Միասնական ընդունարանները լուծելու են մարդու, նաև հակակոռուպցիոն ու էֆեկտիվության խնդիրներ. Արտեմ Ասատրյան
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը Tert.am-ի հետ հարցազրույցում անդրադառնում է վերջին մեկ տարում սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքներին, գնահատում նախկին բարեփոխումները և անդրադառնում ամենաթարմ` տեղեկատվական միասնական համակարգին և միասնական ընդունարանների ստեղծմանը:
-Պարո՛ն Ասատրյան, երկար տարիներ սոցիալական ապահովության ոլորտում եք, իրականացրել եք բազմաթիվ բարեփոխումներ, վերջինը սոցիալական միասնական ընդունարաներն են, որոնք նախատեսված են իրականացնել երեք տարում: Նաև ասեք` ո՞րն է համակարգի ամենացավոտ խնդիրը, որը չի ստացվում լուծվել:
- Անլուծելի խնդիրներ չկան: Հարցի երկրորդ մասի հետ կապված ասեմ, որ որպեսզի իրականացված ծրագրերն ամբողջությամբ դարձնենք հասցեական, արդյունավետ ու ինքնաշխատ, մեզ անհրաժեշտ է սոցիալական պաշտպանության և այլ ոլորտների տեղեկատվությունն ընդգրկող միասնական տեղեկատվական համակարգ, որի աշխատանքները ներկայումս ընթանում են: Շատ կարևոր նախադրյալ է, որ մեկ տարածքում՝ մեկ կենտրոնում տեղակայվեն սոցիալական ծառայություն մատուցող բոլոր մարմինները` միասնական ընդունարանների տեսքով. վերլուծությունը ցույց է տալիս, որ այս չորս մարմինները միմյանց հետ համագործակցելու և աշխատելու խնդիր ունեն: Նաև ասեմ, երբ այդ մարմիններն ավելի շատ են շփվում, ավելի հաղորդակից են դառնում մարդու խնդիրներին: Եվ մեկ ինտեգրված սոցիալական կենտրոնում բոլոր տեղեկատվական շտեմարանների առկայությունը քաղաքացու`տարբեր տեղեկանքներ ներկայացնելու համար այս ծառայությունից մյուսը վազելը փաստորեն, բացառում է:
Ի դեպ, ասեմ, որ արդեն հիմա համակարգում ինչ–որ բան փոխվում է, այն իմաստով, որ մարդուն անտեղի չվազեցնեն` տարբեր տեղեկանքներ ձեռք բերելու համար:
Եթե մենք այդ բոլոր ծառայությունները ապահովում ենք, բայց չկա միասնական տեղեկատվական համակարգ, լիարժեք ծառայությունները մատուցելու խնդիրը միշտ առկա կմնա:
-Այսինքն` այս տեղեկատվական միասնական համակարգի ձևավորումը պետք է իրականացվի միասնական ընդունարանների միջոցով, որոնց հիմնումը նաև բյուրոկրատական հոգեմաշ ընթացակարգերը նվազագույնի հասցնելն է, տեղեկանքներ տանել-բերելը:
-Միանշանակ, ինչպես նաև, քաղաքացիներից դիմում չընդունելը, ինչն այսօր մեզ համար հարցերի հարց է: Սա մեր հիմնարար խնդիրն է, որովհետև այլ պարագայում միշտ բաց է մնալու խնդիրը, թե արդյո՞ք այդ քաղաքացին այդ սոցիալական ծառայության իրավունքն ունե՞ր, թե չուներ:
Մեր քաղաքացիներն այսօր այցելում են ոչ ինտեգրված կենտրոններ, շփվում են տեսուչների հետ, որոնք հենց որոշում կայացնողներն են, և երբ այդ որոշում կայացնողները պարզաբանումներ են տալիս, ապա բանավոր պարզաբանումների ժամանակ շատ դեպքերում այդպես էլ չպարզաբանված հարցեր են մնում: Միգուցե, թյուրըմբռնումներ են լինում կամ այլ պատճառներ, որի արդյունքում քաղաքացին երբեմն զրկվում է սոցիալական ծառայություն ստանալու իր իրավունքից:
Նշեմ, որ միասնական ընդունարաններում դիմում ընդունողների միակ գործառույթը դիմում ընդունելն է, որոշում կայացնողները այլ մարդիկ են: Նախատեսված է նաև խորհրդատուների ինստիտուտ: Եվ սա, ըստ իս, ամենակարևոր խնդիրներից մեկն է, նաև հակակոռուպցիոն տեսանկյունից, երբ տեսուչը քաղաքացուն չի տեսնում: Կրկնում եմ` քաղաքացուն այս դեպքում սպասարկում է դիմում ընդունողը: Վերջ: Սա միանշանակ քաղաքացու համար հարմար է: Տեսեք. եղել են դեպքեր, երբ օրինակ` կառավարությունից ոտքով գնացել եմ նախարարություն, ինձ մոտեցել է մարդ, հարցրել է` «էս սոցապի տեղը մի հատ կասե՞ք»: Մարդուն հարցնում ես`ո՞ր սոցապի». կենսաթոշակայի՞ն, զբաղվածությա՞ն, թե՞ նպաստների, թե՞ բժշկասոցիալական: Սրանք 4 տարբեր տեղերում են, մարդը նույնիսկ տեղը չգիտի, մեկը ասել է, գնացել է, պարզվել է, որ խոսքը այն մեկի մասին է: Հիմա, երբ այս չորսին հավաքում ես մի կենտրոնում, արդեն մարդկանց մոտ ասոցացվում է, որ «սա էն սոցիալական հարցերի կենտրոնն է» և վերջ: Մարդու համար այսքան (մատներով ցույց է տալիս – Tert.am) փոքր խնդիր ենք լուծում:
Ասեմ, նաև, մենք այս շրջանակում նախատեսում ենք նաև մասնագիտական, վերապատրաստման ծրագրեր ու սոցաշխատողի էթիկայի կանոնների հաստատում:
- Նախարարություններն արդեն ամփոփեցին, թե կառավարության ձևավորումից հետո անցած մեկ տարում ինչ է արվել: Ի՞նչ Ձեզ հաջողվեց անել վերջին մեկ տարում՝ ըստ արդյունքների և ծրագրերի:
- Սոցիալական ապահովության ոլորտում իրականացված աշխատանքների արդյունքները դիտարկենք մի քանի ուղղություններով: Կենսաթոշակային ոլորտում 2014–ին բարձրացրել ենք թոշակները շուրջ 14.5 տոկոսով, բայց որ ավելի կարևոր էր՝ մենք փոխեցինք կենսաթոշակի հաշվարկման կարգը: Նպատակն այն էր, որպեսզի այն 30 մլրդ. դրամը, որը հատկացվեց կենսաթոշակների ավելացմանը, հնարավորինս ուղղեինք ավելի ցածր եկամուտ ունեցող կենսաթոշակառուներին: Առհասարակ, վերլուծությունները ցույց են տալիս, որ կենսաթոշակառուներն են առավելապես ենթակա աղքատության ռիսկին և բնական է, որ աղքատության գծից բարձր կենսաթոշակի հատկացումը կառավարության գերակայությունն է: Այս առումով, կատարված աշխատանքները թույլ տվեցին բարձրացնելով ավելի քան 500.000 կենսաթոշակառուների կենսաթոշակները` ապահովել ևս շուրջ 100 հազար անձանց կենսաթոշակների չափի գերազանցումը աղքատության գծից: Տարվա կեսին բարձրացրեցինք զինվորական կենսաթոշակները, ու նաև՝ պարգևավճարները, որոնք տրվում էին հաշմանդամ զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքներին: Այս աշխատանքները շարունակական բնույթ են կրում. և 2015-ին, ինչպես գիտեք՝ թոշակները կրկին ավելացվեցին շուրջ 14 տոկոսով՝ նույն տրամաբանությամբ: Ուզում եմ հիշեցնել, որ այս տարվա հուլիսի 1-ից նույնպես նախատեսված է զինվորական կենսաթոշակների չափերի ավելացում: Ապրիլ ամսից, գիտեք, որ Ցեղասպանությունը վերապրածներին օժանդակության չափը սահմանվեց 100 հազար դրամ, իսկ մայիսի մեկից Հայրենական մեծ պատերազմի վետերաններին տրվող պատվովճարներն ավելացվեցին, երբ 25 000 դրամի փոխարեն սահմանվեց 50 հազար դրամ: Այսինքն՝ 2014-ին միայն կենսաթոշակների մասով ավելացումները կազմել են 14,5 տոկոս, 2015-ին՝ 14 տոկոս` շուրջ 500 հազար անձանց մասով, իսկ նշածս մյուս խմբերի մասով՝ կրկնակի: Բացի դրանից, 2014 թվականի հուլիսի 1-ից գործարկվեց երկար տարիներ մշակված բազմաստիճան կենսաթոշակային համակարգը, որն առավելապես կարևորում եմ կենսաթոշակային համակարգի երկարաժամկետ ֆինանսական կայունության ապահովման և կենսաթոշակի ու անձի կողմից կատարված վճարման միջև անմիջական կապի ապահովման տեսանկյունից:
-Այս բարձրացումների համար նախատեսված գումարները միայն պետբյուջեի կողմից ավելացումների հաշվին են եղել, թե՞ այլ միջոցներով:
-Ե՛վ բյուջեի ավելացումները, և՛ հատկացված միջոցների առավել արդյունավետ ու հասցեական ծախսերի միջով գրանցված արդյունքներն են, որը մենք իրականացրել ենք ներքին ռեսուրսների հաշվին` որոշակի խմբերի համար անելով այդ ավելացումները: Այսինքն` վետերանների և զոհված ու հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին հատկացումները եղել են ներքին կառավարման արդյունքում՝ խնայված ներքին ռեսուրսների հաշվին:
-Առհասարակ, ստանձնելով ոլորտի պատասխնատվությունը, ի՞նչ խնդիրներ տեսաք, որ փորձեցիք լուծել, ի՞նչն է առ այսօր հաջողվել, ինչը՝ ոչ: Խոսքը, նախևառաջ, բարեփոխումների մասին է:
-Այնպես չէ, որ համակարգում նոր մարդ էի՝ նախարարի պաշտոնը ստանձնելիս. 1999-ից սոցիալական պաշտպանության համակարգում եմ աշխատում: Բայց, այնուամենայնիվ, մինչ այդ համակարգում էի կենսաթոշակային ոլորտը սոցիալական աջակցությունը: Այն խիստ ընդգրկուն է, և բնական է, որ խնդիր կար բոլոր համակարգերի հետ կապված՝ առաջին հերթին իրականացնել իրավիճակի ամբողջական և խորքային վերլուծություն ու գույքագրում՝ վերհանելու հիմնական խնդիրները, որոնք պիտի լուծում ստանային: Ամենակարևոր խնդիրը, որն ակնհայտ էր՝ այն է, որ սոցիալական ծառայությունների մատուցման ոլորտում պետք էր անցում կատարել հատվածային սոցիալական ծառայությունների մատուցումից համալիր ինտեգրված սոցիալական ծառայության տրամադրմանը: Ի՞նչ է սա նշանակում. երբ առանձին-առանձին ոլորտներում դիտարկում ես՝ պետության կողմից ինչ ծրագրեր են իրականացվում և ինչ ծառայություններ են մատուցվում, հասկանալի է դառնում, որ այստեղ հատումները շատ են: Այսինքն՝ նույն կատեգորիաների անձինք կարող են տարբեր ծրագրերի շահառուներ լինել, իսկ որոշ կատեգորիաներ` դուրս մնացած լինեն: Վերլուծությունը ցույց է տալիս, որ այս ծրագրերի, ինչպես պետության, այնպես էլ հենց քաղաքացիների տեսանկյունից, արդյունավետությունը բարձրացնելու համար պետք է այս ամենը դիտարկել ինտեգրված՝ փոխլրացնող, շարունակականության շրջանակներում: Եվ այստեղ ամենակարևոր խնդիրը, որ ամրագրեցինք, կարիքի գնահատման հիման վրա սոցիալական ծառայությունների մատուցման համակարգի ներդրումն էր կամ ինտեգրված սոցիալական ծառայությունը, որի ներդրման միջոցառումների ծրագիրը հաստատվեց 2012-ից` կառավարության որոշմամբ: Կարող եմ ասել, որ անցած տարիների ընթացքում մենք առարկայացրել ենք մոդելը, որին անցումը ենթադրելու էր սոցիալական պաշտպանության համակարգում ունենալ ավելի արդյունավետ համակարգ: Եվ մեր միջազգային գործընկերների հրապարակած ուսումնասիրություններում, որոնցում կան նաև առաջարկներ ու դիտարկումներ, նրանք հստակ արձանագրում են, որ անցում կատարելով ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգին՝ Հայաստանը միանգամից երկու քայլ է կատարում՝ հատվածային ծառայությունների մակարդակից անցում կատարելով կարիքի գնահատման հիման վրա համալիր սոցիալական ծառայությունների մատուցմանը: Նշենք, որ սա արդեն այն համակարգն է, որը գործում է զարգացած սոցիալական պաշտպանության համակարգ ունեցող եվրոպական բազմաթիվ երկրներում: Մեկ այլ շատ կարևոր խնդիր, երբ տարբեր ենթաոլորտներում իրականացվող ծրագրերը համադրում ես մեկը մյուսի հետ ու դիտարկում ՝ արդեն մարդու տեսանկյունից տեսնում ես, որ շատ կարևոր խնդիրներ են լուծվում: Մասնավորապես. անձը, ելնելով իր անձնական կարիքների գնահատումից, դիմում է սոցիալական ծառայություն` նպաստ ստանալու համար: Երբ մեխանիկորեն այդ նպաստի տրամադրման գործառույթն է իրականացվում, մեծ հաշվով, մենք այդ անձի կամ իր ընտանիքի համար մեծ խնդիր չենք լուծում, որովհետև նրա կարիքը պետք է գնահատվի ամբողջության մեջ: Օրինակ՝ եթե խոսքը աշխատունակ անձի մասին է, նա պետք է ընդգրկվի զբաղվածության ծրագրերում. նրան մենք պետք է դարձնենք աշխատաշուկայում մրցունակ ու զբաղված, որ նա կարողանա ապահովել իր նվազագույն եկամուտը:
-Դա կարծեմ թեզ է՝ տալ ոչ թե ձուկ, այլ կարթ, որպեսզի սովորի ձուկ որսալ: Բայց արդյո՞ք դա արդարացնում է իրեն, նաև վատ գործատուների տեսանկյունից:
-Ամեն ինչ կարող է լինել, բայց երբ մենք խոսում ենք գործազուրկի կարգավիճակի մասին, նաև օրենքով, որ ընդունեցինք՝ եթե անձը աշխատունակ է և դիմում է աշխատանքի հաշվառման համար, կարող է ստանալ գործազուրկի կարգավիճակ: Նախկինում, գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերը, կամ հաշմանդամություն ունեցողները չէին կարող ստանալ այդ կարգավիճակը: Հիմա, եթե անձը իսկապես աշխատանք է փնտրում, նրան՝ ուսուցման, հմտությունների զարգացման ծրագրերում ընդգրկելով, կամ որևէ գործատուի աջակցելով, որ տվյալ անձին իր մոտ աշխատանքի վերցնի, որոշ ժամանակ փոխհատուցելով իր ծախսերը, մենք սրանով այդ անձին իսկապես աջակցում ենք: Եվ ես կարծում եմ, որ աշխատունակ անձի համար սոցիալական խնամառությունը պետք է բացառել առհասարակ:
Առհասարակ խնդիրները բազմաթիվ և բազմաբնույթ են սոցիալական ոլորտում և կարծում եմ, որ այդ խնդիրների հասցեական և արդյունավետ լուծումները կարող են տրվել միայն համակարգային բարեփոխումների արդյունքում, ինչը որ մենք փորձում ենք անել այսօր:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 21:16 • 22.11.24 Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Տնտեսություն 11:13 • 22/11 Մենք ապրում ենք աշխարհի ամենամեծ երկրում, բայց մենք քիչ ենք. ներգաղթյալները ՌԴ-ի համար անհրաժեշտություն են. Պեսկով «Որպեսզի մենք դինամիկ զարգանանք և իրականացնենք զարգացման բոլոր ծրագրերը, իհարկե, մեզ պետք են աշխատողներ։ Մենք միայն ողջունում ենք նրանց գալը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
-
Քաղաքականություն 09:03 • 22/11 Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռություն է պահպանում Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների նկատմամբ, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար:
-
Ժամանց 10:52 • 22/11 Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Ամերիկահայ միլիոնատեր, Reddit ընկերության համահիմադիր Ալեքսիս Օհանյանը սոցցանցերում իր հետևորդների համար պատմական ակնարկ է հրապարակել՝ ցույց տալով մ.թ.ա. 95թ. հատված հազվագյուտ հայկական մետաղադրամ՝ հայոց արքա Տիգրան Մեծի պատկերով:
-
Տնտեսություն 16:23 • 22/11 Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico «Եվրոպացիները Ադրբեջանը դիտարկում են որպես այլընտրանք Ռուսաստանին, բայց Ադրբեջանից վառելիք գնելը նշանակում է վառելիք գնել Ռուսաստանից», - ասել է ադրբեջանցի այլախոհ Ժալա Բայրամովան, որն այս շաբաթ ստացել է հեղինակավոր «Մագնիտսկու մարդու իրավունքների մրցանակը» իր ակտիվության համար:
-
Իրադարձային 16:56 • 22/11 Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Հայաստանի կողմից Ադրբեջանին հանձնված չորս գյուղերում (Կըզըլ Հաջիլի (Ղըզըլհաջիլի), Խեյրիմլի, Ներքին Ոսկեպար, Բաղանիս-Այրում) Բաքուն 2025-ին մշտական սահմանային ուղեկալներ կկառուցի, հայտարարել է Ադրբեջանի սահմանապահ զորքերի հրամանատար Արազ Մամեդովը։
-
Իրադարձային 09:53 • 22/11 Երևանում ոստիկանության կապիտանը «Honda» մոտոցիկլով բախվել է «GAZel»-ին. հետո մոտոցիկլը բախվել է կայանված «Nissan»-ին և կողաշրջվել Մոտոցիկլավարը ՀՀ Ոստիկանության կրթահամալիրում սովորող-պարեկ էր, ոստիկանության կապիտան, և մինչև 2025 թվականի հունիսը զրկված է եղել վարորդական իրավունքից:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Իրադարձային 11:06 • 21/11 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա այս մասին Սպուտնիկ գործակալության հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆից ՝ մե
-
Քաղաքականություն 18:45 • 21/11 Թուրք-ադրբեջանական տարաձայնությունները՝ էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ Հարկ է նշել, որ ադրբեջանական գազը Թուրքիայի համար միշտ ավելի էժան է եղել, քան Ռուսաստանից և Իրանից արտահանվող գազը։ Թուրքիան փորձում է պահպանել մրցակցային գները՝ Եվրոպայում ավելի շատ գնորդներ ներգրավելու և ներքին ծախսերը նվազեցնելու համար:
-
Իրավունք 16:10 • 21/11 ՄՔԴ նախաքննական պալատը ձերբակալության օրդեր է արձակել Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարարի նկատմամբ Որոշումն ընդունվել է 2023-ի հոկտեմբերի 8-ից մինչև 2024-ի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում «մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ» կատարելու մեղադրանքների պատճառով։
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
Տնտեսություն
-
09:22 • 22.11.24 Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը
Գիտություն/տեխնիկա
-
13:25 • 22.11.24 Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Սպորտ
-
19:02 • 22.11.24 Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով
-
15:28 • 22.11.24 Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Մամուլի տեսություն
-
08:13 • 22.11.24 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
-
08:09 • 22.11.24 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»