Նպատակի ճգնաժամ. կին-թռչունը կջարդի տնկված քթերը
Առաջաբանի այս տեքստն առաջին ընթերցում անցավ ֆեյսբուքում, ընթերցողների ուժերով ահագին պարզաջրվեց ու տեղ հասավ այս տեսքով.
Համարեք, որ ես այստեղ գրել եմ, և դուք էլ հենց նոր կարդացիք մեր այսօրվա իրականության մասին մի անողոք վերլուծական, ուր ամեն ինչ մերկացվել է մինչև վերջին, ամենավերջին խազը. թուքումրի անձրև, ատամների կրճտոցի տակից փախած պայթաշփական բաղաձայնների հսկայական բուրգեր, հայտնի ստորոգյալների անպատկառ գործողությունների տակ կքած բառեր, բառեր: Իսկը քաջ որսկանի քոռ գյուլլա, որն իսկի չի էլ փնտրում իր զոհին, շարվում է մի զիլ բայաթի կանչելու համար: Այս ժանրում մրցակցությանը դժվար է դիմանալ.հաջորդը նախորդից ավելի ուժեղ բայաթի է կանչում.փորձի մի բերան ծկլթալ, տես թե մեջլիս մտած սգվորները ոնց են իրենց մազերի հետ քոնն էլ փիտում:
Իհարկե, երբ քաղաքականությունն անունակ է վերցնել հասարակական էներգիան և դրանից կյանք ստեղծել, պայծառ երեխաներ ունենալ, մարդկային էներգիան մսխվում է հենց սուգուշիվանի շուկայում, հակառակ դեպքում` ուղղակի կսպանի կրողին: Հարցերը, որ մեր գլխին են թափում բավականին խիտ պարբերականությամբ` իսկապես մեր հոգեկան առողջությունը կասկածի տակ դնող հոգեթերապևտի հարցախույզ են հիշեցնում.ինչով թե ումով, կամ-կամ, այո կամ ոչ, հիմա կամ երբեք: Կներեք, բայց կարող ենք մի հարց էլ մենք տալ` ինչը: Ինչը հիմա կամ երբեք, այո կամ ոչ և մանավանդ` ինչը ինչով կամ ումով: Հենց ինչը` այսինքն մնացած բոլոր քաջագործությունները կատարող ենթական, մի վերջին հաշվով` նպատակը:
Մենք` առանձին-առանձին և ուրեմն նաև` հավաքական ամբողջությամբ նպատակի ճգնաժամում ենք: Պարզ է, որ իշխանափոխությունը կամ սահմանադրությունը նպատակ լինել չեն կարող. պայթի, տրաքի` ավելին չեն, քան միջոցը: Եթե միջոցը կարողանար նպատակ դառնալ և նրա գլխից թռնել, հեռու չգնամ` այս տեքստն ինձ կջնջեր աշխարհի երեսից: Բայց միջոցը չի կարող նպատակը ջնջել, հակառակ դեպքում իշխանա- կամ սահմանադրափոփոխությունների տեքստերի հեղինակները վաղուց կջնջվեին, այնինչ մեր աչքի առաջ հուժկու երիտասարդներից վերածվեցին գործունյա պապիկների:
Այնպես որ, եթե փոխս ենք գցել միջոցն ու նպատակը, այսինքն` հենց հարսնացուին, ուրեմն ` ոչ մի հարսանիքի էլ չպիտի սպասենք. կարծես հենց սա էր ասում երկրի սոցապ նախարարը, երբ գուժեց, թե ավելի դժնի օրերն առջևում են:
Ես լավ չեմ հասկանում` մեր նպատակների՞ց է բաղկացած երկիրը, թե՞ մենք ենք կազմված նրա նպատակներից, բայց մի բան հստակ է` մեզ, այս էլ քանի տարի, հոշոտում է նպատակի ճգնաժամ կոչված վամպիրը: Անշուշտ, սա վերջնական փակուղի չէ: Բոլոր ժամանակներում ամենակարևոր գործը եղել և մնում է կարևորի և երկրորդականի միջև ճիշտ ընտրություն կատարելը: Իսկ գլխավորը ցցելու ավելի ճկուն մեթոդ կարծես, աշխարհը չի հորինել`գնում ես հաջորդական բացասումների ճանապարհով և գլխավորը քիչ-քիչ առաջին պլան է մղվում:
Իսկ ինչու չխոստովանել, որ օրինակ՝ իմ դեպքում նպատակը երբեք չի գտնվի, եթե նախ չբացասեմ, ավելի ճիշտ` չջարդեմ չարությունից ու գոռոզամտությունից վեր խոյացած քիթս: Իսկ դա կհաջողացնի անել միայն նա, ով ի վիճակի է ասենք` կանգնել այս երեսառած քաղաքի մեջտեղում և օպերայի արիա երգել: Բրավո, Հասմիկ Անտոնյան, բրավո…
Այսօրինակ արարքից հետո արդեն իմաստ ունի խնդալ նյութի վրա և անգամ ձեռք առնել փողից ու նյութից քշվածների ողջ բազմությանը: Երևի սրտից սիրտ ձգվող մեր վերջին մազե կամրջին է կանգնած այս կինը ու ոչ թե երգում է, այլ քաղաքը դղրդացնելով` կանչում բոլորիս:
Այս ձայնը ես լսել եմ Բակունցի թուխպի մեջ ցրիվ եկած այն կռունկից, որով նա կանչում էր իր աչքի առաջ կորչող ձագերին: Բայց սա ողբ չէ, որը փակում է փրկության վերջին դուռը: Ոչ: Այս կանչն ուրիշ խորքից է ծփում` «ինչպես մեր հորովելի սկիզբը, ուր սկզբում կարծես մի լոր է թռնում, որը դեռ չգիտի, որ ահա ձագերի վրա կթափվի սև կարկուտը»:
Ես ու այս արտիստուհին կախված ենք նույն հանդիսատեսի ականջից և այդ նույն հրապարակը կիսում ենք մեր այսօրվա քաղաքական դեմքերի հետ: Ես համարյա ապշել էի, որ Հյուսիսային պողոտայից ամեն երեկո մեզ կանչող այս կինը խոսքով ընկած գնաց ու կանգնեց Բակունցի այս տողի վրա. «Հը՞, օրիորդ, Հայաստանի կողմերում ով կա...մարդ-մուրդ մնա՞ց, թե բոլորն իրար կերան»:Այնքան էի տպավորվել, որ այս նյութի նախնական տարբերակն այս տողով էլ ավարտեցի: Բայց առաջին ընթերցողները ծանր խորհուրդ տեսան դրա մեջ և խնդրեցին փոխել:Փոխում եմ` դառնալով սկզբին.կորած բանը գտնելու համար առնվազն պետք է ազդարարել դրա մասին, առավելևս, որ դա ամենաթանկագին կորուստն է` մեր նպատակը: Սույն գրությունն այդ հաղորդումը ձևակերպելու մի փորձ էր, որի համար ստորագրում եմ:
ՎԱՐԴուհի Սիմոնյան
-Բրավո, իսկապես հրաշալի եք երգում, շատ շնորհակալություն. գիտեք, Ձեր երգը լսվում էր անգամ Աբովյան փողոցից:
- Դեռ այսօր կոկորդս այն չէ, արդեն ցրտում են օրերը, և ամբողջ սառը օդը կլանում է շնչուղիներս. այսօրվա ելույթիցս այնքան էլ գոհ չեմ:
-Ձեզ ինչպես դիմել, կներկայանա՞ք:
-Մեծ սիրով` Հասմիկ Անտոնյան` երգչուհի:
-Տիկին Անտոնյան…վայ, վայ, սիրելիս գլխաշո՜րը, բռնե՜ք, բռնե՜ք. ախր էս քամուն այստեղ գլխաշոր կդիմանա՞, կուզե՞ք փռենք մի քիչ ներքևում:
-Ոչ, ոչ: Երբեք: Չե՞ք նկատել, ես գետնին ոչ մի բան չեմ դնում։ Կարող եմ չէ՞ այս տուփը դնել գետնին, բայց միշտ այս տուփն ու գլխաշորը վերևում եմ դնում, բարձրում: Սա նշանակում է, որ իմ արվեստը գետնին չէ, ցածր չէ, բարձր է։ Ես արվեստն իջեցնելու իրավունք չունեմ: Որքան էլ ինձ ասվել է, որ ներքևում դնեմ, ընթացքից անցնողներն ավելի շատ գումար կտան, ես չեմ կարողանում անել այդ բանը: Թեկուզ կեսը վաստակեմ, ոչինչ, բայց չեմ գնա այդ քայլին:
-Բայց ներքևում դնելը, կարծես, դիվանագիտական ավելի մեծ քայլ է` գումար տվողին կռացնում է, միգուցե խոնարհեցնում ու մի պահ հավասարեցնում դիրքերը: Այդպես չէ՞:
-Բայց կան գումարը նետողներ, չէ՞: Դա է ամենասարսափելին: Իսկ երբ վերևում է, նետել չի կարող: Խնդրեմ, նկատեցի՞ր այս կինն ինչպես դրեց` շատ նուրբ մոտեցավ, զգացի՞ր:
-Հա, տեսա: Բայց արդեն համարյա մի ժամ անցավ, 8 երգ երգեցիք, իսկ գումարն այնքան քիչ է: Օրն է անհաջո՞ղ, թե՞ միշտ այսպես է:
-Եղածից կգոհանան` քիչ չէ: Մեկ-մեկ այնպիսի անակնկալներ են լինում, չեք պատկերացնի: Մի անգամ նույնիսկ ծաղիկներ են նվիրել. սլացիկ, գեղեցիկ վարդեր: Երջանկության մեջ էի: Դա ինձ համար հազար անգամ գերադասելի է փողից: Այնքան էի ուրախացել, որ բոլոր շորերս` շալերս, ժիլետներս մոռացել էի այստեղ:Եվ այնքան սիրուն, այնքան նազանքով նվիրեց այդ աղջիկը: Երգը լսեց մինչև վերջ, հետո ժպտալով մոտեցավ և հենց գրկիս դրեց ծաղկեփունջը: Ամբողջ գիշեր ուրախությունից լաց էի լինում, ինքս ինձ ասում էի` տեսար, թե ինչ լավ բաներ կարող են պատահել: Այնքան լավ մարդիկ կան դեռ, ինչ լավ է, որ բոլորին այս նյութը, այս կեղծ պերճանքը դեռ չի ոչնչացրել:
-Բայց առանց փողի հնարավո՞ր է ազատ, անկախ մարդ լինել:
-Իսկ փողով հնարավո՞ր է դրան հասնել: Այսօրվա մեր այս օլիգարխները ազատ ու անկա՞խ են: Իհարկե`ոչ:Նրանք հենց իսկական ստրուկներ են: Ստրուկին ամենից շատ հատուկ է հենց քծնանքն ու վախը, իսկ նրանք ամբողջ օրը հենց դրա մեջ են: Ազատությունը ներքին պահանջ է, ինչ-որ տեղ անգամ` դաստիարակություն: Եթե դու քո ներսում դա չունես, փողով երբեք ձեռք չես բերի: Փողը երբեք չպիտի սարքել նպատակ:
-Երևի մեզ մոտ նպատակի ճգնաժամ է հենց, ոչ մեկս էլ վաղվա օրվա պատկերացումը չունենք, դրա համար էլ ո՛չ մեր նպատակն է երևում, ո՛չ էլ` մեր երկրի: Դուք, օրինակ, ի՞նչ նպատակներ ունեք:
-Ինչու ես ասում` թե չունենք: Բոլորս էլ ունենք նպատակներ, ուղղակի` մեզ չեն թողնում, որ իրականացնենք մեր այդ նպատակները: Նրանք էլ կամաց-կամաց հեռանում են մեր մտքից: Բայց թողնելուն պետք չէ նայել: Բոլոր անցքերը հնարավոր չէ փակել: Այստեղ որ փակեն, ես էլ կգնամ ներքևի փողոցում կերգեմ:
-Բայց դժվար չէ՞ ամեն մի պարտությունից, ամեն ընկնելուց հետո ջարդված ողնաշարդ առնել ու նորից կոտրված ոսկորներդ շխշխկացնելով նույն ճամփան գնալ:
-Եթե այդ ճանապարհը քոնն է, ուրեմն պիտի անցնես` թեկուզ շխշխկաս, ճանապարհին էլ սա երգի, կօգնի.
Սարեր ջան հով արեք, իմ դարդին դարման արեք…/Ծիծաղում ենք/
-Ինչ լավ եղավ, որ եկա Ձեզ մոտ: Մեռնում էի տխրությունից: Միշտ, երբ շատ տխուր ես լինում, երևի չպիտի փակվես, պիտի քեզ գցես փողոց: Այնտեղ միշտ կգտնվի այն մեկը, որը կօգնի քեզ:
-Հա՞, ես Ձեզ օգնեցի՞:
-Շատ օգնեցիք, իհարկե: Հոգեբանական ճգնաժամերը կարող են հասցնել ինքնասպանության, եթե չհաղթահարվեն զրույցներով: Այդ ինքնասպանությունների պատճառը, ի վերջո, ցավից խուսափելն է, իսկ զրույցը մեղմում, կիսում է ցավը: Երգն էլ զրույց է, չէ՞:
-Այո, իհարկե: Ես էլ կարող էի խելագարվել, եթե իմ երգը դուրս չբերեի փողոց, չերգեի մարդկանց համար: Մի բան էլ ասեմ՝ ես չէի վարանի այս փողոցում մեծ արիաներ կատարել/ չնայած կատարել եմ «Անուշ»-ից, «Արշակ 2-րդ»-ից/։ Անուշի խելագարության տեսարանը մի օր կատարեցի, էքստազի մեջ էի, պատկերացրեք: Շուրջս ոչ մեկի չէի տեսնում, կարծես երկնքից կախված երգում էի: Բայց դրա համար պետք է այդ օրը շատ առողջ լինես, գերհոգնած չլինես։ Երազում եմ մի հնարավորություն ստեղծվի, որ մի քանի օր այստեղ չգամ` նստեմ գոնե «Ավե Մարիան» մինչև վերջ սովորեմ, իմ սիրելի օպերաներից ամբողջական հատվածներ կուզեմ լինի իմ երգացանկում: Սպասի, մի սիրուն բան երգեմ, մարդիկ զարմանում են, որ եկել եմ ու ձայնս չկա: /Երգում է Կոմիտասի «Քելեր, ցոլերը» /
-Հասմիկ ջան, սիրելիս, ընտանիք, երեխաներ ունե՞ս:
-Երեք երեխա ունեմ։ Արդեն ամուսնանալու տարիքում են, սակայն դեռ չեն ամուսնացել. հրաշալի տղա ունեմ, տեսնենք, կարծես մեկին ընտրել է, ոնց որ նման է ամուսնության հեռանկարի:
-Երեխաներդ դեմ չե՞ն քո այս գործունեությանը, չեն ասո՞ւմ` մի գնա:
-Սկզբում մի քիչ, իհարկե, մեղմ եմ ներկայացրել, որ իրենց էլ ցավ չպատճառեմ: Ասել եմ` Հյուսիսային պողոտայի մերձակա սրճարաններում եմ, ուր երիտասարդներ, հատկապես տղամարդ կատարողներ կան շատ, շեշտեցի, շատ պրոֆեսիոնալները կան: Հետո կամաց-կամաց սառույցը կոտրեցի: Չգիտեմ, մեզ մոտ ինչու է սա ցավագին ընդունվում, երբ երևույթը կա ամբողջ աշխարհում. ճերմակ ռոյալը փողոցում դրած երգում են մարդիկ մեծ արժանապատվությամբ: Եվ մարդկանց են երջանկացնում և իրենք` երջանկանում: Իհարկե, լավ կյանքից չէ, որ ես այսօր այստեղ եմ, մանավանդ երբ այստեղ տեսնում եմ ցածրորակ կատարումներ, չնչին բաներ: Չեմ ասում, բոլորը պիտի վիրտուոզ լինեն, բայց թող գեղեցիկ լինի, ինչու ոչ, հանդիսատես կա, ի վերջո, մի ամբողջ քաղաք մեր բեմն է:
-Հասմիկ ջան, իհարկե, երգող փողոցը մեզ համար է նորություն: Մեծ քաղաքների փողոցները միշտ էլ երգել, պարել են: Ավելի քաղաքակիրթ վայրերում, իհարկե, այդ արտիստներից համապատասխան որակավորում են պահանջում: Բայց, չգիտեմ ինչու, Ձեր երգեցողությունն ինձ մի արտառոց բան է թվում, քիչ է ասել` մոնո ներկայացում, ես Ձեր դեպքում ակցիայի եմ այն նմանացնում, անգամ ` մոր այն կանչին, որ զգում է զավակի ընկնելը և մի գերբնական ձայն արձակում այդ պահին: Սա մի գիշերում կայացրած կտրուկ որոշո՞ւմ էր, թե՞ երկարուձիգ ներքին պատերազմների միջով հասաք այստեղ:
-Ինչ հետաքրքիր բան եք ասում` չէի մտածել այդ մասին: Տես` արդեն 10-ը ամսից ավելի է, այստեղ եմ: Որ պատմեմ, երևի չես էլ հավատա: Հյուսիսային պողոտան այն ժամանակ չկար, բայց ես երազ տեսա, որ կանգնած եմ մի այսպիսի երկար փողոցի վրա ու ձեռքերս երկնքին պարզած` երգում եմ: Աստված իմ, էդ ինչ զարմանալի երկինք էր, թափանցիկ, լազուր, ես էլ ձայնս գցած այդ փողոցում իտալական արիաներ եմ երգում: Մեկ էլ վերևից աղավնու փետուրներ են վրաս թափվում, լիքը-լիքը: Վեր թռա քնից ու ինչն էր ապշեցուցիչը, որ ձայնս ահագին աշխատած և հոգնած էր, ուրեմն երազում իսկապես երգել էի: Ես նախկինում երազներին առանձնապես ուշադրություն չէի դարձնում, բայց պարզվում է` այդ պատկերներով խոսում են մեզ հետ: Ես շատ ուշ անդրադարձա նաև իմ մի երազին, երբ ընկած մատանի էի տեսել և հենց այդ օրն էլ դժբախտաբար ամուսնացա մեկի հետ, որը հոգով շատ հեռու էր ինձնից:
-Բայց մի մեծ սեր ունեցած կլինեք անպայման: Մեծ սերը չի անցնում, չէ՞, կարծես մնում է կնոջ աչքերի մեջ, ափերի վրա և ամբողջ կյանքում ոնց որ հնչում կնոջ ձայնի մեջ: Սա կարող է տղամարդիկ չիմանան, բայց մենք հո գիտենք, չէ՞:
-Իմ դեպքում ուրիշ է: Հենց երգն էր իմ ամենամեծ սերը: Երգն իմ ամեն ինչն էր: Ես գոյություն չունեմ առանց երգի: Միգուցե հենց այդ սերն էր, որ շատ բան էլ տարավ, խլեց ինձնից: Այն, ինչին անձնական երջանկություն են ասում, չգիտեմ…Նայի չմրսես, այս շալը գցի ուսերիդ, ես արդեն սովոր եմ, չեմ հիվանդանում: Ավելի շուտ` հիվանդանալու իրավունք չունեմ:
-Արի մտնենք այս սրճարան, մի տաք բան կխմենք, կճաշենք:
-Չէ, չէ, ես այս ժամերին չեմ ուտում, ուշ է, բայց մի տաք թեյը չի խանգարի իհարկե: Հիմա, երկու գործ էլ կատարեմ, նոր գնանք, հա՞: Այսօր կարծես ես ես չեմ, սարսափում եմ ծուլությունից, մեծ, մեծ մեղք է ծուլությունը:
Անցորդ- Հավաքվի ստեղից գնանք, դավայ, այ սոխակ, սենց երգելով ով ա բանի տեր դառել, որ դու դառնաս: Դավայ, հավաքվի, տանեմ քեզ… տարանինայ…
-Սպասի, ոչինչ մի խոսա, հարբած է, ոչ մի բառ չփոխանակես հետը, պետք չի, գնացինք:
-Բայց…
-Չէ, պետք չի, ետ չնայես:
-Այս սրճարանը մտնե՞նք:
-Հա, հա, հենց այստեղ:
-Հասմիկ ջան, այսպիսի տհաճ բաներ հաճա՞խ են պատահում:
-Չէ, չէ, հազվադեպ: Ես խստադեմ եմ, չեն համարձակվում: Երբ թեթև ակնարկում են, ես մի այնպիսի հայացքով եմ պատասխանում, որ տեղնուտեղն ավարտվում է ամեն բան: Այդ մեկն ուղղակի հարբած էր, իսկ հարբած տղամարդուց զազրելի արարած չկա: Իզուր էլ փորձում էիր նրան բան հասկացնել: Ես կես ամիս տղաների մի խմբով էի այստեղ երգում, բայց երբ հասկացա, որ մեկի միտքը ծուռ է շուտ լքեցի նրանց: Իսկ մի պարսիկից ազատվելու համար բարեկամներիցս մեկի հետ խաղ խաղացի, թե իբր իմ ամուսինն է: Դրանից էլ այդպես ազատվեցի: Ես այստեղ երգելու եմ գալիս և ոչ մի բան չպիտի խառնվի իմ երգին:
-Մի կարևոր հարց կա, որին իմ կարծիքով հենց դու կարող ես ճիշտ պատասխանել. մեր ժողովուրդը լավ բանն արժևորող, շնորհակա՞լ ժողովուրդ է:
-Անշուշտ: Ես ինչպես կշարունակեի ապրել, եթե չլիներ նրա երախտագիտությունը, սերը: Մեր ժողովրդի մեջ ես կարող եմ 3 շերտ առանձնացնել. առաջին շերտը հենց գնահատողներն ու հիացողներն են, մարդիկ, որ ձեռքերս են անգամ համբուրել` գնահատելով իրենց մատուցված արվեստը, որոնց մեջ` երիտասարդներ էլ կան և իհարկե` Երևանի երգերի մեծ սիրահար հին ու բարի երևանցիներ: Երկրորդ շերտը անտարբերներն են, որոնք թքած ունեն ամեն մի գեղեցիկ բանի վրա, եթե դրանից իրենք նյութական շահ չունեն: Իսկ երրորդ շերտն ընդունակ է անգամ ծաղրել արվեստը, ինչ է թե այն փողոցում է իրեն մատուցվում: Ցավոք սրտի, նրանց մեջ երիտասարդներ էլ կան, որոնք մեծացան համատարած ռաբիսի ու տարատեսակ այլ դմբմբոցների մեջ, և նրանց հոգին չի կարողանում հաղորդակցվել ավելի բարձր երաժշտության հետ: Բայց ես այստեղ զրուցում եմ նաև նրանց հետ, ասում եմ, որ իրենց աշխարհը պիտի բացեն լուրջ երաժշտության առջև, ասում եմ, թե ինչ կփոխվի իրենց ներսում, եթե շփվեն բարձր երաժշտության հետ:
-Քանի՞ տարեկանից եք երգում, ե՞րբ բացահայտվեց Ձեր այս շնորհը, կարծում եմ երաժշտական կրթություն էլ ստացած կլինեք անպայման:
-Երևի 5 տարեկան էի, մանկապարտեզ էի գնում ու ամբողջ օրը` քթիս տակ երգում: Մի օր էլ մեր հարևանի աղջիկն ինձ ուշադիր լսեց ու եկավ մորս մոտ, թե Ձեր աղջիկը հրաշալի երաժշտական ձայն ունի, դաշնամուր գնեք գոնե, թող պարապի: Մենք էլ միսենյականոց մի տան մեջ էինք ապրում այդ ժամանակ: Մամաս էլ չէր կարող դաշնամուր առնել, շատ թանկ էր այդ տարիներին, մանավանդ տեղ էլ չկար դնելու: Կարծես ինձ ի ծնե միշտ մի բան խանգարել է, որ ես երգի հետ լինեմ, բայց մեկ է` ոչ մի բան չկարողացավ ինձ երգից բաժանել: Հետո ընդունվեցի Առնո Բաբաջանյանի երաժշտական ուսումնարան. ես երգել եմ Մերանգուլյանի ժողգործիքների անսամբլում, բազմաթիվ համերգներով հանդես եկել Հայաստանի շրջաններում և երկրից դուրս: Հետո, գիտեք, Խորհրդային Միությունը փլուզվեց ու բոլորովին այլ իրականության մեջ հայտնվեցինք:
-Հասմիկ, Ձեր կարծիքով, այսօր ի՞նչ է կատարվում Հայաստանի հետ:
-Ես երևի ամենաուղիղն եմ նայում Հայաստանի աչքերի մեջ, տեսնում նրա քայլվածքը, լսում նրա խոսքը: Հայաստանը մարդիկ չե՞ն: Ես ամեն օր տեսնում եմ, որ այս մարդկանց հետ մի շատ տարօրինակ բան է կատարվել, գիտե՞ս: Ներկա են, բայց կարծես բացակա լինեն, մի տեսակ բացակա հայացք ունեն, կարծես իրականությունից գնացած, հեռացած լինեն: Բայց նաև շատ սիրունացել են մեր աղջիկներն ու տղաները, շատ լավերը կան: Մի օր մի լավ երիտասարդ ինձ ասում է` հիացա Ձեր երգով, ափսոս, որ փող չկա մոտս: Ես էլ իրեն գրկեցի և ասում եմ`շատ շնորհակալություն, բայց կուզես քեզ մի մեծ գաղտնիք ասեմ`հավատա ես փողի համար չեմ երգում, ես հենց քո պես երիտասարդների համար եմ երգում, որովհետև հիմա ձեզ համար շատ դժվար է, անասելի դժվար ժամանակ: Հավաքվել էր մի երկու հազարի չափ գումար, ուզեցի կիսել նրա հետ, բայց վախեցա վիրավորեմ, ցավացնեմ: Էհ, չգիտեմ, Հայաստանը ծանր ժամանակ է ապրում, պետք է բոլորս իրարից բռնվենք, իրար սիրտ ու հույս տանք, ոչ թե փախչենք մեր տնից: Կարծես մի անտեսանելի ձեռք մեծ շերեփը ձեռքն առած խառնում է մեր այս սուրբ երկիրը, բոլորիս է խառնում: Պիտի բռնենք այդ ձեռքը: Հացի պակասը մի կերպ կլրացվի, բայց այս ոգու սովի հետ չգիտեմ ինչ պիտի արվի:
- Երբ գալիս էի Ձեզ մոտ ճանապարհին ինքս ինձ ասում էի` երևի միայն այդ կինը կարող է ջարդել վեր տնկված քիթդ: /Ծիծաղում է/ Հա, անկեղծ եմ ասում, արդեն մի քանի շաբաթ է, մտածում եմ, որ շատերս գոռոզացել ու չարացել ենք մի տեսակ, այս սոցիալական ցանցերը ջրի երես հանեցին շատերիս փառասիրական հակումները, իրոք: Հիմա, որ Դուք 60-անց կին դուրս եք եկել փողոց և երգում եք, կնշանակի բոլորիցս ուժեղ եք և կարողացել եք Ձեզնից վանել գոռոզամտությունը: Կարո՞ղ եք ասել`ինչպես է Ձեզ հաջողվել:
-Դուք, իհարկե չափազանցնում եք կարծես: Ինձից ինչ ուժեղ. երբ գնում եմ տուն, ոտքերիցս կարծես ծանր քարեր կախված լինեն: Երակային շատ լուրջ խնդիրներ ունեմ: Ինձ ոտքի վրա այսքան երկար կանգնել չի կարելի: Ինձ ասում են` նստած երգի, բայց ես հենց դա կհամարեի մարդկանց նկատմամբ արհամարհանք ու նաև` գոռոզամտություն: Երևի ես հաղթահարեցի փողոցում երգելու այս փորձությունը հենց իմ դաստիարակության շնորհիվ. հայրս աշխատում էր մի տեղ, ուր հնարավոր էր միլիոններ դիզել, իսկ մեր ընտանիքը հավերժական կարիքների մեջ էր: Մի օր մեր տանը նրա ենթականերից մեկն ասաց` Անտոնյան, որ գրիչդ իմ ձեռքին լիներ, Երևանում իմ պես ապրող չէր լինի և քաղաքի բոլոր կանայք իմը կլինեին։ Իհարկե, հայրս նրան պատասխանեց, ինչպես հարկն է, բայց ես հետո երկար մտածում էի հորս համեստության, չափավորության մասին: Սարսափելի է տեսնել, թե նյութապաշտությունն ու գոռոզամտությունն ուր են հասցրել մարդկանց: Տատս, որ 70-ականներին արտասահմանից վերադարձավ, հարցնում էինք, թե իրականում ինչ է այդ արևմուտք կոչվածը, որովհետև գիտեք, այն մեզ համար երկաթյա վարագույրի տակ էր դեռ: Եվ նա պատասխանեց` ջանըմ, այնտեղ մարդիկ իրար Աստծո բարին տալու տեղակ, կհարցնեն` որքա՛ն է կազմում դրամագլուխդ: Հիմա էլ այստեղ այդ ախտը տարածվեց: Նյութի բուրգի վրա կառուցված երկիրը չի կարող բարոյականություն ունենալ, իսկ եթե չունի բարոյականություն, ապա կարժեզրկի ամեն ինչ:Ես խղճում եմ այդ մարդկանց, խղճում նրանց սահմանափակության համար, ախր կյանքն այն չէ, ինչ նրանք են պատկերացնում:
-Հասմիկ ջան, բայց ցրտերն ընկնում են արդեն, գործդ ավելի կդժվարանա: Հայաստանն այսօր կարծես դարձել է մեծ խորտկարան բաց երկնքի տակ: Այս սրճարան, ռեստորաններին աշխատանքի հարցով երբեք չե՞ս դիմել:
-Այն էլ `որքան: Չեն ուզում: Մեկն ասաց. քո Կոմիտասի տակ ուտել-խմել կլինի՞: Հետո էլ արդեն 60 տարեկանս լրացավ, Հայաստանում 40-ից հետո աշխատանք գտնելն իսկապես հերոսություն է: Բայց մեկն ինձ լսեց Հյուսիսային պողոտայում և ասաց, որ շուտով երրորդ մասում մի հետաքրքիր ռեստորան է բացելու և խոստացավ ինձ աշխատանք տալ: Չգիտեմ, աչքս էդ մարդու ճամփին է, որովհետև ձմեռն, իսկապես, անհնար է լինելու դրսում աշխատել: Ես չեմ զլանում, էլի կերգեի, բայց դե ցուրտը խցանում է կոկորդս , իսկ ես ֆալշ չեմ երգի երբեք: Բայց ես սպասում էի, որ Դուք ինձ կհարցնեք հայ երգի այսօրվա վիճակի, այս վատ մշակումների մասին: Ինձ ամենաշատն այդ հարցն է հուզում:
-Հա, իմ թերացումն է, կներեք. իհարկե չպետք է այդ հարցը շրջանցվեր:
-Գիտես, եթե այսպես շարունակվի հայ երգից ոչինչ չի մնա: Նախկինում ամեն երգ փայփայում էին, աստվածացնում: Դրա համար էլ այս երգերն այսքան անաղարտ մեզ հասան: Ես, իհարկե, դեմ չեմ մշակումներին, բայց այն, ինչ այսօր արվում է, ոչ թե մշակում է, այլ միտումնավոր արված վարկաբեկում, հայ երգի վարկաբեկում: Ախր երգի մշակումն այնքան պատասխանատու բան է, իսկ Ինգա և Անուշ Արշակյանները հեռուստացույցով հայտարարում են, թե մենք ուզում ենք այնպես կատարել, որ Կոմիտասը երիտասարդներին դուր գա։ Բայց չէ՞ որ այսպիսի անհեթեթ մեկնաբանությամբ չի կարելի մոտ գալ Կոմիտասին, հայ երգին` ընդհանրապես: Չի կարելի այս ժողովրդի դարերի ընթացքում կուտակած գանձերի հետ այսպես դաժան վարվել, բոլոր արժեքներն այսպես դնել ծնկներին: Ես որ տեսնում եմ մի օր հայկական երգը քիչ հնչեց Հյուսիսային պողոտայում, վրա-վրա առանց դադարի մի քանի երգ եմ կատարվում, որ լցվի, հայկական շնչով լցվի տարածքը: Զբոսաշրջիկներ են անցնում, հո միայն Մատենադարան ցույց տալով չի՞: Առաջին օրը որ եկա երգելու, ասի միմիայն որ ես այստեղ հայկական մաքուր երգեր երգեմ, դա արդեն բավարար է.մի շաբաթ շարունակ մի կոպեկ էլ չէի աշխատում, բայց այն, որ մաքուր հայկական մեղեդիներ էի կատարում, ոգևորությանս չափ չկար:
-Շնորհակալություն, սիրելիս, այս զրույցը ներսս ահագին մաքրեց: Ինքնասպանության ճգնաժամն էլ կառավարվում է բացառապես զրույցով, որովհետև դրա հիմնական պատճառը կարծես ցավից խուսափելն է, իսկ զրույցը մեղմում է ցավը, և այդ պատճառով էլ այսօր տասնյակ հիվանդությունների դեպքում դիմում են հենց զրույցի օգնությանը: Եվ դա բացատրելի է. մարդն օրական նվազագույնը 70 հազար միտք է արտադրում և եթե այդ մտքերը չշփի այլոց մտքերի ու գաղափարների հետ, նրա ուղեղի բջիջները, կառուցվածքն անդառնալիորեն կփոփոխվեն` մարդուն հասցնելով խելագարության: Այնպես որ փրկեցիք ինձ…
-Եթե այդպես է, ապա Դուք էլ ինձ փրկեցիք:Բայց ես ամենաշատը գիտե՞ք ում հետ եմ զրուցում` Բակունցի: Նրա հետ օրեր շարունակ կզրուցես ու չես ձանձրանա, բոլոր գործերը համարյա անգիր եմ արել: Երեկ ամբողջ օրը մտքիս մեջ նրա էս խոսքն էր . «Հը՞, օրիորդ, Հայաստանի կողմերում ով կա...մարդ-մուրդ մնա՞ց, թե բոլորն իրար կերան»: Գնացինք:
P.S.-Երբ սրճարանից դուրս եկանք, Հասմիկ Անտոնյանը մի վերջին զննող հայացք գցեց դատարկ պողոտայի վրա և մի տարօրինակ ոստյունով հայտնվեց ակորդեոնահար ընկերոջ կողքին. «Վայ, էս ուշ ժամին դեռ էստեղ է, չի ուզում է դատարկ ձեռքով գնա երեխաների մոտ, կանգնեմ կողքը մի բան երգեմ…»: Ներքևի տեսանյութում տեսեք, թե ինչ պատահեց դրանից հետո:
ՎԱՐԴուհի Սիմոնյան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Քաղաքականություն 09:03 • 22/11 Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռություն է պահպանում Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների նկատմամբ, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար:
-
Ժամանց 10:52 • 22/11 Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Ամերիկահայ միլիոնատեր, Reddit ընկերության համահիմադիր Ալեքսիս Օհանյանը սոցցանցերում իր հետևորդների համար պատմական ակնարկ է հրապարակել՝ ցույց տալով մ.թ.ա. 95թ. հատված հազվագյուտ հայկական մետաղադրամ՝ հայոց արքա Տիգրան Մեծի պատկերով:
-
Իրավունք 16:10 • 21/11 ՄՔԴ նախաքննական պալատը ձերբակալության օրդեր է արձակել Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարարի նկատմամբ Որոշումն ընդունվել է 2023-ի հոկտեմբերի 8-ից մինչև 2024-ի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում «մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ» կատարելու մեղադրանքների պատճառով։
-
Տնտեսություն 11:13 • 22/11 Մենք ապրում ենք աշխարհի ամենամեծ երկրում, բայց մենք քիչ ենք. ներգաղթյալները ՌԴ-ի համար անհրաժեշտություն են. Պեսկով «Որպեսզի մենք դինամիկ զարգանանք և իրականացնենք զարգացման բոլոր ծրագրերը, իհարկե, մեզ պետք են աշխատողներ։ Մենք միայն ողջունում ենք նրանց գալը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
-
Իրադարձային 09:53 • 22/11 Երևանում ոստիկանության կապիտանը «Honda» մոտոցիկլով բախվել է «GAZel»-ին. հետո մոտոցիկլը բախվել է կայանված «Nissan»-ին և կողաշրջվել Մոտոցիկլավարը ՀՀ Ոստիկանության կրթահամալիրում սովորող-պարեկ էր, ոստիկանության կապիտան, և մինչև 2025 թվականի հունիսը զրկված է եղել վարորդական իրավունքից:
-
Քաղաքականություն 18:45 • 21/11 Թուրք-ադրբեջանական տարաձայնությունները՝ էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ Հարկ է նշել, որ ադրբեջանական գազը Թուրքիայի համար միշտ ավելի էժան է եղել, քան Ռուսաստանից և Իրանից արտահանվող գազը։ Թուրքիան փորձում է պահպանել մրցակցային գները՝ Եվրոպայում ավելի շատ գնորդներ ներգրավելու և ներքին ծախսերը նվազեցնելու համար:
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
-
Իրադարձային 11:06 • 21/11 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա այս մասին Սպուտնիկ գործակալության հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆից ՝ մե
-
Իրավունք 16:10 • 21/11 ՄՔԴ նախաքննական պալատը ձերբակալության օրդեր է արձակել Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարարի նկատմամբ Որոշումն ընդունվել է 2023-ի հոկտեմբերի 8-ից մինչև 2024-ի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում «մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ» կատարելու մեղադրանքների պատճառով։
-
Քաղաքականություն 18:45 • 21/11 Թուրք-ադրբեջանական տարաձայնությունները՝ էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ Հարկ է նշել, որ ադրբեջանական գազը Թուրքիայի համար միշտ ավելի էժան է եղել, քան Ռուսաստանից և Իրանից արտահանվող գազը։ Թուրքիան փորձում է պահպանել մրցակցային գները՝ Եվրոպայում ավելի շատ գնորդներ ներգրավելու և ներքին ծախսերը նվազեցնելու համար:
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
-
Իրադարձային 13:54 • 16/11 Օրեր առաջ ՊՆ-ում տեղի ունեցած միջադեպը տարբերվում էր նախորդ բոլոր դեպքերից. Աբրահամյան Դժվար է մտաբերել, թե այս ողբերգությունից առաջ, արդյո՞ք ՌՈ-ում երբևէ նման դեպքը տեղի է ունեցել, թե՞ ոչ: Ես ինքս չեմ մտաբերում: Եթե նման բան նույնիսկ արձանագրվել է, ապա անհիշելի ժամանակներում:
Տնտեսություն
-
09:22 • 22.11.24 Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը
Գիտություն/տեխնիկա
-
13:25 • 22.11.24 Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Սպորտ
-
13:12 • 22.11.24 Ռոդրին նշել է, թե երբ է ակնկալում վերականգնվել
-
12:35 • 22.11.24 Ռոնալդուն նշել է ռեկորդ, որը չի ցանկանում գերազանցել
Մամուլի տեսություն
-
08:13 • 22.11.24 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
-
08:09 • 22.11.24 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
Իրավունք
-
15:05 • 22.11.24 Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)
-
14:21 • 22.11.24 Թրյուդոն ասել է, որ Կանադա գալու դեպքում, Նեթանյահուն կձերբակալվի