Մարդը կորցնում է իր բանականությունը. քաղաքականության և մեդիայի էկոլոգացման փորձ
Քաղաքային միջավայրը մարդու ստեղծագործությունն է, բայց դուրս չէ բնական մեծ համալիրի համատեքստից։ 1924 թվականին Լադոգա և Չուդ լճերից Սևանի ավազան տեղափոխվեց սիգ ձկնատեսակը: Վերջինս համառ մրցակցության մեջ մտավ իշխանի 4 ենթատեսակների հետ և հաղթեց՝ զավթելով իշխանի հայրենիքը: Տարիներ անց այս հեղաշրջմանը սաբոտաժով պատասխանեցին ավազանի նոր բնակիչները՝ խեցգետինն ու կարասը: Վերջինս առանձին սողունների նմանությամբ առանց որձի էլ կյանք է անում և կուսածնությամբ վայրենի աճ տալիս, տղա ես՝ հասի ետևից… Այստեղից, իհարկե, չի հետևում, որ Սևանը հավերժորեն կմնա հայտնի զույգի իշխանության տակ, բայց հետևում է, որ կյանքը, ջրում, թե ցամաքում, այո, ճանաչողություն է: Որևէ տեսակի առաջացումը երկարատև էվոլյուցիայի արդյունք է: Այդ տեսակն աճում, բարգավաճում է, անցնում մեծ ճակատամարտերի միջով՝ ճանապարհին կուտակելով տեղեկատվական լուրջ պաշար: Կենսունակ են նրանք, ովքեր կարողանում են այդ պաշարը ոչ թե մսխել, այլ բեռնել նոր հոսքերով: Այնպես որ, մեղավոր է անողնաշարավորը, որ կենսունակ չէ: Պետք է ճանաչել մերձակա շրջապատը, իսկ այս կենդանաբանական էքսկուրսը հենց այստեղ ավարտենք, որովհետև բարոյական չէ կենդանիների շահագործումը նաև այս տարածքում: Տոկիոյի կենդանաբանական այգին, օրինակ, տարին երկու անգամ փակում են, որպեսզի կենդանիները հանգստանան մարդկանցից: Մեր զրույցը պրոֆեսոր Լյուդվիգ Մելքումյանի հետ ընդամենը փորձ է էկոլոգացնելու քաղաքականությունը, բարոյականությունը, մեդիան։ Չքաղաքականացնել։
–Պրոֆեսոր, Ձեր գրքերից մեկում ես կարդացի աշխարհի, թերևս, ամենամեծ գույժը՝ կենսոլորտը սպառնում է մարդուն զրկել բանականությունից։ Ավելին, Դուք հիմնավորել եք, որ այս պրոցեսն արդեն սկսված է. Ասել է թե, մարդկային գլխուղեղը չի բանում նախկին ակտիվությամբ, իսկ կենսոլորտն այլևս չի կարող հանդուրժել իր հավասարակշռությունը խախտած քմահաճ արարածներին։ Փաստորեն նոր, խելապակաս աշխարհի սկի՞զբն եք ազդարարում։
-Այո։ Բանականության աստիճանական կորուստն արդեն նշմարելի է։ Մարդը հանդգնել է քայքայել Երկրի վրա կյանքի զարգացման նորմալ ընթացքը, խախտել է կենսոլորտի դինամիկ հավասարակշռությունը, և կենսոլորտը՝ որպես ինքնակարգավորվող համակարգ, չի հանդուրժելու այս տեսակի գոյությունը։ Այսօր արդեն մարդու մեղքով ապականվում և վերանում է բնությունը, որի հետևանքով կվերանա հենց ինքը՝ մարդը։ Ամեն օր Երկիր մոլորակի վրայից անհետանում է մեկ տեսակ, վերանում են տեսակների միջև եղած կապերը, խախտվում է նրանց թվաքանակը։ Ամեն տարի ոչ պիտանի է դառնում 6-7 միլիոն հեկտար հողատարածք։ Համաշխարհային օվկիանոս է թափվում 10 մլն տոննա նավթ։ Բնությունն այսպիսի ճգնաժամ երբեք չի տեսել։
-Ասված է՝ երբ Աստված ուզում է պատժել մարդուն, առաջին հերթին խելքն է վերցնում։ Փաստորեն, բնության մեջ, ի տարբերություն հասարակական կյանքի, միշտ ոճիրին հետևում է պատիժը։ Բայց, ամեն դեպքում, չե՞ք շտապել այս ահասարսուռ դատավճիռն օր առաջ հրապարակելով. արդյոք չկա՞ հետդարձի ճանապարհ։
-Տեսեք, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ եգիպտական մումիաների ու ժամանակակից մարդկանց մարմնում կապարի քանակը խիստ տարբեր է՝ երբեմն 1000 անգամ բարձր։ Փաստորեն, մարդու նյարդային բջիջներում կալցիումը փոխարինվում է կապարով, որն ամբողջությամբ փոխում է մարդու նյարդային բջիջները, հոգեֆիզիոլոգիական գործառույթները։ Գրենլանդիայի մեկ տոննա թարմ ձյան մեջ կապարը 10 անգամ ավելի շատ է, քան 200 տարի առաջ էր, որն առաջացնում է գլխուղեղագրի փոփոխություն, քնի և հիշողության դժվարություններ, գլխուղեղի կիսագնդերի ակտիվության նվազում, վարքի փոփոխություն։ Նախ և առաջ ընկնում է մտավոր ընդունակությունը և արագացնում մարդու ծերացումը։
- Իմիջիայլոց, եթե անդրադառնանք դեգրադացիայի ենթարկված միջավայրի մուտացիաներին, մարդու առողջության խաթարման պատկերն ավելի սարսափազդու կդարձնենք։ Բայց, հարգելի պրոֆեսոր, մեր խնդիրը մարդուն ապրեցնելն է, և դրա համար էլ ես հիմա առաջարկում եմ գնալ բնության և հասարակական կյանքի պրոյեկտումների ճանապարհով, օրինակ ի՞նչ է սովորեցնում մեզ մեր անսխալական բնությունը, տեսակը կարո՞ղ է փոխել իր վարքաբանությունը սուր իրավիճակներում։
-Մարդ-բնություն փոխհարաբերության մեջ մարդու ուժեղ ներգործության հետևանքով ոչ միայն կենդանիների վարքը, այլև նրանց ապրելատեղն է փոխվել։ Բեզոարյան այծը, հայկական մուֆլոնը, ընձառյուծը նախկինում լայն տարածված են եղել մեր լեռնաշխարհում, բայց երբ այս կենդանիների թվաքանակը կրճատվել է, նրանց մոտ վարքի նոր դրսևորումներ են առաջացել։ Եթե ընձառյուծն առողջ և ուժեղ չլինի, նա չի կարող որևէ բան որսալ ու կմահանա։ Երբ ընձառյուծն ավելի արագավազ է դարձել, նրան հետևել են մուֆլոնի և բեզոարյան այծի փոփոխությունները։ Եթե բեզոարյան այծն ու հայկական մուֆլոնն առողջ չլինեն, ապա ընձառյուծը նրանց կվերացնի։ Ուրեմն, ստացվել է ոչ թե տեսակների կռիվ, այլ՝ փոխօգնություն։ Բնության մեջ էվոլյուցիայի ընթացքում այսպիսի կապերի օրինակները հազարավոր են։
-Փաստորեն, երբ տեսակը վտանգվում է, բնությունը փոխօգնության անտեսանելի շղթա է հյուսում, իսկ մարդկային հասարակությունը՝ ճիշտ հակառակը՝ եղած կարծրատիպերի բանկից հանում է, այսպես կոչված, վնասակար տեսակին և սկսում պայքարել նրա դեմ։ Բայց բնության մեջ, կարծես չկան բացարձակապես օգտակար և բացարձակապես վնասակար տեսակներ, այդպես չէ՞։
- Մենք այս կենսոլորտում յուրաքանչյուր տեսակի հետ հավասար իրավունքների մեջ ենք։ Այո, բնությունը չի ճանաչում օգտակար և վնասակար տեսակի կենդանի օրգանիզմներ։ Վերցնենք մոծակի օրինակը, որն ամենատհաճ կենդանիներից մեկն է։ Կյանքը ցույց է տվել, որ եթե մոծակները վերանան, ապա կքայքայվեն ապրելավայրերը։ Օրինակ, ԱՄՆ-ում՝ Էրի լճի շրջակայքում ստեղծված հանգստյան գոտում, որոշել էին վերջ տալ մոծակներին և օգտագործել են DDT թունաքիմիկատը։ Ճիշտ է, մոծակները ոչնչացել էին, բայց իրենց հետ ոչնչացրել էին նաև ջրային թռչուններին, և լիճն սկսել էր նեխել, որովհետև մոծակի թրթուրները ձկների կեր են, ավելի հասուն մոծակները կեր են երկկենցաղների ու թռչունների համար։ Նեխման հետևանքով ստեղծվել է այնպիսի մի վիճակ, որ գիտնականները կատակով ասում էին՝ «Լիճը ոչ այնքան պինդ է, որ կարելի է հերկել, ոչ էլ այնքան ջրալի է, որ կարելի է լողալ»։
-Կարծում եմ՝ քիչ հետո ավելի առակախոս կդառնանք, մանավանդ, որ ամբողջ աշխարհում այսօր արդեն լայն թափ է առնում քաղաքականության, հասարակության էկոլոգացումը, բարոյականության էկոլոգացումը՝ այսպես կոչված էկոբարոյականությունը, մեդիայի էկոլոգացման խնդիրն էլ այսօր պակաս արդիական չէ. և ուրեմն թույլ տվեք հարցնել՝ ի վերջո, ի՞նչ ցույց տվեց կյանքը, ո՞ր տեսակներն են ավելի խոցելի, որո՞նք ջնջվեցին աշխարհի երեսից, օրինակ, անողնաշարավորն ավելի՞ պաշտպանված է ողնաշարավորից։
-Բոլոր դեպքերում բարձր զարգացում ունեցողներն ավելի խոցելի են. որքան զարգացած է տեսակը, այնքանով էլ հետապնդվում է։
-Այ, այստեղ համընկնումն ակնառու է. խելոքը շատ թշնամի ունի, և սա բնական է, որովհետև զարգացած տեսակը փոփոխություններ է առաջադրում, իսկ մեծամասնությունը պաշտպանված է իր կայունությամբ։
-Իհարկե, և պատահական չէ, որ կենսոլորտում ամենախոցելի տեսակը մարդն է, որովհետև հենց մարդն է օժտված բարձր բանականությամբ, նրան է միայն տրված այդ շնորհը։
-Պրոֆեսոր, բայց բոլոր կենդանի օրգանիզմներն ահռելի քանակությամբ քչացել են, իսկ մարդը՝ շատացել։ Ընդհանրապես, որո՞նք են տեսակի վերացման հիմնական պատճառները։
-Որակական տեսակետից ամենամեծ կորուստները հենց մարդն է կրել. եթե նա այսօր այսպիսի խելահեղ արագությամբ ոչնչացնում է իր շրջակա միջավայրը, կնշանակի նրա ինքնահոշոտումն սկսված է։ 300 կաթնասուն և թռչուն վերացել են արդեն, իսկ տեսակը վերանում է հետապնդումից, վերանում է բնական արեալների ոչնչացումից, միջավայրի ապականումից։ Տեսեք՝ փոկերը, դելֆիններն իրենց ափ են նետում, երբ բնական միջավայրն աղտոտվում է, երբ տեսակը կորցնում է ինքնապահպանման բնազդը։
-Կարծես, սկսում եմ հասկանալ, թե Հայաստանում ինչու են ինքնասպանությունները շատացել...
-Սա բնության մեջ պաշտպանական միջոց է. մարդն էլ, երբ գնում է այդ ծայրահեղ քայլին, նա իր տեսակին այդպիսով տեղեկատվություն է փոխանցում որևէ վիճակի անելանելիության մասին։ Երբ, օրինակ, արեալում տեղեկատվություն է սփռվում, որ կերը պակասել է, պոպուլյացիայի մի որոշակի մասն ամբողջին պահպանելու համար գնում է ինքնազոհության։ Միայն վերջին 100 տարում երկրի երեսից վերացել է 68 տեսակի և 55 ենթատեսակի կաթնասուն։ Իսկ 232 տեսակ հազվադեպ է արդեն հանդիպում։ Իսկ թռչունների ոչնչացման ծավալներն ավելի մեծ են։ Չվող թռչունների կորուստը կազմում է համարյա 90 տոկոս։
-Փաստորեն, բնության մեջ թե՛ արտագաղթը, թե՛ ինքնասպանությունը միտված են ցեղատեսակը փրկելո՞ւ որոշակի ֆորս մաժորների ժամանակ. իսկապես ապշելու ուղերձ է սա։
-Այո, երբ պոպուլյացիայի վիճակը վատանում է, այնտեղից, անպայման, տեղի է ունենում արտագաղթ։ Հեռանում են, որ գոյատևեն։ Մի մասը ոչնչանում է, մի մասը դիտավորյալ է իրեն գցում մնացածին ապրեցնելու համար։ Վերցնենք սկյուռներին. տեսեք, երբ ձմռանը պոպուլյացիայում տեղեկատվություն է ստացվում, որ կերը պակասել է և բավարար չի լինելու մինչև գարուն, մի մասը՝ ծերերը, թույլերը, մատղաշները, իրենց գցում են գետերն ու ծովերը, որպեսզի մնացածի համար պայմաններ ստեղծեն։
-Մնում է եզրակացնել, որ նրանք այդպիսով կանխարգելում են ներքին պատերազմը, որ կարող էր ծագել սուղ պայմանների բերումով։ Այդ կենդանիներն ավելի սրված հայրենիքի զգացողություն ունեն, մարդն իզուր է իրեն երևակայում որպես մոլորակի տեր ու տիրակալ։
-Պրիմակները՝ կապիկները, որ գետնի վրա ունեցել են շատ թշնամիներ, բարձրացել են ծառերի վրա, նրանցից մեկն էլ մարդն է եղել. նա տեսավ, որ անտառներն արդեն զբաղեցված են, և մնացել են միայն տափաստանները, և նա ծառերից իջավ տափաստան։ Մարդն, ընդհարվելով նոր թշնամիների հետ, նոր գիտակցության մեխանիզմ ձեռք բերեց։ Խմբակային որսը, խմբակային պաշտպանությունն այլ որակներ էին պահանջում նրանից։ Մարդն այդպես է իրեն կատարելագործել։
-Անշուշտ, բնությունը շռայլորեն տալիս է մեր շատ հարցերի պատասխանները ։ Օրինակ, քաղաքական համակարգի համար խիստ ուսանելի է աղվես-նապաստակ փոխհարաբերությունը ոսոխ և զոհ խաղի տրամաբանության համատեքստում։ Ես, օրինակ, շատ զարմացա՝ իմանալով, որ որքան շատանում են աղվեսները, այնքան արագ են բազմանում նապաստակները։ Փաստորեն, ուժեղ թշնամին բարեբախտություն է և սրում է ինքնապահպանման բնազդը։
-Այո, այս դինամիկ հավասարակշռությունը ձևավորվել է երկարատև էվոլյուցիայի ընթացքում։ Ոսոխն ու զոհն այս դեպքում պահում են դինամիկ հավասարակշռությունը. երբ աղվեսների թիվը շատանում է, նրանք ճնշում են գործադրում նապաստակների վրա, ինչի հետևանքով նապաստակների թվաքանակը կրճատվում է։ Իսկ նապաստակների թվաքանակի կրճատմամբ աղվեսներն են սովահար լինում, և դրանից էլ նապաստակների թվաքանակն է աճում։ Իսկ, օրինակ, Ավստրալիայում ճագարները, չհանդիպելով բնական թշնամիների, անկաշկանդ բազմացել էին՝ տարեկան նվաճելով 110 կմ տարածություն. առաջացել էր Ավստրալիայի ամայացման վտանգը, այնքան, որ ստիպված էին հատուկ հարուցիչներով նրանց վարակել։
-Բա էդ խեղճերը մի բնական թշնամի չկարողացա՞ն վաստակել, ի՞նչն էր պատճառը։
-Ավստրալիայում չկար ճագար, չկային և ճագարի թշնամիները։ Երբ անգլիացիները նվաճել են Ավստրալիան, մի քանի ճագարներ են իրենց հետ տարել այնտեղ ու պահել վանդակներում։ Սակայն երբ նապաստակները բազմացել են, փախել են վանդակներից, հայտնվել բնության մեջ և սկսել արագ բազմանալ։ Եվ Ավստրալիան աղետի գոտի է հայտարարվել։ Նրանց դեմն առնելու համար ստորգետնյա անցումներ ու ամբարտակներ կառուցվեցին։ Միշտ օտար տեսակի ինքնապահպանման բնազդն ավելի հզոր է լինում. նա տարածվում է, երբեմն՝ նախահարձակ լինում ենթադրյալ թշնամուն դիմակայելու համար։ Ներմուծված տեսակ կա, որը շատ արագ է գրավում ուրիշի ապրելատեղերը։
-Լավ, հարգելի պրոֆեսոր, հասանք ներմուծված տեսակի վարքաբանությանը։ Եթե չեմ սխալվում՝ 1924 թվականին Լադոգա և Չուդ լճերից Սևանի ավազան տեղափոխվեց սիգ ձկնատեսակը: Վերջինս համառ մրցակցության մեջ մտավ իշխանի 4 ենթատեսակների հետ և հաղթեց՝ զավթելով իշխանի հայրենիքը: Տարիներ անց այս հեղաշրջմանը սաբոտաժով պատասխանեցին ավազանի նոր բնակիչները՝ խեցգետինն ու կարասը: Ներմուծված տեսակը, փաստորեն, ապականու՞մ է բնական հայրենիքը։
-Ներմուծված տեսակն, այո, անվտանգ չէ։ Օտար միջավայրում այն ավելի ագրեսիվ վարք է հանդես բերում։ Սիգը Սևան են ներմուծել շատ պրիմիտիվ, չփաստարկված ծրագրի շրջանակում։ Առանց խորը ուսումնասիրությունների չէր կարելի այդպիսի քայլեր ձեռնարկել։ Սիգը որոշ ժամանակ անց այնքան արագ սկսեց բազմանալ, որ 1983 թ. Սևանի ափերը լցված էին սիգի դիակներով, որովհետև նրանք անկաշկանդ պայմաններում բազմացել էին, և եկել էր մի պահ, որ կերն այլևս չի հերիքել։ Եվ սիգերի մեծ մասը, սովամահ լինելով, ոչնչացել էին։ Սա եղել է վճռական հարված իշխանի ռասսայի վրա, որովհետև այդ 4 ռասսաների արեալներն արագ բազմանալով գրավել են ոչ միայն տարածքները, որ ի սկզբանե նախատեսված է եղել նրանց համար, այլև իշխանի, կողակի ու մյուսների տարածքները։
-Պրոֆեսոր, փաստորեն, մեկի ինքնորոշման սկզբունքը հարվածել է մյուսի տարածքային ամբողջականության իրավունքին։ Վերջին հաշվով, կյանքը ջրում, թե ցամաքում, համարյա նույն օրենքներով է կարգավորվում։ Բայց կարասն իր ագրեսիվությամբ պատժեց ուրիշի հայրենիքը նվաճած եկվորին։ Որքան գիտեմ, վերջինս առանձին սողունների նմանությամբ առանց որձի էլ կյանք է անում և կուսածնությամբ վայրենի աճ տալիս։ Գտել է ուրույն կյանքի ուղի՝ ի հեճուկս նախկին տանտերերի։
-Այո։ Կարասը շատ պլաստիկ, հարմարվող տեսակ է։ Կուսածնությունը կենդանական աշխարհում լայն տարածված է, և բազմացման այդ ձևը նկատվում է նույնիսկ ողնաշարավորների, մողեսների մոտ։ Նրանք կուսածնությամբ բազմանում են և ընդարձակում իրենց արեալը։ Սակայն այլ բան է, երբ կարասը Սևանում իր արագ բազմանալու կենսագործունեությամբ ազդարարում է մյուս տեսակների մահը։ Սևանում արդեն նոր տեղեկատվություն է ստեղծվել, որը դժբախտաբար կարող է գույժ լինել սիգի համար։ Բնության մեջ, նաև՝ մարդկային հասարակությունում, այն ազգը, որն արագ է բազմանում և նորանոր արեալներ նվաճում, իհարկե առավելություն է ունենում։
-Բայց, եթե չեմ սխալվում, հիմա Սևանում ամենաարագը խեցգետինն է բազմանում. եթե հակազդեցություն չլինի, նա ամբողջ լիճն իրենով կլցնի։ Ես գիտեմ, իհարկե, որ Դուք երդվյալ էվոլյուցիոնիստ եք և դեմ եք կոշտ հակազդեցությանը, բայց, կներեք, եթե Ձեր տուն մուկ մտնի, չեք կարող, չէ՞, նրա հետ ապրել համակեցությամբ և սպասել, թե երբ նա էվոլյուցիոն ճանապարհով կթողնի տարածքը, ստիպված եք հակազդել։
-Մոլորակի այս ամբողջ ապականումը հենց մարդու սխալ հակազդեցությունների արդյունք է։ Դրա ապացույցը հենց Կարմիր գրքի ողբալի ցուցակն է։ Այսօր արդեն վտանգված է մարդու ժառանգական լիարժեքությունը, վերջին 30 տարում մի քանի անգամ աճել է մտավոր և ֆիզիկական արատներով ծնված երեխաների թիվը։ Ես եկել եմ այն եզրակացության, որ 17-19-րդ դարերում ծնվել են ավելի շատ հանճարեղ մարդիկ, քան հիմա։ Այժմ ավելի ցածր բանականությամբ մարդիկ են ծնվում։ Գլխուղեղի կեղևի գոտիներում կառուցվածքաֆիզիոլոգիական գործընթացներն աստիճանաբար խաթարվում են։
-Ֆեյսբուքում քաղաքական մեսիջ փոխանցելու մի լավ ձև է հորինված՝ գրում են՝ չքաղաքականացնել։ Հիմա վերադառնանք մեր մկներին. ես, օրինակ, հիշում եմ, որ մի քանի տարի առաջ անգլիացիները նոր մկնդեղ ստեղծեցին, և արդյունքը եղավ այն, որ մարդիկ իրենց տներում հայտնաբերեցին սարսափելի մեծ առնետներ, Մոսկվայի մետրոյում էլ էին վխտում։ Հարցս սա է՝ արդյոք հակազդեցությունն ավելի մեծ հակազդեցություն ու ագրեսիա չի՞ ծնում, և եթե այո, ապա ի՞նչ անել այն կրծողի հետ, որն արդեն քո բնական արեալն է զավթում։
-Այո, Անգլիայում ստեղծվել էր մի թունաքիմիկատ, որը խառնում էին սննդի հետ ու տալիս կրծողներին։ Որոշ ժամանակ անց կրծողները վերացան։ Այդ թույնը թույլ չէր տալիս, որպեսզի արյունը մակարդվի, և անգամ փոքր քերծվածքները սպանիչ էին կրծողների համար։ Սակայն դա ժամանակավոր հաղթանակ էր։ Բայց հասկանալով Ձեր հարցի ենթատեքստն ասեմ. մուկն այնքան էլ հիմար չէ, որքան մեզ է թվում, և նրան հակազդելու համար բնական թշնամիների արեալներ պետք է գոյացնել, հակառակ դեպքում ավելի խոշոր առնետներ կառաջանան։
-Մարդը, տեսնելով իր սխալները, երբեմն հետդարձ է անում և փորձում է իր իմացած կարգավորիչ մեխանիզմներով շտկել վիճակը։ Օրինակ, ամեն տարի ահագին մատղաշ իշխաններ են ներմուծվում Սևանա լիճ։ Որքանո՞վ է այն արդյունավետ, թե՞ փողերն ընդամենը ջուրն ենք լցնում, կամ էլ ՝ լվանում այդ ջրում։
-Իշխանի երկու ռասսաները կամ տեսակները՝ բախտակն ու բոջակը, վերացել են ընդմիշտ։ Նրանցից այլևս չկա Սևանում և չեն վերականգնվելու։ Մատղաշներ ներմուծվում են իշխանի մյուս երկու ենթատեսակների համար, բայց սա հարցի լուծում չէ, որովհետև եթե պոպուլյացիան տվյալ ապրելատեղում չի բազմանում և իր թվաքանակը չի վերականգնում, դատապարտված է մահվան։ Սա ոսկե կանոն է։
-Ինչո՞ւ այս մասին չեք բարձրաձայնում, ինչու՞ Ձեր մասնագիտական կարծիքը չեք պնդում։
-Հազար անգամ ասել, բողոքել, գրել եմ, որ դրա արդյունավետությունը զրո է, բայց, երևի, այդ լցնողների համար է արդյունավետ, դրա համար էլ չեն կարողանում դադարեցնել։
-Գիտակա՞ն է այն թեզը, որ ֆորս մաժորների ժամանակ՝ հատկապես պատերազմներից հետո, արուների բազմացումն աշխուժանում է։
-Այո։ Տեսեք, սա բնության ինքնակարգավորման վառ օրինակներից է։ Երբ գենդերային վիճակը վատանում է, այդ ժամանակ ծնվում են գերազանցապես արուներ, որպեսզի պոպուլյացիայի թվաքանակը չշատանա և մարդիկ սովամահ չլինեն։ Հակառակ դրան, երբ պոպուլյացիայի կամ ազգի համար ստեղծվում են բարենպաստ պայմաններ, գերակշռում են էգ ծնունդները՝ ինչպես մեզ մոտ եղավ Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո՝ 1950-1960-ականներին, ծնվեցին շատ աղջիկներ։
-Փաստորեն, աղջիկները խաղաղության, բարեկեցության խորհրդանիշ են. առանց ավելորդ համեստության պետք է ասեմ, որ հաճելի է արձանագրելը։
-Այո, բնությունն է կարգավորում։ Կարող եմ այլ օրինակներ բերել, թե ինչպես պոպուլյացիայում պայմանների վատթարացման ժամանակ 6 արուին ընկնում էր 1 էգ։ Իսկ երբ պայմանները լավանում են, մեկ էգին ընկնում էր 6 արու։ Այդպես է եղել բոլոր պատերազմող երկրներում։
-Իմիջիայլոց, սա շատ հետաքրքիր ինդիկատոր է. բավական է նայել ծնունդների սեռային կազմը և հասկանալ, թե երկիրն ինչպես է։ Բայց, ամեն դեպքում, մոլորակի սեղմապատկերը մեղվի փեթակն է, որը նաև հանրային կյանքի, կառավարման, ընտանիքի արժեքային համակարգերի մինի մոդել է, և մարդուն ահագին բան է հուշում։ Բայց վերջերս կարդացի էկոլոգների գույժը, որ մեղուները գնալով վերանում են, սա ճշմարտությո՞ւն է։
-Ցավոք սրտի, այո։ Մեղուները վերանում են. պարզվում է՝ մեղուները կորցնում են իրենց երթուղիներն այս ռադիոհաճախությունների, նոր տեխնոլոգիաների ստեղծած տիրույթների պատճառով։ Սա ավելին է, քան աղետը, որովհետև եթե այսպես շարունակվի, մենք ոչ մի ծաղկավոր բույս չենք ունենա մի քանի տարի հետո, չէ՞ որ նրանք են հիմնական փոշոտիչները։ Ծաղկավոր բույսերի, միջատների և մեղուների մեջ երկարատև էվոլյուցիայի ընթացքում ստեղծվել է փոխադարձ կապ՝ եթե մեկը չկա, մյուսն էլ է վերանում. եթե մեղուն չլինի, ծաղկավորները, էլ չեմ ասում՝ պտղատու այգիները, կվերանան։
-Այստեղ մեծ ողբերգություն կա, մարդն իմացական նոր տարածքներ է ճեղքում, և չի ներվում նրա այդ թռիչքը, տիեզերքը հակված է կտրել նրա թևերը. ի՜նչ տխուր է։
-Այ, դրա համար էլ պիտի քաղաքականության էկոլոգացում տեղի ունենա. եթե մենք երկիր մոլորակը դիտենք մի տուն, հաստատենք համակեցության օրենքներ և դրանից բխեցնենք քաղաքականությունը, կենսոլորտը մեզ չի պատժի։ Երկիր մոլորակը մի նավ է տիեզերքում, և մենք բոլորս մի նավի ուղևորներ ենք։
-Եվ եթե առանձին երկրներ ու մարդիկ այդ նավի լյուքս համարում են, դեռ չի նշանակում, թե վերահաս աղետը կխնայի նրանց...
-Ներկայումս գիտության ամենահրատապ հարցերից մեկն այն է, որ մենք գնահատենք յուրաքանչյուր բուսական, կենդանական, սնկային, նույնիսկ՝ մանրէային տեսակին։ Լսել ենք 21-րդ դար, բայց այնքան չուսումնասիրված բան կա այս ոլորտում։ Այսօր ցանկացած գիտության ողնաշարը պիտի լինի էկոլոգիան։
-Բայց հայկական գիտական աշխարհն այսօր անհրաժեշտ պոտենցիալ ունի՞, որ լծվի այդպիսի լուրջ և հիմնարար հետազոտությունների։
-Հայկական գիտական աշխարհում այսօր այնքան խարդավանքներ, զեղծարարություններ են կատարվում. ատենախոսությունների 80 տոկոսից ոչ պակասը գրագողության վրա է կառուցված։ Համեցեք, եկեք փաստերով ասեմ, թե մեր ոլորտում պաշտպանածներից որն ումից է արտագրել՝ հարյուրավոր օրինակներ բերեմ։ Լրիվ կոռումպացրել են նաև գիտությունը։ Երբ ես խոսում եմ այս մասին, ինձ ասում են՝ «Ինչի՞ ետևից ես ընկել». հիմա այսպես են պաշտպանում, ձևը սա է։ Դե, եթե այդպես է, ուրեմն մենք չունենք գիտություն, իսկ եթե չունես գիտություն, չես կարող մշակույթ ունենալ, ուրեմն չունես նաև ապագա։
-Առանց գիտության ու մշակույթի ի՞նչ հայ։ Այսօր արդեն չես կարող Գառնի-Գեղարդով կամ Մատենադարանով խաբել եկողին, թե ուշքդ գնում է գիտության ու մշակույթի համար։ Խելոքները վերցնում են երկրիդ գլխավոր փաստաթուղթը՝ բյուջեն, և կարդում այնտեղ, թե ինչ արժե քեզ համար գիտությունն ու մշակույթը։ Կենացների ժամանակն անցել է, բյուջեում է ամփոփված տվյալ երկրի իդեալներն ու երազանքները։
- Պետք է շրջվել դեպի գիտությունը. գիտությունը մաքրել գրագողերից, զեղծարարներից, խարդախներից, հովանավորներից, բայց լսող չկա, սակայն պետք է լսել, անպայման լսել։ Գիտության ոլորտում պետք է ֆինանսավորվեն այն մասնագետները, այն կազմակերպություններն ու այն լաբորատորիաները, որոնք ունեն համալրված գիտական կոլեկտիվ և կարող են գիտությունն առաջ տանել: Սակայն գնացեք և տեսեք, թե ովքե՞ր և ինչի՞ համար են ֆինանսավորվում։
-Հարգելի պրոֆեսոր, կարող է փոխվել է հայի գենոֆոնդը, որովհետև այսօր որակներ, տիպեր ենք տեսնում, որոնք ոչ մի կերպ չպիտի տեղավորվեին հայի էթնոտիպի, նրա բաղադրության մեջ։
-Այո, փոխվել է զգալի չափով, որովհետև միջավայրն է փոխվել, համակարգերն ու հարաբերությունները։ Բայց մենք դեռ պահպանում ենք հայի կերպարը. գնացեք ամբողջ աշխարհը ման եկեք ու համեմատեք մեր ընտանիքի, երեխայի, հարևանի ու բարեկամի հետ մեր հարաբերությունը։ Ընդհանուր առմամբ, հայն ավելի մարդկային ու ազնիվ է, ավելի սոցիալական է։ Մենք ունենք յուրահատուկ գենոֆոնդ, գեների այնպիսի համակցություն, որ հատուկ է միայն հային, դա յուրօրինակ խառնվածք, յուրօրինակ վերաբերմունք է միմյանց և աշխարհի նկատմամբ. Օրինակ, եթե թուրքն ուսումնասիրի իր գենոֆոնդը, 100 գողացած գեն կհայտնաբերի։ Մեր գենոֆոնդն անաղարտ է։ Եվ հայի պոպուլյացիան չի փոխվել։
-Բայց ապրելակերպը, սոցիալական մարտահրավերները մարդուն քշում, տանում են, չէ՞։ Նայենք այսօր Երևանին. քաղաքը նոր մարդ է ստեղծում, ծառուծաղկից կտրված մարդն անհոգի է դառնում։ Երբ առավոտյան մարդն արթնանում է, պետք է իր շրջապատն իրեն հիշեցնի, որ նա բնական մեծ համալիրի մասն է, տիեզերքի կտորը, որ չվայրենանա, չապականվի։ Չէ՞ որ մարդն այդպես է չորանում. իմ կարծիքով, մարդու էմոցիոնալ աշխարհն ավելին է իր այդ փոքրիկ, ճմրթված ուղեղից։
-Իհարկե, մարդը բնական տեսակ է և կարող է աճել ու զարգանալ միայն բնական պայմաններում. նա մաքուր օդի, մաքուր ջրի, մաքուր միջավայրի, մարդկային նորմալ հարաբերությունների մեջ է հենց մարդ։ Երևանը դարձել է աղբանոցների ու գերեզմանոցների թանգարան բաց երկնքի տակ։
-Ես էլ հենց դա եմ ասում, որ քաղաքն արդեն ուրիշ մարդ է վերարտադրում, ովքեր արդեն այլ կերպ են շփվում իրենց ընկերոջ, բարեկամի ու հարևանի հետ, հակառակորդ ու թշնամի են տեսնում նրա մեջ, որովհետև քաղաքն այնպես է դարսված, որ թվում է՝ մեկն ապրում է մյուսի բաժինը գողանալով, մյուսի հաշվին։ Օրինակ, բնական միջավայրում ապրող գյուղացին մի քանի անգամ ավելի լավ է պահպանված որպես հայի էթնոտիպ, քան, ասենք, ես։
-Իհարկե, գյուղացին ավելի մարդասեր է քաղաքացուց և, այո, դա հենց բնական միջավայրում ապրելու արդյունք է։ Երբ նա գալիս է քաղաք, գիտի՝ բոլորն իր բարեկամներն են։ Երբ հորաքույրս Գորիսից գալիս էր մեր տուն, պատշգամբից ուշադիր նայում էր մարդկանց և ինձ կանչում, թե՝ «Բալա ջան, արի տես էդ մարդը ո՞վ ա, արագ-արագ ա քայլում, կարող ա մի բան ա պատահել, իջի տես ի՞նչ ա պատահել»։ Գիտեք, Երևանը կիսաանապատային կլիմա ունի և նա պիտի շատ ջրային մակերեսներ ու կանաչ տարածություններ ունենա։ Բայց արվում է ճիշտ հակառակը, և, այո, այն ուրիշ մարդիկ կարող է վերարտադրել։ Մեր այսօրվա իշխանությունը, օլիգարխները պիտի իմանան, որ իրենք փողոցում քնող մարդու հետ անտեսանելի կապի մեջ են, և եթե այս գիշեր դրսում սառչի այդ մարդը, իրենցից ավելի մեծ բան է պակասելու, քան նրա գիշերակացի ու սննդի համար տրամադրելիք մի երկու կոպեկը։ Եթե մենք դրսում քնող մարդ ունենք այս ցրտին, ուրեմն, այո, վտանգված է նաև հայի գենոֆոնդը։
-Մարդը երբեք այսքան խոցելի չի եղել ու, թերևս, միայն բնական միջավայրը կենդանի պահող փոխօգնության սկզբունքը կարող է նրա կյանքը երկարաձգել.երբ Ձեր գրքում կարդացի բաոբաբի և չղջիկի միջև եղած անտեսանելի սիրո մասին, մտածում էի, որ Էքզյուպերին հաստատ իմացել է այդ մասին, որովհետև այդքան ազնիվ այդ գիրքն այդպես էլ չի ներում բաոբաբին՝ «Եվ եթե ժամանակին չճանաչես բաոբաբի ծիլը, հետո նրանցից արդեն չես ազատվի, նրանք մոլորակը կտոր-կտոր կանեն...»։
-Բանն այն է, որ երբ բաոբաբը ծաղկում է, նա արտազատում է այնպիսի նեկտար, որն իր հոտով նման է չղջիկի արտազատած սեռական հորմոններին, և արու չղջիկը գալիս է բաոբաբի մոտ՝ որպես իր էգի մոտ, և կատարվում է փոշոտում։ Եթե չղջիկը վերանա, բաոբաբը կվերանա երկրի երեսից։ Տեսեք՝ փոխադարձ կապի և փոխօգնության ինչպիսի մեխանիզմներ է ստեղծել բնությունը, որը սովորեցնում է մարդուն, որ առանց փոխօգնության կյանք չկա։
Հարցազրույցը՝ ՎԱՐԴուհի Սիմոնյանի
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Քաղաքականություն 09:03 • 22/11 Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռություն է պահպանում Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների նկատմամբ, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար:
-
Ժամանց 10:52 • 22/11 Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Ամերիկահայ միլիոնատեր, Reddit ընկերության համահիմադիր Ալեքսիս Օհանյանը սոցցանցերում իր հետևորդների համար պատմական ակնարկ է հրապարակել՝ ցույց տալով մ.թ.ա. 95թ. հատված հազվագյուտ հայկական մետաղադրամ՝ հայոց արքա Տիգրան Մեծի պատկերով:
-
Իրավունք 16:10 • 21/11 ՄՔԴ նախաքննական պալատը ձերբակալության օրդեր է արձակել Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարարի նկատմամբ Որոշումն ընդունվել է 2023-ի հոկտեմբերի 8-ից մինչև 2024-ի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում «մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ» կատարելու մեղադրանքների պատճառով։
-
Տնտեսություն 11:13 • 22/11 Մենք ապրում ենք աշխարհի ամենամեծ երկրում, բայց մենք քիչ ենք. ներգաղթյալները ՌԴ-ի համար անհրաժեշտություն են. Պեսկով «Որպեսզի մենք դինամիկ զարգանանք և իրականացնենք զարգացման բոլոր ծրագրերը, իհարկե, մեզ պետք են աշխատողներ։ Մենք միայն ողջունում ենք նրանց գալը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
-
Իրադարձային 09:53 • 22/11 Երևանում ոստիկանության կապիտանը «Honda» մոտոցիկլով բախվել է «GAZel»-ին. հետո մոտոցիկլը բախվել է կայանված «Nissan»-ին և կողաշրջվել Մոտոցիկլավարը ՀՀ Ոստիկանության կրթահամալիրում սովորող-պարեկ էր, ոստիկանության կապիտան, և մինչև 2025 թվականի հունիսը զրկված է եղել վարորդական իրավունքից:
-
Քաղաքականություն 18:45 • 21/11 Թուրք-ադրբեջանական տարաձայնությունները՝ էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ Հարկ է նշել, որ ադրբեջանական գազը Թուրքիայի համար միշտ ավելի էժան է եղել, քան Ռուսաստանից և Իրանից արտահանվող գազը։ Թուրքիան փորձում է պահպանել մրցակցային գները՝ Եվրոպայում ավելի շատ գնորդներ ներգրավելու և ներքին ծախսերը նվազեցնելու համար:
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
-
Իրադարձային 11:06 • 21/11 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա այս մասին Սպուտնիկ գործակալության հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆից ՝ մե
-
Իրավունք 16:10 • 21/11 ՄՔԴ նախաքննական պալատը ձերբակալության օրդեր է արձակել Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարարի նկատմամբ Որոշումն ընդունվել է 2023-ի հոկտեմբերի 8-ից մինչև 2024-ի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում «մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ» կատարելու մեղադրանքների պատճառով։
-
Քաղաքականություն 18:45 • 21/11 Թուրք-ադրբեջանական տարաձայնությունները՝ էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ Հարկ է նշել, որ ադրբեջանական գազը Թուրքիայի համար միշտ ավելի էժան է եղել, քան Ռուսաստանից և Իրանից արտահանվող գազը։ Թուրքիան փորձում է պահպանել մրցակցային գները՝ Եվրոպայում ավելի շատ գնորդներ ներգրավելու և ներքին ծախսերը նվազեցնելու համար:
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
-
Իրադարձային 13:54 • 16/11 Օրեր առաջ ՊՆ-ում տեղի ունեցած միջադեպը տարբերվում էր նախորդ բոլոր դեպքերից. Աբրահամյան Դժվար է մտաբերել, թե այս ողբերգությունից առաջ, արդյո՞ք ՌՈ-ում երբևէ նման դեպքը տեղի է ունեցել, թե՞ ոչ: Ես ինքս չեմ մտաբերում: Եթե նման բան նույնիսկ արձանագրվել է, ապա անհիշելի ժամանակներում:
Տնտեսություն
-
09:22 • 22.11.24 Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը
Գիտություն/տեխնիկա
-
13:25 • 22.11.24 Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Սպորտ
-
13:12 • 22.11.24 Ռոդրին նշել է, թե երբ է ակնկալում վերականգնվել
-
12:35 • 22.11.24 Ռոնալդուն նշել է ռեկորդ, որը չի ցանկանում գերազանցել
Մամուլի տեսություն
-
08:13 • 22.11.24 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
-
08:09 • 22.11.24 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
Իրավունք
-
15:05 • 22.11.24 Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)
-
14:21 • 22.11.24 Թրյուդոն ասել է, որ Կանադա գալու դեպքում, Նեթանյահուն կձերբակալվի