«Մայրիկիս մահը դեռ չեմ հաղթահարել». Ֆրանսիայում բնակություն հաստատած Մայա Մարգարյանը` ամուսնության, որդու և մոր՝ Ժենյա Մկրտումյանի կորստի մասին
Երգչուհի Մայա Մարգարյանը, ով ժամանակին հայկական էստրադայի ակտիվ երգչուհիներից էր, տասը տարուց ավելի է` շոու բիզնեսում գործունեություն չի ծավալում, 8 տարի է, ինչ բնակվում է Ֆրանսիայի Ռուան քաղաքում, որտեղ երգ ու պար է դասավանդում հայ և ֆրանսիացի փոքրիկներին:
Tert.am Life-ը Մայայի հետ զրուցել է Ֆրանսիայում հայտնվելու, ամուսնության, այսօրվա հայկական շոու բիզնեսում չլինելու պատճառների, իր հայտնի ընկերների, որդու և մոր`լուսահոգի դերասանուհի Ժենյա Մկրտումյանի կորստի մասին:
-Մայա, ժամանակին հայտնի էիք ու ակտիվ գործունեություն էիք ծավալում: Կա՞ կարոտ դեպի այդ ժամանակները:
-Ոչ, միայն հաճելի հուշեր ունեմ: Առաջ ավելի շատ ժամանակ հատկացնում էի կարիերայիս, հիմա`ընտանիքիս: Ճիշտ է, չեմ երգում, բայց իմ մասնագիտությունից հեռու չեմ: Իմ երկու ընկերուհու հետ ստեղծել ենք Հայկական ասոցացիա, որտեղ հայ երեխաներին երգ ու պար ենք դասավանդում:
- Ինչո՞ւ մասնագիտական ակտիվ գործունեություն չեք ծավալում:
-Այն, ինչ ժամանակին արել եմ, հիմա նոր սերնդի մեջ եմ սերմանում: Ամեն ինչ իր ժամանակն ունի, ես հիմա երգարվեստում անելիք չունեմ, իմաստ չեմ գտնում: Ես չեմ երգի այսօրվա պահանջված երգերը: Բացի այդ, այն ժամանակ երիտասարդ էի, ես հոգնել եմ, չեմ ուզում շարունակել նույնը:
-Հնարավո՞ր է`հետագայում նոր աշխատանք ներկայացնեք:
-Հիմա մի քանի նպատակ ունեմ, որոնք իրագործելուց հետո կզբաղվեմ անձնական արվեստով, գուցե, տեսահոլովակ և երգ ունենամ:
-Ասպարեզում նոր երգիչ-երգչուհիներ են. նրանց հանդեպ խանդի զգացում ունե՞ք:
-Ընդհակառակը`ուրախանում եմ, որ այսօրվա երգիչ-երգչուհիներն ավելի շատ հնարավորություններ ունեն: Մեր ժամանակ ճանապարհ հարթելը բարդ էր, այդ ճանապարհին, հաճախ, կորցնում էինք մեր ասելիքը: Այսօր հայկական էստրադան կազմված է մեկ երգից, որը երգիչներին պետք է գումար բերի. դա միշտ է խանգարել մեր երգիչ-երգչուհիներին: Ես չեմ մեղադրում, որովհետև մարդիկ պետք է կարողանան պահել իրենց ընտանիքները: Լսողներն են պահանջում ռաբիս երաժշտությունը: Կան արտիստներ, ովքեր դաշտ են մտել իրենց ոճով, բայց չեն դիմացել ու անցել են այն ոճին, որն իրենց ֆինանս կբերի: Բայց կան նաև մարդիկ, ովքեր պահում են որակը: Ինքս շատ եմ հավանում Արամ MP3-ի մատուցած երաժշտությունը:
-Բայց ժամանակին Դուք նույնպես մասնակցում էիք կորպորատիվ միջոցառումների:
-Ես պարային մեծ խումբ եմ ունեցել, որն ինքնուրույն պահելը հեշտ չէր: Շատ է եղել, որ ցանկացել եմ ուրիշ երգեր երգել, բայց ստիպված եմ եղել երգել այն, ինչի պահանջարկը կա կորպորատիվ միջոցառումների ժամանակ: Այնուամենայնիվ, այն ժամանակ ռաբիս երաժշտությունը արտահայտված չէր:
-Ժամանակին հայկական էստրադայից շատերի հետ էիք մտերիմ: Հին ընկերները տեղու՞մ են:
-Ես ուրախ եմ, որ հին ընկերներս չեն կորել,իրենց հետ շփումը պահպանվել է: Նույնքան մտերիմ ենք, որքան տասը տարի առաջ, կարծես այդ տարիները չեն էլ եղել: Հաղորդավար Ժակի հետ եմ շատ մտերիմ ու, կարծում եմ, դա ցմահ կշարունակվի: Հասմիկ Կարապետյանի և «Էմփիրեյ» խմբի վոկալիստ Սարգիս Մանուկյանի հետ էլ նամակագրական կապ ենք պահում:
-Կմանրամասնե՞ք, թե ինչ գործունեություն եք ծավալում Ֆրանսիայում:
-Մինչև հայկական միությունը ստեղծելը, հայ ծնողներից հետաքրքրվել էի`կցանկանա՞ն իրենց երեխաները նման խմբակներ հաճախեն: Ինձ ճանաչում էին որպես երգչուհու, հիմա երեխաները մեծ սիրով հաճախում են երկու խմբակներն էլ: Նաև ֆրանսիական դպրոցում եմ երեխաներին պար դասավանդում: Ուզում ենք խաչքար տեղադրել Ռուանում, որպեսզի ապրիլի 24-ին մեր հարգանքի տուրքը մատուցենք ցեղասպանության զոհերի հիշատակին: Այստեղ նման գործընթացները դանդաղ են զարգանում, դժվարությունները շատ են, բայց դրանք նոր նպատակների սկիզբ են դառնում ինձ համար:
-Ձեր վերջին տեսահոլովակից շուրջ տասը տարի է անցել: Այս ընթացքում ամուսնացել եք և որդի ունեցել: Ձեր ամուսնու հետ որտե՞ղ եք ծանոթացել:
-Ամուսնուս հետ Երևանում եմ հանդիպել, բայց նրա մասին խոսել չեմ ուզում: Միայն կասեմ, որ ժամանակին սուտ խոսակցություններ էին տարածել, թե իբր ես ու ամուսինս Հայաստանից եղբայրներիցս ենք փախչել, բայց ես եղբայրներ չունեմ:
-Ինչպե՞ս հայտնվեցիք Ֆրանսիայում:
-Ինձ մթնոլորտի փոփոխություն էր պետք, որպեսզի հասկանայի`ինչ եմ ուզում այս կյանքից: Մինչ օրս չեմ զղջացել կայացրածս որոշման համար: Այլ մանրամասներ չեմ կարող ասել:
-Ձեր որդին`Ալեքը, ժառանգե՞լ է Ձեր ձայնը:
-Ալեքն արդեն 7 տարեկան է, բավականին հզոր, տարբերվող ձայն ունի, բայց արվեստի հետ կապ չունի: Դեռ փոքր է, պլանշետային խաղերով է հետաքրքրվում: Փորձում եմ նրա մեջ լեզուների հանդեպ սեր սերմանել: Վերջերս ձեռքը կոտրել է, բավականին ակտիվ բալիկ է: Այնքան խելացի է, որ կարող ես նստել ու ընկերական զրույց ունենալ հետը:
-2016 թվականին մեծ կորուստ ունեցաք՝ մահացավ Ձեր մայրը՝ դերասանուհի Ժենյա Մկրտումյանը: Նրա կորուստը հաղթահարե՞լ եք:
-Մորս կորուստը ծանր էր, մենք շատ կապված էինք, գիտեինք միմյանց մասին ամեն ինչ: Նրա կորուստը դեռ չեմ հաղթահարել, ցավը նույնն է, բայց հանգիստ եմ, որ չասված խոսքեր չեն մնացել: Որդուս`Ալեքի անունը մայրս էր ընտրել, բայց այդպես էլ չհասցրեց տեսնել նրան, միայն տեսազանգով... Ալեք անունն էր ընտրել, քանի որ շատ էր սիրում դերասան Ալեք Բոլդուին: Տղաս մայրիկիս հիշում է գրեթե ամեն օր, բայց հիշողություններն աղոտ են, քանի որ այդ ժամանակ նա ընդամենը հինգ տարեկան էր:
Մարիամ Խաչատրյան
Տեսանյութեր
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
-
Հարցազրույց 13:38 • 19/11 «Հրաչուկը իմ գտնված երազն է, մենք ապրում ենք միասին». Ալբերտ Սաֆարյան «Իմ ձեռքբերումն իմ կինն է, իմ Հրաչուկը, ում 2 ու կես տարի առաջ գտա, մենք ապրում ենք միասին ու ապրելու ենք միասին ցմահ: Սա այն դեպքը չէ, որ ասում են երբեք մի ասա երբեք»,- պատմել է դերասան Ալբերտ Սաֆարյանը:
-
Հարցազրույց 16:59 • 18/11 «Դուռը բացեց հորս կինը, ասացի՝ բարև ձեզ, ես ձեր ամուսնու առաջին կնոջ աղջիկն եմ, եկել եմ հորս հետ ծանոթանամ». Լիա Զախարյանը՝ հոր հետ հանդիպման մասին «Ոտքերս դողում էր: Ոչ մի բառով չեմ կարող նկարագրել դա ինչ է, որ դու 19 տարեկանում առաջին անգամ սպասում ես, որ լոգարանից դուրս է գալու մի մարդ, ում արյունը քո երակներով հոսում է»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Հարցազրույց 12:16 • 19/11 «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան «Ես հպարտորեն ուզում եմ դրա մասին խոսել, որ մանկապարտեզում էլ, դպրոցում էլ, ամեն անգամ, թե՛ տնօրենը, թե՛ դասղեկը, բոլորը իր համեստությունից են խոսում»,- ասել է Վիկա Մարտիրոսյանը:
-
Հարցազրույց 10:57 • 19/11 «Միշտ մտածել եմ, որ իմ պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել». Լիա Զախարյանը՝ ծնողների ամուսնալուծության ու տղաների հետ հարաբերության մասին «Ես միշտ մտածել եմ, որ իմ լինելու պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել: Ինքն ունեցել է երեխա, դրա համար չի կարողացել 2-րդ անգամ ամուսնալ ու դա իմ գիտակից տարիքից մինչև հիմա ինձ հետ եկել է ու դարձել տրավմա»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 14:45 • 15/11 «Մենք հեռախոսի մեջ չէինք, սրտիկներ չէինք ուղարկում իրար, ամեն ինչ իրական էր». Արսեն Սաֆարյան «Հրաշք մանկություն եմ ունեցել, որովհետև մենք հեռախոսի ու այփադների մեջ չէինք: Մենք իրական շփվում էինք իրար հետ, իրական սիրում էինք, իրական նեղացնում էինք իրար»,- պատմել է երգիչ Արսեն Սաֆարյանը:
-
Հարցազրույց 10:55 • 18/11 «Ընկերներն ավելին են, քան տաղանդը». Հրաչ Քեշիշյանը՝ «3 ընկեր» բեմադրության մասին. պրեմիերան և հույզերը կուլիսներում Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի բեմադրությամբ Ռեմարկի «3 ընկեր» ստեղծագործությունը՝ Անի Խաչիկյանի, Ներսես Ավետիսյանի, Լևոն Հախվերդյանի ու Վիլեն Սարգսյանի գլխավոր դերակատարմամբ բարձրացավ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմ:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Շոուբիզնես
-
23:07 • 16.11.24 «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Վրաստանը, Հայաստանը 8-րդն է
-
13:06 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Ժամանց
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
-
16:11 • 18.11.24 Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան տարեդարձը
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը