Սպասվում է կարճատև անձրև. ջերմաստիճանը կնվազի՝ 4-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա

12:53 • 15.10.26

Երևանում 15-ի ցերեկը, 16-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին, 17-ի գիշերը, 20-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Հոկտեմբերի 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում հոկտեմբերի 14-ի ցերեկը, 18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 15-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, 16-17-ին 19-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 15-ի ցերեկը կնվազի՝ 4-5 աստիճանով, 16-ի ցերեկը նույնքան կբարձրանա։

Սպասվում է կարճատև անձրև. ջերմաստիճանը կնվազի՝ 4-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա