Շուշիի դիմակայության էներգիան անսպառ է, իսկ Փարիզը կմեռնի, եթե մեկ օրով էլեկտրաէներգիան անջատես. Արմեն Ռակեդջյան
Երբ հուսահատ ու տխուր լինեք, երբ հանկարծ ամեն ինչ թվա անիմաստ՝ գնացեք Շուշի և գտեք Փարիզից այստեղ հասած այն զարմանալի երիտասարդին, որին հաջողվեց մի քանի ժամում գլխիվայր շրջել ինձ։ Իբր իմ խելոք կյանքը նրա կյանքի կողքին ահագին հիմար թվաց, ահագին մակերեսային մի բան։ Իսկապես փնտրեք այս տղային. նրա անուն, ազգանունն է՝ Արմեն Ռակեդջյան, բայց ես իմ մտքում նրա անունը Մոնթե դրեցի. այնքան նման էր զոհված հերոսին իր ազնվությամբ ու արդարամտությամբ, նույնիսկ՝ բարկությամբ, խենթություններով։ Այս մարդը դարձավ իմ կյանքի գլխավոր իրադարձություններից մեկը։ Նրան հանդիպելուց հետո ես ավելի վստահ եմ. եթե անգամ այս մեկ արդարը կա, Աստված երկու ձեռքով կպահի Արցախ աշխարհը։
-Արմեն, ես շուրջ 5 ժամ է քեզ ճանաչում եմ ու կյանքս համարյա գլխիվայր շրջվել է, գիտե՞ս։
-Ինչո՞ւ։
-Դեռ լավ չեմ հասկանում՝ ինչու։ Հուսով եմ՝ մեր զրույցից հետո կհասկանամ…Ասա ինձ խնդրեմ ինչո՞ւ է հայ մարդն այսօր վազում դեպի Ֆրանսիայի արվարձանների փախստական ճամբարները, իսկ ահա դու Փարիզից եկել ու հաստատվել ես Շուշիում։ Այնտեղ նրանցից շատերին կեցության իրավունք չեն տալիս, «յոթը փետով» քշում են իրենց երկրից, անգամ գումար են տալիս, որ վերադառնան իրենց երկիր ու մի փոքր բիզնեսով իրենց գլուխը պահեն, բայց արի ու տես, որ անգամ դրանից հետո հետ չեն գալիս։ Հիմա ո՞ր մեկդ եք ավելի խելոք, դո՞ւ, թե՞ նրանք։
- Ղարաբաղցին հաստատ մի քանի առավելություն ունի Ֆրանսիացուց։ Նախ Արցախը շատ ավելի բնական երկիր է, քան՝ Ֆրանսիան, մարդկանց ինքնաբավության չափն ավելի բարձր է, քան Ֆրանսիայում։ Եթե Փարիզում մի քանի րոպե խանութները փակվեն անմիջապես այնտեղ քաղաքացիական պատերազմ կսկսվի։ Եվ այդ ճգնաժամը վաղ թե ուշ լինելու է, որովհետև այդ երկիրը, նրա հասարակությունը կորցրել է բնական միջավայրը և սարքել մի անպաշտպան համակարգ, որը մի օր դուրս է գալու մարդկանց դեմ։ Ջուրը բերում են մի քանի հարյուր կիլոմետրից, գազն ու հոսանքը մի քանի րոպե անջատեն՝ Փարիզը կմեռնի։ Իսկ Ստեփանակերտում հոսանքը ամիսներով անջատես, ջուրը միշտ կլինի, կյանքը կշարունակվի։ Ղարաբաղցիները պատերազմի ժամանակ ցույց են տվել, որ չեղածով էլ կարող են ապրել և գոյատևել, ունեն ճգնաժամերը հաղթահարելու փորձ, սա երկրի ամենակարևոր հատկանիշն է այսօր։ Սա էլ քեզ երկրորդ առավելությունը։ Երրորդն էլ ասեմ՝ ղարաբաղցիները չունեն ներքին էթնիկական խնդիրներ, որ Ֆրանսիան ունի։ Այսինքն` ղարաբաղցին չի սպանի ու չի թալանի իր հարևանին, որովհետև երկիրը միատարր է, իսկ ֆրանսիացիները մի փոքր ճգնաժամի դեպքում ոչ միայն կթալանեն, այլև էթնիկ պատերազմ կսկսեն երկրի ներսում։
-Մեզնից յուրաքանչյուրի գենետիկ կոդում կարծես մի ճգնաժամային կառավարման մոդել է դրված. այդ առումով մենք հաստատ մրցակից չունենք աշխարհում /ծիծաղում ենք.Վ.Ս./։ Իսկապես, միայն հայկական խոհանոցը բավարար է ցույց տալու համար, որ մեր մտքում միշտ ճգնաժամը հաղթահարելու ծրագիրն է եղել դարեր ի վեր. մեր բաստուրման առանց սառնարանի տարիներով կպահես կամ հենց լավաշը, էլ չեմ խոսում ավանդական հայկական այլ կերակուրների ու չրերի մասին։ Չեն փչանում, որքան կուզես՝ պահի։ Եվ սա լավ կյանքից չէ՝ մեծ ճանապարհների արանքն ընկած ճամփեզրի տուն ենք։ Սիրելի Արմեն, բայց արդյո՞ք խելամիտ է ճգնաժամի սպասումը դնել ապրելու, որոշումներ կայացնելու հիմքում։ Դու, կարծեմ տասը տարուց ավելի Շուշիում ես, անկեղծ կասե՞ս՝ քո ցանկությունների, երազանքների ո՞ր մասն ես կարողացել իրականություն դարձրել։
-Ո՛չ, միայն ճգնաժամի սպասումը չէ իմ որոշման հիմքում։ Ես այսպիսի հավատամք ունեմ՝ կառուցել մեր երազի երկիրը։ Մենք դեռևս Ադրբեջանին չենք հաղթել, որովհետև չենք հասել մեր վերջնական նպատակին՝ անկախության ճանաչմանն ու երկրի զարգացմանը։ Եթե ուզում ենք Ադրբեջանին հաղթել, ուրեմն պիտի մեզ ամեն օր ավելի ուժեղ զգանք։ Կոնկրետ ես Ղարաբաղում ինձ շատ ուժեղ եմ զգում։ Այս ուժը ես այստեղից եմ վերցրել։ Ֆրանսիայում ես ինձ թույլ էի զգում։ Միգուցե շատ ֆրանսիացիներ են իրենց թույլ զգում, բայց չեն խոստովանում։ Ես խոստովանում էի. ես որպես մարդ ինձ բավարարված չէի զգում։ Մարդն այնտեղ ուղղակի կախված է օգնություններից, սոցիալական նպաստներից, տարբեր թոշակներից, պետության մնացած ողորմածություններից։ Դա թուլացնում է մարդկանց, նրանցից ահագին ազատություն և անկախություն է խլում։ Իսկ այստեղ ահագին ուժ, էներգիա կա, ես այստեղ ինձ բավարարված եմ զգում։ Ես վստահ եմ՝ եթե վաղը պատերազմ լինի, Ադրբեջանը հարձակվի, այստեղ բոլորս մեկ մարդու նման կանգնելու ենք և Ադրբեջանին ոտքներիս տակ տանք, մեկ րոպե չկասկածես։
-Երևի, ընդունված չէ կանգնել այս հաղթական հողի վրա և ասել՝ թե ես սարսափում եմ այդ պատերազմից և ոչ էլ երազում եմ Ադրբեջանին ոտքերիս տակ առնել, բայց ինչ մեղքս թաքցնեմ՝ հենց այդպես է, որ կա։ Երևի պատերազմն էլ քաղաքականության մի տեսակ է, թերևս ՝ամենաբիրտ, ամենակոշտ տեսակը և դրա անհրաժեշտությունը երբեք չի լինի, երբ, իսկապես, արժևորվի մեկ մարդու կյանքը, նրա երազանքները, նրա ձեռքերով սարքած այ այս սիրուն տունը։ Դրա համար էլ ինձ քո հաջողությունները կոգևորի, եթե դու հիմա ինձ կոնկրետ փաստերով ասես, թե քո նորաստեղծ ընտանիքն ինչի՞ տեր դարձավ Շուշիում՝ արդեն կովկասյան Փարիզում։ Արդյո՞ք կարողանում է մեր ամենալավերի արյամբ սնված հողը կերակրել քո երեխաներին. չէ՞ որ դու քո փարիզյան փափուկ կյանքն ես թողել ու հասել այս հին բերդաքաղաքը։
-Կուզես փաստերո՞վ, ասեմ. Փարիզում վերջին չորս տարիների ընթացքում ընդամենը կարողացել եմ կահավորել մի 9․5 քմ բնակարան, որտեղ վարձով էի ապրում։ Իսկ այստեղ՝ 10-ը տարվա ընթացքում ձեռք բերեցի նախ 70 քմ բնակարան, իմ սեփական բնակարանը, ապա այն սարքեցի, վերանորոգեցի, կահավորեցի։ Դրանից հետո մի ավտոմեքենա գնեցի, խանութ-օֆիս սարքեցի, ձեռք բերեցի սեփական հողատարածք Ստեփանակերտի մոտ և հիմա էլ մի առանձին սեփական տուն եմ գնել։ Եթե փողային, նյութական տեսանկյունով վերցնենք, կարող եք համեմատել Ֆրանսիայի և Արցախի զարգացման հնարավորությունները։ Եվ կերևա, որ այստեղ լավ ապրելու շատ ավելի մեծ հնարավորություն կա, քան Ֆրանսիայում։
-Ինչպե՞ս, ինչ հանգամանքներում գալու որոշում կայացրեցիր. միլիոնավոր սփյուռքահայեր գերադասում են հայրենիքը սիրել՝ նրա մարմնին մոտ չգալով։ Մեր մեծատաղանդ գրող Վանո Սիրադեղյանի ասած՝ հայը պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից, որովհետև պատմական հայրենիքը խնամք, տուրք, քրտինք չի պահանջում, պաշտպանության կարիք չունի և այնտեղ ապրելը պարտադիր չէ: Իսկ ահա դու կարծես ուզում ես պնդել, որ պարտադիր է...
- Նախ՝ ինչպես եկա. ես Ֆրանսիայում աշխատել եմ Համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղում որպես տնօրենի օգնական։ Այս աշխատանքը հնարավորություն էր ստեղծում անընդհատ կապի մեջ լինել հայրենիքի հետ։ Ու ես տեսա և հասկացա, որ եթե ուզում ես հայ մնալ, պիտի Հայաստանում ապրես։ Սփյուռքում դժվար է հայ լինել. դա ամենօրյա ծանր պայքար է։ Ֆրանսահայը պիտի ծառայի Ֆրանսիային, սա բնական է, նա այդ պետության քաղաքացին է։ Ֆրանսիան ֆրանսիացիների համար է։ Ինչպե՞ս պիտի պաշտպանես քո երկրի շահերը մեկ այլ երկրում։ Ֆրանսիայում հայերը պիտի դառնան ֆրանսիացի։ Ֆրանսիայում հայերը չեն կարող պահպանել, զարգացնել իրենց մշակույթն ու հայրենիքը՝ դա աբսուրդ է։ Ոնց որ այստեղ գան 100 ֆրանսիացի, դիմեն մեր կառավարությանը, թե՝ մեզ օգնեցեք, որ Ֆրանսիայի պետականությունն ու մշակույթը հզորացնենք, զարգացնենք։ Ոչ մի պետություն լուրջ չի ընդունի այսպիսի մարդկանց։ Հայաստանն է հայերիս տունը։ Այսօր մենք Ղարաբաղը վերաբնակեցնելու խնդիր ունենք։ Փող ուղարկելով կամ շենք կառուցելով չէ միայն։ Դա բավարար չէ, շատ քիչ է. պիտի բնակիչ ունենա երկիրը։ Ես եկել եմ Շուշի, որովհետև այստեղ վերաբնակեցման լուրջ խնդիր կա։
-Երբ տեղ հասար, ամենաշատն ի՞նչը քեզ զարմացրեց։
- Աղքատությունը, մնացած բոլոր բաները սպասում էի, բայց շատ զարմացա, երբ տեսա, որ թե՛ մեծերը, և թե՛ անգամ դպրոցականները սովորել չեն սիրում։ Նոր բան սովորելու ցանկություն չկա ժողովրդի մեջ։ Մեկ էլ շատ զարմացա, որ այսքան անտուն մարդ տեսա։ Եվ սա այն դեպքում, երբ այստեղ հիմա ապրող 150 հազար ժողովուրդը ստացել է այստեղից գնացած հազարավոր ադրբեջանցիների տները։ Հասկանում եմ, որ չորս տարվա պատերազմը շատ բան ավերեց, բայց չեմ հասկանում, թե այսքան տարի անց մարդկանց ինչու չեն կարողանում ապահովել գոնե բնակարանով, երբ այդքան օգնություն ստացավ Արցախը։ Պետք էր ավելի խելացի մոտենալ այս վերաբնակեցման ծրագրին և արդյունքները հաստատ ավելի լավը կլինեին։
-Իսկ դու կոնկրետ ի՞նչ առաջարկներ ունես, ըստ քեզ ի՞նչն է սխալ կամ անարդարացի արվում, կամ ի՞նչը կարող է ավելի մեծ արդյունավետություն հաղորդել վերաբնակեցման ծրագրին։
-Վերցնենք օրինակ՝ սիրիահայերին. գալիս է մարդը Քաշաթաղի շրջան. այս մարդը ոչ մի օր դեռ չի ապրել Ղարաբաղում, երկրին չի ապացուցել, թե ով է ինքը և ինչ կարող է տալ այս պետությանը։ Բայց երկիրը միանգամից նվիրում է նրան 60 հազար դոլարանոց տուն, այն դեպքում, երբ տեղացիներից շատերը փլատակների տակ են։ Ես անձամբ յոթ սիրիահայի բերեցի Ղարաբաղ, և վարչապետը միանգամից հրահանգեց նրանց բոլոր խնդիրները լուծել՝ տնից սկսած աշխատանքով վերջացրած։ Տրվեց այն ամենը, ինչը տարիներ ի վեր մերժվում է տեղացի ժողովրդին։ Այսօր սիրիահայերի համար Իշխանաձորում սարքում են 60 հազար դոլար արժողությամբ տներ։ Ես համաձայն եմ, սա կարևոր է, թող սարքեն, բայց առաջարկեք այդ տները նաև տեղացուն, որը 20 տարի է փորձում է իր ձեռքով տուն սարքել, որ երեխաները գոնե ամուր ծածկի տակ քնեն։ Այս խտրությունը տեսնում են գյուղացիները և իրենց իրերը շալակում ու հեռանում այստեղից։ Ինչո՞ւ։ Սա անարդար է։
-Արմեն, կոնկրետ քեզ ինչո՞վ օգնեց պետությունը, գոնե բնակարանի հարցում օգնե՞ց։
-Ես որևէ հարցով չեմ դիմել և չեմ դիմի։ Ինչպե՞ս դիմեմ մի պետության, որի բյուջեի զգալի մասը ֆինանսավորվում է այլ պետությունից՝ Հայաստանի Հանրապետությունից։ Ես ու դու պիտի տանք այս պետությանը, որ դառնա ամուր պետություն։ Այստեղ կառավարման հարցերում լուրջ խնդիրներ կան. վերցնենք Աղավնո գյուղը, լիբանանահայերի հիմնադրամի միջոցով է ֆինանսավորվում։ Մի տունը եղածից ավելի ցածր 50 հազար դոլար համարենք, որ ոչ մի զրույց ու շահարկում չլինի։ Մի 30 տուն են կառուցել։ Բայց նախ սկսենք նրանից, թե արդյո՞ք սա գյուղ կդառնա, երբ այդ տանը կից մի տնամերձ հողակտոր էլ չկա։ Էլ ինչ գյուղ առանց հողի։ Ուրեմն Աղավնո գյուղում 30 տուն կառուցելու նպատակը ո՞րն է։ Որպեսզի ասենք, թե մի բան էլ կառուցեցի՞նք, թե, այնուամենայնիվ, կարևոր է, որ մարդիկ, ընտանիքներն իրենց լավ ու ապահով զգան։ 30 տունը 50 հազար դոլարով դառնում է 1․5 միլիոն դոլար։ 1․5 միլիոնից թող ամեն ընտանիքի թեկուզ մի երկու հազար տային, որ այդ մարդիկ գոնե մի փոքրիկ արհեստանոց սարքեին, մի գործ հիմնեին, կամ մի հողակտոր մշակեին, որ կարողանային ապրել։ Հիմա նրանք առանց բոստանի այդ տունն ի՞նչ են անելու, սոված նստելո՞ւ են մեջը։
- Հիմա էլ ուշ չէ, կարող են գոնե տնամերձ հողատարածքներ հիմնել։ Մի քանի օր առաջ քո չսիրած Ֆրանսիան օրինակ օրենք է ընդունել և պարտադրել քաղաքային բոլոր կոմերցիոն շինությունների տերերին, որ իրենց շենքերի տանիքները ծածկեն բուսականությամբ, անգամ զբոսայգիներով ու արևային վահանակներով։ Այսօր արդեն ոչ մի անհնարին բան չկա կարծես։
- Դա այն պատճառով է, որ գետնի վրայի ամեն ինչն արդեն հոշոտել ու ոչնչացրել են և օդ շնչելու համար ստիպված են արդեն տանիք բարձրանալ։ Ֆրանսիայի գյուղերը դատարկվեցին իրենց բոլոր երիտասարդներից, իսկ մենք այս քաղաքականությունը այստեղ ենք կրկնում։ Մենք այս սխալ քաղաքականությունը վերցնում ենք որպես եվրոպական մոդել, այն դեպքում, որ դրանք մի 200 տարի առաջ տեղի ունեցած սխալներ են։ Եթե նույն ճամփով ենք գնում, բնական է, որ նույն արդյունքն ենք ստանալու։ Ղարաբաղի գյուղերն ունեն միջինը մի 150 բնակիչ։ 150 բնակչով ոչ մի բնակավայր կենսունակ չէ։ Անիմաստ է անգամ ամեն գյուղում դպրոց պահելը։
-Բայց դպրոցը փակես գյուղը հետը կտանի. դպրոց չկա, գյուղը՝ չկա։
-Գիտեմ։ Բայց այսպես գյուղն այլևս արտադրական տարածք չէ, պետական թոշակով է ապրում։ Գյուղն իր իրական նշանակությունը, գործառույթը կորցնում է՝ միայն սպառում է, չի արտադրում։
-Որոշ չափով արտադրում է, իհարկե, բայց շուկայի համար շատ քիչ, հիմնականում իրենց տնտեսությունների համար են արտադրում։ Չնայած, երեկ շատ զարմացա, երբ նախարարներից մեկն ասաց, թե՝ ձրի սալիկներ ենք տալիս, բայց գյուղացիները չեն գալիս վերցնում, որ գոնե իրենց տան բակը կամ գյուղամեջի ցեխակոլոլ ճամփաները սալիկապատեն ու մաքուր փողոցներով քայլեն։
-Բայց ինչո՞ւ սալիկներ տանք նրանց։
-Չտա՞ն։
-Ո՛չ։ Թող նրանք գնան, քարեր հավաքեն և այդ հարցն էլ իրենց ուժերով լուծեն։ Քարերով ավելի գեղեցիկ կստացվի։ Տասը ընտանիք ամեն օր մի քար բերի 4000 քար կլինի մեկ տարում, 3 տարվա ընթացքում՝ 12 հազար քար։ Դե հիմա ինձ ապացուցեք, որ հնարավոր չէր այսքան տարի գոնե այդ հարցը լուծել։ Այս մարդկանց ինչ պատահեց՝ չհասկացա. չեն ուզում տեղներից շարժվել, մի գործ անել. ամեն ինչ ուզում են պատրաստի ստանալ։ Բայց չէ՞ որ Հայաստանն էլ իր պետության երեխաների ու ծերերի բերանից է կտրում ու ձեզ տալիս։ Ինչո՞ւ չեք ուզում գոնե ձեր ոտքի ճամփան ինքնուրույն մաքրել, սարքել։
-Դու սարքե՞լ ես քոնը։
-Նախորդ տան բակը լրիվ կարգավորել եմ, այստեղ էլ նոր եմ եկել, բայց տարածքն ամբողջությամբ մաքրել եմ արդեն, հողի մեջ մի կտոր մեխ անգամ չեք գտնի։ Այն օրը տան դիմացն էի փորում, որ անձրևաջրերի հեռացման հարցը լուծվի, մարդիկ եկել են թե՝ քո ինչին է պետք, դիմի պետությանը, թող գան անեն։ Ասում եմ՝ եղբայր, սա իմ սեփական տունն է, պետությունն ի՞նչ գործ ունի դրա հետ։ Դրա համար էլ ասում եմ՝ այստեղ ես ուժեղ եմ, հույսս միայն ինձ վրա եմ դնում. գիտեմ, ինչ խնդիր կա՝ ես եմ այդ խնդիրը լուծող մարդը, միայն ես։
-Քանի՞ երեխա ունես։
-Առայժմ՝ երկու երեխա։ Երրորդին մի կես տարի առաջ շատ կուզեի, բայց հիմա դժվար եմ պատկերացնում կամ ընդհանրապես չեմ պատկերացնում։
-Վախենո՞ւմ ես։
-Ինչի՞ց։
-Դժվարություններից, որ չկարողանաս այստեղ երեխաներիդ լավ պահել։
-Իմ երեխաները իրենք իրենց կպահեն։ Իմ 3 տարեկան աղջիկն ամեն օր ինքն է գնում և ձու վերցնում հավի տակից։ Ես գործ չունեմ։ Ամռանը ինքն է գնալու հողի բերքը հավաքելու։ Հենց 6-7 տարեկան դարձավ ինքն արդեն մեր հացը կթխի։
- Բա որ ձեռքերն այրի սիրտդ կդիմանա՞։
-Մի անգամ կվառի, մյուս անգամ՝ կսովորի։ Վառվել է արդեն մի քանի անգամ։ Ինչպես ես եմ ապրում, ինձ պահում, այնպես էլ պահում եմ իմ ընտանիքի անդամներին. եթե փոքրուց աշխատանքի նկատմամբ վերաբերմունք չլինի, ուրեմն էլ երբեք չի լինի։ Ես անգամ իմ հավերին երես չեմ տալիս և չեմ կերակրում։ Փոխարենն ազատություն եմ տվել, չեմ պահում հավաբնում թառած։ Թող գնան և կեր հայթայթեն իրենց համար, միայն ցորենով կերակրված և կյանք չտեսած հավն ում է պետք։ /ծիծաղում ենք.Վ.Ս./
- Իսկ Եվրոպայում ծնված ու ապրող ծնողներդ ինչպե՞ս արձագանքեցին քո Շուշի տեղափոխվելու որոշմանը։ Դեմ չէի՞ն։
-Նրանք հարգում եմ իմ բոլոր որոշումները։
- Իսկ երբ եկան, իրենց աչքով տեսան քո բավականին դժվար կյանքը, չփորձեցի՞ն համոզել, որ վերադառնա՞ս Ֆրանսիա։
-Ո՞ւր վերադառնամ, երբ սա է իմ տունը։ Ծնողներս ասացին, իհարկե, որ շատ աղքատ, քարուքանդ երկիր է, ինչո՞ւ ես այստեղ ապրում, որովհետև Շուշին երևի միայն բարերարներին է երևում նոր շենքերով, մնացածը տեսնում են իրականությունը։
-Բա ի՞նչ պատասխանեցիր ծնողներիդ։
-Ասացի՝ նայի՛ր իմ տանը. իմ տունը այս շենքի նման չէ, քանդված չէ, կեղտոտ չէ, այգին, ամեն ինչ մաքուր ու խնամված է։ Սա է իմ աշխարհը։ Ծնողներս գիտեն, որ ինձ համար անկախությունը, ազատությունն ամենակարևոր արժեքներն են, իսկ այստեղ ես դրանք գտել եմ։ Ընդհանրապես, իր զարգացածությունը գնահատելու համար մարդ պիտի տեսնի, թե որքանով է կախված ուրիշից, դրսից։ Եթե դու քո հացն ուտելու համար կախված ես թեկուզ պետական աշխատանքից, պիտի ամեն ինչ անես, որ այդ աշխատանքը չկորցնես կամ քծնես տնօրենիդ, որ քեզ պահի այդ աշխատանքում, ուրեմն արդեն քո անկախությունն ու ազատությունը մասամբ հանձնել ես ուրիշի։ Իսկ ծնողներս եկան ու տեսան, որ ես ինքնուրույն, անկախ եմ ապրում. առանց մեկից կախվելու, առանց կեղծիքի, առանց գողանալու, առանց մեկին քծնելու եմ հաց ստեղծում և ապրում։ Եթե Ղարաբաղում մարդը մտածում է, որ այստեղ աշխատանք չկա և դրա համար է այստեղից գնում, ուրեմն թող այդ մարդը սկսի առավոտը ժամը 6-7-ից աշխատել։ Իմ հողամասը 500 քմ է , և ես պլանավորել եմ, որ իմ ընտանիքը առաջիկա 5 տարին պիտի սնվի այստեղից։ Պիտի իմ այդ արտադրանքով էլ կարողանամ գնել այն, ինչը ես չեմ կարող արտադրել՝ բնական գազը, էլեկտրականությունը կամ ասենք կոնֆետներ երեխաներիս համար։ Ինչը չեմ արտադրում՝ գնեմ, ինչը արտադրում եմ՝ վաճառեմ։ Անցյալ շաբաթ իմ հավաքած անպետք նյութերից նոր հավաբուն սարքեցի։ Այս 6 ամսվա ընթացքում ես ոչ մի աղբ չեմ արտադրել։ Ինչը որպես աղբ թափթփված էր նոր տանս շուրջբոլորը, ամեն ինչի ճիշտ նշանակությունը գտել եմ. որը վառելիք է, որը՝ շինանյութ, անգամ մոխիրով ընտիր լվացքի փոշի սարքեցի։
-Աղբը մարդու, անգամ երկրների սոցիալական, մշակութային ու քաղաքակրթական պատկերն է։ Կարելի է տեսնել կուտակած աղբը և չափել ցանկացած մեկի զարգացածության ցենզը։ Բավական է տեսնել, թե ինչն է նրա համար աղբ, և ինչը աղբ չէ։ Գնահատում եմ և հիացած եմ քո այդ տքնաջան աշխատանքով. գաղտնիք չէ, որ գրագետ աշխատանքը՝ լինի հողագործություն, թե ասենք թերթի տպագրություն, նվազագույն աղբ է կուտակում և, իհարկե, տնտեսում ռեսուրսները։
-Ես մինչև հիմա իմ նոր տան վրա ծախսել եմ ընդամենը 2000 դրամ։ Այս պահին ես դրամ չունեմ, առանց գումարի եմ աշխատում։ Կնոջս ասում եմ՝ պատկերացնում ես ինչ երազի մեջ ենք ապրում՝ փող չունենք, հոգսեր չունենք։ Շատ հրաշալի վիճակ է։ Փողը հնարավորություն է տալիս ժամանակը շահել, եթե փող չունես, քեզ շատ ժամանակ է պետք։ Ես ճաղերը հավաքեցի, տվեցի հարևանին ու բերեցի 5 խորանարդ մետր փայտ, առանց մեքենայի՝ շալակով։ Հետո սերմերը հավաքեցի, հիմա ճյուղերն եմ հավաքում, որ մրգատու ծառեր տնկեմ։ Բոստանիցս գտա կացիններ, բահեր, մուրճեր․հիմա համարյա բոլոր գործիքներն ունեմ։ Մյուս շաբաթ էլ կարկուտի դեմ պաշտպանություն եմ սարքելու հավաքածս երկաթներով։
-Արմեն, ինձ այնպես ոգևորեցիր, որ քիչ է մնում գնամ, բնակարանս կողպեմ ու վերջնական տեղափոխվեմ այստեղ։ Բայց նաև քեզ համար մի մեծ մտավախություն ունեմ ու չեմ կարող չբարձրաձայնել. իսկ եթե երեխաներդ այստեղ բարձրորակ կրթություն չստանան, դու՝ որպես ծնող, քեզ կներե՞ս, որ նրանց կտրել ես եվրոպական բարձրակարգ կրթություն ստանալու հնարավորությունից և նրանց ապագան կախել այս լեռներից։
-Չէ, քո գալը պարտադիր չէ։ Երևանում տուն ունես, սիրած գործ ունես, այնտեղ ապրի հանգիստ։ Այստեղ կդժվարանաս շատ։ Իսկ երեխաներիս ուսման մասին ասեմ. իմ երեխաները նախ պիտի ստանան բնական կրթություն, որպեսզի լինեն անկախ և ինքնաբավ։ Առաջին գիտությունն այն է, թե ինչպես բույսեր աճեցնել ու դրանից բերք ստանալ. պիտի մանկուց ճանաչեն բնական միջավայրը, երբ այս իմաստությունը կունենան, թող նոր իրենց գիտակցությունը ծանրաբեռնեն մնացած բաներով։ Առաջնայինը դա է, մնացածը կոմֆորտի և հաճույքի հարց է։ Սոցիոլոգ դառնալը, ֆրանսերեն իմանալը մարդուն միշտ հաց չի բերի, հնարավոր է՝ փող բերի ինչ-որ ժամանակ։ Բայց շուտով կգա մի ժամանակ, երբ մարդու ձեռքի փողը չի փրկի նրան սովից։ 92 թվականին մարդ 1000 դոլար փող ուներ, չէր կարող Երևանից մի լամպ գնել։ Չկար այդ լամպը։ Իսկ հիմա ամբողջ աշխարհն արդեն կայուն չէ։ Եթե մարդ դարեր շարունակ այսքան վնաս է տվել բնությանը, բնությունը չի կարող այնքան համեստ լինել ու չպատասխանել մարդուն, դիմակայություն ցույց չտալ նրան։
-Հիմա քո հաշվարկով Եվրոպան ե՞րբ կկանգնի այդ աղետի առջև։ Եվ կկանգնի՞ արդյոք։
-Ինքն արդեն դրա ճիրաններում է։ Ֆրանսիան 2007-ին ունեցել է 3 միլիոն գործազուրկ, իսկ արդեն 2014-ին ունի՝ 5 միլիոն։ Վերջին 40 տարիների ընթացքում գործազրկության տոկոսը չի իջել Եվրոպայում։
-Դե բնական է՝ նոր տեխնոլոգիաների զարգացումը աշխատուժ է նետում փողոց։ Հսկայական գործարանների արտադրությունն այսօր մի փոքրիկ սենյակում մեկ հոսքագծով է ընթանում։ Հիշողական գիտելիք կրող հազարավոր մարդկանց ընդամենը մի ռոբոտ է փոխարինում։ Տեխնոլոգիական այս հեղափոխությունը հետդարձ չունի.միգուցե դու այս հեղափոխությունի՞ց ես հոգնել ու վերադարձել Արցախի էկոլոգիապես ավելի մաքուր տարածք։
-Ո՛չ, մարդը չի կարող հոգնել տեխնոլոգիաներից, անգամ ես եմ դրանք սիրում։ Ես ցանկացած մեկի կարող եմ ապացուցել, որ Ղարաբաղում ավելի լավ ապագա կա, քան՝ Եվրոպայում։ Այստեղ երկու ամիս աշխատավարձն ու թոշակները ուշացրին, ոչ մեկը չբողոքեց, կյանքը նույն հունով շարունակվեց։Իսկ Ֆրանսիացիներին ասա, որ 5 տոկոսով պիտի իջեցնես աշխատավարձը ու տես ինչ կլինի։ Ֆրանսիան արդեն սնանկ երկիր է, դիմադրություն չունեցող։
-Արմեն ջան, ախր մեր երկիրը գովաբանելու համար ինչո՞ւ սնանկ հայտարարենք մի հզոր պետության, որը վերջին 500 տարիներին աշխարհում գերիշխող դիրք է զբաղեցնում համարյա բոլոր ոլորտներում՝ մշակութայինից մինչև ռազմական։ Ֆրանսիայի ռազմական բյուջեն այսօր երրորդն է աշխարհում, միայն ուղղակի ներդրումներով էլի աշխարհի երրորդ երկիրն է,Եվրոպայի երկրորդ զարգացած պետությունը...
- Սպասիր։ Այսօր նա այդ արդյունքներն ունի, որովհետև ապրում է չվերականգնվող ռեսուրսների հաշվին՝ նավթ, բնական գազ, պղինձ, երկաթ. գումար է տալիս, դրանք գնում և իր տնտեսությունը զարգացնում։ Փոխարենն ապականում է վերականգնվող ռեսուրսների ամբողջ շղթան՝ օդը, ջուրը, հողը, դրա համար էլ քո ասած այգիները պիտի արդեն կառուցի տանիքներին։ Բայց այսօր չվերականգնվող ռեսուրսներն արդեն գնալով ավելի քիչ մատչելի են դառնում, անգամ՝ սպառման եզրին են. ոսկու միջին խտությունն արդեն եռապատիկ իջել է, պղնձի, նավթի խտության պաշարները շեշտակի նվազել են. առաջ 20 մետր փորում էին նավթը դուրս էր գալիս, հիմա այդպիսի բան մեկ կամ երկու տարածքում կհանդիպես։ Եվ մի բան էլ ասեմ, այնքան էլ կապ չունի, թե ինչ ունես դու, կարևորն այն է, թե այդ ունեցվածքդ որքանով է քեզ բավարարում։
-Շուշիի ժողովրդի հետ հե՞շտ մերվեցիր։
-Առաջ ավելի շատ էի շփվում, հիմա մի քանիսի հետ եմ միայն շփվում։ Երբ տեսա, որ աշխատասեր մարդիկ չեն էլ չեմ ձգտում նրանց։
-Բայց զարմանալի բան ես ասում, գիտե՞ս. Լեռնցի ժողովուրդն ինչպե՞ս կարող է աշխատասեր չլինել։
-Գիտե՞ս ինչպես. նրանք աշխատում են միայն նյութի, փողի կամ դիրքի հասնելու համար։ Դա ուղղակի գործ է, աշխատանք չէ։ Իսկական աշխատանքն այն է, երբ մարդ առանց օգուտի, առանց շահի է դա անում՝ սիրով, նվիրումով։ Այս մարդիկ շատ նյութական են մտածում։ Ինչպե՞ս հասկանալ, որ մի գյուղ, որն ունի 50-60 տուն, չի կարողանում մեկ աղքատ ընտանիքի օգնել։ Ամոթ է։ Ես ամաչում եմ։ Երբ Համահայկական հիմնադրամում էի աշխատում, ամեն անգամ մերժում էի աշխատավարձիս բարձրացումը։ Ասում էի՝ եթե ավել փող կա, համակարգիչները նորացրեք, ինձ ավելի մեծ գումար պետք չէ։ Ես այստեղ շատ տուժեցի այս բնավորությանս համար՝ ինչ ունեի, տալիս էի։ Բայց տեսնում եմ, որ նրանք չեն սիրում օգնել կարիքավորներին։ Երևի մտքում ինձ վրա էլ են ծիծաղել, թե այս մարդը խենթ է, ինչ է...
-Դա կանցնի, գիտե՞ս. Շուշիում տարբեր վայրերից եկվորները շատ են,հավաքովի ժողովուրդը շիթիլի պես մի բան է, դեռ ծառին լավ չի կպել, չի ամրացել հողին. այստեղի արմատական ժողովուրդը ցավի, հոգսի նկատմամբ շատ զգայուն ու միասնական է։ Երևանից ղարաբաղցի մի լավ տղայի հետ ասել-խոսելով եկանք.ասում էր մեր գյուղում մեկը, որ կտուր է կապում ամբողջ գյուղի տղամարդիկ էդ կտուրից չեն իջնում, ասում էր՝ մենք կյանքում իրար փող տված չկանք, մեր վալյուտան մեր ձեռքնուոտքն է։ Ես Հոլանդիայից ժամանած մի զբոսաշրջիկի հետ զրուցեցի և համարյա նույնն էր ասում, ասում էր՝ հետպատերազմյան հասարակությունը չար է լինում, բայց այստեղ շատ տաք ու բարի մարդկանց տեսա։ Իմիջիայլոց, դու շատ ես շփվել այստեղի զբոսաշրջիկների հետ, թարգմանություններով օգնում ես նրանց կարծեմ, ասա ինձ խնդրեմ, հիմնականում ինչ տպավորություններով են նրանք այստեղից գնում, ընդհանրապես Արցախում զբոսաշրջության զարգացման միտումներ երևո՞ւմ են։
- Գանձասարով զբոսաշրջություն չես զարգացնի. համեմատեք Տաթևի կամ Գեղարդի հետ և կտեսնեք, ինչու։ Իմ կարծիքով, Ղարաբաղը երեք տուրիստական հենակետ ունի և դրա վրա պիտի ինդուստրիալ ցանցերը դնի. մեկը՝ Տիգրանակերտը, երկրորդը՝ Շուշին, որպես Հայաստանի վերջին բերդաքաղաք և երրորդը՝ Տաքջուրը։ Մենք ունենք բնական տաք ջրեր, որ չենք շահագործում, ամոթ է, որ չենք էլ մաքրել այդ տարածքը, աղբանոց է։ Եվրոպայում միայն Իսլանդիան ունի նմանատիպ մի բան։ Անցեք ամբողջ ֆրանսիան, մի էդպիսի տաք աղբուր չեք գտնի։ Իսկ մենք չենք գնահատում և չենք պահպանում այդ հսկայական հարստությունը։ Զբոսաշրջության ոլորտում առնվազն մի 20 տարի պետք է լավ աշխատել, որ շոշափելի արդյունքների հասնել.մարդկանց Գանձասար տանելը դեռ տուրիզմ չէ։ Իսկ իրական ծրագրեր դեռ չեն երևում։
-Արմեն, դու ունե՞ս ծրագիր, թե քեզ հետ 5 տարի հետո ինչ է լինելու։
-5 տարի հետո դարձյալ կպտտվեմ այս սիրուն սարերում. հաստատ փայտի մի լավ արհեստանոց կունենամ, որն էլ ավելի մեծ անկախություն կտա ինձ, այս նոր տանս բոլոր համակարգերը կսարքեմ, որովհետև այս պահին վառարանի վրա ջուր տաքացնելով ենք լողանում։ Կյանքս հաստատ ավելի կբարելավեմ. նապաստակներս, հավերս կշատանան, Շուշիի մարդիկ էլ, երևի, ավելի արդար ու աշխատասեր դառնան։
-Կինդ չի բողոքում ապրելատեղից, չի ասո՞ւմ՝ ինչո՞ւ ես ինձ բերել այս հեռավոր լեռները։
-Ես չեմ բերել, ինքն է եկել։ Ծանոթացանք ֆեյսբուքով, եկավ ու ամուսնացանք։
-Բա եվրոպացի աղջիկ է, փափուկ կյանքին սովոր. կարող է մի օր էլ հոգնի Ղարաբաղից և քեզ էլ համոզի, հետը տանի։
-Չի կարող ինձ համոզել, դա անհնար է։ Ուզում է՝ թող ինքը գնա, իր ազատությունն է։ Ես նրա ազատությանը երբեք չեմ բռնանա։
-Իսկ դու ի՞նչ կանես, որ գնա ու մանավանդ երեխաներին էլ հետը տանի։ Կներես, իհարկե, չարագուշակ սցենարիս համար։
-Ես կմնամ մենակ։ Ես մի կյանք ունեմ, ուզում եմ այդ կյանքս Շուշիում ապրել, իմ հայրենիքում, իմ տանը։ Ինքը եթե ուրիշ կյանք է երազում, թող գնա, մանավանդ որ հաստատ հետ է գալու։ Այստեղից լավ տեղ չի գտնի։
Զրույցը՝ ՎԱՐԴուհի Սիմոնյանի
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Քաղաքականություն 09:03 • 22/11 Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռություն է պահպանում Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների նկատմամբ, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար:
-
Ժամանց 10:52 • 22/11 Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Ամերիկահայ միլիոնատեր, Reddit ընկերության համահիմադիր Ալեքսիս Օհանյանը սոցցանցերում իր հետևորդների համար պատմական ակնարկ է հրապարակել՝ ցույց տալով մ.թ.ա. 95թ. հատված հազվագյուտ հայկական մետաղադրամ՝ հայոց արքա Տիգրան Մեծի պատկերով:
-
Տնտեսություն 11:13 • 22/11 Մենք ապրում ենք աշխարհի ամենամեծ երկրում, բայց մենք քիչ ենք. ներգաղթյալները ՌԴ-ի համար անհրաժեշտություն են. Պեսկով «Որպեսզի մենք դինամիկ զարգանանք և իրականացնենք զարգացման բոլոր ծրագրերը, իհարկե, մեզ պետք են աշխատողներ։ Մենք միայն ողջունում ենք նրանց գալը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
-
Քաղաքականություն 18:45 • 21/11 Թուրք-ադրբեջանական տարաձայնությունները՝ էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ Հարկ է նշել, որ ադրբեջանական գազը Թուրքիայի համար միշտ ավելի էժան է եղել, քան Ռուսաստանից և Իրանից արտահանվող գազը։ Թուրքիան փորձում է պահպանել մրցակցային գները՝ Եվրոպայում ավելի շատ գնորդներ ներգրավելու և ներքին ծախսերը նվազեցնելու համար:
-
Իրադարձային 09:53 • 22/11 Երևանում ոստիկանության կապիտանը «Honda» մոտոցիկլով բախվել է «GAZel»-ին. հետո մոտոցիկլը բախվել է կայանված «Nissan»-ին և կողաշրջվել Մոտոցիկլավարը ՀՀ Ոստիկանության կրթահամալիրում սովորող-պարեկ էր, ոստիկանության կապիտան, և մինչև 2025 թվականի հունիսը զրկված է եղել վարորդական իրավունքից:
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
-
Իրադարձային 11:06 • 21/11 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա այս մասին Սպուտնիկ գործակալության հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆից ՝ մե
-
Իրավունք 16:10 • 21/11 ՄՔԴ նախաքննական պալատը ձերբակալության օրդեր է արձակել Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարարի նկատմամբ Որոշումն ընդունվել է 2023-ի հոկտեմբերի 8-ից մինչև 2024-ի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում «մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ» կատարելու մեղադրանքների պատճառով։
-
Քաղաքականություն 18:45 • 21/11 Թուրք-ադրբեջանական տարաձայնությունները՝ էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ Հարկ է նշել, որ ադրբեջանական գազը Թուրքիայի համար միշտ ավելի էժան է եղել, քան Ռուսաստանից և Իրանից արտահանվող գազը։ Թուրքիան փորձում է պահպանել մրցակցային գները՝ Եվրոպայում ավելի շատ գնորդներ ներգրավելու և ներքին ծախսերը նվազեցնելու համար:
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
-
Իրադարձային 13:54 • 16/11 Օրեր առաջ ՊՆ-ում տեղի ունեցած միջադեպը տարբերվում էր նախորդ բոլոր դեպքերից. Աբրահամյան Դժվար է մտաբերել, թե այս ողբերգությունից առաջ, արդյո՞ք ՌՈ-ում երբևէ նման դեպքը տեղի է ունեցել, թե՞ ոչ: Ես ինքս չեմ մտաբերում: Եթե նման բան նույնիսկ արձանագրվել է, ապա անհիշելի ժամանակներում:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Տնտեսություն
-
09:22 • 22.11.24 Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը
Գիտություն/տեխնիկա
-
13:25 • 22.11.24 Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Սպորտ
-
13:12 • 22.11.24 Ռոդրին նշել է, թե երբ է ակնկալում վերականգնվել
-
12:35 • 22.11.24 Ռոնալդուն նշել է ռեկորդ, որը չի ցանկանում գերազանցել
Մամուլի տեսություն
-
08:13 • 22.11.24 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
-
08:09 • 22.11.24 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
Իրավունք
-
15:05 • 22.11.24 Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)
-
14:21 • 22.11.24 Թրյուդոն ասել է, որ Կանադա գալու դեպքում, Նեթանյահուն կձերբակալվի