«Եղել է, երբ սոված եմ քնել». Մհեր Բաղդասարյանը՝ ԱՄՆ–ում իր դժվարությունների, առանց գումարի մնալու, 8 տարվա ընթացում ոչ մի անգամ Հայաստան չգալու պատճառի և Անի Քոչարի հետ հաշտվելու մասին
Լրագրող, հաղորդավար Մհեր Բաղդասարյանը 8 տարի է՝ բնակվում է ԱՄՆ–ում, որտեղ 2 տարի առաջ մեկնարկեց իր հեղինակային հաղորդումը՝ «Տետատետը»։ Լսարանի առաջ հայտնի մարդկանց կյանքի հետաքրքիր դրվագներ բացող Մհերի կյանքն էլ հեշտ չի եղել․ հաղորդավարն իր պատմությունը ֆիլմի է նմանեցնում․ԱՄՆ մեկնելուց հետո նա էլ հեշտ ճանապարհ չի անցել, սակայն այդ մասին խոսելիս փորձում է իրավիճակը չդրամատիկացնել՝ նկատելով, որ յուրաքանչյուրի էմիգրանտի ճանապարհ է անցնում սոված օրերի միջով։
Տարիների ընթացքում հեռուստադիտողների աչքի առաջ փոխվեց Մհերի կերպարը՝ սուր հարցեր տվող լրագրողից մինչև զրուցակցին խնայող, հասկացող ու կարեկցող։ Այս ամենը, իհարկե, ուղեկցվել է նրա անձնային փոփոխություններով։
Tert.am Life–ը հետաքրքիր զրույց է ունեցել Մհերի հետ։ Նա բացահայտել է, թե ինչ պայմաններ է ապահովում հյուրերի համար, որպեսզի նրանք դրական տրամադրվեն զրույցին ու իրենց աստղ զգան։
Հաղորդավարի հետ խոսել ենք նաև այս տարիների ընթացքում ոչ մի անգամ Հայաստան չգալու մասին։
–Մհեր, քո հաղորդման՝ «Տետատետի» վերջին թողարկումներն էականորեն տարբերվում են քո նախորդ հարցազրույցներից։ Փոխվել է նաև լրագրողական քո կերպարը, որին դեռ կանդրադառնանք։ Սա պայմանավորված է քո ներկայիս տրամադրությամբ ու ոգեշնչվածությամբ, թե՞ այլ պատճառ կա։
–Դա բացառապես պայմանավորված է իմ տրամադրությամբ, որովհետև ինչ–որ շրջանում բոլորս վերաարժևորեցինք մեր կյանքում ամեն բան։ Հասկացանք, որ կեղծ սկանդալներն այնքան կարևոր չեն, որքան կարևոր է մարդը։ Ժուռնալիստիկայի մեջ կարծիք կարելի է ձևավորել ոչ միայն խոսքով, այլև հայացքով, փաստերի դասավորությամբ, ընտրված երաժշտությամբ։ Ինձ համար նպատակային էր այս փուլում առաջ բերել մարդուն և գնահատական չտալ, ճիշտ ու սխալ չանել։
Բացի այդ, պատահական ստացվեց, որ ես մեկը մյուսի հետևից գտա մարդկանց, որոնք մոռացված էին, բայց բավականին ջերմ էմոցիաներ էին առաջացնում լսարանի մոտ։ Այդ մարդիկ իրենց նորից աստղ զգացին, ինչն ինձ համար շատ կարևոր է։ ԱՄՆ–ում մեկը հացթուխ է աշխատում, մյուսն աման է լվանում, բայց ես այնպես եմ անում, որ իրենք այդ օրն իրենց աստղ զգան․ ուղարկում եմ դիմահարդարման, վարսահարդարման, մեքենա եմ ուղարկում իրենց հետևից։ Երևի, դա էլ է նպաստում, որ մտերմիկ միջավայրում զրույցը սկսենք։ Իրենք վերածնված են գնում հաղորդումից։ Ես դրանից ինձ լավ եմ զգում։ Նախկինում չէի մտածում այս մասին, մտածում էի լավ մատերիալ ստանալ, հիմա ուզում եմ նաև իրենք իրենց լավ զգան։
–Ժամանակին դու ամենասկանդալային լրագրող–հաղորդավարներից էիր, որը չէր խնայում մարդկանց։ «Տետատետի» թողարկումներից մեկի ժամանակ պատմեցիր, որ լինում է ինֆորմացիա, որը չես հրապարակում ու նկատեցիր, որ այդքան էլ «հեռուստատականք» չես։ Որքանո՞վ է քեզ համար անձնային պահանջ դարձել փոխել կերպարիդ հանրային ընկալումը։
–Եթե խոսեմ վերամբարձ ոճով, կարող եմ ասել՝ այո, ես վերաարժևորեցի ամեն ինչ, բայց իրականում կա նաև սրա աշխատանքային մասը՝ այսօր Youtube–ում մարդիկ չեն ուզում նայել սկանդալներ։ Եթե համաշխարհային, ռուսական վիճակագրությունը նայենք, մարդիկ ուզում են կամ հուզվել, կամ ծիծաղել։ Սկանդալներն այլևս այն ուժը չունեն, քանի որ բոլորը շատ հասանելի են դարձել, հանրային հետաքրքրությունն էլ զրոյացել է արտիստների հանդեպ․ եթե հիմա ինչ–որ մեկը հետույքը բացի, սկանդալը կտևի մի քանի ժամ, իսկ մենք հիշում ենք դեպքերը, երբ սկանդալը շատ երկար էր տևում։
–Այնուամենայնիվ, քո էմոցիան ու տեսակն ինչքանո՞վ են փոխվել։
–Իմ մեջ մնացել է լրագրողը, որը գնում է դեպի էքսկլյուզիվ։ Վերջերս մտածում էի՝ ինչու ամերիկացիներն ունեն սեռական ոտնձգության մասին հարցազրույցներ, մենք՝ ոչ, թեև գիտենք, որ դա կա մեր շուկայում։ Զանգեցի նախագծի համապրոդյուսեր Արա Կազարյանին, ասացի՝ զանգեմ այսինչ մարդուն (անունը նշել չեմ ուզում) ու հարցնեմ՝ կցանկանա՞ խոսել այդ մասին, բայց հետո մտածեցի՝ լավ, մեղկ է։
Երևի, ինչ–որ բաներ փոխվել են իմ մեջ։ Մենք նման ենք այն ամենին ինչ արտադրում ենք։
Ես փոքր տարիքից եղել եմ 0 էմոցիայով մարդ։ Դա գուցե կոմպլեքսների կամ հակառակը առանձնահատկությունների հետ էր կարպված։ Չգիտեմ։ Տանը, դրսում ինձ մոտ ամեն ինչ ուղղակի պետք է ճիշտ լիներ։ Հիմա շատ էմոցիոնալ եմ դարձել և այլևս չեմ մտածում՝ ինչպես են մարդիկ ընկալում էմոցիաներս։ Ամեն ինչ որքան պարզ ու մարդկային լինի, այնքան հետաքրքիր։
–Ինքդ քո կյանքը բնորոշում ես որպես դրամա․ ԱՄՆ մեկնելուց հետո՞ ես էմոցիոնալ դարձել։
–Այո։ Կարծում եմ՝ բոլորիս կյանքն է դրամա։
–ԱՄՆ–ում դու այլ աշխատանքով չես զբաղվել, բայց տրամաբանական է, որ 0-ից սկսելը հեշտ չէ։ Հայաստանում դու արդեն կայացել էիր, աշխատանք ունեիր։ Ի՞նչ ճանապարհ ես անցել այդտեղ։
–Ես այդտեղ ունեի իմ երազանքի աշխատանքը։ Աշխատում էի, իմ կարծիքով, լավագույն հայկական հեռուստաալիքում։ Իմ ու Արփի Գաբրիելյանի հաղորդումը՝ «Pop հանրագիտարանը»–ը, այդ ձևաչափում և ժամային գոտում ամենաբարձր վարկանիշն ուներ։ Ես նաև PM Publishing House-ի կրեատիվ տնօրենն էի։ Այդ տարիքում ավելի լավ լինել չէր կարող։ Աշխատանքային առումով ինձ անհանգստացնող ոչինչ չկար։ Տրամաբանություն չկար, թե ինչու թողեցի, եկա այստեղ, այստեղ նաև հեռանկար չկար։ Սկզբում դժվար էր, բայց, բարեբախտաբար, հետո այստեղ բացվեց Panarmenian TV-ն, քանի որ ես իմ հեռուստատեսային առաջին քայլերն իրենց հետ եմ սկսել, այլ կերպ չէր կարող լինել, քան իրենց հետ աշխատելը։
Չգիտեմ, ես նախորդ կյանքում ինչ լավ բան եմ արել, որ մի օր անգամ չաշխատեմ այլ մասնագիտությամբ։
–Բաց ես տեղյակ եմ, որ փորձել ես որպես բանվոր ընդունվել ծաղկի սրահում աշխատելու, այլ բան է, որ չի ստացվել։ Այդ օրը նույնիսկ համարում ես վատագույնը կյանքումդ։
–Դա կինոյի պես էր․ եթե ֆիլմում տեսնեի, կմտածեի՝ սցենարիստը չափն անցել է։
Ես առաջին կուրսից աշխատել եմ, չեմ սիրել ինչ–որ մեկից կախված լինել։ Այստեղ միջոցներս արդեն սպառվել էին, պիտի աշխատեի, ընկերներիցս մեկն ասաց, որ ծաղկի խանութ կա, որտեղ կարող եմ աշխատել։ Փետրվարի 14-ն էր՝ Վալենտինի տոնը, գնացի աշխատանքի ընդունվելու։ Այդ օրն առաջին ու վերջին անգամ ավտոբուս նստեցի ԱՄՆ–ում։ Նույնիսկ չգիտեի, թե այստեղ ինչպես են կանգնեցնում ավտոբուսը, ուղղությունը, արդյունքում հակառակ ուղղությամբ էի նստել։ Ի վերջո, հասա ծաղկի սրահ, որտեղ 40 րոպե ինձ ասում էին՝ հիմա կմոտենանք ու չէին մոտենում։ Մոտ 3 անգամ դիմելուց հետո դուրս եկա․․․ Գուցե դա սովորական պատմություն է, ես եմ հուզական ներկայացնում, բայց ինձ համար ամեն ինչ շատ վատ էր։ Այդ վերաբերմունքն ազդել էր ինձ վրա։
Հենց նույն օրն ինձ զանգեց այստեղի ամենահայտնի հայ պրոդյուսերներից մեկն ու առաջարկեց աշխատել ԱՄՆ–ում կազմակերպվող հայկական մրցանակաբաշխության համար, ստացա ավանս, որից հետո արդեն ընդունվեցի հեռուստատեսություն։
Ես էլ եմ ունեցել օրեր, երբ գումարս հաշված է եղել, գիտեի, որ այդ օրը հաց ուտելու համար ունեմ, օրինակ, 10 դոլար ու դա բաշխում էի մի քանի անգամ ուտելու համար։ Եղել է, երբ սոված եմ քնել, բայց քանի որ էմիգրանտների 90 տոկոսն անցել է դրա միջով, ինձ իրավունք չեմ վերապահում դրանից տրագեդիա սարքելու։
–Մի բան է, երբ Հայաստանում ապրուստի խնդիր ունեցող մարդն է որոշում բռնել էմիգրացիայի ճանապարհը, այլ բան է, որբ դա անում է աշխատանքում հաջողակ մարդը։ Ընդ որում՝ մեկնում է ոչ թե աշխատանքային առաջարկով, այլ անորոշությամբ։ Էմիգրացիան բավականին բարդ ճանապարհ է, ԱՄՆ–ում երկնքից մանանա չի թափվում, ինչպես շատերին կարող է թվալ։ Ի՞նչն այստեղ կայացած, աշխատանք ունեցող մարդուն ստիպեց խաչ քաշել այդ ամենի վրա և գնալ 0-ից սկսելու։
–Պատասխանը շատ անձնական է, որի մասին չեմ ուզում խոսել։
–Միշտ նշում ես, որ Ամերիկայում քեզ շատ լավ ես զգում։ Այդտեղ ունես ապրելու իրավունք, այսինքն՝ Հայաստան գալու համար փաստաթղթի խնդիր չունես։ Սակայն մեկնելուցդ 8 տարի է անցել և որևէ անգամ չես վերադարձել Հայաստան։ Ինչո՞ւ։
–Հայաստան չգալս զուտ տեխնիկական հարց է եղել։ Հիմա ես ամեն աշխատանքային օր վարում եմ «Բարի լույս, հայերը» և, ըստ պայմանագրի, ոչ մի օր իրավունք չունեմ եթերում չլինել։ Արձակուրդ ունեմ միայն օգոստոսին, այնպես է ստացվել, որ միշտ այդ արձակուրդը ծնողներիս հետ հանդիպման համար համադրվել է այլ երկրում։
–Ինչո՞ւ ոչ Հայաստանում։
– Այստեղ բոլորս ապրում ենք Հայաստանով։ Ես անում եմ հաղորդում Հայաստանի մասին, Հայաստանի համար, արթնանալիս առաջինը կարդում եմ հայկական լուրերը, ոչ թե ամերիկյան, շարունակում եմ խոսել միայն հայերեն։ Բայց չգիտեմ ոնց բացատրել․․․ երևի վերադառնալը պատասխանատու պահ է։ Չեմ կարող այդ հարցին տալ այնպիսի պատասխան, որի մեջ լինի տրամաբանություն։
–Արդյոք ունեցել ես հակասություն հասարակության հետ կամ նեղացածություն։ Դու միշտ նշում ես, որ պահպանողական ես, բայց առաջին հայացքից մենք հայ տղայի այլ կերպարի ենք սովոր, քո կերպարը տարբերվող էր հատկապես այն տարիների համար։
–Հակասություն բացարձակ չկար։ Հայաստանում նկարներ եմ նայում, զարմանում եմ, որ դա այդտեղ է։ Այն ժամանակ էլ երբևէ որևէ կաշկանդվածություն կամ ընկճվածություն չեմ ունեցել։ Դրա պատճառն էլ չեմ ունեցել, որովհետև ոչ իմ ականջներն էին 3 հատ, ոչ էլ տարօրինակ արտաքին ունեի։ Իսկ եթե տարբերվող էի, շնորհակալ եմ։
–Ոչ միայն դու, այլև հայկական ամբողջ համայնքը ԱՄՆ–ում ապրում եք հայկական իրականությամբ։ Դու ԱՄՆ–ում անում ես հայկական նախագիծ հայկական հեռուստաընկերության համար։ Հասկանում եմ, որ ամերիկյան հեռուստաընկերություն մտնելը հեշտ չէ, չեմ խոսում հայկականից կտրվելու մասին, բայց այդտեղ՝ ավելի լայն հնարավորությունների դաշտում չարժե՞ գոնե փորձել։
–Շատ հետաքրքիր հարց ես տալիս։ Մենք ոչ թե ապրում ենք Հայաստանի իրականությամբ, այլ այնպես, ինչպես ապրում է յուրաքանչյուր հայ։ Չես կարող փոխել քո ազգությունն ու գենետիկ կոդը։ Մի քանի նման օրինակ կա, բայց դա անընդունելի է քաղաքակիրթ բոլոր մարդկանց համար։
Մի անգամ ինձ հրավիրել էին Լոս Անջելեսի տեղական Emmy awards–ին, որը հեռուստատեսային ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունն է։ Դա իմ մասնագիտական լավագույն օրն էր։ Բոլոր մրցանակները շահեցին համայնքային հեռուստաալիքներից։ Ես այդ ժամանակ հասկացա, որ ինչ–որ մի տեղ հասնելու քայլերը սկսում են ներքին լսարանից։ Նույնն էլ մեր օրինակների՝ Fox 11 TV-ի Արաքսյա Կարապետյանի, KTLA5-ի Էլինա Աբովյանի դեպքում է, որոնք Լոս Անջելեսում հայտնի հեռուստաանհատներ են։ Բոլորն էլ ընդունվել են համայնքի կողմից, նոր են հետաքրքրություն առաջացրել ամերիկյան մեդիայի համար։
Ամերիկյան մեդիան այսօր այնքան ռասիստական է նայում, թե ում է ընտրում աշխատանքի։ Օրինակ՝ կա լուրերի 4 թողարկում, ամեն ժամին մի ռասսայի ներկայացուցիչ է եթերում, իբրև թե, դա պատահական է, բայց դա հստակ ընտրություն է։ Եթե մեր համայնքն այդքան ակտիվ ու հետաքրքրված չլիներ, այդ հեռուստաալիքները պարտավորված չէին լինի ունենալու Արաքսյա Կարապետյան և Էլինա Աբովյան։ Ճանապարհը համայնքի միջով է, եթե դու ֆանտաստիկ տաղանդ չունես, իսկ ես կարծում եմ՝ գերբնական տաղանդ չունեմ։
–Ամեն դեպքում երազանքդ գնո՞ւմ է դեպի ամերիկյան հեռուստատեսություն։
–Կստեմ, եթե ասեմ՝ ոչ։ Ցանկացած մասնագետ երազում է առավելագույնի մասին, բայց նախկինի պես հեքիաթային չեմ նայում դրան։ Կյանքիս այս շրջանում ինձ շատ ռեալիզացված եմ զգում, բայց իհարկե կուզեի հետո հիշել, որ աշխատել եմ ամերիկյան ինչ–որ ալիքում, թոռներիս ցույց տալ կադրերը։
–Ես ԱՄՆ–ում չեմ եղել, այդտեղի հայկական հեռուստաալիքների մասին պատկերացումս հեռվից է։ Սակայն Հայաստանում խոսելով Ամերիկայի հայկական ալիքների մասին՝ հաճախ ասում են, որ այստեղ շատ ավելի առաջ են նույնիսկ տեխնիկապես։ Ըստ քեզ՝ այդպե՞ս է, թե՞ դա Հայաստանում ձևավորված միֆ է։
–Համաձայն չեմ այդ կարծիքի հետ։ Տեխնիկական առումով այստեղ ավելի առաջ է, իսկ կոնտենտն այն է, ինչ մարդիկ ուզում են սպառել։ Դա առաջին հերթին զանգվածային լրատվամիջոց է, որտեղ զանգվածային բառը շատ կարևոր է։ Եվ, ի վերջո, մենք չենք կարող համեմատել ինչ–որ նահանգում համայնքային հեռուստաալիքը երկրի հեռուստաալիքի հետ։
–Մի առիթով հենց եթերում ասացիր, որ վատ մեկնաբանություններ չգրեն, միևնույն է, ջնջելու ես։ Ժամանակին ավելի սուր հարցազրույցներ անող Մհերին մարդիկ էլ ավելի սուր էին ընդունում։ Այժմյան քո կերպարը՝ հասկացող, կարեկցող զրուցակիցը, ավելի ջերմ է ընդունվել։ Նկատեցիր, որ հիմա քեզ ռեալիսզացված ես զգում։ Լսարանի դրական արձագանքը որքանո՞վ է նպաստել դրան։
–Հիմա էլ են գրում նաև վատ կարծիքներ, բայց քիչ։ Բոլորս՝ լինենք խանութում հաց վաճառող, հայտնի մարդ, թե՝ օդաչու, ուզում ենք լինել սիրված։ Դա շատ բնական ցանկություն է։ Երբ տեսնում եմ, որ մեկնաբանություններն 90 տոկոսով լավն են, ինձ շատ լավ եմ զգում։ Դա մոտիվացնում է։
Հիմա ես էլ եմ բացվել կադրում: Ես նոր եմ կարողացել հասնել նրան, որ իմ աուրան ավելի բաց լինի ու չվախենամ, թե որ հարցից ինչ ենթադրություններ կարող է անել հեռուստադիտողը, ում դա դուր կգա, ում՝ ոչ։ Ես դրա համար հատուկ բան չեմ կարել, այդպես ստացվել է։ Ես մեծացել եմ, բոլորս փոխվում ենք։ Կարծում եմ, որ այդ անկեղծությունը հիմա ինձ մոտ էլ կա։
–Ինքդ միշտ խոսում ես ԱՄՆ գալու բարդությունների մասին։ Մի անգամ ասացիր՝ երբ գալիս ես ԱՄՆ զբոսնելու, բոլորը կողքիդ են, երբ տեղափոխվում ես ապրելու, բոլորն անհետանում են։ Եղե՞լ է պահ, երբ այդտեղ մենակ ես մնացել, ընկերների, գործընկերների աջակցության պակաս ես ունեցել։
–Ես երևի եզակի մարդկանցից եմ, որն այստեղ նույնիսկ մի բարեկամ չի ունեցել։ Ունեցել եմ ուղղակի ծանոթներ, հիմա արդեն շատ մտերիմ ընկերներ ունեմ։ Միայնության պահեր, իհարկե, լինում են, երբ օտարության մեջ ես։ Հիասթափություններ, չարդարացված սպասելիքներ եղել են, բայց բոլորս հույսեր ու սպասելիքներ պետք է ունենաք մեզնից։ Այնպես որ, երբ մի քիչ էլ ես հասունանում, հասկանում ես, որ ոչ ոք ոչինչ պարտական չէ քեզ։
–Բոլորը գիտեն, որ քայլերդ սկսել ես «Ես ամսագրով»՝ Անի Քոչարի հետ։ Այն նաև հայտնիություն բերեց ձեզ։ Գաղտնիք չէ նաև, որ եղել է խնդիր, որից հետո դու դուրս ես եկել աշխատանքից։ Վերջերս Անիի հետ ուղիղ եթեր ունեցաք, ինչն ազդարարեց ձեր հաշտության մասին։ Ինչպե՞ս վերսկսվեց ձեր շփումը։
–Կոնֆլիկտն առաջացել էր մեր աշխատակիցներից մեկի հանդեպ անարդար վերաբերմունքի պատճառով․ ես տեսա, որ անարդար են վերաբերում մի աղջկա հետ ու ասացի, որ ես էլ եմ դուրս գալիս աշխատանքից։ Այդ տարիքում բոլորս էլ ավելի էմոցիոնալ ենք ու այդ կոնֆլիկտը շտկելու փորձ ոչ Անին արեց, ոչ էլ ես։ Երբ իմացա, որ Անիի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել, մի րոպե անգամ չեմ հիշել այդ կոնֆլիկտը կամ մտածել, ուղղակի զանգել եմ նրան։ Նման դեպքերում երբեք չես մտածում կոնֆլիկտի, ճղճիմ բաների մասին։ Հակառակը շտապում ես զանգել, եթե հնարավորության կա, հանդիպել այդ մարդուն և ասել, որ ինքը մենակ չէ։ Ես ու ինքը երբեք չենք էլ խոսել այդ կոնֆլիկտի մասին։ Գուցե մենք առաջվա պես սերտ չենք շփվում, բայց Անին իմ կյանքում ամենակարևոր մարդկանցից է եղել։ Դա շատ կարևոր փուլ էր իմ կյանքում, վստահ եմ, դա փոխադարձ է։
–Հիմա ձեր շփումը պարբերական բնույթ կրո՞ւմ է, թե՞ պարզապես լավ հարաբերություններ ունեք։
–Հա, շփվում ենք, իրար գրում ենք։ Նա իմ հաղորդման՝ «Բարի լույս, հայերի» հյուրն է եղել։ Ինչ–որ հարցեր է ունենում, ինձ գրում է, ես եմ արձագանքում։ Եթե մարդիկ իրար հետ անցել են դժոխքի և կրակի միջով, դա չի կարող զրոյանալ։ Մենք իրար հետ հավատացել ենք մի բանի, որն անհավանական է եղել ու արել ենք միասին։ Մենք «Ես»–ից առաջ ստեղծել ենք փորձնական ամսագիր, որը տարածող ընկերությանը գումար տալու հնարավորություն չունենալու պատճառով ինքներս տոպրակով բաժանում էինք կրպակներին, թուղթ ու գրիչով գրում էինք՝ քանի օրինակ ենք տվել, կրպակավաճառը ստորագրում էր, վերջում գնում էինք գումարը վերցնելու, երբեմն, նաև չէին տալիս գումարը։ Մենք դա անում էինք տոպրակները ձեռքներիս ոտքով կամ տրանսպորտով։ Դա երբեք որևէ մեկը չի կարող մոռանալ։
Ի դեպ, նշեցիր այդտեղից հայտնի դառնալու մասին, ինձ թվում է՝ մեր ու ամսագրի հաջողության գրավականներից մեկն այն էր, որ չէինք փորձում լինել հայտնի ու չէինք էլ նկատում, որ դառնում ենք հայտնի։ Ես ու Անին շարունակում էինք երթուղայինով գնալ դասի, երբ «Ես»–ն ամենավաճառվող ամսագիրն էր Հայաստանում։ Մենք չէինք գնում երեկույթների եւ աշխատում էինք առավոտից երեկո։
Այդ ամենն իմ կյանքի մի մասն է՝ իմ ճանապարհի սկիզբը, որը ևս ֆիլմի է նման։
Տեսանյութեր
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 12:56 • 23/11 «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին «Այս թեմայի շուրջ միշտ խոսում եմ կարճ ու կոնկրետ: Իմ կյանքում եղել է 1-ին ամուսնությունը, որը չի ստացվել զուտ կենցաղային որոշ հարցերում ընդհանուր եզրեր չգտնելու պատճառով»,- խոսելով ամուսնալուծության մասին՝ պատմել է Նարեկ Բավեյանը:
-
Շոուբիզնես 11:38 • 23/11 «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան «Սա իմ կյանքի ամենաճիշտ ընտրությունն է, ու ես երբեք չեմ զղջացել դրա համար: Ես, չնայած, սիրո մասին եմ երգում, խաղաղ, ռոմանտիկ, բայց իրականում այդքան էլ փխրուն տեսակ չեմ, որքան մարդկանց թվում է»,- պատմել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 13:38 • 19/11 «Հրաչուկը իմ գտնված երազն է, մենք ապրում ենք միասին». Ալբերտ Սաֆարյան «Իմ ձեռքբերումն իմ կինն է, իմ Հրաչուկը, ում 2 ու կես տարի առաջ գտա, մենք ապրում ենք միասին ու ապրելու ենք միասին ցմահ: Սա այն դեպքը չէ, որ ասում են երբեք մի ասա երբեք»,- պատմել է դերասան Ալբերտ Սաֆարյանը:
-
Հարցազրույց 16:59 • 18/11 «Դուռը բացեց հորս կինը, ասացի՝ բարև ձեզ, ես ձեր ամուսնու առաջին կնոջ աղջիկն եմ, եկել եմ հորս հետ ծանոթանամ». Լիա Զախարյանը՝ հոր հետ հանդիպման մասին «Ոտքերս դողում էր: Ոչ մի բառով չեմ կարող նկարագրել դա ինչ է, որ դու 19 տարեկանում առաջին անգամ սպասում ես, որ լոգարանից դուրս է գալու մի մարդ, ում արյունը քո երակներով հոսում է»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Հարցազրույց 12:16 • 19/11 «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան «Ես հպարտորեն ուզում եմ դրա մասին խոսել, որ մանկապարտեզում էլ, դպրոցում էլ, ամեն անգամ, թե՛ տնօրենը, թե՛ դասղեկը, բոլորը իր համեստությունից են խոսում»,- ասել է Վիկա Մարտիրոսյանը:
-
Շոուբիզնես 12:56 • 23/11 «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին «Այս թեմայի շուրջ միշտ խոսում եմ կարճ ու կոնկրետ: Իմ կյանքում եղել է 1-ին ամուսնությունը, որը չի ստացվել զուտ կենցաղային որոշ հարցերում ընդհանուր եզրեր չգտնելու պատճառով»,- խոսելով ամուսնալուծության մասին՝ պատմել է Նարեկ Բավեյանը:
-
Հարցազրույց 10:57 • 19/11 «Միշտ մտածել եմ, որ իմ պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել». Լիա Զախարյանը՝ ծնողների ամուսնալուծության ու տղաների հետ հարաբերության մասին «Ես միշտ մտածել եմ, որ իմ լինելու պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել: Ինքն ունեցել է երեխա, դրա համար չի կարողացել 2-րդ անգամ ամուսնալ ու դա իմ գիտակից տարիքից մինչև հիմա ինձ հետ եկել է ու դարձել տրավմա»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Շոուբիզնես 11:38 • 23/11 «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան «Սա իմ կյանքի ամենաճիշտ ընտրությունն է, ու ես երբեք չեմ զղջացել դրա համար: Ես, չնայած, սիրո մասին եմ երգում, խաղաղ, ռոմանտիկ, բայց իրականում այդքան էլ փխրուն տեսակ չեմ, որքան մարդկանց թվում է»,- պատմել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 10:55 • 18/11 «Ընկերներն ավելին են, քան տաղանդը». Հրաչ Քեշիշյանը՝ «3 ընկեր» բեմադրության մասին. պրեմիերան և հույզերը կուլիսներում Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի բեմադրությամբ Ռեմարկի «3 ընկեր» ստեղծագործությունը՝ Անի Խաչիկյանի, Ներսես Ավետիսյանի, Լևոն Հախվերդյանի ու Վիլեն Սարգսյանի գլխավոր դերակատարմամբ բարձրացավ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմ:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Շոուբիզնես
-
11:38 • 23.11.24 «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան
-
15:50 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Ժամանց
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
-
16:11 • 18.11.24 Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան տարեդարձը
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը