ՀՀ արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի պաշտոնակցի հետ

20:33 • 21.11.24

Տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը Իրանի գործընկերոջ՝ Աբբաս Արաղչիի հետ:

«Զրույցում անդրադարձանք օրակարգային թեմաներին, այդ թվում՝ Հայաստան-Իրան ընդլայնված երկկողմ համագործակցությանն այն ոլորտներում, որոնք կարող են հետագայում օգուտ բերել քաղաքացիներին»,- գրել է ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը X-ի իր միկրոբլոգում։

ՀՀ արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի պաշտոնակցի հետ