«Դադարեցի ապացուցել, որ այն չեմ, ինչպիսին մարդկանց հայտնի եմ». Ավետ Բարսեղյանը` կյանքի, 15 տարեկանում հորը կորցնելու և ընտանիքի մասին
Թեմաներ, որոնց մասին կամ չեն խոսել կամ քիչ են խոսել, հարցեր, որոնք չեն հնչել կամ նրանք չեն անդրադարձել: Առաջին կարդացած գրքից մինչև կյանքի դրամա՝ լավ ավարտով, դստերն ուղղված նամակից մինչև անձնականը փակելու որոշում, չհասկացված լինելու անհանգստությունից մինչև սեփական կյանքի շոու. Tert.am Life–ի զրույցի անծանոթն Ավետ Բարսեղյանն է։
-Եթե չիմանայիք, որ այս կամ այն գործը պատկանում է Ձեր գրչին, ի՞նչ կմտածեիք ստեղծագործողի մասին՝ ինչպիսի՞ն է նա։
–Գործեր կան, որոնց երրորդ աչքով նայելիս ծիծաղում եմ, կարողանում եմ ինքս ինձ քամահրանքով վերաբերվել։ Գործեր կան, որոնց նայելիս ասում եմ՝ չէ, տաղանդավոր է, շնորհք ունի։ Չնայած հիմա շատ են աջ ու ձախ շպրտում «տաղանդավոր» բառը, դրա համար ուղղակի ասեմ` շնորհքով։ Շնորհքի ծիլեր տեսնում եմ (ծիծաղում է, հեղ.)։ Կողքից հետևելու դեպքում նույնը կասեի, հիմնականում, այդպես էլ անում եմ։
-Կարելի է պատկերացնել՝ ի՞նչ է տվել ու խլել հեռուստատեսությունը, բայց դժվար է նույնն անել երգ գրելու դեպքում։
–Ինչպես յուրաքանչյուր արարչական գործընթաց, երկկողմանի է՝ և՛ վերցնում է, և՛ տալիս։ Հեռուստատեսությունը միտք է, ռադիոն՝ հոգուն մոտ։ Խոսքեր գրելու ընթացքը հոգուցդ վերցնում է անկեղծությանդ ու ազնվությանդ պաշարը։ Նկատի ունեմ ոչ կոմերցիոն գործերս, երբ չկա լարվածություն գրելու հիթային ու հիշվող մի բան։ Երաժշտության, գաղափարի առջև մերկանում ես։ Այս ամենը տալիս ստանում ես փոխհատուցում, երբ այն հասնում է մարդկանց, ազդում է լսողի վրա ու բերում հաջողություն։
Երգերը ճակատագրեր ունեն, այդ տալ-առնելուն զուգահեռ դու հանգիստ ես լինում, ընթացքում չես նեղվում տալուց, ինչպես սկզբում էր լինում։ Արդեն գիտես, որ հետ է գալու։ Անկեղծանալը հեշտ ընթացք չէ։
-Ձեր գրած բանաստեղծություններից շատերն են երգ դարձել։ Կա՞ն այնպիսիք, որոնք ժամանակավրեպ եք համարում։
–Այո։ Կան գործեր, որոնք հասկանալու համար անգամ ինձ է ժամանակ պետք, որովհետև այդ րոպեին ես ընդամենը փոխանցող եմ եղել, դա չեմ վերագրել ինձ։ Պետք է ժամանակ անցնի, և ես հասկանամ, թե ինչ եմ գրել։ Լավ է, որ ես թղթերի վրա եմ պահում գրածներս, ժամանակ առ ժամանակ նայում եմ, հասկանում, թե ինչի եմ դա գրել։
-Ինչի՞ մասին երբեք երգ չէիք գրի։
–Երևի, չկա նման թեմա, բայց անձնական դաշտին վերաբերող թեմաների մասին շատ զգուշավոր եմ գրում՝ երեխայիս, կնոջս, հայրիկիս կորցնելու, մայրիկիս մասին։
-Ինչի՞ մասին եք գրել մանկության, պատանեկության տարիներին։
–Տխրության, սիրո բացակայության... Այդ տարիներին ավելի հետաքրքիր էի ստեղծագործում, քան հիմա։ Աշխարհը փոխելու մեծամտության մեջ էի։ Հիմա թերթում եմ այն գործերը, որոնք գրել եմ 17-18 տարեկանում և հասկանում, որ ինձ համար շատ ավելի հետաքրքիր են, կարծես 40-50 տարեկան մարդու գրվածքներ լինեն։ Շատ վաղ տարիքից չեմ սկսել գրել՝ 17-18 տարեկանից։ Հետ եմ նայում ու շատ հետաքրքիր թեմաներ կան՝ միջանձնային հարաբերությունները, կին–տղամարդ կապը, սիրո բացակայության ժամանակ հոգու անցած տառապանքները։ Հետաքրքիր է, որ այն ժամանակ հայրենիքի թեման չկար, դա ավելի ուշ է եկել՝ հասուն տարիքում։ Քո գիրը ճակատագրիդ վրա շատ է ազդում։
-Ե՞վ, Ձեր գրած երգերով, բանաստեղծություններով ինչ-որ բան փոխեցի՞ք աշխարհում։
–Երիտասարդական մաքսիմալիզմն ինձ մոտ էլ եղել է։ «Եկել եմ աշխարհը փոխելու» ասում ես ու հետո հասկանում, որ այդ ամենը պետք է սկսել քո մեջ եղած տիեզերքից։ Երբ դու փոխվում ես, քո խոսքն ու գործն այնքան սուր են դառնում, որ ուզած-չուզած, շղթայապես փոխում են շուրջդ եղած աշխարհը։ Սկզբում դու աշխարհը մեծ ես պատկերացնում, հետո այն փոքրանում է մինչև սեփական մարմնիդ մեջ պահած ինչ-որ մի կետ, որը կոչվում է հոգի։
-Միջանձնային հարաբերություններից խոսեցիք՝ ինչպիսի՞ն են եղել Ձեր և Ձեր քրոջ հարաբերությունները։
–Ինչպես բոլոր հայ ընտանիքներում՝ կռիվներով, վեճերով (ծիծաղում է, հեղ․), հետո այդ ամենը վերաճել է մի մարդ, մի օրգանիզմ լինելուն։ Ես և քույրս շատ մտերիմ ենք, կիսում ենք իրար ցավն ու ուրախությունը։ Կարծես մի գործարան լինենք, որն արտադրում է մի ապրանքանիշ։ Ոչ միշտ է այդպես եղել․ այդ ամենն աճել է և անցել շատ մեծ պատմություն։
-Ձեր ծնողներից ի՞նչ հատկանիշներ եք ժառանգել, որոնցից կուզեիք խուսափած լինել։
–Մայրիկիցս չափազանց ուշադիր լինելը, բայց այնպես չէ, որ չէի ուզի այդ հատկանիշը լիներ, որովհետև դա էլ է իմ «ես»-ի մի մասը։ Մայրս շատ ուշադիր է շրջապատի նկատմամբ, հասկանում ես, որ եսակենտրոն մարդիկ ավելի հեշտ են ապրում, իսկ դու դաստիարակվել ես ուշադիր ու թրթիռով վերաբերմունքով։ Այս դարում դա մի տեսակ անիմաստ է թվում, չնայած գալիս է պահ, երբ շնորհակալ ես լինում, որ այդ տեսակն ես, և դա քեզ նվիրել է ծնողդ։
Հայրիկիս, ցավոք, 15 տարեկանում եմ կորցրել և չեմ հասցրել, որպես տղա դաստիարակվել։ Դա այն տարիքն էր, որից հետո պետք է սկսվեր, որպես տղա, ինչ-որ բան վերցնելը։ Այդ առումով, ցավոք, որևէ բան չունեմ ասելու։ Գենետիկ առումով չափազանց հետաքրքիր անձնավորություն է եղել՝ շատ վառ և ներսից շատ վառվող՝ ընկերների, շրջապատի համար։
-Տարիներ առաջ Ձեր անձնական կյանքը բաց էր՝ խոսում էիք այդ մասին, լուսանկարներ էին հասանելի դառնում հասարակությանը։ Վերջին տարիներին կյանքի այդ մասը փակվեց։ Ի՞նչը բերեց այդ որոշմանը։
–Իմ հարաբերություններն այս կամ այն աղջկա հետ, գրեթե, միշտ շատ բաց են եղել, շատ եմ խոսել։ Սակայն երբ կայացնում ես կյանքիդ այն որոշումը, որը, առաջ Աստված, պետք է մինչև վերջ գնա՝ փորձում ես սահմանափակել ինֆորմացիան։ Լուսեի նկարները նախընտրում եմ չհրապարակել, Անիի հետ շատ տեղ ենք գնում, բայց խնդրում եմ միասին չլուսանկարել մեզ, չեմ ուզում քննարկման առիթ դառնա։ Ուզում եմ կյանքիս գոնե այդ հատվածը միայն իմը լինի։
Անդադար տվել եմ, կիսվել, խոսել՝ ես ձերն եմ, ինձ քրքրեք, սիրեք կամ ատեք, բայց այն, ինչ իմն է, իմն է։ Հասունության հետ ես գալիս այդ մտքին։ Երևի, վախից, պաշտպանական բնազդից է։ Ես այդպիսին եմ, բայց դեմ չեմ մարդկանց, որոնք իրենց կյանքի այդ հատվածն են բաց պահում։
Հասարակությունը, երբեմն, իրեն այնպես է պահում, որ ստիպված ես լինում պահել այն, ինչը քեզ համար թանկ է, իսկ ընտանիքի ինստիտուտն ինձ համար շատ թանկ է։ Երբ գիտակցաբար ընտրել ես այն աշխատանքը, որի դեպքում նորմալ է, որ պետք է քննարկվի, «լայքվի» ու «դիսլայքվի» անձնականդ, հասկանում ես, որ գոյություն ունի մի տարածք, որը քո ամրոցն է։ Այնտեղ կեղտոտ ոտքերով մտնելն անիմաստ է, դու չպետք է թողնես։ Թույլատրելիության սահմանում դու տալիս ես ինֆորմացիա, առանց դրա անհնար է, մարդիկ պետք է իմանան, որ դու ամուսնացած ես, բալիկ ունես, բայց այդքանը։ Չես կարող ապրել մեծ քանակությամբ հասնող մարդկանց հետ։
-Ձեր աղջկան ուղղված մի նամակ արդեն ունեք։ Այն ընթերցեցիք Ձեր բանաստեղծությունների երեկոյի ժամանակ։ Կա՞ն այլ նամակներ, եթե ապագայում լինեն, ի՞նչ թեմայով կլինեն։
–Հեղափոխության, իշխանափոխության, դեմքափոխության կամ չգիտեմ ինչափոխության (ժամանակը ցույց կտա` ինչ էր դա) ընթացքում Լուսեին նամակ գրեցի և իմ խոսքն ուղղեցի, որովհետև ուրիշ ոչ մեկի կարծիքն ինձ համար կարևոր չէր այնքան, ինչքան Լուսեինը։
Ես նրան գրեցի իմ դիրքորոշման ու այն մասին, թե ինչ կար իմ հոգում, սրտում, մտքում և Հայաստանում։ Ես ուզում եմ դա հասկանա միայն Լուսեն, որովհետև իմ պարտավորությունն իմ ընտանիքի առաջ է, ոչ թե հոծ բազմության։ Մեծանալով դու հասկանում ես, որ պատասխանատու ես մարդկանց, ավելի մեծանալով՝ անհատների, էլ ավելի մեծանալով` սեփական խղճի առաջ։
-Ի՞նչ ժանրի ֆիլմ կլիներ Ձեր կյանքի մասին պատմությունը։
–Երաժշտական կոմեդիա չէր լինի, մյուզիքլ էլ չէր լինի, կլիներ դրամա լավ ավարտով կամ այնպիսի ավարտով, որը դիտողին մտածելու տեղ կտար։ Չնայած կախման կետերով ֆիլմերից վատանում եմ, որպես ալարկոտ մարդ` սիրում եմ, երբ իմ փոխարեն մտածում ու տալիս են ֆիլմի վերջաբանը։ Կստացվեր շատ ծանր, ոչ միանշանակ կերպարով դրամա, որի հերոսին մարդիկ չէին կարող ասել` սիրո՞ւմ են, թե՞ ատում, լա՞վն է, թե՞ վատը։ Ես էլ տեսակով միանշանակ չեմ։
-Ի՞նչ սաունդթրեք կունենար այդ դրաման։
–Անդրեի կատարմամբ «Իմ սերը քեզ» երգը, որովհետև այն իմ ստեղծագործական կյանքի հիմնասյունային երգերից է։ Կլինեին նաև այլ երգեր՝ Անի Քրիստիի կատարմամբ «Իմ լռություն»–ը, Արա Մարտիրոսյանի «Կարևոր մի խոսք»-ը, «Կյանք ու կռիվը», «Ապրելու ապրիլը», իսկ ավարտի կլիներ «Կարմիր, կապույտ, ծիրանագույն»-ով։
-Իսկ ո՞ր ֆիլմից եք շատ տպավորվել, ո՞րն է ամենից շատ նման Ձեր կյանքին։
–Եթե ֆիլմերը չլինեին, ես շատ դժբախտ մարդ կլինեի։ Կան ֆիլմեր, որոնց դեպքում որքան էլ կոպիտ հնչի, տակն ես մնում։
Մայրս պատմում է, որ փոքր տարիքում ֆիլմերի տպավորության տակ փորձում էի խաղալ այդ հերոսին։ Եթե այդ նույնականացումը չկա, զուր ես նայում կամ կարդում՝ դու պետք է քո եսը տանես ու դնես այն իրականության մեջ, որը քեզ առաջարկում են։ Մարդն ամենաէգոիստ կենդանին է, մինչև ինքն իրեն չտեսնի տվյալ համակարգում, չի կարող ասել` սիրո՞ւմ է, թե՞ չէ, դա էլ է էգոյից բխող բան։ «Թրումանի շոուն» ֆիլմում Ջիմ Քերիի մարմնավորած կերպարը շատ է ազդել իմ գիտակցության վրա։ Աշխարհի այդ մոդելն ու կերպարանքը լիովին վերցրել եմ։
-Ի՞նչ եք նախընտրում կարդալ․ կառանձնացնե՞ք գիրք, որն ազդել է Ձեր մտածողության, աշխարհընկալման, կենսակերպի վրա։
–Կարդացող չեմ եղել։ 16 տարեկանում եմ կարդացել առաջին էզոթերիկ գիրքը՝ հետաքրքիր գրականություն էր Գրիգորի Կլիմովի «Имя мое легион»-ը։ Այն, ինչ սկսել եմ կարդալ, շարունակել եմ։ Շատ եմ սիրում ֆանտաստիկ գրականություն, ուտոպիաներ, հակաուտոպիաներ՝ գրականություն, որը ստեղծում է այլ իրականության պատկեր։ Այդ մի գիրքը չկա՝ հավաքական վիճակ է։ Հենց այդ մեկ գրքի որոնումն է քեզ ստիպում կարդալ և փորձում ես այդ իդեալական գիրքը գտնել։
-Հայտնի մարդկանց դեպքում դժվար է անհայտ կողմեր ունենալ, որո՞նք են դրանք Ձեր դեպքում։
–Ես դադարեցի ապացուցել, որ այն չեմ, ինչ մարդկանց հայտնի է։ Մեծամտության, եսակենտրոնության պիտակը դեր էր, որը ես այնքան լավ խաղացի... հետո հասկացա, որ մարդիկ այդպես էլ պատկերացնում են ինձ ու շատ լավ է՝ թող այդպես էլ իմանան։ Հիմա չեմ արդարանում, որ այդպիսին չեմ։
-Հեռուստատեսությունում լինելու 17 տարվա ընթացքում Ձեզ մոտ եղել է եթերային, բայց ոչ ստեղծագործական դադար։ Երգեր գրելիս չկա՞ սպառվելու, չհասկացվելու, կրկնվելու խնդիր։
–Այդ ամեն ինչը եղել է, լինում է և դեռ ավելի շատ է լինելու։ Գրելու մեջ ավելի շատ են եղել այդ անդունդներին ու վերելքներին հաջորդող միջանկյալ ընկճախտային կամ շատ ոգևորիչ վիճակները։ Հետաքրքիր է, որ բարձր տրամադրությանդ կետերը հիմնականում բթացնում են։ Գրելու ունակ ես, երբ անդունդին ես, որովհետև անդունդից ավելի հեշտ է փորել հետաքրքիր տողեր։
Սիրային բավարարվածությունը, զգացմունքային շփացումն ավելի բթացնող է։ Խոսքս այն երգերի մասին է, որոնք քո զգացածով ես գրում, որոնք ստեղծվում են, երբ դու լավ կամ վատ վիճակում ես, որովհետև կան երգեր, որ մեխանիկորեն գալիս են, գրում ես։
-Հետևո՞ւմ եք հայկական հեռուստաեթերներին ինչպիսի՞ն էր մեր հեռուստատեսությունը 10 տարի առաջ և հիմա։
–Չեմ հետևում, չեմ հասցնում, բայց սուտ կլինի, եթե ասեմ` բացարձակ անտեղյակ եմ։ Ամեն դեպքում, անգամ, իմ հաղորդումներին լինում էին հյուրեր, որոնց հայտնի լինելը միայն դահլիճի արձագանքից էի հասկանում։ Իրենք զարմանում էին, թե ո՞նց, իրենք ամենահայտնի սերիալից են։
Հեռուստատեսությունն առաջ կրթող դեր ուներ, հիմա մարդիկ հին սկզբունքով հեռուստատեսությունից պահանջում են կրթել, բայց այն հիմա ավելի շատ ժամանց ապահովող գործառույթ ունի։
Զառա Ղազարյան
Տեսանյութեր
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
-
Հարցազրույց 13:38 • 19/11 «Հրաչուկը իմ գտնված երազն է, մենք ապրում ենք միասին». Ալբերտ Սաֆարյան «Իմ ձեռքբերումն իմ կինն է, իմ Հրաչուկը, ում 2 ու կես տարի առաջ գտա, մենք ապրում ենք միասին ու ապրելու ենք միասին ցմահ: Սա այն դեպքը չէ, որ ասում են երբեք մի ասա երբեք»,- պատմել է դերասան Ալբերտ Սաֆարյանը:
-
Հարցազրույց 16:59 • 18/11 «Դուռը բացեց հորս կինը, ասացի՝ բարև ձեզ, ես ձեր ամուսնու առաջին կնոջ աղջիկն եմ, եկել եմ հորս հետ ծանոթանամ». Լիա Զախարյանը՝ հոր հետ հանդիպման մասին «Ոտքերս դողում էր: Ոչ մի բառով չեմ կարող նկարագրել դա ինչ է, որ դու 19 տարեկանում առաջին անգամ սպասում ես, որ լոգարանից դուրս է գալու մի մարդ, ում արյունը քո երակներով հոսում է»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Հարցազրույց 12:16 • 19/11 «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան «Ես հպարտորեն ուզում եմ դրա մասին խոսել, որ մանկապարտեզում էլ, դպրոցում էլ, ամեն անգամ, թե՛ տնօրենը, թե՛ դասղեկը, բոլորը իր համեստությունից են խոսում»,- ասել է Վիկա Մարտիրոսյանը:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 10:57 • 19/11 «Միշտ մտածել եմ, որ իմ պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել». Լիա Զախարյանը՝ ծնողների ամուսնալուծության ու տղաների հետ հարաբերության մասին «Ես միշտ մտածել եմ, որ իմ լինելու պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել: Ինքն ունեցել է երեխա, դրա համար չի կարողացել 2-րդ անգամ ամուսնալ ու դա իմ գիտակից տարիքից մինչև հիմա ինձ հետ եկել է ու դարձել տրավմա»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 10:55 • 18/11 «Ընկերներն ավելին են, քան տաղանդը». Հրաչ Քեշիշյանը՝ «3 ընկեր» բեմադրության մասին. պրեմիերան և հույզերը կուլիսներում Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի բեմադրությամբ Ռեմարկի «3 ընկեր» ստեղծագործությունը՝ Անի Խաչիկյանի, Ներսես Ավետիսյանի, Լևոն Հախվերդյանի ու Վիլեն Սարգսյանի գլխավոր դերակատարմամբ բարձրացավ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմ:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
-
16:11 • 18.11.24 Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան տարեդարձը
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը