Marca թերթը հրապարակել է 2025/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի 100 թեկնածուների ցանկը․ թեկնածուների թվում է նաև Սպերցյանը

20:35 • 15.10.26

Հեղինակավոր իսպանական մարզական Marca թերթը հրապարակել է 2025/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի 100 թեկնածուների ցանկը։

Թեկնածուների թվում է Հայաստանի հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով նախորդ մրցաշրջանում հանդես է եկել «Կրասնոդարում»։

Նախորդ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 42 հանդիպում, խփել 14 գոլ և կատարել 18 գոլային փոխանցում։

Մրցանակի հաղթողի անունը կհայտարարվի հոկտեմբերի 22-ին։

Աղբյուրը`ArmSport.am
Marca թերթը հրապարակել է 2025/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի 100 թեկնածուների ցանկը․ թեկնածուների թվում է նաև Սպերցյանը