«Զարմացել էի, թե Սոսն ինչպես է ինքնուրույն խնամում մեր աղջկան». Մադոննան` Սոսի հետ ընտանեկան կյանքի, դստեր և սկեսուրի հետ հարաբերությունների մասին
EXCLUSIVE
Սոս Ջանիբեկյան–Մադոննա Հարությունյան զույգը հայկական շոու բիզնեսում ամենաքննարկվողներից է։ Նախորդ տարի զույգը դուստր ունեցավ ու չնայած շատերը չէին հավատում նրանց հարաբերությունների երկարատևությանը, վայելում են ընտանեկան կյանքի ջերմությունը։
Որպես կանոն` Մադոննան երկար չի խոսում Սոսի հետ հարաբերությունների ու ընտանիքի մասին։ Ասում է` դժվար է խոսել այն ամենի մասին, ինչը զգայական դաշտում է։ Այս անգամ, սակայն, բացառություն է արել։ Նորաթուխ մայրիկը Tert.am Life-ի «Ինքս ինձ հետ» շարքի շրջանակում խոսել է ոչ միայն ընտանեկան կյանքի, դստեր ու նրա ծննդից հետո եղած փոփոխությունների մասին, այլև տրամադրել նոր ֆոտոշարքը 6 ամսական դստեր հետ։
-Մադոննա, երեխայի ծնունդը կյանքը գլխիվայր փոխում է։ Դու բավականին երիտասարդ տարիքում մայրիկ դարձար։ Քո կյանքն ինչպե՞ս փոխվեց Անաիսի ծննդից հետո։ Պատրա՞ստ էիր այդ փոփոխություններին։
-Մինչև երեխա ունենալը քեզ թվում է` պատրաստվում ես. ծննդատուն գնալու ճամպրուկդ պատրաստ է, երեխայի սենյակի բոլոր դետալներն իրենց տեղում են և, կարծես թե, մաման գիտակցում է, որ շուտով երեխա է ունենալու, ամեն ինչ պլանավորել է։ Մինչդեռ երեխայի ծննդից հետո պարզվում է, որ իրականում մաման պատրաստ չէ, չի պատկերացրել, թե իրենից ինչ է ներկայացնում երեխայի պատասխանատվությունը։ Կարծում եմ՝ բացառություն չեն նույնիսկ այն ծնողները, որոնք երկար տարիներ պլանավորում են երեխա ունենալ։
–Երեխայի ծննդից հետո խուճապի մե՞ջ էիր։
–Միանշանակ։ Երեխան ծննդյան օրը ոչինչ չէի գիտակցում։ Շատ պատմություններ եմ լսել, որ երեխա–մայր հանդիպումը մոգական է, բայց անկեղծ կլինեմ, ես իրականում չհասկացա` ինչ կատարվեց։ Ժամանակին ընթացքում եմ սովորել և սիրել իմ երեխային։ Ես ամեն օր ավելի ու ավելի շատ եմ սիրում իմ բալիկին` ճանաչելով ու սովորելով իրեն։
–Հղիության ընթացքում չէ՞ր ձևավորվել որոշակի գիտակցություն, որ մայրիկ ես դառնալու։ Ի վերջո, դու 9 ամիս քո մեջ ես կրում երեխային և ձևավորվում է աշխարհ, որը ձերն է։
–Ինձ թվում էր, որ ես ունեմ այդ գիտակցությունը, բայց երեխայի ծննդից հետո հասկացա, որ ոչ։ Հղիության ընթացքում պատկերացնում ես, թե ինչպես ես մամայություն անելու, բայց հետո պարզվում է` ամեն ինչ այնպես չէ, ինչպես քեզ թվում էր։ Իրականում հոգսն ու ուշադրությունը շատ են, նորածին երեխան ամեն պահ ունի մամայի կարիքը։ Երեխայի ծննդից հետո գալիս ես գիտակցմանը, որ որքան դժվար է մայր լինելու ճանապարհը, անհամեմատ ավելի հաճելի է այդ դերը։
–Երեխան շատ փոքր էր, երբ անցար աշխատանքի։ Հեշտությա՞մբ սովորեց քեզնից հեռու մնալ։
– Ես իրեն կամաց–կամաց սովորեցրի մնալ առանց ինձ։ Սկզբում շաբաթը 3 անգամ եթերի էի գնում, որն ինձնից պահանջում էր 2-3 ժամվա բացակայություն տանից։ Եվս մեկ ամիս հետո անցա աշխատանքի 6 ժամանոց գրաֆիկի։ Եթե դա կտրուկ լիներ, երեխայի համար սթրեսային կլիներ, բայց անցումը շատ կտրուկ չէր, և երեխաս սովորեց, որ մայրիկը որոշ ժամանակով բացակայում է տանից։ Չէ՞ որ Եվրոպայում, ԱՄՆ–ում շատ կանայք մայրանալուց հետո շարունակում են աշխատել, և դա բացասական ազդեցություն չի ունենում երեխայի վրա։
–Որքան էլ մայր լինելու գիտակցությունը ժամանակի հետ է ձևավորվում, զգայական մակարդակում դու էլ ես երեխայի հետ կապվածություն ունենում։ Քեզ համար որքանո՞վ էր բարդ այդ փոփոխությունը։
–Երբ նոր էի անցել 6 ժամանոց գրաֆիկով աշխատանքի, ինձ համար շատ ծանր էր։ Մտքով անընդհատ երեխայի հետ էի, մտածում էի՝ որքան եմ իրեն կարոտում, որքան է ինքն ինձ կարոտում, որքան ունենք իրար կարիք... բայց երբ այդ փուլը հաղթահարում ես, սկսում ես ավելի առողջ դատել ու ամեն ինչ ընկնում է իր տեղը։ Դու էլ երեխայից ունեցած կախվածությունից ես դուրս գալիս։
–Քո առօրյան միշտ շատ ակտիվ է եղել, երեխայի ծննդից կարճ ժամանակ անց վերադարձար աշխատանքի։ Այնուամենայնիվ, երեխան թելադրում է իր գրաֆիկը, հիմա ու առաջիկա տարիներին, հազիվ թե, ունենաս նախկին առօրյադ։ Առօրյայի ու կենսակերպի փոփոխությունը սթրեսայի՞ն էր։
–Երեխան հրաշք է, որ կարող է կատարվել յուրաքանչյուր ծնողի հետ, բայց երեխայի դաստիարակությանն ու խնամքին զուգահեռ մայրը չպետք է մոռանա իր մասին։ Կարծում եմ` յուրաքանչյուր մարդ նախ և առաջ պետք է ապրի իր համար։ Երեխաները մեծանում են ու մի օր գնում քեզնից, ի վերջո, իրենց կյանքն ունեն, պետք է իրենց ընտանիքը կազմեն։ Ես չեմ հասկանում այն ինքնազոհ ծնողներին, որոնք իրենց ժամանակն ու կյանքը նվիրում են միայն երեխաներին և մի օր դեպրեսիայի մեջ հայտնվում մտքից, որ երեխաներն այլևս իրենց հետ չեն։ Չանտեսելով երեխայիդ, սիրելով ու ժամանակդ իրեն տրամադրելով հանդերձ՝ չպետք է մոռանաս քո մասին։ Ես շատ շուտ դուրս եկա աշխատանքի` կանգ չառնելով և չկորցնելով իմ կարիերան։ Ես համատեղում եմ ամեն ինչ. և՛ ինձ եմ ժամանակ տրամադրում, և՛ երեխային։
Ինչ–որ առումով բարդ էր գիշերները չքնելը։ Անաիսը քնում է երեկոյան 8–ին, գիշերը մի անգամ արթնանում է, կերակրում եմ, նորից քնում է ու արթնանում առավոտյան 6–ին։ Ես էլ իր հետ։ Դժվար է, քանի որ մի քանի ժամ անց պետք է գնամ աշխատանքի։ Բայց, երևի թե, բնությունը ստեղծել է այդպիսի համակարգ, որ մոր օրգանիզմը կարող է դիմանալ այդ ամենին ու շարունակել լիարժեք գործել։ Ես, իհարկե, մի փոքր հոգնած եմ լինում, բայց մի բաժակ սուրճից հետո կարողանում եմ վերադառնալ աշխատանքի։
Սոսը մինչև հիմա չի կարողանում հաղթահարել գիշերները չքնելու փուլը։ Ես արդեն սովորել եմ։ Այո, շատ անհարմարություններ են ստեղծվում, որովհետև երեխան անընդհատ մամայի կարիքն ունի։ Կյանքը 180 աստիճանով փոխվում է, բայց երբ դրանք հաղթահարում ես, սկսում ես հաճույք ստանալ։
–Այնուամենայնիվ, հիմա չունես ժամանցիդ նախկին տարբերակները։ Ժամանցիցդ ինչպե՞ս կտրվեցիր։ Կարոտո՞ւմ ես նախկին կենսակերպդ։
–Հիմա գերադասում եմ ժամանցս անցկացնել իմ երեխայի հետ։ Աշխատանքից հետո երեխայի հետ կապված գործերը որքան էլ հոգնեցուցիչ են, միաժամանակ հաճույք են ինձ համար։ Ես ինձ կտրում եմ ընկերուհիներիս հետ հանդիպումներից, համերգ, թատրոն գնալուց, բայց երեխայիս հետ ժամանցի նոր տարբերակներ ունեմ, որոնցից հաճույք եմ ստանում։ Ես ինձ 100 տոկոսով չեմ կտրել այդ ամենից, ուղղակի քչացրել եմ ժամանցի այդ տարբերակները, փոխարենը, ընկերուհիներս կարող են գալ մեր տուն կամ նրանց հետ գնանք այնպիսի վայր, ուր ես կարող եմ լինել Անաիսի հետ։
Աշխատանքային շաբաթվանից հետո շատերս կարիք ունենք գնալու մի տեղ, լավ երաժշտություն լսելու, լիցքաթափվելու։ Երբ կարոտում եմ ժամանցի նման տարբերակը, մասնակցում եմ ընկերուհիներիս կամ Սոսի հետ։ Իհարկե, ոչ այն հաճախականությամբ, ինչպես նախկինում կարող էի թույլ տալ ինձ։
–Մայրիկի պարտավորություններն ավելի շատ են։ Այս առումով հայրիկն ավելի ազատ է և իր նախընտրությանն է մնում ժամանց կազմակերպելու կամ ընտանիքի հետ օրն անցկացնելու ընտրությունը։ Սոսը ո՞ր տարբերակն է նախընտրում։
–Երկուսն էլ։ Նա ազատ է նախընտրելու այն, ինչ ուզում է։ Ե՛վ երեխայի հետ է ժամանակ անցկացնում, և՛ իրեն չի զրկում ժամանցային տարբեր վայրերում լինելուց։
–Երեխայի ծնունդը հստակ փոփոխություններ է բերում զույգի կյանք։ Ընդ որում` ոչ միայն միավորում է, այլև որոշակի բարդություններ բերում։ Հաճախ ամուսինը սկսում է բողոքել, որ կնոջ ուշադրությունը կիսվել է։ Փոքրիկի ծնունդն ինչպե՞ս ազդեց քո և Սոսի հարաբերությունների վրա։
–Համաձայն եմ, բայց Սոսը չի բողոքում, որ իմ ուշադրությունը կիսվել է։ Իր առօրյան էլ է շատ հագեցած։ Գուցե պատճառն այն է, որ մենք համախմբվել ենք մի նպատակի շուրջ և եսակենտրոնացում չունենք։ Մենք քայլում ենք մի ուղղությամբ և նման հարցերը խնդիր չեն դառնում մեզ մոտ։
–Շատերը չէին հավատում, որ ձեր ընտանիքը կձևավորվի։ Արտաքին աշխարհի ընկալումն այլ էր, երկուսիդ էլ ժամանցի մարդ էին համարում, որոնք կհոգնեն ընտանեկան կյանքից։ Ինքդ ձեր ընտանիքի ինստիտուտը ձևավորված համարո՞ւմ ես։
–Եթե կա ընտանիքի ինստիտուտ, նշանակում է` տարիների ընթացում այն պետք է էվոլյուցիա ապրի և երբևէ չի կարող վերջնական ձևավորված համարվել։ Ամեն ամիս, ամեն տարի ինչ–որ բան կփոխվի։ Ընտանիքում ամեն մեկը նոր բան կսովորի, իրար կհարմարվեն, կհասկանան` ինչպես առաջ գնալ։
Ինչպես յուրաքանչյուր նորաստեղծ ընտանիք, մենք էլ ունենում ենք խնդիրներ։ Մեր ընտանիքում ավելացել է նոր մարդ` Անաիսը, որը որոշում է, թե ինչն ինչպես պետք է անենք և լավ իմաստով կառավարում է մեզ։ Մենք հաղթահարում ենք բոլոր խնդիրները, որպեսզի շարժվենք նույն ուղղությամբ։
– Երկուսուկես տարի է, ինչ դու ու Սոսը միասին եք։ Բոլոր զույգերի կյանքում էլ պարբերաբար լինում են բարդ փուլեր։ Ձեզ համար ո՞րն է եղել ամենաբարդ փուլը։
–Երևի թե, հղիությանս շրջանը, որովհետև ես շատ խոցելի էի։ Այլ կերպ էի ընկալում այն ամենը, ինչ ինձ հետ կատարվում էր։ Այդ ժամանակ ես ու Սոսը նույն տարերքի մեջ չէինք։ Նա ավելի շատ կենտրոնացել էր նոր բիզնես հիմնելու մտքի վրա, որպեսզի ընտանիքին ու երեխային կարողանա ապահովել անհրաժեշտ ամեն ինչով։ Դա տեսնելով ու գնահատելով` փորձում էի ոգեշնչել իրեն, բայց ինքս ավելի խոցելի ու նուրբ էի, ինչպես յուրաքանչյուր հղի կին։ Նույն իրավիճակը, որ հիմա կամ մինչև հղիությունս այլ կերպ կընկալեի, այդ ժամանակ այլ կերպ էի ընդունում` իրականությունից կտրված։ Ավելի շատ ուշադրություն էի ուզում։ Դա է եղել ամենաբարդ փուլը, բայց իսկապես կապված էր իմ հոգեվիճակ հետ։ Ես առողջ դատողություն ունեմ յուրաքանչյուր երևույթի նկատմամբ, բայց այն ժամանակ լրիվ այլ մարդ էի։ Երեխայի ծննդից հետո` մինչև աշխատանքի անցնելը, դեռ այդ հոգեվիճակում էի, նույնիսկ, կրկնակի ուժով։ Հիմա արդեն ամեն ինչ նախկինի պես սառն եմ դատում։
–Մեր հարցազրույցում Սոսը նկատել էր, որ գտավ մարդու, որն իր առաջ սահմաններ չի դնում։ Իր տեսակն իմանալո՞վ ես զիջումների գնում, թե՞ տեսակով հենց այդպիսին ես։
–Ես այդպիսի մարդ եմ, չեմ փորձել հարմարվել Սոսին։ Գուցե դա էլ հեշտացնում է իր կյանքն ինձ հետ և ձգել է իրեն, որպեսզի ինձ հետ լինի։ Կյանքն ինքնին լի է դժվարություններով, երբ երկու մարդ միասին են, բայց հարաբերություններում միշտ դժվարություններ կան, միասին լինելու ցանկությունը կորչում է։ Երբ հարաբերությունները հեշտ ու պարզ են, կարող եք միասին հաղթահարել մյուս բոլոր խնդիրները։
–Ամուսնական կյանքը երկար չի տևի առանց փոխզիջումների։ Սոսը միշտ ասում է, որ կինը պետք է ավելի զիջող լինի։ Ո՞վ է ավելի շատ զիջում։
–Զիջումների պետք է գնաս, սակայն ես համաձայն չեմ, որ կինը պետք է միշտ զիջող լինի։ Իսկ ո՞վ է ասել, որ այդպես պետք է լինի։ Ես այնքան մարդ եմ, որքան տղամարդը։ Կարծում եմ` երկուսն էլ պետք է զիջեն, էգոյի կռիվ չպիտի լինի։
–Սա հարաբերությունների մասին շատ լավ թեզ է, բայց ինչպե՞ս է լինում իրականում։
–(Ծիծաղում է, հեղ.) ես էլ եմ զիջում, նա էլ։ Ժամանակի ընթացքում իրար ավելի լավ ենք ճանաչում, հարմարվում, գտնում կոմպրոմիսներ և փորձում մեր էգոները դնել մի կողմ։ Մինչև ընտանիք կազմելն այլ է։ Ընկեր–ընկերուհու կռիվներն ու դժվարություններն այլ են, ընտանիքում` այլ։ Ուրիշ մոտեցումներ են պետք, էգոն առաջին տեղում դնելով, հեռու չեք գնա։
-Ինչպիսի՞ն են Սոսի ու Անաիսի հարաբերությունները։
-Ես շատ ուրախ եմ, որ մեր իրականության շատ այլ պապաների համեմատ Սոսն ունի այն առավելությունը, որ կարողանում է ժամանակ անցկացնել չխոսող երեխայի հետ։ Սովորաբար տեսնում եմ, որ հայր-երեխա կապը սկսում է հաստատվել միայն այն ժամանակ, երբ երեխան սկսում է խոսել։ Շատ ուրախ եմ, որ Սոսն այս տարիքից անում է այդ քայլերն ու հուսով եմ, որ իրենց կապն ավելի կխորանա ու կամրապնդվի։ Կարծում եմ՝ երեխայի դաստիարակության մեջ միայն մոր ներդրումը չէ առաջնային։ Երկու ծնողն էլ լիարժեք պիտի զբաղվեն երեխայի դաստիարակությամբ։
-Երբ դու աշխատանքի ես, Սոսը կարողանո՞ւմ է գլուխ հանել երեխայի խնամքից, թե՞ տատիկներն են զբաղվում խնամքով։
-Հիմնականում տատիկներ են զբաղվում, որովհետև Սոսը նույնպես աշխատանքի է լինում, բայց Սոսն էլ երեխային ինքնուրույն խնամելու փորձ ունի։ Ես զարմացած էի, բայց առաջին մեկ–երկու անգամը, երբ առաջարկեց մնալ երեխայի հետ, ընթացքում նույնիսկ չզանգահարեց հարցնելու, թե ինչ է պետք անել։ Ամեն ինչից գլուխ էր հանել։ Եկա տուն, տեսա, որ նույնիսկ քնեցրել էր երեխային։) Ապշած էի։
–Որոշ ծնողներ երեխայի դաստիարակությունը սկսում են դեռ հղիության փուլից։ Արդեն սկսե՞լ ես փոքրիկի դաստիարակությունը, թե՞ այն մայրիկներից ես, որոնք համարում են, որ դեռ վաղ է։
–Ես վստահ եմ, որ երեխան ամեն ինչ զգում և հասկանում է ծնված օրվանից, բայց դեռևս չեմ գտել այն ճանապարհը, որ կարող եմ հենց այս տարիքից իրեն դաստիարակել։ Երեխայի հետ խոսել եմ ծնվելու առաջին իսկ օրվանից։ Երբեք չեմ համարել, որ երեխան չի հասկանում։ Ընտանիքում բոլորս ենք խոսում իր հետ, չենք վերաբերում որպես փոքրիկ տիկնիկի, որը ոչինչ չի հասկանում։ Սակայն դաստիարակությունը նաև այն է, որ երեխային բացատրում ես ինչ–որ բան ու ակնկալում, որ կկատարի։ Չէ՞ որ հասկանում է։ Մեզ մոտ դեռ չի եկել այդ պահը, որ կարողանամ իրեն համոզել, օրինակ, ավելի հանգիստ լինել և նստած լսել ինձ։ Այս դեպքում նա է կառավարում և ցանկանում է, որ անընդհատ գրկեմ իրեն, Անաիսն անում է այն, ինչ ցանկանում է։) Չի կարող նույնիսկ 2 րոպե մնալ մի տեղում, միշտ կարիք ունի, որպեսզի իրեն գրկած շրջես սենյակներով, տարբեր բաներ ցույց տաս, խոսես իր հետ, հետաքրքիր բաներ պատմես։ Կարող է գոռալու տեսքով բողոքել, որ իրեն ուշադրություն դարձնենք, երբ, օրինակ, 30 վայրկյան իր կողմ չենք նայել։ Երբ ճաշի ժամն է գալիս, նախապես սկսում է գոռալ, որ հանկարծ չուշացնենք։) Սովորեցնել նրան, որ պետք է 10 րոպե մնա մի տեղում մինչև մայրիկը կանի այսինչ գործը, դեռ չեմ կարողանում։
–Որո՞նք են քո առաջնահերթությունները երեխայի դաստիարակության հարցում։
–Ուզում եմ, որպեսզի աղջիկս ունենա առողջ դատողություն ցանկացած երևույթի նկատմամբ։ Այն, որ նա աղջիկ է, չի նշանակում, որ արքայադուստր է, բոլորը պետք է իր կատարողները լինեն։ Մեր հասարակությունում հաճախ աղջիկներին մեծացնում են որպես արքայադուստր, իսկ տղաներին ասում են, որ ուժեղ է և չպիտի լացի։ Ուզում եմ աղջիկս ուժեղ լինի, կարողանա ինքնուրույն որոշումներ կայացնել, ունենա իր կանացիությունը, բայց չլինի աղջկա ճնշված կերպարում։ Չեմ ուզում նա մեծանա սեքսիստական հասարակության ազդեցության տակ, որ եթե աղջիկ է, պետք է տեսակ չունենա, խոցելի ու լուռ լինի կամ եթե աղջիկ է, պիտի խուսափի ծանր գործերից։ Ուզում եմ Անաիսը կարողանա ինքնուրույն հաղթահարել դժվարությունները։ Օրինակ, որոշակի տարիքում ինչ–որ խնդիրներ դնենք իր առաջ, որոնք կկարողանա հաղթահարել։
–Սոսը համաձա՞յն է քեզ հետ։
–(Ծիծաղում է, հեղ.) այդ հարցին թող Սոսը պատասխանի։
–Մադոննա, դու և Սոսն առանձին եք ապրում իր մայրիկից։ Այնուամենայնիվ, սկեսուր–հարս հարաբերություններն ինչպե՞ս են ձևավորվել ձեզ մոտ։
–Ես անչափ ուրախ եմ, որ Անաիսի տատիկն Անահիտ Աղասարյանն է, որովհետև տատիկները ևս մեծ ներդրում ունեն երեխայի դաստիարակության հարցում։ Մեր հարաբերությունները շատ լավ են զարգացել, տիկին Անահիտն իր տեսակով շատ դեմոկրատ է։ Երբևէ չի ներկայացնում պահանջներ, որ, օրինակ, նորաստեղծ ընտանիքը պետք է այսպես ապրի։ Չի ասում` մենք մեծ ենք, կյանքի փորձ ունենք, լսեք մեզ։ Նա միշտ ազատ է թողնում որոշում կայացնել, իհարկե, խորհուրդ տալիս է, բայց երբեք չի պարտադրում իր կարծիքը։ Դրա շնորհիվ բոլորիս կյանքում ամեն ինչ հեշտանում է։
–Կարողանո՞ւմ եք նաև ընկերություն անել։
–Մեր միջև տարիքային տարբերություն կա։ Ես դժվարանում եմ ասել, որ իր հետ այնպես եմ շփվում, ինչպես ընկերուհիներիս հետ, բայց մենք իսկապես շատ ջերմ ու լավ հարաբերություններ ունենք։ Անաիսի ծննդից հետո մենք օրվա ընթացքում մոտ 12 ժամ միասին էինք անցկացնում և շատ հարազատ դարձանք։ Նա շատ հարցերում է ինձ օգնում։ Նրա հետ ընտանեկան ջերմ հարաբերություններ են, որոնք այլ հարթակ են։
-Դու միշտ աչքի ես ընկել ոճային հագուկապով, փոքրիկիդ որքանո՞վ ես նորաձևության մեջ պահում։
-Շատ գեղեցիկ շորիկներ ունի, սակայն իր դուրն այդքան էլ չեն գալիս։ Իրականում այդ փոքրիկ գեղեցիկ շորիկները երեխաներին հարմար չեն, սկսում է գոռալ, բողոքել։ Ամենահարմարը փափուկ, սպորտային տեսքով տաբատները, բլուզներն ու կոմբինեզոններն են։ Իհարկե, այս դեպքում էլ իր բոլոր հարմարավետ շորերն ունեն ինչ–որ հետաքրքիր դետալներ՝ նապաստակի ականջներ, համադրված գույներ։ Իր համար ընտրում եմ պաստելային աղջկական գույներ` հիմնականում վարդագույն, որն իմ կարծիքով շատ է սազում իրեն։ Վերջերս փորձեցի նաև ամբողջությամբ սև հագուստ պատվիրել իր համար։ Գուցե շատերը չհավանեն, որովհետև մեր հասարակության մեջ ընդունված է, որ երեխաները սև չպիտի հագնեն, բայց նորաձևության մեջ ամեն ինչ այլ է։ Շատ գեղեցիկ հագուստներ կան։ Ժամանակին ընթացքում, երբ սկսի ձևավորվել իր ճաշակը, հուսով եմ, ինքն էլ սեր կունենա դեպի գեղեցիկ հագուստը։
–Ինչպե՞ս Անաիսն իրեն դրսևորեց ֆոտոշարքի ժամանակ։ Սիրո՞ւմ է տեսախցիկ։
–Բավականին անհանգիստ էր` հագուստի անհարմարության պատճառով։ Բացի այդ, իր համար ամեն ինչ նոր էր, կային անծանոթ մարդիկ, ինչն իրեն մի փոքր վախեցրեց և սկսեց լաց լինել։ Ցավոք, չունեցանք նկարներ, որտեղ Անաիսը ժպտում է։ Իրականում, ժպիտն ավելի շատ է բնութագրում իրեն, որովհետև շատ ժպտերես է։ Հուսով եմ, երբ մեծանա, կուրախանա, որ նման ֆոտոշարք ենք ունեցել, թեև օրն իր համար այդքան էլ ուրախալի չանցավ։
Անաիսին մեկ այլ ֆոտոշարք էլ ենք արել, սակայն տանն էինք կազմակերպել, բոլոր պայմանները ստեղծել էինք, որպեսզի իրեն լավ զգա։ Հագուստն էլ ավելի հարմար էր և իրեն ավելի լավ էր զգում։
–Ֆոտոշարքում հարսի զգեստով ես ներկայացել։ Դու և Սոսը ֆորմալ երևույթներ չեք սիրում և հարսանիք չարեցիք։ Այնուամենայնիվ, աղջիկներին բնորոշ է հետաքրքրություն դեպի հարսի կերպարը։ Երբևէ ցանկություն ունեցե՞լ ես հարսի զգեստ հագնել։
–Ես երբեք ֆորմալ բաների հետևից չեմ ընկնում, ինձ համար դա առաջնային չէ, սակայն հետևում եմ նորաձևությանն ու գեղեցկությանը։ Չեմ կարող անտարբեր անցնել աշխարհահռչակ դիզայներների ստեղծած զգեստների կողքով, որոնք ուղղակի շլացուցիչ տեսք ունեն։ Ինձ համար շատ անսովոր ու հետաքրքիր փորձ էր լուսանկարվել հարսի զգեստով։ Առաջին անգամ էի հարսի զգեստ հագնում։ Զգացողությունս մի քիչ այլ էր, քան մյուս ֆոտոշարքերի դեպքում։
Ինչպես բոլոր աղջիկների դեպքում, ինձ մոտ էլ նման ցանկություն եղել է, բայց ես միշտ պատկերացրել եմ, որ կկրեմ մինիմալիստական զգեստ, առանց մեծ ծավալի շրջազգեստի։ Ֆոտոշարքում այդպես չստացվեց, բայց եթե մի օր կրեմ իմ հարսի զգեստը, դա կլինի մինիմալիստական սպիտակ զգեստ։
–Իսկ նման նպատակ կա՞։
–Այո, բայց մանրամասնել առայժմ չեմ ուզում։)
Հարսանեկան ֆոտոշարքը` Գոռ Ռոբերտովիչի
Տեսանյութեր
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
-
Հարցազրույց 13:38 • 19/11 «Հրաչուկը իմ գտնված երազն է, մենք ապրում ենք միասին». Ալբերտ Սաֆարյան «Իմ ձեռքբերումն իմ կինն է, իմ Հրաչուկը, ում 2 ու կես տարի առաջ գտա, մենք ապրում ենք միասին ու ապրելու ենք միասին ցմահ: Սա այն դեպքը չէ, որ ասում են երբեք մի ասա երբեք»,- պատմել է դերասան Ալբերտ Սաֆարյանը:
-
Հարցազրույց 16:59 • 18/11 «Դուռը բացեց հորս կինը, ասացի՝ բարև ձեզ, ես ձեր ամուսնու առաջին կնոջ աղջիկն եմ, եկել եմ հորս հետ ծանոթանամ». Լիա Զախարյանը՝ հոր հետ հանդիպման մասին «Ոտքերս դողում էր: Ոչ մի բառով չեմ կարող նկարագրել դա ինչ է, որ դու 19 տարեկանում առաջին անգամ սպասում ես, որ լոգարանից դուրս է գալու մի մարդ, ում արյունը քո երակներով հոսում է»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Հարցազրույց 12:16 • 19/11 «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան «Ես հպարտորեն ուզում եմ դրա մասին խոսել, որ մանկապարտեզում էլ, դպրոցում էլ, ամեն անգամ, թե՛ տնօրենը, թե՛ դասղեկը, բոլորը իր համեստությունից են խոսում»,- ասել է Վիկա Մարտիրոսյանը:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 10:57 • 19/11 «Միշտ մտածել եմ, որ իմ պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել». Լիա Զախարյանը՝ ծնողների ամուսնալուծության ու տղաների հետ հարաբերության մասին «Ես միշտ մտածել եմ, որ իմ լինելու պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել: Ինքն ունեցել է երեխա, դրա համար չի կարողացել 2-րդ անգամ ամուսնալ ու դա իմ գիտակից տարիքից մինչև հիմա ինձ հետ եկել է ու դարձել տրավմա»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 10:55 • 18/11 «Ընկերներն ավելին են, քան տաղանդը». Հրաչ Քեշիշյանը՝ «3 ընկեր» բեմադրության մասին. պրեմիերան և հույզերը կուլիսներում Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի բեմադրությամբ Ռեմարկի «3 ընկեր» ստեղծագործությունը՝ Անի Խաչիկյանի, Ներսես Ավետիսյանի, Լևոն Հախվերդյանի ու Վիլեն Սարգսյանի գլխավոր դերակատարմամբ բարձրացավ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմ:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
-
16:11 • 18.11.24 Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան տարեդարձը
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը