Ներկա ժամանակի խոնարհումն ապակատար անցյալով. Նորայր Ադալյան
Նայում եմ երկաթբետոնե բազմահարկ շենքի ութերորդ հարկի իմ բնակարանի խուլ փակված պատուհանից դուրս և տեսնում միջօրեի բարկ արևից շիկացած քաղաքը: Չեղավ: Ոնց որ պատմվածքի սկիզբ լինի: Բառերը գծոտում եմ նույն սև թանաքով: Չեք պատկերացնում, որքան եմ ցանկանում պատմվածք չգրել, զզվում եմ բոլոր պատմություններից, որոնք մեծ մասամբ այնքան ճշմարիտ են, որ թվում են բացարձակապես սուտ ու դատարկամիտ: Վեպից էլ եմ խորշում, այսքան վիպական ժամանակի մասին՝ ինչ վեպ ու բան, հիմարություն չէ՞, նմանապես և դրամայից, նայեք իմ հայացքի ուղղությամբ՝ ինչպիսի ողբերգական կյանք, մարդը մեռնում է տակավին չծնված, մեռած մոր փորում: Ճիշտը չգրելն է, այլ, գուցե, անձայն խոսելն ինքդ քեզ հետ:
Փողոցով անցնում է Դանեմարքայի տխրամած ու դալուկ իշխանը: Կանգնեց «Սիլաչի» հյուրանոցի շքամուտքի առջև: Երկմտում է՝ մտնե՞լ ներս, թե՞ չմտնել: Հայացքն ընկավ պատուհանիս: Տեսնելով ինձ` ավելի տխրեց: Սիրտն անսահման կարոտից լաց եղավ: Կարծեցի` ես ուրիշն եմ, ցանկացած մարդ, բայց ոչ ես, որ վճռականորեն որոշել է պատմվածք չգրել և ոչ էլ վեպ կամ դրամա: Երկար մտածում եմ՝ ո՞վ եմ ես հազիվ մարմինս ծածկած այս զովասուն զգեստի մեջ: Վերջապես հասկանում եմ անհասկանալին. ես իշխանի հոր ուրվականն եմ, որին եղբայրը սպանեց, կարծեմ, նրա քնած ժամանակ աջ թե ձախ ականջի մեջ մահաբեր թույն կաթեցնելով, որպեսզի բազմի նրա թագավորական գահին: Սակայն, թերևս ավելի, տիրանա նրա գեղեցիկ ու հրապուրիչ կնոջը........
Իմ դժվա՛ր քաղաք: Սա պատմվածքի տող չէ:
Սպասում եմ… Ուր որ է` փողոցում կերևա Լաուրան, կնայի պատուհանիս և կժպտա: Ես էլ՝ նրան:
Վերջ:
Ես այս գրվածքը անձամբ հանձնեցի «Գրական թերթի» գլխավոր խմբագրին և խնդրեցի չտպագրել:
Նորայր Ադալյան
«Ինչպես չգրել պատմվածք». Հատվածներ, անպայման, կա
-Բարև Ձեզ, ահա այսպես արդեն մի տասն անգամ մեր ճանապարհներն այսպես խաչվում են, ընդ որում՝ նույն տեղում, երևի միասին մի ճանապարհ ունենք գնալու.պատահական բաներ չեն լինում, մի խորհուրդ, անպայման, կա։
–Խորհուրդ չի ընդունում ապագայի երգը և այս է խորհուրդը յոթերորդ... քայլենք իրար հետ. Ես չեմ առարկում։
–Իսկ եղե՞լ էր էլի, որ մի կին այսպես անակնկալ, հենց փողոցում Ձեզ այսպիսի մի առաջարկ անի։
–Երևի, այսպես անբռնազբոս՝ չէ ։
–Այս անբռնազբոսը դեռ ուզում է իմանալ, թե ու՞ր եք գնում։
–Դիմացի այգին եմ գնում, մի քիչ նստեմ։
–Դե ես էլ մի տխուր, մենակ կին եմ, ինձ էլ տարեք։
–Ո՞վ չի մենակ.բոլորս էլ մենակ ենք, էհ...
–Իսկ ինձ սրճարան կտանե՞ք, կհյուրասիրե՞ք, ինչ սիրտս ուզի...
–Մեծ սիրով, ինչո՞ւ ոչ։ Այ այն սրճարանը տեսնում ես, ես ամեն օր գալիս եմ այնտեղ, զով, սիրուն տեղ է, որ մի երկու օր բացակայում եմ, աղջիկներն անհանգստանում են...
-Վայ, այստեղ Ձեզ պապիկ են ասո՞ւմ, ինչո՞ւ...
–Ես իրենց չեմ ներկայացել, Ձեզ էլ չներկայացա, ես գրող Նորայր Ադալյանն եմ, լսել, կարդացել ե՞ք...
–Ախր, պարոն Ադալյան, ես իմ այս չարաճճի խաղը մի քիչ էլ կձգեի, բայց դե ինչ մեղքս թաքցնեմ, ես էլ լրագրող եմ, ուզեցի մոտ գալ, մի հարցազրույց անել, հրապարակներից անհետացել եք մի տեսակ, ինչո՞ւ։
–Իսկական ընթերցողը կփնտրի, կգտնի։Եթե ես կորչեմ էլ, գրքերս էլ հո կա՞ն։
–Բայց այսօր Հրանտ Մաթևոսյանի ասած ընթերցողն այգու վերջին ծառուղում նստած չի, նրանք երամ–երամ չվել են ինտերնետ, Դուք էլ այդ կողմերում էլ չկաք ախր...
-Ես ինտերնետից որևէ գաղափար չունեմ։ Ես միայն կարողանում եմ հեռուստացույցի ալիքները փոխել։ Նույնիսկ ասեմ՝ ես ձեռագրով եմ գրում։ Ես ավանդական մարդ եմ այդ առումով. պետք է թղթի վրա գրեմ ու թղթի վրա կարդամ։
–Սիրելիս, Ձեր սերունդը խուսափում է համակարգչից, բայց դա մեր հին ու բարի հեռախոսի պես մի բան է, էլի, կապ, հաղորդակցություն։ Հիմա, ախր ընթերցողն առաջվա միամիտը չի, թռել է այլ մոլորակ, լավ իմաստով ահագին երեսառած է, անգամ պահանջում է, որ գրողն իր գործը կեսից տա, ինքն իր ուզածով այն վերջացնի։ Կոնկրետ սրա մեջ ահագին վայրենություն էլ կա, բայց ժամանակակից գրաքննադատները մեզ ասում են, որ գրական տեքստը հենց արձագանքների սենյակ է, իսկ համացանցը հենց այդ սենյակի բանալին։
–Համացանցը, իհարկե, ահռելի ինֆորմացիա է տալիս մարդուն, բայց ինֆորմացիայով հարցերը չեն լուծվում։ Մարդը, մանավանդ ստեղծագործողը, պետք է ունենա ներքին ալիքների թելեր , որոնք գիտակցաբար կամ հաճախ ենթագիտակցորեն ընկալում են և ի վիճակի են արտահայտելու ժամանակը։ Մարդու ներքին ինտերնետը շատ ավելի կարևոր է, քան այդ գործիքը, որից բոլորն էլ հիմա օգտվում են։
–Լավ, ասենք էդ «հարամ» աշխարհը չեք ուզում ոտք դնել, մեր հեռուստատեսությունն էլ հիմնականում շուլուխչի տղերքով է տարված, ոչ թե գրքով, գրականությամբ։ Այդ դեպքում, ձեր հրատարակած գրքերի մասին ընթերցողը որտեղի՞ց իմանա, մանավանդ որ, մի քանի ժամանակակից գրախանութ էլ չունենք, որ աշխատեն գրավաճառության ժամանակակից սկզբունքներով, մթերային խանութի ոգին է այնտեղ իշխում։ Չնայած, այս հարցը մինչև բառերի վրա նստեցրի, որ տեղ հասցնեմ, կեսից մտածեցի, որ մարդը հաճախ հենց ինքն իր համար է գրում, նկարում, իր երջանկության համար.մի մարդու երջանկությունն էլ քիչ չէ...
– Գիտես, եթե ես թեկուզ մի քանի ընթերցող ունենամ, որոնք կարող են հասկանալ ինձ, իմ ցավը, հոգսը, ձգտումները, անհանգստությունները, ես արդեն բավարարված կզգամ։ Բարդ երևույթներ կան, որոնք համատարած հասկացողության չեն ենթարկվում։ Միշտ հասկացողները քիչ են լինում։ Էլ չեմ ասում կերպարվեստի մասին, որի ընկալողն ավելի քիչ է։ Գրականությունը, արտաքուստ հասկանալի բան է. դե լեզուն գիտեն, հայերեն է, կարծես, ասվածը հասկանալի է՝ հաց, սեր, տխրություն և այլն։ Հասկանում են, ոնց որ թե, բառը հասկանում են, բայց թե բառի ետևում ի՞նչ կա, այ հենց դա չեն տեսնում ու հասկանում։
-Ախր այսօր բոլորը գուսան են կտրել, ում հետ մի բերան ուզում ես խոսել, իր գրքից տրակտատներ է բերում, մի տասը գիրք հանում, կոխում աչքդ։ Ձեր կարծիքով, օրինակ՝ քանի՞ լուրջ հայ գրող ունենք այսօր։
- Գիտե՞ք ինչ, գրականության, արվեստի ասպարեզը մրցության դաժան դաշտ է։ Շատերն են գրում, շատերն են նկարում, դա բնական երևույթ է։ Եթե նայենք մեր գրականության պատմությանը, հազարավոր գրքեր են լույս տեսել, բայց ամեն գրքի հեղինակ հո գրող չէ՞։ Թումանյանի ժամանակ էլ տասնյակ, հարյուրավոր գրողներ կային, բայց Թումանյանն է մնացել, չէ՞։
– Մի օր «Մշակ» թերթի համարներին էի ծանոթանում, ինչ հայհոյանք ասես կարդացի Թումանյանի հասցեին՝ էլ խուժանի հարազատ զավակ, էլ տգետ պոռոտախոս, էլ հերումեր, էլ քաչալ շուն։ Ու հայհոյողներն էլ՝ գրողներ ու հրապարակախոսներ. էն գլխից էլ հիմարությունն անհաղթահարելի, անպարտելի բան է եղել մեր կողմերում...այսօր էլ ենք նրան գերի, նրանից պարտված։
–Տես, քանի տարի է անցել, բայց վերցրել ես, կարդացել. գիրը մնայուն բան է, թեկուզ՝ լրագրային գիրը։ Ես եթե մի բան տպագրում եմ, միշտ մտածում եմ մի բանի մասին ՝ եթե արվեստագետ, ոգեղեն մարդը կարդա, ի՞նչ կասի, ի՞նչ կմտածի իմ մասին։ Չի՞ ասի՝ ամո՛թ քեզ, Նորա՛յր Ադալյան։
-Բայց արդյո՞ք ճիշտ է քո սիրտը թողած՝ մեկ ուրիշի սրտով գրելն ու մտածելը։ Իմ կարծիքով, գրողը երբեք չպիտի մեկ ուրիշի կամ հանրային ընկալումների զոհը դառնա։ Այդ նույն հանրային երախը չէ՞ր, որ 30–ականներին ժողովրդի թշնամի հռչակեց ու լափեց Չարենցին, Բակունցին, Մահարուն...
-Սխալ է հարյուր տոկոսով կողմնորոշվել դեպի հանրային գիտակցությունը և հանրային բարոյականությունը։ Չէ, քեզ հետ պետք է հաշվի նստես նախ և առաջ։ Բայց Չարենցին, Բակունցին, Մահարուն հոշոտողներին ես հանրություն չէի ասի, կասեի՝ ամբոխ։ Ամբոխը վտանգավոր երևույթ է։ Չպետք է մարդը, մանավանդ ստեղծագործող մարդը կողմնորոշվի դեպի ամբոխը․ամբոխը նրան, հաստատ, կկործանի։
–Պարո՛ն Ադալյան, իմ սերնդին հաջորդ սերունդն այնպիսի հարցեր է տալու, որ չենք իմանալու գլուխներս որտեղ թաքցնենք. գալու է այդ օրը։ Մենք էլ քիչ բան չհոշոտեցինք։ Բայց իմ սերունդն էլ ձեր սերնդին ահագին ծանր հարցեր ունի, որից մեկն ուզում եմ տալ. Սովետի փլուզումից հետո բոլորն ահագին արգելված գրականություն մեջտեղ բերեցին ու տպեցին։ Ես չեմ հասկանում, հայ գրողներն իրենց դարակներում ինչո՞ւ պահած գործեր չունեին, ախր այս փաստն ահագին խոսուն և նաև ամոթալի բան է, չէ՞։
-Ճիշտ եք ասում․դա ես էլ եմ նկատել։ Մեզ մոտ գրեթե ամեն ինչ տպագրվում էր։ Հատուկենտ գործեր կան, որոնք ժամանակին չտպագրվեցին։
-Մի քանիսն, իհարկե, փորձեցին այս խայտառակության տակից յուրովի դուրս գալ.նոր բան էին գրում և հին ամսաթվով ստորագրում՝ օրինակ՝ Գևորգ Էմինը...
-Էդ որտեղի՞ց գիտես. Էդպիսի մի դեպք հենց ես եմ բացահայտել։ Մի քանի տարի առաջ խմբագրությունից զանգեցին, թե խնդրում ենք Էմինի բանաստեղծությունը մի հատ կարդացեք։ Մեքենագրված էր դեղնած, քայքայված թղթի վրա։ Բանաստեղծությունն էլ՝ Ստալինի դեմ։ Կարծեմ անցյալ դարի 51-52 թվերն էր նշված։ Բայց այն ժամանակ Էմինը ստալինյան մրցանակ էր հենց ստանում։ Ասացի, սա նոր է գրված, բայց հին թղթի վրա. ես չեմ հավատում, որ այն ժամանակ Էմինը դա գրած լիներ։ Եթե գրել է այն ժամանակ ու ընդունել է Ստալինյան մրցանակը, ուրեմն առավելևս սուտ մարդ է․եթե դու դեմ ես Ստալինին, ինչո՞ւ ես նրա անունով մրցանակն ընդունում։ Եվ ոչ միայն ընդունում, այլև ահագին էլ պայքարում ես, որ այդ մրցանակը ստանաս։
– Ոչ միայն մրցանակ չէին տա, այլ առնվազն կկալանավորեին ասենք պորտաբուծության մեղադրանքով։ Ինչպես օրինակ՝ Բրոդսկուն. վերջերս հրապարակվեց նրա դատավարությունների սղագրությունը և ես ուղղակի շոկի մեջ էի. դատավորը հարցնում է՝ Դուք ինչո՞վ եք զբաղվում: Բրոդսկին, թե՝ բանաստեղծություններ եմ գրում: Երկրորդ հարցը՝ իսկ ինչո՞ւ Դուք չեք աշխատում։ Մարդը ստիպված պատասխանում է, թե իր կարծիքով բանաստեղծություն գրելն աշխատանք է, հետևում է դատավորի գոռոցը՝ իսկ ո՞վ է Ձեր այսպես կոչված բանաստեղծություններով Ձեզ դասել բանաստեղծների շարքը: Մերոնցից լավագույններին կերան, իհարկե, բայց համարյա այսպիսի մի բթամիտ հետապնդման ենթարկվեց Գուրգեն Մահարին իր «Այրվող այգեստաններով»։ Կարծեմ մոտ էիք չէ՞ Դուք, ի՞նչ էր ասում ինքը այդ ամենի մասին։
– Շատ մոտ էինք, շաբաթը երկու անգամ հանդիպում էինք անպայման։ Մահարու «Այրող այգեստանները» ենթարկվեց խուժանական քննադատության, որը քննադատություն չէր, այլ մաքուր խայտառակություն։ Ապա՝ մերժվեց։ Նույնիսկ այրում, բերում էին, վեպը դռան առաջ էին դնում։ Եվ ավելի կեղտոտ բաներ էին անում։
–Հա, կինը՝ Անտոնինա Մահարին, տանը պահում է այդ նմուշները.գրքի անունը ճակատագիր դարձավ փաստորեն։ Իսկ ինքը, եթե չեմ սխալվում երեսուն տարի աշխատել էր այդ գործի վրա, որն այդպես էլ բնագրով լույս չտեսավ...
-Սարսափելի բան էր. Գուրգենը Կանադայից գրում էր՝ ի՞նչ նորություն կա, չե՞ն տպում, ի՞նչ են ասում։ Ասում էի՝ Գուրգեն, պետք է համբերել։ Ասում էր՝ ի՞նչ մի դժվար բան է մի գիրք կարդալը․այսքան սպասել կլինի՞։ Բայց ինքը արդեն լսել էր այդ բացասական կարծիքները։ Հետո սկսեց խմբագրել վեպը․երկրորդ հրատարակությունը ուրիշ էր։ Մի 90 տոկոսով նույնն էր, իհարկե, բայց նոր կտորներ էլ կային։
–Վերջաբանը, հաստատ հետո է ավելացրել, որովհետև վերջերս «Գրական թերթը» տպագրել էր Մահարու նամակները գրված Լևոն Հախվերդյանին, ուր Մահարին ասում է, թե ինչից դրդված է այդպես նկարագրել Արամի վերջին գիշերը տեղահանվող Վանում։ Ասում է, հո չէի՞ բռնելու, պար ածեի Արամին։
–Այո՛, մեր թերթը դա տպել է, բայց եթե իմանայիր, նա ինչ լավ կտորներ հանեց գրքից։ Օրինակ ՝ այնտեղ մի տեսարան կար՝ Հովհաննես աղան դիրքերում զոհված իր եղբոր կնոջը բերում է իրենց տուն։ Դե մեծ տուն է ունենում հերոսը, տարբեր սենյակներում են քնում։ Կինը գեղեցիկ է լինում ու գիշերները, երբեմն, առանձնության մեջ Հովհաննես աղան ինչ-որ ցանկասիրական բաներ է ունենում։ Սրա վրա էլ շատ հարձակվեցին՝ բա սա հայ կնոջը, հայ մարդուն հարիր բա՞ն է։ Մահարին հանեց այս տեսարանը։ Ասացի ՝ մի՛ արա․սա քո վեպի ընտիր էջերից մեկն է։ Ընտիր հատված էր։ Դա էլ մարդկային, բնական բան է, ինչ կա որ։ Հո Հովհաննես աղան իմպոտենտ չէր։ Մարդ է,տղամարդ է։ Ընդ, որում անկողին էլ չէր մտնում այդ խեղճը։ Պարզապես երազում, երևակայում էր։
–Դե մի մասն էլ էպատաժի ետևից ընկնելով է հասնում էրոտիկային, բայց անշուշտ, եթե հերոսիդ արդեն բերել հասցրել ես դրա դուռը, հիմարություն կլինի դրա վրայից թռնելը։ Իմիջիայլոց, Ձեր գործերում էլ ահագին էրոտիկա կա, չնայած պիտի խոստովանեմ, որ Ձեր բոլոր գործերը չէ, որ կարդացել եմ.Դուք, եթե չեմ սխալվում տարին մի գիրք հասցնում եք, չէ՞ տպագրել։
–Ես հաստատ, առաջինների մեջ չեմ. ես էպատաժ անելու խնդիր չունեմ, որովհետև իսկի գիրք էլ չեմ վաճառում։ Ճիշտ ես ասում, ես մի երեսուն գիրք արդեն ունեմ, վերջին 20 տարում էլ տասը գիրք եմ տպագրել։
–Հիմա չասեք, Բրոդսկու դատավորի հարցերն եմ տալիս, բայց իսկապես չեմ կարող չհարցնել, եթե այդ գրքերը չեն վաճառվում, ապա ինչպե՞ս, ի՞նչ միջոցներով եք տպում հաջորդները։
–Հովանավորը հովանավորում է, ես էլ գրում, տպագրում եմ։ Դիմացն էլ ոչինչ չի ուզում։ Ես էլ բաժանում եմ իմ շրջապատի մարդկանց, գրողներին, գրադարաններին եմ նվիրում։
–Դե փա՛ռք մեզ, որ գիրը անշահախնդիր հովանավոր է դեռ գտնում։ Մարդ մի կես տարվա ապրուստ ունենա նստի ու գրի՝ դրանից էլ մեծ երջանկություն։ Բայց, ով կմտածեր, որ Սովետում դասականներին տակից առնող ու բաժանորդագրվող ժողովրդի աչքին գիրքը գրող կդառնա։ Առանց ձևեր թափելու մի օր սա պիտի ասենք, որ պատճառը հասկանանք՝ գրո՞ղն է մեղավոր, թե՞ ընթերցողը։
–Մեր ժողովուրդը եթե գիրքը չսիրեր, երկու կանայք ամենածանր մատյանը՝ «Մշո ճառընտիրը» չէին կիսի և իրենց նվազ ուժերով հասցնեին մեզ։ Իսկ Խորհրդային Հայաստանում մենք 3000–ից ավելի գրադարան ենք ունեցել, հրատարակչությունը մեր գրքերի շուրջ 3000–ը նրանց էր ուղարկում։ Այդ հիմա չեն ընթերցում, այդ կոմպյուտրը թողնո՞ւմ է, որ մարդիկ գիրք կարդան, մտածեն։
–Դե ինչ կապ ունի՝ թերթից են կարդում, թե՝ համակարգչից. փաստ է, որ մեր հանրային վայրերում՝ մետրոյում, այգիներում մի կարդացող մարդ չես տեսնում։ Ես նույն Ռուսաստանում տեսնում էի, որ ամենավերջին հարբեցողն էլ առավոտ շուտ ձկան ու գարեջրի հետ պարտադիր թերթ էր գնում, էլ չենք խոսում եվրոպաների մասին, ուր ամենուր կարդում են, մարդիկ գրքից չեն կտրվում։
–Դե հիմա մերոնք գերադասում են մի պաղպաղակ էլ ավելի ուտել կամ կազինոներում հազարներ տանուլ տալ, բայց գիրք չառնել։ Հիմա ընդհանուր հանրությունը ընթերցասեր չէ։ Բայց էդ դրսերով էլ շատ մի հիացեք, ես ուշադիր նայել եմ, թե ծովափին ինչպես են համարյա բոլորը կարդում։ Բայց կարդացածն ինչ է՝ գովազդային, սեքսուալ ամսագրեր, էժան բաներ։
–Պարո՛ն Ավդալյան, ախր այս աշխարհում վաղուց ամեն ինչ հաշված է, չափված ու կտրված։ էդ մեզ մոտ է դեռ գործում «աչքի թարազուի» չափորոշիչը։ Հեղինակներով, գրքերով, բոլոր թվերն արդեն կան, թե որ երկիրն ինչ է կարդում, ինչքան և այլն։ Իհարկե, ընթերցանությունն ամենուր անկում է ապրում, բայց ասել, թե վիճակը մերի պես աղետալի է, ահագին սխալ կլինի։Նույն Վրաստանն այսօր մեզնից երկու անգամ շատ է կարդում։
-Կարդալը հաճելի, բայց և շատ դժվար աշխատանք է։ Հայ ժամանակակից հասարակությունն էլ ահագին ծուլացել է։ Մեկ-երկու ժամում կարող է ծանոթանալ «Աննա Կարենինա» վեպի հիման վրա նկարահանված ֆիլմին և վերջ։ էլ չի կարդա այդ չքնաղ գործը։
–Իսկ մենք գրող ու լրագրողով բացարձակ էլ մեղավոր չե՞նք։ Բա կարող է մեր գրածը կարդում, հիասթափվում է իմ ու Ձեր ընթերցողը. սա հավանական բան չէ՞։ Չե՞նք ուզում հակառակ երեսն էլ նայել, թե՛ մեր այսօրվա գրականության և թե՛ ժամանակի մամուլի։
– Նայեք, վերցնենք մեր «Գրական թերթը». ես երկու անգամ եղել եմ գրական թերթի գլխավոր խմբագիր՝ 80–ականներին և 2000–ականներին։ Գրական թերթից միշտ դժգոհել են, հատկապես՝ գրողները։ Ես էլ ասել եմ՝ գրական թերթը հո գլխավոր խմբագիրը չի գրում, դուք ակտիվ եղեք, լավ գրեք, թերթի բովանդակությունն էլ ավելի լավը կլինի, չէ՞։ 60–ականներին այս թերթում Պարույր Սևակ, Սահյան կար։ Գրական թերթի ամեն համարում Մահարին նյութ ուներ։ Թերթն աշխույժ էր։ Բայց հիմա ի՞նչ ասես շնորհալի բանաստեղծին, որ քո բանաստեղծությունները գրական թերթին հետաքրքիր չե՞ն։ Ասում էի հոդված գրիր որևէ խնդրի մասին, ասում էր՝ ես բանաստեղծ եմ, չեմ կարող հոդված գրել, իր ուսադիրներին չի բռնում հոդվածով հանդես գալը։ Հիմա վիճակը Կարինե Խոդիկյանը շտկում է կարծես, թերթը կրպակներում էլ չի մնում։
-Կներեք, իհարկե, բայց մեր գրողների մեծամասնությունը ակտիվ չէ հասարակական–քաղաքական հարթակներում. այսքան տարի հատուկենտ գրողներ արձագանքեցին այն մեծ ողբերգություններին, որով մենք անցանք, ծեծվեցինք, լաց եղանք, զոհեր տվեցինք. բա ո՞ւր է նա, ով պիտի մեր խիղճը լիներ։
–Նստած է իր գրասեղանի առաջ, որտեղ որ պիտի լինի։
-Բայց եթե դրսում արյուն է հոսում, դրսում «մարտի մեկն է» ...
–Իմ սրտի ու մտքի լսողությունը միշտ դրսում պտտվում է։ Այ մեկ ամիս առաջ ես 490 էջանոց գիրք եմ հրատարակել՝ իմ հոդվածների ընտրանին։ Մեծ գիրք է։ Այնտեղ այնքան հրապարակագրություն կա։ Չեմ ասում հրապարակախոսություն, դա ուրիշ է, հրապարակագրությունը՝ ուրիշ։ Հրապարակախոսությունը հրապարակներում հնչեցված խոսքն է։ Իսկ գրողն անում է հրապարակագրություն հասարակության մասին։ Իր վերաբերմունքը արտահայտում է գրավոր խոսքով։
-Վերջերս իմ հրապարակախոս ընկերոջ հետ այս մասին մի ծավալուն բանավեճ ունեցա։ Ասածս այն էր, որ հրապարակախոսությունը հնացած ժանր է, եթե չասեմ՝ մեռած։ Մարդն այսօր մասնագիտական վերլուծության կարիք ունի. հրապարակախոսն ասում է՝ ամո՛թ ձեզ, որ անտառի ծառերը կտրում եք, բայց մասնագետն ասում է, թե որ ծառերը կարելի է կտրել, իսկ որը՝ ոչ, երբ պետք է կտրել, երբ՝ ոչ։ Հրապարակախոսը համարյա միտինգ է անում, որի պակասը հանրությունը չունի, իսկ այսօր մարդիկ լուրջ մասնագիտական վերլուծության կարիք ունեն՝ քաղաքական հարցերից մինչև մշակութայինը։
-Ձեր ասածի մեջ ճշմարտություն կա, բայց «հնացած» բառին ես մի քիչ կասկածանքով եմ վերաբերվում, որովհետև միշտ էլ եղել է ու պիտի լինի կարևոր թեմաների, երևույթների մասին խոսք։ Հնագույն ժամանակներից մինչև այսօր։ Ես մի ուրիշ բան եմ ուզում ասել։ Ես այդ մասին գրել եմ մի քանի անգամ. հրապարակախոսությունը գրականության ուժեղ կողմը չէ, այլ՝ թույլը։ Եթե արձակագիրն իր վեպում կամ պատմվածքում ոտքը դնում է հրապարակախոսության ժանրի մեջ, թույլ գործ է ստացվում։
– Իմիջիայլոց, լրագրության մեջ էլ սա ահագին վտանգավոր պարազիտ է. մարդը երբ փաստ, փորձագետ, առավելևս հետաքննություն չունի, անմիջապես փրկօղակ է սարքում հրապարակախոսությանը հատուկ «վախվիշը»։ Դե պարզ է. բայաթի կանչելը միշտ ավելի հեշտ է, քան աղբյուրներ ու փաստեր գտնելը։ Գրողի համար էլ հեշտ է միտքը գցել հերոսի բերանը, որ նա մի քանի էջ ծամծմի, քան մանրամասն հանգույցներ գործել, հետո էդ կապերը քանդել, պատկեր, հոգեվիճակ ստեղծել՝ ընկնելով մանրուքների մեջ, որն ինչպես գիտենք, հենց սատանայի ճիրանն է։
-Այսօր բոլորը գերադասում են մակերեսի վրա լող տալ, ոչ մի խորքային բան չի երևում։ Թեև հարյուրավոր տարիներ մենք պետականազուրկ ենք եղել, բայց այդ ժամանակներում էլ մեր գրականությունը, պատմագրությունը եկեղեցին, արվեստը հզոր է եղել և կարողացել է անգամ փոխարինել պետությանը։
-Հիմա էլ պետությունն է փոխարինել այդ բոլորին...
-Դուք ասացիք, բայց, որի հետ համաձայն եմ։ Օրենքը, ազատությունը պետք է բոլորին հավասարապես վերաբերի։ Ոչ թե մարդը հանցագործություն անի, հետո էլ պաշտոնին բազմի կամ երկիրը գռփի օլիգարխ դառնա, հետո էլ խոսի արդարությունից։
–Հուշեք ինձ խնդրեմ, մարդն ամենից շատ ինչի՞ մասին պիտի մտածի։ Ի՞նչն է ամենակարևորը։
–Մարդը չպիտի ստի. իսկ ինչո՞ւ է մարդը ստում, որովհետև վախկոտ է։ Վախենում է ճշմարտությունից։ Ընդհանրապես մարդը վախկոտ է։ Ես չգիտեմ առյուծը վախկոտ է, թե ոչ, բայց մարդը վախկոտ է։ Մարդը նյութապաշտ է։ Նյութապաշտությունը կարող է մեզ կործանել, ընչաքաղց ենք․ունենք, էլի ենք ուզում։ Ո՞ւր ենք տանելու։ Ո՞ւր։ Մեր որոշ միլիարդատերեր կարող են հեշտությամբ մեր արտաքին պարտքը փակել, դեռ մի այդքան էլ կմնա իրենց։ Ես տխրում եմ շատ սիրելի մեր երկրի ներկայիս անբարոյական վիճակից։ Ես համոզված եմ, որ մի օր մեր սառնարանները լիքը կլինեն համեղ ուտելիքներով, սեղանները առատ կլինեն, բայց արդեն ոգու սով է և կքաղցենք ճոխ սեղանի մոտ. բարոյական այն անկումները, որ մենք վերջին տարիներին ունեցել ենք, հարյուր տարի է պետք, որպեսզի հաղթահարենք։
-Ինձ շատ հետաքրքրում է մեր ամենամեծերի շուրջ համառորեն տարածող լուրերի իսկությունը. սկսենք իմ շատ սիրելի Համո Սահյանից։ Նա էլ մի շրջան «Գրական թերթի» խմբագիրն էր, ասում են, թե նա ահագին խիստ խմբագիր էր, բոլորի նյութերը քննադատում ու չէր ընդունում, հա՞։
–Ո՛չ։ Համոն ընտիր մարդ էր, ժողովրդական անսահման իմաստնություն ուներ և կարգին խմբագիր էր։ Համոն, եթե մեկին սիրում էր, անվերապահորեն ընդունում էր նրան, և անգամ առանց նյութը կարդալու էլ կարող էր ուղարկել տպարան՝ համոզված լինելով, որ վատ նյութ չէ։ Նա վստահում էր լավ գիր ունեցողներին։ Ազնվագույն մարդ էր, ընտիր հումորով։
–Դուք Պարույր Սևակի հետ էլ եք շփվել։ Ասացեք, խնդրեմ, ըստ Ձեզ, որո՞նք էին նրա այդքան բարձր վարկանիշի հիմքերը կանանց շրջանում. ինչ հուշեր կարդում եմ նրա մասին, համարյա սրտակեր է. էն Սուլամիթային էլ՝ Ռուդրիկ Ֆրիդբերկին, ընդամենը մի քանի ժամով մի հարսանքատանը տեսել ու մինչև վերջ գայթակղած է պահել. բայց ախր նա գեղեցիկ տղամարդ չէր, հաստատ։
–Հա, նա մի ներքին կախարդիչ ձգողականություն ուներ։ Դա և՛ նրա պոեզիան էր, և՛ազնվությունը,և՛համարձակությունը. յուրահատուկ էր։ Ձգում էր դա կանանց, այո՛։ Հետո անկեղծ, ազնիվ էր շատ։ Երևույթ էր։ Եթե մենք այսօր ունենայինք Սևակի, Համոյի պես մարդիկ մեր գրական կյանքում, գրական կյանքը, կյանքն ընդհանրապես ավելի բարոյական կլիներ։ Նրանք կարծես դատավորի դեր էին կատարում, անկախ նրանից՝ միջամտում էին, թե՝ ոչ։ Ես միշտ մտածել եմ, որ եթե նրանք հիմա իմ գործը կարդան, ի՞նչ են ասելու։ Հիմա, ցավոք, մենք այդպիսի մեծություններ չունենք, որոնց առջև ներքին հաշվետվություն ունենանք։ Տա Աստված, մի օր ունենանք։
-Կներեք, քանի՞ տարեկան եք Դուք։
-Քանի՞ կլինեմ։
-Չգիտեմ։ Բայց տղամարդիկ այս հարցին ավելի արագ են պատասխանում, քան՝ կանայք։
- 78։
-Բայց բավականին կայտառ եք. Գրողների միությունը թող մի երկու տարի էլ պինդ ու հաստատ մնա, որ Ձեր 80–ամյակը շուքով նշի։
–Մեր 80–ամյա գրողներից մեկը, անունը չտամ, գնացել էր միության նախագահ (Էդվարդ) Միլիտոնյանի մոտ, թե՝ ինչպես ես նշելու իմ հոբելյանը։ Դե նա էլ ասել էր՝ դահլիճը կտանք, կհրավիրեք, ում ցանկանում եք։ Մեր 80–ամյա հոբելյարն էլ արդեն հիշողությունը լրիվ կորցրած, ասել է՝ խնդրում եմ, երեկոյին հրավիրեք նաև Թումանյանին և Չարենցին։ Վարչության քարտուղարն էլ հետագա անախորժություններից խուսափելու համար հայտարարել է՝ անպայման կհրավիրենք, բայց եթե չեկան, խնդրում եմ, հաշվի առեք, որ միությունն այստեղ մեղք չունի։
Զրույցը՝ ՎԱՐԴուհի Սիմոնյանի
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Քաղաքականություն 09:03 • 22/11 Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռություն է պահպանում Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների նկատմամբ, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար:
-
Ժամանց 10:52 • 22/11 Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Ամերիկահայ միլիոնատեր, Reddit ընկերության համահիմադիր Ալեքսիս Օհանյանը սոցցանցերում իր հետևորդների համար պատմական ակնարկ է հրապարակել՝ ցույց տալով մ.թ.ա. 95թ. հատված հազվագյուտ հայկական մետաղադրամ՝ հայոց արքա Տիգրան Մեծի պատկերով:
-
Իրավունք 16:10 • 21/11 ՄՔԴ նախաքննական պալատը ձերբակալության օրդեր է արձակել Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարարի նկատմամբ Որոշումն ընդունվել է 2023-ի հոկտեմբերի 8-ից մինչև 2024-ի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում «մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ» կատարելու մեղադրանքների պատճառով։
-
Տնտեսություն 11:13 • 22/11 Մենք ապրում ենք աշխարհի ամենամեծ երկրում, բայց մենք քիչ ենք. ներգաղթյալները ՌԴ-ի համար անհրաժեշտություն են. Պեսկով «Որպեսզի մենք դինամիկ զարգանանք և իրականացնենք զարգացման բոլոր ծրագրերը, իհարկե, մեզ պետք են աշխատողներ։ Մենք միայն ողջունում ենք նրանց գալը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
-
Իրադարձային 09:53 • 22/11 Երևանում ոստիկանության կապիտանը «Honda» մոտոցիկլով բախվել է «GAZel»-ին. հետո մոտոցիկլը բախվել է կայանված «Nissan»-ին և կողաշրջվել Մոտոցիկլավարը ՀՀ Ոստիկանության կրթահամալիրում սովորող-պարեկ էր, ոստիկանության կապիտան, և մինչև 2025 թվականի հունիսը զրկված է եղել վարորդական իրավունքից:
-
Քաղաքականություն 18:45 • 21/11 Թուրք-ադրբեջանական տարաձայնությունները՝ էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ Հարկ է նշել, որ ադրբեջանական գազը Թուրքիայի համար միշտ ավելի էժան է եղել, քան Ռուսաստանից և Իրանից արտահանվող գազը։ Թուրքիան փորձում է պահպանել մրցակցային գները՝ Եվրոպայում ավելի շատ գնորդներ ներգրավելու և ներքին ծախսերը նվազեցնելու համար:
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
-
Իրադարձային 11:06 • 21/11 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա այս մասին Սպուտնիկ գործակալության հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆից ՝ մե
-
Իրավունք 16:10 • 21/11 ՄՔԴ նախաքննական պալատը ձերբակալության օրդեր է արձակել Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարարի նկատմամբ Որոշումն ընդունվել է 2023-ի հոկտեմբերի 8-ից մինչև 2024-ի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում «մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ» կատարելու մեղադրանքների պատճառով։
-
Քաղաքականություն 18:45 • 21/11 Թուրք-ադրբեջանական տարաձայնությունները՝ էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ Հարկ է նշել, որ ադրբեջանական գազը Թուրքիայի համար միշտ ավելի էժան է եղել, քան Ռուսաստանից և Իրանից արտահանվող գազը։ Թուրքիան փորձում է պահպանել մրցակցային գները՝ Եվրոպայում ավելի շատ գնորդներ ներգրավելու և ներքին ծախսերը նվազեցնելու համար:
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
-
Իրադարձային 13:54 • 16/11 Օրեր առաջ ՊՆ-ում տեղի ունեցած միջադեպը տարբերվում էր նախորդ բոլոր դեպքերից. Աբրահամյան Դժվար է մտաբերել, թե այս ողբերգությունից առաջ, արդյո՞ք ՌՈ-ում երբևէ նման դեպքը տեղի է ունեցել, թե՞ ոչ: Ես ինքս չեմ մտաբերում: Եթե նման բան նույնիսկ արձանագրվել է, ապա անհիշելի ժամանակներում:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Տնտեսություն
-
09:22 • 22.11.24 Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը
Գիտություն/տեխնիկա
-
13:25 • 22.11.24 Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Սպորտ
-
13:12 • 22.11.24 Ռոդրին նշել է, թե երբ է ակնկալում վերականգնվել
-
12:35 • 22.11.24 Ռոնալդուն նշել է ռեկորդ, որը չի ցանկանում գերազանցել
Մամուլի տեսություն
-
08:13 • 22.11.24 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
-
08:09 • 22.11.24 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
Իրավունք
-
15:05 • 22.11.24 Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)
-
14:21 • 22.11.24 Թրյուդոն ասել է, որ Կանադա գալու դեպքում, Նեթանյահուն կձերբակալվի