Բացառիկ օր. 5-րդ հարկում «վերին դո»-ի հայ արքա Եղիշե Մանուչարյանի հետ /Ա մաս/
Օրեր շարունակ փնտրում էի այն սկիզբը, այն փորձաքար մեկ նախադասությունը, որի շունչը կհերիքեր բացել այս զրույցը աշխարհի ամենատաղանդավոր և զարմանալի մարդկանցից մեկի հետ: Այդ շունչն ինձ չտրվեց: Ես միայն շաբաթներ անց հաշտվեցի ծանր պարտության հետ, որ այս տեքստը պետք է սկսել, միգուցե երրորդ կամ չորրորդ նախադասությունից: Լինում է և այսպես, երբ նույնիսկ հազար անգամ շարված ամենազրնգուն բառերի երգչախումբը հրաժարվում է քեզ ձայնակցել: Բայց ինչպե ՞ս, այդ ո ՞ր ռիթմով պիտի ձայնակցեր համաշխարհային օպերայի ընտրյալ տենորների ոսկե տասնյակում հայտնված Եղիշե Մանուչարյանին:
Ես բնավ էլ չեմ զարմանում, որ ի տարբերություն դրսի մամուլի, մեր մեդիան այս դեպքում ահագին գծուծ է գտնվել և առանձնակի զսպությամբ է անդրադարձել բոստոնաբնակ մեր հայրենակցին: Նրան, ով բեմ է բարձրացել օպերային արվեստի ամենաերևելիների` Պլաչիդո Դոմինգոյի, Ռենե Ֆլեմինգի, Ջենիֆեր Լառմուռի, Դմիտրի Խվորոստովսկու, Ապրիլե Միլոյի, Էվա Պոդլեղի հետ, ում հետ աշխատանքային պայմանագրեր են կնքում «Մետրոպոլիտեն օպերա», «Օպերա Բոստոն», «Յուջին օպերա» թատրոնները:
Ինձնից հազար անգամ խելոք գործընկերներս, միգուցե ավելի լավ են հասկացել, որ մշակութային այս տիտանին մոտենալն ահագին ռիսկային գործ է։ Ով կարող էր բացառել, որ աշխարհահռչակ տենորը մի պահի չէր բացի իր «վերին դո»-ն` այդ հեղեղի տակ թողնելով լրագրողական ողջ կարիերադ. այդ ձայնի դիապազոնին դիմանալու համար անգամ պրոֆեսիոնալ երաժշտական քննադատ լինելն անգամ բավարար չէ: Ասել, թե ես կատարյալ հիմար եմ և այդ մտավախությունը չունեի`առնվազն սուտ կլինի:Մի կողմից տարիներ շարունակ երազում էի հարցազրույց վարել Եղիշե Մանուչարյանի հետ, իսկ մյուս կողմից` ուղղակի շան պես դողում էի. ամբողջ ճանապարհին հազար անգամ անիծեցի ներսումս ի ծնե բուն դրած այն երկվորյակիս, որն, ինչպես միշտ, իր զգացական ուժով խլացրեց բանականությանս վերջին ծպուտը:
Բայց մի քիչ սփոփանք ու աղոտ հույս հայտնվեց, երբ հիշեցի, որ նմանօրինակ տագնապ կար նաև օպերային մյուս աստղի` Հասմիկ Պապյանի հետ զրույցից առաջ, որը ոչ միայն բարեհաջող հաղթահարվեց, այլև դարձավ իմ ու նրա ջերմ բարեկամության սկիզբը : Ահա օպերային արվեստի հայ «դիվան» ընդամենը մեկ նախադասությամբ ինձ պատմեց ամբողջը` «Եղիշե Մանուչարյանն ազգային արժեք է»: Մտքումս փորձում էի ազգային արժեք ասվածն ընկալել իր նախնական իմաստով` այն լցնելով մարդկային, զուտ մարդկային բովանդակությամբ և հենց այդ պահին փրկօղակը հայտնվեց. նեղն ընկած տեղը մասնագիտական պատիվս կփրկի հենց իրենց հայրը` նույն ինքը` բոլոր ժամանակների անկրկնելի տենոր Լուչիանո Պավարոտին. կարելի է հանգիստ թաքնվել այդ հսկայածավալ գերաստղի ետևում, որը սովորաբար, խիստ մարդկային ու պարզ հարցազրույցներ էր տալիս լրագրողներին, անկեղծորեն պատմում իր հացթուխ մոր և ծխախոտագործ հոր ծիծաղաշարժ արկածները, չէր թաքցնում, որ երկար տարիներ իտալական մի գյուղում ձախողված մի ֆերմեր է եղել:
Եվ ահա բարձրանում եմ «վերին դո»-ի հայ արքայի աստիճաններով. ճողոպրելն արդեն անիմաստ էր: Մեկ էլ` ով զարմանք, դեռ դռանը չհասած` ճանապարհի ուղիղ կեսին իր ողջ հասակով դիմացս կանգնում է հաղթանդամ արտիստը և հազար տարվա վաղեմի ընկերոջ պես գրկախառնվում ինձ: Այս սիրալիրությունից դեռ ուշքի չեկած` հանկարծ լսում եմ, թե նա իր փառավոր տենորն ինչպես է «մսխում» ասելու համար, որ ուշի-ուշով հետևել է տոլմայի պատրաստման ողջ արարողակարգին, որ մեծ ճաշի հեղինակային իրավունքը դժկամությամբ է կիսել երկու համակուրսեցիների ` կնոջ` մեցո-սոպրանո Վիկտորիա Ավետիսյանի և կոլորատուրային սոպրանո, հանճարեղ Լիլիթ Հովհաննիսյանի հետ և որ ամենակարևորն է` տոլման արդեն արարված է` իր ողջ շքեղությամբ ու փայլով: Ես ցնծում էի համարյա այն զոհի ցնծությամբ, որին կախաղան հանելուց առաջ մի փոքր ժամանակ են բախշում: Իհարկե, ես չեմ դիմանա գայթակղությանը և այս նյութի երկրորդ հատվածը կնվիրեմ այդ փառահեղ օրվա մյուս մանրամասներին, բայց այն ամենը, ինչն ինձ հետ մտերմաբար կիսեց հանրահռչակ տենորը, ուղղակի ցնցող էր. ով կմտածեր, որ այդքան անհասանելի թվացող պերսոնը կարող էր այդպես անկեղծ ու մտերմիկ շփվել` բացելով իր երևանյան կյանքի ամենաթաքուն դրվագները` երբ «հեղինակավորների» դեդավշինան ամենատաղանդավորներին թողնում էր մանկական տոնածառային հանդեսների և ռեստորանների հույսին, երբ բացառիկ տենորը ստիպված էր երգել քրեական տարրի ինքնաձիգների, գեներալական ուսադիրների տակ ծպտվածների լպիրշ ցուցանքում, երբ բանը հասել է այնտեղ, որ նրան անգամ առևանգել են…բայց այսքան տառապանքներից հետո որտեղից հայրենիքի հանդեպ այդքան անպատասխան ՍԵՐ. այս մարդո ՞ւց էի ես այսքան վախենում:
-Պարոն Եղիշե Մանուչարյան…
-Վարդ ջան, ես Խոսե Պլասիդո Դոմինգո էմբիլը չեմ, ես Եղիշեն եմ։ /Ծիծաղում ենք.Վ.Ս./
-Լավ, սա ջնջում ենք ու ավելի ցածր նոտայից սկսում. Եղիշե, բայց ընթերցողը որտեղից իմանա, որ մենք արդեն մի ամբողջ օր միասին ապրում ենք և հասցրել ենք արդեն մի մեծ կաթսա տոլման ուտել, էլ չեմ խոսում այն մասին, որ համաշխարհային տենորին մի այնպիսի վիճակի մեջ դրեցինք, որ նա ստիպված եղավ Երևանի 5-րդ հարկում ակապելա երգել: Իսկ ես նայում էի Ձեր վսեմաշուք դերերգերը, կարդում Ձեր գլխապտույտ հաջողությունների մասին և, մտքովս էլ չէր անցնի, որ այսքան պարզ ու համեստ մարդու հետ պիտի հանդիպեմ: Ինձ թվում է, Հայաստանում ամենադեֆիցիտ բանը համեստությունն է, մանավանդ փոքր-ինչ դիրքի հասած մարդկանց շրջանում, նկատե՞լ եք:
-Մի բան պատմեմ, որ աչքովս եմ տեսել.այստեղի հեռուստատեսություններից մեկով մի աղջիկ պատմում էր, թե Իտալիայի հայկական եկեղեցում ինքն այնպես մոգական երգեց, որ վերջին շարքերում նստած Պավարոտին չկարողացավ զսպել արցունքները և հոնգուր-հոնգուր լացելով եկավ, իրեն առավ իր գիրկը և տարավ իրենց տուն: Չհասցրի իմանալ, թե տան ներսի գործողություններն ինչով են ավարտվել, որովհետև անջատեցի հեռուստացույցը, բայց ամբողջ օրը մտածում էի` կամ ինձ հետ մի բան կարգին չէ, կամ` այս մարդկանց: Այստեղ լրագրողները կարծես հատուկ այնպիսի հարցեր են տալիս, որ պիտի թառը ձեռքդ առնես և սկսես գլուխդ գովել։ Դրսում գոնե անդրադառնում են դերերգերին, կերպարին, բեմադրությանը:
-Չեմ կարծում, որ լուն ուղտ է դառնում միայն լրագրողներիս մեղքով: Եթե մենք այսօր ունենայինք օպերային արվեստի լուրջ քննադատներ, նրանք չափ կտային մեզ, և տվյալ դեպքում արագ կկանխվեր Պավարոտիի լացը: Բայց երկիր, որի օպերային թատրոնն ունի ընդամենը տասը ներկայացումից բաղկացած խաղացանկ, որից 4-5-ն է մշտական խաղացվում, կարո՞ղ է ունենալ օպերային արվեստի քննադատների բանակ, կամ 65 արտիստ և 4-5 ներկայացում ունեցող թատրոնը կարո՞ղ է երբևէ հաղթահարել ամոթալի աշխատավարձերի մասին զրույցները և մտնել ավելի բարձր դիսկուրսների մեջ:
-Ասածս, միգուցե սենսացիոն հնչի, բայց հենց մեր երգիչներն են աշխարհում ամենաթանկ վճարվողները։ Եթե երգիչը երեք տարվա ընթացքում մեկ ներկայացման մեջ է երգում ու ամեն ամիս վարձատրվում է, դուրս է գալիս, որ նրա մի կատարումն առնվազն 15-20 հազար դոլար է: Աշխարհում չես գտնի մի այսպիսի դեպք, երբ մարդուն վճարեն չարված աշխատանքի դիմաց: Երբ նախորդ անգամ եկել էի Հայաստան, տեսա, որ երիտասարդ 4 տենոր «Ռադամես» է երգում: Ինձ համար շատ տարօրինակ էր, և ես անկեղծորեն ասացի` դա սխալ է, դուք երիտասարդ եք ու առնվազն 20-25 տարի ունեք, տեսնելու համար, թե կարող եք այդ ծանրությունը բարձրացնել, թե` ոչ: Ասածս, չգիտես ինչու, քմծիծաղով ընդունվեց, բայց այսօր՝ արդեն 4 տարի անց, նրանք էլ չեն երգում: Բայց ինչու հուսահատեցնել, տապալել երիտասարդ մարդուն, չէ՞ որ այս ամբողջը նախ մկան է, որը ժամանակի ընթացքում է զարգանում․ դու չես կարող միանգամից 500 կգ բարձրացնել։ Ժամանակահատվածը ամեն մեկի համար տարբեր է՝ մեկը 4 տարում է կարողանում հասնել 500 կգ-ի, մյուսը՝ 2-ում։ Նույնն էլ երգիչն է։
- Ես, իհարկե, օպերային արվեստի մեծ գիտակ չեմ, բայց մասնագետներն էլ ասում են, որ «Աիդա» օպերան բավականաչափ ծանր է մեր թատրոնի համար, և խնդիրը միայն արժանի «Ռադամեսի» բացակայությունը չէ:«Աիդայի» ճոխ հանդիսանքին ու դրա համար պահանջվող ռեսուրսներին դիմանալ է պետք, նրա զանգվածային ահռելի տեսարանները սպասարկելու և ամեն անգամ ներկայացման որակը, տեղը պահելու խնդիր կա, և գոնե Դուք գիտեք դրա արժողությունը:
-Մեկ միլիոն դոլարից ոչ պակաս:
-Այնինչ, մեր արտիստները երգելու և ապրելու խնդիր ունեն և տարիքի հետ նրանց ձայները կորչում են: Իհարկե, ես հասկանում եմ, որ Ձեզ մի տեսակ անհարմար վիճակի մեջ եմ դնում, քննադատությունը մեզ մոտ շատ արագ է թշնամանքի վերածվում: Բայց, մեկ է, սա մեր հարազատ տունն է, որտեղ մասնագետը պիտի անկեղծ խոսի եղած խնդիրների մասին, չէ՞:
-Իհարկե, իր այս տեսքով մեր Օպերային թատրոնը երիտասարդ երգիչների համար, ուղղակի, գերեզման է։ Ինչո՞ւ հենց «Աիդա»: Գիտե՞ք ի՜նչ հրաշալի օպերաներ կան, որոնք կարելի է բեմադրել. ո՛չ մեծ երգչախումբ է պետք, ո՛չ՝ մեծ օրկեստր։ Բիզեի, Ջիովանիի օպերաները թող բեմադրեն, կարող եմ 4 տասնյակ օպերա թվել, որ հարմար ու մատչելի է մեր թատրոնի համար: Մեզ մոտ երիտասարդ, հրաշալի երգիչներ կան, որոնք երգելու ծարավ են։ Երեկ մի աղջիկ էր եկել, հրա՜շք, պատրաստի երգչուհի։ Բայց մեր Օպերայի թատրոնում խաղացանկ չկա, որ այդ 20 տարեկան աղջիկը երգի։ Ինքը չի կարող նստել տանը, սենյակում երգել այնքան, մինչև դառնա 35-40 տարեկան, որ հետո դուրս գա` «Աիդա» երգի։ Այսինքն՝ երիտասարդ երգիչների կայացման համար անհրաժեշտ հող չկա։ Այդ անտառն արդեն կտրել են։ Պիտի իրենց ճիշտ ռեպերտուար տաս, որ այդ մարդիկ զարգանան, դուրս գան բեմ, հուզվեն, բերանները չորանա, իմանան ինչպես են չոր բերանով երգելու։
-Հայտնի երգիչներից մեկը մի հարցազրույցում կատակել էր, թե իրենց միակ հույսն այն է, որ գոնե մահվանից հետո իրենց թաղումը ձրի կկազմակերպեն: Բայց անգամ հայկական օպերայի հիմնադիր հայր Տիգրան Չուխաջյանն է մահացել ծանր աղքատության մեջ, և կարծեմ, ինչ-որ կարիքավորների միություն է հոգացել նրա թաղման ծախսերը:
Այստեղ մենք ցանկացած խնդրին դեմ առնելով վկայակոչում ենք պետության անգործությունը և ձեռքներս լվանում մեր բաժին պատասխանատվությունից: Ես Ձեզ ուզում էի հարցնել, թե պետությունը որքանո՞վ է խառնվում այդ հեղինակավոր թատրոնների աշխատանքին:
-Մի փաստ ասեմ միայն` ԱՄՆ-ում ոչ մի օպերային թատրոն պետությունը չի ֆինանսավորում, ընդհանրապես նման պրակտիկա աշխարհում չկա, պետական թատրոններ չկան: «Լա Սկալան» էր, այն էլ հենց այդ կարգավիճակի պատճառով շատ ծանր դրության մեջ հայտնվեց: Մեր օպերային թատրոնը պետությանը մեղադրելու փոխարեն պիտի ինքնակազմակերպվելու ուժ գտնի իր մեջ: Օպերան ինքնամոռաց, ծանր աշխատանք է պահանջում: Երբ առաջին անգամ երգեցի «Նյու Յորք սիթի» օպերայում 7 անգամ լսումներ անցա: Լսեցին ինչպես հնարավոր էր և որտեղ կարող էին. օրերով «Կարնեգի հոլ» եկան, որ տեսնեն իմ մասնակցությամբ բոլոր հնարավոր ներկայացումները:Մինչև մի դեր տվեցին, հազար քավարաններով անցկացրին ինձ: Բայց դարձյալ այս նույն աչքերով տեսա, թե ինչպես էր մի հայ տղա հեռուստատեսությամբ ազդարարում, թե ինքը «Նյու Յորք սիթի» օպերայում երգել է: Գոնե իմանար, որ «Նյու Յորք սիթի» օպերայում երգել ենք միայն Գեղամ Գրիգորյանն ու ես։ Բայց սա անլուրջ է, չէ՞: Մանավանդ, որ հեռուստատեսությամբ մարդը ելույթ է ունենում և շահարկում նաև իմ անունը, թե իբր ինձ հետ է երգել այդ բեմում:
-Մեզ մոտ բիզնես էլիտան սերտաճած է քաղաքական վերնախավի հետ, այնինչ մշակութային և բիզնես էլիտաների փոխազդեցությունից է կարծեմ հնարավոր լուրջ զարգացումներ ակնկալել: Իսկ երբ այս փոխհարստացումը չկա, դարձյալ գործի է դրվում «Մենք ենք, մեր սարերը» կոնցեպտը` չգիտենք և չենք ուզում իմանալ մեր հայկական խոշոր քթից այն կողմ ծավալվող զարգացումները: Մենք տանը նստած միգուցե չե՞նք նկատում, որ սկսել ենք մի տեսակ դանդաղ ու անհավես ապրել: Կարծես ռիթմի զգացողությունն ենք կորցրել, որն արթուն է պահում միայն մշակույթը: Չէ՞ որ գիրը, թատրոնը, երգը, պարն է ռիթմը, և այս բոլոր արվեստները սինթեզող օպերան պիտի որ անկախությունից հետո մի այլ ռիթմ, մի նոր շարժում ստեղծեր: Ձեր կարծիքով ինչո՞ւ չստեղծեց:
-Անշուշտ կստեղծեր, եթե 90-ականներից սկսած այդքան չիջներ ցած: Բայց 20 տարին այդքան էլ երկար ժամանակահատված չէ, որ մենք կորցրած լինենք բոլոր ավանդույթներն ու արժեքները: Սովետի ժամանակ արժեքներով ապրող շատ մարդիկ կային։ Եվ այսօր էլ կան, ես տեսնում եմ, բայց իրենք կարծես դուրս են խաղից, ոչ մեկը նրանց բանի տեղ չի դնում։ Բայց երբեք պետք չէ հուսահատվել. կարևոր չէ, դու այսօր հանդիսատես ունե՞ս, թե՝ ոչ։ Եթե դու որակով ինչ-որ բան ես ստեղծում, ուշ, թե շուտ գալու է քո հանդիսատեսը:
90- 91 թվականներից ես ստիպված էի հարսանիքներում, ռեստորաններում երգել ու երբեմն իսկական անասունների համար, ովքեր կարող էին ամեն վայրկյան հանել ատրճանակն ու կրակել։ Եվ կրակում էին. մի անգամ համարյա գլխիս էր դիպչելու, բայց ընկերս թևը բարձրացրեց և ինքը վիրավորվեց: Անգամ ինձ գողացել են մի օր:
-Ինչպե՞ս թե գողացել են…
-Այո, Կվալտ Աշոտ կոչված մեկին շատ էր դուր եկել իմ երգեցողությունը, և սա որոշել էր, որ ես պիտի երգեի միայն իր համար:
-Ե՞րբ, ո՞ր թվին է դա եղել:
-91-92։ Էհ, Վարդ, ես այստեղ այնպիսի բաներ եմ տեսել… Որ հիմա ասում են՝ սա գեներալ է, անունով մարդ, հիշում եմ դրա բոլոր քաջագործություններն այդ ռեստորաններում` իր խրախճանքները սեփական հարճերի հետ: Աչքիս առաջ մի գեներալի սուրճը մի քիչ ուշացրել էին, և նա դանակով հարվածեց իր մոր տարիքի սպասավոր կնոջը, և այդ ծեր կնոջն աչքիս առաջ արյունլվա արեց: Սարսափով ու ամոթով եմ հիշում այդ ամենը և առաջին անգամ եմ խոսում այս մասին: Անգամ ամենահարազատներիս չեմ պատմել:
-Ծանր է, սակայն դրա պատասխանը պատրաստի կա, կասվի` դա պատերազմն էր` ուժի ռևանշն ընդդեմ բոլոր արժեքների: Բայց անգամ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին է Երևանը կայուն խաղացանկով օպերա ունեցել` Տիգրան Չուխաջյանի «Արշակ Երկրորդից» մինչև Վերդիի «Օթելլոն»:1942-ին սոված Երևանում Երաժշտական կոմեդիայի թատրոն բացվեց, ուղղակի անհասկանալի է, թե մի քանի տասնամյակ անց ինչպես կարող էր մի ժողովուրդ արժեքների այսպիսի հետընթաց ապրել: Իհարկե, դրսում էլ արժեք ստեղծող մարդը յուղումեղրի մեջ չի, բայց, ի տարբերություն մեզ, ռիթմ ունի, զօրուգիշեր աշխատում է: Օրինակ, Բոստոնում Դուք ինձ հետ կարո՞ղ էիք գոնե մեկ-երկու ժամ նստել:
-Իհարկե` չէի կարող: Այնպիսի խելակորույս վազք է, որ չես հասցնում անգամ սեփական երեխայիդ հետ մի կարգին շփվել: Կոնկրետ իմ կյանքը տեղով մեկ մի մեծ պանիկա է` կողքինդ քիթը մի քիչ վեր է քաշում` խուճապ է սկսվում` այ չհիվանդանամ, ձայնս չվնասեմ: Մեկի աչքերը մի քիչ կարմիր է` այ երևի հարբուխի վիրուս է, կանցնի ինձ, և ես բեմում կտապալվեմ: Առավոտյան արթնանում ես մի քիչ օդը չոր է լինում, անհանգստանում ես, խոնավ է` ավելի ես անհանգստանում: Շատ տաք չես կարող խմել, սառը` առավել ևս, մի քաղցր բանը կարող է գիրացնել, բեմական զգեստը կփոքրանա վրադ, անընդհատ տագնապ, տագնապ`սա է իմ կյանքը: Ու դա տարիների ընթացքում քեզ մոտ դառնում է իսկական պարանոյա։ Բայց երբ սիրահարված ես գործիդ, ընթացքի մեջ այս ամբողջը տանում ես: Ես միշտ սոլիստին համեմատում եմ տկլոր մարդու հետ՝ քո չորս կողմում ամբոխ է, դու լրիվ մերկ կանգնած ես բեմի վրա ու ամեն ինչ երևում է։ Ես ամեն անգամ մտածում եմ, թե մինչև երբ պիտի այսպես դժվար իմ գումարը աշխատեմ։ Մեկ-մեկ ոտքս ոտքիս եմ գցում, դաս եմ տալիս Հարվարդի համալսարանում` մեկ ժամը 120 դոլարով և մտքիս մեջ ասում եմ` բայց ես երբեք այսքան հեշտ փող չեմ աշխատել, սա ինչ ճակատագրի հեգնանք էր:
-Այսօր օպերային արվեստում նույնպես նշանային նոր համակարգ, երաժշտական նոր լեզու է ստեղծվում, անգամ ձայնային ծավալների հանդեպ ավանդականից խիստ տարբեր նոր մոտեցումներ կան:Ավանգարդիստներն իրենց նորարար միտքը, իրենց հատուկ իրոնիան տարածեցին նաև դասական օպերայի վրա, և հիմա «Կարմենը» ջինսով ու սպորտային կոշիկներով կարող է հայտնվել բեմում: Որպես հանդիսատես ինձ համար առնվազն հետաքրքիր է բացի բարձրորակ երաժշտությունից, բեմում տեսնել նաև դինամիկ և աշխույժ շարժեր` համեմված վիզուալ պատկերաշարով, բայց գիտեմ, որ դասական օպերայի հետևորդների համար սա իսկական ողբերգություն է: Սրա շուրջ Ձեր կարծիքն ինձ շատ հետաքրքիր է:
-Իհարկե, օպերային արվեստն էլ տեղում դոփել չի կարող: Բայց երբ դու ամեն ինչ հորինում ես, միայն այն պատճառով, որ երգել չգիտես և հույս ունես բեմում աշխույժ թռչկոտելով դա թաքցնել հանդիսատեսից, այ դա չի ստացվի: Իհարկե, մարդու մտածողություն է փոխվել, բայց կերպարը ձայնից, երգեցողությունից դուրս չի կարող լինել: Ես կնախընտրեմ մի 200 կգ-անոց կին, որը երգել գիտի, քան նրան, ով դինամիկ շարժվել գիտի, լավ տեսք ունի, բայց ձայն չունի։ Օպերայի բեմում անգամ մեկ միլիմետր ճշգրտությունից շեղված տեսարանը կարող է վուլգար դիտվել: Բայց շատ հաճախ բոշի յուղը շատանում է, դրանից բխող հետևանքով: Գաղտնիք չէ, որ ամենուր մենաշնորհներ կան, մանավանդ` հիմա: Մրցակցությունը շատ մեծ է, և ծանոթ բարեկամական կապերն ամենուր որոշիչ դեր են կատարում: Ռեժիսոր կա, որ նորարար երևալու համար ընկնում է հազար ու մի արտաքին էֆեկտի հետևից և ողբերգական դերակատարումները կոմեդիայի վերածում: Նման դեպքերում ստիպված ես նախ բանակցություններով, ապա մեծ կռիվներով փրկել վիճակը: Ինձ հետ արդեն չեմ հիշում` քանի անգամ է դա պատահել: Եղել է նույնիսկ, որ գործը հասել է կամ-կամի` կամ այդ տեսարանը վերանայվում է, կամ ես հրաժարվում եմ գործը ստանձնել: Եթե տեսարանն ինձ համոզիչ չթվա, երբեք չեմ կարող լուռումունջ կատարել այն, երբեք: Պիտի անպայման հասնեմ վերջնական հղկման, եթե նույնիսկ, դրա համար պահանջվի ավելի շատ ջանք, ավելի մեծ էներգիա, քան բուն դերակատարման համար:
- Այս տեխնոլոգիական աշխարհում, ուր մենք ավելի շատ համակարգչի հետ ենք շփվում, քան` մարդկանց, կարծես մարդն էլ մի համակարգիչ է դառնում: Մենք արդեն սկսել ենք ապրել համակարգչի ստեղների հայտնի հրահանգներով`«սեյվում» ենք այն, ինչ մեզ է պետք, «դիլեյթ» ենք անում ինչը մեզ խանգարում է, մեկ վայրկյանում, սառնասրտորեն համակարգչի նման կտրում, փոխարինում, վերաֆորմատավորում, չեղյալ ենք համարում ինչ ուզում ենք: Այսինքն՝ ճարպիկների, բաշարողների իսկական ժամանակն է ամբողջ աշխարհում և իսկական ողբերգական ժամանակներ խորը, տաղանդավոր մարդկանց համար: Ինչպե՞ս եք կարողանում հաղթահարել այս նոր փորձությունները, ճարպիկների այս հաղթարշավը:
- Ամբողջ աշխարհում կատաղի արագությամբ տարածվում է պրիմիտիվիզմի վիրուսը: Սա իսկապես վարակ է, հիվանդություն: Որակյալ ամեն բան գնալով ավելի ու ավելի է պակասում և անհասանելի դառնում մարդուն: Վայրենի արագությամբ, օրինակ, ցածրակարգ օպերային կատարումներ են տարածվում ամբողջ աշխարհում, միացնում ես հեռուստատեսությունը և տեսնում, որ մի կիսախելագար իբր երգում է, և մարդկանց մի խումբ էլ հաճույքից ոռնում ու ծափ են տալիս սրան: Անցած տարի Բոստոնի օպերայում երգեցի։ Մեզ հետ մի տղա էր երգում՝ Դեյվիդ Կրավեց: Մի ծանոթ ունեմ, ասաց՝ որտեղ կարդում եմ իր անունը, չեմ գնում այդ օպերան նայելու, որովհետև գիտեմ, թե սա ոնց կարող է ամեն բան փչացնել։ Սակայն, այս տղան այդ օպերայում, բարեբախտաբար ամենափոքր դերն էր երգում և չկարողացավ շատ բան փչացնել: Սակայն առավոտյան Բոստոնի համարյա բոլոր թերթերը հենց իր մեծադիր նկարը փակցրեցին իրենց էջերում, այնպիսի գովասանքի հեղեղ էին թափել, որ քիչ էր մնում մենք էլ հավատայինք, թե այդ տղան գոնե մի քիչ երգել գիտի: Իհարկե, պահ է գալիս, որ ամենամիջակների այս հրավառությունից թևերդ թուլանում են, բայց դրան պիտի ժպիտով նայել, դրանից չչարանալ, որ չխանգարի քեզ, քո գործին: Ես Հայաստանում այնպիսի բաներ տեսա, որ ահագին ուժեղ իմունիտետ ձեռք բերեցի այսպիսի վիրուսների նկատմամբ:
-Դուք այդ պատմությունը լավ կիմանաք, որ Մոսկվայում Գոհար Գասպարյանի համերգից առաջ ինչպես են ֆլեյտան գողացել, և առանց ֆլեյտիստի նա ինչ փառահեղ է դուրս եկել դրա տակից:
-Դե նա Գոհար Գասպարյանն էր:
-Ասում են մեր օպերային թատրոնում, ընդհանրապես մեր երաժշտական կուլիսային կյանքում` բավականաչափ հզոր «դեդավշինա» կար, այո՞:
-Իհարկե`կար. 4 տարվա ընթացքում 4 անգամ ինձ հեռացրել են օպերային թատրոնից: Ասել են՝ գնա։ Ես էլ գնացել եմ։ Եվ միայն իմ լավագույն գործընկերների շնորհիվ էր լինում կրկին վերադառնալ այնտեղ` Հասմիկ Հացագործյանի,Բարսեղ Թումանյանի, էլի ուրիշների, դիրիժոր Յուրի Դավթյանն է ինձ շատ օգնել:
-Իսկ հեռացնելու պատճառը ո՞րն էր. հեռացնողներն ինչպե՞ս էին մեկնաբանում:
-Նվաստացնում էին` սա էր պատճառը, փորձում էին խաղալ արժանապատվությանս հետ: Դուք լավ գիտեք, թե 90-ականներին ինչ ծանր վիճակ էր: Երկրում պատերազմ ու սով էր, իսկ Տիգրան Լևոնյանն ինչ-ինչ տարաձայնությունների պատճառով, մեզ արգելում էր համագործակցել Լորիս Ճգնավորյանի հետ: Օպերայի թատրոնի պատին մեծ տառերով գրված էր՝ «Ուրիշ տեղ երգելու համար պիտի համաձայնեցնել տնօրինության հետ»։ Գնում էիր, որ տեղյակ պահես, այստեղ էլ սկսվում էր բացվել բանսարկությունների կծիկը, նվաստացումները: Բայց նրանց վճարած 20 դոլարով ես ինչպես պիտի պահեի իմ ընտանիքը, նրանց բացարձակ չէր հետաքրքրում: Իսկ դրանից առաջ ժողովրդական երգի ասպարեզն իմ առջև փակեց Ռուբեն Մաթևոսյանը:Մի օր ինձ կանչեց և ուղիղ ասաց` քանի ես կամ, դու չես երգելու, գնա: Ու ես գնացի։ 6 ամիս պարապությունից հարբեցողությամբ էի զբաղվում մինչև Կոմիտասի մրցույթում երգեցի և առաջին տեղը գրավեցի: Այդ մրցույթն ինձ համար կարծես ճակատագրական եղավ, որովհետև հենց դրանից հետո ես հրավիրվեցի Օպերային թատրոն:
-Բայց կարծես դրսում էլ է նույն վիճակը. հակառակ դեպքում արտիստները զանգվածաբար հրեաների սիրուհիներ չէին դառնա: Կյանքը ցույց է տալիս, որ մարդիկ հակված են նույնիսկ իրենց բարոյականության հաշվին բարձրանալ:
-Նույնիսկ չէ, առաջին հերթին։ /Ծիծաղում ենք/
-Բայց դրանից մի բավականին անհարմար հարց է բխում:
-Ես սիրուհի չունեմ: Բայց հրեաներից սովորելու ահագին բան կա. փոքրիկ երեխաներին բերում են լուրջ երաժշտություն լսելու: Եվ որպեսզի նրանք չձանձրանան, մանկական գրքեր են տալիս ձեռքները: Երբ գեղեցիկի, հոգևորի դաստիարակությունն ես կարևորում, դա երեխայիդ համար չափանիշ կդառնա, էություն, բնույթ: Եվ վերադառնալով մեզ՝ ինձ թվում է այդտեղից պիտի սկսենք։ Իսկ Հայաստանում փորձում են արվեստի մակարդակը իջեցնել, որ ներքևի խավը հասկանա։ Հակառակը պիտի լինի՝ մարդուն պիտի բարձրացնես, որ արվեստը հասկանա և հենց մանկական տարիքից:
-Եղիշե ջան, ես մի ծանր թիվ ասեմ` վիճակագրությունը մատնում է, որ Հայաստանի բնակչության 80 տոկոսը վերջին 20 տարում ինքնաթիռ չի նստել, Հայաստանից դուրս չի եկել: Սա նշանակում է, որ երկիրը մի տեսակ չի օդափոխվում, ապրում է փակ համակարգի փիլիսոփայության մեջ: Հատկապես դրսից տուն եկած մարդն է տեսնում մեզ համար կարծես օրինաչափ դարձած շատ երևույթներ: 4 տարի անց Դուք ի՞նչ երկիր, ի՞նչ Հայաստան եք շոշափում: Չխնայեք, անկեղծ ասեք` խնդրում եմ:
-Երբ ես գալիս եմ Հայաստան, անպայման մի քանի անգամ քաղաքային տրանսպորտ եմ նստում. հետաքրքիր է` բոլորը իրար հետ խոսում են, ընդհանուր թեմա կա միշտ և հետևում եմ մեծ ուշադրությամբ: Նկատեցի, որ աղջիկներին, ծերերին, հղի կանանց մարդիկ զիջում են իրենց տեղը: Նման բան աշխարհում չկա՝ տեղ չկա, ինչո՞ւ ես նստել։ Ամերիկայում ուզում է հղի լինի, անգամ երկու ոտքը կտրած`չեն զիջի։ Որտե՞ղ կարող ես ուտելիք վերցնել և խանութպանին ասել` գրի, փողը հետո կտամ։ Ո՞ր երկրում կտեսնես, որ մարդը վատացել, ընկել է գետնին ու իրեն ձեռք են մեկնում։ Սա մենք ենք, մենք այսպիսին ենք:
Երեկ կինս իր ընկերուհուն հարցնում էր՝ եթե ժամը 11-ին մի հարցով այսինչին զանգեմ, անհարմար չէ՞։ Ընկերուհին թե` ինչ ես խոսում, այստեղ հենց ժամը 11-ին են զանգում։ Մենք իզուր ենք կարծում, թե քաղաքակրթությունն այլ բան է: Ո՞րն է քաղաքակրթությունը` Եվրոպա՞ն, Ամերիկա՞ն. քաղաքակրթությունն այն է՝ երբ մարդը մարդ է։ Բայց հիմնականում ինչ եմ տեսնում. թե՛ 3, թե՛ 6 տարի առաջ, թե՛ հիմա տեսնում եմ համատարած աղքատություն։ Ցավով եմ ասում։ Եվ այս չքավորությունը նոր վարք է ձևավորում` ամեն քայլափոխի քեզ խաբում են։ Նստում ես տաքսի, վարորդը մտածում է ինչ անի, որ իր սրտաճմլիկ պատմություններով քեզանից շատ փող պոկի։ Այս ամենը կամաց-կամաց մտնում է մեր գենի մեջ, դառնում է ոսկոր։ Ցավալի է, որովհետև աշխարհում ոչ մի տեղ մեր պես մարդկային, տաք տեսակ չկա։ Մենք մեր ձևի մեջ եզակի ենք։ Մեկ-մեկ մտածում եմ, որ դիտմամբ է սա արվում, որ այս հրաշալի գենը քայքայվի: Տղայիս հետ մի երկու օր առաջ պաղպաղակ էինք գնում խանութից, մեկ էլ տղաս տեսավ իր տատիկի ձեռքը բռնած մի երեխայի և ինձ ասում է` արի այս տղային էլ հյուրասիրենք: Ես ապշեցի. որդիս էլ գիտի, որ Ամերիկայում առնվազն կձերբակալեն նման բան անելու համար, բայց այստեղ ակամայից մտել է իր գենետիկ էության մեջ: Այնտեղ անգամ վայր ընկած երեխային չես կարող բարձրացնել, մի անգամ տեսել եմ , որ մայրն ասաց` ձեռք մի տուր իմ երեխային: Սրա ո՞րն է մարդը, այդտեղ մարդ կա՞։
-Արմենի ուզածը եղա՞վ, այդ երեխան վերցրե՞ց, կերա՞վ պաղպաղակը:
-Իհարկե` կերավ: Ինչ հիշեցի նոր` Բոստոնում երեխաների տարեվերջի ցուցահանդեսին էինք գնացել, մեկ էլ Արմենի աշխատանքն եմ տեսնում` Նյու Յորքի ազատության արձանն է ու ձեռքի ջահի փոխարեն` եռագույն դրոշ։ Նա չի ուզում, որ մենք վերադառնանք Բոստոն, շատ է սիրում Հայաստանը, մեզ համոզում է, որ այստեղ գնա դպրոց: Ասում եմ` ես ախր այստեղ կայուն աշխատանք չունեմ: Ասում է՝ չես կարո՞ղ աշխատանք գտնել, գտիր էլի, շատ եմ խնդրում:
Ընտանիքում մի սովորություն ունենք` տանը կամ մեքենայի մեջ մեզնից մեկը հարց է տալիս` երբեմն երգով էլ իրար պատասխանում ենք: Այստեղ հարցրի`ո՞վ է կարոտել Բոստոնի տունը։ Քար լռություն: Բարձրացել էինք միասին ահագին բարձր մի քարաժայռի վրա`այնտեղից նայեց ներքև ու ինձ ասում է`պապ, բայց Հայաստանն ամենասիրուն տեղն է, ես որ մի քիչ էլ մեծանամ, կգամ ինձ համար աշխատանք կգտնեմ ու բոլորով Հայաստանում կապրենք: Ես ինձ մեղավոր եմ զգում Արմենի առաջ, այս հողուջրի առաջ.մենք այստեղ պիտի լինենք, սա է մեր տեղն աշխարհի վրա…հուզվում եմ:
Զրույցը` ՎԱՐԴուհի Սիմոնյանի
Շարունակելի
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 23:10 • 22.11.24 Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
- 21:16 • 22.11.24 Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Տնտեսություն 11:13 • 22/11 Մենք ապրում ենք աշխարհի ամենամեծ երկրում, բայց մենք քիչ ենք. ներգաղթյալները ՌԴ-ի համար անհրաժեշտություն են. Պեսկով «Որպեսզի մենք դինամիկ զարգանանք և իրականացնենք զարգացման բոլոր ծրագրերը, իհարկե, մեզ պետք են աշխատողներ։ Մենք միայն ողջունում ենք նրանց գալը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
-
Քաղաքականություն 09:03 • 22/11 Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռություն է պահպանում Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների նկատմամբ, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար:
-
Ժամանց 10:52 • 22/11 Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Ամերիկահայ միլիոնատեր, Reddit ընկերության համահիմադիր Ալեքսիս Օհանյանը սոցցանցերում իր հետևորդների համար պատմական ակնարկ է հրապարակել՝ ցույց տալով մ.թ.ա. 95թ. հատված հազվագյուտ հայկական մետաղադրամ՝ հայոց արքա Տիգրան Մեծի պատկերով:
-
Տնտեսություն 16:23 • 22/11 Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico «Եվրոպացիները Ադրբեջանը դիտարկում են որպես այլընտրանք Ռուսաստանին, բայց Ադրբեջանից վառելիք գնելը նշանակում է վառելիք գնել Ռուսաստանից», - ասել է ադրբեջանցի այլախոհ Ժալա Բայրամովան, որն այս շաբաթ ստացել է հեղինակավոր «Մագնիտսկու մարդու իրավունքների մրցանակը» իր ակտիվության համար:
-
Իրադարձային 16:56 • 22/11 Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Հայաստանի կողմից Ադրբեջանին հանձնված չորս գյուղերում (Կըզըլ Հաջիլի (Ղըզըլհաջիլի), Խեյրիմլի, Ներքին Ոսկեպար, Բաղանիս-Այրում) Բաքուն 2025-ին մշտական սահմանային ուղեկալներ կկառուցի, հայտարարել է Ադրբեջանի սահմանապահ զորքերի հրամանատար Արազ Մամեդովը։
-
Իրադարձային 09:53 • 22/11 Երևանում ոստիկանության կապիտանը «Honda» մոտոցիկլով բախվել է «GAZel»-ին. հետո մոտոցիկլը բախվել է կայանված «Nissan»-ին և կողաշրջվել Մոտոցիկլավարը ՀՀ Ոստիկանության կրթահամալիրում սովորող-պարեկ էր, ոստիկանության կապիտան, և մինչև 2025 թվականի հունիսը զրկված է եղել վարորդական իրավունքից:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Իրադարձային 11:06 • 21/11 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա այս մասին Սպուտնիկ գործակալության հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆից ՝ մե
-
Քաղաքականություն 18:45 • 21/11 Թուրք-ադրբեջանական տարաձայնությունները՝ էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ Հարկ է նշել, որ ադրբեջանական գազը Թուրքիայի համար միշտ ավելի էժան է եղել, քան Ռուսաստանից և Իրանից արտահանվող գազը։ Թուրքիան փորձում է պահպանել մրցակցային գները՝ Եվրոպայում ավելի շատ գնորդներ ներգրավելու և ներքին ծախսերը նվազեցնելու համար:
-
Իրավունք 16:10 • 21/11 ՄՔԴ նախաքննական պալատը ձերբակալության օրդեր է արձակել Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարարի նկատմամբ Որոշումն ընդունվել է 2023-ի հոկտեմբերի 8-ից մինչև 2024-ի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում «մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ» կատարելու մեղադրանքների պատճառով։
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
Տնտեսություն
-
09:22 • 22.11.24 Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը
Գիտություն/տեխնիկա
-
13:25 • 22.11.24 Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Սպորտ
-
19:26 • 22.11.24 Հայտնի է՝ նախկին ակումբը որքան կվճարի Մբապեին
-
19:02 • 22.11.24 Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով
-
15:28 • 22.11.24 Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Մամուլի տեսություն
-
08:13 • 22.11.24 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
-
08:09 • 22.11.24 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»