KWISTY նորաձևության դպրոցի սաներն ունեն fashion show–ների մասնակցելու հնարավորություն
Դիզայներ Քրիստինե Գրիգորյանն այս օրերին պատրաստվում է իր նոր հավաքածուի ցուցադրությանը, որը կկայանա դեկտեմբերի 10–ին։ Մինչև այդ Tert.am Life–ը զրուցել է Քրիստինեի հետ, որը ստեղծել է նաև նորաձևության դպրոց և իր սաներին հնարավորություն է տալիս ոչ միայն սովորել, այլև սովորածը կիրառել պոդյումում։
Քրիստինե Գրիգորյան․ ինչո՞ւ Եվրոպայում սովորած դիզայները վերադարձավ Հայաստան
Քրիստինեն ունի 3 բարձրագույն կրթություն, սովորել է Մոսկվայում, Միլանում և Փարիզում։ Դիզայների մասնագիտական կրթությունը ստացել է Միլանում՝ Արվեստի Բրերա ակադեմիայում։ Արտերկրում կրթություն ստանալուց հետո վերադարձել է Հայաստան և 2012 թվականին հիմնել KWISTY բրենդը։
«Ես ինձ համարում եմ շովինիստ, և դա չեմ թաքցնում։ Ափսոսում եմ իմ ստացած գիտելիքները կիրառել այլ երկրում, տալ օտարերկրացի երիտասարդներին։ Այդ իսկ պատճառով վերադարձա իմ հայրենիք, հիմնեցի KWISTY ստուդիոն, որ իր մեջ ներառում է բուտիկ, ատելյե և նորաձևության դպրոց։ Ուզում եմ կրթել հայ երիտասարդներին, որպեսզի դառնան ավելի ուժեղ, ճաշակով, ինքնավստահ։Ուզում եմ աջակցել այն երիտասարդներին, որոնք փորձում են իրենց քայլերն անել նորաձևության ոլորտում և տալ իմ առավելագույնը»,– պատմեց Քրիստինեն։
Դիզայները շեշտեց, որ կարևորում է հայկական բրենդի տարածումն այլ երկրներում։ «Իմ բոլոր հագուստների մեջ ասեղնագործված է Հայաստանի դրոշը։ Բոլոր տեղերում գրված է՝ Made in Armenia։ Բոլորը պետք է իմանան, որ KWISTY–ն հայկական բրենդ է, բայց եվրոպական ճաշակով։ Ռուսաստանում ինձ ասում էին՝ Դիզայներ եվրոպական կրթությամբ՝ հայկական արմատներով։ Ես ուզում եմ դա երևա ամեն տեղ։ Երբ Մոսկվայում էլ ցուցադրեցի իմ «Հայկական հոգի» հավաքածուն, որում ներկայացրել էի հայկական զարդանախշերը, հավաքածուն շատ լավ վաճառք ունեցավ։ Դեկտեմբերի 10–ին սպասվում է մեր նոր fashion show–ն, որի ժամանակ այդ հավաքածուից որոշ օրինակներ ևս կցուցադրենք։ Դա իմ ամենասիրելի հավաքածուն է»,– ասաց նա։
Դիզայների մանկական հավաքածուն վաճառվում է Միլանում
Քրիստինեն ունի նաև մանկական հավաքածու, որն իր երեխաների անուններով է կոչել՝ MarkMari։ Այս հավաքածուն վաճառքի է ներկայացված Միլանում․ «Միլանում գործող մուլտիբրենդային խանութում տարբեր հավաքածուներ են ներկայացված, այդ թվում՝ MarkMari-ն։ Հետագայում մտադիր եմ այս բրենդը շատ հայտնի դարձնել։ Դեռ դրա ժամանակը չունեմ, բայց մենք, անպայման, զարգանալու ենք Փարիզում, Միլանում, Մոսկվայում, քանի որ ես ունեմ մասնագիտական բարձր որակի կրթություն։ Made in Armenia գրվածքով KWISTY բրենդը պետք է դառնա համաշխարհային։ Մտքերս այնքան շատ են, իսկ ժամանակը՝ քիչ»։
Մանկատան սաները՝ պոդյումում
2 երեխաների մայրիկն առանձին վերաբերմունք ունի մանկատան սաների հանդեպ։ Պարբերաբար նրանց այցելելուց բացի փորձում է այս ոլորտով հետաքրքրված երեխաների համար հարթակ ստեղծել։ Նորաձևության ցուցադրությունների ժամանակ քայլում են նաև մանկատան սաները, որոնց համար կազմակերպվում են դասընթացներ, կարվում է հագուստ։
KWISTY նորաձևության դպրոց․ սաներին տրվում են լավագույն հնարավորությունները
Անդրադառնալով KWISTY նորաձևության դպրոցին՝ Քրիստինեն ասաց, որ աշխատում են միջազգային ստանդարտներին համապատասխան։
«Դպրոցում գործում է 4 բաժին՝ մոդել, ֆոտոմոդել, ոճաբան և հագուստի դիզայներ։ Մեզ մոտ դասավանդող բոլոր մասնագետները վերապատրաստվել են արտերկրում։ Ես շատ եմ կարևորում կրթությունը և անհատական մոտեցումը երեխային։ Ունենք հոգեբաններ, որոնք անհրաժեշտության դեպքում աշխատում են երեխաների հետ, որպեսզի նրանք ազատվեն կոմպլեքսներից։ Ի դեպ, կարծրատիպ կա, թե այս ոլորտը երեխաներին շատ բան չի տալիս, իրականում ճիշտ հակառակն է։ Օրինակ՝ մոդելինգը երեխային տալիս է գեղեցիկ կեցվածք, կազմվածք։ Անցումային շրջանում երեխայի մոտ կարող են առաջանալ կեցվածքի խնդիրներ, որոնք մենք ուղղում ենք։ Մեր բոլոր մոդելների դեպքում հետևում ենք քաշին, սննդակարգին, իհարկե, առողջ ապրելակերպի, ոչ թե սովամահության շրջանակում։ Հագուստի դիզայներներին և ոճաբաններին սովորեցնում ենք գրագետ համադրել հագուստը, ստեղծել սեփական դիզայնը, կարել գեղեցիկ հագուստ։ Ի դեպ, սա շատ կարևոր որակ է սերմանում մարդու մեջ՝ սովորեցնելով ստեղծել, ոչ թե հետևել․ չէ՞ որ դիզայները ստեղծում է նորաձևություն, մյուսները հետևում են նորաձևությանը։ Հագուստի դիզայնը դասավանդում եմ ես՝ փոխանցելով Միլանում ստացածս գիտելիքները։ Ոճաբանությունը դասավանդում են մի քանի դասախոս, այդ թվում՝ ես։ Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի մեր սաները ձևավորվեն որպես անհատ։ Ունենում ենք նաև մաստերկլասեր։ Վերջերս դպրոցում հյուրընկալել էինք Խորեն Լևոնյանին, որը մեր սաների հետ մոտ 2 ժամանոց հանդիպում ունեցավ, որից հատված էինք հրապարակել Ինստագրամի մեր էջում»,– ասաց Քրիստինան։
Դիզայները կարևորեց փաստը, որ իրենց սաները կարողանում են սովորել պրակտիկ․ դիզայներները սովորելու ընթացքում հնարավորություն ունեն կարելու լավագույն կարի մեքենաներով, մոդելները հնարավորություն են ստանում լինելու պոդյումում, քանի որ իրենք տարին 2 անգամ նորաձևության շոու են կազմակերպում, սաները հնարավորություն են ունենում նկարահանվելու իրենց ստեղծած Hello kids ամսագրում։
«Մեզ մոտ հնարավորությունները շատ են բոլոր մասնագիտացումների համար։ Ցավոք, հաճախ լինում է, երբ երիտասարդ դիզայներները պետական հաստատություններ ավարտելուց հետո գալիս են մեզ մոտ վերապատրաստվելու և դրանից հետո ավելի հեշտ են աշխատանք գտնում, քանի որ մինչև այդ չունեին կարի մեքենա և ունեին պրակտիկայի պակաս։ Մեզ մոտ նրանք հնարավորություն ունեն աշխատելու վերջին սերնդի կարի մեքենաներով։ Բացի այդ, ես ի սկզբանե կազմակերպում եմ, որպեսզի նրանք աշխատեն անվանի մարդկանց հետ և չունենան վախ, կաշկանդվածություն, պատրաստ լինեն մեծ ճանապարհի»։
KWISTY․ նորաձևության սրահ՝ միջազգային բոլոր ստանդարտներով
Քրիստինեն վերհիշեց, որ իր մեծ ճանապարհն սկսվել է երազանքից ու երազից․ «KWISTY–ն ստեղծվել է իմ երազում՝ բառիս ուղիղ ու անուղղակի իմաստով։ Լոգոն և անունը տեսել եմ իմ երազում։ Այն առաջինը քննարկեցի Գագա Ամատունու հետ, որը ժամանակին Երևանի գլխավոր դիզայներն էր։ KWISTY–ն միջին սեռացված անուն է, ինչը մեզ համար շատ կարևոր էր, քանի որ կարում ենք նաև տղամարդկանց կոստյումներ, ունենում ենք անհատական պատվերներ։ Բացի այդ, չէի ուզում նշել իմ անունը, քանի որ իմ հետևում պրոֆեսիոնալների թիմ է կանգնած։ Ճիշտ չէի համարում մի ամբողջ թիմի աշխատանք ներկայացնել միայն իմ անունով։ Այս դեպքում կիրառեցինք իմ անվան տառերը, բայց ոչ անունը»։
Համաշխարհային նորաձևության մեջ դիզայներների անբաժան մասնիկն է օծանելիքի արտադրությունը, քանի որ գեղեցիկը պետք է հաճելի բուրի։ Մնալով այս թրենդի մեջ՝ Քրիստնեն ստեղծել է նաև 2 բույր` Kwisty Magnet և Kwisty Exotic, որոնք արտադրվում են օծանելիքի մայրաքաղաքում՝ Գրասեում։
Տեսանյութեր
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
-
Հարցազրույց 13:38 • 19/11 «Հրաչուկը իմ գտնված երազն է, մենք ապրում ենք միասին». Ալբերտ Սաֆարյան «Իմ ձեռքբերումն իմ կինն է, իմ Հրաչուկը, ում 2 ու կես տարի առաջ գտա, մենք ապրում ենք միասին ու ապրելու ենք միասին ցմահ: Սա այն դեպքը չէ, որ ասում են երբեք մի ասա երբեք»,- պատմել է դերասան Ալբերտ Սաֆարյանը:
-
Հարցազրույց 16:59 • 18/11 «Դուռը բացեց հորս կինը, ասացի՝ բարև ձեզ, ես ձեր ամուսնու առաջին կնոջ աղջիկն եմ, եկել եմ հորս հետ ծանոթանամ». Լիա Զախարյանը՝ հոր հետ հանդիպման մասին «Ոտքերս դողում էր: Ոչ մի բառով չեմ կարող նկարագրել դա ինչ է, որ դու 19 տարեկանում առաջին անգամ սպասում ես, որ լոգարանից դուրս է գալու մի մարդ, ում արյունը քո երակներով հոսում է»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Հարցազրույց 12:16 • 19/11 «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան «Ես հպարտորեն ուզում եմ դրա մասին խոսել, որ մանկապարտեզում էլ, դպրոցում էլ, ամեն անգամ, թե՛ տնօրենը, թե՛ դասղեկը, բոլորը իր համեստությունից են խոսում»,- ասել է Վիկա Մարտիրոսյանը:
-
Հարցազրույց 10:57 • 19/11 «Միշտ մտածել եմ, որ իմ պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել». Լիա Զախարյանը՝ ծնողների ամուսնալուծության ու տղաների հետ հարաբերության մասին «Ես միշտ մտածել եմ, որ իմ լինելու պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել: Ինքն ունեցել է երեխա, դրա համար չի կարողացել 2-րդ անգամ ամուսնալ ու դա իմ գիտակից տարիքից մինչև հիմա ինձ հետ եկել է ու դարձել տրավմա»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 14:45 • 15/11 «Մենք հեռախոսի մեջ չէինք, սրտիկներ չէինք ուղարկում իրար, ամեն ինչ իրական էր». Արսեն Սաֆարյան «Հրաշք մանկություն եմ ունեցել, որովհետև մենք հեռախոսի ու այփադների մեջ չէինք: Մենք իրական շփվում էինք իրար հետ, իրական սիրում էինք, իրական նեղացնում էինք իրար»,- պատմել է երգիչ Արսեն Սաֆարյանը:
-
Հարցազրույց 10:55 • 18/11 «Ընկերներն ավելին են, քան տաղանդը». Հրաչ Քեշիշյանը՝ «3 ընկեր» բեմադրության մասին. պրեմիերան և հույզերը կուլիսներում Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի բեմադրությամբ Ռեմարկի «3 ընկեր» ստեղծագործությունը՝ Անի Խաչիկյանի, Ներսես Ավետիսյանի, Լևոն Հախվերդյանի ու Վիլեն Սարգսյանի գլխավոր դերակատարմամբ բարձրացավ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմ:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Շոուբիզնես
-
23:07 • 16.11.24 «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Վրաստանը, Հայաստանը 8-րդն է
-
13:06 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Ժամանց
-
16:11 • 18.11.24 Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան տարեդարձը
-
13:22 • 14.11.24 Ջենիֆեր Լոպեսը նոր լուսանկարներ է հրապարակել
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը