Կոտայքում «Mitsubishi»-ն «Բեկոն»-ի մոտ բախվել է թույլատրելի հատվածում կայանված «Toyota»-ին, առաջ ընթացել և կողաշրջվել․ կա վիրավnր

15:17 • 24.11.26

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Կոտայքի մարզի վարչական տարածքում «Բեկոն» մսամթերքի գործարանի մոտ բախվել են  «Mitsubishi» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։ 

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Բախման հետևանքով էլ «Mitsubishi»-ն կողաշրջվել է, կոտրվել է նաև «Mitsubishi»-ի առջևի անվահեծաններից մեկը: «Toyota»-ն ճանապարհի թույլատրելի հատվածում եղել է կայանված, երբ Mitsubishi-ն դեպի Երևան ընթանալիս բախվել է տոյոտային մոտ 20 մետր առաջ գնացել և կողաշրջվել:

Վիրավորին էլ հիվանդանոց են տեղափոխել Բյուրեղավանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները։