից տեղափոխվում էինք։ Երևանի դպրոցի դասարանից ոչ ոքի, ցավոք, չեմ հիշում, սակայն մյուս 2 դպրոցների աշակերտական և ուսուցչական անձնակազմն ինձ միշտ հոգեհարազատ կմնան»։
Ուսանողական կյանքն ու Երևանում հաստատվելը
Դպրոցն ավարտելուց հետո Իննան ընդունվեց համալսարան ու ընտանիքի հետ կրկին տեղափոխվեց Երևան, այս անգամ` վերջնական` հստակ ծրագրերով ու երկարատև մնալու նպատակով։ Մարզից Երևան եկած աղջիկը միանգամից չի հարմարվել նոր իրականությանը, բայց միջավայր փոխելն իր համար նոր երևույթ չէր, ուստի գտել էր նոր միջավայրում իրեն գտնելու տարբերակը։
«Երևի թե նոր միջավայրի հետ բախումն ինձ մոտ արդեն լղոզել էր սահմանները, դպրոցական տարիներին պարբերաբար բախվում էի նոր մարդկանց հետ։ Համալսարանում առաջին 2 տարիներին պասիվ էի։ Երբ նոր միջավայրում եմ հայտնվում, կամ չափազանց ինտրովերտ եմ, կամ չափից դուրս էքստրովերտ, մինչև նորմայի գալն ու ադապտանալը։ Մի անգամ դասախոսներիցս մեկը (որն իմ կարծիքով էապես համակրանք չուներ իմ հանդեպ) ամբողջ լսարանի առաջ շատ կտրուկ որոշեց ինձ ասել, որ ներկայացնեմ 10 րոպե առաջ հանձնարարված անգլալեզու մասնագիտական նյութը։ Ուժեղ վիրավորվել էի, ինձ ուղղված խոսքերի մեջ հեգնանք ու թերահավատություն կար։ Հիշում եմ, որ ոտքի կանգնեցի պարզ, արագ, հստակ խոսեցի նյութից, նստեցի ու այդ օրվանից մերվեցի կուրսիս հետ։ Տարիներ անց կուրսընկերուհիներիցս մեկն ասաց՝ զարմացած լսեցի ու հասկացա, որ թաքնված խելացի, լավ սովորող ունենք, խաբար չենք»,– հիշեց Իննան։
Դերասանուհին նկատեց, որ ուսանողական տարիներին ոչ ոք չի կարող հասկանալ` ինչ նկատի ունեն ծնողներն ու մեծահասակները՝ ուսանողական տարիներն ամենաքաղցրն են արտահայտությամբ. «Ուսմանս 6 տարիներից հետո եմ միայն հասկանում, որ դրանք հետագա կյանքի, հասունացման, կոփվելու, կայունանալու, ինքնահաստատվելու ու պատանեկությունը վայելելու ամենակարևոր տարիներն են։ Հիմա մեծ կարոտով եմ հիշում նույնիսկ այն անքուն գիշերները, երբ ընկերուհուս հետ մինչև լուսադեմ քննություններին էինք պատրաստվում, ինչպես էինք հուզվում քննասենյակ մտնելիս, ինչքան կարևոր էր ստացած գնահատականը։ Մինչև հիմա պահում եմ ուսանողական թոշակս, երբեմն կատակելով ինքս ինձ մտածում եմ՝ երեխաներիս կժառանգեմ, իմ համար ամենաարժեքավոր գումարը՝ ստացածս գիտելիքի դիմաց։)»։
«Ես»–ի ձևավորումը
«Ասում են` «ես»-ի ձևավորումը երեխայի մոտ 3 տարեկանից է սկսում, երբ սկսում են իրենց մասին ոչ թե 3-րդ դեմքով խոսել, այլ իրենց կոչել «ես»։)»,– նկատեց հոգեբանն ու հավելեց, որ իր «ես»-ն ամրապնդվել է դեռահաս տարիքում, մի շարք հակասական դեպքերից ու իրադարձություններից հետո, որոնք բացահայտել չի ցանկանում։
«Դպրոցն ավարտելուց հետո հասկացա, որ ինքնուրույն պիտի որոշումներ կայացնեմ, և այդ որոշումները մեծ մասամբ ճակատագրական են լինելու։ Առաջինը հենց մասնագիտության ընտրությունն էր»,– ընդգծեց հոգեբանը, որն իրեն գտավ հեռուստատեսությունում։
Կյանքի բեկումնային փուլը
Իր կյանքի բեկումնային փուլն Իննան համարում է «Շանթ» հեռուստաընկերությունում աշխատանքի անցնելը, որը փոխեց իր համար նախանշված ճանապարհը։ «Հոգեբանություն սովորող մի աղջիկ, որը գաղափար չուներ ինչպիսի ընթացք կարող էր ստանալ իր հետագա կյանքը մի օրվա մեջ, հայտնվեց հեռուստատեսությունում։ Այդ օրվանից ի վեր շատ իրադարձություններ, կարևոր ու անկարևոր մարդիկ ինձ վրա մեծագույն ազդեցություն են ունեցել։ Սա ճակատագրական իրողություն էր»,– ասաց նա։
Առաջին սերը
Իր առաջին սիրո մասին Իննան չի հիշում, բայց այդ մասին շատ է լսել:) «Մայրս պնդում է, որ առաջին անգամ 3 տարեկանում եմ սիրահարվել, քնիցս արթնացել եմ, կտրուկ ու կիսաքուն ոգևորված պատմել նրան, որ մեր հարևանի տղան ինձ շա՜տ ծաղիկներ էր նվիրել, իսկ մի քանի օր անց խնջույքի ժանանակ ուժեղ լաց եմ եղել, երբ տվյալ տղային այլ աղջկա հետ պարելիս եմ տեսել։ Մեծացա, պատմեցին, որ տղայի նշանած աղջիկն էր իրականում, իսկ տղան այդ ժամանակ արդեն 28 տարեկան էր։) Գիտակից տարիքում առաջին անգամ դպրոցական տարիներին եմ սիրահարվել, վառ կերպով հիշում եմ այդ տղայի ալ կարմիր կոշիկները»,– ժպիտով հիշեց դերասանուհին։
Սերը հասուն տարիքում
Հասուն տարիքում սերն այլ դրսևորում ու գույն ունի։ Դերասանուհին իր բնորոշիչն ունի. «Փորձեցի պատկերացնել, աչքերիս առջև միանգամից սպիտակը, վարդագույնը, մուգ կարմիրը հաջորդեցին իրար։ Երևի, իմ սերը մաքրության, պլատոնական զգացումների և կրքի միավորումն է»։
Սկզբունքներ առանձնացնել սիրո մեջ նա դժվարանում է։ «Ըստ իս` սիրո մեջ կարևոր և անկարևոր սկզբունքներ չկան։ Հարգանքը, վստահությունը, հավատարմությունը, փոխզիջումները, հոգատարությունը... այնքան կարևոր բաղադրիչներ կան, որոնք պարտադիր են կայուն հարաբերությունների համար։ Եթե մի բաղադրիչն անգամ բացակայում կամ կորում է, հարաբերությունները խարխլվում են»,– կարծում է նա։
Ներկան երջանկությունն է
Ներկայի մասին Իննան երկար չի խոսում։ Կարճ է, որովհետև երջանիկ է։ «Մի փաստ եմ արձանագրել. վերջին 3 տարիներին անցնող թվականն ամփոփելիս մտածում եմ, որ սա ամենալավ տարին էր։ Այս պահին երջանիկ եմ և ինքնաբավ։)»,– ոգևորությամբ նկատեց նա։
Լուսանկարները՝ Johny Core-ի
Հագուստը՝ Արփինե Կոշտոյանի
Տեսանյութեր
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
-
Հարցազրույց 13:38 • 19/11 «Հրաչուկը իմ գտնված երազն է, մենք ապրում ենք միասին». Ալբերտ Սաֆարյան «Իմ ձեռքբերումն իմ կինն է, իմ Հրաչուկը, ում 2 ու կես տարի առաջ գտա, մենք ապրում ենք միասին ու ապրելու ենք միասին ցմահ: Սա այն դեպքը չէ, որ ասում են երբեք մի ասա երբեք»,- պատմել է դերասան Ալբերտ Սաֆարյանը:
-
Հարցազրույց 16:59 • 18/11 «Դուռը բացեց հորս կինը, ասացի՝ բարև ձեզ, ես ձեր ամուսնու առաջին կնոջ աղջիկն եմ, եկել եմ հորս հետ ծանոթանամ». Լիա Զախարյանը՝ հոր հետ հանդիպման մասին «Ոտքերս դողում էր: Ոչ մի բառով չեմ կարող նկարագրել դա ինչ է, որ դու 19 տարեկանում առաջին անգամ սպասում ես, որ լոգարանից դուրս է գալու մի մարդ, ում արյունը քո երակներով հոսում է»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Հարցազրույց 12:16 • 19/11 «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան «Ես հպարտորեն ուզում եմ դրա մասին խոսել, որ մանկապարտեզում էլ, դպրոցում էլ, ամեն անգամ, թե՛ տնօրենը, թե՛ դասղեկը, բոլորը իր համեստությունից են խոսում»,- ասել է Վիկա Մարտիրոսյանը:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 10:57 • 19/11 «Միշտ մտածել եմ, որ իմ պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել». Լիա Զախարյանը՝ ծնողների ամուսնալուծության ու տղաների հետ հարաբերության մասին «Ես միշտ մտածել եմ, որ իմ լինելու պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել: Ինքն ունեցել է երեխա, դրա համար չի կարողացել 2-րդ անգամ ամուսնալ ու դա իմ գիտակից տարիքից մինչև հիմա ինձ հետ եկել է ու դարձել տրավմա»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 10:55 • 18/11 «Ընկերներն ավելին են, քան տաղանդը». Հրաչ Քեշիշյանը՝ «3 ընկեր» բեմադրության մասին. պրեմիերան և հույզերը կուլիսներում Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի բեմադրությամբ Ռեմարկի «3 ընկեր» ստեղծագործությունը՝ Անի Խաչիկյանի, Ներսես Ավետիսյանի, Լևոն Հախվերդյանի ու Վիլեն Սարգսյանի գլխավոր դերակատարմամբ բարձրացավ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմ:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
-
16:11 • 18.11.24 Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան տարեդարձը
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը