«Ինձ հաջողվեց իրավիճակը ճիշտ գնահատել ու դեպրեսիայի մեջ չընկնել»․ Մայա Պողոսյանը՝ անձնային աճի, կյանքի այս փուլի ու որդու հետ հարաբերությունների մասին
Մայա Պողոսյանի կյանքում կարանտինի այս շրջանը հագեցած է եղել տարատեսակ նորություններով ու իրադարձություններով։ Ավելի վաղ նա և Ավետիս Խախամյանը հայտարարեցին ամուսնալուծության մասին։ Պարտադիր մեկուսացումը, ըստ Մայայի, յուրաքանչյուր անհատի կյանքում մեծ հետք է թողնելու հոգեբանական տեսանկյունից։ Մայան, ով հոգեբանի կրթություն ունի, նշեց, որ մարդկանց համար սա հնարավորություն էր մենակ մնալու միջոցով ծանոթանալու իրենց «ես»-ին, գնահատելու իրենց դերակատարումն ընտանիքում, անձնային աճ ապրելու, անգամ, վայելելու այն ամենը, ինչը կյանքի խենթ ռիթմը թույլ չէր տալիս։
Մեկուսացման մասնակի ավարտից հետո Մայան Tert.am Life-ի հետ ամփոփել է անցած երկու ամիսը, որոնք իր զգայական կյանքում բավականին հագեցած ու տարբեր են եղել, նա կիսել է իր մտորումները, հետևությունները, անհանգստությունն ու ձեռք բերած փորձը։
Հասկացա, որ ուղղակի ձանձրացել եմ ոլորտից
Մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ բոլորն արվեստի հետ կապ ունեին՝ մայրս դաշնամուր էր նվագում, հայրս գեղանկարչությամբ էր զբաղվում։ Նորաձևությունը սկսեցի ընկալել իբրև արվեստի մի ճյուղ: Կարծում եմ, հենց այդպես էլ կա։ Երեք երեխա ենք, մեզնից որևէ մեկն առաջին մասնագիտությամբ արվեստի ուղղությունը չէր ընտրել, սակայն հետագայում բոլորս էլ թեքվեցինք դեպի դա։ Մեր մանկության տարիներին, երբ ամեն ինչ այսքան տարածված ու բաց չէր, մայրիկս ինձ արվեստի խմբակների էր տանում։ Սկզբում դժկամությամբ էի հաճախում, ուղղակի մայրիկս էր այդպես ցանկանում, սակայն եկավ մի ընթացք, երբ հասկացա, որ պետք է լինեմ այդ ոլորտում՝ մեծ երազանքներով, նպատակներով ու ակնկալիքներով։ Սկսեցի առաջարկներ ստանալ տարատեսակ մրցույթներից ու նորաձևության ոլորտում բավականին հայտնի անհատներից։ Հիմա խորապես մտածում եմ ու հասկանում, նորաձևությունն ինձ համար իսկապես արվեստ է, ես դրան այդպես էլ վերաբերվել ու վերաբերվում եմ։ Ես հաստատվեցի ոլորտում, սկսեցի աշխատել, սակայն եկավ մի պահ, երբ ուղղակի հասկացա, որ մեր շուկան միջազգային փորձն ամբողջությամբ չի կարողանում ընդունել, ադապտացնել։ Ռեսուրս, հնարավորություններ, մարդիկ․․․ այս ամենը մեզ մոտ քիչ է և չենք կարող որևէ մեկին մեղադրել։ Ես, լինելով պերֆեկցիոնիստ, ակնկալում էի պրոֆեսիոնալ մակարդակ, սակայն չնայած ներկայիս քանակին, որակական բաց կա՝ սիրողական մակարդակ է։ Այն պատկերը չէ, որն օրինակ Վրաստանում է։ Ես ոլորտից ձանձրացա, բայց ոչ նորաձևությունից, ոճից, բեմից, ֆոտոշարքերից։ Տարիներ շարունակ եղել եմ այդ ամենի կիզակետում ու հասկացել պարզ ճշմարտություն՝ պետք է ադապտացվել միջազգային շուկային։ Որքան էլ փորձեմ լավատեսորեն տրամադրվել, փաստը մեկն է՝ մեր շուկան փոքր է։ Հանգիստ եմ, որովհետև երկար ժամանակ չեմ հանձնվել ու փորձել եմ գնալ մինչև վերջ։
Գլամուրն այլևս նորաձև չէ
Ամբողջ աշխարհն ու բարձր նորաձևությունը հիմա բռնել են մի ճանապարհ, որտեղ գլամուրն այլևս նորաձև չէ։ Սա շատ հայտնի երևույթ է, որի մասին գիտեն անգամ մարդիկ, որոնք այդքան էլ կապ չունեն նորաձևության հետ։ Միջազգային հարթակներում, նորաձևության մայրաքաղաքներում շատ տարբեր ուղղություններ են զարգանում։ Այդ ամենի շեշտադրումը կանացի հարմարավետությունն է, բնականությունը, ոչ ֆոտոշոփածը։ Սնդուսափայլ ու գլամուրային արհեստական փայլից ազատվել է նորաձևությունն ու ժամանակակից կյանքը։ Այդ միտումը վերջապես հասել է նաև Հայաստան։ Սա տրանսֆորմացիա է, որը շատերին դժվարությամբ է տրվում։ Ինստագրամի էջերը, լրագրողների լուսաբանումներն ու տարբեր բլոգները ևս նախապատվությունը տալիս են մատուցման բնական ձևին։ Գուցե աչքի համար հաճելի է գլամուրային միատոն շքեղությունը, բայց չափի մեջ։ Համաշխարհային այնքան մեծություններ կան, որոնք աշխարհահռչակ են իրենց գործով, ինքնաբավ ու հայտնի մարդիկ են, սակայն Ինստագրամում հրապարակում են այն, ինչ մտքներով անցնի, ինչ զգան։ Նրանք միլիոնավոր հետևորդներ ունեն և ներկայանում են իրենց անկեղծությամբ։ Սա ինձ շատ է դուր գալիս, բայց ինքս իսկապես դեռ պատրաստ չեմ սոցցանցային այդ տենդենցին․ ինչ մտքովս անցնի կամ ինչ այդ պահին զգամ՝ հրապարակեմ։ Ես նկատել եմ, որ հենց դա է մարդկանց համար հետաքրքիր ու քեզ հետևողները սկսում են հավատալ։ Ամեն ոլորտում է անկեղծությունն առաջնային: Կարծում եմ՝ դա միշտ է նորաձև։
Ապրեցինք անձնային աճի մի մեծ փուլ
Աշխարհն իսկապես անհասկանալի մի ռիթմով ու տենդենցներով է առաջ շարժվում։ Կլինի նորաձևության ոլորտում, թե ուղղակի մեր առօրյա կյանքում, փոփոխություններն ակնհայտ են։ Օրինակ՝ գուցե զարմանալի թվա, բայց ինքնամեկուսացումն իր ազդեցությունն ունեցավ նորաձևության ոլորտի վրա։ Չի կարող նորաձևությունը լինել մարգինալ։ Մարդիկ փոխվում են, փոխվել են ու դեռ կփոխվեն։ Հարկադրված միայնացանք, բայց շատերը պատրաստ չէին իրենց «ես»֊ի հետ մենակ մնալ։ Պատրաստ չէինք նայելու մեր ներսը, որովհետև մինչև այդ, ոմանք փախչում ու թաքնվում, կորչում էին իրենց աշխատանքի մեջ։ Մեր «ես»-ի հետ մենակ մնալով՝ ժամանակ ունեցանք մտածելու, վերլուծելու և նայելու մեր ներսը։ Հոգեբանության մեջ սա հայտնի մեթոդ է, երբ քեզ քո հետ մենակ են թողնում։ Երբ դու քեզանից փախչելու տեղ չես ունենում, սկսում ես վերլուծել։ Սա ներքուստ հասունանալու շրջան էր, որից հետո կյանքի դժվարությունները հաղթահարելն ու դրանցից հետևություններ անելը դառնում է անհամեմատ ավելի դյուրին։ Այս վիճակին հասնելու համար հնարավոր է տարիներով այցելեինք հոգեբանների։ Անձնային աճ գրանցվեց շատերի մոտ։ Շատ ընտանիքներ այս էտապում ընկան ճգնաժամի մեջ, շատերը՝ սկսեցին գնահատել իրենց ունեցածը։ Սա ասում եմ ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար։ Մարդիկ փակված են իրենց տանն ու մտածում են՝ որքան էլ մեզ տանք պատերին, միևնույն է, պարտավոր ենք մնալ ինքներս մեզ հետ, չենք կարող դուրս գալ, ցրվել, թաքնվել ինչ-որ իրադարձությունների հետևում։ Դու քեզ հետ ես ու սկսում ես քեզ ճանաչել որպես մայր, խոհարարուհի, տնտեսուհի, քույր, կին։ Այս ամենը մեր կենցաղից դուրս էր մնացել՝ բոլորս գերզբաղված էինք։ Բազմաթիվ բացասական կողմեր կան, ինչը, կարծում եմ, շատերս ենք գիտակցում, սակայն դրական կողմն էլ ակնհայտ է։ Անկեղծ ինձ դուր եկավ այն շրջանն ու կյանքի փորձը, որն ապրեցի կարանտինի ընթացքում։ Ինձ հաջողվեց իրավիճակը ճիշտ գնահատել ու չընկնել դեպրեսիայի մեջ։ Եթե նախկինում ասեին, որ նման իրավիճակում եմ հայտնվելու՝ ես կասեի, որ կխելագարվեմ, բայց, ինչպես տեսնում եք, ոչ։
Վերջին 14 տարվա մեջ առաջին անգամ սուպերմարկետից եղունգի լաք եմ գնել
Սահմանափակումների համեմատաբար բացվելուց հետո ես փորձեցի իմ առօրյան կազմակերպել։ Եղանակը լավ էր ու բավականին քայլեցի, ընկերուհուս տեսա, սրճարան գնացինք, ուղղակի դրսի կյանքը վայելեցի։ Զարմանում էի անգամ, որ այդքան շատ գրում էին գեղեցկության սրահների վերաբացման մասին։ Գուցե զարմանալի է, բայց դեռ չեմ այցելել, ոչ էլ սրտատրոփ սպասում էի դրանց բացվելուն։ Այնպես չէ, որ ես բացառություն եմ, վստահ եմ, բոլորս էլ հիմա նախապատվությունը տալիս ենք «շելաք»-ին։ Վերջին 14 տարվա մեջ առաջին անգամ սուպերմարկետից եղունգի լաք եմ գնել։ Ինքս փորձեցի հանել «շելաք»-ն ու նորից հարդարել եղունգներս։ Դժվարությամբ ձեռք բերեցի նախընտրելի չեզոք գույնի լաքը։ Իսկապես հետաքրքիր իրավիճակ էր ու շատ հավես էր։
Սկսել եմ խոհանոցին տիրապետել, ինչը, անկեղծ, նախկինում երբեք չէր ձգել։ Սիրում եմ զբաղվել տան ինտերիերով, դիզայնով, մաքրությամբ, բայց խոհանոցում չկայի։ Այս օրերին փորձեցի պատրաստել տատիկիս, մայրիկիս ու իմ սիրելի ուտեստները՝ սկսած խավիծից։ Չեմ ասում՝ շատ հմուտ եմ կամ կցանկանայի անընդհատ լինել տնային տնտեսուհու կարգավիճակում, բայց իսկապես հետաքրքիր նորություն էր ինձ համար։ Ներքին հանգստություն կար, քանի որ գիտեի, որ աշխարհն է կանգ առել։ Չկային այն մտորումները, թե ողջ աշխարհը շարժվում է առաջ, իսկ դու տեղում ես մնացել։ Աշխարհը նույն ռիթմի մեջ էր, և ես փորձեցի հնարավորինս ստանալ դրականը։
Ալեքսը չէր պատկերացնում, որ այդքան գիժ երևակայությամբ մայրիկ ունի
Երևի ամենից շատ որդիս՝ Ալեքսն է ուրախացել։ Ո՛չ տան աշխատողին, ո՛չ նրա դայակին չեմ կանչել։ Որդուս հետ աննկարագրելի լավ ժամանակ ենք անցկացրել, մտածում եմ, գուցե հետագայում չկարողանայինք նման առօրյա կազմակերպել, որովհետև ինքն էլ արդեն շատ փոքր չէ՝ ութ տարեկան է։ Ես շատ հավեսով մամա եմ։ Ալեքսն ընկերություն է անում մեր հարևանի երեխայի հետ, այս ընթացքում հիմնականում միասին էին։ Ալեքսը չէր պատկերացնում, որ այդքան գիժ երևակայությամբ մայրիկ ունի։ Իրենք լեգոներով էին տնակներ պատրաստում, իսկ ես նրանց զարմացրի, ծածկոցներով, անկողնային սպիտակեղենով, տարբեր շորերով, բազկաթոռի փափուկ հատվածներով մեծ տուն էի պատրաստել ու ամբողջ բնակարանը խառնել իրար։ Այնքան էինք ուրախացել բոլորով, իսկ երեխաների համար դա ուղղակի հրաշք էր։ Սովորաբար փորձում եմ խիստ լինել, որպեսզի նա երես չառնի ու այդ կարգուկանոնից հետո հանկարծ միասին սկսում ենք գժություն անել։ Թողնում էի տանը չմուշկներ քշի ու, բարեբախտաբար, մեկ հարկ ներքև ապրող հարևաններին չէր խանգարում մեր տան աղմուկը։ Խաղերն իրենց տեղում, բայց առաջնայինն իհարկե դասերն են։ Ո՛չ դասապատրաստում կար, ո՛չ երկարօրյա դպրոց, որտեղ ինքն իր դասերն անում էր, այս օրերին ամեն ինչ միասին ենք արել։ Այնքան ենք պարապել, որ ես էլ ամեն ինչ վերհիշել եմ մեր դպրոցական տարիներից։ Բոլոր օնլայն դասերին ներկա եմ եղել, դա ինձ համար շատ կարևոր էր։ Իսկապես ուսուցիչներն աննկարագրելի հսկայական աշխատանք են անում, ինքս էլ էի զարմանում, թե որտեղից նրանց այդքան համբերություն։ Հետևելով այս ամենին, ապրելով այս ամենը՝ նկատեցի, որ անգամ ֆիլմ չեմ հասցրել նայել, որովհետև ուղղակի դրա կարիքը չեմ զգացել։
Տեսանյութեր
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
-
Հարցազրույց 13:38 • 19/11 «Հրաչուկը իմ գտնված երազն է, մենք ապրում ենք միասին». Ալբերտ Սաֆարյան «Իմ ձեռքբերումն իմ կինն է, իմ Հրաչուկը, ում 2 ու կես տարի առաջ գտա, մենք ապրում ենք միասին ու ապրելու ենք միասին ցմահ: Սա այն դեպքը չէ, որ ասում են երբեք մի ասա երբեք»,- պատմել է դերասան Ալբերտ Սաֆարյանը:
-
Հարցազրույց 16:59 • 18/11 «Դուռը բացեց հորս կինը, ասացի՝ բարև ձեզ, ես ձեր ամուսնու առաջին կնոջ աղջիկն եմ, եկել եմ հորս հետ ծանոթանամ». Լիա Զախարյանը՝ հոր հետ հանդիպման մասին «Ոտքերս դողում էր: Ոչ մի բառով չեմ կարող նկարագրել դա ինչ է, որ դու 19 տարեկանում առաջին անգամ սպասում ես, որ լոգարանից դուրս է գալու մի մարդ, ում արյունը քո երակներով հոսում է»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Հարցազրույց 12:16 • 19/11 «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան «Ես հպարտորեն ուզում եմ դրա մասին խոսել, որ մանկապարտեզում էլ, դպրոցում էլ, ամեն անգամ, թե՛ տնօրենը, թե՛ դասղեկը, բոլորը իր համեստությունից են խոսում»,- ասել է Վիկա Մարտիրոսյանը:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 10:57 • 19/11 «Միշտ մտածել եմ, որ իմ պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել». Լիա Զախարյանը՝ ծնողների ամուսնալուծության ու տղաների հետ հարաբերության մասին «Ես միշտ մտածել եմ, որ իմ լինելու պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել: Ինքն ունեցել է երեխա, դրա համար չի կարողացել 2-րդ անգամ ամուսնալ ու դա իմ գիտակից տարիքից մինչև հիմա ինձ հետ եկել է ու դարձել տրավմա»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 10:55 • 18/11 «Ընկերներն ավելին են, քան տաղանդը». Հրաչ Քեշիշյանը՝ «3 ընկեր» բեմադրության մասին. պրեմիերան և հույզերը կուլիսներում Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի բեմադրությամբ Ռեմարկի «3 ընկեր» ստեղծագործությունը՝ Անի Խաչիկյանի, Ներսես Ավետիսյանի, Լևոն Հախվերդյանի ու Վիլեն Սարգսյանի գլխավոր դերակատարմամբ բարձրացավ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմ:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
-
16:11 • 18.11.24 Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան տարեդարձը
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը