«Աստծո շնորհիվ ողջ եմ մնացել». Արթուր Խաչենցը՝ պատերազմի, տունը կորցնելու, իր ապրումների և ապագայում որդուն զոհված ընկերոջ պատվին անվանակոչելու մասին
2020 թվականը Հայաստանի համար ամենածանր տարիներից մեկը դարձավ՝ պայմանավորված Արցախի պատերազմով: Ծննդով Հադրութից երգիչ Արթուր Խաչենցը մասնակցել է ինչպես Ապրիլյան, այնպես էլ այս պատերազմին: Ապրիլյան պատերազմի ընթացքում ժամկետային զինծառայող, դիրքի ավագ է եղել, այս անգամ, որպես Կոմանդոսի կամավորական ջոկատի անդամ է առաջնագիծ մեկնել: 24-ամյա երգիչը Tert.am Life–ի հետ զրույցում խոսել է պատերազմի, իր ապրումների, ընկերներին կորցնելու, տունը թուրքին թողնելու և Հայաստանում ապրելու մասին:
Արթուրի խոսքով՝ սեպտեմբերի 27-ին Երևանում է եղել, քանի որ սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 4-րդ կուրսում, ուսանողական խորհրդի նախագահն է ու կային հարցեր, որոնց լուծումներն անմիջական ներկայություն էին պահանջում: «Ամեն ինչ արեցի, որ հենց այդ օրն Արցախ մեկնեմ, գրանցվեցի նաև մահապարտների ջոկատում, բայց բոլորն ասում էին, որ հաջորդ օրը կարող եմ միայն գնալ: Այնքան ձգձգվեց ամեն ինչ, որ ինքնուրույն համախմբվեցինք ու գիշերը ժամը 1-ին ճանապարհվեցինք դեպի Արցախ: Կոմանդոսն այդ ժամանակ առողջական խնդիրներ ուներ, այդ պատճառով չկարողացավ մեզ հետ գալ: Արցախյան գոյամարտի միակ կին ջոկատավար Անահիտ Մարտիրոսյանի գլխավորությամբ գնացինք Արցախ»,- ասաց նա:
Երգիչն ընդգծեց, որ շատ անհանգիստ էր ընտանիքի անդամների համար, որովհետև պատերազմի սկիզբը տրվել էր նաև Հադրութի ռմբակոծությամբ: «Երկու քույր և մեկ եղբայր ունեմ, մեծը ես եմ: Եղբայրս պայմանագրային զինծառայող է: Երբ հասա Արցախ, առաջին միտքս մորս ու քույրերիս Սիսիան՝ քեռուս տուն ուղարկելն էր: Նրանց ուղարկեցի, եղբորս խնդրեցի, որ տատիկ-պապիկներին տարհանի՝ չնայած նրանք ասում էին՝ իրենց կյանքն ապրել են, եթե մեռնելու են, թող Արցախում մեռնեն: Օրեր հետո համոզեցինք ու հոկտեմբերի 9-ին ուղարկեցինք ապահով վայր, տարհանելուց ժամեր անց թուրքերը մտան գյուղ»,- նշեց նա:
Ըստ Արթուրի՝ ապրիլյան պատերազմից հետո զինվորական համազգեստը պահում էր, պատկերացնում էր, որ հնարավոր է նման պատերազմ: «Ապրիլյան պատերազմն իրենց համար փորձ էր, որն այսպիսի պատերազմի պետք է հանգեցներ: Ես դեռ այն ժամանակ ասում էի, որ հաջորդ պատերազմն ավելի ծանր է լինելու։ Ասում էի` Աստված Ապրիլյան պատերազմի ժամանակ ինձ խնայել է, որ հաջորդ պատերազմին մասնակցեմ: Ապրիլյանին փորձեցին ցամաքով գալ, բայց չկարողացան, որովհետև մենք ունեինք Ռոբերտ Աբաջյանի պես ազգանվեր տղաներ, այս անգամ օդով եկան, որը մեր թույլ կողմն է,- ասաց նա և հավելեց, որ այն, ինչ ապրել է, չի տեսել ոչ մի ֆանտաստիկ, զինվորական ժանրի ֆիլմում,- Չէի էլ ցանկանա, որ որևէ մեկն այդ ամենը տեսներ: Այդ ապրումները մինչև մահ ինձ հետ տանելու եմ: Ինձ հետ բազում-բազում բաներ են տեղի ունեցել, շրջափակման մեջ եմ ընկել, հրետակոծության տակ և այլն, բայց Աստծո շնորհիվ ողջ եմ մնացել, ուրեմն՝ իմ առաքելությունը տեղափոխվում է հաջորդ պատերազմ»:
Արթուրն ասաց, որ մահվան և կյանքի սահմանագծում իր մտքերը դեպի տուն, խաղաղություն էին տանում: «Որքան էլ քունդ տանի, չես քնում, քանի որ մի ամբողջ հայ ազգ պետք է խաղաղ քնի: Հենց այդ խրամատից է սկսվում հայրենիքը: Վախի զգացում ընդհանրապես չկար, այն վաղուց եմ հաղթահարել: Չպետք է մեռնելուց վախենաս, որովհետև գիտակցված դեպի մահն ես գնում. չէ՞ որ այդ նույն գաղափարով մեզնից առաջ էլ են գնացել ու սրբացել»,- ասաց երգիչը:
Նա նշեց՝ որքան էլ գնում են գիտակցված մահվան, կռվողներից ոչ ոք չի ցանկանում մահանալ: «Որքան էլ հայրենասեր լինենք, կռվում ենք վաղն ապրելու համար, խաղաղության համար: Մեր ջոկատից էլ զոհեր եղան, զոհվեց նաև իմ ընկերը՝ Ռուստամը, ով ժամկետային զինծառայող էր, ընդամենը 18 տարեկան: Լինելով մեկ ամսվա զինծառայող՝ կռվեց առաջնագծում, ամենաթեժ տեղում և նահատակվեց իր ծննդյան օրը: Ժամանակին ես այնքան էի ուրախացել, երբ իմացել էի՝ ծառայությունը Հադրութում է անցկացնելու: Մտածում էի՝ մայրս շորերը կլվանա իր ազատ օրերին, տան կերակուրներ կպատրաստի: Ռուստամի վրեժը ես լուծել եմ, թուրքեր եմ ոչնչացրել, հետո նրանցից մեկի գլխարկը բերել եմ ու դրել Ռուստամենց դռան դիմաց, որ ամեն անգամ անցնելիս ոտքերը մաքրեն թուրքի նամուսն ու թասիբը համարվող գլխարկի վրա»,- ասաց նա՝ նշելով, որ միայն Եռաբլուրում է սիրտն ու հոգին բացում, բայց կարևորը՝ զոհված ընկերների առջև գլուխ չի կախում, որովհետև չի դավաճանել նրանց:
Հարցին, թե ի՞նչ է զգացել թուրք կամ ադրբեջանցի տեսնելիս, պատասխանեց. «Ես չեմ կանգնել նրանց առջև, տեղում ոչնչացրել եմ, չեմ խնայել: Շատ կցանկանայի ես էլ նրանց տանջամահ անելով սպանել, ինչպես նրանք են մեր տղաների հետ վարվել, բայց չեմ արել: Ամեն անգամ նրանց ոչնչացնելիս մտածել եմ, որ մեր զոհված տղաներից ևս մեկի վրեժն եմ լուծում, հանգստացնում եմ նրանց հոգիները: Զարմանալի մի բան կա. մեր բակում անգամ հավի վրա դանակ պահել չեմ կարողացել, բայց, փաստորեն, թուրքն անգամ կենդանի էլ չէ»:
Արթուրի տունը մնացել է Ադրբեջանի վերահսկողությանն անցած հատվածում: «Եթե իմանայի, որ տունս թուրքին է մնալու, գոնե պայթուցիկ կդնեի, որ առաջին թուրքը, ով իմ տուն մտներ, իր մաշկի վրա զգար՝ ֆիդայինի տուն է մտել: Ես հասցրի վերցնել Արցախյան առաջին պատերազմում զոհված հորեղբորս նկարը, ում անունով էլ ինձ անվանակոչել են և իմ ու եղբորս մանկության լուսանկարը: Ի՞նչ իմանամ թուրքն ինչ է արել, պղծել է հորեղբորս ու զոհված մյուս տղաների գերեզմանը: Այդ մտքերն են, որ ինձ հանգիստ չեն տալիս, թե չէ տունը նորից կկառուցենք»,- նշեց նա:
Հարցին՝ ինչպե՞ս է կարողանում հաղթահարել այս ամենը, Արթուրը պատասխանեց. «Հույսով, հավատքով, իմ մեջ սեր գտնելով, որ դեռ ապրող ընկերներ ունեմ, ովքեր ինձ սիրտ են տալիս: Մեկս մյուսով պետք է շարունակենք ապրել, տղաները զոհվեցին, որ մենք շարունակենք ապրել, պետք է ուժ գտնել, որքան էլ ծանր է: Գիշերները չեմ կարողանում քնել մինչև հիմա, բայց կարողանում եմ ժպտալ, երբ զոհված ընկերներիս տանը կիսվում ենք նրանց մասին հուշերով: Մենք պետք է ապրենք, պետք է ամուսնանանք, զավակներ ունենանք ու նրանց փոխանցենք այն, ինչ մնացել է մեզ: Առաջ մտածում էի, որ տղա երեխայիս հորս անունով եմ անվանակոչելու, բայց հիմա որոշել եմ՝ արու զավակիս Ռուստամի պատվին եմ անվանակոչելու»:
Նա նշեց, որ կռվող զինվորը հաղթել է, չի պարտվել, բժիշկները հաղթել են, որովհետև ծանր վիրահատություններ են անցկացրել վտանգավոր տեղերում: «Արցախ աշխարհը տալով՝ ոչ ոք չի կարող ասել կռվող զինվորին, որ նա պարտվել է: Նրանք իրենց կյանքի գնով են կռվել՝ խաղաղության հույսով, բոլոր տղաների նպատակն էր՝ վերջնական լուծում տալ 30 տարի շարունակվող այս խնդրին: Մենք պատրաստ էինք կյանքի գնով մնալ մինչև վերջ: Պարտվել են նրանք, ովքեր ասում էին հաղթելու ենք և ոչինչ չէին անում: Այս ամենի պատասխանը չենք կարողանալու տալ Արցախյան գոյամարտում զոհվածներին: Օրեր առաջ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի տանն էի ու պարզվեց՝ Ռոբերտի տատիկը Ռուստամի ու հրետանավոր, զոհված հերոս Ալբերտ Հովհաննիսյանի ռուսերենի ուսուցչուհին է եղել: Ռուստամն ու Ալբերտը նույն դասարանում են սովորել, նրանց ուսուցչուհին Արցախի հերոսի տատիկ էր, չէին կարող այլ կերպ լինել: Ես Ալբերտին անձամբ չեմ ճանաչել, բայց շատ եմ լսել իր մասին»,- ասաց նա:
Պատերազմի թեժ օրերին համացանցում հայտնվեց նաև Արթուրի տեսանյութը, որտեղ երգիչը երգում էր հայտնի «Գինի լից» երգը: Պարզվում է՝ իրականում տեսանյութը նկարվել է Արթուրի կյանքի ամենածանր պահերից մեկին: «Մի վաշտ կար, որին թուրքերը կոտորել էին, ողջ էին մնացել 30 հոգի, ովքեր 2 օր սոված-ծարավ քայլել էին ու հասել մեզ մոտ: Մի մասին ճանապարհեցի այլ տեղ, բայց նրանք, ովքեր տեսանյութում կան, կարողանում էին քայլել, նրանք մնացին ինձ հետ: Տղաները հերթով պատմում էին, որ եղբայր, հարազատ են կորցրել ու նույնիսկ չեն կարողացել դիերը վերցնել: Ես ասացի, որ լացելու ժամանակը չէ, եկենք երգենք, մեկս մյուսիս ոգի տանք ու երգեցի «Գինի լից»-ը, մի հատված էլ նկարեցի: Օրեր հետո, երբ ամեն ինչ ավելի ծանր էր, թերթում էի հեռախոսիս լուսանկարները, նորից դիտեցի այդ տեսանյութը, հուզվեցի, բայց ինձ նոր շունչ տվեց: Որոշեցի, որ հենց կապ լինի, պետք է տեղադրեմ իմ էջերում: Տեղադրեցի ու հասկացա, գուցե ճիշտ ժամանակին եմ տեղադրել, այն մարդկանց համար հաղթանակի երգ դարձավ»,- պատմեց նա:
Խոսելով իր ապագա ծրագրերի մասին՝ Արթուրն ասաց. «Ամերիկայի Միացյալ Նահագներ, Ռուսաստան գնալու տարբերակներ են առաջարկում: Ճիշտ է, տուն չունեմ, հիմա հյուրանոցում եմ ապրում ընտանիքիս հետ, բայց ուզում եմ Երևանում մնալ, Հայաստանում ապրել: Կավարտեմ համալսարանն ու մեկ այլ մասնագիտությամբ կշարունակեմ մագիստրատուրան, որպեսզի կարողանամ աշխատել նաև այլ մասնագիտությամբ: Մինչև հիմա իմ ընտանիքի անդամներն ապրումների մեջ են, եղբայրս արդեն առաջնագիծ է վեևադարձել: Քույրս օրերս գիշերն արթնացավ, հարցրի՝ ի՞նչ է եղել, ասաց, որ մեր տունն է տեսել երազում: Բարդ է, քանի ապրենք, այդ ամենը մեզ հետ է, բայց փորձում եմ հույս տալ, օգնել ընտանիքիս, որ միասին հաղթահարենք այս շրջանը»,- եզրափակեց նա:
Посмотреть эту публикацию в Instagram
Տեսանյութեր
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 13:38 • 19/11 «Հրաչուկը իմ գտնված երազն է, մենք ապրում ենք միասին». Ալբերտ Սաֆարյան «Իմ ձեռքբերումն իմ կինն է, իմ Հրաչուկը, ում 2 ու կես տարի առաջ գտա, մենք ապրում ենք միասին ու ապրելու ենք միասին ցմահ: Սա այն դեպքը չէ, որ ասում են երբեք մի ասա երբեք»,- պատմել է դերասան Ալբերտ Սաֆարյանը:
-
Հարցազրույց 16:59 • 18/11 «Դուռը բացեց հորս կինը, ասացի՝ բարև ձեզ, ես ձեր ամուսնու առաջին կնոջ աղջիկն եմ, եկել եմ հորս հետ ծանոթանամ». Լիա Զախարյանը՝ հոր հետ հանդիպման մասին «Ոտքերս դողում էր: Ոչ մի բառով չեմ կարող նկարագրել դա ինչ է, որ դու 19 տարեկանում առաջին անգամ սպասում ես, որ լոգարանից դուրս է գալու մի մարդ, ում արյունը քո երակներով հոսում է»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Հարցազրույց 12:16 • 19/11 «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան «Ես հպարտորեն ուզում եմ դրա մասին խոսել, որ մանկապարտեզում էլ, դպրոցում էլ, ամեն անգամ, թե՛ տնօրենը, թե՛ դասղեկը, բոլորը իր համեստությունից են խոսում»,- ասել է Վիկա Մարտիրոսյանը:
-
Շոուբիզնես 12:56 • 23/11 «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին «Այս թեմայի շուրջ միշտ խոսում եմ կարճ ու կոնկրետ: Իմ կյանքում եղել է 1-ին ամուսնությունը, որը չի ստացվել զուտ կենցաղային որոշ հարցերում ընդհանուր եզրեր չգտնելու պատճառով»,- խոսելով ամուսնալուծության մասին՝ պատմել է Նարեկ Բավեյանը:
-
Հարցազրույց 10:57 • 19/11 «Միշտ մտածել եմ, որ իմ պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել». Լիա Զախարյանը՝ ծնողների ամուսնալուծության ու տղաների հետ հարաբերության մասին «Ես միշտ մտածել եմ, որ իմ լինելու պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել: Ինքն ունեցել է երեխա, դրա համար չի կարողացել 2-րդ անգամ ամուսնալ ու դա իմ գիտակից տարիքից մինչև հիմա ինձ հետ եկել է ու դարձել տրավմա»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Շոուբիզնես 11:38 • 23/11 «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան «Սա իմ կյանքի ամենաճիշտ ընտրությունն է, ու ես երբեք չեմ զղջացել դրա համար: Ես, չնայած, սիրո մասին եմ երգում, խաղաղ, ռոմանտիկ, բայց իրականում այդքան էլ փխրուն տեսակ չեմ, որքան մարդկանց թվում է»,- պատմել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 10:55 • 18/11 «Ընկերներն ավելին են, քան տաղանդը». Հրաչ Քեշիշյանը՝ «3 ընկեր» բեմադրության մասին. պրեմիերան և հույզերը կուլիսներում Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի բեմադրությամբ Ռեմարկի «3 ընկեր» ստեղծագործությունը՝ Անի Խաչիկյանի, Ներսես Ավետիսյանի, Լևոն Հախվերդյանի ու Վիլեն Սարգսյանի գլխավոր դերակատարմամբ բարձրացավ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմ:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Շոուբիզնես
-
11:38 • 23.11.24 «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան
-
15:50 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Ժամանց
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
-
16:11 • 18.11.24 Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան տարեդարձը
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը