«Է՜հ դու, թախծոտ հայ, ինչ հոյակապ կյանք ես ապրել». Վահագն Հովնանյանի վերջին հարցազրույցը
Միշտ էլ կա վերջին հույսը, բայց երբեմն այն գալիս է մահվան դեմքով: Ես վախենում էի հենց այս ծանր խոսքից և շտապեցի ժամ առաջ հրապարակել Վահագն Հովնանյանի հետ մեր զրույցը: Աղջիկը՝ Նինա Հովնանյանը, պատմեց, որ մեր այս վերջին երկխոսության նախաբանը կարդալուց հետո Վահագն Հովնանյանը քահ-քահ ծիծաղել է: Ծիծաղել է մահվանից առաջ…Հանճարեղ Սարոյանն ասում էր, չէ՞, թե հատկապես ինչ է պետք մեռնող մարդուն…
Բայց ի՜նչ վայել է Վահագն Հովնանյանի պես մեծ հային ավանդական մղկտացող մահախոսականի փոխարեն սարոյանաբար ասել. «Է՜հ դու, թախծոտ հայ, ինչ հոյակապ կյանք ես ապրել»։
Հրեշտակս, մի վախնար. ես չեմ մեռնի, ես երկար կապրիմ. Վահագն Հովնանյան (մաս առաջին)
Իսկ դուք ի՞նչ հարց կտայիք մեռնող մարդուն. ես միայն այս հարցը կտայի լրագրողին՝ աշխատանքի վերցնելուց առաջ: Սա՝ տառապանքով ձեռք բերված փորձից: Իսկ հիմա տառապանքի մասին.
Մամուլը գուժել էր մեծահամբավ Վահագն Հովնանյանի առողջական ծանրագույն վիճակի մասին.տան դուռը կրնկի վրա բաց էր. ամենուր բժիշկներ էին վազվզում. քիչ անց միացավ արհեստական շնչառությունը. ճնշումն ընկնում էր. կարճ ժամանակ անց մահճակալի մոտ խմբվեց երկրի մտավոր ընտրախավը և…հիվանդասենյակը լցվեց երգով:
Գեղեցիկ է մեռնում՝ ասաց նրանցից մեկը: Մյուսը թե՝ ապրեց փառահեղ ու իմաստուն մի կյանք. առանց թաշկինակի, հենց ձեռքերի մեջ փղձկացող երրորդը մի երկար ու անվերջանալի պատմություն էր սկսել մարդու վաղ մանկությունից և ընդհուպ հասել երիտասարդության մատույցները, երբ չորրորդը, հավանաբար սրա լացը կտրելու հույսով, մոտեցավ, գրկեց հիվանդի գլուխն ու շատ բարձր ձայնով հարցրեց՝ լավ կերևիս, կարծեմ այժմ ցավ չունիս: Ոչ, ամենևին, հրեշտակս՝ պատասխանեց մարդը: Ո՜հ, ադիկա շատ լավ է, որ առանց ցավի կմեռնիս: Չէ, չէ, մի վախնար, չեմ մեռնի՝ խուլ արտասանեց մարդը և սկսեց ամբողջ թոքերով երգել. ձա-խորդ օ-րե-րը ձըմ-ռան նը-ման կու-գան ու… հանկարծ ճնշումն ու սրտի ռիթմը երևակող էկրանը սևացավ: Մի՛, մի՛ անհանգստացեք՝ ծանր լռության խորքից լսվեց մարդու ձայնը՝ թագս ընկավ: Ի՞նչ…Աս թագը՝ ասաց նա ցույց տալով շնչառության սարքից դեպի գլուխը հոսող անոթների կույտը: Այ հիմա մոտեցիր և հարցեր տուր՝ բարձր հուշեցին մեջքիս հետևից:
Ե՞ս, ինչո՞ւ…պետք չեն հարցեր՝ մի կերպ պատասխանեցի ես: Մարդը ժպտաց և նայելով ուղիղ աչքերիս ասաց՝ կուզե՞ս հետս զրուցել, զրուցե, կհիշեմ, անցյալ անգամն ալ ահագին գաղտնիքներ տվի քեզի:
Զրուցե՞մ, ի՛նչ զրուցեմ, այն էլ այս պահին, այսքան վկաների ներկայությամբ՝ սարսափով մտածում էի ես, բայց վրայիցս գնացող սառը ջուրն ուր որ է կծորար հատակին, եթե չհասցնեի մարդուն գոնե երկու հարց տալ, որ գոնե կարողանամ ճողոպրել սենյակից.
-Կուզե՞ք Ձեզ ձայնագրեմ, ասելիք ունե՞ք:
-Եթե դուն կուզես՝ ձայնագրե. դուն ինձի ասելիք ունի՞ս:
Լռություն. դե արի ու դուրս արի այս հարցերի տակից. մեկ էլ որտեղից որտեղ միտքս ծակեց Սարոյանը, թևավորվեցի մի պահ՝ տեսնես կարո՞ղ եմ նրա ասածն այստեղ խաղարկել. Սարոյանը հուշել էր, չէ՞. «մեռնող մարդուն ես չէի ասի՝ ոնց ես, ես նրան լավություն կանեի և կասեի՝ ինչու ես նման հիմարություն անում. գուցե դա ամենամեծ լավությունն է, որովհետև այդ մարդը կծիծաղի մեռնելուց առաջ».մտքինս սա էր, բայց ձևակերպվեց այսպես.
-Հիշո՞ւմ եք, Սարոյանն ասում էր…, ասում էր երգը չի կարող սուտ խոսել, ավելի լավ է երգենք, չէ՞:
-Այո, կըսեր երգն է հայոց պատմությունը: Կըսեր՝ իմ մեծ մայր Լուսնթագ Կարօղլանյանը ու զորավոր, վայրենի երգեր կերգեր: Երգերը եթե շատ երգվին, երբեք չեն մեռնիլ: Եկուր քեզի մի գաղտնիք ալ ասեմ. անհոգ, անհոգ մնա, ես հիմա չպիտի մեռնիմ…
Երկու օր անց մարդն իրեն բարձրացրել էր անկողնուց, դեն նետել գլխին ամրացված «թագը» և իր ամենասիրած թանապուրը ճաշակել ընտանեկան մեծ սեղանի շուրջ: Երրորդ օրը. ճաշին՝ քյաբաբ, իսկ ճաշից հետո՝ հաղթական ավարտով նարդի: Չորրորդ օրը մարդն առավոտ կանուխ արթնացել և գնացել էր աշխատանքի: Ահա պատմություն այն մասին, թե ինչու և ինչպես չպիտի մեռնել…
-Ողջույն, պարոն Հովնանյան. տեսեք, ինչ հրաշք է, արծի՜վ՝ մարդու պես եկավ ու նստեց կողքիս…
-Օ՜, իրավ որ հրաշք. տեսնիս ինչպե՞ս հասավ մեզի հավքերի աս թագավորը:
- Իսկական թագավորի պես էլ հրաժարվում է հարցազրույցից, որ պարզենք, թե որտեղից է գալիս և ուր է գնում…
-Ես կխոսիմ անոր հետ. եկուր, եկուր…կարծես հիվանդ է, վիրավոր է. ոհ, ո՛հ, խածեց, խածեց:
-Վա՜յ, սպասեք, մի րոպե…բժիշկ կանչենք, ամա՜ն, արյուն է գալիս…
-Բան մը չէ, մի անհանգստանա, արծիվը ձեռքս համբուրեց, ուժ տվավ ինձի, բայց անոր սիրտն ալ իր տունը կուզե, իր լեռը կուզե. չես նեղանա՞ր, որ բժիշկ կանչենք իրեն բժշկի ու թողունք, որ երթա, իր ազատությունը վայելե, չբանտենք անոր, թող գնա ճախրե, անոր համար աս թաղամասը խիստ նեղ է:
-Իհարկե, իհարկե, բայց Դուք լա՞վ եք զգում Ձեզ:
-Այո, հրաշալի: Գիտե՞ս, ցավերուն պետք չէ շատ ականջ դնել, հավատալ: Ապրիլին ցավեր ունեցա փորիս մեջը. գացի բժիշկներն ասին քաղցկեղ ունիս։ Գացի Ամերիկա, քննեցին, ընկերներս ինձի ասին, թե բան մը չկրցան գտնել։ Բայց քրոջս ասել էին, թե երկու ամիս ունիմ ապրելիք։
- Ի՞նչ մտածեցիք այդ պահին:
-Չհավատացի։
-Իսկ եթե հավատայիք, ինչպե՞ս կապրեիք այդ երկու ամիսը:
-Գործերս կավարտեի. այսքան մարդ ինձի հավատաց, ես չեմ կարող նրանց հուսահատ ձգել: Այսքան ժողովուրդ ինձի հետ հույս է կապել, ինձի գործընկեր է դարձել, ինչպե՞ս թողնիս, որ ադոնք պարապ երթան։
-Բայց ասում են, մարդ այնքան պինդ պիտի հավատա անմահությանը, որ ցանկացած մեկի պարտքով փող տա այն աշխարհում վերադարձնելու պայմանով:
-Նախ երբեք չպիտի տաս վերադարձի ակնկալիքով, ոչ աս, ոչ ան աշխարհում: Հսկա հաճույք մըն է տալը։ Կարծես տեղ մը կառնես աշխարհի մեջ և այդ մարդերն ալ հետդ պիտի ընկեր ըլլան։ Հրաշալի, հրաշալի միտք է տալը, դա հաճույք մըն է, որ միայն տալով կզգաս, ոչ թե կսպասես բան մը։ Երբեք չպետք է սպասես բան մը իրենցմե։ Միայն տաս և ուրախանաս իրենց հաջողություններով։ Չսպասես և չխոսիս երբեք, որ տված ես։ Երբեք: Իմ մտքիս չկա մահը, թե որ մեռնիմ ի՞նչ պիտի ըլլա։ Պիտի ապրիմ։
Ցավեր ունիմ, բայց վստահ եմ, որ պիտի երկար ապրիմ։ Մարդերը, երբ ինձի կտեսնան, հիմա մեկ մաղթանք կուտան՝ երկար կյանք ունենաս: Չեմ գիտեր, թե շատեր որտեղեն ինձի գիտեն, բայց ամենն ալ աս կմաղթեն ինձի։
-Մարդոց ձայն, Աստծո ձայն…Դուք կարծես սարոյանական կերպար լինեք, երբ ձեզ տեսնում եմ, մտքիս Սարոյանն է: Այ, հիմա էլ, փոխանակ հարց տամ, մի պատմություն հիշեցի. լսե՞լ եք, երբ Սարոյանն առաջին անգամ Հայաստանը տեսել է, ինչ է ասել, հարցրել է՝ դուք հոս ոստիկաններ ունի՞ք, ասել են՝ իհարկե ունենք. հարցրել է՝ դուք հոս գողեր ունի՞ք, բանտ ալ ունի՞ք, դե ասել են՝ ինչպես չունենք, վերջում հարցրել է ՝ կներեք, դուք այստեղ բոզեր, բոզանո՞ց ալ ունիք, պատասխանել են՝ անշուշտ, այդ էլ կա, Սարոյանը թե` է՜ շնորհքով երկիր է: /Ծիծաղում ենք.- Վ. Ս./
-Բայց այսչափ շնորհքին Հայաստանը կդիմանա՞. Հայաստանը երազ մըն էր ինձի համար՝ մանկությունից կուզեի Հայաստան գալ։ Հայերենը լսեի չէ՝ սիրտս կթռներ: Իմ ամենամեծ երազանքս է, որ ճիշտ Հայաստան ունենանք։ Ճիշտ, ճիշտ: Արժանի ենք, մենք արժանի ենք. հրաշալի երկիր, հրաշալի ժողովուրդ։ Ժողովուրդը խենթենալիք ժողովուրդ է։ Որ նոր եկա սկսեցա օդանավի մեջ դիտմամբ երկրորդ կարգը նստել, որ բոլոր սփյուռքահայերուն հարցնեի՝ առաջին, երկրորդ անգա՞մ ես եկել Հայաստան, ի՞նչ սիրեցիր, ու՞ր գնացիր։ Քեզի պես այսպես ինտերվյուներ կանեի օդանավին մեջ: Իսկ ամենավերջին հարցումս դիտմամբ այնպես կանեի, որ սիրով վերջանար, կասեի՝ Հայաստանին մեջ ամենա-ամենասիրածդ ի՞նչ էր։ Ու շատերի միտքը մեկ էր, կըսեին՝ ամենասիրածս հայ ժողովուրդն էր, ամենեն սիրունը: Խենթենալիք է աս ժողովուրդը. արժանի, արժանի…/Հուզվում է.-./
-Ո՞վ է հայը. կուզեի մի պահ մոռանանք, թե մեզնից առաջ օտարներն ու յուրայիններն ինչ են պատասխանել այս հարցին, և մենք մեզ մի հատ կրկին չափենք ոտքից գլուխ՝ ով է հայը այս ժամանակի մեջ, հենց հիմա:
-Քեզի մի պատմություն պատմեմ. Ամերիկային մեջ զօրուգիշեր կաշխատեինք. գիշերը կուգայի երեխաներս պառկած էին, չէի տեսներ իրենց մեծնալը։ Օր մը տիկինս՝ Հասմիկը, ինձ կանչեց, թե՝ Վահագն, մանկապարտեզի մեջը բժիշկ մը, հոգեբան կա, որ կուզե խոսել հատուկ հայրերուն հետ: Ասեցի՝ լավ, կուգամ։ Ու գացի: Աս հոգեբանը սկսավ պատմիլ, որ երբ երեխան գիշերը կարթնընա հոր պարտականությունն է երթալ ու անոր համար կաթ բերել, որ երեխան բացի մոր փափուկ ձեռքեն ճանաչե նաև հոր կոշտ ձեռքը: Հետո ըսավ, թե ՝ եթե պիտի կռվեք, գացեք հեռու, որ երեխաները մեծնան՝ չիմանալով հոր և մոր անհամաձայնությունները։ Հասմիկին ասացի ՝ ել երթանք, աս մեր տեղը չէ։ Բայց բժշկին ասի՝ դոկտոր, ես քեզ հարցումներ ունիմ, ասի՝ կտեսնամ, որ իմ տաբատս կհանես և կնոջս փեշը ինձի կհագցնես։ Ամեն մարդ սկսավ խնդալ։ Ասացի՝ ես համաձայն չեմ Ձեզ հետ, նախ մայրը սխալ կընե, որ կզրկե երեխային իր կաթից, իսկ ես կուրծք չունեմ, Աստված ան կնոջս տվեր է: Երկրորդ՝ ըսի, որ կուզեմ պոռալ կնոջս վրա, կուզեմ երեխաներուս դիմաց ընել, որովհետև ճիշտ կյանքն է ասիկա։ Չեմ ուզեր, որ երեխան հետո ասե, թե իմ հայրս ու մայրս ասանկ բաներ չէին ըներ, ադոր համար է, որ այսքան երկար ապրեցան իրար հետ: Իր ընտանիքի բաժանման հարց է սա:
-Այդ դոկտորը գիտե՞ր, որ խոսում է հայ տղամարդու հետ:
-Օ՜, ոչ, ինքը չիմանալով, որ ես հայ եմ, ըսավ՝ աշխարհում եզակի ազգեր, ժողովուրդներ կան, որ հիմա ունեն ավանդական, նմուշ ընտանիքներ: Եվ բերավ հայերուս օրինակը, որպես ընտանիք-ժողովուրդ: Ես էլ պոռթկացի՝ դոկտոր, ես հայ եմ, ես հայ եմ:
Հայու ընտանիքը հայկական կուլտուրայի ամենեն խոսուն արժեքն է՝ ինչ է մայրը, ինչ է հայրը, ինչ է տունը, ինչ չքնաղ է հայերեն խոսքը, ինչ է ընկերը, բարեկամը, ամբողջը՝ սեր է: Հենց կուլտուրան կպահե ժողովուրդը, երկիրը: Ատիկա պետք է վայելենք, ատով մենք հայ ենք մնացած, ատիկա պահած է մեզի։
-Անընդհատ նոր խաղալիքներ փնտրող տղամարդու համար սիրելի կինը ձանձրույթ չի՞ դառնում:
-Օ՜, նո, ոչ, երբեք: Ես Հասմիկի հետ եմ արդեն 57 տարի և մեկ վայրկյան անգամ ձանձրացած չկամ: Ամենքս ալ ամեն տարվա մեջ նոր բաներ կստեղծինք, մեր կյանքը կնորոգինք։ Բայց ամենագեշ բանը եղավ։ Հասմիկս 2006-ի հունվարի 19-ին, որ մենակս եկած էի Հայաստան, ինքն այնտեղ վերելակից ընկավ… կորավ աջ աչքի տեսողությունը, հիշողությունը վնասվեց, շաքարը բարձրացավ: Բայց իմ կինս ինձ համար իմ նույն կինս է՝ շատ սիրելի:
-Գիտեմ, գիտեմ ինչպես եք նրան խնամում, հագցնում շորերը, սանրում վարսերը…հուզիչ է, բայց կարծեմ հիշողությունը մինչև վերջ վնասված չէ…
-Գիտես, ես անոր հետ վարժություններ կընեմ, իրեն թեստի կդնեմ՝ աս մարդը կճանչնա՞ս, որ իրեն կնոջը sweetheart կըսեր։ Հա կըսե, իսկ ասա ինձ՝ ինչ է ան Մանվելյանի կնոջ անունը…կհապաղե, նորեն կըսեմ՝ Լուսինե է, կհիշե՞ս։ Կհարցնեմ՝ ամեն անգամ, երբ ճաշերը կուտար ի՞նչ կըսեր ադ Լուսինեն. լուռ կնայե աչքերուս. կհուշեմ նորեն՝ պաբա, պաբա աս ինչ…ու արդեն ինքը կշարունակե՝ աս ինչ համով է: Հին եղելությունները կհիշե, բայց օրը տասն անգամ ինձի կհարցնե՝ այս օրը ի՞նչ օր է։
- Երբ առաջին անգամ Ձեզ միասին տեսա, գիտե՞ք տիկին Հասմիկի ինչն ինձ զարմացրեց ու հիացրեց. ես չէի տեսել սեղանի շուրջ իր ամուսնու կողքին նստած մի կնոջ, որ այդպես կլանված լսի նրա բոլոր կենացները: Սովորաբար, կենացները ամենապերճախոս տղամարդու մոտ էլ կրկնվում են, չէ՞: Բայց նա սեղանի շուրջ կլանված լսում էր հատկապես Ձեզ, ու ես այդ պահին մտածում էի՝ կնոջ այսպիսի հավատն ու հիացմունքն է իր տղամարդուն դատապարտում հաղթանակների, այդպիսի տղամարդը երբեք չի կարող անհաց տուն վերադառնալ:
-Ա՜հ.Հասմիկս հանճարեղ կին է: Այնքա՜ն գեղեցիկ կյանք ենք ապրած միասին: Անանկ կին մըն էր, անանք կին…գաղութին մեջ ամենապաշտված կինն էր: Մենք մի առանձին կազմակերպություն էինք Ամերիկայի համար։ Անանկ առիթներ կստեղծեր, որ գաղութը իրարու գա։ Կպաշտեին իրեն։
-Ուրիշ կնոջ երբևէ չե՞ք սիրահարվել:
-Մեկ անգամ, երբ դեռ Հասմիկին չէի տեսած և 16 տարեկան էի խենթի պես սիրահարվեցա։ Իրաքի մեջ էր։ Հետո ունեի իհարկե, բարեկամուհիներ, բայց սիրուհի երբեք չեմ ունեցել։ Լավ բարեկամներ էինք։ Մեկը կար, որ երևի կրնայի համոզվիլ, բայց տեսնալուս պես Հասմիկը, ամեն մարդ միտքես ելավ և ինքը մնաց։
-Պարո՛ն Հովնանյան, հանկարծ չնեղանաք, բայց հայաստանյան օլիգարխիայի դեմքը տեսնողը չի կարող որևէ հարուստի երբևէ սիրել. Հայաստանում իսկապես հնարավոր չէ առանց մեծ սրիկայությունների հարստանալ: Քերիր հայաստանյան ցանկացած հարուստի և հազարավորների արյունն ու քրտինքը կթափվի նրա վրայից: Բայց, աշխարհի մեծահարուստներն այսօր օպերաներ, հրաշալի ներկայացումներ են գնում, մշակութային էլիտայի հետ են մերձեցնում բիզնես էլիտան, մնայուն արժեքներ են ստեղծում։ Իսկ մեր օլիգարխիան անկիրթ և անդաստիարակ է, և նրա հույսին մնացած ստեղծագործությունն էլ չի կարող ռաբիսից դենը գնալ: Երբևէ համեմատե՞լ եք նրանց և Ձեր ապրելու կուլտուրան, արժեքները:
-Մեղք են։ Կմեղքանամ նրանց, ցածր, շատ ցածր մարդիկ են անոնք: Ուսում չունին, շատ բիրտ մարդիկ են: Հույսս ան է, որ անոնց զավակները մաքրեն անոնց անունները, ուսում ստանան, ուրիշ կուլտուրայի, ուրիշ արժեքներու դավանին:
-Իսկ ի՞նչ եք կարծում, մարդը գենետիկա չէ՞, կամ էլ հնարավո՞ր է արդյոք մեղքերից շինված դրամը ժառանգել և յոթը պորտ պատիժ չստանալ։ Արդյո՞ք այդ որդիները կարող են ժխտել իրենց հայրերին, մանավանդ որ նրանք ավելի նման են իրենց հորը, քան հայրը՝ հենց իրեն, իր ինքնությանը:
-Այսօր չեն կրնար, ո՛չ, որովհետև իրենք էլ համը կառնին այդ հարստության։ Բայց երբ զավակներ ունենան, ցանկանան այդ զավակներու առաջ հպարտ, արժանապատիվ մնալ, շատ բան կձգեն, կերթան։ Ամեն մարդ իրեն երեխայի հանդեպ հպարտություն ունի՝ կուզե երեխային տալ ավելի լավը։
- Դուք երբ հանդիպում եք մեր իշխանություններին, նրանց հետ բացի գործնական հարցերից, այլ բանի մասին զրուցո՞ւմ եք: Ինչի՞ մասին եք զրուցում նրանց հետ:
- Երբ այլ թեմայով հարցումներ ես անում, ադ հարցումները պիտի ցավցնե նրանց: Անոնք չեն ուզի գիտնալ շատ բաներ, որովհետև չեն ցանկանա մրցակցիլ գաղափարներու, մտքերու հետ: Մրցակիցը թշնամի չէ. ամենաառողջ բանն է մրցակցությունը, որովհետև մեկը մյուսի դեմ կպայքարի, որ ավելի լավը ըլլա, ոչ թե ցավեցնի իր եղբորը:
Մենք չորս եղբայր էինք, չորսս ալ շինարարության մեջ էինք։ Սկսանք միասին, բայց 10 տարի այդքան մեծացանք, ծավալվեցանք, որ ասացինք՝ ավելի լավ է մենք եղբայր ըլլանք, քան՝ գործընկեր: Բայց այդպիսով թշնամի չդարձանք, չէ՞: Բաժնվեցանք և մնացինք եղբայրներ ու ավելի լավ ապրեցանք կյանքը։ Ամենքս ալ գիտեինք, որ չորս տարբեր ընտանիքի աղջիկներ առած էինք, աղջիկներն էլ պիտի գային մեջտեղ,երեխաներն ալ։ Խելացի գտնվեցանք և բաժնվեցանք առանց պայքարի։ Մենք ալ Հայաստանում մեր տան մեջ ենք, բոլորս եղբայրներ ենք: Աս բանը պիտի իշխանությունը լավ գիտնա:
-Բայց տեսեք, արդեն 100 տարի է Սփյուռքը փոշիացնում է իր էներգիան միայն Ցեղասպանության վրա. այնինչ, խոստովանենք, թե՝ ոչ, այսօր Հայաստանի առաջին խնդիրը ժամանակակից մտքի, գաղափարների դեֆիցիտն է, այս նոր աշխարհում ինքնահաստատվելու խնդիրը: Բայց ուրիշ ինչ մանանա էինք ուզում երկնքից՝ անկախ պետություն ունեցանք և մի հիանալի ժամանակ, որից մեզ պես փոքր, ավելի շուտ՝ փոքրաթիվ երկրները կարող են ոսկի կորզել:
-Մեր ազատության, անկախության հաստատման առաջին օրը ես ուրախությունից ամբողջ գիշեր չքնեցի. երկրորդ օրը գնացի, նամակ տվեցի, թե կուզեմ այստեղի ժողովրդի համար Հայաստանում տուներ շինել։ Շատեր կերթային Ֆլորիդա, Նյու Յորք, Արիզոնայի տաքուկ տեղեր, որ պաղ տեղեր չմնան, ես ալ ըսի, եթե այդպես է՝ երթանք Հայաստան։ Հենց ադ մարդիկներն ունին ամենաշատ ուսումը, գաղափարներն ու դրամը: Բայց չկրցա համոզիլ։ Ինձի կըսեին՝ պարոն Վահագն, Հայաստան հանգիստ չէ, պատերազմ կա, ինչպե՞ս մենք մեր զավակները, մեր թոռներն առնինք ու հոն երթանք: Դարձյալ համոզեցի, ասի՝ մենք ավելի ուժեղ բանակ ունինք, հաղթել ենք Ադրբեջանը, երթանք հոն՝ երկիր: Չհամոզվեցին: Հետո ալ աս այլանդակ կոռուպցիան սկսվավ: Այսօր մեր վարկը կորցրած ենք Սփյուռքում։ Բայց երեխաներ կտեսնամ, կուգան այստեղ իրենց մեծ հոր, մեծ մոր հետ պտույտի. ադ երեխաները չեն ուզի հետ երթալ, կսիրեն երկիրը, բայց… Սփյուռքի սերը անհավատալի սեր է Հայաստանի հանդեպ։ Բայց վստահությունը կորսնցուցել են։
-Ինչո՞ւ, իշխանությունների պատճառո՞վ:
-Այո:
-Բայց արդյո՞ք ամբողջ աշխարհում կգտնվի առողջ մտածողությամբ մեկը, ով գոհ է իր երկրի իշխանությունից: Եվ այդ պատճառով արդյո՞ք մարդիկ դադարում են գաղափարներ, մտքեր արտադրել, ակտիվ գործել:
-Ես քեզ բան մը ասեմ. մեր քաղաքը մեր ավետարանն է՝ մենք ենք շինած տարբեր տարիներուն։ Չպետք էր այդ քաղաքի շենքերը փլեին, որովհետև անոնք ավետարանուն էջերն էին։ Ես երբ եկա, ամեն տեղերը, իշխանությունները ցույց կուտային թե ՝այստեղ փլենք՝ շինե, այնտեղ փլենք՝ շինե։ Ասի՝ ես փլող չեմ, ես շինարար եմ։ Երբեք տուն մը չեմ քանդած Ամերիկայի մեջ, որ այդ հողերուն վրա տուն շինեմ։ Չեմ գիտեր քանդելը։
-Անշուշտ, մարդկանց դժբախտության վրա երբեք ապահով տուն չի շինվի։ Եթե դու մարդուն քշում ես իր տնից, այդ տարածության, այդ էներգետիկայի մեջ մյուս ապրողը չի կարող երջանիկ լինել, որովհետև տունն էլ տիեզերական գոյություն է…
- Հավատա, երբ որ ճիշտ ես, վախ չունիս կյանքի մեջ։ Երբ կսկսիս խարդախիլ ինչպես ոճրագործը, ամեն մարդին ալ էլ կկասկածիս՝ աս մարդն է, որ պիտի ինձի բռնե, ան մարդն է, որ ինձնից պիտի իր վրեժը հանե, մինչև վերջ կասկածի մեջ ես: Կյանք չէ ադիկա: Այդպես կյանքը համ չի ունենա։ Պետք է կյանքը ապրիս առանց վախի, որ համ ունենա։
-Ձեզ, որ հանկարծ ընտրեին Հայաստանի նախագահ Դուք ի՞նչ կանեիք։
-Չէի ուզի։ Կհրաժարվեի: Ատիկա կպատկանի այստեղի ապրողին։ Այստեղ կան խելացի, հզոր մարդիկ, որ այդ գործը կրնան անել: Բայց պետք է մեկը, որ դուրսեն գա և իրեն խորհրդատու դառնա, Ամերիկայեն կամ Ռուսաստանեն քրտինքով դրամ շինած մարդ պետք է գա, հետը ըլլա, որ խորհուրդ տա՝ ճիշտ ճամփան ինչ է։
-Պարո՛ն Հովնանյան, մեզ գիտելիքը, ուսումը կփրկի միայն: Օրինակ, ես կարծում եմ, որ դիլիջանյան միջազգային դպրոցը կարող է իրավիճակ փոխել երկրում, հավատում եմ դրան: Բայց Դուք էլ, կարծեմ, ահագին լուրջ կրթական նախագծեր եք ֆինանսավորել, մեծ թվով ուսանողների: Ո՞ւր ենք նրանք, ո՞ւր են նրանց գործերը:
-Չեն գար, հոգիս, չեն գար Հայաստան, այդքան երիտասարդներու ուսում տված եմ, բայց չեն գար, չեն ուզեր: Ես ինչպե՞ս պնդեմ, երբ այստեղ անգամ Վեհափառը ինձ կըսե ՝ Վահագ, այս քու ըրածը դրամ շինելու ձև չէ, պետք է հայաստանցիներու նման աշխատիս։ Անկարելի է․ես չեմ կրնար անարդար մեկ բան անգամ ընել, ով կուզե, թող այլ բան խրատ տա ինձի՝ անկարելի է, չեմ ըներ:
- Երբևէ ունեցե՞լ եք անփող, ծանր օրեր, երբ ապրել չի եղել:
-Հարկավ: Որպեսզի այդպես չշարունակվեր, պետք էր խելքով աշխատիլ, զոռը գլխուն տալ: Պետք է գիտնաս կյանքի հետ ճիշտ շարժվիլը: Արթուն մնաս, որ ամեն բան լավ տեսնիս, նայես շարժումներուն, որ հասկընաս քո գործի ամենեն կարևոր պահերը՝ երբ արժեզրկում է, ամեն ինչ իջել է հատակը, դուն՝ ել, ակտիվ գործի՝ ապրանք առ, պաշար սարքե. վաղը հենց ադ է, որ քեզ կհարստացնե: Աս է դրամին գաղտնիքը, կարծեմ թե այլ գաղտնիք չկա:
- Պարո՛ն Հովնանյան, Դուք կարծեմ միլիարդատեր եք, իսկ միլիարդատիրոջ մոտ փողի ուժն ու զորությունը կասկածի տակ առնելը, միգուցե, կոռեկտ չէ: Բայց ես ուզում եմ անկեղծ լինել Ձեզ հետ և ասել, որ օրինակ իմ կյանքի ամենաերջանիկ օրերին ես կոպեկ անգամ չեմ ունեցել: Ու հիմա էլ վատ եմ հասկանում, թե ինչ կապ ունի փողն իրական երջանկության հետ: Ավելին, ինձ թվում է, որ հարուստների հետ մարդիկ անկեղծ զրույցներ էլ չեն ունենում, օրինակ քչերը կասեն հարուստ մարդուն, որ, այ սիրելիս, ախր այս վերնաշապիկը Ձեզ բացարձակ չի սազում, հանեք:
-Ես էլ քեզի անկեղծ կըսեմ. ես շատ դրամ երբեք չեմ բազմացուցած, միշտ ես տվել, բաժանել եմ: Ես գիտեմ չափս, որքան պետք է ինձի համար, իսկ մնացածը կբաժնիմ, որ ագահ չըլլամ դրամով, ծառա չըլլամ դրամիս։ Օրինակ, եղբայներս շատ կոնսերվատիվ կապրեին, բայց ես ուզած եմ ավելի մեծ շրջանակներ ունենալ, շատերի հետ նստիլ, վեր կենալ, խենթությունների տրվիլ, կյանքի համն առնիլ:
- Ձեր կառուցած թաղամասում ապրողների կյանքը, կենցաղը, արժեքները Ձեզ դու՞ր են գալիս։
-Չեղավ ան, ինչ կերազեի։ Կերազեի ըլլայինք սփյուռքահայությունով այստեղ և միասին ապրեինք, միասին աշխատեինք, նոր գաղափարներ ու մտքեր սփռեինք Հայաստանին մեջ:
-Ձեզ խաբվա՞ծ եք զգում:
-Օ, ոչ, երբեք: Երբեք չեմ զգացել խաբված։
-Ինչպե՞ս. ոչ մի հարցում Ձեզ չեն խաբել։
-Երբեք։ Ինձ հնարավոր չէ խաբել:
-Օրինակ՝ ինձ շատ են խաբում.չնայած մի առանձնապես բարի դեմք էլ չունեմ, ինչպես տեսնում եք:
-Ամբողջ խոսքիդ հավատում էի, այս վերջինին թերահավատորեն կնայիմ:
-Դե, պարոն Հովնանյան, այստեղ, երկրի վրա ամբողջը թատրոն է, ում որ դերը դուր է գալիս, այն էլ խաղում է. խոնարհներ չկան, բոլորն ուզում են հերոսանալ, բայց այս ամբողջ ժապավենը Վերինը վերևում դեռ պտտելու է հազար անգամ, չէ՞:
-Գիտե՞ս, մենք խառնված ենք. երեք Աստված ունինք՝ Աստված, Տղան և Սուրբ Հոգին։ Եվ դրախտն ու դժոխքը հոս է։Ես դրախտի համար չեմ ապրիր. հոս է իմ դրախտը։ Ես եմ իմ դրախտն ու դժոխքը շինողը: Անոնք, որոնք խաբեբա են կամ մարդասպան արդեն դժոխքի մեջ են: Մարդը շինած է դժոխքը աս հողին մեջ։ Պետք է այնպես ապրիս, որ աս կյանքը քո դրախտը ըլլա, ոչ թե՝ դժոխքը։ Վատ կյանքով ապրող մեկը չի կրնա ազատ ապրիլ։ Այդպես ապրող հարուստը հենց ամենեն աղքատ մարդն է ու ամենեն վախկոտը, ամենավախկոտը: Ադ մարդիկ ազատ չեն. գլխավորը ազատությունն է: Սպասե, ան տղան տեսնինք ինչ ըրավ ան արծիվը, վար իջնեմ իմանամ՝ բժշկեցին թևը, թե՝ ոչ, դուն տեսա՞ր, որ վիրավոր էր…
Ո՜հ, աս զրույցն իմ դատավարության կնմանի.Վահագն Հովնանյան (երկրորդ մաս)
-Պարո՛ն Հովնանյան, հիշո՞ւմ եք, մի անգամ մի շատ ազդեցիկ պատմություն պատմեցիք այն մասին, որ Ձեր մայրը, որը սեբաստացի էր և Եղեռնի վերապրողներից մեկը, որպես յուրօրինակ պատիժ միշտ ողորմություն է տվել թուրքերին, ասելով՝ թող միշտ մուրացիկ ըլլան:
-Այո, այո, հորս հարցումին ադ է պատասխանել մայրս: Հայրս ըսեր է՝ ինչո՞ւ դրամ կուտաս թուրքին, ան ալ ադ պատասխանը տված է հայրիկին:
-Այդպիսով Ձեր մայրը, փաստորեն, մուրացկանի, ողորմելիի կարգավիճակ է ցանկացել տալ թուրքին, իր հոգու ցավը փոքր-ինչ մեղմելու համար: Կներեք, իհարկե, որ կոպիտ հնչի, բայց այսօր Սփյուռքը, իհարկե ոչ կանխամտածված, բայց համարյա նույն բանն է անում կարծես. հազարավոր հայաստանցիներ չեն ուզում մատը մատին տալ, որովհետև նստած են դրսի փողերի այդ կործանարար ասեղի վրա և բացարձակ չեն մասնակցում Հայաստանի քաղաքական-հասարակական կյանքին, սոցիալական ընդվզումներին, որովհետև մեր ցավերն ու հոգսերը քիչ է առնչվում նրանց:
-Ես որ նոր եկած էի, ամեն մարդ օր կառներ, որ հետս ըլլար: Ամեն անգամ կուզեի ըսել՝ ջանիկս դուն ինչո՞ւ գործդ ձգեր ես ու կուզես օրդ ինձի հետ անցուցել: Կհոգնեի այդ այցելություններեն՝ առանց գործի, առանց աշխատանքի ինչպե՞ս կարելի է: Պարապությունը որդ մըն է, որ կուտե մարդը: Մենք ուր որ գացեր ենք, փայլած ժողովուրդ ենք, ուր որ մեզ ընդունած են, տված են ամբողջ առիթները, որ մեծնանք, լայննանք, որովհետև վստահելի ժողովուրդ ենք։ Այժմ ծուլացուցած են ժողովուրդը. մարդուն միշտ ալ պետք է օգնել, բայց ծուլացնել՝ երբեք: Առանց աշխատանքի կյանք չիկա, գործ չընես՝ մեռած ես արդեն:
-Անշուշտ, աշխատանքը միայն նյութական բարիքի աղբուր չէ. չաշխատող ժողովուրդը կորցնում է բարոյականությունը. այ սա է ամենավտանգավորը: Բայց Դուք այս ամբողջ անկախության շրջանին հետևում եք ակտիվ տնտեսական գործունեությամբ և պիտի որ լավ իմանաք այս հարցի պատասխանը՝ Հայաստանը ու՞ր է գնում։
-Քանի մը անձերու գրպանը: Ի՞նչ է, Հայաստանին մեջ չունի՞նք խելացի մարդեր, հարկավ՝ ունինք: Ուրեմն ինչո՞ւ աս քսան տարի ի վեր նույն մարդերն անվերջ կպտտվին, նույն մարդերն են միշտ բազմած ղեկավար պատասխանատուներու աթոռներուն: Ադ նախկին քաղաքապետը, ինչպես էր անոր անունը՝ սև բան մը կըսեին…
-Պարո՛ն Հովնանյան, ամեն սև բան չէ, որ քաղաքապետ է: /Ծիծաղում ենք.Վ.Ս./
-Ան, որ իր տիկինը համերգի տարավ և վիճաբանեց ու ապտակ մը տվավ նախագահի գրասենյակի մարդուն: Անոր գործեն հանեցին և մեկ ուրիշ նախարարություն տվին։ Մենք ադչափ սնանկացա՞ծ ենք մարդերեն։ Նույն մարդերն են, նույն գաղափարները կշարունակվին, չկա նորություն մը։ Քանի անգամ ան ուսումնական նախարարը նույն մարդը դարձավ, երբ ան ամբողջությամբ կտապալե ուսումնական գործը: Գործը ասանկ առաջ չերթար: Մոնոպոլիաները կսպաննեն Հայաստանը։ Կհիշե՞ս, «Արմենթելը» ամենամեծ մոնոպոլիան էր։ Ամեն անգամ չիպ առնելու համար պետք է մեծ գումար տայիր: Հիմա քեզի անվճար կուտան, որ միայն հեռախոսը գործածես։ Ի՞նչ եղավ։ Մրցակցություն եղավ, գիները վար իջան: Հիմա ինչո՞ւ կկտրեն փոքր բիզնեսները, որովհետև մեծերուն մրցակից եղան, անօրենությամբ կուզեն չորցնէլ: 20 տարի ի վեր կլան դարձան երկրին մեջը՝ արդեն իրարու աղջիկ տված են, փեսա առած են ու ամբողջն իրենց ձեռքը վերցուցած են։
-Բա որ անգամ իրենց գեները դուրս չեն բերում իշխանական մարմնի շրջանառությունից, վերջն ի՞նչ է լինելու: Տպավորություն է, որ անկախությունից սկսած Հայաստանում ոչ մի իշխանափոխություն էլ չի եղել, որովհետև կադրային նույն բանկն է միայն շրջանառվում և, բնականաբար, տարեցտարի ֆիզիկապես ու բարոյապես ավելի մեծ մաշվածք է տալիս:
-Այո, ան տեղեն դուրս կելլան, աս տեղը կմտնան, փուշ չիկա ադ աթոռներուն: Ես Նոյեմբերյան գացի, որ ճիշտ սահմանն է։ Ու տեսա, որ եթե անցյալեն պանդուխտ կերթար ընտանիքեն միայն մեկը, հիմա ամբողջ ընտանիքն արմատախիլ կընեն.ընտանիքով կերթան հիմա։ Աս է ամենեն վտանգավոր բանը։ Անձեր գնալ-գալով երբեք արմատախիլ չէր ըլլա ազգը։ Մեր սահմանները միայն զինվորը չպիտի պաշտպանե, աս ընտանիքներն են մեր սահմաններու իսկական պաշտպանները, բայց անոնք կերթան: Ադիկա ամենամեծ վախս է, որ չկորսվի մեր ընտանիքի կապերը։
-Պարո՛ն Հովնանյան, իմ կարծիքով այս ամենը հետևանք է, իսկ պատճառն այն է, որ Հայաստանին պարտադրված է փակ ռեժիմի տրամաբանությունը: Ես մի անգամ հոդված գրեցի սրա մասին՝ համեմատելով փակ տարածքների՝ բանտերի, հոգեբուժարանների, ծերանոցների փիլիսոփայությունն ու բարքերը շրջափակված երկրի հետ: Սփյուռքը հիմնականում սվիններով է ընդունում հայ-թուրքական մերձեցման գաղափարը, բայց Հայաստանն արդեն խեղդվում է փակ զոնայի այս տրամաբանության մեջ: Միգուցե այս հարցը կոռեկտ չէ տալ Ցեղասպանությունն իր մաշկի վրա տարած մալաթիացի և սեբաստացի ծնողների զավակին, բայց ես պարտավոր եմ Ձեզ տալ այս հարցը. ինչո՞ւ է Սփյուռքը ընդվզում հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու դեմ:
-Օ՜, ոչ, ես ալ քեզի պես կմտածեմ. Հայաստանը բանտ չէ, որ ճանապարհները, մուտքերն ու ելքերը գոցես: Աստված ադ ժողովուրդը հարևան տվավ մեզի, ու մենք ալ պիտի հարևան ըլլանք անոր: Ես միշտ դեմ եմ եղած, որ կըսեն թե՝ թուրքերուն հետ միայն թշնամանք: Թուրքիան արտադրող մեծ երկիր է, բայց չպետք է վախնալ, որ ան իր ծովին մեջը կնետե մեզի և կխորտակե, ո՛չ, եթե խելքով ըրվի ամեն բան, գոց դուռները բանանք, կրնանք ճիշտ հարաբերվիլ: Խիստ դժվար է բանտին մեջ ճիշտ մեծնալը, իսկ Հայաստանը չես կրնար երկու ձեռքերովդ գրկել և ուրիշ տեղ մը հեռացնել. աս է մեր հայրենիքին աշխարհագրությունը, և մենք լեզու պիտի գտնենք մեր հարևաններուն հետ, անոնց հետ ապրինք խաղաղ, առանց պատերազմի:
-Բրավո. այո՛, ինձ շատ ուրախացրեց Ձեր այս դիրքորոշումը: Հաշվի առնելով, որ Սփյուռքում Դուք մեծ հեղինակություն ունեք, կարծում եմ այս տեսակետը կարող է տիրապետող դառնալ: Փակ սահման ունեցող և ոչ մի երկիր չի կարող առաջընթաց ապահովել, համենայնդեպս այսօր աշխարհում այդպիսի երկրի օրինակ չկա, կարծեմ: Բայց չե՞ք վախենում, որ կընկնեք Սփյուռքի ազգայնական շրջանակների սուր քննադատության տակ:
-Ես ազատ կմտածեմ և ազատ ալ կարտահայտեմ միտքերս: Վախը մահ է. եթե մարդը վախնա իր տեսակետը ազատ արտահայտել, աշխարհին մեջ ոչ մեկ առաջընթաց քայլ չի կատարվիր: Ես ոչ մեկու գեշ բան մը չեմ ըրած, ոչ մեկու սխալ օրինակ չեմ եղած։ Ապրած եմ ուրախ կյանք մը։ Նախանձելի կյանք մը ունեցած եմ։ Բայց ինձի հարկ չիկա նախանձիլ , թե ինչո՞ւ ուրիշները չպետք է այդքան ուրախ ըլլան, որ ես եմ։ Ես ամեն ձևով կուզեմ ուրախացնել նաև ադ մարդիկներուն: Սովորաբար, մարդ արարածը միշտ կարճ ճամփան կառնե։ Ադոնք կկարծեն կարճ ճամփաներով պիտի հաջողության հասնին, բայց կերթան կիյնան ծուղակը: Ով շատ դժվարություններու կհանդիպի, պիտի գիտնա, որ ավելի ու ավելի կհեռանա ադ ծուղակեն. Աստված իրեն կհեռացնե, չի թողուր, որ ձրի պանրի ետևեն վազե, որը կտանե միմիայն դեպի թակարդը: Աս մարդիկ օրնիբուն ասֆալտ կփռեն, ասֆալտին վրա դրամ կգողնան: Ահա նայե աս ասֆալտը: Մենք 10 տարի է շիներ ենք աս փողոցները, և հետո ես ոչ մի կոպեկ չեմ ծախսած, որովհետև ճիշտ շինեցի, որ վրան այլևս գումար չծախսեմ։ Բայց հոս դիտմամբ վատը կշինեն, որ ամեն տարի դրամ գողնան:
-Այո՛. Քըրք Քրքորյանը փող էր նվիրաբերում Հայաստանին, մենք տանում ու թաղում էինք հողի մեջ. ճանապարհ ենք սարքում ու ամեն տարի վերանորոգում մեր վատ կառուցած ճանապարհները, բայց կարելի էր, չէ՞, այդ գումարը թեկուզ ցածր տոկոսադրույքով տալ մարդկանց, որպեսզի փոքր ու միջին բիզնեսը զարգացնեն, պահեն իրենց ընտանիքը և ստիպված չլինեն լացուկոծով հեռանալ իրենց հարազատ երկրից: Սա կարծես ընտրություն էր նյութի և արժեքների միջև և մեծ պոետի ասած՝ «Երեխայական մի խանդաղատանքով մենք իրն ընտրեցինք՝ որպես հարսնացու»:
-Միայն փոքր ու միջին բիզնես է, որ կաճեցնե միջին խավը: Երկիր պահողը միջին և վարի խավն է։ Հարուստները բանկերը կաճեցնեն։
-Հետո էլ հարուստները կարծեմ հոսող են՝ ինքն այնտեղ է, որտեղ իր դրամն իրեն լավ է զգում:
-Այո։ Որտեղ ավելի շահ կա, դրամը հոն կղրկե։ Բայց միջին խավը այդքան դրամ չունի, որ բանկերու մեջը դնե, ան տունը, երկիրը կպահե: Ադոր համար էլ միջին խավն է երկրի հույսը, ապագան: Տարեկան մեզ, աս 20 տարվան մեջ, եթե հաշվես, թե քանի միլիոն դոլար մինակ Ամերիկան տվավ՝ կխենթենաս: Ի՞նչ եղած են։ Այսքան ժողովրդի համար ադ հսկա գումար էր, որ երկիրը մեծ անիվներով պիտի առաջ երթար։ Բայց, քանի որ, աս դրամը միայն մեկ անկյուն կերթա, առաջընթաց չըլլար: Բայց ի՞նչ է հարստությունը, ամենեն մեծ հարստությունը Հայաստանն է, անոր ժողովուրդը: Պիտի բարի սրտով մոտենան աս ոսկի ժողովրդին, ոչ թե միայն դրամ շինեն՝ Հայաստանը պատռտելով: Ամեն ձևով փորձեցի նորություններ բերել Հայաստանի մեջ։ Երբ 8 տոկոսով տուն չէիր կրնար առնել ,մենք այնպես ըրինք, խոսեցանք բանկին հետ, ըսինք՝ առաջվնե կուտանք ձեզի, իջեցուցեք 8 տոկոսի, ոչ թե 12-13 տոկոսով ծախեք դրամը։ Ադ հասույթը խելահեղություն չէ՞:
-Պարո՛ն Հովնանյան, դժվար է, իհարկե այս հարցին մինչև վերջ անկեղծ պատասխանելը, բայց եթե մեր այս իրականությունը Դուք ավելի շուտ իմանայիք, արդյո՞ք կգայիք, կհաստատվեի՞ք Հայաստանում: Միգուցե ամերիկյան բժիշկների անընդհատ հսկողությունը չթողներ էլ, որ Ձեր հիվանդությունն այսպես…
-Ի՞նչ կըսես, ի՞նչ կըսես ինձի. իմ տեղս հոս է, հոս է իմ տունս: Առանց Հայաստան ինձի համար կյանք չիկա, ինչ էլ ըլլա՝ Հայաստանը իմս է: Առտուն, որ արթննամ, աս սարը կտեսնեմ, աս ջուրը կտեսնեմ, աս օդը կտեսնեմ ու կսկսիմ երգել: Գիտես, դուք հոս կապրիք, անտառին մեջը կապրիք, ծառերը չեք տեսներ։ Ես մինչև վերջին շունչս պիտի մնամ, պիտի ապրեմ հոս…Հայաստան, Հայաստան, Հայաստան /Հուզվում է. Վ.Ս./
_...
-Կյանքիս ամենաառաջին դասը հայրս տվավ ինձի: Իրաքին մեջ, Քիրքուք քաղաքին հայկական եկեղեցվո դպրոցը գնեց ու ձրիաբար նվիրաբերեց համայնքի երեխաներուն: Աս արարքն իսկապես կրթեց ինձի. ադ օրը ես ավելի խորը մտածեցի ինչ է հայ, ինչ է հայուն դպրոց, ինչ է բարեգործ ըլլալը: Հորս կնայեի ու հպարտ կզգայի, որ ան իմ հայրս է, ան արդեն իսկ դպրոցի բոլոր երեխաներուն ալ հայր էր: Գիտե՞ս, ես Մալաթիա չէի եղած։ Հայրս մալաթիացի էր։ Ամբողջ երազս Մալաթիա երթամ, հորս տունը գտնեմ։ Անցյալ անգամ գացի ժամ մը ունեի, ամեն կողմը վազեցի, վազեցի, չկրցա գտնալ։ Սիրտս կոտրած հետ եկա։
-Հա, չապրող հայրենիքը կորչում է: Բայց մի րոպե, ինձ մի անգամ իմ ու Ձեր սիրելի Սիլվա Յուզբաշյանը պատմել է այդ պատմությունը. նա էլ, կարծեմ, Ձեզ հետ է եղել: Դա շատ ողբերգական, միևնույն ժամանակ նաև զավեշտալի պատմություն է. կարծեմ, իմացել եք միայն, որ տան դիմաց մի աղբյուր է եղել՝ Բաբուխտի աղբյուրը և միայն այդ աղբյուրի հին անունն իմանալով որոշել եք գտնել հայրական տունը, չէ՞:
-Այո, այո, Բաբուխտի աղբյուրը գիտեինք միայն, բայց շատ երկար փնտրեցինք ու չգտանք: Բայց որ ետ եկա, հորս հասցեն գտա: Այժմ գիտեմ, ուր երթամ, որ գտնամ: Այսօր տղաս համակարգչիս մեջ նավիգատոր դրավ։ Ու Մալաթիան գտա, նաև մորս տեղը՝ Սեբաստիան գտա: Մայրս…ի՜նչ գեղեցիկ օրորոցային երգեր կերգեր, ադ երգերուն տակ մեծցանք:
-Պարո՛ն Հովնանյան, Դուք էլ եք հրաշալի երգում. անցյալ անգամ Ձեր երգեցողությամբ հիացավ նույնիսկ մեր աշխարհահռչակ սոպրանոն, օպերային արվեստի հայ դիվա Հասմիկ Պապյանը: Ի՜նչ սիրուն երեկո անցկացրինք: Այդ օրն առաջին անգամ Ձեզ տեսա. չէի պատկերացնի, որ այդքան հումոր ու երգ կհոսի մի միլիարդատիրոջից:
-Դուն ան պղպեղով թանապուրի մասին շատ հարցումներ կընեիր. ի՞նձ ալ հասցուցիր ուշք դարձնել: Ան ինձմե կծու կերևեր: /Ծիծաղում ենք/։
-Պարո՛ն Հովնանյան, մի հարց էլ՝ Դուք հովանավորում եք բավականին շատ մրցանակաբաշխություններ՝ Սայաթ-Նովայի անվան երգի մրցանակաբաշխությունը, կինոյի, թատրոնի, գրականության գործիչներին սատարելու…
-Ստոպ, քո այդ հարցումին պատասխան չեմ տար: Իրավունք կուտա՞ս: Ադ իմ ձեռագիրս չէ՝ դրամ տալ, ապա դրոշակ շինել. տվիր, լռե, ալ մի խոսիր ադ մասին:
-Բայց ես բոլորովին այլ բան էի ցանկանում հարցնել. ուզում էի իմանալ, թե ովքեր և ինչ սկզբունքով են որոշում արժանավորներին: Որովհետև, մեր կյանքը ցույց է տվել, որ Հայաստանում շնորհքով, տաղանդավոր մարդիկ հիմնականում մրցանակների ու պարգևների չեն արժանանում, ի տարբերություն ապաշնորհ ճարպիկների: Շնորհքովները լուռ ու խոնարհ են, հազվադեպ են լքում իրենց հոգևոր սենյակները և ընկնում հրապարակներ:
-Ես շատ միամիտ չեմ և անոնց լավ կճանչնամ: Այո, անոնք աղմկարար չեն, բայց անոնց ճակատին աստղը կերևի կոր: Բիզնեսը միշտ պետք է սատար ըլլա մշակույթին: Չկա մշակույթը, չըլլար և Հայաստանը: Հայաստանը մշակույթ, կուլտուրա է: Ատանկ է եղած դարեր շարունակ, ատանկ ալ պիտի ըլլա այսօր և վաղը: Օրինակ՝ Թումանյանը ինձի համար աստված մըն է։ Հայու պոեզիան, հայու ճարտարապետությունը, հայու ընտանիքը, մայրը՝ աս բոլորը միասին Հայաստան է: Հայաստանը ունի 300 արևի օր, Չինաստան, օրինակ՝ 100 օր ունի։ Աշխարհում ամենաշատ արևը մենք ունենք, ամենաշատ լույսը: Աստված ատանկ կամեցավ մեզի, որ մենք ըլլանք լույսի, արևի երկիր ու ժողովուրդ:
-Պարո՛ն Հովնանյան, բայց զարմանալի և անհասկանալի է միաժամանակ, թե Դուք այստեղ՝ «Վահագնի» թաղամասում, ինչու չեք կառուցել արևի էներգիան կլանող կտուրներ: Ամբողջ աշխարհն այսօր արևային, քամու էներգետիկա է զարգացնում, իսկ մեզ Աստված այսքան արև է տվել, իսկ մենք չենք օգտվում այդ բարիքից:
-Այո, մենք հոս արևը պետք է գործածենք, արևի էներգիան։ Ես հիմա ադ գործին եմ լծված: Աստեղի բոլոր հաղորդակցություններն ալ մեր ուժերով, մեր ջանքով պատրաստած ենք: Եվ հիմա կուզենք, որ որոշ մասը սնուցենք արևի տեքնոլոջիներով:
-Հիմա, տարիներ անց, հայրենասիրական մղումները դնելով մի կողմ, կարո՞ղ եք ասել, որ «Վահագնի» թաղամասը՝ որպես բիզնես նախագիծ, իրեն արդարացրեց։
-Այո, իհարկե արդարացուց: Չնայած փափագս էր հոս բնակեցնել սփյուռքահայերուն, բայց հասույթ եղավ անշուշտ: Այս պահուն կան իհարկե դժվարություններ, սակայն անոնք կապ ունին Հայաստանի ընդհանուր պրոբլեմներու հետ և կհաղթահարենք, անշուշտ:
-Պարո՛ն Հովնանյան, առանց այն էլ հայաստանյան մեծահարուստները մեծ պարիսպներ են կառուցում, որ մեր երեսը չտեսնեն ու հիմա ակամայից այնպես ստացվեց, որ Դուք իրենց այդ երազանքը կատարեցիք՝ կառուցելով Երևանից կտրված, անվտանգության համակարգով զինված մի առանձին հարուստների օազիս: Չէ՞ որ միջին վիճակագրական քաղաքացին պիտի առնվազն մի 500 տարի աշխատի, որ այստեղ տուն ունենալու մի հնար գտնի: Բայց այդքան միայն մեր էն բռնած արծիվը կապրի, այն էլ կաղնու հետ կնքած մարջը հաղթելու համար:
-Մի կարծեր, թե ադ իմ հոգսը չէ. ես կփափագիմ, որ ուսուցիչներ, դասախոսներ, մտավորական մարդիկ ալ ապրին մեր համայնքին մեջ: Ադոր համար մենք 4 հարկանի տուներ պիտի հիմնենք այդ խավին համար: Ես չեմ ուզեր, որ մեր թաղամասը դառնա հարուստներու օազիս: Երբե՛ք: Ադ մատչելի տուները դուռները կբանան տարբեր խավերուն համար, ադ է իմ փափագս:
-Եվ իմ վերջին հարցը…
-Ո՜հ, աս իմ դատավարությանս կնմանի, որքան հարցումներ տվիր ինձի:
-Բայց վերացական ու անքննելի մնաց, թե որոնք էին Ձեր մեղքերը, խիստ նման Կաֆկայի «Դատավարությանը», ուր հերոսը ենթադրում է, որ իրեն դատում են, բայց նա բացարձակ չի ուզում իմանալ, թե այդ ինչու են հատկապես իրեն դատում:
-Կկարծեմ, մեղքերը Աստծո քննելիքն է:
-Չխոստովանված ու չսրբված մեղքերը՝ այո, Աստծո հոգսն է, կարծեմ, բայց քանի որ մահը գոյություն չունի, բոլորս էլ վերադառնալու ենք, չէ՞:
-Ա՜հ, եթե վերադառնալու ըլլամ, թող նորեն Հայաստան վերադառնամ, իմ աշխարհս, իմ տունս…
Զրույցը՝ ՎԱՐԴուհի Սիմոնյանի
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Քաղաքականություն 09:03 • 22/11 Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռություն է պահպանում Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների նկատմամբ, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար:
-
Տնտեսություն 11:13 • 22/11 Մենք ապրում ենք աշխարհի ամենամեծ երկրում, բայց մենք քիչ ենք. ներգաղթյալները ՌԴ-ի համար անհրաժեշտություն են. Պեսկով «Որպեսզի մենք դինամիկ զարգանանք և իրականացնենք զարգացման բոլոր ծրագրերը, իհարկե, մեզ պետք են աշխատողներ։ Մենք միայն ողջունում ենք նրանց գալը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
-
Ժամանց 10:52 • 22/11 Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Ամերիկահայ միլիոնատեր, Reddit ընկերության համահիմադիր Ալեքսիս Օհանյանը սոցցանցերում իր հետևորդների համար պատմական ակնարկ է հրապարակել՝ ցույց տալով մ.թ.ա. 95թ. հատված հազվագյուտ հայկական մետաղադրամ՝ հայոց արքա Տիգրան Մեծի պատկերով:
-
Իրադարձային 09:53 • 22/11 Երևանում ոստիկանության կապիտանը «Honda» մոտոցիկլով բախվել է «GAZel»-ին. հետո մոտոցիկլը բախվել է կայանված «Nissan»-ին և կողաշրջվել Մոտոցիկլավարը ՀՀ Ոստիկանության կրթահամալիրում սովորող-պարեկ էր, ոստիկանության կապիտան, և մինչև 2025 թվականի հունիսը զրկված է եղել վարորդական իրավունքից:
-
Քաղաքականություն 18:45 • 21/11 Թուրք-ադրբեջանական տարաձայնությունները՝ էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ Հարկ է նշել, որ ադրբեջանական գազը Թուրքիայի համար միշտ ավելի էժան է եղել, քան Ռուսաստանից և Իրանից արտահանվող գազը։ Թուրքիան փորձում է պահպանել մրցակցային գները՝ Եվրոպայում ավելի շատ գնորդներ ներգրավելու և ներքին ծախսերը նվազեցնելու համար:
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
-
Իրադարձային 11:06 • 21/11 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա այս մասին Սպուտնիկ գործակալության հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆից ՝ մե
-
Իրավունք 16:10 • 21/11 ՄՔԴ նախաքննական պալատը ձերբակալության օրդեր է արձակել Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարարի նկատմամբ Որոշումն ընդունվել է 2023-ի հոկտեմբերի 8-ից մինչև 2024-ի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում «մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ» կատարելու մեղադրանքների պատճառով։
-
Քաղաքականություն 18:45 • 21/11 Թուրք-ադրբեջանական տարաձայնությունները՝ էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ Հարկ է նշել, որ ադրբեջանական գազը Թուրքիայի համար միշտ ավելի էժան է եղել, քան Ռուսաստանից և Իրանից արտահանվող գազը։ Թուրքիան փորձում է պահպանել մրցակցային գները՝ Եվրոպայում ավելի շատ գնորդներ ներգրավելու և ներքին ծախսերը նվազեցնելու համար:
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
-
Իրադարձային 13:54 • 16/11 Օրեր առաջ ՊՆ-ում տեղի ունեցած միջադեպը տարբերվում էր նախորդ բոլոր դեպքերից. Աբրահամյան Դժվար է մտաբերել, թե այս ողբերգությունից առաջ, արդյո՞ք ՌՈ-ում երբևէ նման դեպքը տեղի է ունեցել, թե՞ ոչ: Ես ինքս չեմ մտաբերում: Եթե նման բան նույնիսկ արձանագրվել է, ապա անհիշելի ժամանակներում:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Տնտեսություն
-
09:22 • 22.11.24 Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը
Գիտություն/տեխնիկա
-
13:25 • 22.11.24 Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Սպորտ
-
13:12 • 22.11.24 Ռոդրին նշել է, թե երբ է ակնկալում վերականգնվել
-
12:35 • 22.11.24 Ռոնալդուն նշել է ռեկորդ, որը չի ցանկանում գերազանցել
Մամուլի տեսություն
-
08:13 • 22.11.24 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
-
08:09 • 22.11.24 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
Իրավունք
-
15:05 • 22.11.24 Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)
-
14:21 • 22.11.24 Թրյուդոն ասել է, որ Կանադա գալու դեպքում, Նեթանյահուն կձերբակալվի