«Ինձ համար կարևոր է բարձրաձայնել խնդիրներ, որոնք հուզում են մեր հասարակությանը»․ ռեփեր Դավոն՝ իր աշխատանքների և ԱՄՆ մեկնելու մասին
Ռեփեր Դավո․ տարիներ առաջ այսպես լսարանին հայտնի դարձավ Դավիթ Միրոյանը, որը հետագայում ռեփերի աշխատանքին զուգահեռ սկսեց որպես պրոդյուսեր ներկայանալ տարբեր նախագծերում։ Նրա խոսքով՝ «Դավոն» հենց իր պրոդյուսերական առաջին նախագիծն էր, որի շրջանակում ուսումնասիրեց ոլորտն ու դրա զարգացման ուղղությունները։
Tert.am Life–ը Դավթի հետ զրուցել է ինչպես գործունեության, այնպես էլ ԱՄՆ մեկնելու և «օնլայն» աշխատանքային ռեժիմի մասին։
Դավիթն ու կինը՝ հաղորդավարուհի Սոնա Աբրահամյանը, այս շրջանում ԱՄՆ–ում են։ Նախ՝ նրանց հետաքրքրվեցինք, թե ինչն է այս շրջանում իրենց տարել ԱՄՆ։ «Ես հասկացա, որ մասնագիտական առումով վերալիցքավորվելու համար ինձ անհրաժեշտ է այս ճանապարհորդությունը։ Նոր վայրեր, նոր մշակույթ տեսնելը օգնում է նոր գաղափարների ծննդին։ Բացի այդ ամեն պրոդյուսերի համար կարևոր է տեսնել Հոլիվուդը, որը վիդեոարտադրության առումով առաջատարն է աշխարհում»,– ասաց նա։
Միաժամանակ, նա շարունակում է աշխատել հայաստանյան նախագծերի ուղղությամբ։ Ասում է՝ ժամային տարբերության տեսանկյունից դա բարդ է, գիշերներն օնլայն միանում է Հայաստանի գործերին, բայց համավարակը սովորեցրել է օնլայն աշխատելու նրբությունները։
Դավթին մարդիկ ճանաչում են երկու ձևաչափում՝ երաժշտական նախագծով՝ որպես ռեփեր Դավո և որպես պրոդյուսեր, որն ակտիվ գործունեություն է ծավալում մեդիայի, շոու բիզնեսի ոլորտում։ Նա նշեց, որ պրոդյուսերական գործն իր համար միշտ եղել է առաջին պլանում։
«Նույնիսկ «Դավո» երաժշտական պրոյեկտը ստեղծվեց այն բանի շնորհիվ, որ ես ուզում էի իմ ուժերը փորձել որպես պրոդյուսեր, կապեր հաստատել, ճանաչել մեդիայի ու շոու բիզնեսի աշխարհը ներսից։ Դավոն իմ առաջին պրոդյուսերական նախագիծն է, որը, թող անհամեստ չհնչի, բայց մեծ հաջողություն ունեցավ ու շատ սիրվեց։ Այնուհետև ես կենտրոնացա մեդիա ու ժամանցային ոլորտում պրոդյուսինգի վրա, որովհետև սա ստեղծագործելու, տարբեր ձևաչափերով պրոյեկտներ իրականացնելու մեծ հնարավորություն է տալիս»,– ասաց Դավիթը, որը հետագայում որպես պրոդյուսեր ներկայացավ առաջատար նախագծերում, Առաջին ալիքում կադրից դուրս բավականին լուրջ պաշտոններ զբաղեցրեց` «Հեռուստաարտադրական ծառայության ղեկավար», «Ծրագրերի տնօրեն», «Գլխավոր պրոդյուսեր»։
Հարցին, թե ինչպես նա կարողացավ հասնել այդ աշխատանքներին, Դավիթը պատասխանեց․ «Ես կինոինդուստրիայի ոլորտում էի, որպես գծային պրոդյուսեր աշխատում էի գեղարվեստական ֆիլմերի վրա՝ համագործակցելով ոչ միայն հայ, այլև ռուս, վրացի ռեժիսորների ու արտիստների հետ։ Միևնույն ժամանակ մեր շոու բիզնեսի հայտնի արտիստների հետ էի աշխատում՝ թե՛ որպես պրոդյուսեր, թե՛ որպես ռեժիսոր։ Հեռուստատեսության ոլորտի մարդիկ ինձ արդեն ճանաչում էին, տեսել էին նկարահանման հրապարակում, գործի մեջ, ծանոթ էին իմ արած աշխատանքներին։ Կարծում եմ՝ հենց դա մեծ դեր խաղաց այն հարցում, որ Հանրային հեռուստաընկերության համար որոշիչ ու կարևոր փուլում, երբ նպատակ կար նոր ու թարմ շունչ տալ հեռուստաալիքին, ինձ հրավիրեցին աշխատելու այնտեղ։ Ոչ միայն աշխատելու, այլև ղեկավարելու ամենակարևոր օղակներից մի քանիսը»։
Դավթի խոսքով՝ իր համար շատ պատասխանատու էր Ծրագրերի տնօրենի պաշտոնը ստանձնելը․ «Այս պաշտոնում ես հաջորդեցի հեռուստատեսության լեգենդար մասնագետներից մեկին՝ Մարատ Օրդյանին։ Որոշ ժամանակ անց, երբ նրանից լսեցի, որ շատ լավ եմ անում իմ գործը, դա ինձ համար ամենակարևոր գնահատականներից էր։ Երիտասարդ տարիքում լինել հանրապետության առաջին հեռուստաընկերության Ծրագրերի տնօրենը, իսկ հետո Գլխավոր պրոդյուսերը ինձ համար մեծ ձեռքբերում է, բայց նաև մեծ պատասխանատվություն, որովհետև պատասխանատու եմ եղել ամենամեծ պետական նշանակության իրադարձությունների՝ Ազգային ժողովի և նախագահական ընտրություններ, պետական տոներ և այլն, համաշխարհային իրադարձությունների՝ Օլիմպիական խաղեր, Գրեմմի, Օսկար, Նոբելյան մրցանակ և այլն, հեռարձակման և լուսաբանման համար։ Աշխատել եմ պետական կառավարման օղակների, նախարարությունների, Կառավարության հետ։ Պատասխանատու եմ եղել ստեղծելու եթերացանց ու կոնտենտ, որը պետք է բավարարի ամբողջ հասարակության ճաշակն ու պահանջները, որովհետև սա հանրային հեռուստաընկերություն է և հանրային եթեր»։
Դավթից հետաքրքրվեցինք՝ սկզբնական փուլում բա՞րդ էր ապացուցել, որ կարող է հավակնել նման պաշտոնների՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ մինչև այդ ինքը կայացել էր որպես ռեփեր, իսկ ռեփերի կյանքը, որպես կանոն, ասոցացվում է փողոցային մշակույթի կրողը լինելու հետ։
«Ապացուցելու ու իմ շուրջ հեղինակություն և վստահություն ձևավորելու փուլը մինչև հեռուստատեսություն գալն էր։ Ես եկա հեռուստատեսություն հենց նրա շնորհիվ, որ մարդիկ վստահում էին իմ մասնագիտական ունակություններին։ Բայց յուրաքանչյուր նոր նախագիծ իրականացնելիս փորձում եմ անել է՛լ ավելի լավ, որպեսզի նախ՝ ինքս ինձ ապացուցեմ, որ միշտ կարող եմ ավելին։ Օրինակ՝ վերջին շրջանում ես դարձա գլխավոր պրոդյուսեր մի ընկերության, որը միջազգային ընկերությունների մարքեթինգային արշավների համար վիդեո կոնտենտ է արտադրում։ Սա շատ առանձնահատուկ ոլորտ է ու տարբերվում է վիդեո արտադրությունից։ Երբ մենք սկսեցինք դա անել, ես հասկանում էի, որ Հայաստանում crowdfunding video production-ի ոլորտը զարգացած չէ ու իմ առաջ նպատակ դրեցի անել ամեն ինչ, որպեսզի այն ոչ միայն զարգանա, այլև մենք այնպիսի որակ ցույց տանք արտասահմանյան ընկերություններին, որից հետո Հայաստանը մրցունակ կդառնա միջազգային շուկայում նաև այս տեսանկյունից։ Այդպես էլ եղավ, մեր հոլովակների վրա հիմնված մարքեթինգային արշավները հայտնվեցին հեղինակավոր հարթակներում ու crowdfunding-ի միջոցով հավաքեցին մեծ գումարներ։ Սա նպաստեց նրան, որ Հայաստանը միջազգային գործընկերների աչքում առավել մրցունակ դարձավ crowdfunding video production-ի տեսանկյունից։ Սա ինձ համար կարևոր քայլ էր, որովհետև այսպես կարողացա նպաստել պրոդյուսերական դաշտի զարգացմանը Հայաստանում»։
Դավիթը եղել է նաև Հայաստանում ամենաքննարկվող մրցույթներից մեկի՝ «Եվրատեսիլի» Հայաստանի պատվիրակի ընտրող հանձնաժողովի նախագահը 2018 թվականին։ Այն ժամանակ նա էական ազդեցություն է ունեցել Սրբուկի թեկնածությունը հաստատելու հարցում։ Հետագայում Դավիթը Սրբուկի հետ սկսեց համագործակցություն նաև Armenian folk ալբոմի շրջանակում։
««Եվրատեսիլը» իսկապես մեծ իրադարձություն է մեզ համար, որովհետև մեր արտիստները նման մեծ բեմերում ելույթ ունենալու շատ քիչ հնարավորություն են ունենում։ Դրա համար իսկապես ուրախ եմ, որ 2018 թվականին ես հայաստանյան ներկայացուցչի ընտրող հանձնաժողովի նախագահն էի։ Սրբուկին վաղուց էի նկատել երաժշտական տարբեր նախագծերից։ Այն, որ վստահ պաշտպանում էի նրա թեկնածությունը, պայմանավորված էր նրանով, որ Սրբուկի մեջ ես տեսնում էի թարմ, նոր, ժամանակակից մի երանգ, որը հայկական շոու բիզնեսում պակասում էր։ Ես վստահ էի, որ նա այդ պահին հենց այն ճիշտ արտիստն էր, որը կարող էր հետաքրքիր ու արժանի ներկայացնել մեր երկիրը նման կարևոր մրցույթին, ինչպես նաև համոզված էի, որ այս մրցույթը նրան է՛լ ավելի մեծ հայտնիություն կբերի Հայաստանում, իսկ դա մեծ ազդեցություն կունենա այն բանի վրա, որ մեր երգարվեստը թարմ, նոր ու հետաքրքիր գույն ստանա։ Այդպես էլ եղավ։ Ինչ վերաբերում է մեր հետագա համագործակցությանը՝ Armenian folk ալբոմի վրա շատ երկար ու մեծ սիրով աշխատեցինք։ Նախագիծն էլ շատ սիրվեց։ Որպես պրոդյուսեր՝ ինձ համար սա կարևոր փուլ է իմ կարիերայում, որովհետև մենք մեր ներդրումն ունեցանք այն գործում, որ հայկական հին ու գեղեցիկ երգերը փոխանցվեցին նոր սերնդին՝ նոր հնչողությամբ, նպաստեցինք այդ երաժշտական ժառանգության պահպանմանը,– ասաց Դավիթն ու հավելեց, որ եթե լինի նոր առաջարկ, այն սիրով կընդունի։ –Ես մինչև այսօր էլ աչքի տակով անցկացնում եմ մեր հին հայկական երգերի արխիվները ու եթե հանդիպեն երգեր, որոնք դեռ նորովի չեն մշակվել և լինի առաջարկ, սիրով նորից կաշխատեմ նախագծի վրա»։
Շոուբիզնեսային շատ նախագծերի պրոդյուսինգով զբաղվելուց զատ Դավիթն իրականացրել է նաև սոցիալական խնդիրներ բարձրացնող նախագծեր։ Խնդիրներ բարձրաձայնելու ռեփերին բնորոշ հատկանիշը նա օգտագործում է ոչ միայն որպես ռեփեր, այլև պրոդյուսերական հարթակում։
«Ինձ համար կարևոր է բարձրաձայնել խնդիրներ, որոնք հուզում են մեր հասարակությանը։ Կարծում եմ՝ կարևոր է հայտնի լինելու կամ մեծ լսարան ունեցող նախագիծ իրականացնելու գործիքն օգտագործել ի նպաստ հանրօգուտ գործի։ Ես դա միշտ եմ անում, կախված խնդրից ու աուդիտորիայից՝ ես ընտրում եմ այդ խնդիրը բարձրաձայնելու տարբերակը։ Օրինակ՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների, բռնության բացառման, խոսքի ու մտքի ազատության մասին ես խոսում եմ ռեփ նախագծի շրջանակում, մարդկանց իրազեկելու համար ես ընտրում եմ վիդեոարտադրության ոլորտը. նման մի նախագիծ մենք վերջերս իրականացրինք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ։ Հայապահպանության ու հայկական մշակույթը ճանաչելի դարձնելու հարցի համար ես օգտագործում եմ մեդիա կամ ժամանցային ֆորմատը, ինչպես դա եղավ Հանրային հեռուստաընկերության մի շարք նախագծերի, «Հայ համերգ» նախագծի և այլ պրոյեկտների շրջանակներում։ Այսինքն՝ ինձ համար կարևոր է այն, որ իմ արած աշխատանքն ունենում է արդյունք, փոխում է ինչ-որ բան տվյալ ոլորտում, կարևոր դեր է խաղում, իսկ թե որ հարցը՝ ինչ ֆորմատով եմ բարձրաձայնում, կախված է հարցի բնույթից ու լսարանի առանձնահատկությունից»,– ասաց նա։
Տեսանյութեր
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 12:56 • 23/11 «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին «Այս թեմայի շուրջ միշտ խոսում եմ կարճ ու կոնկրետ: Իմ կյանքում եղել է 1-ին ամուսնությունը, որը չի ստացվել զուտ կենցաղային որոշ հարցերում ընդհանուր եզրեր չգտնելու պատճառով»,- խոսելով ամուսնալուծության մասին՝ պատմել է Նարեկ Բավեյանը:
-
Շոուբիզնես 11:38 • 23/11 «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան «Սա իմ կյանքի ամենաճիշտ ընտրությունն է, ու ես երբեք չեմ զղջացել դրա համար: Ես, չնայած, սիրո մասին եմ երգում, խաղաղ, ռոմանտիկ, բայց իրականում այդքան էլ փխրուն տեսակ չեմ, որքան մարդկանց թվում է»,- պատմել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 13:38 • 19/11 «Հրաչուկը իմ գտնված երազն է, մենք ապրում ենք միասին». Ալբերտ Սաֆարյան «Իմ ձեռքբերումն իմ կինն է, իմ Հրաչուկը, ում 2 ու կես տարի առաջ գտա, մենք ապրում ենք միասին ու ապրելու ենք միասին ցմահ: Սա այն դեպքը չէ, որ ասում են երբեք մի ասա երբեք»,- պատմել է դերասան Ալբերտ Սաֆարյանը:
-
Հարցազրույց 16:59 • 18/11 «Դուռը բացեց հորս կինը, ասացի՝ բարև ձեզ, ես ձեր ամուսնու առաջին կնոջ աղջիկն եմ, եկել եմ հորս հետ ծանոթանամ». Լիա Զախարյանը՝ հոր հետ հանդիպման մասին «Ոտքերս դողում էր: Ոչ մի բառով չեմ կարող նկարագրել դա ինչ է, որ դու 19 տարեկանում առաջին անգամ սպասում ես, որ լոգարանից դուրս է գալու մի մարդ, ում արյունը քո երակներով հոսում է»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Հարցազրույց 12:16 • 19/11 «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան «Ես հպարտորեն ուզում եմ դրա մասին խոսել, որ մանկապարտեզում էլ, դպրոցում էլ, ամեն անգամ, թե՛ տնօրենը, թե՛ դասղեկը, բոլորը իր համեստությունից են խոսում»,- ասել է Վիկա Մարտիրոսյանը:
-
Շոուբիզնես 12:56 • 23/11 «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին «Այս թեմայի շուրջ միշտ խոսում եմ կարճ ու կոնկրետ: Իմ կյանքում եղել է 1-ին ամուսնությունը, որը չի ստացվել զուտ կենցաղային որոշ հարցերում ընդհանուր եզրեր չգտնելու պատճառով»,- խոսելով ամուսնալուծության մասին՝ պատմել է Նարեկ Բավեյանը:
-
Հարցազրույց 10:57 • 19/11 «Միշտ մտածել եմ, որ իմ պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել». Լիա Զախարյանը՝ ծնողների ամուսնալուծության ու տղաների հետ հարաբերության մասին «Ես միշտ մտածել եմ, որ իմ լինելու պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել: Ինքն ունեցել է երեխա, դրա համար չի կարողացել 2-րդ անգամ ամուսնալ ու դա իմ գիտակից տարիքից մինչև հիմա ինձ հետ եկել է ու դարձել տրավմա»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Շոուբիզնես 11:38 • 23/11 «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան «Սա իմ կյանքի ամենաճիշտ ընտրությունն է, ու ես երբեք չեմ զղջացել դրա համար: Ես, չնայած, սիրո մասին եմ երգում, խաղաղ, ռոմանտիկ, բայց իրականում այդքան էլ փխրուն տեսակ չեմ, որքան մարդկանց թվում է»,- պատմել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 10:55 • 18/11 «Ընկերներն ավելին են, քան տաղանդը». Հրաչ Քեշիշյանը՝ «3 ընկեր» բեմադրության մասին. պրեմիերան և հույզերը կուլիսներում Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի բեմադրությամբ Ռեմարկի «3 ընկեր» ստեղծագործությունը՝ Անի Խաչիկյանի, Ներսես Ավետիսյանի, Լևոն Հախվերդյանի ու Վիլեն Սարգսյանի գլխավոր դերակատարմամբ բարձրացավ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմ:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Շոուբիզնես
-
11:38 • 23.11.24 «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան
-
15:50 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Ժամանց
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
-
16:11 • 18.11.24 Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան տարեդարձը
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը