«Եթե ժամանակին չես գնում հոգեբանի մոտ, ապա շուտով գնալու ես հոգեբույժի մոտ». պրակտիկ հոգեբան Թամարա Սիմոնյանը՝ հոգեբանի մոտ այցելության կարևորության և ինքնաճանաչման մասին
Հոգեբանի մոտ այցելությունը վերջին շրջանում դարձել է պահանջարկ վայելող, եթե նախկինում հանրությունը թերահավատորեն էր մոտենում «անծանոթ» մարդու մոտ խնդիրներով կիսվելուն, հոգեբանի այցելելուն, ապա հիմա շատերը գիտակցում են այդ ինստիտուտի կայացման կարևորությունը: Ատամնաբույժները նշում են, որ պետք չէ իրենց մոտ հաճախել, երբ ատամը սկսում է ցավել, քանի որ խնդիրն արդեն խորացել է, իսկ լուծումները բարդ են։ Հոգեբանները նույնպես նշում են, որ ցանկացած անձնավորություն պետք է պարբերաբար այցելի հոգեբանի՝ ստանալով իրեն հուզող հարցերի պատասխանները: Պրակտիկ հոգեբան, ինքնագնահատականի և հարաբերությունների թեմայով մասնագիտացած հոգեբան Թամարա Սիմոնյանը Tert.am Life-ի հետ զրույցում պատմել է հոգեբանության քողարկված կողմերի, մոտեցումների մասին, ինչպես նաև անդրադարձել հանրությանը հուզող հարցերին, որոնց ծագման պարագայում անձը պետք է այցելի հոգեբանի։
-Ինչու՞ որոշեցիք մասնագիտանալ այս ուղղությամբ և դառնալ պրակտիկ հոգեբան: Կա շրջանառվող միտք, որ հոգեբանությամբ սկսում են զբաղվել անձինք, որոնք փորձում են ստանալ սեփական հարցերի պատասխանները։
- Շրջանառվող միտքը միֆ չէ, այլ վիճակագրություն է, որ այս ոլորտի «հայրերի» մեծ մասն իրենք են ունեցել որոշակի հարցեր, որոնց պատասխանները ստանալու համար որոշել են մտնել այս ոլորտ, դե ես էլ բացառություն չեմ (բնականաբար կան նաև դեպքեր, երբ մասնագետը բացարձակ այլ նպատակով է մուտք գործել ոլորտ): Ի սկզբանե այս մասնագիտությունն ինձ համար եղել է հնարավորություն, որի միջոցով փորձել եմ ստանալ հարցերիս պատասխանները: Դեռևս փոքր տարիքում ծագում էին հարցեր՝ ինչու՞ ես պետք է լինեմ այպիսին, անեմ այսպես, ո՞վ է որոշում՝ որն է ճիշտը: Որոշակի մոտեցումներ, վերաբերմունք, որը ես տեսնում էի տարբեր մարդկանց կողմից, մի շարք հարցեր և ներքին կոնֆլիկտ էին առաջացնում: 17 տարեկանում ինքնուրույն այցելեցի հոգեբանի, քանի որ գիտակցում էի՝ հարցերս շատ են միայնակ լուծելու համար:
-Ո՞րն է հոգեբանի, հոգեթերապևտի, հոգեբույժի և նյարդաբանի տարբերությունը։
-Մասնագիտությունների նկատմամբ պատկերացումները մեզ մոտ մի փոքր խարխլված են: Հոգեբույժն ու նյարդաբանը մարդիկ են, որոնք պարտադիր ունեն բժշկական կրթություն և իրավունք՝ մարդուն դեղամիջոց նշանակելու, իսկ նրանց միջև տարբերությունն այն է, որ հոգեբույժն աշխատում է հոգեբուժական խնդիրներ ունեցող մարդկանց հետ, իսկ նյարդաբանությունը բժշկական գիտություն է կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգերի հիվանդությունների, դրանց ախտորոշման և բուժման մեթոդների վերաբերյալ: Դասական բացատրությամբ հոգեթերապևտը բարձրագույն բժշկական և (կամ) հոգեբանական կրթություն ունեցող մասնագետ է, ով ունի հոգեբանական կրթություն և պրակտիկ փորձ թերապևտիկ աշխատանք տանելու համար: Հոգեբանը ևս բարձրագույն հոգեբանական կրթությամբ մասնագետ է, որն անցկացնում է խորհրդատվություններ, հետազոտություններ, օգնում է այցելուին հասկանալ կյանքի ինչ-որ իրավիճակ: Այս երկու մասնագետների միջև տարբերակումը հաճախ բարդ է, քանի որ պրակտիկայում հաճախ հոգեբան-խորհրդատու որակավորմամբ անձինք անցնում են մասնագիտական վերապատրաստումներ, որից հետո կարող են այցելուի հետ անցկացնել թերապևտիկ աշխատանք:
-Ինչպե՞ս հասկանալ՝ անհատին անհրաժեշտ է գնալ հոգեբույժի, թե՞ հոգեբանի մոտ։
-Եթե ինչ-որ իրավիճակում լուծումը չենք գտնում, զգում ենք տարաբնույթ էմոցիաներ ու չենք հասկանում, թե պատճառը որն է, ապա մեզ օգնության կգա հոգեբանը: Կան մի շարք դեպքեր, երբ մարդու հետ աշխատում է և հոգեբանը, և հոգեբույժը, օրինակ՝ կպչուն մտքերի հետ աշխատանքում՝ կախված բարդությունից: Այսպիսի մի միտք կա՝ եթե ժամանակին չես գնում հոգեբանի մոտ, ապա շուտով գնալու ես հոգեբույժի մոտ: Եթե անձը հայտնվում է իրավիճակում, որտեղ չի գտնում իր հարցերի պատասխանները, հարցերը շատ են և կրկնվող, ապա դա նախնական ազդանշան է հոգեբանի մոտ այցելելու:
-Կարո՞ղ ենք կոնկրետացնել կետերը, որոնք հուշում են՝ պետք է այցելել հոգեբանի:
- Եթե առնվազն մեկ շաբաթ շարունակ նույն միտքը քեզ հանգիստ չի տալիս, սա հստակ ազդակ է՝ պետք է այցելել հոգեբանի:Առողջ մտածելակերպով մարդը փորձում է հասկանալ՝ ինչ կարող եմ անել այս սխալի շտկման պարագայում, բայց տևական ինքնաքննադատությունն ազդակ է, որը նաև կարող է արտացոլվել արտաքինի նկատմամբ դժգոհություններով: Ազդակներից մեկն է նաև, երբ մենք չենք կարողանում «գլուխ հանել» որոշակի հարցերից և խնդիրներից, ունենք խորհրդի, հավանության ու համաձայնության կարիք:
Տագնապային մտքերը ևս ազդակ են, երբ թվում է ՝ շուտով վատ բան է կատարվելու: Հարաբերություններում որոշակի հարցերը ևս կարող են ազդակ հանդիսանալ, քանի որ մենք սոցիալական էակներ ենք և ինքներս մեզ ճանաչում ենք նաև այլ մարդկանց միջոցով: Անձը, որն անընդհատ բախվում է նմանատիպ սցենարների, որտեղ ինքը ճնշված է, իրեն հարմարավետ չի զգում, կախվածություն ունի դիմացինից, ևս «հուշում է», որ պետք է աշխատել հոգեբանի հետ: Ուզում եմ նաև նշել միջազգային պրակտիկան՝ բոլորս ունենք հոգեբանի կարիք. միջազգային պրակտիկայում հոգեբանի մոտ այցելությունները նույնքան սովորական երևույթ են, ինչքան համալսարան կամ մեկ այլ կրթական հաստատություն հաճախելը, սովորելը: Եթե մարդիկ դիմեն հոգեբանի դեռահաս տարիքից ՝ առաջացող հարցերն ավելի արագ կլուծվեն և, հասնելով որոշակի տարիքի, մարդը չի ունենա լուրջ հոգեբանական խնդիրներ: Շատ հարցեր մնում են ենթագիտակցության մեջ: Եղել է դեպք, երբ այցելուն եկել է ինձ մոտ ասելով՝ ամուսինս ինձ հարվածել է, ինչպե՞ս ներեմ նրան: Հանդիպման ավարտին նա բարձրաձայնեց, որ ժամանակին, երբ փոքր տարիքում հայրը ձեռք էր բարձրացրել նրա վրա, մայրը պատասխանել էր՝ դե հայրդ է, մեկ անգամ էլ կխփի: Նմանօրինակ երևույթները շատ են, և իսկապես, վաղ տարիքից պետք է սկսել այցելել հոգեբանի, անկեղծ ասեմ՝ ամենից շատ ուրախանում եմ, երբ ինձ մոտ գալիս են դեռահաս այցելուներ:
-Ի՞նչ է իրենից ենթադրում հոգեբանի հետ աշխատանքը, արդյո՞ք հոգեբանը կարողանում է լուծում տալ այցելուի բոլոր խնդիրներին և պատասխանել բոլոր հարցերին:
-Բոլոր հարցերի պատասխանները հնարավոր է ստանալ, նաև խնդիրներին լուծում տալ, եթե այցելուն դա իսկապես ցանկանում է և պատրաստ է աշխատել: Հոգեբանի հետ աշխատանքում կան ծանր փուլեր, քանի որ բարդ է ընդունել սեփական սխալները, տեսնել երևույթներ, որոնց մինչ այդ ուշադրություն չէիր դարձրել: Լինում են դեպքեր, երբ այցելուն իսկապես ցանկություն ունի լուծել խնդիրները, բայց չի աշխատում այդ ուղղությամբ և պատրաստ չէ: Այս ճանապարհին կարևոր է «բաց լինել»՝ պատրաստ լինելով ընդունել և խոստովանել: Պրակտիկ հոգեբանության մեջ կա նաև «տնայիններ անելու» մշակույթ, որը ևս կարևոր է:
-Որքանո՞վ է հոգեբանն ապահովում գաղտնիությունը, լինու՞մ են դեպքեր, երբ մարդկային հետաքրքրասիրությունը վեր է գաղտնիության պարտադիր պայմանից:
-Պրոֆեսիոնալ հոգեբան ասելով մենք վերցնում ենք ոչ միայն անձի ակադեմիական գիտելիքներն ու փորձը, այլ մասնագիտական էթիկան և այլ կոմպոնենտներ պահպանելու կարողությունը: Պրակտիկ հոգեբան լինելով՝ բազմաթիվ անգամ լսել եմ առաջարկներ, որ անձը ցանկացել է տեսանկարահանել, լուսանկարել ընթացքը, բայց պարտադիր պայման է գաղտնիությունն ապահովել: Անգամ, երբ փորձում եմ այցերից որոշակի դրվագներով, մտքերով կիսվել, դա տեղի է ունենում այցելուի գիտությամբ և վերջինիս անձի գաղտնիության պահպանմամբ:
-Հոգեբանը խորհուրդներ տալի՞ս է:
-Իհարկե ոչ, հոգեբանը չի կարող խորհուրդներ տալ, չի կարող պիտակավորել: Մենք փորձում ենք համակողմանի, օբյեկտիվորեն և «վերևից» իրավիճակը ներկայացնել այցելուին, որոշակի հարցերի միջոցով, մեթոդների կիրառմամբ անձն ինքնաբացահայտելով ստանում է իր հարցերի պատասխանները և, ինչպես ընդունված է հոգեբանության մեջ, մենք միշտ ասում ենք այցելուներին՝ դու ազատ ես քո որոշումների և քայլերի մեջ:
-Ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել առանց բժշկի նշանակման հակադեպրեսանտների կիրառումը։
- Հոգեբանը չի կարող դեղորայքի որևէ տեսակ նշանակել, քանի որ չունի կոմպետենցիաներ: Երբ անձը զբաղվում է ինքնաբուժությամբ, դա ընդամենը «սպառողական» և ոչ պատշաճ վերաբերմունք է և, ընդունված մոտեցում է, երբ անձը չի փորձում պարզել՝ ինչ է կատարվում:
Բնակաբանար, առանց բժշկի նշանակման հակադեպրեսանտների կիառումը կարող է մի շարք խնդիրներ առաջացնել, ինչպես օրինակ տագնապի զգացողություն, ագրեսիա, կախվածության առաջացում: Հակադեպրեսանտներ կարելի է ընդունել միայն պրոֆեսիոնալ մասնագետի նշանակմամբ:
-Հայաստանում մասնագիտության նկատմամբ կա կանխակալ վերաբերմունք, ինչպե՞ս շտկել այս խնդիրը: Մարդիկ մտածում են՝ պետք չէ անկեղծ և բաց լինել անծանոթի հետ, փոխարենը կարելի է կիսվել ծնողի հետ։
-Կանխակալ վերաբերմունքը «սահմանափակող և կեղծ համոզմունքների» հարց է, որոնք գալիս են մանկությունից, շրջապատից, հասարակության մենթալիտետից: Իսկ ո՞վ է որոշում, որ հասուն անհատը պիտի ծնողի հետ ամեն բան քննարկի, որտե՞ղ է գրված՝ պետք է ծնողի հետ ամեն բանից խոսել: Պետք է հասկանալ՝ մայրդ ունի իր պատկերացումները կյանքի մասին, իսկ դու՝ քոնը, և դրանք կարող ենք չհամընկնել: Քեզ չի կարող օգնել այն մարդու ասածը, ում ապրելակերպը, ոճն ու փորձը չեն համապատասխանում քո պատկերացումներին: Ցանկացած քննարկման ժամանակ մենք ստանում ենք սուբյեկտիվ խորհուրդ, իսկ հոգեբանը խորհուրդ չի տալիս, այլ ներկայացնում է իրավիճակը և օգնում է գտնել քեզ համար ընդունելի լուծումները:
-Եկեք խոսենք Ձեր մատուցած ծառայություններից, ինչպե՞ս եք Դուք օգնում այցելուներին և ի՞նչ հարցերի պարագայում են գալիս Ձեզ մոտ։
-Ինձ համար շատ կարևոր է, որ մարդիկ գնան հոգեբանների մոտ և հոգեբանի մոտ այցելելու մշակույթը զարգանա մեր երկրում, քանի որ մեր հասարակությունն իսկապես ունի այս մշակույթի ձևավորման կարիքը: Ես հիմնականում այցելուների հետ աշխատում եմ ինքնագնահատականի, անձնային սահմանների և հարաբերությունների թեմայով: Առնվազն կարևոր է, որ կայացվի որոշումը՝ պետք է աշխատել հոգեբանի հետ, և քաջալերում եմ բոլորին պարբերաբար այցելել մասնագետի՝ ունեցած հարցերի պատասխանները գտնելու համար:
Հեղինակ՝ Թերեզա Հովհաննիսյան
Տեսանյութեր
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
-
Հարցազրույց 13:38 • 19/11 «Հրաչուկը իմ գտնված երազն է, մենք ապրում ենք միասին». Ալբերտ Սաֆարյան «Իմ ձեռքբերումն իմ կինն է, իմ Հրաչուկը, ում 2 ու կես տարի առաջ գտա, մենք ապրում ենք միասին ու ապրելու ենք միասին ցմահ: Սա այն դեպքը չէ, որ ասում են երբեք մի ասա երբեք»,- պատմել է դերասան Ալբերտ Սաֆարյանը:
-
Հարցազրույց 16:59 • 18/11 «Դուռը բացեց հորս կինը, ասացի՝ բարև ձեզ, ես ձեր ամուսնու առաջին կնոջ աղջիկն եմ, եկել եմ հորս հետ ծանոթանամ». Լիա Զախարյանը՝ հոր հետ հանդիպման մասին «Ոտքերս դողում էր: Ոչ մի բառով չեմ կարող նկարագրել դա ինչ է, որ դու 19 տարեկանում առաջին անգամ սպասում ես, որ լոգարանից դուրս է գալու մի մարդ, ում արյունը քո երակներով հոսում է»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Հարցազրույց 12:16 • 19/11 «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան «Ես հպարտորեն ուզում եմ դրա մասին խոսել, որ մանկապարտեզում էլ, դպրոցում էլ, ամեն անգամ, թե՛ տնօրենը, թե՛ դասղեկը, բոլորը իր համեստությունից են խոսում»,- ասել է Վիկա Մարտիրոսյանը:
-
Հարցազրույց 10:57 • 19/11 «Միշտ մտածել եմ, որ իմ պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել». Լիա Զախարյանը՝ ծնողների ամուսնալուծության ու տղաների հետ հարաբերության մասին «Ես միշտ մտածել եմ, որ իմ լինելու պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել: Ինքն ունեցել է երեխա, դրա համար չի կարողացել 2-րդ անգամ ամուսնալ ու դա իմ գիտակից տարիքից մինչև հիմա ինձ հետ եկել է ու դարձել տրավմա»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 14:45 • 15/11 «Մենք հեռախոսի մեջ չէինք, սրտիկներ չէինք ուղարկում իրար, ամեն ինչ իրական էր». Արսեն Սաֆարյան «Հրաշք մանկություն եմ ունեցել, որովհետև մենք հեռախոսի ու այփադների մեջ չէինք: Մենք իրական շփվում էինք իրար հետ, իրական սիրում էինք, իրական նեղացնում էինք իրար»,- պատմել է երգիչ Արսեն Սաֆարյանը:
-
Հարցազրույց 10:55 • 18/11 «Ընկերներն ավելին են, քան տաղանդը». Հրաչ Քեշիշյանը՝ «3 ընկեր» բեմադրության մասին. պրեմիերան և հույզերը կուլիսներում Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի բեմադրությամբ Ռեմարկի «3 ընկեր» ստեղծագործությունը՝ Անի Խաչիկյանի, Ներսես Ավետիսյանի, Լևոն Հախվերդյանի ու Վիլեն Սարգսյանի գլխավոր դերակատարմամբ բարձրացավ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմ:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Շոուբիզնես
-
23:07 • 16.11.24 «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Վրաստանը, Հայաստանը 8-րդն է
-
13:06 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Ժամանց
-
16:11 • 18.11.24 Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան տարեդարձը
-
13:22 • 14.11.24 Ջենիֆեր Լոպեսը նոր լուսանկարներ է հրապարակել
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը