Ամեն անգամ, երբ անցնում եմ Եռաբլուրի կողքով, չեմ կարողանում այդ կողմ նայել, չեմ գնացել Եռաբլուր․ Ռաֆայել Երանոսյանը՝ հետպատերազմյան շրջանի, ներկայացումների, էկրանին հայտնվելու և ընտանիք կազմելու մասին
Դերասան, հաղորդավար և հումորիստ Ռաֆայել Երանոսյանը Tert.am Life-ի հետ զրույցում պատմել է իր աշխատանքային շրջանի, իր գործունեությունը Հայաստանում ծավալելու, հետպատերազմյան շրջանը չհաղթահարելու, բացասական մեկնաբանությունների, հետագա ծրագրերի և երջանիկ լինելու մասին։
-Ինչո՞ւ որոշեցինք շարունակել «micRAFon» հաղորդաշարը։
-Առաջին եթերաշրջանը սիրվեց ու, ինչպես ասում են՝ բազմաթիվ հեռուստադիտողների խնդրանքով, մենք սկսեցինք աշխատել երկրորդ եթերաշրջանի վրա։ Ձևաչափն ինքնին տարածված է ամբողջ աշխարհում, մեր այս ձևաչափը մարդիկ սիրում են և արձագանքները բավականին լավն են։ Նարեկի հետ, ով հաղորդման պրոդյուսերն է և Սուրենի հետ, ով առաջարկել էր հաղորդման գաղափարը, քննարկում ենք նաև հյուրերի ընտրության հարցը։ Այն համացանցային հաղորդում է և հիմնականում օգտատերերը ցանկանում են տեսնել մարդկանց, որոնց ճանաչում են։ Չենք բացառում, թե ինչ հյուրեր կունենանք հետագայում, գուցե ոչ այդքան հայտնի դեմքեր ևս լինեն մեր տաղավարում, բայց կանչում ենք մարդկանց, ովքեր ասելիք ունեն և թեմա, որի շրջանակներում կարող ենք խոսել։
- Հաղորդումը հումորային բնույթ ունի, իսկ ունենք սցենարական պլան, թե՞ ընթացքն ամբողջությամբ ինքնաբուխ է։
-Սցենար, բնականաբար, ունենք և հեղինակն ամբողջությամբ ես եմ, մենք ունենք որաշակի կմախք, թե ինչի՞ց պետք է խոսենք, ի՞նչ թեմաներ ենք շոշափելու, բայց նաև շատ դրվագներ ինքնաբուխ են, քանի որ սա չոր հարց ու պատասխան ձևաչափ չէ, մենք ստեղծում ենք անմիջական միջավայր, որտեղ զրուցում ենք տարբեր թեմաների շուրջ։
-Ավետ Բարսեղյանի հետ թողարկումը բավականին լայն արձագանք էր ստացել, ինչպե՞ս եք վերաբերում նաև նման քննադությանն ու բացասական արձագանքին։
-Իրականում նորմալ է, բայց մարդիկ աղավաղել են «խոսքի ազատություն» ասվածը, և կարծում են՝ իրավունք ունեն հայհոյել, վիրավորել մարդուն։ Ես ինձ երբևէ իրավունք չեմ վերապահում մտնել որևէ մեկի կյանք ու սկսել վատաբանել, քննադատել կամ մեկնաբանել՝ գիտակցելով, որ դա իր կյանքն է և ինքն է պատասխանատու իր կյանքի համար, ոչ թե ես։ Հիմա մարդիկ խոսքի ազատության քողի տակ ասում են, որ պետք է արտահայտեն իրենց կարծիքը և իրավունք են վերապահում իրենց անծանոթ կամ ծանոթ մարդկանց քննադատել, վիրավորել և հայհոյել։ Գոյություն ունեն պատկան մարմիններ, որոնք պետք է զբաղվեն նման խնդիրներով, բայց այդ դաշտն անտեսված է , իսկ ես այդ երևույթն ուղղակիորեն արհամարհում եմ, բայց իմ հասցեին շատ լավ մեկնաբանություններ և կարծիքներ են հնչում, որոնք ես գնահատում եմ։
-Ասեցիք, որ պատկան մարմինները պետք է զբաղվեն նմանօրինակ հարցերով, բայց այդ դաշտը անտեսված է, իսկ վերջին շրջանում մի շարք հանրային դեմքեր սկսել են նաև իրենց սոցիալական էջերում ակտիվ քաղաքական դիրքորոշում հայտնել, արձագանքել ներքաղաքական իրադրությանը, իսկ ի՞նչ կարծիք ու դիրքորոշում ունեք դուք։
-Սովորաբար ես չեմ զբաղվում այն ոլորտով, որից տեղյակ չեմ, իսկ քաղաքականությունը այդ ոլորտներից մեկն է։ Տեղյակ չեմ, թե ինչ է կատարվում, փորձում եմ բացարձակապես չհետևել իրադարձություններին, քանի որ արգելափակել եմ այդ ոլորտը։ Փորձում եմ շրջապատել ինձ երևույթներով, որոնց մասին գիտեմ, մասնավորապես` թատրոնով, նկարահանումներով, միջոցառումներով, անձնական աճով` գիրք կարդալ, սպորտով զբաղվել և այլն։
-Բավականին հագեցած աշխատանքային առօրյա ունեք, ինչպե՞ս եք իրականացնում ժամանակի կառավարումը։
-Օրս բավականին շուտ է սկսվում և հերթով սկսում եմ զբաղվել իմ գործերով, ոչ թե մարդկանց նկարների ներքևում մեկնաբանություններ եմ գրում։ Առաջինը հաճախում եմ սպորտդահլիճ, հետո գնում եմ փորձի, անցնում եմ ծրագրերի վրայով, նկարահանման օրերը նախապես գրված են լինում, սցենարներ ենք գրում, նոր ներկայացումների պատրաստվում։ Մոտ ժամանակահատվածում նկարահանվելու է նաև հեռուստանովել, բայց դրա մասին դեռևս չեմ կարող խոսել։ Կասեմ, որ շուտով ինձ կտեսնեն էկրանին։
-Խոսելով շոուբիզնեսի մասին` հիմա հայտնիների մեծ մասը ձգտում են Միացյալ Նահանգներ գնալ, դուք մտադրություն ունե՞ք ձեր գործունեությունը շարունակել Հայաստանի սահմաններից դուրս։
-Շատ ընկերներ ունեմ, որ այնտեղ են բնակվում, պարզապես այնպես է ստացվել, որ մեկնել են այնտեղ և փորձել են այնտեղ շարունակել իրենց կյանքը։ Չեմ կարող ասել, թե վաղն ինչ կլինի ինձ հետ, բայց հիմա ես այստեղ եմ։ Հայաստանում ես Ռաֆայել Երանոսյանն եմ, իսկ ուրիշ տեղէ բոյով և գեշ տղա։ Ես չունեմ ժամանակ ամեն ինչ նորովի սկսելու, քանի որ կյանքիս կեսն արդեն ապրել եմ, բայց փորձում եմ երբեք չասել երբեք։ Ես սիրում եմ իմ հայրենիքը, հողն ու ջուրը, բակը ու հիմա ես ինձ լավ եմ զգում հենց Հանրապետության ներսում։ Բայց համավարակի շրջանում, երբ մեր ոլորտը կանգնած էր, ինձ շատ էին օգնում հենց արտերկրում բնակվող ընկերներս։
- Հիմա շոուբիզնեսի ոլորտը նոր թափ է առնում, բայց այս ոլորտը համավարակի, պատերազմյան և հետպատերազմյան շրջանում եղել է պասիվ և մեծամասամբ մարդիկ չեն կարողացել աշխատել, ինչպե՞ս եք հաղթահարել այդ փուլը։
- Ես չեմ հաղթահարել այդ շրջանը, ամեն բեմ բարձրանալն ինձ մոտ սթրես է, դա կփաստեն ընկերներս, որոնք տեսնում են իմ հոգեվիճակը։ Ամեն անգամ ես փորձում եմ իմ մեջ ուժ գտնել և բարձրանալ բեմ՝ հասկանալով, որ ես ունեմ խոցված մասնագիտություն և ես եմ ընտրել այս բնագավառը։ Չեմ սիրում այդ բառը, բայց շոուբիզնեսում այդպես է, չնայած երբեք ինձ չեմ համարել շոուբիզնեսի մի մասը կամ անդամը։ Գուցե ճանաչված եմ կամ սիրված , դա էլ տարիների վաստակն է, քանի որ 20 տարի է փորձում եմ մարդկանց ուրախություն պարգևել, բայց սա ամենախոցելի մասնագիտությունն է։
-Ինչու՞ չեք կարողանում հաղթահարել այդ շրջանն ու փուլը։
-Ամեն անգամ, երբ գյուղից հետ եմ գալիս և անցնում եմ Եռաբլուրի կողքով, չեմ կարողանում այդ կողմ նայել, նայեմ ու ի՞նչ ասեմ․ ուղղակի մտքումս արտաբերում եմ՝ «փառք տղաներին, շնորհակալություն»։ Չեմ այցելել Եռաբլուր, ես առհասարակ գերեզմանոցներ չեմ գնում, միայն մորս գերեզմանին եմ գնում։
-Հարցազրույցներից մեկի ժամանակ ակնարկում էիք, որ անձնական կյանքում փոփոխություններ ունեք և շատ երջանիկ եք, իսկ ի՞նչ կարգավիճակում եք հիմա։
- Իդեալական կարգավիճակում եմ հիմա և ավելի քան երջանիկ եմ։ Ես հանրային անձ եմ, բայց այս դաշտը փակ եմ պահում, բայց երբ լինի կարևոր իրադարձություն բոլորն էլ կիմանան դրա մասին, հո Ռապունցելը չի՞, տանեմ մի դղյակում փակեմ։ Բայց որևէ լուրջ քայլեր չկան, ուղղակի շփում, լավ ժամանակ ու ես փորձում եմ հենց այս պահը վայելել, բայց դրա մասին չեմ ուզում խոսել։ Ամենահաճախ տրվող հարցն է՝ ե՞րբ եմ ամուսնանալու, իսկ ես պատասխանում եմ` 24 ժամ այդ հարցը չտան և ես կամուսնանամ։ Հիմա ես պատրաստ եմ կազմել ընտանիք, պահել իմ կնոջը ու հիմա ավելի լուրջ եմ վերաբերվում այդ ամենին։
Տեսանյութեր
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
-
Հարցազրույց 13:38 • 19/11 «Հրաչուկը իմ գտնված երազն է, մենք ապրում ենք միասին». Ալբերտ Սաֆարյան «Իմ ձեռքբերումն իմ կինն է, իմ Հրաչուկը, ում 2 ու կես տարի առաջ գտա, մենք ապրում ենք միասին ու ապրելու ենք միասին ցմահ: Սա այն դեպքը չէ, որ ասում են երբեք մի ասա երբեք»,- պատմել է դերասան Ալբերտ Սաֆարյանը:
-
Հարցազրույց 16:59 • 18/11 «Դուռը բացեց հորս կինը, ասացի՝ բարև ձեզ, ես ձեր ամուսնու առաջին կնոջ աղջիկն եմ, եկել եմ հորս հետ ծանոթանամ». Լիա Զախարյանը՝ հոր հետ հանդիպման մասին «Ոտքերս դողում էր: Ոչ մի բառով չեմ կարող նկարագրել դա ինչ է, որ դու 19 տարեկանում առաջին անգամ սպասում ես, որ լոգարանից դուրս է գալու մի մարդ, ում արյունը քո երակներով հոսում է»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Հարցազրույց 12:16 • 19/11 «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան «Ես հպարտորեն ուզում եմ դրա մասին խոսել, որ մանկապարտեզում էլ, դպրոցում էլ, ամեն անգամ, թե՛ տնօրենը, թե՛ դասղեկը, բոլորը իր համեստությունից են խոսում»,- ասել է Վիկա Մարտիրոսյանը:
-
Հարցազրույց 10:57 • 19/11 «Միշտ մտածել եմ, որ իմ պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել». Լիա Զախարյանը՝ ծնողների ամուսնալուծության ու տղաների հետ հարաբերության մասին «Ես միշտ մտածել եմ, որ իմ լինելու պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել: Ինքն ունեցել է երեխա, դրա համար չի կարողացել 2-րդ անգամ ամուսնալ ու դա իմ գիտակից տարիքից մինչև հիմա ինձ հետ եկել է ու դարձել տրավմա»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 14:45 • 15/11 «Մենք հեռախոսի մեջ չէինք, սրտիկներ չէինք ուղարկում իրար, ամեն ինչ իրական էր». Արսեն Սաֆարյան «Հրաշք մանկություն եմ ունեցել, որովհետև մենք հեռախոսի ու այփադների մեջ չէինք: Մենք իրական շփվում էինք իրար հետ, իրական սիրում էինք, իրական նեղացնում էինք իրար»,- պատմել է երգիչ Արսեն Սաֆարյանը:
-
Հարցազրույց 10:55 • 18/11 «Ընկերներն ավելին են, քան տաղանդը». Հրաչ Քեշիշյանը՝ «3 ընկեր» բեմադրության մասին. պրեմիերան և հույզերը կուլիսներում Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի բեմադրությամբ Ռեմարկի «3 ընկեր» ստեղծագործությունը՝ Անի Խաչիկյանի, Ներսես Ավետիսյանի, Լևոն Հախվերդյանի ու Վիլեն Սարգսյանի գլխավոր դերակատարմամբ բարձրացավ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմ:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Շոուբիզնես
-
23:07 • 16.11.24 «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Վրաստանը, Հայաստանը 8-րդն է
-
13:06 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Ժամանց
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
-
16:11 • 18.11.24 Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան տարեդարձը
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը