ՄՔԴ նախաքննական պալատը ձերբակալության օրդեր է արձակել Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարարի նկատմամբ

16:10 • 21.11.24

Միջազգային քրեական դատարանի նախաքննական պալատը ձերբակալության օրդեր է տվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարար Յոավ Գալանտի նկատմամբ:

Որոշումն ընդունվել է 2023-ի հոկտեմբերի 8-ից մինչև 2024-ի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում «մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ» կատարելու մեղադրանքների պատճառով։

 Խոսքը Գազայի հատվածում իրականացված ռազմական գործողությունների մասին է:

ՄՔԴ նախաքննական պալատը ձերբակալության օրդեր է արձակել Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարարի նկատմամբ