Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունը

18:10 • 15.10.26

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Լ․Ա․Ռ․ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող և Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Կոշտոյան 26/5 հասցեում գործող ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամասում իրականացված ստուգման շրջանակներում լաբորատոր փորձաքննության ներկայացված ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիք «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի նմուշը «Խմոր/բորբ (գումարային)» ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի  և սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիք «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի, արտադրությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: