«Ռոսավիացիա»-ն երկարաձգել է Իսրայելի, Իրանի և Իրաքի վրայով թռիչքների սահմանափակումները մինչև նոյեմբերի 24-ը
ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը («Ռոսավիացիա») մինչև նոյեմբերի 24-ը երկարաձգել է NOTAM-ը (Notice To Air Missions - ծանուցում թռիչքային անձնակազմին), որը խորհուրդ է տալիս ռուսական ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել դեպի Իսրայել, Իրաք և Իրան միայն Մոսկվայի ժամանակով 9:00-ից մինչև 19:00-ն: Այդ մասին, ինչպես գրում է interfax.ru-ն, հայտնել է գերատեսչության ներկայացուցիչը:
Հոկտեմբերի 1-ին Իրանը շուրջ 200 բալիստիկ հրթիռ է արձակել Իսրայելի վրա։ ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը սկզբում խորհուրդ էր տվել ավիաընկերություններին ձեռնպահ մնալ այս երկու երկրների և Իրաքի օդային տարածքով թռիչքներից: Ավելի ուշ գործակալությունը մեղմացրել էր սահմանափակումները՝ թույլ տալով թռիչքներ իրականացնել ժամը 09:00-ից մինչև 19:00-ն։










