Հայաստանում մամուլի ազատությունն ու ֆինանսական խնդիրները
Հայաստանում այսօր նշվում է Հայկական մամուլի օրը: Tert.am-ի հետ զրույցում «Ժողովուրդ» թերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը, խոսելով մամուլի խնդիրների մասին, նշեց, որ Հայաստանում այսօր մամուլն ունի ավելի մեծ խնդիրներ, քան երբևէ ունեցել է:
«Բոլոր ոլորտներից հոսքը դեպի համացանց և թվային «աշխարհ», բազում դժվարություններ է ստեղծել նաև մամուլի համար: Թերթն այլևս չի դիտարկվում որպես ինֆորմացիա ստանալու հիմնական աղբյուր, այնտեղ ընթերցողների նոսրացած բանակը փնտրում է առավել լուրջ բացահայտումներ, նկատառումներ և վերլուծություններ: Ու քանի որ թերթերի տպաքանակները, ցավոք, այլևս չեն աճում, ուստի կարելի է պատկերացնել, որ մամուլն առաջին հերթին ֆինանսական դժվարություններ ունի: Այս դաշտում այլևս զարգացում չկա»,- ասաց Թագուհի Թովմասյանը:
Նա «Ժողովուրդ» օրաթերթի օրինակով նշեց, որ էլեկտրոնային մամուլի հետ մրցակցության խնդիր չկա, ավելի շատ համագործակցության կա: «Մենք աշխատում ենք երկու «ճակատով» և՛ առցանց, և՛ տպագիր: Ուստի առցանց տիրույթում մրցակցում ենք կայքերի հետ (7 ամսվա ընթացքում արդեն ունենք լուրջ ցուցանիշներ), իսկ տպագիր տարբերակով՝ թերթերի (այստեղ ևս առաջատար դիրքերում ենք): Առաջիկայում կան նաև հետաքրքիր այլ նախագծեր: Պետք է ասեմ, որ առցանց լրատվամիջոցները իսկապես մեծ ապագա ունեն և՛ որպես պրոֆեսիոնալ գործիքներ, և՛ բիզնեսի աղբյուր»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե հաշվի առնելով ֆինանսական խնդիրները, որքանով է հաջողվում խուսափել պատվեր իրականացնելու գայթակղությունից, Թագուհի Թովմասյանը նշեց. «Գայթակղություններին տրվելը մարդկային տեսակ է: Ես և իմ կողմից ղեկավարվող լրատվամիջոցի աշխատակիցները գայթակղվող տեսակից չենք: Ինքնաբավությունն ամենակարևոր հատկանիշն է մեզ համար»:
Անդրադառնալով մամուլի խոսքի ազատությանը` նա նշեց. «Ես խոսքի ազատությունը միշտ նույնացնում եմ մարդու ազատ տեսակի հետ: Եթե լրագրողը կամ խմբագիրն իր տեսակով ազատ, անկաշկանդ ու անկաշառ չէ, որքան էլ նրան փորձեն ազատությունների լայն շրջանակ տալ, ինքն իր համար կաղապարներ կգծի: Այնպես որ ազատ խոսքի իրավունքը պետք է իրացնել ամբողջ ծավալով՝ քո պատկերացումներին համահունչ, բայց միաժամանակ չմոռանալով պատասխանատվության մասին: Մենք մեր աշխատանքը կատարում ենք ամենամեծ պատասխանատվությամբ»:
Թագուհի Թովմասյանը նշեց, որ այսօր յուրաքանչյուր 3-րդ քաղաքացի իրեն կարող է լրագրող համարել, քանի որ համացանցը հնարավորություն տալիս է ինքնադրսևորվելու: «Բացի այդ, սնկի պես աճում ու փուչիկների պես պայթում են էլեկտրոնային կայքեր: Բայց չպետք է մոռանալ, որ գրված յուրաքանչյուր բառի համար պատասխան տալն առավել կարևոր է: Իսկ բամբասանքը, կարծում եմ, միշտ եղել է, կա ու թերևս կլինի: Մնում է ընթերցողն ինքը իր համար «մաղի» լրատվամիջոցներին և որոշի, թե որտեղից է նախընտրում տեղեկություն ստանալ»,- ասաց նա:
«Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը ևս մամուլի համար առաջնային խնդիրը համարում է ֆինանսականը, որը շատ բարդ լուծելի է: «Հայաստանի նման անկում ապրող տնտեսություն ունեցող երկրում, երբ գովազդային դաշտը չի ձևավորվում, բիզնեսը չի կայանում և արտագաղթը մեծ է, մենք ունենում ենք թերթ գնող ընթերցողի և գովազդատուի պակաս, որոնք անմիջականորեն անդրադառնում են մեր ֆինանսական վիճակի, անկախության, հետագա զարգացման վրա»,- ասաց նա:
Երկրորդ խնդիրը Արմինե Օհանյանը համարում է մամուլի նկատմամբ պետական պաշտոնյայի, քաղաքական էլիտայի բացասական վերաբերմունքը, որոնք խնդիր են դրել՝ ոչ թե օգնել, նպաստել մամուլի կայացմանը, այլ ամեն կերպ խոչընդոտել, ճնշումներ գործադրել, որպեսզի փակվի մամուլը...
«Երրորդ խնդիրը կադրային ռեսուրսի պակասն է, ես երկար տարիներ եմ աշխատում մամուլի դաշտում և արձանագրում եմ, որ նոր, վառ, հետաքրքիր անուններ, նոր մտքի թռիչք ունեցող լրագրողներ, կարծեք թե չկան, ինչը շատ վատ է: Դա նշանակում է, որ բուհերը լրագրողական լավ արտադրանք չեն տալիս, իսկ լրագրողական միջավայրում ինքնակրթություն չկա»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե հաշվի առնելով ֆինանսական խնդիրները, որքանով է հաջողվում խուսափել պատվեր իրականացնելու գայթակղությունից, Արմինե Օհանյանը նախ ասաց, որ չի ընդունում այդ «պատվեր» ասվածը, ապա հավելեց. «Ինչ է նշանակում պատվեր, ի վերջո պատվերն իրականացնում է ընթերցողը: Այդ բառը վատ իմաստով օգտագործում են չինովնիկները, տարբեր կուսակցական շրջանակներ, որոնք վառված են, դժգոհ են մամուլի աշխատանքից, որովհետև մենք իրենց այնքան շատ ենք քննադատում, որ իրենց միայն պաշտպանվելու ձևը մնացել է այդ «պատվեր» բառի շահարկումը»:
Գլխավոր խմբագիրը փոխարենն ընդունում է, որ ֆինանսական դժվարություններ կան մամուլում և հնարավոր է, ինչ-որ շրջանակներից մամուլը ստանա ինչ-որ գումարներ, որոնք ազնիվ, արդար չեն և չեն ծառայում ոչ օբյեկտիվ մամուլին:
«Այդ երևույթը կա և դա գաղտնիք չէ: Ես այդ երևույթը համարում եմ այսպես, որ երբ պետությունը, հասարակությունը չի նպաստում մամուլի կայացմանը, երբ լրագրողի աշխատավարձը 2014 թվականին ամենացածր աշխատավարձն է հասարակության մեջ, անհնարին է, որ այդ նեգատիվ երևույթները չհայտնվեն մամուլում: Սակայն մենք դա չենք անում մեր խղճի, ազատության, օբյեկտիվության հաշվին, մենք փորձում ենք այդ հարցերը լուծել այն ճանապարհով, որ լրատվամիջոցը չընկնի կանխման մեջ, չհայտնվի անհեթեթ վիճակում, ազնիվ լինի իր ընթերցողի նկատմամբ:
«Հրապարակ» թերթն ամեն ինչ անում է, որ թերթում չհայտնվեն կեղծ, սուտ տեղեկություններ, ինչ-որ մարդկանց շահերին ծառայող հոդվածներ»,- ասաց նա:
Արմինե Օհանյանը նշեց, որ հազիվ ծայրը ծայրին են հասցնում, մի կերպ աշխատավարձ են տալիս, և մի կերպ փակում են տպագրական ծախսերը:
Ինչ վերաբերում է ընթերցողների պահանջարկին, ապա խմբագիրն ասաց, որ եթե թերթը վաճառվում է, ուրեմն ընթերցողի ցանկությունները կարողացել են հասկանալ. «Հայաստանում չկա սոցիոլոգիական հարցումներ անցկացնելու, հասարակական կարծիքը լրջորեն ուսումնասիրելու ինստիտուտ»:
Նա նշեց, որ էլեկտրոնային մամուլի պատճառով տպագիր թերթի վաճառքի թիվը իհարկե նվազել է և գաղտնիք չէ, որ ամբողջ աշխարհում կա թերթերի նկատմամբ պահանջի նվազման միտում:
«Ազգ» թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը նշեց, որ այսօր տպագիր մամուլը ազատ է, բայց անկախ չէ՝ ընդգծելով, որ առաջին հերթին նկատի ունի մամուլի ֆինանսատնտեսական անկախությունը, ինչը անդրադառնում է նաև բովանդակության վրա:
«Անկախություն ասելով առաջին հերթին հասկանում եմ ֆինանսատնտեսական վիճակը, համապատասխան միջոցները, որպեսզի մեր թերթերը, ամսագրերը թարմանան, զարգացման ծրագրեր ունենան»,- ասաց նա և նշեց, որ դժբախտաբար, մեր մամուլի ոչ անկախ լինելը ծանր ազդեցություն է թողնում:
«Արդյունքում մամուլի ազատությունը կաշկանդվում է, դառնում է ազատություն միմյանց միջև, անձնային պատվերներ կատարելու ձև: Այս վիճակը, որից դժգոհ եմ ես և ընթերցողները, խոցելի են դարձնում տպագիր մամուլը, դրա պատճառով է նաև, հետզհետե պակասում է ընթերցողների թիվը»,- ասաց նա և հավելեց, որ այսօր մամուլն ի վիճակի չէ ինքնաֆինանսավորվել:
Նա նշեց, որ 1994թ-ից հետո մեր թերթերի գինը հիմնականում չի փոխվել: «Այսինքն՝ անցել է 20 տարի և այդ ընթացքում բոլոր ապրանքների գները առնվազն 50 դրամ թանկացել են, բայց մամուլի գինը մնացել է նույնը, և սա այն պատճառով, որ աստիճանաբար ընթերցողների թվի նվազում է արձանագրվել և պակասել են ընթերցողները, իսկ խմբագիրներն ու տնօրենները վախենում են, որ ավելի թանկացնելով թերթը ընթերցողների թիվը է՛լ ավելի կնվազի»:
«Ազգ» թերթի գլխավոր խմբագիրը նշեց, թե չի հիշում, որ 1995թ-ից հետո մամուլի մեջ կապիտալ որևէ մեծ ներդրում եղած լինի: «Այսինքն՝ մամուլը չի վերածվել Հայաստանում բիզնեսի»,- ասաց նա և նշեց, որ մամուլը նույնպես բիզնես է, բայց յուրահատուկ բիզնես:
Նա նշեց, որ գովազդային շուկան, որտեղից պետք է սնվի մամուլը, չկա, որովհետև Հայաստանում դժբախտաբար գովազդային շուկան խառնաշփոթ վիճակում է գտնվում:
«Գովազդները, որ նորմալ երկրներում մամուլն է ստանում, Հայաստանում դրանք բոլորը հոսում են հեռուստատեսություն, որովհետև հեռուստատեսությունը ավելի մատչելի է գովազդատուների համար, քան մամուլը, իսկ զարգացած երկրներում նման բան չկա»,- ասաց նա:
Հակոբ Ավետիքյանը նշեց, որ երբ լրագրողն ազատություն ունի գրելու, ոչ մեկ չի կարող կաշկանդել նրան, սակայն երբ նրա գրածները ծառայում են այս կամ այն անձին, Կառավարությանը, ընդդիմությանը, այսինքն՝ տարբեր անձնական, կոոպերատիվ շահերի և քանի որ տնտեսապես անկախ չէ, նա ստիպված է դիմել մարդկանց: «Արդյունքում նա կորցնում է իր ազատությունը, այսինքն` ստացվում է, որ իր գրածը անպայմանորեն իր փափագածը չէ»,- հավելեց նա:
«Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանը մամուլի առաջ ծառացած առաջնային խնդիրներից մեկը ոչ պրոֆեսիոնալիզմն է համարում: «Ազատություն թեև կա, սակայն դա ազատություն է միմյանց հաշվին, ոչ թե դաշտի: Այսինքն՝ միմյանց խանգարելով, թև ու թիկունք չկանգնելով, կամ ըստ նպատակահարմարության թև ու թիկունք կանգնելու հաշվին են ազատ, այսինքն՝ պրոֆեսիոնալիզմի մեջ են խնդիրներ ունենում»,- ասաց նա և նշեց, որ իր ասած այդ ազատությունն անդրադառնում է որակի վրա:
«Մի ազատություն, որի մեջ կուլտուրա չկա, դա գցում է որակը: Աշխատանքի ընթացքում մարդը ձևավորվում է որպես լրագրող, սակայն ինքը ներաշխարհով չի անցկացնում այդ լրագրությունը, այլ մյուսներին նայելով, տեսնում է, թե մյուսների մոտ որքան թեթև է դա ստացվում, թե որքան անպատասխանատու ձևով է ստացվում և այդպես էլ կայանում է: Բուհն իհարկե կարևոր է, սակայն իմանալով, թե ինչպիսի բուհեր ունենք, բուհն այդտեղ դեր չի կարող ունենալ: Այսինքն՝ բուհում կարող են լինել մի քանի դասախոս ինչպես Վարդուհի Սիմոնյանը, Էդիկ Բաղդասարյանը, ովքեր կարող են լրագրող ծնել, սակայն բոլորին չես դարձնի լրագրող»,- ասաց նա:
Մհեր Արշակյանը նկատեց, որ ազատության խնդիր ավելի շատ հեռուստատեսությունն ունի: «Ոմանք կարծում են, թե 1-2 հեռուստաընկերություն կա, որոնք ազատ են, մասնավորապես՝ կուսակցական լրատվամիջոցները: Ես կասեմ, որ ամենամեծ խնդիրներն ունեն հենց կուսակցական լրատվամիջոցները: Ի վերջո, նրանք կատարում են իրենց կուսակցական պատվերը և ըստ պահի հարմարության են ազատ, ոչ թե ընդհանրապես ազատ են»,- ասաց լրագրողը:
Անդրադառնալով ֆինանսական խնդիրներին, նա ասաց, որ դա թիվ մեկ խնդիրն է: «Երբ մտնում ես դաշտ, տեսնում ես, որ բոլորը գործում են նույն ֆինանսական դաշտում, նույն աշխատավարձի չափով: Այսինքն՝ ոչ միայն խթան չկա լրագրող լինելու, այլ խթան չկա որևէ մեկից լավը լինելու, խթան չկա ընդհանրապես որևէ մեկը լինելու: Մենք աշխատավարձ ենք ստանում «շունը տիրոջը չճանաչելու» դաշտում: Այսինքն՝ մենք լրատվությունից դուրս ենք լրագրող աշխատում»,- ասաց նա:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Տնտեսություն 11:13 • 22/11 Մենք ապրում ենք աշխարհի ամենամեծ երկրում, բայց մենք քիչ ենք. ներգաղթյալները ՌԴ-ի համար անհրաժեշտություն են. Պեսկով «Որպեսզի մենք դինամիկ զարգանանք և իրականացնենք զարգացման բոլոր ծրագրերը, իհարկե, մեզ պետք են աշխատողներ։ Մենք միայն ողջունում ենք նրանց գալը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
-
Քաղաքականություն 09:03 • 22/11 Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռություն է պահպանում Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների նկատմամբ, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար:
-
Ժամանց 10:52 • 22/11 Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Ամերիկահայ միլիոնատեր, Reddit ընկերության համահիմադիր Ալեքսիս Օհանյանը սոցցանցերում իր հետևորդների համար պատմական ակնարկ է հրապարակել՝ ցույց տալով մ.թ.ա. 95թ. հատված հազվագյուտ հայկական մետաղադրամ՝ հայոց արքա Տիգրան Մեծի պատկերով:
-
Իրադարձային 09:53 • 22/11 Երևանում ոստիկանության կապիտանը «Honda» մոտոցիկլով բախվել է «GAZel»-ին. հետո մոտոցիկլը բախվել է կայանված «Nissan»-ին և կողաշրջվել Մոտոցիկլավարը ՀՀ Ոստիկանության կրթահամալիրում սովորող-պարեկ էր, ոստիկանության կապիտան, և մինչև 2025 թվականի հունիսը զրկված է եղել վարորդական իրավունքից:
-
Տնտեսություն 16:23 • 22/11 Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico «Եվրոպացիները Ադրբեջանը դիտարկում են որպես այլընտրանք Ռուսաստանին, բայց Ադրբեջանից վառելիք գնելը նշանակում է վառելիք գնել Ռուսաստանից», - ասել է ադրբեջանցի այլախոհ Ժալա Բայրամովան, որն այս շաբաթ ստացել է հեղինակավոր «Մագնիտսկու մարդու իրավունքների մրցանակը» իր ակտիվության համար:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Իրադարձային 11:06 • 21/11 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա այս մասին Սպուտնիկ գործակալության հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆից ՝ մե
-
Քաղաքականություն 18:45 • 21/11 Թուրք-ադրբեջանական տարաձայնությունները՝ էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ Հարկ է նշել, որ ադրբեջանական գազը Թուրքիայի համար միշտ ավելի էժան է եղել, քան Ռուսաստանից և Իրանից արտահանվող գազը։ Թուրքիան փորձում է պահպանել մրցակցային գները՝ Եվրոպայում ավելի շատ գնորդներ ներգրավելու և ներքին ծախսերը նվազեցնելու համար:
-
Իրավունք 16:10 • 21/11 ՄՔԴ նախաքննական պալատը ձերբակալության օրդեր է արձակել Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարարի նկատմամբ Որոշումն ընդունվել է 2023-ի հոկտեմբերի 8-ից մինչև 2024-ի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում «մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ» կատարելու մեղադրանքների պատճառով։
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
-
Իրադարձային 13:54 • 16/11 Օրեր առաջ ՊՆ-ում տեղի ունեցած միջադեպը տարբերվում էր նախորդ բոլոր դեպքերից. Աբրահամյան Դժվար է մտաբերել, թե այս ողբերգությունից առաջ, արդյո՞ք ՌՈ-ում երբևէ նման դեպքը տեղի է ունեցել, թե՞ ոչ: Ես ինքս չեմ մտաբերում: Եթե նման բան նույնիսկ արձանագրվել է, ապա անհիշելի ժամանակներում:
Տնտեսություն
-
09:22 • 22.11.24 Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը
Գիտություն/տեխնիկա
-
13:25 • 22.11.24 Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Սպորտ
-
15:28 • 22.11.24 Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
-
13:12 • 22.11.24 Ռոդրին նշել է, թե երբ է ակնկալում վերականգնվել
Իրադարձային
-
18:32 • 22.11.24 Ուկրաինայից վերադարձվել է Կուրսկի մարզի 46 բնակիչ
Մամուլի տեսություն
-
08:13 • 22.11.24 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
-
08:09 • 22.11.24 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
Քաղաքականություն
-
17:20 • 22.11.24 Տիգրան Ավինյանը և Հայկ Մարությանը կբանավիճեն
-
17:07 • 22.11.24 Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը