Տրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտшկան․ Սպերցյանը՝ Լատվիայի ընտրանու դեմ սպասվող խաղի մասին

20:54 • 24.09.26

Վաղը՝ սեպտեմբերի 25-ին, Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի առաջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Լատվիայի ընտրանուն։

Նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողների հարցերին է պատասխանել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը։

«Միշտ ասել եմ՝ մեծ պատիվ է խաղալ ազգային հավաքականում։ Տրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական։

Վաղվա խաղում ամեն ինչ կախված է մեզնից․ եթե լավ կատարենք մեր աշխատանքը, կհաջողենք։ Վաղվա խաղը նոր էջ է Հայաստանի ազգային հավաքականի պատմության համար»,-նշել է Էդուարդ Սպերցյանը։

Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի առաջին տուրի Հայաստան – Լատվիա հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին։

Աղբյուրը`ArmSport.am
Տրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտшկան․ Սպերցյանը՝ Լատվիայի ընտրանու դեմ սպասվող խաղի մասին