«Որտեղի՞ց այդ ինֆորմացիան, որ ռեստորաններում տեղ չկա, ո՞ր ռեստորանում է այդպես, երբ ոչ մեկս չենք աշխատում». Էլեն Ասատրյանը՝ Ամանորին ռեստորանների աշխատելու հեռանկար չլինելու մասին
Դերասանուհի Էլեն Ասատրյանը չի աշխատում կարանտինից սկսած: Այն ռեստորանը, որտեղ Էլենն աշխատում է, որպես հաղորդավարուհի, փակ է և, դերասանուհու խոսքով, բացվելու հեռանկար էլ չունի: Էլենն այս մասին գրառում էր արել` անդրադառնալով ժամանցի կենտրոններում տեղ չլինելու մասին շրջանառվող խոսակցություններին։
Tert.am Life-ի հետ զրույցում նա ասաց, որ սրճարաններ կան, որոնք աշխատում են և որտեղ հայրենասիրական երգեր են երգում, բայց այն ռեստորանը, որտեղ ինքն է աշխատում, փակ է:
Օրերս հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը գրառում էր արել, որ Ամանորին ռեստորաններում ամրագրումների տեղեր այլևս չկան, օգտատերերից շատերը միացել էին մեկնաբանություններին, որ իրենք էլ են տիրապետում նման ինֆորմացիայի:
«Որտեղի՞ց այդ ինֆորմացիան, որ ռեստորաններում տեղ չկա, ո՞ր ռեստորանում է այդպես, երբ ոչ մեկս չենք աշխատում: Ամանորի համար կոնկրետ իմ աշխատավայրում բացարձակ հեռանկար չկա այս պահին, չգիտեմ՝ գուցե օրեր հետո ինչ-որ հեռանկար լինի: Այդ նույն ռեստորանների տնօրենների հարազատների մեջ էլ կորած զինվորներ կան, նրանք էլ տրամադրություն չունեն, որ բացեն ռեստորանները,- ասաց նա և հավելեց՝ եթե տանը երեխա կա, նա մեղավո՞ր է, որ իրենց տանը պետք է տոնածառ, համեղ ուտեստներ չլինեն,- Ինչ-որ մեկն էլ կարող է կնոջ հետ քաղաքից դուրս գնալ ու վատ տարին սիրո մթնոլորտում ճանապարհել: Եթե մարդիկ հավաքվում են, սիրո մթնոլորտում ճանապարհում են տարին, դա նշանակում է, որ ուրա՞խ են: Այդպես չէ: Եթե նույնիսկ ինչ-որ տեղ ես գնում, անընդհատ մտքերի մեջ ես լինում: Ի՞նչ անեմ, լացելով սթորինե՞ր անեմ, որ մարդիկ տեսնեն ես լացում եմ»:
Էլենը նկատեց, որ այս ոլորտը ժամանց լինելուց բացի աշխատանքի միջոց է: «Իհարկե, չեմ մեղադրում ոչ ոքի, որովհետև մարդիկ տրամադրություն չունեն ժամանցի վայրեր այցելելու համար, բայց որոշ ժամանակ հետո այս ամենը պետք է վերանայել: Մարդիկ, ովքեր աշխատում են սպասարկման ոլորտում, ընտանիք են պահում, վարկեր են մարում, հիմա չեն աշխատում, բայց նրանց բանկերից ու հարկադիր կառույցներից անհանգստացնում են, որ վարկերը վճարեն: Բայց ինչպե՞ս: Իմ մատնահարդարի տղան պատերազմի ամենաթեժ կետերից մեկում էր, նրա մայրն աշխատում էր՝ սպառված, առանց շպարի, բայց աշխատանքի էր գալիս: Ինչո՞ւ է մարդկանց թվում, որ այս ասպարեզի ներկայացուցիչները մեծ գումարներ ունեն: Երբ նայում ես ինչ-որ մարդկանց սթորիներ, տեսնում ես չոր սննդի, տակդիրների և այլ պարագաներով օգնելու խնդրանքներ, բայց ինչպե՞ս օգնենք, եթե չենք աշխատում»,-ասաց նա ու հավելեց, որ լուծումը կապում է ժամանակի հետ, երբ սկսենք մեր բնականոն կյանքով ապրել, միաժամանակ շեշտեց, որ ոչինչ առաջվանը չի լինի:
Էլենն ընդգծեց, որ «Հարս չկա» սիթքոմի նկարահանումները դադարեցվել են սեպտեմբերի 27-ին, քանի որ ոչ ոք ի վիճակի չէր նկարահանվել: «Գրիգոր Դանիելյանն այդ ընթացքում Կամերային թատրոնում սննդի և անհրաժեշտ պարագաների հավաքագրման աշխատանքներով էր զբաղված, Անի Խաչիկյանը մեկ այլ գործով, ես տանը լացում էի, բայց դա ոչ ոք չտեսավ, չէինք անում, որ տեսնի ինչ-որ մեկը, գովեստի խոսքեր ասի: Բայց կարո՞ղ էինք չէ նկարահանվել, վերցնել մեր գումարն ու թող եթեր գնար, երբ կգնար: Հիմա փորձում ենք վերսկսել նկարահանումները, բայց հարց է, թե երբ եթեր կգնա: Ինքս էլ չեմ ցանկանա՝ այս պահին հումորային նախագծով եթերում լինել՝ չնայած մարդիկ նաև գրում են, թե երբ կլինի եթերում, որ մի քիչ ցրվեն»,- ասաց նա:
Հարցին, թե գովազդների միջոցով փորձո՞ւմ է գումար վաստակել, նա պատասխանեց. «Երբ պատերազմը նոր էր ավարտվել, գովազդ չէի անում իմ էջում, բայց սկսեցի հունի մեջ ընկնել: Վերջերս գովազդում էի մի աղջկա էջ, ով զբաղվում է հոնքերի խնամքով և նշել էի, որ մինչև Ամանոր մարդիկ կարող են գրանցվել: Ինձ սկսեցին գրել՝ «ի՞նչ մինչև Ամանոր գրանցվել»: Իսկ կլինի՞ ես իմ գումարը վաստակեմ այդ հայտարարությամբ. այս իրավիճակում մարդկանց խնամքի միջոցներ, տոնային քսուք, բազմոց պե՞տք չէ: Մարդիկ պահանջում են դիմացինից, որ վատ լինի, բայց ինչո՞ւ»:
Դերասանուհու խոսքով՝ տնտեսությունը պետք է զարգանա, աշխատեն այն վայրերը, որոնք չեն աշխատել: «Ես չեմ խոսում «տժժալու» մասին, մարդկանց ընկալումն այնքան սխալ է, մտածում են՝ ուզում ես աշխատել, ուրեմն՝ թքած ունես: Երեկ գնացել էի մի տեղ, որտեղ ընկերներիցս մեկն Արցախի մասին երգ էր երգում, տեսանյութը տեղադրել էի իմ էջում, մեկը գրել էր ինձ՝ «Ձեզ ի՞նչ կա, երգում-պարում-ուրախանում եք»: Իսկ ի՞նչ անենք, ոչ ոք թող չմտածի, որ մենք չենք արտասվել, պայքարել: Ինքս շատ եմ աջակցել արցախցիներին, Քարվաճառ օգնություն եմ ուղարկել, բայց որևէ մեկը դա չի տեսել: Անպայման պետք է տեսանյութ տեղադրեմ, որտեղ ինչ-որ անապահով ընտանիքի եմ օգնում խեղճ վիճակում, դա պարտադի՞ր է, թե՞ որ չենք նկարել, ուրեմն՝ չենք արել» ,- նշեց դերասանուհին:
Մարիամ Խաչատրյան
Տեսանյութեր
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 13:38 • 19/11 «Հրաչուկը իմ գտնված երազն է, մենք ապրում ենք միասին». Ալբերտ Սաֆարյան «Իմ ձեռքբերումն իմ կինն է, իմ Հրաչուկը, ում 2 ու կես տարի առաջ գտա, մենք ապրում ենք միասին ու ապրելու ենք միասին ցմահ: Սա այն դեպքը չէ, որ ասում են երբեք մի ասա երբեք»,- պատմել է դերասան Ալբերտ Սաֆարյանը:
-
Հարցազրույց 16:59 • 18/11 «Դուռը բացեց հորս կինը, ասացի՝ բարև ձեզ, ես ձեր ամուսնու առաջին կնոջ աղջիկն եմ, եկել եմ հորս հետ ծանոթանամ». Լիա Զախարյանը՝ հոր հետ հանդիպման մասին «Ոտքերս դողում էր: Ոչ մի բառով չեմ կարող նկարագրել դա ինչ է, որ դու 19 տարեկանում առաջին անգամ սպասում ես, որ լոգարանից դուրս է գալու մի մարդ, ում արյունը քո երակներով հոսում է»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Հարցազրույց 12:16 • 19/11 «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան «Ես հպարտորեն ուզում եմ դրա մասին խոսել, որ մանկապարտեզում էլ, դպրոցում էլ, ամեն անգամ, թե՛ տնօրենը, թե՛ դասղեկը, բոլորը իր համեստությունից են խոսում»,- ասել է Վիկա Մարտիրոսյանը:
-
Շոուբիզնես 12:56 • 23/11 «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին «Այս թեմայի շուրջ միշտ խոսում եմ կարճ ու կոնկրետ: Իմ կյանքում եղել է 1-ին ամուսնությունը, որը չի ստացվել զուտ կենցաղային որոշ հարցերում ընդհանուր եզրեր չգտնելու պատճառով»,- խոսելով ամուսնալուծության մասին՝ պատմել է Նարեկ Բավեյանը:
-
Հարցազրույց 10:57 • 19/11 «Միշտ մտածել եմ, որ իմ պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել». Լիա Զախարյանը՝ ծնողների ամուսնալուծության ու տղաների հետ հարաբերության մասին «Ես միշտ մտածել եմ, որ իմ լինելու պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել: Ինքն ունեցել է երեխա, դրա համար չի կարողացել 2-րդ անգամ ամուսնալ ու դա իմ գիտակից տարիքից մինչև հիմա ինձ հետ եկել է ու դարձել տրավմա»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Շոուբիզնես 11:38 • 23/11 «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան «Սա իմ կյանքի ամենաճիշտ ընտրությունն է, ու ես երբեք չեմ զղջացել դրա համար: Ես, չնայած, սիրո մասին եմ երգում, խաղաղ, ռոմանտիկ, բայց իրականում այդքան էլ փխրուն տեսակ չեմ, որքան մարդկանց թվում է»,- պատմել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 10:55 • 18/11 «Ընկերներն ավելին են, քան տաղանդը». Հրաչ Քեշիշյանը՝ «3 ընկեր» բեմադրության մասին. պրեմիերան և հույզերը կուլիսներում Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի բեմադրությամբ Ռեմարկի «3 ընկեր» ստեղծագործությունը՝ Անի Խաչիկյանի, Ներսես Ավետիսյանի, Լևոն Հախվերդյանի ու Վիլեն Սարգսյանի գլխավոր դերակատարմամբ բարձրացավ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմ:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Շոուբիզնես
-
11:38 • 23.11.24 «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան
-
15:50 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Ժամանց
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
-
16:11 • 18.11.24 Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան տարեդարձը
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը