Ադրբեջանը կհամաձայնի Արցախի հետ բանակցել միայն Հայաստանի կողմից ռազմական ճնշման դեպքում․ Էմիլ Սանամյան
ԱՄՆ-ի Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի փորձագետ Էմիլ Սանամյանի խոսքով՝ շատ մեծ տարբերություններ չկան Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում եղած ֆորմալ և ոչ ֆորմալ հանդիպումների միջև: Նա հիշատակեց՝ նախկինում հաճախ են եղել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ֆորմալ հանդիպումներ, որոնք այնքան էլ ֆորմալ մթնոլորտում չեն անցել․ եղել են վեճեր, լարվածություն:
«Բայց այդ հանդիպումների ոչ ֆորմալ կողմը ևս շատ կարևոր է»,- ասաց նա:
Tert.am-ն Էմիլ Սանամյանի հետ խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Դավոսում տեղի ունեցած և մեկուկես ժամ տևած ոչ ֆորմալ հանդիպման և ընդհանրապես հիմնախնդրի բանակցային գործընթացի մասին:
Նրա խոսքով՝ հայ և ադրբեջանական կողմերի միջև վերջին տարիներին քննարկումները կրում էին հիմնականում օրակարգային բնույթ, քննարկվում էին բանակցությունների առաջարկվող սկզբունքները: Վերջին հանդիպմանը, ըստ Էմիլ Սանամյանի, Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է իր դիրքորոշումը՝ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու մասին, սակայն, ըստ նրա, դա այնքան էլ իրատեսական չէ:
«Քանի որ կա բանակցային գործընթաց, որին մասնակից է Հայաստանը, որը ներկայացնում է նաև Արցախի շահերը: Սերժ Սարգսյանի օրոք Արցախն անգամ իր դիվանագիտական լիազորություններն էր տվել նրան, այսինքն՝ նա ոչ միայն բանակցություններ վարում էր Արցախի ղեկավարության անունից, այլ նաև նրա դիվանագիտությունն էր ներկայացնում: Նույն իրավիճակը չէր, ինչպես 90-ականներին էր, երբ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը՝ Ռոբերտ Քոչարյանը, շատ ակտիվ էր, պատասխանատվություն էր կրում իր դիվանագիտական գործունեության համար»,- ասաց նա:
Պատասխանելով հարցին, թե ինչ է կարծում՝ ինչո՞ւ է տեղեկատվության պակաս լինում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից հետո, Էմիլ Սանամյանը նկատեց՝ իրականում այնքան էլ կարևոր չէ, թե ինչ են կողմերը քննարկում: Նրա խոսքով՝ հիմա, ամենայն հավանականությամբ, կողմերը փորձում են ծանոթանալ միմյանց հետ, գտնել ընդհանուր լեզու:
«Նրանք տարբեր մարդիկ են․ Իլհամ Ալիևն արդեն երկար տարիներ է՝ ղեկավարում է Ադրբեջանը, իսկ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջնորդ է դարձել վերջերս: Պետք է միմյանց հարմարվեն: Ալիևի կողմից կարևոր է ադրբեջանական հանրությանը ներկայացնել, որ Հայաստանի նոր առաջնորդը, չնայած որ հեղափոխական է, պատրաստ է իր հետ վարել բանակցություններ: Այդպես Ալիևի դերը լեգիտիմացվում է: Նա ցանկանում է ցույց տալ, որ, այո՛, հեղափոխականներն էլ են իր հետ հաշվի նստում»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է նրան, թե ինչ արդյունքի կարելի է հասնել ավտորիտար Ադրբեջանի ղեկավարի հետ բանակցություններում, ապա, ըստ Էմիլ Սանամյանի, հիմնախնդրի լուծումն անիրականանալի է հիմա:
«Անգամ եթե Ադրբեջանն ամենադեմոկրատ երկիրը լիներ, լուծում չէր կարող լինել: Այն պատկերացումները, որ ունեն հայկական և ադրբեջանական կողմերը, անհամատեղելի են: Իսկ եթե խոսենք սահմանի լարվածության իջեցման մասին, ապա պետք է նկատենք, որ վերջին տարիներին՝ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակաշրջանում, այն մեծանում էր: Իսկ հիմա Հայաստանն ունի նոր ղեկավար, որը կապ չունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ, մեծ հաշվով, երբեք ադրբեջանցիների հետ չի հաղորդակցվել»,- ասաց նա՝ նկատելով, որ Ալիևն էլ հիմա ներկայացնում է, որ Հայաստանն ունի նոր ղեկավար, և նրա հետ բանակցությունները ադրբեջանական հասարակությանն առանձնապես այնքան չեն նյարդայնացնում, որքան Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի դեպքում էր, որոնք մասնակից էին պատերազմին:
Էմիլ Սանամյանի խոսքով՝ պետք չէ Փաշինյան-Ալիև հանդիպումների մեջ դավադրություններ, «մութ անկյուններ» փնտրել: Նա հիշատակեց Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որ բանակցությունները կլինեն բաց հանրության առաջ, նա չի վարի դրանք Արցախի անունից:
«Ադրբեջանի ղեկավարությունն էլ մի բան է ասում հանրության առջև, մեկ այլ բան ասում բանակցություններին: Սերժ Սարգսյանի ժամանակ էլ, երբ նա բանակցություններ էր վարում «Մադրիդյան սկզբունքների» շուրջ, հանրության մեծ մասը չէր ընդունում, որովհետև դրանք հանրության առջև չէին ներկայացվում: Նման իրավիճակներում հանրությունը կասկածում է, որ իշխանությունները ինչ-որ հարցերում զիջումներ կանեն: Կարծում եմ՝ այդպես միշտ կլինի, որովհետև կա ընդդիմություն, և կա իշխանություն, և բանակցությունները հակառակորդի հետ միշտ առաջինների համար հնարավորություն են՝ քննադատելու երկրորդին: Մնում է ցանկանալ, որ այդ դեբատներն ունենան քաղաքակիրթ և տեղեկատվական բնույթ: Պարզապես Նիկոլ Փաշինյանին մերկապարանոց կերով մեղադրելը ճիշտ չէ: Չեմ կարծում, որ հիմա կա որևէ ազդանշան, որևէ առիթ, որ մեղադրենք նրան մեր երկրի, Արցախի շահերին դեմ դուրս գալու մեջ»,- ասաց նա:
Էմիլ Սանամյանը, խոսելով Հայաստանի և Արցախի մասին, նպատակահարմար համարեց հայկական երկու երկրների քաղաքական համակարգերը մոտեցնելը: Փորձագետը նկատեց, որ անվտանգային խնդիրների, տնտեսության, մշակութային առումներով մեկ ժողովուրդ է, բայց տարբեր են քաղաքական համակարգերը:
«Արցախցիները Հայաստանի քաղաքացիներ են, չէ՞: Իսկ Հայաստանի քաղաքացիները պետք է մասնակից լինեն հայաստանյան քաղաքական զարգացումներում»,- ասաց նա: Էմիլ Սանամյանը նաև նկատեց, որ բանակցություններում հաջողության հասնելու համար պետք է լինի ղեկավարություն, որը հեղինակություն է, կարող է մասնակցել միջազգային քննարկումներին, իսկ Արցախում նման ղեկավար չկա:
Նա նկատեց՝ Ադրբեջանը համաձայնում է, որ Արցախը բանակցային սեղանի մաս կազմի միայն այն ժամանակ, երբ կա կապիտուլյացիայի խնդիր: Փորձագետը հիշատակեց, որ Հեյդար Ալիևը համաձայնեց Արցախի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ բանակցել, երբ կորցնում էր տարածքները: «Իմ կարծիքով՝ պնդել, որ Արցախը բանակցային սեղանի մաս կազմի, լուրջ չէ: Ադրբեջանը կհամաձայնի Արցախի հետ բանակցել միայն Հայաստանի կողմից ռազմական ճնշման դեպքում: Եվ այդ դեպքում, երբ չկա որևէ ճանաչում, չկա որևէ կարգավիճակ, սպասել, որ Արցախը կարող է իրեն ներկայացնել միջազգային կառույցներում, առանց Հայաստանի, իրատեսական չէ: Պետք է Հայաստան, որը հաշվի է առնում համընդհանուր ազգային շահը և ներկայացնում է այն»,- ասաց Սանամյանը:
Փորձագետի խոսքով՝ ինքը նախկինում էլ ասել է, հիմա էլ կրկնում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում եղած «կոնտակտները» բավարար չեն: «Ես մեկ անգամ Սերժ Սարգսյանին էլ ասել եմ, թե ինչո՞ւ, իմանալով ադրբեջաներեն, չի դիմում Ադրբեջանի հասարակությանը, ինչպես ժամանակին Օբաման էր ուղիղ շփվում Իրանի ժողովրդի հետ,- ասաց նա՝ նկատելով, որ այդպես կարելի է վերջ դնել Ադրբեջանում այդ հարցի վերաբերյալ Ալիևի մոնոպոլիային,- լավ կլինի, որ ներկայիս իշխանություններն էլ հաղորդակցվեին ադրբեջանական հասարակության հետ, գուցե Նիկոլ Փաշինյանը չէ, արտգործնախարարը, կամ գուցե ուրիշ մեկը դիմեր ադրբեջանական հանրությանը և ասեր, որ մեր ժողովուրդը ցանկանում է ձեզ հետ նորմալ հարաբերություններ ունենալ: Ոչ մի կապ չկա ադրբեջանական հանրության հետ: Կան ընդհանուր ձևակերպված մտքեր, ադրբեջանական կողմից կան որոշակի նեգատիվ մտքեր: Հիմա չէ, տարիներ հետո էլ խնդրի լուծումը հնարավոր է պատկերացնել միայն ժողովուրդների միջև նորմալ հարաբերություններ ստեղծելուց հետո․ ոչ մի պայմանագիր չի կարող ապահովել խաղաղություն: Կրկնեմ՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի հետ շփումները չպետք է սահմանափակվեն մի քանի մարդկանց հետ շփումներով, այն պետք է ժողովրդավարական դառնա, պետք է նաև հնարավորություն ստեղծել Ադրբեջանի հանրության հետ շփվելու»,- եզրափակեց Էմիլ Սանամյանը:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Բաքուն հայ գերիներին օգտագործում է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան
Եթե ունենայիք 100 մլն դոլար, որպես պետություն, ո՞ր ոլորտներին կուղղեիք. Խաչատուր Սուքիասյանը՝ նախարարին
Փաշինյանի ներկայությամբ խախտվել է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը
20,366 մարդ գնացել է երկրից, 12,700 աշխատատեղ է կրճատվել, գուցե թողեք պատմության անիվը նորմալ գնա՞. Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 15:11 • 12.11.24 Բաքուն հայ գերիներին օգտագործում է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան
- 12:49 • 12.11.24 Եթե ունենայիք 100 մլն դոլար, որպես պետություն, ո՞ր ոլորտներին կուղղեիք. Խաչատուր Սուքիասյանը՝ նախարարին
- 12:19 • 12.11.24 Փաշինյանի ներկայությամբ խախտվել է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը
- 11:50 • 12.11.24 20,366 մարդ գնացել է երկրից, 12,700 աշխատատեղ է կրճատվել, գուցե թողեք պատմության անիվը նորմալ գնա՞. Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Իրադարձային 16:16 • 19/11 ՌԴ ՊՆ-ն հաստատել է. Ուկրաինան ամերիկյան ATACMS բալիստիկ հրթիռներով հարվածել է ՌԴ տարածքին Ուկրաինայի Զինված ուժերը գիշերն ամերիկյան ATACMS բալիստիկ հրթիռներով գրոհել են ՌԴ Բրյանսկի մարզը, հաստատել է ՌԴ ՊՆն՝ մանրամասնելով, որ հրթիռներից 5ը խոցվել է Պանցիր համալիրի կողմից, հայտնում է ՌԴ ՊՆ
-
Քաղաքականություն 22:47 • 19/11 Զախարովան Լիտվային և Շվեդիային խորհուրդ է տվել ավելի շատ ծախսել իրենց անվտանգության վրա «Հնարավոր է, որ այն երկրները, որոնք մտահոգված են իրենց անվտանգությամբ, պետք է միջոցները պատշաճ կերպով վերաբաշխեն եւ ավելի շատ հատկացնեն ներքին կարիքներին, այլ ոչ թե հովանավորեն Կիևի ռեժիմին»,- ասել է դիվանագետը:
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Իրադարձային 16:16 • 19/11 ՌԴ ՊՆ-ն հաստատել է. Ուկրաինան ամերիկյան ATACMS բալիստիկ հրթիռներով հարվածել է ՌԴ տարածքին Ուկրաինայի Զինված ուժերը գիշերն ամերիկյան ATACMS բալիստիկ հրթիռներով գրոհել են ՌԴ Բրյանսկի մարզը, հաստատել է ՌԴ ՊՆն՝ մանրամասնելով, որ հրթիռներից 5ը խոցվել է Պանցիր համալիրի կողմից, հայտնում է ՌԴ ՊՆ
-
Իրադարձային 11:33 • 19/11 Ինչու հայտնի ըմբիշներին չեն ընդգրկել զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում․ ԳՇ-ից մանրամասնել են ՀՀ ԶՈՒ ԳՇ ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ, գնդապետ Արման Դավթյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, թե հայտնի ըմբշամարտիկներին չեն ներգրավել հավաքական թիմում, որ զերծ մնան շահարկումներից։
-
Իրավունք 14:14 • 15/11 Դատարանը որոշեց Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել՝ մյուս նիստին նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը, գործը կրկին քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 11:51 • 15/11 911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. քաղաքացին կանչ կիրականացնի 112 հեռախոսահամարով Այս բոլոր միջոցառումները միտված են հանրությանն ավելի պրոֆեսիոնալ ծառայություն մատուցելուն, հանրապետությունում առավել անվտանգ միջավայր երաշխավորելու, հանրության վստահության մակարդակի ամրապնդման ու դրանց շարունակական աճին:
-
Քաղաքականություն 12:12 • 15/11 Ո՞վ կարող է պետության մեջ թփրտա, ով նախկինում «ճռիկներ, վռիկներ» էր անում, հիմա էլ է անում, համբերությանս բաժակը լցվել է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ես էլ այս թեմայով խորհրդակցություն չեմ էլ անելու, դուք գնացեք արեք խորհրդակցություններ։ Ես չեմ կարող թույլ տալ, որ որևէ մեկն այս երկրում մտածի, որ վարչապետի ասածը դիտարկվի, որ դե հա, բաներ ասեց, գնաց
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
Տնտեսություն
-
20:07 • 19.11.24 2025 թվականին «ԱվտոՎԱԶ»-ը կարող է բարձրացնել գները
Մշակույթ
-
12:40 • 17.11.24 Կյանքից հեռացել է «Նա նա» խմբի նախկին մենակատար Վլադիմիր Լյովկինը
-
12:20 • 17.11.24 Երևանում կկայանա «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
Իրադարձային
-
14:59 • 20.11.24 Արարատի մարզում նոր արագաչափ է տեղադրվել