«Որպես մայր` փորձում եմ հետ պահել նրան, որպես հայ`հասկանում եմ». Հակինթ Բաղդասարյանը` 23-ամյա որդու բժիշկ դառնալու որոշման և իր վախի մասին
Դերասանուհի Հակինթ Բաղդասարյանին շատերը սկսեցին ճանաչել, երբ նա նկարահանվեց հեռուստասերիալներում, թեև մինչև այդ Հակինթը երկար ճանապարհ է անցել:
Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին խոսել է մանկուց եթերում լինելու, թատրոնում հանդես չգալու պատճառի, սերիալներում խաղալու, դրանց քարոզած արժեքների մասին: Քչերը գիտեն, որ 49-ամյա դերասանուհին 23 տարեկան որդի ունի: Զրուցել ենք նաև նրա մասին:
-20 տարուց ավելի է հեռուստատեսությունում եք, բայց թատրոնում երբեք հանդես չեք եկել, մի՞թե առաջարկներ չեն եղել:
-Թատրոնում խաղացել եմ ընդամենը մեկ ներկայացման մեջ: «Անձրև վաճառողը» իմ դիպլոմային աշխատանքն էր, բայց քանի որ շատ սիրվեց, մեկ տարի խաղացինք Պատանի հանդիսատեսի թատրոնում: Դրանից հետո ես ամուսնացա, մեկնեցի Մոսկվա, հետո վերադարձա Հայաստան ու մտա հեռուստատեսության աշխարհ` որպես հաղորդավար: Հրաչյա Ղափլանյանի անվան թատրոնում խաղալու առաջարկ ունեցել եմ, նույնիսկ մի քանի օր փորձերի եմ գնացել, բայց հեռուստատեսությունն ու գեղարվեստական ֆիլմերն ինձնից այնքան ժամանակ էին խլում, որ թատրոնի փորձերին չէի հասցնում մասնակցել:
-Թատրոնում որպես հանդիսատես հաճա՞խ եք լինում:
-Այո, բայց ընտրված ներկայացումներ եմ դիտում: Շատ եմ հավանում Վահե Շահվերդյանի բեմադրությունները, ինձ շատ է դուր եկել «Հարսանիք թիկունքում» հրաշք ներկայացումը, բաց չեմ թողնում Վարդան Պետրոսյանի և Հրանտ Թոխատյանի ներկայացումները: Բայց ներկայացումները դիտելիս երբեք չեմ մտածել, որ կարող եմ ինչ-որ դեր խաղալ, քանի որ ի սրտե ուրախանում եմ այն ընկերներիս համար, ովքեր այդ պահին բեմում են: Երևի նաև նրանից է, որ ինքս սերիալային զբաղվածություն ունեմ ու բավարարված եմ էկրանին եղած իմ ժամանակով:
-Բավականին երկար ժամանակ նաև որպես հաղորդավար եք աշխատել: Կարոտու՞մ եք ուղիղ եթերները:
-Կարոտում եմ, քանի որ այն պատասխանատվությունն ու ադրենալինը, որ կա ուղիղ եթերի ժամանակ, չկա ոչ մի տեղ: Ուղիղ եթերում դու երկրորդ, երրորդ դուբլի հնարավորություն չունես, պետք է միանգամից անսխալ ներկայանաս: Անկեղծ ասեմ, որ ուղիղ եթերում հանդես գալու առաջարկներ չունեմ, եթե ունենամ, սիրով կընդունեմ:
-Մարդիկ կարծում են, թե միայն սերիալներում եք նկարահանվել, բայց Ձեր մասնագիտական ուղին հարուստ է նաև գեղարվեստական ֆիլմերով: Ինչու՞ դրանց մասին չեք խոսում:
- Ես չեմ սիրում խոսել իմ անցած ուղու մասին, ամաչում եմ նույնիսկ, երբ դրսում ինձ ճանաչում են, բայց չորրորդ դասարանից մայրս` բեմական խոսքի դոցենտ Գրիզելդա Ամիրյանը, ինձ իր հետ «Հայֆիլմ» կինոստուդիա էր տանում, քանի որ այնտեղ էր աշխատում: Այդ ժամանակ զանգվածային տեսարանների կրկնօրինակումներ էի անում: Նկարահանվեցի նաև «Каникулы у моря» ֆիլմում, որտեղ 800 աղջիկներից ընդամենը 8-ն էին ընտրվել: Երբ ֆիլմը եթերում եղավ, դրսում չէի կարողանում քայլել, քանի որ բոլորը ճանաչում էին: 10-րդ դասարանում նկարահանվեցի «На дальнем пограничье» ֆիլմում: Երբ պետք է ընդունվեի Թատերական համալսարան, արդեն մասնագիտական ուղի էի անցել:
-Այն սերիալները, որոնցում Դուք եք նկարահանվում, ի՞նչ արժեքներ են քարոզում:
-Կուզեի, որ ավելի լավ արժեքներ քարոզեն: Բացասական կերպար ու գործողություններ կատարող դերասանը պարտավոր է հեռուստադիտողին ինքնամաքրման տանել: Պետք է սովորեցնենք տարբերել չարը բարուց, լույս պետք է արթնացնենք հեռուստադիտողի մեջ: Շատ կցանկանայի, որ հեռուստատեսությամբ ազգային արժեքներ քարոզեինք, բայց ոչ թե ուղիղ, այլ` ենթատեքստով: Հասարակ օրինակ է, երբ մեծը մտնում է սենյակ, ավելի փոքրը պետք է կանգնի` որպես հարգանքի նշան: Մենք պարտավոր ենք սա ցույց տալ մեր սերիալներում:
-Հայաստանում սերիալարտադրության որակը ինչպե՞ս կգնահատեք:
-Բավարար, որպեսզի սերիալարտադրողներին չվիրավորեմ: Ուզում եմ առանձնացնել Հանրային հեռուստաընկերության նախագծերից «Վերջին ուսուցիչ»-ը, «Ժիրայր Գլենց»-ը և «Անատոլիական պատմություն»-ը, որոնցից երկուսում ես ընդգրկված էի: Այդ սերիալներում կար այն, ինչ ես ուզում էի տեսնել: Մեզ պետք են նաև երկարաժամկետ սերիալներ, որոնք նկարահանվում են հանդիսատեսի այլ խմբի համար: Հեռուստատեսությունը երկուսն էլ պետք է ունենա, բայց կարճ նովելներն ավելի դինամիկ ու հետաքրքիր են:
-«Խաբկանք» հեռուստասերիալում Ձեր հերոսուհին կապված է ամուսնացած տղամարդու հետ: Ըստ Ձեզ` նրա քայլերն արդարացվա՞ծ են:
-Իմ սկզբունքներին բացարձակապես հակադիր կերպար է, որը մարմնավորելու հրավերն ընդունելիս շատ խորն եմ մտածել: Բանակցություններից հետո հասկացա, որ մարմնավորելու եմ մի խաբված կնոջ, ով ուղղակի սիրում է: Ավելի մեծ անբարոյականություն է մարդու հետ ապրել առանց սիրելու, բայց շահի համար: Հերոսուհիս խելակորույս ու անվերապահորեն սիրում է, բայց ես նրա փոխարեն իմ մեջ ուժ կգտնեի, ինձ հետ կպահեի ամուսնացած տղամարդու հետ գործ ունենալուց:
-Քչերը գիտեն, որ ունեք տղա, ով արդեն 23 տարեկան է: Տիգրանը ինչո՞ւ Ձեր ուղին չընտրեց:
-Տղաս շատ նախագծերում, սոցիալական հոլովակներում է նկարահանվել, բայց մի օր կտրականապես հրաժարվեց նկարահանվելուց` անտեսելով իմ ցանկությունն ու ջանքերը: Տիգրանը շնորհալի մարդ է, բայց որոշեց բժիշկ դառնալ ու կյանքեր փրկել: Այս օրերին կամավոր աշխատել է հիվանդանոցում, հիմա «Շտապ օգնություն»-ում է աշխատում, բայց հերթագրված է «Նորք»-ի ինֆեկցիոն հիվանդանոցում աշխատելու համար: Երբ կարիք լինի, կգնա այնտեղ: Որպես մայր` փորձում եմ հետ պահել, վախենում եմ` վարակվի, բայց որպես հայ`հասկանում եմ նրան: Այդ մարդասիրական գեները մայրիկիցս է ժառանգել, ով ծայրահեղ նվիրված կին է: Մեր տանը տարիներով բազմաթիվ ուսանողներ են ապրել` իմ իրավունքներից վեր իրավունքներով: Մայրս թե՛ հոգեբանական, թե՛ ֆինանսական մեծ աջակցություն է ցուցաբերել շատերին, բայց այդ մասին երբեք չի խոսել:
-Ձեր մասնակցությամբ նախագծերը Տիգրանը դիտու՞մ է:
-Չի դիտում, քանի որ չի սիրում, երբ արտասվում եմ: Հազվադեպ նախագծեր է դիտել, որտեղ չեմ արտասվել:
Մարիամ Խաչատրյան
Տեսանյութեր
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
-
Հարցազրույց 13:38 • 19/11 «Հրաչուկը իմ գտնված երազն է, մենք ապրում ենք միասին». Ալբերտ Սաֆարյան «Իմ ձեռքբերումն իմ կինն է, իմ Հրաչուկը, ում 2 ու կես տարի առաջ գտա, մենք ապրում ենք միասին ու ապրելու ենք միասին ցմահ: Սա այն դեպքը չէ, որ ասում են երբեք մի ասա երբեք»,- պատմել է դերասան Ալբերտ Սաֆարյանը:
-
Հարցազրույց 16:59 • 18/11 «Դուռը բացեց հորս կինը, ասացի՝ բարև ձեզ, ես ձեր ամուսնու առաջին կնոջ աղջիկն եմ, եկել եմ հորս հետ ծանոթանամ». Լիա Զախարյանը՝ հոր հետ հանդիպման մասին «Ոտքերս դողում էր: Ոչ մի բառով չեմ կարող նկարագրել դա ինչ է, որ դու 19 տարեկանում առաջին անգամ սպասում ես, որ լոգարանից դուրս է գալու մի մարդ, ում արյունը քո երակներով հոսում է»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Հարցազրույց 12:16 • 19/11 «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան «Ես հպարտորեն ուզում եմ դրա մասին խոսել, որ մանկապարտեզում էլ, դպրոցում էլ, ամեն անգամ, թե՛ տնօրենը, թե՛ դասղեկը, բոլորը իր համեստությունից են խոսում»,- ասել է Վիկա Մարտիրոսյանը:
-
Հարցազրույց 10:57 • 19/11 «Միշտ մտածել եմ, որ իմ պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել». Լիա Զախարյանը՝ ծնողների ամուսնալուծության ու տղաների հետ հարաբերության մասին «Ես միշտ մտածել եմ, որ իմ լինելու պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել: Ինքն ունեցել է երեխա, դրա համար չի կարողացել 2-րդ անգամ ամուսնալ ու դա իմ գիտակից տարիքից մինչև հիմա ինձ հետ եկել է ու դարձել տրավմա»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 14:45 • 15/11 «Մենք հեռախոսի մեջ չէինք, սրտիկներ չէինք ուղարկում իրար, ամեն ինչ իրական էր». Արսեն Սաֆարյան «Հրաշք մանկություն եմ ունեցել, որովհետև մենք հեռախոսի ու այփադների մեջ չէինք: Մենք իրական շփվում էինք իրար հետ, իրական սիրում էինք, իրական նեղացնում էինք իրար»,- պատմել է երգիչ Արսեն Սաֆարյանը:
-
Հարցազրույց 10:55 • 18/11 «Ընկերներն ավելին են, քան տաղանդը». Հրաչ Քեշիշյանը՝ «3 ընկեր» բեմադրության մասին. պրեմիերան և հույզերը կուլիսներում Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի բեմադրությամբ Ռեմարկի «3 ընկեր» ստեղծագործությունը՝ Անի Խաչիկյանի, Ներսես Ավետիսյանի, Լևոն Հախվերդյանի ու Վիլեն Սարգսյանի գլխավոր դերակատարմամբ բարձրացավ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմ:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Շոուբիզնես
-
23:07 • 16.11.24 «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Վրաստանը, Հայաստանը 8-րդն է
-
13:06 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Ժամանց
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
-
16:11 • 18.11.24 Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան տարեդարձը
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը