Դատարանը Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցին չանդրադարձավ. դատավորը հայտնեց, որ դեռ 20 օր կա ժամկետին
Դատարանը Գագիկ Ծառուկյանի գործով դատավարության առաջին նիստի ժամանակ նրա խափանման միջոցին չանդրադարձավ: Դատավորը հայտնեց, որ դեռ 20 օր կա ժամկետին:
Այսօր ժամը 14:00-ին, տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի գործով դատավարության առաջին նիստը։ Նրա աջակիցները ցույց են կազմակերպել դատարանի դիմաց:
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի և իրավապահ մարմինների կողմից ներկայացված հիմնական մեղադրանքները կապված են Ծառուկյանի կազմակերպմամբ և ղեկավարմամբ գործող խմբի անդամները իրանցի գործընկերների հետ ունեցած պայմանավորվածությունների շրջանակում թույլ են տվել չարաշահումներ, որոնք որակվել են որպես առանձնապես խոշոր չափերի խարդախություն և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացում:











