«Մեկնել արտերկիր՝ կյանքս փրկելո՞ւ, թե մնալ բալիկներիս կողքին՝ նրանց բնականոն կյանքը չխաթարելու համար». Անի Քոչարը կյանքի բարդ փուլում է
Կյանքի ներկա բարդ փուլի, առողջական լուրջ խնդիրների, սրտի ռիսկային վիրահատության, ընտանեկան բարդ շրջանի, իր հեղինակած մոտիվացիոն գրքերի ու բալիկներին միայնակ խնամելու, բայց չհանձնվելու մասին Tert.am Life-ը զրուցել է լրագրող, հրապարակախոս, մոտիվատոր Անի Քոչարի հետ:
Հաշվի առնելով, որ երիտասարդ եմ և 2 բալիկ ունեմ, այստեղ մեծ ռիսկի չեն ուզում գնալ
Իմ կյանքում հիմա շատ բարդ փուլ է՝ տարբեր փորձություններով: Անգամ դժվարանում եմ ասել 2018-ին ինձ բաժին հասած փորձություններն էին ավելի դաժան, թե ներկայիս: Չեմ էլ համարձակվում համեմատել:
Երբեմն կյանքը մեզ տհաճ փորձություններ է մատուցում, հատկապես այն ժամանակ, երբ մտածում ենք, որ ամեն մռայլ ու վտանգավոր բան անցյալում է: Բայց, կյանքը գալիս է ապացուցելու, որ քանի ապրում ու շնչում ենք, փորձությունները չեն դադարելու հետապնդել մեզ: Մեկի կյանքում դրանք մանր են, մյուսի կյանքում՝ ավելի մեծ: Ամեն մեկն իր խաչն է տանում:
Ես էլ ինձ բաժին հասած խաչն եմ փորձում տանել, որքան էլ դա դժվար է: Կան փակագծեր, որոնք չեմ ուզում այս պահին բացել: Ընդամենն ասեմ, որ դրանք իմ կյանքում շատ խտացված ներկապնակով են: Եվ՛ ընտանեկան խնդիրներ, ավագ որդուս հետ կապված, և՛ դատական պրոցեսներ, և՛ առողջական լուրջ խնդիրներ: Դա 1-2 ամսվա խնդիր չէ, դա տարիների բուժում է պահանջում, գուցե՝ ցմահ: Ամեն դեպքում բժիշկները լավագույնը չէ, որ կանխատեսում են:
Ես այժմ ունեմ ոչ թե օնկոլոգիական խնդիր, ինչպես շատերի մոտ տպավորություն է, ես ունեմ սրտի լուրջ խնդիր: Դա մեկը չէ, այլ՝ մի քանիսն են: Սիրտն ինքնուրույն չի աշխատում, սրտամկանը թուլացած է: Դեղորայքով պետք է օգնել, որպեսզի այն դիմակայի: Միևնույն ժամանակ կան այլ խնդիրներ՝ աորտայի անևրիզմա, փականային և այլ խնդիրներ:
Անհրաժեշտություն կա նաև վիրահատական միջամտության, սակայն չի արվում, քանի որ դրա համար պետք է առողջ սիրտ, որպեսզի դիմակայի հետվիրահատական ծանր շրջանին: Պետք է նախ սիրտը առողջացնել, որ սկսի ինքնուրույն աշխատել, որից հետո նոր գնալ այդ ռիսկին և վիրահատել:
Այս պահին բժիշկները չեն ուզում ռիսկի գնալ, 4 բժշկի հետ եմ խորհրդակցել: Վերջին խորհրդատվության ժամանակ բժիշկն ինձ խորհուրդ տվեց՝ փորձել այս խնդրին լուծում գտնել արտերկրում:
Հաշվի առնելով, որ երիտասարդ եմ և 2 բալիկ ունեմ, այստեղ շատ մեծ ռիսկի չեն ուզում գնալ: Ինչ կլինի հետո, չգիտեմ, որովհետև կյանքումս փակուղային փուլ է: Մեկնել արտերկիր՝ կյանքս փրկելո՞ւ, թե մնալ բալիկներիս կողքին՝ նրանց բնականոն կյանքը չխաթարելու համար: Բարդ որոշում է: Երբ Աստված մի դուռը փակում է, մյուսը՝ բացում է: Ես սպասում եմ բացվելիք դռանը:
Քանի դեռ ապրում ես, երբեք չպետք է զենքերդ վայր դնես
Որպես հեղինակ շարունակում եմ իմ գործունեությունը, 1-ին՝ «Հանձնվել չկա» մոտիվացիոն գրքիս հաջորդեց 2-րդը՝ «Կյանքը երկրորդ փորձից» գիրքը, որը նախորդի տրամաբանական շարունակությունն է: Newmag-ի հետ հրատարակած իմ 2 գրքերն էլ հիմնված են բացառապես իրական փաստերի վրա, իմ կյանքի դժվար ճանապարհի՝ մահացու հիվանդության հաղթահարման, շատ մեծ հավատի և հավատով անհնարինը հնարավոր դարձնելու հրաշքի մասին: «Կյանքը երկրորդ փորձից» գրքում պատմում եմ ինչպես դասավորվեց վերապրած կնոջ հետագա կյանքը:
Հանձնվել չկա գիրքը արագ սպառվել էր, վերահրատարակվել էր, որից հետո կրկին սպառվեց: Շուտով կրկին վերահրատարակվելու է: 2-րդ գիրքը նույնպես գրեթե սպառվել է, այն ևս հնարավոր է վերահրատարակվի:
Քանի դեռ ես ապրում եմ, շարունակելու եմ գրել: Արդեն մտքում գրում եմ 3-րդ գիրքը: Այն նույնպես լինելու է իրական պատմության տրամաբանական շարունակությունը: Թեև ես այն բոլորովին այլ կերպ էի պատկերացնում, հատկապես դստրիկիս ծնունդից հետո, բայց կյանքն այլ բան էր նախապատրաստել:
Ես խոնարհությամբ ու համբերությամբ սպասում եմ այս փորձությունները հաղթանակով պսակելու ողջ երջանկությանը, որպեսզի այդ ամենը փոխանցեմ իմ ընթերցողներին և հերթական անգամ նրանց գոտեպնդեմ, ուժ տամ և հավատացնեմ, որ քանի դեռ ապրում ես, երբեք չպետք է զենքերդ վայր դնես:
Կյանքի որևէ պարագայում հանձնվել չկա, և 20-րդ անգամից էլ հնարավոր է կյանքը հաջողել, եթե ունես ցանկություն, կամք և հավատ:
Մոտիվացիոն ելույթներով հանդես եմ գալիս տարբեր մարզերում
Մարտի 21-ին, երբ հոսպիտալացվեցի, այդ օրը պետք է Վանաձորում մեկնարկեր մարզային շնորհանդեսների շարքը, բայց չկարողացա ներկայանալ ընթերցողներին, ինչի համար մեկ անգամ ևս հայցում եմ նրանց ներողամտությունը:
Օրերս հանդիպում ունեցա Աշտարակում, հաջորդը պլանավորում եմ Գյումրիում: Արդեն կշարունակվեն իմ մոտիվացիոն հանդիպումները ընթերցողների հետ:
Վերջին 3 տարում ես եղել եմ Հայաստանի բոլոր մարզերում, տարբեր քաղաքներում, և շարջաններում, հանդես եմ եկել մոտիվացիոն ելույթներով՝ բարեգործական հիմունքներով՝: Այս ամենը լինելու է շարունակական:
Որպես կանոն այս հանդիպումները կազմակերպում են բարեգործական կազմակերպությունները, մարզային կամ քաղաքային իշխանությունները, ինչպես նաև գրադարանները: Ես ինքս չեմ նախաձեռնում, բայց, երբ հրավեր լինում է, մեծ սիրով ընդունում եմ:
Փորձություններով ու սթրեսով լի շրջանը մեն մենակ փորձում եմ հաղթահարել
Այս ողջ ընթացքում նաև ինձ նվիրել եմ բալիկներիս: Ես կարողանում եմ համատեղել նաև իմ մասնագիտական գործունեությունը, սոցցանցերի իմ էջերով եմ զբաղվում, որն ինձ օգնում է ֆինանսական հարցերը հոգալուն: Ավաղ, Հայաստանում գրչի մարդիկ միայն դրանով ապրել չեն կարողանում:
Բալիկներիս խնամքը չեմ վստահում որևէ օտար մարդու: Քանի որ ընտանիքիս անդամներն արտերկրում են ապրում, բոլորովին մենակ եմ խնամում նրանց: Այս պահին ավելի շատ խնամք պահանջում է փոքրիկ բալիկս՝ Մարիան: Նա շուտով կդառնա 9 ամսական:
Ինձ շատ դժվար է տրվում այս շրջանը, քանի որ առողջական խնդիրներից ելնելով՝ ըստ բժիշկների ցուցման՝ ինձ հակացուցված է ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, սթրեսը, լարվելը, բայց իմ կյանքում այդ ամենի պակասը չկա:
Փորձություններով ու սթրեսով լի շրջանը մեն մենակ փորձում եմ հաղթահարել, և ոտքերի վրա ամուր կանգնած մնալ: Ուզում եմ, որ բալիկներս տեսնեն տոկուն, ուժեղ մայրիկ, այլ ոչ թե՝ թույլ և հանձնված:
Հանձնվելն ինձ համար չէ, ես դեռ Մարիային դպրոց ու համալսարան եմ ուղեկցելու, նրանց հարսանիքներին պարելու եմ: Սա երազանք է ինձ համար, ու ես շատ մեծ հավատով գնում եմ դեպի այդ երազանքը:
Հեղինակ՝ Անի Մնացականյան
Տեսանյութեր
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 13:38 • 19/11 «Հրաչուկը իմ գտնված երազն է, մենք ապրում ենք միասին». Ալբերտ Սաֆարյան «Իմ ձեռքբերումն իմ կինն է, իմ Հրաչուկը, ում 2 ու կես տարի առաջ գտա, մենք ապրում ենք միասին ու ապրելու ենք միասին ցմահ: Սա այն դեպքը չէ, որ ասում են երբեք մի ասա երբեք»,- պատմել է դերասան Ալբերտ Սաֆարյանը:
-
Հարցազրույց 16:59 • 18/11 «Դուռը բացեց հորս կինը, ասացի՝ բարև ձեզ, ես ձեր ամուսնու առաջին կնոջ աղջիկն եմ, եկել եմ հորս հետ ծանոթանամ». Լիա Զախարյանը՝ հոր հետ հանդիպման մասին «Ոտքերս դողում էր: Ոչ մի բառով չեմ կարող նկարագրել դա ինչ է, որ դու 19 տարեկանում առաջին անգամ սպասում ես, որ լոգարանից դուրս է գալու մի մարդ, ում արյունը քո երակներով հոսում է»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Հարցազրույց 12:16 • 19/11 «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան «Ես հպարտորեն ուզում եմ դրա մասին խոսել, որ մանկապարտեզում էլ, դպրոցում էլ, ամեն անգամ, թե՛ տնօրենը, թե՛ դասղեկը, բոլորը իր համեստությունից են խոսում»,- ասել է Վիկա Մարտիրոսյանը:
-
Շոուբիզնես 12:56 • 23/11 «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին «Այս թեմայի շուրջ միշտ խոսում եմ կարճ ու կոնկրետ: Իմ կյանքում եղել է 1-ին ամուսնությունը, որը չի ստացվել զուտ կենցաղային որոշ հարցերում ընդհանուր եզրեր չգտնելու պատճառով»,- խոսելով ամուսնալուծության մասին՝ պատմել է Նարեկ Բավեյանը:
-
Հարցազրույց 10:57 • 19/11 «Միշտ մտածել եմ, որ իմ պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել». Լիա Զախարյանը՝ ծնողների ամուսնալուծության ու տղաների հետ հարաբերության մասին «Ես միշտ մտածել եմ, որ իմ լինելու պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել: Ինքն ունեցել է երեխա, դրա համար չի կարողացել 2-րդ անգամ ամուսնալ ու դա իմ գիտակից տարիքից մինչև հիմա ինձ հետ եկել է ու դարձել տրավմա»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Շոուբիզնես 11:38 • 23/11 «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան «Սա իմ կյանքի ամենաճիշտ ընտրությունն է, ու ես երբեք չեմ զղջացել դրա համար: Ես, չնայած, սիրո մասին եմ երգում, խաղաղ, ռոմանտիկ, բայց իրականում այդքան էլ փխրուն տեսակ չեմ, որքան մարդկանց թվում է»,- պատմել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 10:55 • 18/11 «Ընկերներն ավելին են, քան տաղանդը». Հրաչ Քեշիշյանը՝ «3 ընկեր» բեմադրության մասին. պրեմիերան և հույզերը կուլիսներում Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի բեմադրությամբ Ռեմարկի «3 ընկեր» ստեղծագործությունը՝ Անի Խաչիկյանի, Ներսես Ավետիսյանի, Լևոն Հախվերդյանի ու Վիլեն Սարգսյանի գլխավոր դերակատարմամբ բարձրացավ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմ:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Շոուբիզնես
-
11:38 • 23.11.24 «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան
-
15:50 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Ժամանց
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
-
16:11 • 18.11.24 Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան տարեդարձը
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը