«Աստղերի էվոլյուցիան». STARMUS-ի շրջանակում Հայաստան ժամանած լեհ արտիստները ներկայացնելու են ոչ դասական ներկայացում՝ համադրելով արվեստն ու գիտությունը
«Instytut B61» խմբի հիմնադիր, լեհ արվեստագետ Յան Շվիերկովսկին և խմբում ներգրավված դերասան Ալեքսանդրա Բեդնաժն արդեն 10 օր է՝ Երևանում են, ժամանել են STARMUS VI-ի շրջանակում հայ հանդիսատեսին ներկայացնելու խորհրդավոր, գիտական, բայց ոչ դասական ներկայացում, որին մասնակցությունն անվճար է: Հայաստանյան հանդիսատեսը ներկայացումը կկարողանա դիտել 3 օր՝ սեպտեմբերի 7-10-ը, օրական 3-4 անգամ, հետաքրքրվողներն ուղղակի պետք է նախապես առցանց գրանցվեն:
«Instytut B61» խումբը հիմնադրվել է Լեհաստանի Տորուն քաղաքում 2009 թվականին՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարված Միջազգային աստղագիտական տարվա շրջանակում: Խմբի անդամները գիտնականներ են, դերասաններ, երաժիշտներ, արվեստի այլ ճյուղերի ներկայացուցիչներ, արվեստի համակարգողներ, որոնք ստեղծում են ներկայացումներ և մուլտիմեդիա շոուներ՝ համատեղելով արվեստը, գիտությունն ու ժամանակակից տեխնոլոգիաները:
Tert.am Life-ի հետ զրույցում Յան Շվիերկովսկին և Ալեքսանդրա Բեդնաժը պատմել են խմբի ստեղծման, արվեստի ու գիտության համադրության, հայ հանդիսատեսին սպասվող ներկայացման, Երևանից և հայերից ստացած տպավորությունների մասին։
-Առաջին անգամ եք Հայաստանում: Ի՞նչ տպավորություններ ունեք մեր երկրից:
Ալեքսանդրա Բեդնաժ - Չնայած 10 օր է՝ Հայաստանում ենք, բայց հասցրել ենք տեսնել միայն Երևանը, քանի որ մենք այս շրջանում բուռն աշխատանքային գործունեություն ենք ծավալում։ Մեր ներկայացումը ծավալուն է և ունի տարբեր բաղադրիչներ, այս փուլում մենք խորապես զբաղված ենք աշխատանքով, բայց միևնույնն է մենք շատ տպավորված ենք Երևանով, շատ ջերմ և հյուրընկալ քաղաք է:
Յան Շվերկովսկի - Շատ ուրախ եմ, որ Երևանում եմ, քանի որ այս ձևաչափով ես կարողանում եմ ճանաչել մարդկանց, տեսնել նրանց մտածելակերպը։ Եթե քաղաքը նկարագրեմ տուրիստի աչքերով, ապա կնշեմ՝ շատ արևոտ և գեղեցիկ է, բայց եթե խոսեմ որպես STARMUS-ի մասնակից, ապա այս ժամանակաշրջանում նաև փորձել եմ հասկանալ հայերի մտածելակերպն ու ազգային առանձնահատկությունները։
- Յա՛ն, Դուք մասնագիտությամբ ատղագետ եք, միևնույն ժամանակ արվեստում եք: Ինչպես ստացվեց, որ համադրեցիք այս երկու ոլորտները: Ինչպես հասկացաք, որ պետք է արվեստը և գիտությունը միաձուլել:
Յան Շվերկովսկի - Շուրջ 5 տարի համալսարանում, ակադեմիական միջավայրում ես ուսումնասիրել եմ աստղագիտություն: Հետաքրքրական է, որ աստղագիտությունն ինձ համար ոչ միայն գիտություն է, այլև փիլիսոփայություն: Այն նոր շերտեր, հնարավորություններ է բերում մեր կյանք: Ոլորտը շատ հետաքրքիր է, բայց միևնույն ժամանակ շատ բարդ է: Ուսանելու ժամանակ ես հասկացա, որ աստղագիտությունը պետք է հանրամատչելի կերպով ներկայացնել հանրությանը, քանի որ մարդկանց համար այնքան էլ հեշտ չէ հասկանալ գիտության բարդ լեզուն: Եվ ևս դա փորձեցի անել արվեստի միջոցով՝ ստեղծելով նոր լեզու: Ինձ համար այս համադրությունը շատ բնական է, քանի որ իմ ընտանիքը շատ սերտ կապ ունի արվեստի հետ։ Արվեստն ու գիտությունը մետաղադրամի երկու երեսն են և թույլ են տալիս քեզ երկու տարբեր անկյուններից դիտարկել երևույթները: Արվեստի հիմքում մարդկային հոգեբանությունն է և հենց դա էլ հանդիսանում է ոգեշնչման հիմնական աղբյուրը։
-Ինչն է ձեզ ոգեշնչում ստեղծագործելու. արվե՞ստը, թե՞ գիտությունը:
Ալեքսանդրա Բեդնաժ - Ես երբևէ չեմ ուսումնասիրել գիտությունը, բայց ինձ համար այն անչափ հետաքրքիր է: Ես կարծում եմ, որ արվեստը ծնվում է մարդկանց հոգեբանությունից, էմոցիաներից, նրանից, ինչ մտածում են, զգում են: Հետևաբար արվեստը և գիտությունը շատ սերտ փոխկապակցված են: Երբ արվեստն ու գիտությունը միավորվում են, մշտապես կարելի է ստեղծել նոր ու հետաքրքիր բաներ: Գիտությունն արվեստի կորիզն է: Բայց եթե պատասխանեմ Ձեր հարցին, թե ինչն է ինձ առաջնահերթ ոգեշնչում, ապա միանգամից կասեմ՝ արվեստը, քանի որ իմ մասնագիտությունը դերասանությունն է:
Յան Շվերկովսկի - Ես ևս հավատում եմ, որ արվեստն ու գիտությունը շատ խորը փոխկապակցված են միմյանց: Դրանք հայացքներ են իրականությանը, բայց տարբեր տեսանկյուններից. արվեստն ավելի էմոցիոնալ, գիտությունը՝ ռացիոնալ: Բայց արդյունքում դրանք երկուսն էլ ներկայացնում են նույնը՝ իրականությունը: Մենք չպետք է սահմանափակենք մեզ՝ նայելով իրականությանը մի տեսանկյունից միայն: Կարծում եմ՝ գիտության և արվեստի համադրությունն է մարդուն մղում զարգացման:
-Ալեքսանդրա՛, Դուք նշեցիք, որ նախկինում գիտություն չեք ուսունասիրել: Ինչպե՞ս միացած Յանին, ինչպե՞ս սկսեց ձեր համագործակցությունը:
Յան Շվերկովսկի - Այս հարցին ես սկսեմ պատասխանել: Մեր խումբն իր գործունենությունը սկսել է 2009 թվականից: Մենք մեծ թիմ ունենք, որտեղ ներառված են երաժիշտներ, դերասաններ, արվեստի այլ ճյուղերի ներկայացուցիչներ: Ալեքսանդրայի հետ մենք սկսեցինք համագործակցել մի քանի տարի առաջ՝ 2016 թ.-ին, երբ Հնդկաստանում պետք է ունենայինք ներկայացում: Բայց միմյանց ճանաչում էինք վաղուց, քանի որ Ալեքսանդրան որպես արվեստագետ հայտնի է մեր երկրում՝ Լեհաստանում:
Ալեքսանդրա Բեդնաժ - Իսկ հիմա մենք արդեն շատ լավ ընկերներ ենք:
-Ի՞նչ ազդեցություն է թողնում ձեր արվեստը ժամանակակից արվեստի վրա:
Յան Շվերկովսկի - Նախկինում մարդը մշտապես համարվել է ամենաբարձր էակը, մեր արվեստը ցույց է տալիս, որ բոլորը, ամեն ինչ, մենք գտնվում ենք նույն մակարդակի վրա և ստեղծված են միևնույն կետից: Մենք ցանկանում ենք սա ցույց տալ բոլորին: Եթե մենք ուզում ենք զարգանալ, բացահայտել կյանքը, մեզ, տիեզերքը, ապա մենք պետք է փոխենք մեր աշխարհայացքը, պետք է ավելի գիտական մոտեցում ցուցաբերենք: Մենք պետք է ասենք, որ կարևոր ենք նրա համար որ ոչ թե մարդ ենք, այլ մեր կարևորությունը պետք է բխի մեր ինտելեկտուալ կարողություններից: Սա շատ բարդ աշխատանք է, դրա համար ես ընտեցի արվեստը՝ որպես գործիք և նպատակին հասնելու ուղի: Մեր արվեստը ստեղծվել է գիտության հիման վրա: Եթե մեր արվեստը հասնի մարդկանց ու կատարի իր առաքելությունը, ապա մենք կստեղծենք մի հարթակ, ուր մարդիկ կարող են նոր բովանդակություն ու նոր էություն ստանալ:
-Երբ ուսումնասիրում էի ձեր անցած ուղին, տեսա, որ մեծ նախագիծ եք իրականացրել, որը ներառել է Տալինը և Հիմերեեշը: 40 արտիստներով ճանապարհորդել եք գնացքով և ունեցել 90 ներկայացում կայարաններում: Հետաքրքիր է, թե հայ հանդիսատեսին ի՞նչ եք ներկայացնելու և ի՞նչ ենք տեսնելու մենք ներկայացման ժամանակ:
Ալեքսանդրա Բեդնաժ - Հայ հանդիսատեսին մենք ներկայացնելու ենք «Աստղերի էվոլյուցիան», որտեղ մարդիկ կտեսնեն՝ ինչպես է աստղը ծնվում և մեռնում։ Մասնակիցները կկարողանան ինտերակտիվ կերպով մասնակցել ներկայացմանը, սա մեզ համար ևս առաջին փորձն է։ Մենք շեղվում ենք դասական թատրոնի ֆորմատից, քանի որ չենք ունենալու պարզապես նստած ու ներկայացում դիտող հանդիսատես, բեմից խոսող դերասաններ: Մեր ներկայացմանը հանդիսատեսը պետք է քայլի, շոշափի և անձամբ մասնակից դառնա գիտությանը, տեսնի աստղերի էվոլյուցիան:
-Ես գիտեմ, որ ներկայացման մեջ ներգրավված են լինելու նաև հայ արտիստներ:
Յան Շվերկովսկի - Մեր խումբը բաղկացած է տարբեր ազգերի ներկայացուցիչներից: Որ երկրում մենք հանդես ենք գալիս, մենք ներգրավում ենք այդ երկրի արվեստագետներին, գիտնականներին: Հայաստանում ներկայացմանը կմասնակցի մոտ 40 արտիստ, այս ներկայացմանը միանալու համար երաժշտական խումբ կգա Հնդկաստանի Մումբայ քաղաքից։ Թե հայ արտիստներից ովքեր ներգրավված կլինեն ներկայացման մեջ, դեռևս ասել չենք կարող: Հուսով ենք՝ ձեռք կբերենք լավ ընկերներ հայ արտիստների շրջանում և արդեն այլ երկրներում ներկայացումների ժամանակ նրանց կհրավիրենք:
Ի՞նչ ակնկալիքներ ունեք հայ հանդիսատեսից:
Ալեքսանդրա Բեդնաժ - Մենք չունենք հատուկ ակնկալիքներ, մեր ցանկությունն է, որ մարդիկ գան ու անկեղծ հետաքրքրությամբ մասնակցեն մեր ներկայացմանը:
Յան Շվերկովսկի - Հայաստանը մեզ համար եղել է չբացահայտված և մինչև այստեղ ժամանելը դժվար էր պատկերացնել՝ ինչ է մեզ սպասվում, բայց այստեղ մեկ շաբաթ անցկացնելուց հետո մենք արդեն հասկացել ենք՝ ինչ է մեզ սպասվելու և չունենք որևէ անհանգստություն։ Ես ունեմ հայ ընկեր, որ ապրում է Ֆրանսիայում, բայց Հայաստան գալով՝ ես հասկացա, որ այստեղի և այլ երկրներում ապրող հայերի մտածելակերպը տարբեր է: Այսպիսով՝ Հայաստան գալով՝ մենք հասկացանք Հայաստանի շունչը:
Տեսանյութեր
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 17:16 • 12/11 «Լուսաբացին մայրս ամեն օր կանչում էր եղբորս անունը». Իրինա Այվազյանը պատմել է եղբոր հետ կապն ընդհատվելու 70 օրվա մասին «Իրականում մայրս էլ, հայրս էլ շատ վատ հոգեվիճակում էին: Հայրս փակ բնավորություն ունի, մայրիկիս մոտ շատ ավելի վատ ձևով էր արտահայտվում, չէր խոսում, լեզվի թմրածություն ուներ:
-
Հարցազրույց 14:34 • 12/11 «Հաղորդաշարի մեջ ինտրիգ չկա, որից կարող են կառչել և անհարիր վերնագրով հանդես գալ՝ դիտումներ ապահովելու համար». Դիանա Գրիգորյանը՝ «Իմացիր ավելին» հաղորդաշարի 5-ամյակի ու բարձր վարկանիշի մասին Ես միշտ եմ ցանկացել, նման հաղորդաշար իրականացնել, բայց, քանի որ հիմնականում ծանրաբեռնված էի, չէր ստացվում: Հետո իմ առջև նպատակ դրեցի ու հավաքեցի պրոֆեսիոնալ թիմ»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց Դիանա Գրիգորյանը:
-
Հարցազրույց 17:16 • 12/11 «Լուսաբացին մայրս ամեն օր կանչում էր եղբորս անունը». Իրինա Այվազյանը պատմել է եղբոր հետ կապն ընդհատվելու 70 օրվա մասին «Իրականում մայրս էլ, հայրս էլ շատ վատ հոգեվիճակում էին: Հայրս փակ բնավորություն ունի, մայրիկիս մոտ շատ ավելի վատ ձևով էր արտահայտվում, չէր խոսում, լեզվի թմրածություն ուներ:
-
Հարցազրույց 14:34 • 12/11 «Հաղորդաշարի մեջ ինտրիգ չկա, որից կարող են կառչել և անհարիր վերնագրով հանդես գալ՝ դիտումներ ապահովելու համար». Դիանա Գրիգորյանը՝ «Իմացիր ավելին» հաղորդաշարի 5-ամյակի ու բարձր վարկանիշի մասին Ես միշտ եմ ցանկացել, նման հաղորդաշար իրականացնել, բայց, քանի որ հիմնականում ծանրաբեռնված էի, չէր ստացվում: Հետո իմ առջև նպատակ դրեցի ու հավաքեցի պրոֆեսիոնալ թիմ»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց Դիանա Գրիգորյանը:
-
Ժամանց 13:12 • 08/11 «Ինձ ասում են՝ 10 անգամ ամուսնացել ես, ես ամուսնացած եղել եմ 1 անգամ, իրականում էլ ոչ ոքի չեմ փնտրում այս կյանքում, ում պետք է գտել եմ». Գևորգ Գրիգորյան «Ես ամուսնացած եղել եմ 1 անգամ, կինս եղել է Յուլիան, ում հետ ծանոթացել ենք այստեղ, նա Ռուսաստանից էր: Ամուսնություն, հարսանիք որպես էդպիսին ես չեմ ունեցել դրանից հետո»,- պատմել է Գևորգ Գրիգորյանը:
-
Հարցազրույց 14:45 • 07/11 «Պարոնյանի երկար ու ձիգ բեմից հետո այս բեմը շատ փոքր էր թվում». Նարինե Ալեքսանյանը՝ ԱՄՆ-ում խաղալու, երկար լռության ու բարդ շրջանի մասին «Առանց որևէ բանի մասին մտածելու պարզապես եկանք ԱՄՆ: Հերթական անգամ այցելեցինք և հասկացա, որ կուզեմ աշխատել այս երկրում: Որոշումը շատ արագ կայացրեցինք ու մնացինք Միացյալ նահանգներում:
-
Հարցազրույց 12:34 • 06/11 «Էպիզոդիկ դեր է, բայց ես ամբիցիա չունեմ». Արաքսյա Մելիքյանը ևս նկարահանվել է «Վազգենը՝ Վերջին Սպարապետը» ֆիլմում Դերասանուհի Արաքսյա Մելիքյանը ևս նկարահանվել է «Վազգենը՝ Վերջին Սպարապետը» ֆիլմում: Tert.am Life-ի հետ զրույցում նա նշեց, որ հայտնի հաղորդավարուհու է մարմնավորում, շատ փոքրիկ դեր է:
-
Նորաձևություն 11:53 • 11/11 «Այն 10 հիմնասյուներն են, որոնք մեզ պահում են հայ ու տարանջատում այլ ազգերից». Արամ Նիկոլյանը՝ «10 Հիմնասյուներ» հավաքածուի մասին «Նորաձևության շաբաթ 2024»-ի շրջանակներում ցուցադրվել է դիզայներ Արամ Նիկոլյանի նոր՝ «10 Հիմնասյուներ» հավաքածուն, որը ներկայացրել են հայ շոու բիզնեսի ներկայացուցիչներն ու մշակույթի գործիչները:
-
Շոուբիզնես 10:50 • 11/11 «Անմարդկային հուզիչ էր ինձ համար բեմ բարձրանալ և երգել առանց Արայի». Իվետա Մուկուչյանը կուլիսներից տեսանյութ է հրապարակել Երգչուհի Իվետա Մուկուչյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է Արա Մարտիրոսյանին նվիրված՝ «Բաժանում չի լինում» համերգի կուլիսներից տեսանյութ, որտեղ երևում է, թե որքան հուզված է ու դժվարությամբ է կարողանում բեմ բարձրանալ:
-
TV, կինո 11:16 • 06/11 «Բախտի տերը» ֆիլմի նկարահանման հրապարակում Snoop Dogg-ի նմանակն է. Sharm Holding-ը լուսանկարներ է հրապարակել Sharm Holding ընկերությունն ինստագրամյան էջում հրապարակում է արել, որտեղ «Բախտի տերը» ֆիլմի նկարահանման հրապարակում երգիչ Snoop Dogg-ի նմանակն է: Նա ևս նկարահանվել է ֆիլմի դրվագում:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Շոուբիզնես
-
13:29 • 09.11.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան և Վարդան Գալստյան-«Թել-թել»
-
12:10 • 09.11.24 «Մանկական Եվրատեսիլ 2024»-ի մեր պատվիրակությունը մեկնել է Մադրիդ
Photographer
-
15:06 • 08.11.24 Դերասան Հայկ Պետրոսյանը կնոջ հետ ֆոտոշարք է հրապարակել