Նոյեմբերի 9-ից հետո կար 2 ճանապարհ. իշխանությունը գնաց արևմտյան ավանտյուրայի ճանապարհով. Հովհաննիսյան-Այվազյան՝ զրույց
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը զրուցել է ՀՀ նախկին արտգործնախարար, Դիվանագետների համահայկական խորհրդի հիմնադիր-անդամ Արա Այվազյանի հետ: Այն ներկայացնում ենք ստորև.
«Վ. Հ. - Դուք արտգործնախարար դարձաք 2020թ. նոյեմբերի 9-ից օրեր անց՝ մեր երկրի պատմության ամենաբարդ ու ամենաանորոշ օրերին: Ես առաջարկում եմ սկսել մեր զրույցը հենց այդ օրերից: Կա՞ր արդյոք որևէ ստրատեգիական հաշվարկի, պլանավորման հնարավորություն, թե՞ աշխատանքը օրվա ռեժիմով էր: Որքա՞ն էր շոկը դիվանագիտական կորպուսում, որքա՞ն էր բարդ գիտակցել, որ դու պարտված պետության արտգործնախարար ես, բայց պարտավոր ես շարունակել չպարտվածի կեցվածքով աշխատել: Հետադարձ հայացքով, այնուամենայնիվ, որո՞նք էին անձամբ Ձեր առաջնահերթությունները:
Ա.Ա. - Նախ պետք է արձանագրել, որ մեր պետական ինստիտուտները պատրաստ չէին մոտալուտ աղետին, եթե չասեմ ավելին. հիմնավոր տպավորություն էր ստեղծվել, կարծես ողջ աշխարհը գիտեր վերահաս պատերազմի մասին, բացառությամբ՝ Հայաստանի, չհաշված որոշ վերլուծաբանների: Այդուհանդերձ պետք է նշել, որ միշտ հետադարձ հայացքով հեշտ է «ճիշտ» վերլուծություններ և հայտարարություններ անելը, և այսօր էլ պակաս չի զգացվում հաճախ իրարամերժ հաստատումների համար, որոնց հիմնական նպատակն է՝ գտնել կամ կարգել 2020թ. ողբերգության մեղավորներին: Չեմ ցանկանում մտնել այս տեսակ բանավեճի մեջ, փոխարենը կփորձեմ ներկայացնել որոշ նկատառումներ, որոնք ուղղորդող եղան այդ բարդ ժամանակահատվածում իմ և նախարարության ավագ դիվանագիտական կազմի գործունեության համար:
Նախ, մեր խոսույթում, որպես կանոն, առանձնացնում ենք Ղարաբաղյան 1-ին, 2-րդ (2016թ. քառօրյա) և 3-րդ պատերազմները: Ճիշտ է, 1994թ. անժամկետ զինադադարի արդյունքում ռազմական գործողությունները դադարեցվել էին, բայց մեր հավաքական գիտակցության մեջ ամրագրվել էր այն գաղափարը, որ պատերազմն ավարտվել է: Մինչդեռ, իմ կարծիքով, վերը թվարկվածը մեկ չընդhատվող պատերազմի տարբեր փուլեր էին, որովհետև պատերազմը միայն ռազմադաշտում կռվելը չէ: Այդ իմաստով 2020թ. նոյեմբերի 9-ը վերջ դրեց միայն ռազմական գործողություններին, և պատերազմը վերադարձավ դիվանագիտության դաշտ: Գիտակցելով այն ծանր վիճակը, որում հայտնվել էին հայկական երկու պետությունները, այդուհանդերձ գտնում էինք, որ մեր ապրած ողբերգությունը մահախոսական չէր: Չպարտվածի կեցվածքով մեր նախարարության հանդես գալը հենց այդ տրամաբանության մեջ էր և ոչ թե կենացային հայրենասիրության դրսևորում:
Պատմությունը լի է համոզիչ օրինակներով, թե ռազմադաշտում պարտություն կրած երկրները խելամիտ դիվանագիտության շնորհիվ ինչպես են կարողացել ուղղել իրենց մեջքը:
Երկրորդը. ի թիվս ավանդական և կարևոր գործառույթների, դիվանագիտության հիմնական և առանցքային դերը բազմապիսի բաց, փակ և գաղտնի տեղեկատվական հոսքերի հիման վրա խորքային վերլուծության արդյունքում ճիշտ գնահատականներ ներկայացնելն է՝ անվտանգային իրավիճակի փոփոխության վերաբերյալ, և դրանցից բխող համապատասխան առաջարկություններով հանդես գալը: Որևէ ձևով չեմ ցանկանում սրբագրել որոշումներ կայացնողների թույլ տված ճակատագրական սխալները, բայց պետք է նաև ընդունել, որ 2020թ. սեպտեմբերի 27-ը չէր հասունացել մեկ կամ երկու ամսում. այն գագաթնակետն էր, ինչպես հրաբխի ժայթքումին նախորդում են խորքային աննկատ ու չերևացող ներքին խմորումներ և գործընթացներ:
Ասել է թե՝ ստեղծված իրավիճակից ելքեր փնտրելու համար պետք էր և´ դասեր քաղել մեր սխալներից, և´ ճիշտ վարքագիծ որդեգրելու համար հասկանալ՝ ինչու՞ փլուզվեց ձևավորված ստատուս քվոն: Ավելացնեմ միայն, որ հաճախ մեծ պատերազմներին նախորդում, ուղեկցում կամ հաջորդում են փոքր պատերազմներ, և այդ առումով 2020 թվականը ուժերի հավասարակշռության մոտալուտ փլուզման նախերգանքն էր ավելի լայն իմաստով:
Վերջապես, 2020 թվականի դառը դասերից էր մեր ռազմավարական մտածելակերպի բացակայության կամ լիակատար ձախողման փաստը: Բոլոր պատերազմների փորձը վկայում է, որ պարտությունը թեև չափազանց ցավագին և թանկարժեք, բայց ամենալավ դպրոցն է ստրատեգների համար: Մենք քաջ գիտակցում էինք մեր անբավարար կարողությունները, և այդ պատճառով նաև նպատակադրված էինք նախարարության հարկի ներքո հավաքել մեր փորձագիտական և վերլուծական համայնքի արժեքավոր ներկայացուցիչներին՝ համապարփակ վերլուծական և ռազմավարական պլանավորման մասնագիտական կարողությունները զարգացնելու համար: Դեպքերի հետագա զարգացումները արգելակեցին այդ գաղափարի կենսագործումը, բայց նորաստեղծ Դիվանագետների համահայկական խորհրդի առանցքային նպատակներից է հենց այդ տեսակ ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորումն ու ներդրումը:
Մենք մշակել էինք միջնաժամկետ ռազմավարության ամփոփ պատկերացումը, բայց հետպատերազմյան իրականությունը թելադրում էր իր օրակարգը, երբ ստիպված էինք գրեթե շաբաթական կտրվածքով դիմակայել հերթական ճգնաժամային իրավիճակին, ուղիներ փնտրելով ամրապնդելու դեէսկալացիոն գործընթացները և միաժամանակ չհատելու մեր «կարմիր գծերը»:
Շարունակական և տևական ճգնաժամների ժամանակ դիվանագիտության արդյունավետությունը խիստ սահմանափակված է, և հենց այդ իրավիճակում էինք մենք գործում 2020թ. նոյեմբերին հաջորդող ամիսներին:
Վ.Հ. - Դուք թիմով հրաժարական տվեցիք և հետագայում ձեզ պահեցիք բավական պարկեշտ, երբեք չզազրախոսելով նրանց մասին, ում հետ աշխատել եք և երբեք հանուն անձնական PR-ի չասելով մի բան, որը կարող է վնասել Հայաստանի շահերին: Դա միասնական որոշո՞ւմ էր, թե՞ կրթված դիվանագետի պահվածք:
Ա.Ա. - Այդ ծանր շրջանում համակարգն իսկապես գործում էր որպես մեկ միասնական թիմ: Նման բարդ իրավիճակում մեկ անձի սխալ որոշումները կարող էին կործանարար հետևանքների հանգեցնել, հետևաբար բնական էր, որ որոշումները կայացվում էին կոլեգիալ, բազմակողմանի քննարկումների արդյունքում, որոնցում ընդգրկված էին ոչ միայն նախարարության ավագ կազմը, այլև մեր դեսպանությունները, երբեմն նաև նախկին արտգործնախարարները, ինչպես նաև որոշ փորձագետներ: Ընդհանուր հասկացողություն կար, որ մեր 30-ամյա ինստիտուտի այս լրջագույն փորձաքննության արդյունքը ազդելու է մեր պետականության և հայ ժողովրդի ապագայի վրա: Այդուհանդերձ, երբ բարձրացավ նախարարությունում մեր աշխատելու նպատակահարմարության հարցը, ամենայն անկեղծությամբ պետք է ասեմ, որ չեն եղել միասնական հրաժարական ներկայացնելու վերաբերյալ քննարկումներ. յուրաքանչյուրն իր որոշումն է կայացրել:
Բոլորիս համար լինում են հանգամանքներ, որոնք ինքնաճանաչման և ուրիշներին ճանաչելու լավ առիթ են հանդիսանում: Մղձավանջային այս վերջին տարիները որոշ իմաստով ռենտգենի դեր կատարեցին յուրաքանչյուրիս շրջապատի, իսկ ավելի լայն իմաստով՝ մեր հասարակության համար:
Չեմ հավակնում որևէ գնահատական տալ, բայց շարունակում եմ համոզված լինել, որ հայ դիվանագետն առաջին հերթին պետք է հաստատուն սկզբունքների կրողը լինի: Իմ շատ գործընկերների վարքագիծը նախարարությունից հեռանալուց հետո թելադրվել է հենց պետականամետության անփոփոխ կեցվածքով, որը երբեք կաշկանդված չի եղել օրվա իշխանություններով:
Վ.Հ. - Նոյեմբերի 9-ից հետո կար երկու ճանապարհ: Մեկը՝ կառչել այդ թղթից ու փորձել առավելագույնս պաշտպանել հայկական շահը, մյուսը՝ ինչ արեց այս իշխանությունը. գնաց արևմտյան ավանտյուրայի ճանապարհով, սխալ հաշվարկի պատճառով մտավ միջազգային հակառուսական կոալիցիայի մեջ, ինչը բերեց Արցախի կորստին և Հայաստանի պետականության կորստի վտանգին: Ո՞ր պահից Ձեզ հասկանալի դարձավ, որ իշխանությունը որդեգրել է հենց այդ ճանապարհը, և որո՞նք էին ըստ Ձեզ հիմնական սխալները:
Ա.Ա. - Իրավացի եք, կար երկու ճանապարհ, բայց իմ պատկերացումը տարբերվող շեշտադրում ունի: Միջազգային հարաբերություններին, համաշխարհային պատմությանը, դիվանագիտության փորձին և պատերազմ-խաղաղություն իրար հաջորդող և սերտորեն շաղկապված երևույթին քիչ թե շատ ծանոթ մարդիկ գիտեն, որ պատերազմները մղվում են ոչ թե ռազմադաշտում հաղթանակ ունենալու, այլ՝ դրա արդյունքում հակառակորդին կամքը թելադրելու համար: Մենք հաղթանակած դուրս եկանք 1994 թվականին, բայց չկարողացանք մեր կամքը վերջնականապես պարտադրել հակառակորդին:
Ներկայումս իրավիճակը վերափոխվել է հօգուտ Ադրբեջանի, և թուրքական երկու պետություններն աննախադեպ հնարավորություն են ստացել՝ ամրագրելու իրենց ռազմական հաղթանակը նաև դիվանագիտության միջոցով: Նրանց 100-ամյա ռազմավարական պլանները չեն փոխվել, և երկուսն էլ զգում են, որ եկել է իրենց «ռազմավարական պահը»: Կարծում եմ՝ քչերն են հավատում խաղաղության մասին Բաքվից և Անկարայից հնչող խոսույթներին, դրանք թուրքական խաղաղության մասին են, որում Հայաստանը և հայկական շահերը որևէ կերպ չեն տեղավորվելու:
Այս գործընթացի վերջում չի լինելու խաղաղություն, այլ՝ անվերջանալի նվաստացումներ և միակողմանի ցավագին զիջումներ: Ակնհայտ է, որ ձևավորված աշխարհակարգի փլուզման պայմաններում, երբ չեն գործում միջազգային կառույցները, իսկ միջազգային իրավունքն առավել քան երբևէ անզոր է, միջպետական հարաբերությունների որոշիչ գործոնը դարձել է ուժային քաղաքականությունը: Միջազգային այս քաոսային իրավիճակում կրկին ուժն է ծնում իրավունք, իսկ պարտվածներն ու թույլերը պետք է ընդունեն այն, ինչ հաղթողներն իրենց կթելադրեն: Սա է պատերազմների ցիկլի անհերքելի իրականությունը: Նման իրավիճակներում միակ միջոցը ուժի դիմաց հակաուժ ստեղծելն է՝ ձևավորելով ուժային նոր հավասարակշռություն և զսպելով հակառակորդի՝ օրեցօր աճող հավակնությունները: Հակաուժի տակ նկատի ունեմ թե´ մեր ներքին կարողությունները, թե´ առաջին հերթին ռազմավարական շահերի համադրմամբ դիվանագիտության միջոցով բնական և իրավիճակային դաշնակիցների ձեռքբերումն ու նոր դաշինքների ձևավորումը: Այդ ուղղությամբ սկզբնական հեռանկարային քայլեր արդեն իսկ արել էինք: Մեր միջավայրում, իմ համոզմամբ, դեռ երկար ժամանակ միայն այսկերպ հնարավոր կլինի ապահովել կայունությունը և հայկական շահը: Հասկանալի է, որ նման սցենարը բարդ ու ռիսկային է, բայց ռազմավարական իրատեսական պլանավորման և հաշվարկների ճշգրտության արդյունքում՝ իրագործելի: Հայաստանի գործող իշխանությունները նախընտրել են այլ ճանապարհ՝ այսպես կոչված «իրատեսական» մոտեցում, իսկ իրականում՝ նվազագույն դիմադրության միջոցով «հաղթողների» կամքն ընդունելը, ինչի արդյունքում վտանգավոր և անթուլատրելի դրսևորումներ ենք տեսնում՝ ուղղված մեր ինքնության և հավաքական հիշողության դեմ և, որպես հետևանք՝ միակողմանի զիջումներ:
Մեր տարաձայնությունները չեն ծագել ինչ-որ հատուկ պահի, այլ գործունեության արդյունքում պարզ է դարձել, որ ԱԳՆ-ի և քաղաքական ղեկավարության պատկերացումները իրավիճակի կառավարման վերաբերյալ էականորեն տարբերվում են: Հաշվի չառնելով ներկա իրողությունները, երբ ցանկացած երկիր՝ մեծ և փոքր, հետապնդում է բացառապես իր սեփական շահերը, մի կողմ դնելով արժեքները, Հայաստանի գործող իշխանություններն «արժեքների» շուրջ են դաշնակիցներ փնտրում: Ինչպես տեսանք, անհրաժեշտ պահերին ժողովրդավարության և մարդու իրավունքների վեհ արժեքները կրող և քարոզող դերակատարները խոր քնի մեջ էին և չպաշտպանեցին ո՛չ Արցախը, ո՛չ էլ Հայաստանը:
Վ.Հ. - Հայ-ռուսական հարաբերություններ. հիմա շատերն են գնում Մոսկվա, հանդիպում ինչ-որ շրջանակների հետ, արտաբերում կրկնվող տեքստեր՝ «ընդմիշտ միասին», «բազմադարյա եղբայրություն» և այլն: Փաստն այն է, որ այսօր մեր հարաբերություններում կա լուրջ խնդիր, որը հնարավոր է հաղթահարել իրավիճակի գրագետ պատկերացմամբ ու փոխադարձ գրագետ քայլերով: Ակնհայտ է, որ թե´ Հայաստանից, թե´ Ռուսաստանից պահանջվելու են լուրջ ջանքեր՝ հարաբերությունների վերականգնման համար: Ըստ Ձեզ, որո՞նք են նոր իրականության մեջ անհրաժեշտ գրագետ քայլերը, որոնք պետք է անեն Հայաստանի հաջորդ իշխանությունը և Ռուսաստանը:
Ա.Ա. - Դուք շատ դիպուկ նշեցիք, որ անհրաժեշտ է ճիշտ գնահատել իրավիճակը: Մեր հարաբերությունների հարուստ պատմությունը և բազմաբնույթ համապարփակ օրակարգը մեզ մոտ համոզմունք էին ստեղծել, թե այդպես լինելու է միշտ: Մինչդեռ մեզ վիճակվել է ապրել արմատական վերափոխումների ժամանակաշրջանում, որոնք անդրադարձել են նաև մեր հարաբերությունների վրա: Բուն թեման շատ ընդարձակ է և պարունակում է տարբեր երանգներ, ինչը, թերևս, առանձին հետազոտության նյութ է: Այս ձևաչափի մեջ կցանկանայի կենտրոնանալ անվտանգային հարթությանը, որը ներկայիս պայմաններում ամենակարևորն է և որից բխում է մնացածը:
Ռազմական և ռազմավարական տեսություններում գոյություն ունի «ծանրության կենտրոն» (Center of gravity) հայեցակարգը, որը նշանակում է ուժի, հավասարակշռության և կայունության ֆունդամենտալ աղբյուր, յուրատեսակ ողնաշար՝ մարտական գործողություններ վարելու համար: Պատերազմներում հակառակորդները ձգտում են նույնականացնել և թիրախավորել թշնամու «ծանրության կենտրոնը», ինչը վճռական հաղթանակի ճանապարհ կարող է հարթել: Օրինակ, Առաջին աշխարհամարտի ժամանակ այդ կենտրոնը Արևմտյան ճակատն էր, իսկ Երկրորդում՝ Արևելյան ճակատը: Դրա հետ մեկտեղ «ծանրության կենտրոն» կարող են լինել ենթակառուցվածքային կարևոր հանգույցներ, մայրաքաղաքներ, առաջնորդներ (Ադոլֆ Հիտլեր) և վերջապես դաշնակիցներ: Իմ կարծիքն է, որ մեր «ծանրության կենտրոնը» եղել է մեր Զինված ուժերի և հայ-ռուսական դաշնակցության համադրությունը: Ակնհայտ է, որ տարբեր հանգամանքների և գործընթացների կումուլյատիվ արդյունքում չեզոքացվեց մեր ռազմավարական զսպման կարևորագույն օղակը՝ հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը, ինչն իր ճակատագրական ազդեցությունն ունեցավ դեպքերի հետագա զարգացման վրա:
Հետևաբար, գալիս ենք տրամաբանական հարցին՝ ինչո՞ւ դա տեղի ունեցավ: Ակնհայտ էր, որ այստեղ գործ ունենք գլոբալ իրավիճակի փոփոխության արդյունքում սխալ կամ կարճաժամկետ իրավիճակային հաշվարկների և շահերի առաջնահերթության վերանայման խնդիրների հետ: Եվ վերջապես, անհրաժեշտ է խորքային վերլուծություն անել երկկողմ և բազմակողմ (ՀԱՊԿ) անվտանգային համագործակցության բացթողումների վերաբերյալ: Ինձ համար միանգամայն ակնհայտ է, որ մեր հարաբերություններում անպայման կարևոր տեղ է գրավելու Արցախի հիմնախնդրի հետ կապված ՌԴ դիրքորոշումը:
Ենթադրում եմ, որ ներկայիս իրավիճակը չի կարող գոհացնել ո´չ Հայաստանին, և ոչ էլ Ռուսաստանին: Անկայունության և անորոշության այս շրջանը, ցավոք, դեռ երկար է տևելու, և նույնիսկ Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցումը չի բերելու խաղաղություն, փոխարենը ձևափոխվելու է քայքայիչ երկարատև հակադրության և նորանոր սպառնալիքների: Այս պայմաններում ցանկացած երկիր, նույնիսկ ամենահարուստ ռեսուրսներով, առավել քան երբևէ կարիք է ունենալու գործընկերների և դաշնակիցների՝ այնպես, ինչպես Հայաստանը վստահելի դաշնակիցների կենսական կարիք ունի: Հետևաբար, ինչ-որ պահի հասունանալու է առանց փոխադարձ մեղադրանքների դաշնակցային հարաբերությունների շարունակականությունն ու հեռանկարները քննարկելու անհրաժեշտությունը՝ շահերի փոխադարձ ապահովման և մարտահրավերները համատեղ հաղթահարելու հանձնառության հիման վրա: Սրանք զուտ բառեր չեն, այլ՝ երկուստեք ռազմավարական վարքագիծ որդեգրելու համար անհրաժետ նախադրյալներ: Քաղաքական և ռազմավարական համադրվելիք տեսլականների հիման վրա հուսալի, փոխշահավետ և արդյունավետ անվտանգության արդիականացված ճարտարապետության համատեղ ձևավորումը երկարաժամետ կտրվածքով կապահովի համագործակցությունը տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում: Հակառակ պարագայում, ներկայիս փոխգործակցության որոշ առաջանցիկ ոլորտներ կհայտնվեն աշխարհաքաղաքական վայրիվերումների սպասվող և անսպասելի տատանումների փլատակների տակ:
Վ.Հ. - Համարենք՝ մի պահից Հայաստանն ունի նոր սոլիդ իշխանություն: Որո՞նք են հետպատերազմյան Հայաստանի վերականգնման արտաքին քաղաքականության հիմնական կետերը:
Ա.Ա. - Պետք է հստակ պատկերացնել, որ ցանկացած նոր իշխանություն առերեսվելու է բազմաթիվ խնդիրների հաղթահարման հրատապ հրամայականի հետ: Այդուհանդերձ, ամենալուրջ մարտահրավերները շարունակելու են սպառնալ արտաքին ճակատից: Համոզված եմ, որ առաջիկա տարիներին հենց արտաքին քաղաքական ոլորտն է լինելու մեր պետականության պաշտպանության առաջնային բնագիծը: Առաջնային խնդիրն այս իմաստով լինելու է արտաքին քաղաքականությունը՝ որպես ներքին քաղաքականության տրամաբանական շարունականություն, իր բնական հուն վերադարձնելու նոր իշխանությունների կարողությունը: Այսօր, իմ գնահատմամբ, իրավիճակը գլխիվայր շրջված է, և արտաքին գործոններն ու դերակատարներն են էական ազդեցություն ունենում մեր որոշումների վրա:
Երկրորդը. արտաքին քաղաքականությունը պետք է ունենա բովանդակություն, որն արտացոլելու է մեր ռազմավարական նպատակները: Ներկայիս պայմաններում հարկ է լինելու իրատեսականորեն վերաձևակերպել մեր ազգային շահերն ու նպատակները միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքի համար, ինչպես նաև ուրվագծել և պլանավորել դրանց հասնելու միջոցներն ու ուղիները: Ազգային շահերից կտրված արտաքին ցանկացած քաղաքականություն ոչ միայն վերածվում է իմիտացիոն գործունեության, այլև խոցելի է դարձնում երկրի պաշտպանողական կարողությունները:
Նույնիսկ ամենախորիմաստ դիվանագիտությունը չի կարող արդյունավետորեն գործել, եթե այն չի վայելում հասարակության մեծամասնության ըմբռնումն ու աջակցությունը: Հաջորդ իշխանությունները պետք է քաղաքական դաշտի և հանրության լայն զանգվածների համար ընկալելի դարձնեն արտաքին քաղաքական լուծումների տրամաբանությունը՝ միևնույն ժամանակ համազգային կոնսենսուս ձևավորելով մեր «կարմիր գծերի» վերաբերյալ:
Եվ վերջապես, մենք հաճախ ենք արձանագրում մեր ռազմավարական մտքի թերի վիճակը: Դրան զուգահեռ՝ պետք է հաշվի առնել, որ այդ գաղափարների և նպատակների իրագործողները անհատներն են: Մեր ձեռք բերած լավ ու վատ փորձը հուշում է, որ ռազմավարական մտածելակերպի առկայությունն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է: Այն արդյունավետ կլինի այն ժամանակ, եթե մշտապես ուղեկցվի որոշում կայացնողների և որոշումներն իրականացնողների հետևողական վարքագծով»:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Բաքուն հայ գերիներին օգտագործում է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան
Եթե ունենայիք 100 մլն դոլար, որպես պետություն, ո՞ր ոլորտներին կուղղեիք. Խաչատուր Սուքիասյանը՝ նախարարին
Փաշինյանի ներկայությամբ խախտվել է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը
20,366 մարդ գնացել է երկրից, 12,700 աշխատատեղ է կրճատվել, գուցե թողեք պատմության անիվը նորմալ գնա՞. Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 15:11 • 12.11.24 Բաքուն հայ գերիներին օգտագործում է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան
- 12:49 • 12.11.24 Եթե ունենայիք 100 մլն դոլար, որպես պետություն, ո՞ր ոլորտներին կուղղեիք. Խաչատուր Սուքիասյանը՝ նախարարին
- 12:19 • 12.11.24 Փաշինյանի ներկայությամբ խախտվել է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը
- 11:50 • 12.11.24 20,366 մարդ գնացել է երկրից, 12,700 աշխատատեղ է կրճատվել, գուցե թողեք պատմության անիվը նորմալ գնա՞. Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Իրադարձային 16:16 • 19/11 ՌԴ ՊՆ-ն հաստատել է. Ուկրաինան ամերիկյան ATACMS բալիստիկ հրթիռներով հարվածել է ՌԴ տարածքին Ուկրաինայի Զինված ուժերը գիշերն ամերիկյան ATACMS բալիստիկ հրթիռներով գրոհել են ՌԴ Բրյանսկի մարզը, հաստատել է ՌԴ ՊՆն՝ մանրամասնելով, որ հրթիռներից 5ը խոցվել է Պանցիր համալիրի կողմից, հայտնում է ՌԴ ՊՆ
-
Քաղաքականություն 22:47 • 19/11 Զախարովան Լիտվային և Շվեդիային խորհուրդ է տվել ավելի շատ ծախսել իրենց անվտանգության վրա «Հնարավոր է, որ այն երկրները, որոնք մտահոգված են իրենց անվտանգությամբ, պետք է միջոցները պատշաճ կերպով վերաբաշխեն եւ ավելի շատ հատկացնեն ներքին կարիքներին, այլ ոչ թե հովանավորեն Կիևի ռեժիմին»,- ասել է դիվանագետը:
-
Քաղաքականություն 13:09 • 19/11 Որ դեպքերում է ՌԴ-ն իրավասու միջուկային զենք կիրառել. Պուտինը ստորագրել է երկրի նոր միջուկային դոկտրինը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրով հաստատել է երկրի նոր միջուկային դոկտրինը, որը սահմանում է միջուկային զսպման ոլորտում Ռուսաստանի նորացված պետական քաղաքականության հիմքերը, գրում է kommersant.ru-ն:
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Իրադարձային 16:16 • 19/11 ՌԴ ՊՆ-ն հաստատել է. Ուկրաինան ամերիկյան ATACMS բալիստիկ հրթիռներով հարվածել է ՌԴ տարածքին Ուկրաինայի Զինված ուժերը գիշերն ամերիկյան ATACMS բալիստիկ հրթիռներով գրոհել են ՌԴ Բրյանսկի մարզը, հաստատել է ՌԴ ՊՆն՝ մանրամասնելով, որ հրթիռներից 5ը խոցվել է Պանցիր համալիրի կողմից, հայտնում է ՌԴ ՊՆ
-
Իրադարձային 11:33 • 19/11 Ինչու հայտնի ըմբիշներին չեն ընդգրկել զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում․ ԳՇ-ից մանրամասնել են ՀՀ ԶՈՒ ԳՇ ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ, գնդապետ Արման Դավթյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, թե հայտնի ըմբշամարտիկներին չեն ներգրավել հավաքական թիմում, որ զերծ մնան շահարկումներից։
-
Իրավունք 14:14 • 15/11 Դատարանը որոշեց Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել՝ մյուս նիստին նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը, գործը կրկին քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 11:51 • 15/11 911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. քաղաքացին կանչ կիրականացնի 112 հեռախոսահամարով Այս բոլոր միջոցառումները միտված են հանրությանն ավելի պրոֆեսիոնալ ծառայություն մատուցելուն, հանրապետությունում առավել անվտանգ միջավայր երաշխավորելու, հանրության վստահության մակարդակի ամրապնդման ու դրանց շարունակական աճին:
-
Քաղաքականություն 12:12 • 15/11 Ո՞վ կարող է պետության մեջ թփրտա, ով նախկինում «ճռիկներ, վռիկներ» էր անում, հիմա էլ է անում, համբերությանս բաժակը լցվել է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ես էլ այս թեմայով խորհրդակցություն չեմ էլ անելու, դուք գնացեք արեք խորհրդակցություններ։ Ես չեմ կարող թույլ տալ, որ որևէ մեկն այս երկրում մտածի, որ վարչապետի ասածը դիտարկվի, որ դե հա, բաներ ասեց, գնաց
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
Տնտեսություն
-
20:07 • 19.11.24 2025 թվականին «ԱվտոՎԱԶ»-ը կարող է բարձրացնել գները
Մշակույթ
-
12:40 • 17.11.24 Կյանքից հեռացել է «Նա նա» խմբի նախկին մենակատար Վլադիմիր Լյովկինը
-
12:20 • 17.11.24 Երևանում կկայանա «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
Սպորտ
-
10:55 • 20.11.24 Ռաֆայել Նադալը պարտվել է պրոֆեսիոնալ կարիերայի վերջին խաղում
Իրադարձային
-
12:41 • 20.11.24 Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի
-
12:19 • 20.11.24 Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ
Իրավունք
-
11:29 • 20.11.24 «Օրենքով գող» «Պզոն»` Արմեն Ղազարյանն արդարացվել է
Ժամանց
-
17:35 • 19.11.24 Նեյմարը շքեղ բնակարան է գնել․ այն ամենաթանկարժեքներից է Դուբայում