«Առանց հայրիկի որդիս քնելու չի գնում». Իրինա Հարությունյանը՝ որդու 5-ամյակի, ամուսնու հետ բախումների և դուստր ունենալու ցանկության մասին
ՀՀ վաստակավոր արտիստ, Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Իրինա Հարությունյանի որդին՝ Դավիթը, այսօր դառնում է 5 տարեկան:
Tert.am Life-ի հետ զրույցում Իրինան պատմել է օրվա ծրագրերի, Դավթի նախասիրությունների, ավագ որդու, իր ու ամուսնու բախումների մասին:
Իրինան հայտնեց, որ օրը կնշեն ընտանիքով, իսկ իրենց ընտանիքը բավականին մեծ է, միայն թե, ավագ որդին՝ Արամը, Մոսկվայում է:
«Արամը սովորում է Երևանում Մոսկվայի Լոմոնոսովի անվ. պետական համալսարանի մասնաճյուղի էկոնոմիկայի ֆակուլտետում: Ամանորից առաջ մեկնեցինք Մոսկվա, և նա նախընտրեց որոշ ժամանակով մնալ այնտեղ: Քանի որ համալսարանում արձակուրդներ էին, չխոչընդոտեցինք: Այդպես, առանց Արամի տանն ընտանեկան ընթրիք կունենանք, կլինի տոնական տորթ, կփորձենք երեխայի օրը լիարժեք դարձնել, որ իրեն լավ զգա: Անկեղծ ասած, միշտ ծրագրել ենք, որ Դավթի 5-ամյակը մեծ շուքով պետք է նշենք, բայց Հայաստանում ստեղծված իրավիճակը ցանկություն և տրամադրություն չթողեց: Ժամանակ կանցնի, վերքերը կսպիանան, բայց դեռ, իսկապես, վաղ է: Դավթին ոչինչ չենք բացատրել, նա գիտի, որ իր զարմիկը կգա, ուրախ օր կունենա Պարտադիր չէ երեխային պատերազմի հետ կապված թեմաներով ծանրաբեռնել: Շուտով կմեծանա, շատ խնդիրներ կլինեն իր կյանքում, դեռ վաղ է, թող անհոգ մնա»,- ասաց նա:
Դերասանուհու խոսքով՝ ինքն ու ամուսինը օրվա ընթացքում զբաղված են, աշխատում են, հաճախ ուշ են վերադառնում տուն, ինչը փոխհատուցում է պահանջում:«Քանի որ ես ու ամուսինս շատ ենք աշխատում և բացակայում, Դավիթն ամեն օր մեզնից նվերներ է սպասում և ստանում : Հիմա կենդանի՝ ավելի կոնկրետ շուն է ցանկանում, բայց ես պատրաստ չեմ դրան, որովհետև ժամանակս քիչ է: Երեխան որոշ ժամանակ հետո կհոգնի, իսկ կենդանուն կանոնավոր խնամք է անհրաժեշտ: Երեկ մինչև ուշ երեկո ներկայացման փորձի էի, ամուսինս ևս զբաղված է, ուշ է վերադառնում: Դավիթը մանկապարտեզ է հաճախում, նրա խնամքով, հիմնականում, մայրս է զբաղվում: Միայն նախորդ տարի շատ ժամանակ անցկացրի տանը ու զբաղվեցի Դավթի խնամքով, քանի որ ծանրաբեռնվածությունս քիչ էր»,- նշեց նա:
Դերասանուհին նաև շեշտեց, որ Դավթի ծնունդն առանձնատուկ էր իրենց կյանքում, քանի որ նա ծնվել է առաջնեկից 13 տարի անց: «Իմ զգտացողությունները լրիվ այլ էին, որովհետև տարիքի հետ ցանկացած հարցի այլ կերպ ես վերաբերում: Ավագ որդիս շատ էր ցանկանում եղբայր ունենալ, ես, որպես մայր, իրավունք չունեի նրան մենակ թողնել: Դավթի հետ երբեմն մոռանում ենք գլոբալ խնդիրների մասին, որովհետև նա կարող է ինչ-որ բան անել կամ ուղղակի խաղալ և մեր տրամադրությունը փոխվի, Դավիթը մեծ փոփոխություններ է բերել մեր կյանք, նրա ծնունդը շատ սպասված էր, կարծես, մեր խաղալիքը լինի: Նա մեր ընտանիքում ուրիշ երջանկություն է: Արամը ևս, բայց նա արդեն իր կյանքն ունի, չափահաս է: Աղջիկ երեխա ունենալ միշտ եմ ցանկացել, բայց ոչինչ, աղջիկ թոռնիկներ կունենամ»,- անկեղծացավ նա:
Իրինան վերհիշեց նաև որդուն անվանակոչելու պատմությունը. «Սկզբում մտածում էի՝ աղջիկ է ծնվելու, երբ հասկացա՝ տղա է, ընտրեցի մի քանի անուն, չէի կողմնորոշվում: Իմ հղիությունը վարող բժշկի անունը Դավիթ էր, ստուգման գնալու հերթական օրն ինձ մի կին մոտեցավ ու հարցրեց՝ տղա՞ եմ ունենալու, ասացի՝ այո, ասաց՝ Դավիթ անունը նրան համապատասխան կլինի: Նա բացատրեց, որ այդ անունը տղայիս համար ստեղծված կլինի: Հենց նույն օրը գնացի բժշկիս մոտ, ով հարցրեց՝ ինչպե՞ս եմ որդուս անվանակոչելու, ասաց՝ Դավիթ անունն ընտրիր: Քույրս ևս ցանկանում էր, որ որդուս Դավիթ անվանակոչեմ: Ի սկզբանե իմ ընտրած անունների ցանկում Դավիթը ևս կար և այդ զուգադիպությունները ստիպեցին, որ հենց Դավիթն ընտրեմ: Երբ որդիս ծնվեց, հասկացա՝ այլ անուն չէր կարող ունենալ»:
Ըստ դերասանուհու՝ Դավիթը հետաքրքիր երեխա է և յուրահատուկ նախասիրություններ ունի: «Շատ հետաքրքիր երեխա է, շատ ուշ՝ 3,5 տարեկանում սկսեց խոսել: Հիմա ռուսերեն է խոսում և վերջ: Մեզ սկզբում ասում էին՝ մեկ լեզվով խոսենք տանը, որ երեխայի համար հեշտ լինի, մենք էլ ընտրեցինք ռուսերենը, որովհետև մեծ մասամբ այդ լեզվով էինք խոսում տանը, բայց հայերեն ևս խոսում ենք: Հիմա, երբ հայերեն ենք խոսում, Դավիթը մեզ ռուսերեն է պատասխանում: Ամանորին Ռուսաստանում էինք, Դավիթն իրեն զգում էր ինչպես ձուկը զգում, որովհետև բոլորը ռուսերեն էին խոսում: Գիտի ռուսերենի այբուբենը, կարդում է, անգլերեն ևս գիտի, փորձում է դաշնամուր նվագել, բազմակողմանի զարգացած երեխա է: Լեզուների հարցում, իհարկե, օգնել ենք, բայց նա էր նախաձեռնող, հետաքրքրությունը մեծ էր: Մեզ ծանոթ հոգեբանները խորհուրդ են տվել թուլացնել տեմպը, որովհետև դպրոցում առաջին և երկրորդ դասարաններում իր համար անհետաքրքիր կլինի: Դավթի համար իրենից փոքր կամ իր հասակակից երեխաների հետ շփվելն այնքան էլ հետաքրքիր չէ, սիրում է իրենից մեծերի հետ ժամանակ անցկացնել»,- ընդգծեց նա:
Իրինան նկատեց, որ Դավիթը թե՛ իր, թե՛ ամուսնու հետ շատ կապված է: «Նրան ամուսինս է քնեցնում, առանց հայրիկի որդիս քնելու չի գնում, 1,5 տարեկանից այդպես է: Երբ հայրիկը տանը չի լինում կամ ուշ է տուն գալիս, ասում է՝ լավ, այս անգամ թող մայրիկը քնեցնի: Մնացած հարցերում ինձ հետ է կապված, որովհետև ես իր հետ շատ եմ ժամանակ անցկացրել, իսկ ավագ որդուս հետ այդպես չէր, նա ավելի շատ տատիկի հետ էր կապված,- ասաց նա և հավելեց, որ երեխաների դաստիարակության հարցում ամուսնու հետ բախումներ լինում են,- Օրինակ՝ երեկոյան երեխայի համար ամուսինս շոկոլադ է բերում, ես թույլ չեմ տալիս ուտել, ամուսինս էլ ասում է՝ թող ուտի, մի խոսքով՝ հայկական ավանդական ընտանիք»:
Տեսանյութեր
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 13:47 • 13/11 «Երբ «Ֆուլ հաուս»-ում Մարջան Ավետիսյանին առաջարկեցին Թամարայի դերում, ես դեմ էի». Գրիգոր Դանիելյանը՝ «Ֆուլ հաուս»-ի կոնֆլիկտների ու նախագծի շարունակության մասին «Երբ «Ֆուլ հաուս» նախագծում Դավիթ Բաբախանյանը Մարջան Ավետիսյանին առաջարկեց Թամարայի դերում, ես ինքս դեմ էի: Ասում էի՝ այդ աղջիկը սերիալներում լացում է, չի կարողանա»,- պատմել է դերասան Գրիգոր Դանիելյանը:
-
Հարցազրույց 17:16 • 12/11 «Լուսաբացին մայրս ամեն օր կանչում էր եղբորս անունը». Իրինա Այվազյանը պատմել է եղբոր հետ կապն ընդհատվելու 70 օրվա մասին «Իրականում մայրս էլ, հայրս էլ շատ վատ հոգեվիճակում էին: Հայրս փակ բնավորություն ունի, մայրիկիս մոտ շատ ավելի վատ ձևով էր արտահայտվում, չէր խոսում, լեզվի թմրածություն ուներ:
-
Հարցազրույց 15:47 • 13/11 «Ես 13 տարեկան էի, տատիկիս հետ փողոցում ռելե էինք վաճառում». Ելենա Արշակյանը՝ դժվար մանկության մասին «Իմ մանկությունը, ինչպես բոլորինը 90-ականներին, այդքան էլ լավ պայմաններում չի անցել: Սովը, ոջլոտ մազերը, դպրոցի կաթը, պեչենիները, վառարանը... 90-ականների սերունդն անցել է այդ ամենի միջով, միայն ես չէի»,- պատմել է ռեժիսոր Ելենա Արշակյանը:
-
Հարցազրույց 15:44 • 14/11 «Մի քանի անգամ պատահաբար հանդիպել ենք, նորմալ բարևել, շփվել ենք». Իրինա Այվազյանը՝ բաժանումների ու անձնական կյանքի մասին «Հեշտ չեմ հեռանում մարդկանցից, նույնիսկ, եթե ես ուզում եմ հեռանալ, միշտ վախենում եմ դիմացինին ցավ պատճառելուց: Շատ հաճախ դրա պատճառով ես ինքս ինձ եմ վնասում»,- պատմել է դերասանուհի Իրինա Այվազյանը:
-
Նորաձևություն 11:53 • 11/11 «Այն 10 հիմնասյուներն են, որոնք մեզ պահում են հայ ու տարանջատում այլ ազգերից». Արամ Նիկոլյանը՝ «10 Հիմնասյուներ» հավաքածուի մասին «Նորաձևության շաբաթ 2024»-ի շրջանակներում ցուցադրվել է դիզայներ Արամ Նիկոլյանի նոր՝ «10 Հիմնասյուներ» հավաքածուն, որը ներկայացրել են հայ շոու բիզնեսի ներկայացուցիչներն ու մշակույթի գործիչները:
-
Հարցազրույց 14:45 • 15/11 «Մենք հեռախոսի մեջ չէինք, սրտիկներ չէինք ուղարկում իրար, ամեն ինչ իրական էր». Արսեն Սաֆարյան «Հրաշք մանկություն եմ ունեցել, որովհետև մենք հեռախոսի ու այփադների մեջ չէինք: Մենք իրական շփվում էինք իրար հետ, իրական սիրում էինք, իրական նեղացնում էինք իրար»,- պատմել է երգիչ Արսեն Սաֆարյանը:
-
TV, կինո 12:26 • 13/11 «Կինոմոսկվա»-ում կայացավ Սամի Նասերիի և Արթուր Դարբինյանի մասնակցությամբ «Սուրբը 2» ֆիլմի վերջին սերիայի փակ դիտումը «Կինոմոսկվա»-ում հավաքվել էին «Սուրբը 2» ֆիլմի ֆանատները՝ դերասանների և ստեղծագործական անձնակազմի հետ միասին ժամանակից շուտ դիտելու սերիալի վերջին երկու սերիաները:
-
Շոուբիզնես 10:50 • 11/11 «Անմարդկային հուզիչ էր ինձ համար բեմ բարձրանալ և երգել առանց Արայի». Իվետա Մուկուչյանը կուլիսներից տեսանյութ է հրապարակել Երգչուհի Իվետա Մուկուչյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է Արա Մարտիրոսյանին նվիրված՝ «Բաժանում չի լինում» համերգի կուլիսներից տեսանյութ, որտեղ երևում է, թե որքան հուզված է ու դժվարությամբ է կարողանում բեմ բարձրանալ:
-
Հարցազրույց 14:34 • 12/11 «Հաղորդաշարի մեջ ինտրիգ չկա, որից կարող են կառչել և անհարիր վերնագրով հանդես գալ՝ դիտումներ ապահովելու համար». Դիանա Գրիգորյանը՝ «Իմացիր ավելին» հաղորդաշարի 5-ամյակի ու բարձր վարկանիշի մասին Ես միշտ եմ ցանկացել, նման հաղորդաշար իրականացնել, բայց, քանի որ հիմնականում ծանրաբեռնված էի, չէր ստացվում: Հետո իմ առջև նպատակ դրեցի ու հավաքեցի պրոֆեսիոնալ թիմ»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց Դիանա Գրիգորյանը:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Շոուբիզնես
-
13:06 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
-
13:42 • 15.11.24 «Մանկական Եվրատեսիլ 2024»-ի քվեարկության կարգը
Ժամանց
-
13:22 • 14.11.24 Ջենիֆեր Լոպեսը նոր լուսանկարներ է հրապարակել
-
11:15 • 14.11.24 Լիլուն հրապարակել է դստեր 4-ամյակի լուսանկարները
-
17:44 • 13.11.24 Դերասանուհի Քնարիկ Զաքարյանի ֆոտոշարքը Կիպրոսից
Photographer
-
14:07 • 09.11.24 Երգչուհի Աստղիկ Սաֆարյանի նոր ֆոտոշարքը