Մենք չենք նահանջելու և շարունակելու ենք պայքարել հանուն արդարության, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն․ Իվետա Տոնոյան
Այսօր տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանի գործով առաջին դատական նիստը։ Դատարանը չանդրադարձավ խափանման միջոցի փոփոխության հարցին՝ պատճառաբանելով, թե գործող խափանման միջոցի ժամկետի ավարտին դեռ 20 օր կա, գրել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը:
«Շնորհակալ ենք բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, հանրային, հասարակական գործիչներին, մեր հայրենակիցներին այսօրվա աջակցության համար:
Այսօրվա նիստում Գագիկ Ծառուկյանը, դիմելով դատավորին, հստակ ու աներկբա վերահաստատեց իր դիրքորոշումը՝ «Սա սարքած գործ է, ապօրինի, անօրինական։ Ես 100 տոկոսով արդար եմ, մեղք չունեմ»։
Մենք չենք նահանջելու և շարունակելու ենք պայքարել հանուն արդարության, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն։
Հաջորդ դատական նիստը նշանակված է նոյեմբերի 4-ին»,- նշել է նա։














