Կյանքից հեռացել է ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով նախկին համազեկուցող Ջոն Պրեսկոտը
15:15 • 21.11.24
86 տարեկանում կյանքից հեռացել է Միացյալ Թագավորության նախկին փոխվարչապետ (1997-2007), ԵԽԽՎ նախկին պատգամավոր Ջոն Պրեսկոտը։
BBC-ի փոխանցմամբ, Պրեսկոտն Ալցհեյմերի հիվանդություն ուներ և մահացել է խնամքի հաստատությունում։
Նշենք, որ Ջոն Պրեսկոտը 2008թ. մարտի 1-ից հետո ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցողն է եղել։
Placeholder










