Մոսկվան, Վաշինգտոնը պետք է հարգեն մեր ընտրությունը՝ Ր. Հովհաննիսյանը աբովյանցիներին (տեսանյութեր, տարբերակ 6)
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահական ընտրություններում ըստ պաշտոնական տվյալների երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր շարունակում է իր մարզային այցելություններ։
Այսօր նա այցելում է Կոտայքի մարզ, որտեղ կլինի Չարենցավանում, Բյուրեղավանում, Նոր Հաճնում և Աբովյանում։
Հիշեցնենք, որ երեկ և դրան նախորդող օրն այցելել էր Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզեր և հանդիպել իր ընտրողների հետ։
12.14
Ր. Հովհաննիսյանը չարենցավանցիներին ասաց, որ Սյունիքի մարզպետի հրաժարականին հետևելու է Կոտայքի մարզպետինը (տեսանյութեր, տարբերակ 2)
«Բարևի հեղափոխությունը» այսօր հասավ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաք, որտեղ Րաֆֆի Հովհաննիսյանը բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ իրենք նույնպես իրենց քվեով պահանջել են Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հրաժարականը, որին պետք է հետևի նաև Կոտայքի մարզպետի հրաժարականը։ «Սյունեցիներն իրենց իսկ մարզում վախեցել էին և հանդիպման չէին եկել։ Ես դեմ եմ առանձին, մարզային մոտեցումներին և ձեզ ևս ասում եմ, որ Սյունիքի մարզպետը, վստահ եմ, հրաժարական է տալու»,–հայտարարեց նա։
Խոսքն ուղղելով բնակիչներին՝ վերջինս նշեց, որ ինքը հավատաց չարենցավանցիներին, և Չարենցավանը հավատաց իրեն։ Նա կոչ արեց քաղաքացիներին պատրաստվել հաղթանակի, և այդ հաղթանակը մեկ անձի շուրջ չհամախմբել, այլ հենց իրենց շուրջ համախմբեն։
Ելույթն սկսելուց առաջ Ր. Հովհաննիսյանն նշեց, որ իր կինը՝ Արմենուհի Հովհաննիսյանը ասել էր, որ ինքը բոլոր վայրերում կրկնվում է, բայց վերջինս պատասխանել էր, որ բոլոր տեղերում էլ բարևը նույնն է։
Վերջում Հովհաննիսյանը հիշեցրեց բնակիչներին այսօր ժամը 17.00-ին Երևանի Ազատության հրապարակում կայանալիք արտոնված հանրահավաքի մասին և ասաց, որ ով իրենց տեղաշարժվելու, երթուղային նստելու իրավունքը խախտեց, պատասխան է տալու։
Tert.am–ի հետ զրույցում չարենցավանցի մի տղամարդ ասաց, որ վերջին 15 տարիներին բոլոր ընտրությունների ժամանակ չարենցավանցիները ծախվել են, իսկ այս անգամ ավելի էժանով են ծախվել։ Վերջինս նշեց, որ իրենք պատրաստ են գնալ Ր. Հովհաննիսյանի հետևից մինչև հաղթանակ, եթե, իհարկե, նա գնա մինչև վերջ։
Նշենք, որ Չարենցավանում մի կին էլ բարձրաձայն հայտարարում էր, որ ինքը զուգարան է մաքրում, բայց շատ լավ է ապրում և գոհ է նախագահ Սերժ Սարգսյանից։
13.34
Րաֆֆի Հովհաննիսյանը Բյուրեղավանում պոկեց իր պաստառները
Բյուրեղավան այցելած Րաֆֆի Հովհաննիսյանը նկատելով շենքերի պատերին փակցված իր նախընտրական պաստառները, անձամբ պոկեց դրանք՝ մեկնաբանելով, որ թույլ չի տա օրինախախտում. համապետական ընտրություններից հետո թեկնածուներն իրենց միջոցներով պետք է մաքրեն հանրային տարածքներում տեղադրված իրենց պաստառները:
«Եվ ես մինչև իմ ծառայության ավարտ իմ խոսքի տերը պիտի լինեմ: Եվ եթե որևէ մեկը այսօր Ազատության հրապարակում հանրահավաքին կամ մարտի երկուսի՝ շաբաթ օրվա հանրահավաքին խախտի ձեր իրավունքը՝ մարշրուտկա նստելու, ավտոբուս, քայլելու, ես ուզում եմ իմանալ դրա մասին»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա վերընթերցեց երկու շաբաթ առաջ այս նույն վայրում ներկայացրած իր նախընտրական ծրագրի դրույթները: Դրանք են՝ հինգ տարվա ընթացքում նվազագույնը 180 000 աշխատատեղ, բարձր աշխատավարձ և ոչ ողորմություն, ապահովված փոքր ու միջին ընտանեկան բիզնես, հարուստ գյուղ, պաշտպանված բնություն:
«Պաշտպանված բնություն, բնությունը բոլորիս է պատկանում. Հրազդանից սկսած մինչև Սյունիք, Թեղուտ, Թռչկան, Սևանա լիճ և Քաջարան: Պիտի հարգենք բնությունը, մեր երեխաների համար մաքուր պիտի պահենք»,- ավելացրեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա նաև ասաց, որ այն մարդը չէ, որ դատարկ տեղը հրաժարական պահանջի և ավելացրեց, որ հրաժարական պետք է տան բոլոր նրանք, ովքեր լավ չեն սպասարկել ժողովրդին կամ ծաղրել են նրա ընտրությունը:
«Եթե պատիվ մնացել է մեզ մոտ հրաժարականների շրջանը մոտեցել է: Արդեն մի քանի հոգի հրաժարական տվել են: Այդ շարանը կշարունակվի, բայց ոչ նրա համար, որ պարոն Սարգսյանի հրամանը չկատարեցին, այլ նրա համար, որ լավ չեն ծառայել ժողովրդին»,-ասաց «Ժառանգության» նախագահը:
Բյուրեղավանից հեռանալուց առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը սովորության համաձայն քայլեց փողոցներում, համբուրեց երեխաներին, իսկ նրանցից մեկին էլ ձեռքով պատիվ տվեց:
Բյուրեղավանից Րաֆֆի Հովհաննիսյանը շարժվեց դեպի Նոր Հաճն:
14.06
Նոր Հաճնում Ր. Հովհաննիսյանը ազատամարտիկի մորը թույլ չտվեց այրել Սերժ Սարգսյանի նկարը
Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում արցախյան ազատամարտիկ Էդիկ Թորոսյանի մայրը՝ տիկին Փառանձեմը հաճնցիների հետ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպմանը ժամանակ քաղաքի հրապարակում փորձեց այրել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի նկարները։ Հենց այդ պահին Հովհաննիսյանը ժողովրդի առաջ ելույթ էր ունենում և երբ տեսավ Փառանձեմ մայրիկին, մոտեցավ և թույլ չտվեց, որ նկարները այրվեն։ «Պետք չէ Փառանձեմ մայրիկ, պետք չէ»,–ասաց նա։
Tert.am–ի հետ զրույցում հաճնցիները պատմեցին, որ քարոզարշավի շրջանակներում Սերժ Սարգսյանը Նոր Հաճն չի այցելել հենց Փառանձեմ մայրիկի պատճառով։ Վերջինս էլ չի թաքցնում իր բացասական վերաբերմունքը նախագահի հանդեպ։
14.44
Ր. Հովհաննիսյանը Նոր Հաճնում խոստացավ գրողի ծոցն ուղարկել արտագաղթը
Նոր Հաճնում Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր իր ելույթը սկսեց՝ «բրավո, Նոր Հաճն» խոսքերով, սակայն ավելացրեց, որ այդ բրավոն վերաբերում է նաև այն համայնքներին, որտեղ պաշտոնական տվյալներով հաղթել է Սերժ Սարգսյանը՝ ժողովրդից գողացված ձայների արդյունքում: Դրանք են՝ Եղվարդը, Բյուրեղավանը, Աբովյանը, Չարենցավանը, Հրազդանը:
«Ես թվերին չեմ նայում, և ես պարտավորվում եմ ձեր բոլորի ներկայությամբ ասելու, որ ես ոչ մի տեղ չեմ նահանջելու»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը և ավելացրեց, որ Ստյոպա Սաֆարյանի հետ ռուսերենի մի փոքր վեճ են ունեցել, որի արդյունքում ինքը հաղթող է դուրս եկել:
Այսինքն՝ չնահանջելու մասին իր հավաստիացումը, որ վերջին օրերին ձևակերպում է ռուսերենով, այնուամենայնիվ ռուսերենում իգական սեռի է, և ուրեմն, ասաց, որ թերթերը ճիշտ մեջբերեն իր խոսքերը՝ ոչ թե «զադնի», այլ «զադնայա սկորուստ» և վերահաստատեց իր պնդումը, որ դա չի լինելու:
Րաֆֆի Հովհաննիսյանը կրկնեց Բյուրեղավանում հնչեցրած իր խոսքը, որ անհիմն կերպով հրաժարական պահանջող մարդ չէ, բայց բոլորը պետք է պատասխան տան՝ ժողովրդի քվեն գողանալու համար, ով խախտեց օրենքը՝ համազգեստով, թե առանց համազգեստի, նախագահ , թե վարչապետ, թե գյուղապետ:
«Ոչ մի տեղ չենք գնալու մեր քաղաքից, մեր Հանրապետությունից: Հինգ տարի անց ունենալու ենք կենսաթոշակ, ազատամարտիկի հարգանք, երեխայի ամենալավ կրթություն, աշխատավարձ և աշխատատեղ, և չի լինելու արտագաղթ: Արտագաղթը տանելու ենք դեպի գրողի ծոցը, դեպի պատմության դասագրքերը»:
Րաֆֆի Հովհաննիսյանն ավելացրեց, որ Հայաստանն աշխարհի հետ՝ Ռուսաստանի, Եվրոպային, Չինաստանի, ԱՄՆ-ի հետ ունենալու լավ հարաբերություններ, պետք է պահանջի, որ նրանք հարգեն նաև ժողովրդի ձայնը:
«Թող ժողովրդավարության դասեր մեզ չտան, եթե իրենք ճանաչում են ոչ լեգիտիմ, ոչ իրավակարգ, ժողովրդի ձայնից գողացված ընտրություն: Եվ ես վախ չունեմ, նույնը կասեմ մեր ռազմավարական գործընկեր Վլադիմիր Վլադիմիրովիչին, Բարաք Օբամային, ում որ պետք է, կասեմ»,-ավելացրեց «Ժառանգության» առաջնորդը:
«Ես ոչ մի տեղ չեմ գնալու, ես ձեզ մենակ չեմ թողնելու, բայց պահանջում և ակնկալում եմ ձեզնից, որ դուք ևս ինձ մենակ չթողնեք: Որ այս ճանապարհը, դեպի հաղթանակ, պետք է գնանք միասին»,-խոստացավ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Դա, ըստ նրա, կտևի որքան որ պետք է. հնարավոր է՝ մեկ շաբաթ, մեկ ամիս:
Նոր Հաճնից Րաֆֆի Հովհաննիսյանն ուղևորվեց Աբովյան: Նախքան ուղևորվելը Րաֆֆի Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ վաղը Ազատության հրապարակում բացօթյա ասուլիս է տալու, իսկ մարտի 1-ին՝ մայրաքաղաքի Մյասնիկյանի արձանի հարևանությամբ գտնվող հրապարակում՝ հանրահավաք:
Րաֆֆի Հովհաննիսյանը խնդրեց, որ հանրահավաքին մարդիկ իրենց հետ ծաղիկներ բերեն:
15.06
Մոսկվան, Վաշինգտոնը պետք է հարգեն մեր ընտրությունը՝ Ր. Հովհաննիսյանը աբովյանցիներին
Րաֆֆի Հովհաննիսյանի Կոտայքի մարզին տարած բարևի հանդիպումներն այսօր եզրափակվեցին Աբովյան քաղաքում, որտեղ փետրվարի 18–ին 25 ընտրական տեղամասերից 21-ում հաղթել էր Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա աբովյանցիներին պատմեց, որ այսօր հանդիպել է Գերմանիայի դեսպանին, իսկ երկու օր առաջ՝ Ռուսաստանի, ավելի առաջ՝ ԱՄՆ դեսպաններին:
«Բոլորը հարգանքի արժանի պետություններ են, մեր գլխի վրա տեղ ունեն, բայց իրենք՝ մեր համար առաջին ռազմավարական գործընկեր Ռուսաստանից սկսած, բոլորը առաջին հերթին պետք է հարգեն մեր շահը, հայ ժողովրդի ընտրությունը: Մեր ռազմավարական գործընկե՞րն է Մոսկվան, թող լինի, հետո Վաշինգտոնը, Բրյուսելը, Չինաստանը, բայց այդ ռազմավարական գործընկերները պետք է հարգեն մեր իրավունքը, մեր քաղաքացու ընտրությունը, մեր ազգային շահը՝ Արցախի ճանաչումից մինչև Ցեղասպանության ճանաչում և հատուցում»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա Հայաստանը բնութագրեց, որպես «այստեղ՝ քաղաքակրթությունների ծննդավայր՝ Նոյի աշխարհ», որի հետ ասաց, որ թող գան ու խոսեն բոլորը:
«Ժպիտով, բայց իրավունքով» ,- աբովյանցիներին խորհուրդ տվեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա աբովյանցիներին ասաց, որ այլևս կուսակցական պատկանելություն չի ճանաչում և իրեն այլևս չեն տեսնի «Ժառանգության» կրծքանշանով, քանի որ ինքն այսուհետ ճանաչում է մի պետություն, մի դրոշ:
17.06
Աբովյանցիներն ասում են, որ իրենց անվճար ավտոբուսներով բերելու են հանրահավաք
Րաֆֆի Հովհաննիսյանի հետ այսօր աբովյանցիների հանդիպման ժամանակ Tert.am-ի հետ զրույցում մի խումբ աբովյանցիներ ասացին, որ իրենց անվճար ավտոբուսներով տանելու են մարտի 2-ին Երևանում կայանալիք հանրահավաքին:
Նրանք ասացին, որ, անպայման, գնալու են և մասնակցեն հանրահավաքին, և անգամ, եթե մեքենա չլինի, ոտքով կգնան:
Հարցին, թե ովքեր են իրենց տանելու հանրահավաք, նրանք պատասխանեցին, որ իրենց տանելու են նրանք, ովքեր իրենց նման մարդիկ են և սիրում են Րաֆֆի Հովհաննիսյանին: Մեկ այլ քաղաքացի էլ ասաց, որ անհատ մարդիկ նույնպես այդ օրը իրենց Երևան կտանեն: «Ես էլ, որ մեքենա ունենայի, կտանեյի մարդկանց»,- ասաց քաղաքացիներից մեկը:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Մեր ազգային անվտանգության ռազմավարության մեջ ընդգծել ենք հայկական խոհանոցը` որպես ազգային արժեք. Նիկոլ Փաշինյան
Մեր օրակարգում ԼՂ հիմնահարց չկա. հեգնական ժպիտը տեղին չէ, պարո՛ն Ռուստամյան. Միրզոյան
ՌԴ-ի հետ ամուր տնտեսական կապերով կապված ենք, չնայած կան տարաձայնություններ արտաքին քաղաքական որոշ հարցերում. Արարատ Միրզոյան
Մոտ ապագայում խաղաղության պայմանագրի այդ 1-2 ձևակերպումների շուրջ էլ համաձայնության կգանք և այն պատրաստ կլինի ստորագրման. Արարատ Միրզոյան
Թուրքիայի հետ ունենք դինամիկ երկխոսություն, բայց կառուցողական չէ, երբ նրանք մեր հարաբերությունների կարգավորումը կապում են Ադրբեջանի հետ. ԱԳ նախարար
Հեղափոխական, նոր, ժամանակակից ապրելակերպի բոլոր կողմերը հաշվի առնող. ինչ է առաջարկում Renshin ընկերության Skyline թաղամասը
Վրաստանի իշխանությունը ռուսամետ չէ, մեր շահերից բխում է, որ կոնֆլիկտ չունենա ՌԴ հետ․ Ջոնի Մելիքյան
ՄԻՊ-ը չի կարող իշխանության ու ընդդիմության բոլոր ցանկությունները կատարել. Անահիտ Մանասյան
Կարելի է «Շողակաթ»-ի բյուջեն ուղղել Հանրային ռադիոյին, ավելի արդյունավետ կլինի. ՔՊ-ական պատգամավոր
Ատեստավորված ուսուցիչների կեսը ստանում է 300,000 և ավելի դրամ աշխատավարձ. Ժաննա Անդրեասյան
Իշխանությունը կարող է գնալ արտահերթ ընտրությունների, որ չձևավորվի այլընտրանքային քաղաքական ուժ․ Երվանդ Թարվերդյան
Պետությունը հաց վաստակելու գործիք է, այսպես պետք է ընկալել պետությունը. Նիկոլ Փաշինյան
Համընդհանուր թշվառության մեջ մարդկանց բարեկեցությունն «աչքի փուշ» է դառնում. Փաշինյան
Համընդհանուր թշվառության մեջ մարդկանց վաստակը աչքի փուշ է դառնում. Փաշինյան
Պետականը մեր բոլորիս մեծ ընտանեկան բյուջեն է. Փաշինյան
Տուն գնելը երբեք այսքան հեշտ չի եղել․ Ամերիաբանկը Տուն էքսպոյում է
Մեկնարկել է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենամեծ` TOON EXPO 2024 ցուցահանդես-վաճառքը
Եթե իմանանք, որ մանդատները դնենք ու փողոցում մոբիլիզացիա կլինի, մանդատ դնելը րոպեների հարց կլինի․ Քրիստինե Վարդանյան
ՀՀԿ-ն չի մրցում ընդդիմության մեջ առաջին տեղի համար, այդ մրցավազքը մեզ պարզապես չի հետաքրքրում. Հայկ Մամիջանյան
Բացի Ադրբեջանի քաղաքական կամքից, այլ խոչընդոտ չկա խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ ՔՊ պատգամավոր
«Դու-ով հետս չխոսես», «Ձեզ պահեք չափերի մեջ»․ լարված իրավիճակ՝ ԱԺ-ում
Երբ ներկրումների ուշացումներ են լինում, արտադրողները նեղ վիճակում են հայտնվում. Խաչատուր Սուքիասյան
Ռուսաստանը Հայաստանի պարտիան կխաղա Վրաստանի ընտրություններից հետո՝ Փաշինյանով, թե առանց․ Էդուարդ Շարմազանով
BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելու կարևոր շարժառիթ է նաև, որ հրավեր եմ ստացել անձամբ ՌԴ նախագահից. Փաշինյան
Կիրանցում վերջին 35 տարում դպրոց գնալն ավելի անվտանգ չի եղել, քան հիմա․ Փաշինյան
Վարկեր վերցնելը պետության համար լավ է, բայց ունե՞ք հաշվարկ, թե այդ վարկից ինչքա՞ն է գեներացվում. Խաչատուր Սուքիասյանը՝ ֆինանսների նախարարին
Զգացմունքային, անհատական ու սպորտային․ Toyota-ն ներկայացրել է նոր սերնդի Camry-ն
Եթե վարչատարածքային բաժանման օրենքը փաստարկ լիներ, Ադրբեջանը ձեզնից առաջ դրա վրա կհենվեր, զգացե՞լ եք՝ միայն դուք եք դրա մասին խոսում. Վարդանյանը՝ Ալեն Սիմոնյանին
Դուք պետություն եք ծախել, մի պետությունում իշխանություն դարձաք, 3 օր տևեց. Ալեն Սիմոնյանը՝ ՀՅԴ-ին
Ուսադիրներով շատ երիտասարդներ՝ թռիչքային կարիերա ունենալով, իրենց բացառիկ ու յուրահատուկ են զգում․ Քոչարյանն՝ ԱԺ-ում գրանցված կոնֆլիկտի մասին
Skill Event Marketing Company-ն ընդգրկվել է Eventex Top 100 հեղինակավոր վարկանիշում
Այս կանոնակարգը հաղթանակի ճանապարհ է դեպի մեր ինքիշխանություն. Հակոբ Արշակյան
Հիմնավոր կասկած կա՝ կանոնակարգը միտված է հետագայում արդարացնելու հերթական հակապետական զիջումները. Հայկ Մամիջանյան
Կանոնակարգը պահե՛ք օրակարգում այնքան ժամանակ, մինչև պարզ դառնա, թե Ադրբեջանն ինչ է անելու, սա է մեր երկրի շահերից բխում. Ռուստամյան
Փաստը մնում է փաստ՝ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն Ադրբեջանի մաս է ճանաչված եղել և կա․ Ալեն Սիմոնյան
Ադրբեջանը սպասում է Հայաստանի նոր ղեկավարին, Փաշինյանն այլևս Ադրբեջանին հետաքրքիր չէ․ Տիգրան Քոչարյան
Երևանի բերդի ազատագրումը համարվում է հայ-ռուսական բարեկամության պատմության լավագույն օրինակ. ՀԿԿ-ն երթ իրականացրեց դեպի ՌԴ դեսպանատուն
Ամերիաբանկի MyBusiness.am թվային հարթակը ներկայացված է Real Business Conference-ին
Mantashyants Global EXPO 2024. ավելի քան 40 ոլորտից 100-ից ավելի ընկերություն՝ մեկ վայրում
Հայաստանն ունի իշխանություն, որից պետք է պաշտպանել Հայաստանը, սա է, որքան էլ աբսուրդ հնչի. Բեքարյան
- 13:40 • 31.10.24 Մեր ազգային անվտանգության ռազմավարության մեջ ընդգծել ենք հայկական խոհանոցը` որպես ազգային արժեք. Նիկոլ Փաշինյան
- 12:01 • 31.10.24 Մեր օրակարգում ԼՂ հիմնահարց չկա. հեգնական ժպիտը տեղին չէ, պարո՛ն Ռուստամյան. Միրզոյան
- 11:34 • 31.10.24 ՌԴ-ի հետ ամուր տնտեսական կապերով կապված ենք, չնայած կան տարաձայնություններ արտաքին քաղաքական որոշ հարցերում. Արարատ Միրզոյան
- 11:20 • 31.10.24 Մոտ ապագայում խաղաղության պայմանագրի այդ 1-2 ձևակերպումների շուրջ էլ համաձայնության կգանք և այն պատրաստ կլինի ստորագրման. Արարատ Միրզոյան
- 11:16 • 31.10.24 Թուրքիայի հետ ունենք դինամիկ երկխոսություն, բայց կառուցողական չէ, երբ նրանք մեր հարաբերությունների կարգավորումը կապում են Ադրբեջանի հետ. ԱԳ նախարար
- 20:57 • 30.10.24 Հեղափոխական, նոր, ժամանակակից ապրելակերպի բոլոր կողմերը հաշվի առնող. ինչ է առաջարկում Renshin ընկերության Skyline թաղամասը
- 20:38 • 30.10.24 Վրաստանի իշխանությունը ռուսամետ չէ, մեր շահերից բխում է, որ կոնֆլիկտ չունենա ՌԴ հետ․ Ջոնի Մելիքյան
- 16:15 • 29.10.24 ՄԻՊ-ը չի կարող իշխանության ու ընդդիմության բոլոր ցանկությունները կատարել. Անահիտ Մանասյան
- 15:17 • 29.10.24 Կարելի է «Շողակաթ»-ի բյուջեն ուղղել Հանրային ռադիոյին, ավելի արդյունավետ կլինի. ՔՊ-ական պատգամավոր
- 12:25 • 29.10.24 Ատեստավորված ուսուցիչների կեսը ստանում է 300,000 և ավելի դրամ աշխատավարձ. Ժաննա Անդրեասյան
- 20:38 • 28.10.24 Իշխանությունը կարող է գնալ արտահերթ ընտրությունների, որ չձևավորվի այլընտրանքային քաղաքական ուժ․ Երվանդ Թարվերդյան
- 12:15 • 28.10.24 Պետությունը հաց վաստակելու գործիք է, այսպես պետք է ընկալել պետությունը. Նիկոլ Փաշինյան
- 11:13 • 28.10.24 Համընդհանուր թշվառության մեջ մարդկանց բարեկեցությունն «աչքի փուշ» է դառնում. Փաշինյան
- 11:01 • 28.10.24 Համընդհանուր թշվառության մեջ մարդկանց վաստակը աչքի փուշ է դառնում. Փաշինյան
- 10:48 • 28.10.24 Պետականը մեր բոլորիս մեծ ընտանեկան բյուջեն է. Փաշինյան
- 20:12 • 26.10.24 Տուն գնելը երբեք այսքան հեշտ չի եղել․ Ամերիաբանկը Տուն էքսպոյում է
- 23:15 • 25.10.24 Մեկնարկել է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենամեծ` TOON EXPO 2024 ցուցահանդես-վաճառքը
- 20:44 • 25.10.24 Եթե իմանանք, որ մանդատները դնենք ու փողոցում մոբիլիզացիա կլինի, մանդատ դնելը րոպեների հարց կլինի․ Քրիստինե Վարդանյան
- 13:03 • 25.10.24 ՀՀԿ-ն չի մրցում ընդդիմության մեջ առաջին տեղի համար, այդ մրցավազքը մեզ պարզապես չի հետաքրքրում. Հայկ Մամիջանյան
- 11:37 • 25.10.24 Բացի Ադրբեջանի քաղաքական կամքից, այլ խոչընդոտ չկա խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ ՔՊ պատգամավոր
- 12:16 • 24.10.24 «Դու-ով հետս չխոսես», «Ձեզ պահեք չափերի մեջ»․ լարված իրավիճակ՝ ԱԺ-ում
- 12:00 • 24.10.24 Երբ ներկրումների ուշացումներ են լինում, արտադրողները նեղ վիճակում են հայտնվում. Խաչատուր Սուքիասյան
- 20:38 • 23.10.24 Ռուսաստանը Հայաստանի պարտիան կխաղա Վրաստանի ընտրություններից հետո՝ Փաշինյանով, թե առանց․ Էդուարդ Շարմազանով
- 18:29 • 23.10.24 BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելու կարևոր շարժառիթ է նաև, որ հրավեր եմ ստացել անձամբ ՌԴ նախագահից. Փաշինյան
- 17:33 • 23.10.24 Կիրանցում վերջին 35 տարում դպրոց գնալն ավելի անվտանգ չի եղել, քան հիմա․ Փաշինյան
- 14:36 • 23.10.24 Վարկեր վերցնելը պետության համար լավ է, բայց ունե՞ք հաշվարկ, թե այդ վարկից ինչքա՞ն է գեներացվում. Խաչատուր Սուքիասյանը՝ ֆինանսների նախարարին
- 11:19 • 23.10.24 Զգացմունքային, անհատական ու սպորտային․ Toyota-ն ներկայացրել է նոր սերնդի Camry-ն
- 17:36 • 22.10.24 Եթե վարչատարածքային բաժանման օրենքը փաստարկ լիներ, Ադրբեջանը ձեզնից առաջ դրա վրա կհենվեր, զգացե՞լ եք՝ միայն դուք եք դրա մասին խոսում. Վարդանյանը՝ Ալեն Սիմոնյանին
- 17:33 • 22.10.24 Դուք պետություն եք ծախել, մի պետությունում իշխանություն դարձաք, 3 օր տևեց. Ալեն Սիմոնյանը՝ ՀՅԴ-ին
- 17:03 • 22.10.24 Ուսադիրներով շատ երիտասարդներ՝ թռիչքային կարիերա ունենալով, իրենց բացառիկ ու յուրահատուկ են զգում․ Քոչարյանն՝ ԱԺ-ում գրանցված կոնֆլիկտի մասին
- 14:22 • 22.10.24 Skill Event Marketing Company-ն ընդգրկվել է Eventex Top 100 հեղինակավոր վարկանիշում
- 12:37 • 22.10.24 Այս կանոնակարգը հաղթանակի ճանապարհ է դեպի մեր ինքիշխանություն. Հակոբ Արշակյան
- 11:40 • 22.10.24 Հիմնավոր կասկած կա՝ կանոնակարգը միտված է հետագայում արդարացնելու հերթական հակապետական զիջումները. Հայկ Մամիջանյան
- 11:16 • 22.10.24 Կանոնակարգը պահե՛ք օրակարգում այնքան ժամանակ, մինչև պարզ դառնա, թե Ադրբեջանն ինչ է անելու, սա է մեր երկրի շահերից բխում. Ռուստամյան
- 10:25 • 22.10.24 Փաստը մնում է փաստ՝ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն Ադրբեջանի մաս է ճանաչված եղել և կա․ Ալեն Սիմոնյան
- 20:35 • 21.10.24 Ադրբեջանը սպասում է Հայաստանի նոր ղեկավարին, Փաշինյանն այլևս Ադրբեջանին հետաքրքիր չէ․ Տիգրան Քոչարյան
- 13:00 • 21.10.24 Երևանի բերդի ազատագրումը համարվում է հայ-ռուսական բարեկամության պատմության լավագույն օրինակ. ՀԿԿ-ն երթ իրականացրեց դեպի ՌԴ դեսպանատուն
- 12:16 • 21.10.24 Ամերիաբանկի MyBusiness.am թվային հարթակը ներկայացված է Real Business Conference-ին
- 21:59 • 18.10.24 Mantashyants Global EXPO 2024. ավելի քան 40 ոլորտից 100-ից ավելի ընկերություն՝ մեկ վայրում
- 15:16 • 17.10.24 Հայաստանն ունի իշխանություն, որից պետք է պաշտպանել Հայաստանը, սա է, որքան էլ աբսուրդ հնչի. Բեքարյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 23:37 • 31/10 Աննա Հակոբյանը ցույց է տվել, թե ինչպես է ներկայացել 53 հաջողակ ձեռներեց տղամարդկանց հետ ընթրիքին (լուսանկար) Վարչապետի կինը ընթրիքի էր հրավիրել հաջողակ հաջողակ տղամարդկանց, 1 միլիոն դրամ մուտքի վճարով: Հոկտեմբերի 31-ին կայացած ընթրիքին մասնակցելու էին 53 հաջողակ ձեռներեց տղամարդիկ:
-
Քաղաքականություն 11:50 • 31/10 Մեր օրակարգում ԼՂ հիմնահարցի և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցեր չկան. Միրզոյան (տեսանյութ) Ռուստամյանը նաև հետաքրքրվեց, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարց կա՞ ԱԳՆ օրակարգում, ինչին ի պատասխան Միրզոյանն ասաց, որ դա իրենց թիվ մեկ առաջանահերթությունը չէ:
-
Գիտություն/տեխնիկա 16:11 • 31/10 Չինացի գիտնականները ստեղծել են աղյուսի նոր տեսակ` Լուսնի վրա առաջին շինությունը կառուցելու համար Բացի այդ, քանի որ Լուսինը վակուումային միջավայր է և այնտեղ մեծ քանակությամբ տիեզերական ճառագայթում կա, հետազոտողները ցանկանում են հասկանալ, թե արդյոք աղյուսները կարող են դիմակայել տիեզերական ճառագայթման ազդեցությանը Լուսնի վրա:
-
Իրադարձային 13:32 • 31/10 Օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում է առանց տեղումների եղանակ Մարզերում հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-2-ին, 3-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։
-
Իրադարձային 10:45 • 31/10 «Գոյ» թատրոնի դերասաններն ինքնակամ դուրս են եկել թատրոնից. ծրագրում են հաջորդ քայլերը «Գոյի» անձնակազմը պահանջում է ստեղծագործական թույլտվություն իրենց թատրոնում։ «Մենք պահանջում ենք, որ պատկան մարմիններն արձագանքեն և լուծեն մեր խնդիրը», -հայտարարել էր «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը։
-
Քաղաքականություն 19:06 • 31/10 Չէինք պատկերացրել, որ Բելառուսում նման բուռն ու մրցակցային ընտրություններ կսպասվեն՝ անկանխատեսելի ելքով․ Լուկաշենկո «Մենք չէինք էլ պատկերացնում, որ Բելառուսում նման բուռն ու մրցակցային ընտրություններ են սպասվում՝ անկանխատեսելի ելքով։ Անգամ կին թեկնածու ունենք»,- ասել է Լուկաշենկոն։
-
Իրադարձային 13:38 • 31/10 Կոնյակը Ֆրանսիայի ոչ նյութական արժեքն է, կողքից քմծիծաղ է առաջացնում, երբ այլ երկրներ ասում են՝ բա գիտե՞ք՝ մենք ինչ կոնյակ ունենք. Փաշինյան Մենք ոչ թե պետք է աշխատենք այն ուղղությամբ, որ փորձենք ինչ-որ մեկին ապացուցել, որ շամպայնը մենք ենք ստեղծել, այլ պետք է արձանագրենք, որ ի բնե այդպիսի բան չէր կարող լինել, որովհետև շամպայնը ոչ թե ցանկացած փրփրուն գինի է, այլ այն փրփրուն գինին է, որն աճում է Շամպայն ռեգիոնում աճեցված խաղողից:
-
Իրադարձային 15:25 • 31/10 Իսպանիայում հեղեղների հետևանքով զոհերի թիվը կարող է հասնել մի քանի հարյուրի (լուսանկարներ) Իսպանիայի արևելյան Վալենսիա շրջանում սաստիկ ջրհեղեղներից զոհվածների թիվը կարող է հասնել մի քանի հարյուրի, հայտնել են երկրի իշխանություններըՆերկայում զոհերի հաստատված թիվը 95 է, կան հարյուրավոր անհետ կորածներ
-
Քաղաքականություն 16:41 • 31/10 Բաքուն և Երևանը լուրջ առաջընթաց են գրանցել խաղաղության շուրջ բանակցություններում, հիմնական խոչընդոտը ՀՀ Սահմանադրությունն է. Բայրամով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է անցկացրել Մեծ Բրիտանիայի պետքարտուղար Սթիվեն Դաութիի հետ՝ ի թիվս այնի, քննարկելով հայադրբեջանական կարգավորումը։Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանն ու Հայաստանը լո
-
Իրադարձային 23:37 • 31/10 Աննա Հակոբյանը ցույց է տվել, թե ինչպես է ներկայացել 53 հաջողակ ձեռներեց տղամարդկանց հետ ընթրիքին (լուսանկար) Վարչապետի կինը ընթրիքի էր հրավիրել հաջողակ հաջողակ տղամարդկանց, 1 միլիոն դրամ մուտքի վճարով: Հոկտեմբերի 31-ին կայացած ընթրիքին մասնակցելու էին 53 հաջողակ ձեռներեց տղամարդիկ:
-
Քաղաքականություն 11:50 • 31/10 Մեր օրակարգում ԼՂ հիմնահարցի և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցեր չկան. Միրզոյան (տեսանյութ) Ռուստամյանը նաև հետաքրքրվեց, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարց կա՞ ԱԳՆ օրակարգում, ինչին ի պատասխան Միրզոյանն ասաց, որ դա իրենց թիվ մեկ առաջանահերթությունը չէ:
-
Գիտություն/տեխնիկա 16:11 • 31/10 Չինացի գիտնականները ստեղծել են աղյուսի նոր տեսակ` Լուսնի վրա առաջին շինությունը կառուցելու համար Բացի այդ, քանի որ Լուսինը վակուումային միջավայր է և այնտեղ մեծ քանակությամբ տիեզերական ճառագայթում կա, հետազոտողները ցանկանում են հասկանալ, թե արդյոք աղյուսները կարող են դիմակայել տիեզերական ճառագայթման ազդեցությանը Լուսնի վրա:
-
Իրադարձային 13:32 • 31/10 Օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում է առանց տեղումների եղանակ Մարզերում հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-2-ին, 3-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։
-
Իրադարձային 10:45 • 31/10 «Գոյ» թատրոնի դերասաններն ինքնակամ դուրս են եկել թատրոնից. ծրագրում են հաջորդ քայլերը «Գոյի» անձնակազմը պահանջում է ստեղծագործական թույլտվություն իրենց թատրոնում։ «Մենք պահանջում ենք, որ պատկան մարմիններն արձագանքեն և լուծեն մեր խնդիրը», -հայտարարել էր «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը։
-
Քաղաքականություն 19:06 • 31/10 Չէինք պատկերացրել, որ Բելառուսում նման բուռն ու մրցակցային ընտրություններ կսպասվեն՝ անկանխատեսելի ելքով․ Լուկաշենկո «Մենք չէինք էլ պատկերացնում, որ Բելառուսում նման բուռն ու մրցակցային ընտրություններ են սպասվում՝ անկանխատեսելի ելքով։ Անգամ կին թեկնածու ունենք»,- ասել է Լուկաշենկոն։
-
Իրադարձային 13:38 • 31/10 Կոնյակը Ֆրանսիայի ոչ նյութական արժեքն է, կողքից քմծիծաղ է առաջացնում, երբ այլ երկրներ ասում են՝ բա գիտե՞ք՝ մենք ինչ կոնյակ ունենք. Փաշինյան Մենք ոչ թե պետք է աշխատենք այն ուղղությամբ, որ փորձենք ինչ-որ մեկին ապացուցել, որ շամպայնը մենք ենք ստեղծել, այլ պետք է արձանագրենք, որ ի բնե այդպիսի բան չէր կարող լինել, որովհետև շամպայնը ոչ թե ցանկացած փրփրուն գինի է, այլ այն փրփրուն գինին է, որն աճում է Շամպայն ռեգիոնում աճեցված խաղողից:
-
Իրադարձային 15:25 • 31/10 Իսպանիայում հեղեղների հետևանքով զոհերի թիվը կարող է հասնել մի քանի հարյուրի (լուսանկարներ) Իսպանիայի արևելյան Վալենսիա շրջանում սաստիկ ջրհեղեղներից զոհվածների թիվը կարող է հասնել մի քանի հարյուրի, հայտնել են երկրի իշխանություններըՆերկայում զոհերի հաստատված թիվը 95 է, կան հարյուրավոր անհետ կորածներ
-
Քաղաքականություն 16:41 • 31/10 Բաքուն և Երևանը լուրջ առաջընթաց են գրանցել խաղաղության շուրջ բանակցություններում, հիմնական խոչընդոտը ՀՀ Սահմանադրությունն է. Բայրամով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է անցկացրել Մեծ Բրիտանիայի պետքարտուղար Սթիվեն Դաութիի հետ՝ ի թիվս այնի, քննարկելով հայադրբեջանական կարգավորումը։Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանն ու Հայաստանը լո
-
Իրադարձային 16:39 • 26/10 Ավտովթարի հետևանքով կյանքից հեռացել է երգչուհի Մաշ Իսրայելյանի քույրը Այսօր՝ ժամը 03։45-ի սահմաններում, Էլեն Իսրայելյանը «BMW»-ով Մազմանյան փողոցում բախվել է բազալտե եզրաքարերին, անցել շրջանաձև հատվածի կանաչ զանգվածի վրայով, բախվել երկաթե էլեկտրասյանը և հայտնվել երթևեկելի գոտում։
-
Ժամանց 16:30 • 25/10 Ինչ տեսք ունի Բեքհեմների՝ ավելի քան 70 մլն եվրո արժողությամբ նոր առանձնատունը Մայամիում (լուսանկարներ) Պարբերականը նկատում է, որ անշարժ գույքը, գնին համապատասխան, առաջարկում է լյուքս դասի հարմարություններ՝ լողավազան, մարզասրահ, տնային կինոթատրոն, սպա, մերսման սրահներ, 9 ննջասենյակ, 13 լոգասենյակ, 10 մեքենայի համար նախատեսված ավտոտնակ, նավամատույց՝ զբոսանավերի համար:
-
Քաղաքականություն 17:09 • 26/10 Զուրաբիշվիլին չի կարողանում կապ հաստատել ՆԳ նախարարի հետ․ նա տեսաուղերձ է հրապարակել Ավելի վաղ վրացական լրատվամիջոցները կադրեր էին հրապարակել մի քանի ընտրատեղամասերում ծեծկռտուքների մասին։ Մասնավորապես, Թբիլիսիի երկու շրջաններում իշխանության համակիրների և ընդդիմախոսների միջև էին ծեծկռտուքներ եղել։
Գիտություն/տեխնիկա
-
23:43 • 30.10.24 Չինաստանում սկսվել է թռչող մեքենաների գործարանի շինարարությունը
-
11:41 • 28.10.24 Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել
Սպորտ
-
23:03 • 31.10.24 Էրիկ Առստամյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
-
21:13 • 31.10.24 Բռնցքամարտի Մ18 ԱԱ․ Անդրանիկ Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր
Իրադարձային
-
21:54 • 31.10.24 Երևանում բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն․ կա տուժած
Մամուլի տեսություն
-
08:56 • 31.10.24 Տոտալ իշխանազավթման օրավուր մեծացող ախորժակը. «Փաստ»
-
08:42 • 31.10.24 ՔՊ-ում ՀԾԿՀ նախագահի թեկնածուի փնտրտուքների մեջ են. «Հրապարակ»