Ավելի թանկարժեք, ճոխ բաներ եմ ստացել, քան այս նշանն է․ Գուտերեշը՝ COP17-ի կազմակերպման ընթացքում հնարավոր կոռուպցիայի մասին
Մենք բավական մեծ վստահություն ունենք, որ COP17-ի կազմակերպման մեջ կոռուպցիա չկա, COP17-ից առաջ կայացած ասուլիսում ասել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ պատասխանելով հարցին, որ ՀՀ Ազգային ժողովում լուրջ աղմուկ էր բարձրացել COP17-ի բյուջեի չարաշահումների և կառուպցիոն ռիսկերի շուրջ։
Նշենք, որ ընդդիմադիր պատգամավորները հայտարարել էին կոռուպցիոն լուրջ ռիսկերի մասին, ի պատասխան ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարն ասել էր, որ գնումներն իրականացվել են բացառապես ՄԱԿ-ի չափանիշներով։
Գուտերեշը նաև նշել է, որ բազմաթիվ COP-երի գագաթնաժողովների է մասնակցել, հիմնականում շատ ավելի ճոխ, թանկարժեք բաներ է ստացել, քան այս տարվա գագաթնաժողովի տարբերնշանն է. «Ավելի թանկարժեք, ճոխ բաներ եմ ստացել, քան այս նշանն է»։
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն էլ իր հերթին նշել է․ «Մենք բավականին խորը ուսումնասիրել ենք շատ տարբեր երկրների կազմակերպչական փորձերը։ Ես ձեզ, դահլիճում բոլոր ներկաներին վստահեցնում եմ, որ չեմ գտել աշխարհում գեթ մեկ երկրի, որ իրենց գնումների ընթացակարգը կազմակերպում է այնպես թափանցիկ, ինչպես Հայաստանը։ Հենց այս թափանցիկության պատճառով էլ մենք շատ կառույցներից, գործընկերներից դժգոհություններ ենք ստանում, որ տվյալ համակարգն ավելի է դանդաղեցնում գնումների համակարգը։
Բայց և այնպես, հնարավորինս կարճ ժամանակահատվածում փորձել ենք անել ամեն ինչ, որպեսզի տվյալ տարածքը, առհասարևակ Երևան քաղաքը պատշաճ կերպով մեր միջազգային հյուրերին, երկների ղեկավարներին, տասնյակ հազարավոր մարդկանց Հայաստանում դիմավորելու հնարավարություններ լինեն»։














