Հոկտեմբերի 16-ից 30-ը ներառյալ Երևանի «Meridian» համալիրի տարածքում արգելվում է բոլոր տեսակի անօդաչու թռչող սարքերի շահագործումը

20:26 • 15.10.26

COP17 համաժողովի անցկացման ընթացքում թռիչքների անվտանգության ապահովման, օդային տարածքի պահպանության և միջոցառման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով տեղեկացնում ենք, որ 2026 թվականի հոկտեմբերի 16-ից 30-ը ներառյալ, Երևան քաղաքի «Meridian» համալիրի տարածքի շուրջ 300 մետր շառավղով և տեղանքի մակերևույթից մինչև 2500 մետր բարձրության սահմաններում գործում է թռիչքների ժամանակավոր արգելք։ Այս մասին հայտնում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

Նշված սահմանափակման շրջանակներում արգելվում է բոլոր տեսակի անօդաչու թռչող սարքերի (դրոնների) շահագործումը՝ անկախ դրանց տեսակից, նշանակությունից և օգտագործման նպատակից։

Սահմանված պահանջների պահպանումը պարտադիր է բոլոր անօդաչու թռչող սարքեր շահագործողների համար։