«Շատերը չէին պատկերացնում, որ Հասմիկը կամուսնանա, հիմա զարմացած, գուցե, նախանձով նայում են, որ կարողացա ամուր ընտանիքի լավ մայր լինել». Հասմիկ Կարապետյան
Երգչուհի Հասմիկ Կարապետյանն արդեն 6 տարի է, ինչ իր ընտանիքն ունի: Ժամանակին հայկական երգարվեստի ամենաակտիվ անդամներից մեկը տարիների հետ սկսեց պասիվ գործունեություն ծավալել: Tert.am Life-ի հետ զրույցում Հասմիկը խոսել է ընտանիքի, ի սկզբանե ընտանեկան հոգսերի բարդության չափը չգիտակցելու, ամուսնու հետ բախումների, տարիներ առաջ ունեցած դեպրեսիայի ու վախերի մասին:
Հասմիկը նկատեց, երբ ընտանիքը կազմվում է ամուր հիմքերի վրա, լուսավոր ու պայծառ է լինում, թեև չի կարող բացառել, որ, երբեմն ամուր հիմքի վրա ստեղծված ընտանիքը կարող է փլուզվել:
«Ես մի բանում համոզվել եմ՝ ընտանիք պահելն ամենօրյա աշխատանք է: Որքան էլ ընտանիքը բնությունից մեզ տրված հեշտ ու պայծառ երևույթ է, ժամանակակից աշխարհում մարդիկ ամեն ինչ բարդացնում են, ընտանիքը դարձնում ամենօրյա աշխատանք: Իրականում երևույթը հեշտ ու հասկանալի է, իսկ մենք բարդացնում ենք մեր պահանջներով, ակնկալիքներով, սպասումներով: Որպես կանոն՝ մինչև ամուսնանալը զույգն ընտանեկան կյանքի այլ նկարագիր է պատկերացնում, ցավոք սրտի, 99 տոկոսը բախվում են չսպասված նկարագրի և երևույթների: Մտածված է ստեղծված, որ մինչև ամուսնանալն ու առաջին երեք տարին էյֆորիկ սեր լինի, որպեսզի մարդիկ ընտանիք ստեղծեն: Եթե կինն ու տղամարդը նախապես իմանան, թե ինչ է սպասվում իրենց, ոչ բոլորը կամուսնանան»,- ասաց նա:
Ըստ Հասմիկի՝ բոլորն էլ ամուսնանում են ուժեղ սիրահարվածության հիմքերի վրա, որի արդյունքում դիմացինի թերությունները չեն տեսնում: «Այդ ժամանակ ուղեղով չեն մտածում՝ համապատասխա՞ն են տվյալ մարդու հետ ընտանիք կազմելու համար: Իրական սերը գալիս է ոչ թե ընտանեկան կյանքի սկզբում, այլ վերջում, երբ երեխաներն ամուսնանում են, կազմում իրենց ընտանիքը, կինն ու տղամարդը մնում են երկուսով: Այս ամենն իմ փորձով եմ հասկացել, այն մարդկանցից եմ, որոնք չեն սովորում ուրիշների սխալների վրա: Ասում են՝ հիմարները սովորում են իրենց, խելացիները՝ ուրիշների սխալների վրա, բայց ես դա չեմ ընդունում: Մարդը չի կարող դասեր քաղել առանց սխալն իր մաշկի վրա զգալու»,- նշեց Հասմիկը:
Երգչուհին անկեղծացավ, որ մինչև ամուսնանալը որոշ բարդություններ պատկերացնում էր, որովհետև ինքն էլ ընտանիք, ամուսնացած ընկերներ է ունեցել, բայց բարդության աստիճանը միայն վերջերս է գիտակցել:
«Երեխաներն ինձ մեծացրին: Հաճախ ասում էին՝ Հասմիկի մեջ մի բան չի մեծանում, անկախ տարիքից, կարծես, երեխա լինի: Այդ ամենն իմ ներաշխարհից էր գալիս, երևի չէի ուզում մեծանալ: Աստված տեսավ՝ չեմ ուզում, բայց պետք է մեծանամ ու ինձ ընտանիք, երեխաներ պարգևեց: Սկզբում բարդ էր, որովհետև չէի ուզում ենթարկվել մեծանալու պահանջին, ուզում էի մնալ այնպիսին, ինչպիսին կայի: Միշտ ինքս եմ եղել իմ գլխի տերը, իսկ ընտանիքում որոշ հարցերում պետք է ամուսնուդ ենթարկվես, իհարկե լավ իմաստով, թեև իմ ամուսինը բնավորությամբ շատ թեթև է, իր հետ շատ հեշտ է, գուցե նրանից է, որ դրսում է մեծացել: Եթե նույնիսկ խիղճս կորցնեի և ամբողջ օրը ոչինչ չանեի, Շանթի հետ խնդիր չէր լինի, մեզ մոտ նման կենցաղային խոսակցություններ չեն լինում: Սակայն տարբերություններ ունենք, որոնք ավելի ակնառու դարձան ընտանեկան կյանքի առաջին 4 տարվա ընթացքում: Վեճերի, բանակցությունների միջոցով գտանք ոսկե միջինը»,- ասաց նա:
Հասմիկը նկատեց, որ թեթև ու ուժեղ բախումներ են ունենում, գալիս է մի պահ՝ մարդը մտածում է, որ չի կարող նման տեսանկյուն ունեցող մարդու հետ ապրել, նույն կերպ ինքը կարող է դիմացինի համար որոշ առումներով անընդունելի դառնալ:
«Երբ այդ տարբերությունների մեջ լինում են մտածելակերպի հիմնասյուներ, որտեղ դուք նույն կերպ եք մտածում, մյուս խիստ տարբերությունները չեն փլուզում ամեն ինչ։ Իմ ու Շանթի դեպքում տարբերությունները մշակութային են՝ պայմանավորված տարբեր երկրներում մեծանալով: Ես շատ եմ կարևորում նաև հարգանքը, որովհետև միայն քիմիական սիրո հիման վրա ստեղծված ընտանիքներն ավելի շուտ են փլուզվում: Հետաքրքիր է, ասում են, թե քիմիական սերն ավելի հզոր է, բայց այդպես չէ: Առաջին երեք տարիներին այդ քիմիական սերը հանդարտվում է, ինչպես ծովի ալեկոծված ալիքները, գալիս է իրականը, եթե այդ իրականից, միմյանց թերությունները տեսնելուց հետո սերը պահպանվում է, հարգանքն ավելանում, կատարյալ վիճակ է ստեղծվում: Մենք հաղթահարել ենք այդ շրջանը: Եթե 7 տարի առաջ հարցնեիք, մտածում էի, որ կարևորը սերն է, քիմիական ռեակցիաները, փորիկի թիթեռնիկները, հիմա հասկանում եմ՝ միայն դրանցով առաջնորդվելը սխալ է»,- ընդգծեց նա:
Երգչուհին նկատեց, որ միշտ ցանկացել է ունենալ ընտանիք, երեխաներ, այդ ցանկությունն այնքան անկեղծ ու մեծ էր, որ տիեզերքն իրականացրեց: «Ինձ համար, երբեմն, շատ դժվար է, որովհետև մինչև ամուսնանալն ապրել եմ արվեստի մեջ, շրջագայել եմ, համերգների մեկնել, իմ ճանապարհին նոր մարդկանց հանդիպել, հետաքրքիր ու խայտաբղետ կյանք և ազատություն եմ ունեցել: Եվ հանկարծ երեխաներս սկսել են ինձ թելադրել ապրել: Բնականաբար, նրանց զարկերակը պետք է իմը լինի, որովհետև եթե կինը չի կարող ապրել երեխաների համար, ավելի լավ է՝ չմայրանա, ընտրի ազատությունը: Շատերը չէին պատկերացնում, որ Հասմիկը կամուսնանա, հիմա զարմացած, գուցե, նախանձով նայում են, որ կարողացա ամուր ընտանիքի լավ մայր լինել, նվիրյալ լինել ընտանիքիս»,- շեշտեց նա:
Երգչուհին նաև անկեղծացավ, որ կյանքում մեկ անգամ է ծայրահեղ դեպրեսիայի մեջ եղել: «Առաջին անգամ բոլոր աղջիկների մեջքն էլ կոտրում են, իմն էլ առանց իմ իմացության կոտրեցին ու դանակով մեջքից հարվածեցին: Տեսակով այնպիսին եմ, որ նման դեպքերից հետո ավելի եմ ուժեղանում, հույսս ինձ վրա եմ դնում, թեև շատ մարդիկ մեկուսանում են, ոչ ոքի չեն ուզում տեսնել: Ես շփվող տեսակ եմ, ինչն ինձ միշտ օգնել է, սիրում եմ մարդկանց մոտ լինել, թեկուզ այն ժամանակ, երբ տխուր եմ և կոտրված,- ասաց նա և հավելեց, որ մոտ 12 տարի առաջ նաև վախեր ուներ,- Վերցնում էի Հիսուսի նկարն ու նստած քնում, ինձ անընդհատ թվում էր՝ կխեղդվեմ: Ամեն ինչ նևրոզից էր գալիս, ես թույլ էի տվել, որ ենթագիտակցությանս մեջ հավաքված բացասականն ինձ վրա այդպես ազդեր: Կարող էի գիշերվա ժամը 3-ին դուրս գալ տնից, քայլել, անընդհատ քայլում էի, չէի ուզում քնել: Հաղթահարեցի այդ ամենն ինքս ինձնով, մարդու ամենալավ հոգեբանն ինքն է, եթե չկարողանաս ինքդ քեզ օգնել, ամուսինդ, ծնողներդ չեն կարող: Պետք է ասեմ, որ հիմա երեխաներս շատ են օգնում, նրանք գիտակից չեն, շատ մաքուր են, իրենց աշխարհը բաց է: Երբ գրկում եմ տղայիս, արդեն բուժված եմ, երեխաները միակ էակներն են, որ անգիտակցաբար բուժում են ծնողներին»:
Տեսանյութեր
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 13:38 • 19/11 «Հրաչուկը իմ գտնված երազն է, մենք ապրում ենք միասին». Ալբերտ Սաֆարյան «Իմ ձեռքբերումն իմ կինն է, իմ Հրաչուկը, ում 2 ու կես տարի առաջ գտա, մենք ապրում ենք միասին ու ապրելու ենք միասին ցմահ: Սա այն դեպքը չէ, որ ասում են երբեք մի ասա երբեք»,- պատմել է դերասան Ալբերտ Սաֆարյանը:
-
Հարցազրույց 16:59 • 18/11 «Դուռը բացեց հորս կինը, ասացի՝ բարև ձեզ, ես ձեր ամուսնու առաջին կնոջ աղջիկն եմ, եկել եմ հորս հետ ծանոթանամ». Լիա Զախարյանը՝ հոր հետ հանդիպման մասին «Ոտքերս դողում էր: Ոչ մի բառով չեմ կարող նկարագրել դա ինչ է, որ դու 19 տարեկանում առաջին անգամ սպասում ես, որ լոգարանից դուրս է գալու մի մարդ, ում արյունը քո երակներով հոսում է»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Հարցազրույց 12:16 • 19/11 «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան «Ես հպարտորեն ուզում եմ դրա մասին խոսել, որ մանկապարտեզում էլ, դպրոցում էլ, ամեն անգամ, թե՛ տնօրենը, թե՛ դասղեկը, բոլորը իր համեստությունից են խոսում»,- ասել է Վիկա Մարտիրոսյանը:
-
Շոուբիզնես 12:56 • 23/11 «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին «Այս թեմայի շուրջ միշտ խոսում եմ կարճ ու կոնկրետ: Իմ կյանքում եղել է 1-ին ամուսնությունը, որը չի ստացվել զուտ կենցաղային որոշ հարցերում ընդհանուր եզրեր չգտնելու պատճառով»,- խոսելով ամուսնալուծության մասին՝ պատմել է Նարեկ Բավեյանը:
-
Հարցազրույց 10:57 • 19/11 «Միշտ մտածել եմ, որ իմ պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել». Լիա Զախարյանը՝ ծնողների ամուսնալուծության ու տղաների հետ հարաբերության մասին «Ես միշտ մտածել եմ, որ իմ լինելու պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել: Ինքն ունեցել է երեխա, դրա համար չի կարողացել 2-րդ անգամ ամուսնալ ու դա իմ գիտակից տարիքից մինչև հիմա ինձ հետ եկել է ու դարձել տրավմա»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Շոուբիզնես 11:38 • 23/11 «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան «Սա իմ կյանքի ամենաճիշտ ընտրությունն է, ու ես երբեք չեմ զղջացել դրա համար: Ես, չնայած, սիրո մասին եմ երգում, խաղաղ, ռոմանտիկ, բայց իրականում այդքան էլ փխրուն տեսակ չեմ, որքան մարդկանց թվում է»,- պատմել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 10:55 • 18/11 «Ընկերներն ավելին են, քան տաղանդը». Հրաչ Քեշիշյանը՝ «3 ընկեր» բեմադրության մասին. պրեմիերան և հույզերը կուլիսներում Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի բեմադրությամբ Ռեմարկի «3 ընկեր» ստեղծագործությունը՝ Անի Խաչիկյանի, Ներսես Ավետիսյանի, Լևոն Հախվերդյանի ու Վիլեն Սարգսյանի գլխավոր դերակատարմամբ բարձրացավ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմ:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Շոուբիզնես
-
11:38 • 23.11.24 «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան
-
15:50 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Ժամանց
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
-
16:11 • 18.11.24 Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան տարեդարձը
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը