«Գալու է օր, երբ մեծ աղջկաս` Նարեին, ասեմ կներես». Սարգիս Գրիգորյանը` ընտանիքի, դստրերի հետ հարաբերությունների և աղքատության մեջ անցած մանկության մասին
Հանրությանը ծանոթ հայտնիները՝ անծանոթ դիտակետից: Tert.am Life-ի «Անծանոթը» խորագրի զրուցակիցը Սարգիս Գրիգորյանն է։ Դերասանի հետ խոսել ենք ընտանեկան ամենանուրբ հարցերի, մեղավոր սիրո, դստրերի հետ հարաբերությունների, կայուն ընտանիք ունենալու բանաձևի և կյանքում ինչ-որ բան բաց թողնելու ափսոսանքի մասին։
Նա իր հորից ժառանգել է բռնկվող բնավորություն։ Ասում է` դա ունի իր ինչն ունի իր լավ ու վատ կողմերը, մի կողմից բարկությունն ընդամենը հինգ րոպե է տևում, մյուս կողմից` վայ այն մարդուն, որ այդ հինգ րոպեների ընթացքում հանդիպեց իրեն։)
Աղքատության մեջ անցած մանկությունը Սարգսին կոփել է, տարիների փնտրտուքն օգնել, որպեսզի միայն առաջ քայլի։ Ընտանիքը լցնում է նրա կյանքի բոլոր բացերը։ Մեր զրույցը նրան ստիպեց հետ նայել ու իր ապրած կյանքը բնութագրել մեկ բառով՝ դրամա։
-Ինչպիսի՞ մանկություն եք ունեցել ու ինչպիսի՞ երեխա եք եղել։
-Շատ դժվար ու բազմաթիվ խնդիրներով լի մանկություն եմ ունեցել։ Հայրս ասում էր՝ այն եզակի սերունդ եք, որին չենք կարող ասել, թե մեզնից լավ եք ապրում։
Տեսանք պատերազմ, սով, ցուրտ, հազար ձև իշխանափոխություններ։ Այդ ամենի համատեքստում դժվար կլիներ լավ մանկություն ունենալ՝ հատկապես, որ իմ ընտանիքն ապահովված չէր, ծնողներս էլ տարիքով շատ մեծ էին՝ առանց այն էլ դժվար իրավիճակում հնարավորություն չունեին վաստակելու։
Թող ինձ ների իմ քաղաքը, բայց Մոնումենտի անտառի կործանման մեջ իմ մատն էլ է խառը՝ ես էլ եմ այնտեղից ծառ կտրել, բերել տուն, որպեսզի վառելիք ունենանք, նավթ էինք ծախում։ Անգամ, դպրոց չէինք հաճախում, որովհետև ոջիլ էինք ընկնում, քաչալացնում էին, ամաչում էինք դպրոց գնալ։ Մեզնից հետո եկած սերունդը դա չի տեսել, Աստված տա, ոչ մի սերունդ այլևս չտեսնի այն, ինչ ես եմ տեսել մանկության ու պատանեկության տարիներին։
Չնայած այդ ամենն իր դրական կողմն էլ է ունեցել՝ ավելի ամրացել ենք, չենք նահանջել ընկնելուց, էլի վեր ենք կացել, շարունակել առաջ գնալ։
-Աշխատել սկսել եք շատ վաղ տարիքից։ Ի՞նչ է Ձեզ տվել կյանքի այդ փորձությունը։
-Սկսեցի աշխատել, որովհետև չաշխատելու իրավունք չունեի։ Արժանապատիվ չէր լինի նստել թախտին, սպասել բախտին։ Փոքր եղբայրս էլ էր աշխատում, չլուծված շատ խնդիրներ կային, տունն ինչ-որ միջոցով պահել էր պետք։ Իհարկե, շատ լավ էր վաղ տարիքից աշպատելը, որովհետև հետագայում ընտրեցի մի մասնագիտություն, որտեղ իմ փորձը պետք եկավ։ Սկսեցի հասկանալ տարբեր մասնագիտության տեր մարդկանց հոգեբանությունը, մտածողությունը։
-Ակտիվ, արվեստի հետ կապ չունեցող պատանի եք եղել։ Շա՞տ էին մարդիկ, որոնք չէին հավատում Ձեր հաջողությանը։
-Եթե տասը տարի առաջ տայիք այդ հարցը, կհաստատեի, որ մարդիկ չեն հավատացել իմ հաջողությանը։ Հիմա այլ կերպ կպատասխանեմ. բոլոր մարդիկ մի կողմ, ինքս չեմ հավատացել ինձ ու չեմ հասկացել, թե ինչ եմ ուզում։
Եթե ինքդ չգիտես` ինչ ես ուզում, ինչպե՞ս կարող են քեզ հավատալ մյուսները, անգամ, ծնողներդ։ Իմ կյանքում փնտրտուքները շատ են եղել։ Չեմ կարողացել հասկանալ, թե որն է իմ տեղն այս արևի տակ։ Դա եկել է տվյալ ժամանակաշրջանից ու իրավիճակից։ Ընդամենը մի քանի մասնագիտություն կար, որ գումար էր բերում, սկսեցի դրանցով զբաղվել։ Համակարգիչների հետ աշխատանքով էի զբաղվում, հետո զինվորական ակադեմիա էր բացվել, ասում էին` այնտեղ գումար ու հագուստ են տալիս, ինձ գցեցի այնտեղ։ Անընդհատ փորձում էի, բայց չէր ստացվում։
-Ինչպե՞ս դադարեցիրք փնտրտուքները և կանգ առաք դերասանի մասնագիտության վրա։
-Մինչև այդ մասնագիտությանը ծանոթանալը անգամ մեկ գիրք չէի կարդացել, ներկայացումների հաճախելու մասին խոսք չկար, ֆիլմեր էլ շատ ճղճիմ քանակությամբ էի դիտել։ Եթե պատանեկության շրջանում ինձ ասեին, որ դերասան եմ դառնալու, անգամ, կռիվ կանեի, որովհետև այդ ժամանակվա իմ պատկերացումներով դերասանը միմոս էր։ Մեր ընտանիքում դերասաններ չեն եղել, մի արվեստագետ ենք ունեցել՝ մեծ եղբայրս, որը բավականին լուրջ նկարիչ էր։
Տասնյակից ավելի փորձերից հետո մանկության ընկերս՝ Հայկ Օրդյանը, ասաց, որ երբ խոսում եմ, ինձ ուշադիր լսում են, անգամ, եթե ապուշ մտքեր շարադրեմ։ նա նկատեց, որ դա դերասանի համար առաջնային նախապայման է։ Գնացինք «Հայֆիլմ» կինոդերասանի ստուդիա, տեսա երգում են, պարում, ասացի` իսկական իմ տեղն է։ Սովորելուց մեկ տարի անց հասկացա, որ սա այն է, ինչ ինձ պետք է։ Ինքնուրույն պարապելով` անվճար ընդունվեցի Թատերական ինստիտուտ ու ոչ ոքի ծախսի տակ չգցեցի։
-Ի՞նչ ակնկալիքներով ու երազանքներով մտաք մեծ կյանք, որոնք այդպես էլ ցանկության մակարդակում մնացին։
-Ցավում եմ, որ տարիներս անցնում են, իսկ ես չեմ հասցնում շատ խաղալ գեղարվեստական ֆիլմերում։ Յուրաքանչյուր մարդ, իմանալով իր թերություններն ու առավելությունները, գիտի նաև, թե ինչի է ընդունակ և ինչ կարող է անել։ Կարևոր չէ, թե կողքից ինչ կասեն։ Հիմա հասկանում եմ, որ շատ ավելին կարող էի անել, բայց երկրի այս վիճակում դժվար է, ամեն ինչ շատ դանդաղ է ընթանում։
Արդեն 40–ի շեմին եմ և ափսոսում եմ, որ 20-25 տարեկանում կարող էի շատ ավելին անել։ Չնայած ընտանիքիս հատկացվող ժամանակն է ավելանում։ Իհարկե, ամեն դեպքում, էլի ուշ չէ։ Հիմա փորձում եմ կինոարտադրությամբ զբաղվել՝ «Ա.Կ.Ա.» ֆիլմն իմ պրոդյուսերական դեբյուտն է, որն իմ ընկեր Արաբո Գրիգորյանի հետ միասին ենք իրականացրել։ Լսարանն ինձ չի տեսել բեմում, շուտով հանդես կգամ նաև ներկայացման մեջ։ Սրանք քայլեր են, որոնք կարող էի շատ ավելի շուտ անել։
-Եթե Ձեզ կողքից տեսնեիք, ի՞նչ կմտածեիք Սարգիս Գրիգորյանի մասին։
-Ֆիլմերի 90%-ն աղբ է։ Կան լավ դերեր, որոնք խաղացել եմ, բայց ես սիրում եմ ամեն ինչ կոչել իր անունով։ Այդ ամենի մեջ, որպես երրորդ աչք, կասեի, որ մարդն ուզում է խաղալ, շնորհքով է, պոտենցիալ ունի։ Կասեի` թող այս տղան լավ ու որակով ֆիլմերում խաղա՝ ափսոս չի՞։
Աղբը շատ է, բայց ավելի լավ է դրանով զբաղվել ու փորձել մի բան անել, քան մասնագիտություն փոխել։ Ես այս տարիքում երիտասարդ սիրող տղայի դեր եմ խաղում, որովհետև չկան երիտասարդ համապատասխան դերասաններ։ Չեն ուզում ճանապարհ անցնել, ուզում են միանգամից հաջողություն ունենալ։ Միայն հայտնի լինելու համար պետք չէ մասնագիտություն ընտրել, մասնագիտություն պետք է ընտրել՝ դրան ծառայելու համար։
-Դուք և Մանոն հայկական շոու բիզնեսի ամենագեղեցիկ զույգերից մեկն եք համարվում։ Ո՞րն է գրավականը։
-Գրեթե բոլորն այդ հարցին ի պատասխան կասեն՝ սերը, բայց սերը բազմաթիվ զգացումների և զգացմունքների միասնություն է, որպեսզի զգացածիդ անունները հերթով չտաս՝ մեկ բառով ասում ես սեր։ Այդ միացության մեջ կա մի զգացմունք, որն առավել կարևոր է, որպես ընտանիքի հիմնաքար՝ ընկերությունը։ Ես ու Մանոն սկզբում շատ լավ ընկերենր ենք եղել, ինչից էլ ծնվել է զգացմունքը։
Երբ մեզ մոտ այդ դաշտում որևէ բան կաղում է, սկսում ենք զույգից նորից վերադառնալ ընկերությանը և հարցը քննարկել որպես ընկերներ։ Այնպես չէ, որ մենք միանգամից սիրահարվել ենք իրար ու չենք տեսել բացասականը։ Մեր հարաբերությունները կառուցելիս ես Մանոն շատ լավ էինք ճանաչում իրար ու շատ լավ գիտեինք միմյանց բացասական կողմերը։
-Tert.am Life–ին տված հարցազրույցներից մեկում ասել եք, որ այն, ինչի հասել եք, Մանոյի շնորհիվ է։ Ինչի՞ չէիք հասնի, եթե չհանդիպեիք Մանոյին։
-Կլինեի թվացյալ երջանիկ։ Ներկա պահին ինձ համար Մանոն Ալֆան ու Օմեգան է, որովհետև հենց իրեն եմ հանդիպել, կարող է նրան չհանդիպեի, հանդիպեի իրենից լավին։ Ես նրանից առաջ ամուսնացած եղել եմ, գիտեմ` ինչ էր ամուսնական կյանքը Մանոյից առաջ և ինչ է Մանոյից հետո։ Չեմ ասում, առաջին կինս վատն էր, մենք չենք հասկացել իրար, ուրիշ կերպ ենք նայել կյանքին։
Չեմ կարծում, որ Մանոյից հետո ինչ-որ բան կարող է լավ լինել։ Իմ կյանքն ընտանեկան առումով հրաշալի է։ Թող ազգիս 80%-ը կարողանա իմ ընտանիքի մթնոլորտով ընտանիք կազմել։
Մենք վիճում ենք, ես բարկանում եմ՝ սովորական խնդիրներով ընտանիք է, բայց կա մի շատ կարևոր բան՝ մենք մեր տեղերում ենք, իրար չենք խանգարում, հարգում ենք իրար թերություններ և նայում մի ուղղությամբ։
Կարծիքները կարող են տարբեր լինել, բայց ընտրած ճանապարհը պետք է նույնը լինի։ Իմ ընտանիքն իմ մեծագույն ձեռքբերումն է, որից էլ գալիս են իմ մյուս ձեռքբերումները։
-Ձեր ընտանեկան կյանքը թե՛ սոցցանցերում, թե՛ լրատվամիջոցների համար բավականին բաց է։ Սա ունենո՞ւմ է իր բացասական հետևանքները։
-Մի հիմար մասսա կա, առանց հասկանալու մեկնաբանություններ են գրում՝ հերիք է կնոջդ հետ լուսանկարներ հրապարակես, մեր երկրի մասին մի լավ բան ասա ու այսպես շարունակ։
Մտածում եմ, դրանից լավ բան կա՞, ամուր ու գեղեցիկ ընտանիքն է երկրի հիմքը։ Չեմ հասկանում, թե հանրային մարդիկ ինչո՞ւ են թաքցնում իրենց ընտանիքն ու երեխաներին՝ վախենում են աչքո՞վ տան։ Դա քո գանձն է։ Նույն բանն է, ինչ գեղեցիկ կոստյում գնես, բայց խնջույքի գնաս պատռված շորերով։ Եթե իմ ընտանիքը ժպտում է, ուրեմն վերջ, թող իմ ընտանիքն օրինակ ծառայի։ Ինչո՞ւ չկիսվեմ։
-«Ինստագրամի ուղտատերեր, ինձ մի սովորեցրեք հայր լինել». ժամանակին այսպիսի գրառում էիք արել։ Ըստ Ձեզ` ի՞նչն է օգտատերերին հիմք տալիս չարախոսելու կամ կարծելու, որ լավ հայր չեք։
-Ես ունեմ երեք աղջիկ, երեքն էլ տարբեր մարդիկ են, տարբեր մտածողություն ունեն, տարբեր անհատներ են։ Մենք, որպես ծնողներ, տեսնում ենք իրենց թերություններն ու առավելությունները, փորձում ենք իրենց թողնել ճանապարհի ընտրությունը։ Կրտսեր դուստրս՝ Յանան, ընտրել է իմ ճանապարհը և խենթի պես սիրում է այս մասնագիտությունը, դեռ չի ընտրել հստակ ճյուղ, բայց արվեստի մեջ է։ Նա սիրում է տեսախցիկն ու ուշադրության կենտրոնում լինել, իսկ Էվան ատում է ամեն տեսակ նկարահանումները, ուշադրության կենտրոնում լինելը։
Միակ պատճառը դա է, որ նրա լուսանկարները շատ քիչ են իմ էջում։ Մարդիկ չեն հասկանում դա ու մեղադրանքներ են հնչեցնում, թե Յանային ավելի շատ եմ սիրում, քան Էվային։ Ես չեմ կարող տանջել երեխայիս ու ստիպողաբար լուսանկարել։
-«Նարեին մի քիչ ուրիշ սիրով եմ սիրում». մեզ տված մեկ այլ հարցազրույցում եք ասել։ Ո՞րն է այդ ուրիշ սերը։
-Նարեն շատ հարցերում կարող է մեղադրել ինձ, դա նորմալ է։ Ուզեմ, թե ոչ, ես իրեն չեմ կարող տալ այն ահռելի ժամանակը, իր համար անեմ այն, ինչն անում եմ Էվայի և Յանայի համար։ Պատճառը պարզ է՝ նրանք ապրում են ինձ հետ, Նարեն` իր մայրիկի։ Ժամանակի սղության պատճառով շատ հարցերում թերանում եմ։ Հասկանում եմ, որ գալու է այնպիսի օր, որ Նարեին ասեմ` կներես։ Ուղղակի հիմա ես չունեմ այլընտրանք, փորձում եմ ամեն ինչ անել, բայց այդ ամեն ինչը շատ-շատ քիչ է, ես հարյուրապատիկ եմ պարտավոր անել։ Սա է պատճառը, որ իրեն փակ եմ սիրում, ինքս իմ մեջ, իր հանդեպ սերը չեմ բարձրաձայնում՝ հասկանալով, որ իմ մեղքի բաժինը բավականին մեծ է։ Երբ վերլուծում եմ՝ ես սխալ չեմ, բայց երեխան մեղավոր չէ։ Իր հանդեպ սերը տիեզերական է, ուրիշ է, նուրբ է՝ չեմ կարող նկարագրել։
-Ձեր կրտսեր դուստրերը դեռ երեխայական տարքում են, երբ նրանց հետ բավականին հեշտ է, Նարեն, արդեն դեռահաս է։ Դաստիարակության հարցում ունենո՞ւմ եք դժվարություններ։
-Նարեի դաստիարակությամբ մայրն է զբաղվում։ Երբ դու ասում ես ու քո ասածին հետևողական չես լինում, պետք չէ ինչ–որ բան ասել։ Նարեն մոր հետ է ապրում, մենք այդքան շատ չենք շփվում, իսկ ուղղակի շփման մեջ ես իրեն ինչ-որ խրատներ տալ չեմ կարող։ Եթե մի բան ասում ես, հետևողականություն է պետք։ Ես չեմ խանգարում, որպեսզի մայրն իրեն դաստիարակի։ Նրա մայրը դրա լիարժեք իրավունքն ունի, որովհետև ինքն է մեծացրել երեխային։ Մեկ, երկու կամ երեք շաբաթը մեկ հանդիպելիս խորհուրդներ տալը, կարծում եմ, սխալ է։ Նարեի մայրը հրաշալի մայր է և, կարծում եմ, գիտի ինչպես է պետք դաստիարակել։ Ես փորձում եմ օգտակար լինել, որքան ժամանակս ների։
-Ի՞նչ ժանրի ֆիլմ կլիներ Ձեր կյանքը։
-Դրամա։
Զառա Ղազարյան
Տեսանյութեր
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
-
Հարցազրույց 13:38 • 19/11 «Հրաչուկը իմ գտնված երազն է, մենք ապրում ենք միասին». Ալբերտ Սաֆարյան «Իմ ձեռքբերումն իմ կինն է, իմ Հրաչուկը, ում 2 ու կես տարի առաջ գտա, մենք ապրում ենք միասին ու ապրելու ենք միասին ցմահ: Սա այն դեպքը չէ, որ ասում են երբեք մի ասա երբեք»,- պատմել է դերասան Ալբերտ Սաֆարյանը:
-
Հարցազրույց 16:59 • 18/11 «Դուռը բացեց հորս կինը, ասացի՝ բարև ձեզ, ես ձեր ամուսնու առաջին կնոջ աղջիկն եմ, եկել եմ հորս հետ ծանոթանամ». Լիա Զախարյանը՝ հոր հետ հանդիպման մասին «Ոտքերս դողում էր: Ոչ մի բառով չեմ կարող նկարագրել դա ինչ է, որ դու 19 տարեկանում առաջին անգամ սպասում ես, որ լոգարանից դուրս է գալու մի մարդ, ում արյունը քո երակներով հոսում է»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Հարցազրույց 12:16 • 19/11 «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան «Ես հպարտորեն ուզում եմ դրա մասին խոսել, որ մանկապարտեզում էլ, դպրոցում էլ, ամեն անգամ, թե՛ տնօրենը, թե՛ դասղեկը, բոլորը իր համեստությունից են խոսում»,- ասել է Վիկա Մարտիրոսյանը:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 10:57 • 19/11 «Միշտ մտածել եմ, որ իմ պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել». Լիա Զախարյանը՝ ծնողների ամուսնալուծության ու տղաների հետ հարաբերության մասին «Ես միշտ մտածել եմ, որ իմ լինելու պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել: Ինքն ունեցել է երեխա, դրա համար չի կարողացել 2-րդ անգամ ամուսնալ ու դա իմ գիտակից տարիքից մինչև հիմա ինձ հետ եկել է ու դարձել տրավմա»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 10:55 • 18/11 «Ընկերներն ավելին են, քան տաղանդը». Հրաչ Քեշիշյանը՝ «3 ընկեր» բեմադրության մասին. պրեմիերան և հույզերը կուլիսներում Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի բեմադրությամբ Ռեմարկի «3 ընկեր» ստեղծագործությունը՝ Անի Խաչիկյանի, Ներսես Ավետիսյանի, Լևոն Հախվերդյանի ու Վիլեն Սարգսյանի գլխավոր դերակատարմամբ բարձրացավ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմ:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
-
16:11 • 18.11.24 Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան տարեդարձը
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը