Ստեղծում ենք Հայաստանի միջոցով Իրանը Եվրոպային միացնող Մետաքսի նոր ճանապարհ՝ ի հակադրություն ադրբեջանականի. Ա. Գրիգորյան
Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ, գործարար Աշոտ Գրիգորյանը Tert.am-ի հետ զրույցում ներկայացրեց Հայաստանի տնտեսական վերածնման իրենց ծրագիրը, որի վերջնարդյունքում կարող է արվել 1-2 միլիարդ եվրոյի ներդրում, իսկ աշխարհագրորեն՝ Իրանը Հայաստանի միջոցով կապել Եվրոպային: Նրա խոսքով՝ բոլոր այս ծրագրերը մշակվել էին նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ու իր կաբինետի 5 նախարարների հետ աշխատանքի համար, ձեռք բերվել պայմանավորվածություններ, բայց շաբաթն ուրբաթից շուտ եկավ, և հիմա այս բոլոր ծրագրերը ներկայացվելու են նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին:
- Պարո՛ն Գրիգորյան, խոսակցություններ կային, որ Դուք պատրաստ էիք ներդրումներ անել «Նաիրիտում» և դրա համար անգամ խորհրդանշանական 1 լումա էիք առաջարկել` ներդրումներ անելու խոստումով:
-Այո:
- Սակայն դրանից հետո նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց, և Կարեն Կարապետյանը նշանակվեց:
-Մենք այ հենց այսօր (նկատի ունի սեպտեմբերի 13-ին – Tert.am)՝ հենց հիմա պետք է լինեինք վարչապետի կաբինետում՝ 14 հոգով. երկուշաբթի առավոտյան պետք է ժամանեինք Երևան, և ժամը 12-ին նշանակված էր հանդիպում վարչապետի, 5 նախարարների ու մեր հոլդինգի պատվիրակության միջև: Իսկ մեր հոլդինգի՝ «EU-Assia Business Financing Center»-ի նպատակը Հայաստանի տնտեսության վերականգնումն է: Այսինքն՝ մենք ոչ թե ուզում ենք զբաղվել միայն «Նաիրիտը» վերագործարկելով, դա ամենափոքր հարցն է, որ լուծելու ենք, մենք պետք է զբաղվենք Հայաստանի տնտեսության վերազինմամբ: Ըստ որում՝ մեր ծրագրերի մեջ մտնում է ոչ միայն Հայաստանը, այլև իր եվրոպական կապերն ավելի շատ: Իրանը մեր ընկերության հետ աշխատում է Սլովակիայի կառավարության մակարդակով՝ շատ ինտենսիվ, և Իրանի մուտքը դեպի Եվրոպա մենք առաջարկել ենք Հայաստանով: Այսինքն`Հայաստանն ունենում է առավելագույնս այն, ինչ որ երազել անգամ չէր կարող: Իսկ Իրանի հետաքրքրությունը մեկն է՝ խոսքը Իրան-Հայաստան-Փոթի երկաթուղու կառուցման մասին է, որը մենք պատրաստ ենք ֆինանսավորել ամբողջովին և այդ հարցով նախկին կառավարության հետ աշխատել ենք:
-Դա որքա՞ն գումար է կազմում:
- Մոտ 1 միլիարդ եվրոյի չափով, որը մեծ հաճույքով մենք տրամադրելու ենք: Ինչո՞ւ, որովհետև Փոթիից հետո մենք ստեղծել ենք և ներդնելու ենք նոր՝ շատ հետաքրքիր լոգիստիկ ծրագիր, որով «ծով-գետ» տիպի նավերով ապրանքները տեղափոխելու ենք մինչև Դանուբ: Դրա համար մենք նավահանգիստ ենք գնելու: Իսկ Սլովակիայի համար հետաքրքիր է այն, որ Իրանի հետ այդ նավահանգստով մենք գործարկելու ենք պահեստների հսկայական ցանց, որտեղից արդեն ողջ Եվրոպայով պիտի ապրանքները հասցվեն անդամ երկրներ: Ասեմ, որ հոլդինգը ստեղծվել է ԵՄ-Ասիա համագործակցության համար, հիմնականում` Իրան-Հայաստան-Եվրոպա ուղղությունը զարգացնելու: Այսինքն`մենք Իրանը Հայաստանի միջոցով միացնում ենք ոչ թե Ռուսաստանին, ինչն արեց Ադրբեջանը`ստեղծելով Մետաքսի ճանապարհ, այլ ստեղծում ենք Մետաքսի նոր ճանապարհ` Դանուբի միջոցով: Իսկ Իրանը կապվում է Հնդկաստանի և Չինաստանի հետ՝ ուղիղ գծով:
Ըստ որում՝ եթե մենք «Նաիրիտից» ունենանք ամսական 1000-1200 տոննա արտադրանք, ապա պատկերացրեք` ինչ կարևոր լոգիստիկ խնդիր է լուծում այ այս ծրագիրը:
-Կաուչուկի իրացման հարցն ինչպե՞ս եք լուծելու, պահանջարկ կա՞, թե խոսքը նորից գործարանում գործող արտադրամասերի մասին է:
-Կաուչուկ: Ասեմ, որ այդ հարցով մենք՝ հոլդինգի ներսում գործող «Նաիրիտ» կոնցեռնի անդամներս, աշխատում ենք հայ մասնագետների հետ, քանի որ Հայաստանն ունի հիանալի մասնագետներ, և նրանք անգործ են: Դա նույնիսկ հանցագործություն է` ունենալ նման մասնագետներ և նրանց անգործ թողնել: Եվ մենք նրանց հետ անընդհատ, 2 տարի շարունակ կապի մեջ ենք, սկսած արտադրամասի վարիչներից մինչև գլխավոր մասնագետներ: «Նաիրիտ» այցելել ենք, ինվենտարիզացիա ենք արել, նկարել ենք ամեն քառակուսի մետրը, որ հետո ինչ-որ բան չփոխեն՝ ասեն, որ սա չկար, սա չկար: Ծանոթացել ենք նաև Jacobs ֆիրմայի անցկացրած աուդիտին, նաև Համաշխարհային բանկի բացասական աուդիտին: Դրա դիմաց հայ մասնագետները ներկայացրել են իրենց կարծիքը, որը խիստ հակասում է ՀԲ-ի փորձագետների կարծիքին: Մերոնք ասում են, որ աուդիտն արվել է տենդենցիոզ և սխալ: Հիմա. վերականգնել 800-1000 տոննա ամսական, մեծ դժվարություն չի ներկայացնում: Ավելի շատ դժվարություն կներկայացնի տարեկան 25 000 տոննա բութադիենի արտադրությունը, քանի որ դրա վաճառքն ավելի ծանր է լինելու: Բայց մենք ունենք 1.5 -2 տարի ժամանակ, այսինքն`6 ամսում մենք կարող ենք թողարկել ացետիլենային արտադրամաս, իսկ հետագա տարիուկեսի ընթացքում պետք է ներդրումներ արվեն 100-150 տոննա բութադիենի արտադրության վրա, ինչը նաև մարքեթինգի կարիք ունի:
Մենք նախատեսում ենք ստեղծել նաև համահայկական եվրասիական ֆոնդ: Այդ առաջարկները ներկայացնելու ենք նոր վարչապետին` Կարեն Կարապետյանին, բոլոր պայմանները ներկայացնելու ենք. այդ ֆոնդը 1-2-մլրդ ներդրումային հնարավորություն ունի։
-Դրանք հաստատված ծրագրե՞ր են:
-Ոչ, դրանք մեր կառավարության հետ քննարկելիք ծրագրեր են: Սրանք այն ծրագրերն են, որոնց վրա աշխատում ենք ինքներս։ Գազի համար ես աշխատում եմ Իրանի հետ, Բուլղարիայի, «Գազպրոմի» հետ ու Եվրամիության ղեկավարության: Օրինակ՝ գազի խնդիրը ես իմ վրա եմ վերցրել, որ Իրան-Հայաստան գազատարը գա դեպի Եվրոպա:
-Իսկ փոքր տրամագիծը խոչընդոտ չի՞ դառնա:
-Տրամագիծը փոքր է, բայց ընդամենը 20 տոկոսն է այդ տրամագծի օգտագործվում: Այնպես որ, այնքան էլ փոքր չէ: Իսկ ապագայում կարելի է հասնել նրան, որ անցկացվի երկրորդ խողովակաշարը, ինչն անհամեմատ ավելի հեշտ կարելի է իրականացնել:
-Եվ հիմա, փաստորեն այդ բոլոր պայմանավորվածություններն ունեիք նախկին վարչապետի ու իր կաբինետի հե՞տ…
-Ոչ, մեզ հետ աշխատել է Լևոն Յոլյանը, մի 2-3 ամիս, ըստ որում, իր նախաձեռնությամբ, զանգել է ինձ, ասել, որ «Հովիկ Աբրահամյանն ինձ հանձնարարել է Ձեր հետ բոլոր ծրագրերը քննարկել»: Ես էլ ասել եմ՝ բայց Դուք նոր նախարար եք և դեռևս ամբողջովին խնդրին չեք տիրապետում, սակայն պատրաստ ենք Ձեզ հետ համագործակցել: Ինքը ասել է` խնդրում եմ, Ձեր առաջարկները գրեք, մենք էլ նախապատրաստվենք։ Հետո մենք ասել ենք՝ շատ լավ, մենք Ձեր հետ պատրաստ ենք քննարկելու` պայմանով, որ վարչապետի ու մյուս նախարարների հետ համաձայնեցնենք: Որից հետո Դավիթ Հարությունյանը շատ ինտենսիվ մեր հետ աշխատել է, ամեն ինչ պատրաստել էր, որպեսզի գայինք և քննարկեինք՝ Աբրահամյանի ու 5 նախարարների հետ: Հետո պետք է նախարարների հետ առանձին-առանձին աշխատեինք, ստորագրեինք ինչ-որ բան ու սկսվեր գործընթացը: Գործընթացի առաջին կետը «Նաիրիտն» էր, երկրորդը`Հայաստանի վերածնման պլանը: Կան ինվեստորներ, որոնք հենց հիմա պատրաստ են Հայաստանում գործարաններ գնել: Շատ լավ մեզ հետ աշխատում է իրանական մի ընկերություն, որը նույնպես ինվեստիցիոն մեծ ծրագիր է առաջարկել` դեպի Եվրոպա և Հայաստան ուղղություններով: Եվ այս ամենը հօդս ցնդեց, երբ անցած չորեքշաբթի զանգում է Դավիթ Հարությունյանը և ասում, որ հինգշաբթի օրը Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տալու և «ես առաջարկում եմ Ձեզ՝ հետաձգել Ձեր այցը», որովհետև, եթե հիմա գաք, հին կաբինետի հետ եք աշխատելու, դա ոչ մի բան Ձեզ չի տալու»: Մենք հիմա նշանակել ենք հոկտեմբերի 6-7-ին մեր այցը և այն, ինչ նախապատրաստել էինք հին կաբինետի համար, ամբողջովին ներկայացնելու ենք նոր կաբինետին, քանի որ մինչև ամսվա վերջ, մեզ ասել են, որ նախարարները հայտարարվելու են: Կգանք արդեն նոր վարչապետի հետ աշխատելու:
-Իսկ նոր վարչապետի հետ աշխատելու ի՞նչ ազդակներ ունեք: Դուք նաև որոշակի ընդդիմադիր հայացքների կրող եք և ինչպե՞ս եք Ձեր այդ հայացքները համատեղում իշխող կուսակցության վարչապետի հետ աշխատանքի հետ:
-Ես ոչ թե որոշակի ընդդիմադիր հայացքներ կրող եմ, այլ բացարձակ արմատական ընդդիմություն եմ վարչախմբին: Այսինքն՝ այն, ինչ Հայաստանում այսօր կատարվում է, մեր խորին համոզմամբ, փրկության ուղին դեռ չի բռնել: Բայց ես որոշեցի, քանի որ Ադրբեջանն իր տնտեսական հզորությամբ մի քանի անգամ գերազանցեց Հայաստանը. մենք արդեն կանգնած ենք ազատագրված տարածքները կորցնելու շեմին, դա հստակ տեսնում եմ, իսկ Ռուսաստանը մեզ հետ այլևս չի վարում հորիզոնական հարաբերություններ՝ մեր փոսն ընկնելու պատճառով: Բայց ես Մոսկվայի հետ աշխատում եմ շատ ինտենսիվ և ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` Մոսկվային Սերժ Սարգսյանի վարչախումբը կշտացրել է մինչև կոկորդը, և իրենք չգիտեն՝ ինչ ելքեր գտնեն, ինչքան էլ ինտենսիվ ես իրենց հետ աշխատում եմ ու իմ տնտեսական ծրագրերն առաջ եմ մղում, իրենք ինձ ասում են՝ «պետք է ներսից փոփոխություններ լինեն, մենք դրսից փոփոխություն անողը չենք»:
Հիմա. ներսից փոփոխությունները, բնական է, պետք է լինեն արմատական, սակայն արմատական փոփոխությունների համար պետք է Նախագահը փոխվի: Հիմա Նախագահն արեց ինչ-որ քայլ, դրեց գործող կադր, բարձր ինտելեկտով, ոնց որ Կարենն է: Ես Կարենի հետ շատ-շատ մտերիմ եմ եղել և գիտեմ իր ունակությունները: Ինչ վերաբերում է Կարենի անձին, ինքն այն վարչապետն է, ում հետ կարող ենք աշխատել, սակայն քանի որ ինքը ներկայացնում է գործող վարչախումբը, այստեղից արդեն սկսվում է կոնֆլիկտը. ինքը կգնա՞ արմատական փոփոխությունների:
-Ասում են, որ ազատություն ունի կաբինետի որոշ անդամներից ազատվելու համար:
- Իմ խոսքը ավելի խորքային խնդրի է վերաբերում. Ինչպե՞ս կարող է հակակոռուպցիոն պայքար վարել, երբ Հայաստանում բոլորը կոռուպցիոներ են՝ ՀՀԿ-ի մեջ, ԲՀԿ-ի, բոլորը կոռուպցիոներ են` անկախ քաղաքական հայացքներից: Ինքը կարո՞ղ է նման կոռուպցիայի հիմքերին խփել: Եթե թույլ տան, կարող է: Թույլ կտա՞ն արդյոք: Երբեք: Հիմա մենք Հայաստանի տնտեսության վերականգնումը սկսում ենք, որպեսզի Ադրբեջանի նկատմամբ մեր տնտեսական ահավոր թուլությունը չդառնա ճակատագրական մեր տարածքների հարցում: Դրա համար մտնում ենք այս խաղի մեջ և մաքսիմում լծվելու ենք ՀՀ տնտեսության վերականգնմանը: Սակայն մեկ քայլ անգամ մեր սկզբունքներից չենք նահանջելու: Եվ հավելեմ, որ այսքան փոքր երկրի մեջ այս չափի կոռուպցիան ուղղակի մահ է: Քիչ առաջ զրուցում էի Սլովակիայի պառլամենտի նախագահի հետ, և իրեն նույն բանն էի ասում, որ հասկանո՞ւմ եք՝ մեծ երկիր՝ փոքր կոռուպցիա, սա տանելի է, բայց փոքր երկիր՝ մեծ կոռուպցիա, սա մահ է: Եվ հիմա Հայաստանն այս վիճակում է:
-Իսկ Սփյուռքում ինչպե՞ս ընդունեցին այս վարչապետափոխությունը: Հույսեր ակնկալիքներ կա՞ն:
-Ինչ վերաբերում է արտերկրին, ոչ հայությանը, բացարձակ ռեակցիա չկա, որ Հայաստանում վարչապետ է փոխվել: Շշմելու բան է՝ էն աստիճանի մոլորակից դուրս է ընկել Հայաստանը, որ վարչապետ է փոխվում, ոչ մի արձագանք: Ինչ վերաբերում է Սփյուռքին, ապա կարող եք սոցիալական ցանցերում հիանալի կերպով ծանոթանալ Սփյուռքի տրամադրություններին: Որ Հայաստանում ոչ մի փոփոխություն չկա, որ ներդրումային դաշտն էլ չի կարող լավանալ, որովհետև հավատ չկա: Այս իրավիճակում ոչ մի հայ չի պատրաստվում ներդրումներ անել, և այդ առումով մեր այսօրվա քայլը համարում ենք փրկության մի ուղի` երկրի տնտեսությունը վերականգնելու համար:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Տնտեսություն 11:13 • 22/11 Մենք ապրում ենք աշխարհի ամենամեծ երկրում, բայց մենք քիչ ենք. ներգաղթյալները ՌԴ-ի համար անհրաժեշտություն են. Պեսկով «Որպեսզի մենք դինամիկ զարգանանք և իրականացնենք զարգացման բոլոր ծրագրերը, իհարկե, մեզ պետք են աշխատողներ։ Մենք միայն ողջունում ենք նրանց գալը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
-
Քաղաքականություն 09:03 • 22/11 Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռություն է պահպանում Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների նկատմամբ, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար:
-
Ժամանց 10:52 • 22/11 Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Ամերիկահայ միլիոնատեր, Reddit ընկերության համահիմադիր Ալեքսիս Օհանյանը սոցցանցերում իր հետևորդների համար պատմական ակնարկ է հրապարակել՝ ցույց տալով մ.թ.ա. 95թ. հատված հազվագյուտ հայկական մետաղադրամ՝ հայոց արքա Տիգրան Մեծի պատկերով:
-
Իրադարձային 09:53 • 22/11 Երևանում ոստիկանության կապիտանը «Honda» մոտոցիկլով բախվել է «GAZel»-ին. հետո մոտոցիկլը բախվել է կայանված «Nissan»-ին և կողաշրջվել Մոտոցիկլավարը ՀՀ Ոստիկանության կրթահամալիրում սովորող-պարեկ էր, ոստիկանության կապիտան, և մինչև 2025 թվականի հունիսը զրկված է եղել վարորդական իրավունքից:
-
Տնտեսություն 16:23 • 22/11 Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico «Եվրոպացիները Ադրբեջանը դիտարկում են որպես այլընտրանք Ռուսաստանին, բայց Ադրբեջանից վառելիք գնելը նշանակում է վառելիք գնել Ռուսաստանից», - ասել է ադրբեջանցի այլախոհ Ժալա Բայրամովան, որն այս շաբաթ ստացել է հեղինակավոր «Մագնիտսկու մարդու իրավունքների մրցանակը» իր ակտիվության համար:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Իրադարձային 11:06 • 21/11 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա այս մասին Սպուտնիկ գործակալության հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆից ՝ մե
-
Քաղաքականություն 18:45 • 21/11 Թուրք-ադրբեջանական տարաձայնությունները՝ էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ Հարկ է նշել, որ ադրբեջանական գազը Թուրքիայի համար միշտ ավելի էժան է եղել, քան Ռուսաստանից և Իրանից արտահանվող գազը։ Թուրքիան փորձում է պահպանել մրցակցային գները՝ Եվրոպայում ավելի շատ գնորդներ ներգրավելու և ներքին ծախսերը նվազեցնելու համար:
-
Իրավունք 16:10 • 21/11 ՄՔԴ նախաքննական պալատը ձերբակալության օրդեր է արձակել Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարարի նկատմամբ Որոշումն ընդունվել է 2023-ի հոկտեմբերի 8-ից մինչև 2024-ի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում «մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ» կատարելու մեղադրանքների պատճառով։
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
-
Իրադարձային 13:54 • 16/11 Օրեր առաջ ՊՆ-ում տեղի ունեցած միջադեպը տարբերվում էր նախորդ բոլոր դեպքերից. Աբրահամյան Դժվար է մտաբերել, թե այս ողբերգությունից առաջ, արդյո՞ք ՌՈ-ում երբևէ նման դեպքը տեղի է ունեցել, թե՞ ոչ: Ես ինքս չեմ մտաբերում: Եթե նման բան նույնիսկ արձանագրվել է, ապա անհիշելի ժամանակներում:
Տնտեսություն
-
09:22 • 22.11.24 Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը
Գիտություն/տեխնիկա
-
13:25 • 22.11.24 Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Սպորտ
-
19:02 • 22.11.24 Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով
-
15:28 • 22.11.24 Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Իրադարձային
-
18:50 • 22.11.24 «Zil»-ը բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանն ու քարե պարսպին
-
18:32 • 22.11.24 Ուկրաինայից վերադարձվել է Կուրսկի մարզի 46 բնակիչ
Մամուլի տեսություն
-
08:13 • 22.11.24 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
-
08:09 • 22.11.24 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
Քաղաքականություն
-
17:20 • 22.11.24 Տիգրան Ավինյանը և Հայկ Մարությանը կբանավիճեն
-
17:07 • 22.11.24 Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը